Ռուբեն Ռուբինյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ։

Ծնվել է 1990թ. մարտի 8-ին Երեւանում:

2012-2014թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2010թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2011թ.՝ Լոնդոնի համալսարանական քոլեջը (UCL): «Քաղաքականություն եւ անվտանգություն» մասնագիտացման մագիստրոս է: 2012թ.՝ Լեհաստանի Յագելոնյան համալսարանը: Եվրոպագիտության մագիստրոս:

2017-2018թթ. զբաղվել է գիտական գործունեությամբ: 2018թ. մայիս-2019թ. հունվար եղել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2015-2017թթ.՝ վարչության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 3-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչայի գլխավորած պատվիրակությանը

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչայի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 2-ին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչայի գլխավորած պատվիրակության հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է 2020 թ. Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը Լեռնային Ղարաբաղում եւ տարածաշրջանում: Նա ընդգծել է պատերազմի հետեւանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի, տեղահանված բնակիչների, Արցախի հայկական կրոնական եւ մշակութային ժառանգության ոչնչացման հետ կապված խնդիրների եւ սպառնալիքների վերացման անհրաժեշտությունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալը շնորհակալություն է հայտնել ընդունելության եւ ստեղծված իրավիճակի հանգամանալից ներկայացման համար: Ընդգծելով Հայաստանի եւ ՄԱԿ-ի միջեւ սերտ համագործակցության կարեւորությունը՝ Միրոսլավ Յենչան փոխգործակցության շարունակության եւ աջակցության պատրաստակամություն է հայտնել: Նշվել է նաեւ, որ ՄԱԿ-ը ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման ուղղությամբ: Կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
18:23 - 02 սեպտեմբերի, 2022
Քըլըչը շնորհակալություն է հայտնել Ռուբինյանին ցավակցության համար
 |azatutyun.am|

Քըլըչը շնորհակալություն է հայտնել Ռուբինյանին ցավակցության համար |azatutyun.am|

azatutyun.am: Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել Հայաստանի բանագնաց, Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին «ցավակցական անկեղծ բառերի համար»: «Շնորհակալություն ցավակցական անկեղծ և մեծապես գնահատելի բառերի համար, թանկագին պարոն Փոխխոսնակ: Դա շատ սիրալիր է Ձեր կողմից», - Թվիթերում գրել է թուրք դիվանագետը: Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը անցած շաբաթավերջին Թուրքիայում տեղի ունեցած խոշոր ավտովթարների կապակցությամբ, որոնց հետևանքով զոհվածների թիվը մոտենում է հինգ տասնյակին, Թվիթերում ցավակցել էր Սերդար Քըլըչին և արտգործնախարարությանը: Օրեր առաջ էլ թուրք բանագնացն էր ցավակցել Ռուբեն Ռուբինյանին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի կապակցությամբ, որի հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել, 2-ը համարվում են անհետ կորած:
13:47 - 22 օգոստոսի, 2022
Ռուբինյանը ցավակցել է Քըլըչին Թուրքիայում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ
 |azatutyun.am|

Ռուբինյանը ցավակցել է Քըլըչին Թուրքիայում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ |azatutyun.am|

azatutyun.am: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը ցավակցել է Թուրքիայում ճանապարհային խոշոր վթարի կապակցությամբ: «Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Գազիանթեփում և Մարդինում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Վիրավորներին շուտափույթ ապաքինում», - Թվիթերում գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբինյանը՝ իր գրառումը հասցեագրելով թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչին ու Թուրքիայի արտգործնախարարությանը:     Հիշեցնենք, որ Գազիանթեփում (նախկին անունը՝ Այնթապ) տեղի ունենցած վթարի հետևանքով 16 մարդ է զոհվել, և 21-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:  Հիշեցնենք նաև, որ մեկ շաբաթ առաջ Երևանում` «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոտացած պայթյունի կապակցությամբ էլ Ռուբինյանին ու Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը իր ցավակցություններն էր հղել Սերդար Քըլըչը: 
19:27 - 21 օգոստոսի, 2022
Բանագնացների հաջորդ հանդիպումը հնարավոր է անցկացվի Անկարայում, Երևանում կամ Կարսում
 |azatutyun.am|

Բանագնացների հաջորդ հանդիպումը հնարավոր է անցկացվի Անկարայում, Երևանում կամ Կարսում |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքական «Միլիյեթ»-ը, վկայակոչելով թուրք դիվանագետի, գրում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման երկու կողմերի բանագնացների հաջորդ հանդիպումը հնարավոր է տեղի ունենա կա՛մ Թուրքիայի, կա՛մ Հայաստանի տարածքում։ «Անկարան առաջարկել է բանագնացների հինգերորդ հանդիպումն անցկացնել Անկարայում կամ Երևանում, կամ սահմանամերձ որևէ քաղաքում, օրինակ` Կարսում»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչը` նշելով, որ հանդիպումը պլանավորվում է գալիք սեպտեմբերին։ Ըստ թուրք դիվանագետի՝ Անկարայում գտնում են, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժը ազդեցություն կունենա նաև տարածաշրջանի մյուս գործընթացների վրա։ «Թուրքիայի նպատակը ոչ միայն Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումն է, կամ Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների նորմալացումը, Անկարան հանդես է գալիս տարածաշրջանում ամուր խաղաղություն և կայունություն հաստատելու օգտին»,- ասել է թուրք դիվանագետը, նշելով, որ դրան կարող է նպաստել Հայաստանի հետ առևտրի զարգացումը։ Ավելի մանրամասն՝ azatutyun.am-ում։ 
18:30 - 12 օգոստոսի, 2022
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա. ԱԳՆ |armenpress.am|

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա. ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին: «Այս պահի դրությամբ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։ Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների մասին մենք հանրությանը պատշաճ ժամկետներում, նախօրոք տեղեկացնում ենք»,- ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով թուրք բարձրաստիճան դիվանագետի, նաև գրել են, որ հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Թուրքիայում:
16:01 - 11 օգոստոսի, 2022
Ռուբեն Ռուբինյանը Աբդուլլա Շահիդի հետ հանդիպմանն ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի մյուս կառույցների ներկայացուցիչների՝ ԼՂ այցելության անհրաժեշտությունը

Ռուբեն Ռուբինյանը Աբդուլլա Շահիդի հետ հանդիպմանն ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի մյուս կառույցների ներկայացուցիչների՝ ԼՂ այցելության անհրաժեշտությունը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել Աբդուլլա Շահիդի նախագահությունը Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընթացքում: ԱԺ փոխնախագահն արժևորել է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքը՝ ուղղված մեր երկրի ընթացիկ բարեփոխումների աջակցմանը, ինչպես նաև շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ներդրման համար: Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի մյուս կառույցների ներկայացուցիչների այցելության անհրաժեշտությունը` հատկապես հայկական հոգևոր և մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի համատեքստում: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ուղղված այլ հարցեր:
17:21 - 26 հուլիսի, 2022
Ադրբեջանի սադրանքները խաթարում են խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը. Ռուբեն Ռուբինյանը՝ Դեյվիդ Մքալիսթերին

Ադրբեջանի սադրանքները խաթարում են խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը. Ռուբեն Ռուբինյանը՝ Դեյվիդ Մքալիսթերին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 22-ին ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ հաղորդակցության վարչությունը: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը եւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակը, բարձրաձայնել հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծման վերաբերյալ: ԱԺ փոխնախագահի խոսքով` ադրբեջանական կողմի շարունակական սադրիչ գործողություններն ու առավելապաշտական հայտարարությունները խաթարում են տարածաշրջանային կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը: Հյուրերի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում զարգացումներն ու վերջին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:
20:09 - 22 հուլիսի, 2022
ՔՊ-ն որոշել է ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ չդիմել. Ռուբինյանը ներկայացրեց պատճառը |armenpress.am|

ՔՊ-ն որոշել է ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ չդիմել. Ռուբինյանը ներկայացրեց պատճառը |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով չդիմել Սահմանադրական դատարան:  Այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում` ԱԺ խորհրդի նիստից հետո, որի օրակարգում ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու նախագիծն էր: Ռուբինյանը նախ հայտնեց, որ քանի որ այն պատգամավորները, ում վերաբերում էր քննարկումը, չէին ներկայացել, ըստ կանոնակարգի, քննարկումը տեղափոխվում է 1 շաբաթ անց: Իսկ ինչ վերաբերում է ՔՊ խմբակցության որոշմանը՝ Ռուբինյանն ասաց. «Որոշումը հետևյալն է՝ նշյալ պատգամավորներին մանդատից զրկելու վերաբերյալ ՍԴ միջնորդությամբ չենք դիմելու»: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ դրա համար մի քանի պատճառներ կան: Նրա խոսքով՝ նախ վերջերս մի քանի ընդդիմադիր պատգամավորների՝ իրենց ԱԺ-ում զբաղեցրած պաշտոններից հեռացնելով՝ ԱԺ որոշ հանձնաժողովների և ընդհանրապես ԱԺ աշխատանքների կազմակերպման համար առաջացած խնդիրը կարելի է համարել լուծված: «Մեր քաղաքական հավատամքի մեջ է մտնում նաև հարգանքը առ ժողովրդի տված քվեն: Մենք հարգում ենք ողջ ժողովրդի տված քվեն, ժողովուրդն իր քվեով ձևավորվել է մեծամասնություն և փոքրամասնություն: Մենք հարգում ենք այդ քվեն, և կարծում ենք, որ ընդդիմության այս պահելաձևը, վարվելակերպը և փիլիսոփայությունն առաջին հերթին հենց իրենց ընտրողների համար պետք է խնդիր լինի: Կարծում եմ՝ մեր ժողովրդի այն հատվածը, որը քվե է տվել իրենց, համապատասխան հետևություններ կանի հաջորդ ընտրությունների ընթացքում»,-ասաց Ռուբինյանը: Այսպիսով՝ ըստ ԱԺ փոխնախագահի՝ՍԴ չդիմելու որոշման առաջին պատճառը ժողովրդի տված քվեի հանդեպ հարգանքն է: «Երկրորդն այն է, որ կարծում ենք, որ մեր երկրին հիմա պետք է քաղաքական կայունություն և համերաշխություն: Եվ վերջինը՝ մենք կարծում ենք, որ եթե ընդդիմությանը թվում է, թե մենք պետք է դիմենք ՍԴ և նրանց փախուստի «փրկօղակ» նետենք ԱԺ-ից, սխալվում են: Նրանք պետք է գլուխները կախ գան ԱԺ, իրենք պետք է նայեն մեր աչքերի մեջ և չկարողանան կրկնել այն, ինչ այս ամիսներին ասել են փողոցներում, մենք պետք է նայենք իրենց աչքերին և ասենք այն, ինչ ուզել ենք ասել, ուզում ենք ասել և ասում ենք»,-ասաց Ռուբինյանը: Նա նաև ընդգծեց, որ ՔՊ խմբակցությունը չի մանդատներից զրկելու հարցը օրակարգ բերել, կա ընթացակարգ՝ երբ պատգամավորների բացակայության շեմը հատվում է, ավտոմատ կերպով հարցը մտնում է խորհրդի քննարկման տիրույթ: Եթե հաջորդ նստաշրջանում ևս ընդդիմադիրները չգան խորհրդարան, ապա Ռուբինյանն ասաց, որ դա կնշանակի, որ այդ նստաշրջանում նույնպես կծագի իրենց բացակայությունների հիմքով ՍԴ դիմել-չդիմելու հարց և իրենք կքննարկեն: «Եթե խմբակցությունը կամ խմբակցության պատգամավորները շարունակաբար որոշում են չգալ և վերահաստատում են իրենց հարգանքի բացակայությունը ժողովրդի քվեի հանդեպ,  այդ առումով գուցե մեզ մոտ այլ քննարկումներ ծավալվեն այդ թեմայով»,-ասաց նա: 
19:27 - 14 հուլիսի, 2022
Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվելու են առանց նախապայմանների, չգիտեմ, ընդդիմությունը որտեղից է հայտարարություն տարածում նախապայմանների մասին․ ԱԽ քարտուղար |tert.am|

Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվելու են առանց նախապայմանների, չգիտեմ, ընդդիմությունը որտեղից է հայտարարություն տարածում նախապայմանների մասին․ ԱԽ քարտուղար |tert.am|

tert.am: Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը ևս մեկ կարևոր քայլ է հարաբերությունների կարգավորման կոնտեքստում։ Անդրադարձել են այն հարցերին, որ քննարկվել են Ռուբինյան-Քըլըչ հանդիպման ժամանակ, օրինակ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու մասին, կարծում եմ նաև հետագայում հնարավորություն կլինի սահմանը բացել նաև ՀՀ և Թուրքիայի քաղաքացիների համար։ «Առաջին ալիքի»՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հարաբերությունները կարգավորվելու են առանց նախապայմանների։ Չգիտեմ, ընդդիմությունը որտեղից է հայտարարություն տարածում նախապայմանների մասին։ Կեղծ լուր է, թե մենք իբր նախապայման ենք կատարել, չկա որևէ նախապայման»,-նշել է Գրիգորյանը։ Ավելի մանրամասն` tert.am- ում։ 
22:37 - 11 հուլիսի, 2022
Ռուբեն Ռուբինյանն դեսպաններին ներկայացրել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպման արդյունքում ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածությունները

Ռուբեն Ռուբինյանն դեսպաններին ներկայացրել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպման արդյունքում ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածությունները

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 8-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենին, Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին եւ Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին: Դեսպանների խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում զարգացումներն ու հատուկ ներկայացուցիչների վերջին` չորրորդ հանդիպման արդյունքում ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածությունները: Քննարկվել են նաեւ երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցեր:
16:37 - 08 հուլիսի, 2022
Ռուբեն Ռուբինյանը անդրադարձավ նիստերից ընդդիմության բացակայությանը

Ռուբեն Ռուբինյանը անդրադարձավ նիստերից ընդդիմության բացակայությանը

«Պաշտպանության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու» մասին նախագծի քննարկման ընթացքում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նախագծի հարակից զեկուցող, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանից հետաքրքրվեց՝ ընդդիմությունը ներկա եղե՞լ է հանձնաժողովի նիստերին, որոնց ընթացքում քննարկվել է «Պաշտպանության մասին» օրենքում և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակ մասին» օրենսդրական նախաձեռնությունները։ «Հավանաբար նկատել եք, որ ընդդիմությունը այս նիստին ներկա չէ։ Այս նախագծերը երբ հանձնաժողովում քննարկում էիք, գուցե ընդդիմությունը այդտեղ էր ներկա էր»,- ասաց Ռուբինյանը։ Վիլեն Գաբրիելյանն էլ պատասխանեց՝ տվյալ նախագծերի քննարկմանը ընդդիմությունը ներկա չի եղել․ «Բայց ես որքան տեղյակ եմ, ընդդիմությունը հիմա ավելի շատ կապված պաշտպանության նախարարության հետ այլ բողոքներ ունի, որ իրենց համակիրներին հիմա զորահավաքի են հրավիրում։ Գուցե դրա համար չկան»։ Ռուբինյանն էլ արձագանքեց․ «Տարօրինակ բան է ստացվում։ Փաստորեն ընդդիմությունը հայտարարում է, որ Ազգային ժողով կգա միայն իրենց օրակարգով և միակ տրամաբանական եզրահանգումը, որին կարող ենք գալ, այն է, որ պաշտպանությունը և զինվորական ծառայությունը և զինծառայողի կարգավիճակը իրենց օրակարգի մաս չեն կազմում»։ Այնուհետև Ռուբինյանը այս առնչությամբ նաև ելույթ ունեցավ․ «Եթե իրենց օրակարգը փողոցում չի, այստեղ չի, պաշտպանությունը չի, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը չի, բա ո՞րն է իրենց օրակարգը։ Ես կարծում եմ՝ իրենց օրակարգի մասին պատկերացում կարելի է կազմել վերջին օրերի իրենց հանրային ակտիվությամբ, իսկ իրենց հանրային ակտիվությունը վերջին օրերին սահմանափակվել է հետևյալով․ հրաժարականներ իրենց պաշտոններից, մի քանի հոգու դեպքում էլ մանդատների վայր դնում։ Հետևաբար, կարծում եմ՝ կարող ենք եզրակացնել, որ այս օրերին ընդդիմության միակ օրակարգը Ազգային ժողովից գլխիկոր փախնելն է»։
15:06 - 06 հուլիսի, 2022
ՀՀ և Թուրքիայի ներկայացուցիչները պայմանավորվել են ցամաքային սահմանի հատման և ուղիղ օդային բեռնափոխադրումների հարցերի շուրջ

ՀՀ և Թուրքիայի ներկայացուցիչները պայմանավորվել են ցամաքային սահմանի հատման և ուղիղ օդային բեռնափոխադրումների հարցերի շուրջ

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը հուլիսի 1-ին չորրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: «Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում  մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Բացի այդ, քննարկվել են այլ հնարավոր կոնկրետ քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըս աղբյուրի՝ ի վերջո, կողմերը կրկին ընդգծել են իրենց պայմանավորվածությունը՝ շարունակելու կարգավորման գործընթացն առանց նախապայմանների։
19:53 - 01 հուլիսի, 2022
Կարգավորման գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի համապատասխան կառուցողականությունից. Ռուբինյան
 |1lurer.am|

Կարգավորման գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի համապատասխան կառուցողականությունից. Ռուբինյան |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում շեշտել է, որ հարաբերությունների կարգավորման գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի կառուցողականությունից: «Գործընթացի մեկնարկից ի վեր Հայաստանը շատ կառուցողական է եղել: Հայաստանն ունի քաղաքական կամք և ցուցադրել է այն՝ արագ կարգավորման հասնելու: Գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի համապատասխան կառուցողականությունից և քաղաքական կամքից: Ինչպես տեսնում եք, մինչև այս պահը առանձնապես մեծ առաջընթաց չկա»,- ասաց Ռուբինյանը:   Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ինչու են Ռուբեն Ռուբինյանի  և Սերդար Քըլըչի հանդիպումները տեղի ունենում երրորդ երկրում: «Այդ հարցի շուրջ ՀՀ արտգործնախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել: Մեր տրամաբանությունը հետևյալն է, որ ամենակարևորը քաղաքական կամքն է: Եթե կա կարգավորելու քաղաքական կամքը, ապա հանդիպման վայրը դառնում է զուտ տեխնիկական հարց: Բացի դրանից՝ Թուրքիայի հնչեցրած առաջարկը՝ հանդիպումն անցկացնել Երևանում, ենթադրում է, որ մեր թուրք գործընկերները գործընթացը տեսնում են կամ ուզում եմ տեսնել որպես իրապես երկկողմ գործընթաց, բայց  այդ համատեքստում մի փոքր տարօրինակ են Թուրքիայի տարբեր պաշտոնյաների կողմից հնչող հայտարարություններն առ այն, որ իրենք գործընթացը կոորդինացնում են կամ համաձայնեցնում Ադրբեջանի հետ»,- ասաց Ռուբինյանը: Այս հարցում մեծ առաջընթացի մասին, նրա խոսքով, հնարավոր չէ խոսել:
13:18 - 30 հունիսի, 2022