Գազպրոմ Արմենիա

«Գազպրոմ Արմենիա» (նախկին անվանում՝ «ՀայՌուսգազարդ»), ռուսական փակ բաժնետիրական ընկերություն է, որը զբաղվում է ՀՀ-ում գազի մատակարարմամբ և իրացմամբ։ Ստեղծվել է ՀՀ էներգետիկայի նախարարության, ԲԲԸ «Գազպրոմ»-ի, «ԻՏԵՌԱ» Միջազգային էներգետիկ ՍՊԸ-ի կողմից՝ 1997 թվականին։

Ընկերությունն ունի տարածքային սկզբունքով կազմակերպված 15 գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղ (ԳԳՄ), «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղ, 5 դուստր ընկերություն, ինչպես նաև «Հրազդան-5» և «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկները:

Ապրիլի 1-ից գազը կթանկանա․ ՀԾԿՀ-ն որոշումն ընդունեց

Ապրիլի 1-ից գազը կթանկանա․ ՀԾԿՀ-ն որոշումն ընդունեց

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի մարտի 1-ին կայացած նիստում քննարկվեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին հարցը:ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար սահմանել հետևյալ սակագները.1) ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի №1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը՝ տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ 100.000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն),2) Բնակչությանը (բացառությամբ սոցիալապես անապահով սպառողների՝ տարեկան մինչև 600 խմ բնական գազի համար) վաճառվող բնական գազի համար՝ 143.700 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն),3) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը` նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն),4) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, անձանց վաճառվող բնական գազի սակագինը` 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն),5) վերը նշված 1-4-րդ կետերով չնախատեսված մյուս սպառողներին (այդ թվում՝ ջերմային էլեկտրակայաններին)  վաճառվող բնական գազի սակագինը՝ յուրաքանչյուր ամսում մինչև 10 հազար խորանարդ մետր բնական գազի համար՝ 143.700 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն) և 10 հազար խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 265.81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն)։Սահմանված սակագներն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի ապրիլի 1-ից:
12:46 - 01 մարտի, 2022
Ժամանակավորապես դադարեցվել է Լոռու և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը

Ժամանակավորապես դադարեցվել է Լոռու և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը

Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 13-ի ժամը 09։00-ից մինչև ժամը 18:00-ն դադարեցվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Շվեյցարական» և «Ուզբեկական» թաղամասերի, Ջրաշեն, Սարամեջ, Լեռնավան գյուղերի գազասպառողների, «Մերուժան Ալեն» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի, Նիգավան, Մուլքի, Վարդենիս, Չքնազ, Քուչակ, Ծաղկաշեն, Արագած, Վարդենուտ, Արայի, Ափնա, Լուսագյուղ, Սարալանջ, Հարթավան, Երնջատապ, Նորաշեն, Լեռնավան, Ծաղկահովիտ, Սադունց, Կանիաշիր, Վարդաբլուր, Ալագյազ, Ռիա Թազա, Ջամշլու, Ավշեն, Սիփան, Գեղարոտ, Ծիլքար, Լեռնապար գյուղերի գազասպառողների, տարածաշրջանում գործող ԱԳԼՃԿ-ների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։
12:10 - 13 փետրվարի, 2022
Գազի միասնական գնի շուրջ կոնսենսուս կա, բայց գազի մատակարարման սակագների շուրջ բանավեճեր, քննարկումներն ընթանում են․ Մհեր Գրիգորյան |tert.am|

Գազի միասնական գնի շուրջ կոնսենսուս կա, բայց գազի մատակարարման սակագների շուրջ բանավեճեր, քննարկումներն ընթանում են․ Մհեր Գրիգորյան |tert.am|

tert.am: Գազի սակագինն անապահովների համար չի բարձրանալու։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով գազի գնին։ «Սահմանին գազի գինը չի փոփոխվելու 2022 թվականի համար, բայց մենք ունենք մի իրավիճակ, որ դեռևս 2013 թվականի կնքված պայմանագրով կար բանաձև, որի կիրարկումը սկվսում է 2022 թվականին»,–ասաց նա։ Ինչ վերաբերում է հարցին, թե բիզնեսի, արտադրողների համար ինչ հետևանքներ կունենա գազի գնի բարձրացումը, նա պատասխանեց․ «Կան երկրներ, որտեղ գազի գինը բարձրացել է անհամեմատելի շատ, քան պոտենցիալ կարող է բարձրանալ Հայաստանում, և այդ իմաստով չեմ կարծում, որ դա մրցակցային շոկային ազդեցություն կունենա մեր այն բիզնեսների համար, որոնք շատ են սպառում գազ կամ էլէկտրաէներգիա։ Գազի միասնական գնի շուրջ, ըստ էության, կոնսեսուս կա, և բարդ չի լինելու այդ կոնսեսուսին գալ, բայց գազի, տրանսպորտի, այսինքն` մատակարարման սակագների շուրջ բանավեճեր, քննարկումներ ընթանում են, և հույս ունեմ՝ ԵԱՏՄ տարածքում միասնականություն կլինի այդ հարցի շուրջ»։ Անդրադառնալով փոխվարչապետի հանձնաժողովի աշխատանքներին՝ նա հայտնեց, որ երկաթգծի մասով կա փոխըմբռնում, ինչը պոզիտիվ առաջընթաց է համարում։
11:00 - 28 հունվարի, 2022
Երևանի մի շարք փողոցներում գազամատակարարումը դադարեցվել է

Երևանի մի շարք փողոցներում գազամատակարարումը դադարեցվել է

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հունվարի 24-ին ժամը 01:30-ից դադարեցվել է Երևան քաղաքի Սարյան, Մոսկովյան, Դեմիրճյան,Ալիխանյան, Զառուբյան, Անտառային, Սարմենի, Ջրաշատ, Կապուտիկյան, Լեռ Կամսար, Սոսեի, Գ.Հարությունյան, Պռոշյան փողոցների, Արամի նրբանցքի, Ֆրիկի փողոցի թիվ 10 բազմաբնակարան շենքի, Բաղրամյան պողոտայի թիվ 1-ից թիվ 23 և թիվ 2-ից թիվ 50 բազմաբնակարան շենքերի, Վաղարշյան փողոցի թիվ 2,4 բազմաբնակարան շենքերի, Թամանյան փողոցի թիվ 1,3 բազմաբնակարան շենքերի, «Կոզեռն» թաղամասի, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների և հաստատությունների գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիագազ» ՓԲԸ Հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայությունից։
09:46 - 24 հունվարի, 2022
Տիչինայի փողոցում պայթյունը տեղի է ունեցել ստորգետնյա գազատարից արտահոսքի պատճառով․ «Գազպրոմ Արմենիա» ընկերություն

Տիչինայի փողոցում պայթյունը տեղի է ունեցել ստորգետնյա գազատարից արտահոսքի պատճառով․ «Գազպրոմ Արմենիա» ընկերություն

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պարզաբանմամբ է հանդես եկել այսօր Երևանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ։ Պարզաբանման մեջ ասվում է․«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունվարի 23-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցով անցնող ստորգետնյա միջին ճնշման գազատարից տեղի է ունեցել արտահոսք, որի արդյունքում հարակից առանձնատներում առաջացել է գազաօդային պայթյունավտանգ խառնուրդի կուտակում և տեղի է ունեցել պայթյուն։ Նշված գազատարով դադարեցվել է գազամատակարարումը՝ արտահոսքի տեղը հայտնաբերելու և հետագա վթարավերականգնման աշխատանքներն իրականացնելու նպատակով։ Ներկայում հողային աշխատանքներն ավարտվել են, կատարվում է ուսումնասիրություն արտահոսքի հստակ տեղի հայտնաբերման և վթարավերականգնման աշխատանքների համար, որից հետո «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան և համաձայն Գազի մատակարարման և օգտագործման կանոնների փուլային տարբերակով կվերականգնվի գազասպառողների գազամատակարարումը»։
16:31 - 23 հունվարի, 2022
«Գազպրոմ Արմենիա»-ն ՀԾԿՀ է ներկայացրել սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտ

«Գազպրոմ Արմենիա»-ն ՀԾԿՀ է ներկայացրել սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտ

Հունվարի 13-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտ, որը սահմանված կարգով կընդունվի ուսումնասիրության, կիրականացվի համապատասխան հաշվարկներ և դրանք մինչև հանձնաժողովի նիստի քննարկմանը ներկայացնելը կքննարկվի շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ սպառողների շահերը պաշտպանող ՀԿ-ների հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: «Հաշվի առնելով մամուլում շահարկվող հրապարակումներն՝ առ այն, որ «սոցիալապես անապահով ընտանիքների և որոշ այլ խմբերի համար կտրուկ թանկանալու է գազի սակագինը», Հանձնաժողովը հայտնում է, որ նշված առաջարկը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից հայտով ներկայացված մոտեցումն է: Մասնավորապես, ընկերությունն առաջարկել է բոլոր սպառողների համար սահմանել միասնական 282.6 ԱՄՆ դոլար/հազ. խմ կամ 135648.85 դրամ/հազ. Խմ սակագին՝ բնական գազի 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում: Ընկերության առաջարկությամբ միջին կշռված սակագնի աճը գործողի (266.71 ԱՄՆ դոլար/հազ. խմ կամ 128020.7 դրամ/հազ. խմ) նկատմամբ հաշվարկվել է 6%, որը ենթակա է ճշգրտման բնական գազի փաստացի ջերմատվությունից կախված: Հարկ է նշել, որ գազամատակարարման համակարգում սակագների վերանայման և սահմանման գործառույթը Հանձնաժողովի իրավասության տիրույթում է, ուստի սակագնային քաղաքականությունը իրականացնում է Հանձնաժողովը: Հետևաբար, բնական գազի համար սահմանվող սպառողական խմբերի ընտրությունը և հաստատումը կիրականացվի հայտն ուսումնասիրության ընդունելուց հետո՝ սահմանված ժամկետներում և շահագրգիռ կողմերի հետ դրանք քննարկելուց հետո՝ հաշվի առնելով նաև ՀՀ կառավարության կողմից տնտեսության առանձին ճյուղերին (սպառողական խմբերին) աջակցություն տրամադրելու վերաբերյալ առաջարկությունները»,-նշված է հաղորդագրության մեջ:
17:41 - 14 հունվարի, 2022
Գազի վերջնական սակագնի վերաբերյալ ՀԾԿՀ առաջիկա նիստերի ընթացքում բաց քննարկումներ կլինեն

Գազի վերջնական սակագնի վերաբերյալ ՀԾԿՀ առաջիկա նիստերի ընթացքում բաց քննարկումներ կլինեն

Այս տարվա համար սահմանին գազի գնի հարցը կարգավորված է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ միջև դեռևս 2013թ. կնքված պայմանագրին կից լրացուցիչ համաձայնագրով, ըստ որի սահմանին գազի գինը 2022թ. համար պահպանվում է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է. «Լրատվամիջոցներում տեղ են գտել մի շարք իրարամերժ և անհիմն հրապարակումներ իբրև «գաղտնի կնքված հերթական գազային համաձայնագրի» վերաբերյալ։ Մանիպուլյատիվ մեկնաբանությունները և ապատեղեկատվության տարածումը կանխելու նպատակով կրկին տեղեկացնում ենք. 1.2022թ. համար սահմանին գազի գնի հարցը կարգավորված է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ միջև դեռևս 2013թ. կնքված պայմանագրին կից լրացուցիչ համաձայնագրով, ըստ որի սահմանին գազի գինը 2022թ. համար պահպանվում է: Նշված լրացուցիչ համաձայնագիրը կնքվել է 2021թ. հոկտեմբերի 29-ին: Դեռևս 2013թ. կնքված պայմանագրով, որը հրապարակային փաստաթուղթ է, կողմերի միջև համաձայնեցված և հաստատված է եղել փաստացի կալորիականությամբ գազի գնի մեծության ճշգրտման բանաձևը, որը կիրառվելու է 2022 թվականի ապրիլի 1-ից: 2.Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարությունը 2021թ. դեկտեմբերի 23-ի նիստում հավանության է արժանացրել ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության ստորագրման առաջարկությունը: Նշված որոշումը հրապարակվել է դեռևս 2021թ. դեկտեմբերին և տեղադրված է եղել ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում: Ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթա­կառուցվածքների և Հայաստանի Հանրապետության արտաքին գոր­ծերի նախարարություններին հանձնարարված է կազմակերպել արձանագրության ստորագրումը: Գազի վերջնական սակագինը սպառողների համար ևս կորոշվի թափանցիկ ընթացակարգով, և այդ մասով կլինեն բաց քննարկումներ ՀԾԿՀ առաջիկա նիստերի ընթացքում»:
16:07 - 14 հունվարի, 2022