Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող Կառավարությանը ենթակա մարմին է, որն օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման բնագավառներում` հանդես գալով ՀՀ անունից:

Տեսչական մարմնի նպատակն օրենքով սահմանված դեպքերում և կարգով քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման ոլորտներում անվտանգության և օրենդրության պահանջների պահպանման ապահովումն է:

Տեսչական մարմնի ղեկավարն է Գեղամ Շախբազյանը։ Տեղակալներն են Արտյուշ Գրիգորյանը և Աշոտ Շահբազյանը։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Կոտայքի մարզի Պտղնի համայնքում հայտնաբերել է ինքնակամ ձկնաբուծական լճեր

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Կոտայքի մարզի Պտղնի համայնքում հայտնաբերել է ինքնակամ ձկնաբուծական լճեր

2020թ. մայիսին    ՀՀ Կոտայքի մարզպետարանից ստացված գրությունում նշված խնդիրների համաձայն՝ ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը, ստուգումներ է իրականացրել ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքում՝ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության նկատմամբ։ Համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննությունից պարզվել է, որ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող ընդհանուր 3.7604հա մակերեսով՝ 5 տարբեր գրանցված սեփականության իրավունքով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող, արոտ և այլ գործառնական նշանակության հողամասերում՝ առանց որևիցէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության, ինքնակամ կառուցվել  են ձկնաբուծական լճեր: Հողամասերի նպատակային նշանակությունները  փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացվել:   Համայնքում վերը նշվածի արդյունքում խախտվել են հողերի օգտագործման նպատակային նշանակությունները, ինքնակամ կառույցները չօրինականացնելու պատճառով  համայնքի բյուջե չեն մուտքագրվել և չեն մուտքագրվում  զգալի չափով գումարներ:   Արձանագրված խախտումների և թերությունների հիմքով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի  որոշմամբ  միջնորդություն է ներկայացվել  ՀՀ Կոտայքի  մարզպետին՝ կազմված ակտում արձանագրված խախտումների համար, Պտղնի համայնքի պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու և միաժամանակ պարտավորեցնելու խախտումները ողջամիտ ժամկետներում վերացնելու համար։
15:25 - 09 հունիսի, 2020
ՔՏՀԱ տեսչական մարմինը շարունակում է հանրային տրանսպորտի նկատմամբ մշտադիտարկումները եվ վերահսկողական գործառույթները՝ Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում

ՔՏՀԱ տեսչական մարմինը շարունակում է հանրային տրանսպորտի նկատմամբ մշտադիտարկումները եվ վերահսկողական գործառույթները՝ Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում

Արտակարգ դրության պայմաններում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շարունակում է լայնածավալ վերահսկողական աշխատանքները՝ ՀՀ Պարետի մայիսի 14-ի թիվ 74 որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով։2020թ․ մայիսի 27-ին՝ ժամը 08:00-ից սկսած, Երևան քաղաքի Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում Տեսչական մարմինը և ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը համատեղ ապահովվել են կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում անվտանգության կանոնների պահպանումը։Վերահսկողության արդյունքում մշտադիտարկվել են թվով 47 մարդատար տաքսի ավտոմոբիլներ։ Հայտնաբերվել է 47 իրավախտման դեպք։Մասնավորապես՝ 15 տրանսպորտային միջոցի դեպքում հայտնաբերվել է վարորդի կողքին՝ առջևի նստատեղում նստած ուղևոր, որոնք իջեցվել են կամ տեղափոխվել մեքենային հետևի նստատեղ, 4 ուղևոր և 28 վարորդը երթեկել են առանց դիմակի։ՀՀ Ճանարապրհային ոստիկանության կողմից հայտաբերված իրավախախտման հիմքով կազմվել է 12 արձանագրություն, իսկ 35 վարորդի տրվել են պարտադիր կատարման ցուցում։Նշված վարչական շրջաններում գործառույթներ են իրականացվել նաև թվով 15 կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների նկատմամբ և հայտնաբերվել է իրավախախտման 3 դեպք։Մասնավորապես՝ 2 միկրոավտոբուսներում հայտնաբերվել է վարորդի կողքին՝ առջի նստատեղում նստած 2 ուղևոր, որոնք իջեցվել են կամ տեղափոխվել միկրոավտոբուսի սրահ, 1–ում բացակայել է ախտահանիչ հեղուկը, 1 ավտոբուսի վարորդ երթևեկել է առանց դիմակի և սրահում հայտնաբերվել է կանգնած ուղևոր, որն իջեցվել է տրանսպորտային միջոցից։Բոլոր վարորդների հետ տարվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ, նրանց տրվել են ցուցումներ՝ խստագույնս պահպանելու սահմանված անվտանգության նորմերը։Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում մարմնի կողմից հանրային տրանսպորտի գործունեության անվտանգության պահպանմանը նպատակաուղղված ակտիվ մշտադիտարկումները շարունակվում են։
17:22 - 27 մայիսի, 2020
Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել երկաթուղային տրանսպորտի նկատմամբ

Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել երկաթուղային տրանսպորտի նկատմամբ

2020 թվականի մայիսի 21-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի աշխատակիցները՝ ՀՀ պարետի N 74 որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով ստուգումներ և մշտադիտարկումներ են իրականացրել Երևան երկաթուղային կայարանում՝ (Սասունցի Դավիթ կայարան) երկաթուղային տրանսպորտի գործունեության նկատմամբ, որի արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ։Մասնավորապես ՝ վագոններում հայտնաբերվել են առանց դիմակների և ձեռնոցների ուղևորներ, մինչև նստեցում չի կատարվել ուղևորների ջերմաչափում, որոշ վագոններում բացակայել է ախտահանիչ նյութերը։Հայտնաբերված խախտումների մասով կայարանի տնօրինությանը տրվել է պարտադիր կատարման ցուցումներ՝ սեղմ ժամանակահատվածում վերը նշված խախտումները վերացնելու ուղղությամբ։2020թ մայիսի 25-ին կատարված կրկնակի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ Տեսչական մարմնի կողմից հայտնաբերված խախտումները շտկվել են, բացառությամբ նրա, որ որոշ վագոններում կրկին բացակայել է ախտահանիչ նյութերը։ Տնօրինությունը նշված խախտումը պարտավորվել է վերացնել մեկ օրյա ժամանակահատվածում։Հավելենք, որ մշտադիտարկման և ստուգման ընթացքում Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացվել է իրազեկման աշխատանքներ, տնօրինությանը տրամադրվել է համապատասխան ուղղեցույց՝ հետագա աշխատանքի ընթացքում ՀՀ պարետի որոշման պահանջները պարտադիր կատարելու վերաբերյալ։
16:54 - 25 մայիսի, 2020
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հայտարարությունը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հայտարարությունը

Սոցիալական ցանցերում գործում են մի շարք խմբեր, որտեղ թեթև մարդատար ավտոմեքենաների վարորդների կողմից տեղադրվում են հայտարարություններ և առաջարկվում վճարովի ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացում Հայաստանի Հանրապետության տարբեր ուղղություններով, ինչպես նաև կան խմբեր, որտեղ շատ վարորդներ առաջարկում են ուղևորափոխադրումներ իրականացնել պարզապես բարեգործական նպատակներով։ Այս առնչությամբ խնդիրն այն է, որ վարորդներն ուղևորների փոխադրման ծառայություններն իրականացնում են թույլատրված սահմանված քանակից ավելի ուղևորների նստեցումներով՝ այդ կերպ խախտելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 24- ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ» N 16 որոշումը, որտեղ համաձայն որոշման 3-րդ կետի թույլատրվում է (ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող) մինչև մեկ մեծահասակ ուղևորի փոխադրումը: Ինքնուրույն տեղաշարժման, տեսողության և լսողության սահմանափակումներ ունեցող անձանց փոխադրման դեպքում թույլատվում է նաև տվյալ անձի ուղեկցողի (խնամողի) փոխադրումը։ Երեխաների փոխադրման դեպքում վերջինների քանակի սահմանափակում չի նախատեսվում»։ Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ քաղաքաշինության, տեխիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը կոչ է անում  տվյալ խմբերի կայքավարներին (ադմիններին) և խմբի բոլոր անդամներին ցուցաբերել բարձր պատասխանատվություն, զերծ մնալ նման գործելաոճից՝ չնպաստելով COVID-19 վարակի հնարավոր տարածմանը և ենթարկվել Պարետի ցուցումներին, հակառակ դեպքում Պարետի ցուցումները խախտելու համար նախատեսված են վարչական պատասխանատվության խիստ միջոցներ։
15:13 - 26 մարտի, 2020
Տեսչական մարմինը Գայ համայնքի ձկնաբուծական լճերի գործով դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն

Տեսչական մարմինը Գայ համայնքի ձկնաբուծական լճերի գործով դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հրամանով հաստատված ժամանակացույցի համաձայն տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2020թ. փետրվար ամսին  ստուգումներ է իրականացրել ՀՀ Արմավիրի մարզի Մյասնիկյան, Ոսկեհատ, Պտղունք, Մուսալեռ, Այգեկ և Գայ համայնքներում։  Համայնքներում իրականացված փաստաթղթերի ստուգմամբ պարզվել է, որ առկա են սխալ  կազմված համայնքների  հողային հաշվեկշիռներ, որոնք հետագայում դառնում են մարզի և այնուհետ հանրապետության հողային հաշվեկշռի մի մասը։  Համայնքներում իրականացված   ուսումնասիրությունից պարզվել է, որ հողերի ընթացիկ հաշվառման աշխատանքներն իրականացվում են թերություններով, մասնավորապես՝ չեն վարվում  հերթապահ  կադաստրային քարտեզներ:  Բազմաթիվ խախտումներից բացի ստուգող խումբը հայտնաբերել և արձանագրել է, որ Գայ  համայնքում 14,4291հա քաղաքացիների  սեփականությունը հանդիսացող ընդհանուր մակերեսով  գյուղատնտեսական նշանակության հողամասերում` առանց որևէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության, ինքնակամ կառուցվել են ձկնաբուծական լճեր։ Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, նաև, որ Գայ համայնքում քաղաքացիների սեփականությունը հանդիսացող 2,46հա ընդհանուր մակերեսով, գյուղատնտեսական  նշանակության հողամասերում՝ առանց որևէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության, ինքնակամ կառուցվել են ձկնաբուծական լճեր և հետագայում․  Հետագայում hիմք ընդունելով` ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջները համայնքի ղեկավարի որոշումներով փոխվել են հողամասերի նպատակային նշանակությունները՝ որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղարտադրական  հողերի և տրվել են շինարարության թույլտվություններ։  Սակայն վերոնշյալ ձկնաբուծական լճերը կառուցված են եղել մինչ այդ՝ դեռևս տարիներ առաջ։ Համայնքում վերը նշվածի արդյունքում խախտվել են հողերի օգտագործման նպատակային նշանակությունները, ինքնակամ կառույցները հաշվի չառնելու պատճառով  համայնքների բյուջե չեն մուտքագրվել և չեն մուտքագրվում  զգալի չափով գումարներ:  Գայ համայնքում արձանագրված խախտումների բնույթով  և հնարավոր չարաշահումների փաստով պայմանավորված ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը՝ խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու համար դիմել է  ՀՀ գլխավոր դատախազություն։
12:22 - 12 մարտի, 2020
Ստուգումներ են անցկացվել «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ», «ԼԵՆՏԵՔՍ» եւ «ՍԻ ՓԻ ԷՍ ՕԻԼ» ՍՊ ընկերություններում

Ստուգումներ են անցկացվել «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ», «ԼԵՆՏԵՔՍ» եւ «ՍԻ ՓԻ ԷՍ ՕԻԼ» ՍՊ ընկերություններում

ՀՀ Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետները՝ 2020թ. հունվարի 20-31-ը ներառյալ, ստուգումներ են իրականացրել  «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ըներկության շաքարի գործարանում, «ԼԵՆՏԵՔՍ» ՍՊ ընկերության արտադրամասում և «ՍԻ ՓԻ ԷՍ ՕԻԼ» ՍՊ ընկերության նավթամթերքի պահեստում։ Ստուգման արդյունքում ընկերություններում հայտնաբերվել են հրդեհային անվտանգության կանոնների և նորմատիվ փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումները։ Մասնավորապես՝ «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերության վարչական մասնաշենքի մուտքի դռները բացվում էին դեպի ներս, սակայն մինչ ստուգման գործընթացի ավարտը դռների բացման ուղղությունը ձևափոխվեց ելքի ուղղությամբ։ Գործարանն ամբողջությամբ համալրված չէ հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգով, այն առկա է միայն հումքի պահեստում։  «ԼԵՆՏԵՔՍ» ՍՊ ընկերության վարչական շենքը, արտադրամասը և պահեստները չունեն հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգ, արտադրամասը սարաքավորված չէ ներքին հակահրդեհային ջրացանցով՝ հրշեջ ներքին ծորակներով։  «ՍԻ ՓԻ ԷՍ ՕԻԼ» ՍՊ ընկերության նավթամթերքի պահեստում՝ նավթամթերքի տարաներից չի պահպանվում հարևանությամբ գտնվող բնակելի տներից հակահրդեհային միջտարածությունը, նավթամթերքի տարաների հարթակները թմբապատված չեն, պահեստը չունի արտաքին հակահրդեհային ջրամատակարարում և հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգ, ինչպես նաև քարաշեն օժանդակ շինության կտուրի փայտյա հիմնատարերը մշակված չեն  հրապաշտպան լուծույթով։ Տարածքային բաժնի աշխատակիցների կողմից ընկերությունների տնօրինության և աշխատակիցների հետ տարվել են խորհրդատվական և բացատրական աշխատանքներ, որի արդյունքում  մի շարք խախտումներ և բացթողումներ վերացվել են տեղում, մյուս մասերով տրվել են կարգադրագրեր՝ թերությունների վերացման համար։ Հավելենք նաև, որ նշված երեք օբյեկտներում էլ հրդեհային անվտանգության կանոնների խախտումների համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ կայացվել են որոշումներ՝ վարչական պատասխանատվության ենթարկելու համար։
19:04 - 26 փետրվարի, 2020