Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Մոսկվան զարգացնում է հարաբերությունները եվրոպական որոշ երկրների հետ, որոնցից մեկը Հունգարիան է. Պուտինը՝ Օրբանի հետ հանդիպմանը
 |1lurer.am|

Մոսկվան զարգացնում է հարաբերությունները եվրոպական որոշ երկրների հետ, որոնցից մեկը Հունգարիան է. Պուտինը՝ Օրբանի հետ հանդիպմանը |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» միջազգային համաժողովի շրջանակում հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ: Պուտինը հայտարարել է, որ չնայած աշխարհաքաղաքական բարդ պայմաններին՝ Մոսկվան զարգացնում է հարաբերությունները եվրոպական որոշ երկրների հետ, որոնցից մեկը Հունգարիան է: Կրեմլի ղեկավարը նշել է, որ կողմերը խորացնում են, մասնավորապես, տնտեսական գործակցությունը: «Մենք գիտենք, որ մեր դիրքորոշումները ոչ միշտ են համընկնում, բայց կարծիքներ փոխանակելու հնարավորություն ունենալը միշտ չափազանց կարևոր է»,- ասել է Պուտինը։ Օրբանն էլ հայտարարել է, որ Հունգարիան երբեք մտադրություն չի ունեցել դիմակայել Ռուսաստանին, այլ միշտ ցանկացել է ընդլայնել շփումները։ Նրա խոսքով՝ Բուդապեշտին հաջողվել է հնարավորինս լավ կապեր հաստատել Մոսկվայի հետ։ «Մեր հարաբերությունները շատ փորձությունների են բախվել ռազմական գործողության և պատժամիջոցների պատճառով, սակայն Բուդապեշտը փորձում է փրկել այն ամենը, ինչ կարող է»,- շեշտել է Հունգարիայի վարչապետը, շնորհակալություն հայտնել, որ «Ռոսատոմը» և «Գազպրոմը» շարունակում են գործակցել Բուդապեշտի հետ: Օրբանը նաև ընդգծել է Ուկրաինայում զինված հակամարտությունը շուտափույթ դադարեցնելու անհրաժեշտությունը։
16:23 - 17 հոկտեմբերի, 2023
Պուտինը ժամանել է Պեկին |news.am|

Պուտինը ժամանել է Պեկին |news.am|

news.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Չինաստան՝  նախագահ Սի Ցզինպինի հրավերով։ Ռուսաստանի ղեկավարը Պեկինում կմնա երկու օր՝ հոկտեմբերի 17-ին և 18-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը։ ՌԴ նախագահի աշխատանքային գրաֆիկը շատ խիտ է. Պուտինն իր այցի առաջին օրը հիմնականում կնվիրի երկկողմ հանդիպումներին գործընկերների հետ, որոնք նույնպես մասնակցում են «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» երրորդ միջազգային ֆորումին։ Նախատեսվում են բանակցություններ Վիետնամի նախագահ Վո Վան Թհունգի, Թաիլանդի Թագավորության վարչապետ Սեթթա Թավիսինի, Մոնղոլիայի նախագահ Ուխնաագին Խուրելսուխի և Լաոյի Ժողովրդական Դեմոկրատական ​​Հանրապետության նախագահ Թոնգլուն Սիսուլիտի հետ։ Բացի այդ, երեքշաբթի Ռուսաստանի ղեկավարը կմասնակցի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և նրա տիկնոջ՝ Պեն Լիյուանի, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ֆորումին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ պաշտոնական հանդիպման արարողությանը։   Ֆորումի հիմնական իրադարձությունները տեղի կունենան հոկտեմբերի 18-ին Տյանանմեն հրապարակի Ժողովրդական մեծ դահլիճում։ Պուտինը կմասնակցի դրա բացման արարողությանը։ Չորեքշաբթի նույնպես տեղի կունենան ռուս-չինական բանակցություններ, որից հետո Պուտինը կշարունակի երկկողմ հանդիպումների շարքը ֆորումի շրջանակներում։ Նախատեսված է նրա զրույցը անցումային կառավարության ղեկավար, Պակիստանի վարչապետ Անուար-ուլ-Հակ Կակարի հետ։
09:19 - 17 հոկտեմբերի, 2023
Արևմուտքի և Ռուսաստանի միջև կոնֆլիկտի դեպքում «բոլորովին այլ պատերազմ» կլինի. Պուտին |news.am|

Արևմուտքի և Ռուսաստանի միջև կոնֆլիկտի դեպքում «բոլորովին այլ պատերազմ» կլինի. Պուտին |news.am|

news.am: Արևմուտքի և Ռուսաստանի միջև «թեժ» հակամարտությունը, եթե դա տեղի ունենա, չի սահմանափակվի հատուկ ռազմական գործողության շրջանակով, «դա կլինի բոլորովին այլ պատերազմ», - ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդմանը  տված հարցազրույցում։  Լրագրողի խնդրանքով այսպես է նա մեկնաբանել   ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի առաջարկությունը՝ պատերազմի պատրաստվել միաժամանակ թե՛ Ռուսաստանի, թե՛ Չինաստանի հետ, այդ թվում՝ հաշվի առնելով միջուկային առճակատման տարբերակը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ «Մենք ելնում ենք նրանից, որ մենք խաղաղություն ենք ուզում, իսկ եթե նրանք ցանկանում են կռվել Ռուսաստանի հետ, ապա սա բոլորովին այլ պատերազմ է, սա հատուկ ռազմական գործողություն չէ», - ընդգծել է Պուտինը։ Նա հավելել է, որ ոչ մի խելամիտ մարդ չպետք է մտքով անցկացնի միջուկային տերությունների միջև պատերազմի հավանականությունը։ «Բայց եթե այն վրա է հասնում, դա պարտադրում է մեզ միայն զգուշանալ: Մենք բոլորս պատրաստվում ենք պատերազմի, քանի որ հետևում ենք հայտնի վաղեմի սկզբունքին․ եթե խաղաղություն ես ուզում, պատրաստ եղիր պատերազմի։ Բայց մենք ելնում ենք նրանից, որ մենք խաղաղություն ենք ուզում»,- ընդգծել է ՌԴ նախագահը։
13:47 - 15 հոկտեմբերի, 2023
Մոդին ուրախ կլիներ Պուտինին տեսնել Հնդկաստանում. Մատվիենկո
 |armenpress.am|

Մոդին ուրախ կլիներ Պուտինին տեսնել Հնդկաստանում. Մատվիենկո |armenpress.am|

armenpress.am: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պատրաստակամություն է հայտնել հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Հնդկաստանում։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Ռուսաստանի խորհրդարանի պատվիրակությունը Մատվիենկոյի գլխավորությամբ հոկտեմբերի 12-14-ն այցելել է Հնդկաստան՝ մասնակցելու G20-ի երկրների խորհրդարանական ֆորումին: «Ընդհանուր առմամբ գիտեք, որ ռուս-հնդկական հարաբերություններում դրական ֆոն կա՝ մեծապես մեր առաջնորդների՝ Վլադիմիր Պուտինի և պարոն Մոդիի փոխգործակցության շնորհիվ, ովքեր մշտական ​​աշխատանքային կապի մեջ են։ Պարոն Մոդին հայտնել է, որ ուրախ կլինի տեսնել Վլադիմիր Վլադիմիրովիչին Հնդկաստանում: Կարծում եմ, որ մենք ունենք լավ բազա և հարաբերությունների զարգացման լայնամասշտաբ հեռանկար»,- ասել է Մատվիենկոն՝ հավելելով, որ Մոդիին է փոխանցել Պուտինի ողջույններն ու բարեմաղթանքները։ «Պարոն Մոդին նշեց, որ շատ գոհ է, թե ինչպես է զարգանում ռուս-հնդկական համագործակցությունը էներգետիկայի, գյուղատնտեսության և շատ այլ ոլորտներում»,- ասել է Մատվիենկոն։
13:20 - 14 հոկտեմբերի, 2023
Գյումրին հյուրընկալելու է ոչ թե ԱՊՀ խաղերը, այլ՝ սպորտային համաժողով. Գիլոյանն արձագանքել է Պուտինի հայտարարությանը |armenpress.am|

Գյումրին հյուրընկալելու է ոչ թե ԱՊՀ խաղերը, այլ՝ սպորտային համաժողով. Գիլոյանն արձագանքել է Պուտինի հայտարարությանը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը 2024 թվականին կընդունի ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը, իսկ Գյումրին հռչակված է ԱՊՀ սպորտային մայրաքաղաք: Այս մասին նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝  մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որով վերջինը հաջորդ տարի Գյումրիում ԱՊՀ խաղերի հաջող անցկացման հույս էր հայտնել: «Ինֆորմացիան սխալ է. 2025 թվականի ԱՊՀ խաղերն ընդունելու է Ադրբեջանը: Գյումրին հայտարարված է 2024 թվականի ԱՊՀ սպորտային մայրաքաղաք: Սպորտի հանձնաժողովի նախագահ մեկ տարով ընտրված եմ ես: Գյումրիում կկայանա ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի ֆորումը, բայց մեր հյուրերը կլինեն նաև Ծաղկաձորում և Երևանում: ԱՊՀ երկրները համաժողովին ներկայացված կլինեն նախարարի կամ փոխնախարարի մակարդակով: Այնպես, ինչպես անցած տարի Հայաստանը մասնակցել է Տաշքենդում կայացած նման համաժողովի»,-ասաց նա:
18:27 - 13 հոկտեմբերի, 2023
Պուտինն ու Ալիևը քննարկել են Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը |civilnet.am|

Պուտինն ու Ալիևը քննարկել են Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը |civilnet.am|

civilnet.am: Հոկտեմբերի 12-ին Բիշքեկում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը, հայտնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։ «Իհարկե, թիվ մեկ հարցը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է, բայց մենք ունենք նաև այլ օրակարգ, այն բավականին ընդարձակ է։ Կխոսենք ամբողջ համալիրի, այդ թվում՝ այսպես կոչված զգայուն հարցերի մասին»,- հանդիպման մեկնարկում հայտարարել է Պուտինը։ Ալիևն իր խոսքում անդրադարձել է երկկողմ ապրանքաշրջանառության «տպավորիչ արդյունքներին» և արդյունաբերական, տրանսպորտային ոլորտներում համագործակցության նոր նախագծերին․ «Հետո մենք կանցնենք տարածաշրջանային թեմաներին և անվտանգության հարցերին»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Պուտինն ու Ալիևը Ղրղզստանի մայրաքաղաքում մասնակցելու են ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։
10:59 - 13 հոկտեմբերի, 2023
Բիշքեկում մեկնարկել է Պուտին-Ալիև հանդիպումը
 |tert.am|

Բիշքեկում մեկնարկել է Պուտին-Ալիև հանդիպումը |tert.am|

tert.am: Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին ու Ադրբեջանի նախագահ իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, նախագահները մտադիր են քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և այնտեղ տեղակայված ռուս խաղաղապահների հարցը։ Բացի այդ, նախատեսվում է քննարկել նաև Լեռնային Ղարաբաղի հայերի հնարավոր վերադարձն իրենց բնակության վայրեր։ Ինչպես ընդգծել է Ուշակովը, Ղրղզստանում կարող էր կազմակերպվել ՌԴ նախագահի հանդիպումը նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, եթե վերջինս մասնակցեր ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ ՌԴ-ի ու Հայաստանի շփումները կշարունակվեն, քանի որ երկու երկրները բազմաթիվ թեմաներ ունեն քննարկելու։
18:58 - 12 հոկտեմբերի, 2023
Ադրբեջանը հետաքրքրություն է ցուցաբերում Թուրքիայում գազային հաբի նախագծի նկատմամբ. Պուտին
 |1lurer.am|

Ադրբեջանը հետաքրքրություն է ցուցաբերում Թուրքիայում գազային հաբի նախագծի նկատմամբ. Պուտին |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի էներգետիկ շաբաթվա լիագումար նիստում հայտարարել է, որ Ադրբեջանը հետաքրքրություն է ցուցաբերում Թուրքիայում գազային հաբի նախագծի նկատմամբ։ Նրա խոսքով` նախագիծն առաջին փուլում նախատեսում է եվրոպական մայրցամաքում ստեղծել գազի առևտրի էլեկտրոնային հարթակ։ «Սրանով հետաքրքրված են բոլորը՝ մենք, մեր թուրք ընկերները, և բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ձեռք բերել մեր ռեսուրսները եվրոպական մայրցամաքում։ Այսօր մենք այնտեղ՝ Թուրքիայի տարածքով գազ ենք մատակարարում երկու երթուղիով՝ «Թուրքական հոսքով» և «Կապույտ հոսքով», որոնք աշխատում են արդյունավետ և ամբողջությամբ լցված են: Սկզբունքորեն, մենք գաղափարներ ունենք ընդլայնելու այդ հնարավորությունները, բայց, կրկնում եմ, առաջին փուլն էլեկտրոնային առևտրի հարթակի ստեղծումն է»,- ասել է ՌԴ նախագահը։ Պուտինը նշել է, որ Ռուսաստանը մեծ խնդիրներ չի տեսնում հանգույցի ստեղծման հարցում, քանի որ այդ նախագծով հետաքրքրված են և՛ Թուրքիան, և՛ Ռուսաստանը։ Ռուսաստանի ղեկավարը հավելել է, որ Ադրբեջանը նույնպես հետաքրքրություն է ցուցաբերում Թուրքիայում գազային հաբի նախագծի նկատմամբ, և հույս է հայտնել, որ մյուս շահագրգիռ երկրները նույնպես կմիանան այդ նախագծին։
20:45 - 11 հոկտեմբերի, 2023