Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի Հանրապետության նախագահն է։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնվել է 1954 թվականին փետրվարի 26-ին։ 1965 թվականին Էրդողանը ավարտել է Կասըմփաշայ թաղամասի Փիալե տարրական դպրոցը, իսկ 1973 թվականին իմամ հաթիբների կրոնական լիցեյը Ստամբուլում։ 1976 թվականին նա դառնում է Ստամբուլի Բեյօղլու շրջանի «Ազգային փրկություն» կուսակցության երիտասարդական սկզբնական կազմակերպությոան նախագահը։ Նույն թվականին նա դառնում է նաև Ստամբուլյան մասնաճյուղի նախագահը։

1980 թվականին Էրդողանը աշխատում էր Ստամբուլի տրանսպորտային ընկերություններում։ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին երկրում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում և բոլոր քաղաքական կուսակցությունները արգելվում են։ Ռազմական հեղաշրջումից հետո Էրդողանը աշխատում է մասնավոր սեկտորում։ 1981 թվականին նա ավարտում է Մարմարայի համալսարանի էկոնոմիկայի և առևտրային գիտությունների բաժինը։ 1984 թվականին Էրդողանը դառնում է «Բարoրություն» կուսակցություն Բեյօղլուի մասնաճյուղի նախագահ, իսկ 1985 թվականին արդեն դառնում է Ստամբուլի մասնաճյուղի նախագահ, ինչպես նաև կուսակցությունը ղեկավարող գերագույն խորհրդի անդամ։ Իր քաղաքական հայացքների վրա մեծ ազդեցություն է ունենում «քաղաքական իսլամի» հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանը: Քաղաքական գործունեություն 1994 թվականին նա ընտրվում է Ստամբուլի քաղաքապետ։

1996 թվականին «Բարօրություն» կուսակցությունը մասնակցում է ղեկավարող իսլամական կոալիցիային, սակայն 1997 թվականի ռազմական հեղաշրջումից հետո կուսակցությունը արգելվում է, իսկ Էրդողանը 4 ամսով ազատազրկվում է։ 2001 թվականի հուլիսին Էրդողանը հիմնում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը 2002 թվականի նոյեմբերին հաղթում է պառլամենտական ընտրություններում։ Դատվածությունը խանգարում է Էրդողանին վարչապետ դառնալ, սակայն Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո, թուրքական էլիտան, որ ուղղված էր ԱՄՆ-ի կողմը, համաձայնություն է տալիս օրենքենրի փոփոխությանը և թույլ է տալիս Էրդողանին ղեկավարել կաավարությունը։ Թուրքիան որոշում է ընդունում զորքեր մտցնել Իրաքի հյուսիս, որտեղ ապրում էին քրդերը: Էրդողանը կողմնակից էր Թուրքիայի Եվրամիությանը միանալուն։ 2014 թվականից Թուրքիայի նախագահն է: 

Էրդողանն ու Բայդենն են հանդիպել․ միմյանց շնորհակալություն են հայտնել |tert.am|

Էրդողանն ու Բայդենն են հանդիպել․ միմյանց շնորհակալություն են հայտնել |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում (Լիտվա, Վիլնյուս) ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկկողմ հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնել է NBC News-ը՝ տեսանյութ հրապարակելով։ Հանդիպման ընթացքում Բայդենը շնորհակալություն է հայտնել Էրդողանին իր առաջնորդության ու ՆԱՏՕ-ն «էլ ավելի ուժեղ» դարձնելու ջանքերի համար։ Բայդենը նաև շնորհակալություն է հայտնել  ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացում դիվանագիտական մոտեցում ցուցաբերելու համար՝ հավելելով, որ «անհամբեր սպասում է» Թուրքիայի նախագահի հետ նոր հանդիպմանը։ Ի պատասխան՝ Էրդողանը շնորահակալություն է հայտնել է Բայդեն այս խոսքերի համար։ Էրդողանի կարծիքով՝ ժամանակն է պետությունների ղեկավարների մակարդակով խորհրդակցություններ անցկացնել ԱՄՆ-ի հետ՝ որպես ռազմավարական գործիքակազմի մաս։ «Այս հանդիպումը ես համարում եմ դրա առաջին քայլը»,- հավելել է նա։
20:56 - 11 հուլիսի, 2023
Շառլ Միշելը Վիլնյուսում հանդիպել է Էրդողանի հետ
 |factor.am|

Շառլ Միշելը Վիլնյուսում հանդիպել է Էրդողանի հետ |factor.am|

factor.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Twitter-ում գրել է, որ հուլիսի 10-ին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում «լավ հանդիպում» է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ես լավ հանդիպում ունեցա նախագահ Էրդողանի հետ: Մենք քննարկեցինք ԵՄ-ի և Թուրքիայի միջև համագործակցության առաջին պլանին վերադառնալու և մեր հարաբերությունները վերականգնելու հնարավորությունները»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահը։ Նա հավելել է, որ խոսքը նաև դաշինքին Շվեդիայի անդամակցության մասին է։ Բացի այդ, Միշելը երախտագիտություն է հայտնել Էրդողանին Սևծովյան հացահատիկային նախաձեռնության հարցում Թուրքիայի միջնորդության համար։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շվեդիան Թուրքիային օգնություն է խոստացել ԵՄ-ի հետ մերձեցման հարցում՝ ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի անդամակցելու արգելափակումն ապաշրջափակելու դիմաց։ Թուրքիան ԵՄ անդամակցության թեկնածու է 1999 թվականից։ Այդուհանդերձ, Անկարայի և Բրյուսելի միջև այս հարցի շուրջ բանակցությունները վաղուց սառեցված են։
17:40 - 11 հուլիսի, 2023
«Բացեք Թուրքիայի ճանապարհը ԵՄ, բացենք Շվեդիայի ճանապարհը ՆԱՏՕ»․ Էրդողան
 |azatutyun.am|

«Բացեք Թուրքիայի ճանապարհը ԵՄ, բացենք Շվեդիայի ճանապարհը ՆԱՏՕ»․ Էրդողան |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ասել է, թե վաղը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի լիդերների գագաթնաժողովում եվրոպացիներին կոչ կանի Թուրքիային ընձեռել Եվրամիությանն անդամակցելու հնարավորություն, ինչից հետո Շվեդիան կստանա կարողանա միանալ ՆԱՏՕ-ին: «Նախ բացեք Թուրքիայի ճանապարհը դեպի Եվրոպական միություն, իսկ դրանից հետո մենք կբացենք Շվեդիայի ճանապարհը դեպի ՆԱՏՕ, այնպես, ինչպես մենք արել ենք Ֆինլանդիայի պարագայում»,- ասել է Էրդողանն «Անադոլու» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում: Նա նշել է նաև, որ Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի միանալու հարցը կախված է այդ երկրի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումից: Այսօրվա դրությամբ Շվեդիայի հայտը չեն վավերացրել Թուրքիան և Հունգարիան: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն անցած շաբաթ ասել է, որ կփորձի նախքան հուլիսի 11-ին մեկնարկելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կարգավորել Շվեդիայի անդամակցումը խոչընդոտող քաղաքական բարդությունները: Թուրքիան 1999 թվականից է համարվում Եվրոպական միության թեկնածու, սակայն Անկարայի և Բրյուսելի բանակցությունները հայտնվել են փակուղում: Եվրոպայի ոչ բոլոր երկրներն են Թուրքիայի անդամության կողմնակիցներ: Արձագանքելով Եվրամիության մասին Էրդողանի մեկնաբանությանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր ասել է, թե լիովին սատարում է Անկարայի եվրոպական ձգտումներին, սակայն անդամակցումը ԵՄ-ին երբեք չի եղել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության պայմանների ցանկում:
16:32 - 10 հուլիսի, 2023
Պուտինը հաջորդ ամիս կայցելի Թուրքիա. Էրդողան |news.am|

Պուտինը հաջորդ ամիս կայցելի Թուրքիա. Էրդողան |news.am|

news.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուկրաինացի պաշտոնակցի՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն հաջորդ ամիս կայցելի Թուրքիա, հայտնում է «Անադոլուն»։ Էրդողանն ընդգծել է, որ հիմնական խնդիրը խաղաղությունն է Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ։ Նա պատասխանել է լրագրողի՝ գերիների հնարավոր փոխանակման մասին հարցին հետեւյալ խոսքերով. «Ջանքերն այդ ուղղությամբ շարունակվում են։ Մենք այսօր նախագահ Զելենսկու հետ քննարկել ենք այդ թեման։ Հաջորդ ամիս պարոն Պուտինը եւս կայցելի Թուրքիա, մենք այդ հարցը քննարկելու հնարավորություն կունենանք»։ Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՌԻԱ Նովոստիին հայտնել է՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման վերաբերյալ որոշակիություն դեռևս չկա:
13:34 - 08 հուլիսի, 2023
Ուկրաինան իրավունք ունի դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. կայացել է Էրդողան-Զելենսկի հանդիպումը  |1lurer.am|

Ուկրաինան իրավունք ունի դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. կայացել է Էրդողան-Զելենսկի հանդիպումը |1lurer.am|

1lurer.am: Երեկ կայացել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որը տեւել է 2 ժամ 30 րոպե։ Բանակցություններից հետո Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Թուրքիան հույս ունի՝ սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը կերկարաձգվի: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի Ուկրաինային ցանկացած տեսակի աջակցություն ցուցաբերել: Նրա խոսքով` հացահատիկային գործարքի շրջանակներում կարիքավոր երկրներ է ուղարկվել 33 մլն տոննա պարենամթերք: Թուրքիայի նախագահը նաև նշել է` Ուկրաինան իրավունք ունի դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Էրդողանը հույս է հայտնել, որ առաջիկա ամսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Թուրքիա: Ուկրաինայի նախագահ Զելենսկին իր հերթին հայտարարել է, որ ղեկավարները քննարկել են երկու երկրների համատեղ նախագծերը։ «Դրանք վերաբերում են համագործակցությանը ռազմարդյունաբերական ոլորտում, տեխնոլոգիաների զարգացմանը, անօդաչու թռչող սարքերի արտադրությանը, ռազմավարական այլ ոլորտներին։ Ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ»,- հանդիպումից հետք հայտարարել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ Էրդողանի հետ մանրամասն քննարկել են իրավիճակը Եվրոպայում, մասնավորապես՝ Սևծովյան տարածաշրջանում: Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիային Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը մշտապես աջակցելու համար: «Իհարկե, այսօր անդրադարձանք ՆԱՏՕ-ի շրջանակներում մեր համագործակցության առանցքային հարցերին, մասնավորապես՝ Վիլնյուսում կայանալիք դաշինքի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։ Ես զրույցի ընթացքում բարձրացրել եմ Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու հարցը, և ուրախ եմ, որ նախագահ Էրդողանն ասել է, որ Ուկրաինան արժանի է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ»,- եզրափակել է Ուկրաինայի նախագահը։
13:13 - 08 հուլիսի, 2023
Վլադիմիր Զելենսկին այսօր կայցելի Թուրքիա |hetq.am|

Վլադիմիր Զելենսկին այսօր կայցելի Թուրքիա |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր կայցելի Թուրքիա։ Այդ մասին հայտնում էHabertürk-ը՝ հղում անելով իրենց աղբյուրներին։ Նախատեսվում է, որ նախագահ Զելենսկին Ստամբուլում բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ընդ որում, Զելենսկիի Թուրքիա այցն իրականացվում է Էրդողանի հրավերով։ TACC գործակալությունը, հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի իր աղբյուրին, գրում է, որ Զելենսկին ու Էրդողանը կհանդիպեն Ստամբուլի Սկյուտարի շրջանի Վահդեթին առանձնատանը։ «Վաղը մեր նախագահը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ։ Հանդիպումից հետո, որը կկայանա Վահդեթին առանձնատանը, կարող է կայանալ մամուլի ասուլիս»,- նշել է գործակալության աղբյուրը։  Sabah-ն էլ գրում է, որ Զելենսկիի՝ Թուրքիա այցի գլխավոր թեմաներից մեկը կլինի Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Anadolu գործակալության տվյալներով էլ՝ Զելենսկի-Էրդողան բանակցությունները երկկողմ ձևաչափից զատ կլինեն նաև պատվիրակությունների կազմերով։ Դրանց հիմնական թեմաները կլինեն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը, Կիևի ու Անկարայի երկկողմ փոխգործակցությունը, ինչպես նաև հացահատկի գործարքը, որը Ռուսաստանը չի ցանկանում երկարաձգել՝ պնդելով, թե դրա հիմքեր չկան։   Հացահատկի գործարքի ժամկետը լրանում է հուլիսի 17-ին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան կողմ է դրա երկարաձգմանը։
09:10 - 07 հուլիսի, 2023
Թուրքական լրատվամիջոցները հրաժարվել են աշխատել Reuters-ի հետ. հավանական պատճառը Էրդողանի որդու մասին հոդվածն է |tert.am|

Թուրքական լրատվամիջոցները հրաժարվել են աշխատել Reuters-ի հետ. հավանական պատճառը Էրդողանի որդու մասին հոդվածն է |tert.am|

tert.am: Թուրքական Albayrak և TürkMedya մեդիահոլդինգները երեքշաբթի հայտարարել են, որ խզել են իրենց պայմանագրերը բրիտանական Reuters գործակալության հետ՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի և նրա որդու՝ Բիլալի դեմ «անհիմն մեղադրանքներով» հոդվածից հետո։ «Մեր պայմանագիրը Reuters գործակալության հետ խզվել է»,- երեքշաբթի՝ հունիսի 27-ին, Twitter-ի իր էջում հայտնել է TürkMedya-ն։ Նմանատիպ հայտարարություն է տեղադրվել Albayrak Medya-ի Twitter-ի էջում։ Մեդիահոլդինգներն իրենց հայտարարություններում չեն պարզաբանել լրատվական գործակալության հետ աշխատելուց հրաժարվելու պատճառը, սակայն թուրքական շատ լրատվամիջոցներ նշել են, որ պատճառն Էրդողանի որդու մասին հիշատակված նյութն է։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունն ասել է, որ Reuters-ն «ինքն իրեն նվաստացրել է» այդ հոդվածով։ Reuters-ի հոդվածը հրապարակվել է հունիսի 26-ին։ Ըստ հոդվածի՝ ԱՄՆ-ի և Շվեդիայի հակակոռուպցիոն մարմինները քննում են բողոք, որի համաձայն՝ ամերիկյան Dignita ընկերության շվեդական դուստր ձեռնարկությունը խոստացել է տասնյակ միլիոնավոր դոլարներ վճարել, եթե Թուրքիայի ղեկավարի որդին լոբբինգ անի իր շահերի համար երկրի շուկայում։ Բիլալ Էրդողանը հերքել է այս մեղադրանքները։
09:08 - 28 հունիսի, 2023
Քըլըչդարօղլուին սպառնում է 110 տարվա ազատազրկում. քրգործերով հիմնական հայցվորն Էրդողանն է |tert.am|

Քըլըչդարօղլուին սպառնում է 110 տարվա ազատազրկում. քրգործերով հիմնական հայցվորն Էրդողանն է |tert.am|

tert.am: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ և նախագահի նախկին թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին սպառնում է բանտարկություն ու քաղաքական արգելք իր դեմ ներկայացված 28 դատական գործերի հետևանքով։ Այս մասին գրել է РИА Новости-ն՝ հղում անելով Cumhuriyet թերթին։ «Նախկինում մի շարք դատական գործեր կասեցվել էին Քըլըչդարօղլուի անձեռնմխելիության առկայության պատճառով, այժմ դրանք կվերանայվեն»,- գրել է թերթը։ Քաղաքական գործչի փաստաբան Ջելալ Չելիքի խոսքով՝ իր պաշտպանյալի դեմ 28 հայց է ներկայացվել, այլ ոչ թե 18, ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը։ Հոդվածում պարզաբանվում է, որ դրանց մեծ մասում հայցվորը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։ Այսպիսով, 2021 թվականին նա դատական հայց էր ներկայացրել Քըլըչդարօղլուի դեմ այն բանից հետո, երբ նա մեղադրեց թուրք առաջնորդին ստելու համար։ 2017 թվականին ընդդիմության առաջնորդը գործող նախագահին համեմատել էր Սադամ Հուսեյնի, Մուամար Քադաֆիի և Չաուշեսկուի հետ։ Շատ դեպքերում նախկին թեկնածուին սպառնում է մինչև 4 տարվա ազատազրկում, ընդհանուր առմամբ բոլոր համար՝ 110 տարվա ազատազրկում։ Միևնույն ժամանակ, Քըլըչդարօղլուի պաշտպանը կարծում է, որ սա տեղի չի ունենա, և եթե քրեական գործեր հարուցվեն, ապա քաղաքական թիմը մտադիր է «մարտահրավեր նետել»։
09:37 - 23 հունիսի, 2023
ՀՀ քաղաքացին գետինն է մտնում, երբ Էրդողանը ասում է՝ գիտեք Հայաստանը համաձայնվել է միջանցքին, բայց Պարսկաստանը թույլ չի տալիս․ Գեղամ Մանուկյան
 |tert.am|

ՀՀ քաղաքացին գետինն է մտնում, երբ Էրդողանը ասում է՝ գիտեք Հայաստանը համաձայնվել է միջանցքին, բայց Պարսկաստանը թույլ չի տալիս․ Գեղամ Մանուկյան |tert.am|

tert.am: Ինձ հետաքրքիր է՝ Ֆինանսների նախարարությունը  չէ՞ր կարող հատկացնել մի քանի հարյուր հազար դրամ ամսական աշխատավարձ, որ մի խելոք մարդ բերեին կառավարություն, նստեր Նիկոլ Փաշինյանի կողքը, ուղեկցեր տարբեր տեղեր, որ նրան ասեր՝ Նիկո՛լ Փաշինյան, Մուրադ Բարդակչեի հետ հանկարծ Անկարայում չնկարվես, այդ մարդը Թալեաթի օրագիրը տպելով՝ արդարացրել է Թալեաթի գործողությունները։ Այս մասին ԱԺ-ի ելույթի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Վերջինս նշեց, որ  2022թ-ի բյուջեի կատարողականի զեկույցի ընթացքում հարց է ուղղել ՆԳ փոխնախարարին, թե կա վերլուծություն՝ որքա՞ն է ծախսվել  ՀՀ տարածքում Նիկոլ Փաշինյանի տեղաշարժերի վրա, ինչին ի պատասխան  փոխնարարաը հայտնել է, որ չի եղել նման ուսումնասիրություն։ «Նիկոլ Փաշինյանին շատ երկար եմ ճանաչում, դրա համար ուզում եմ պարզ ասեմ, իրականում ոստիկանության մեջ բազմամիլիարդանոց ծախսեր են արվում մենակ մի բանի համար, որ Նիկոլ Փաշինյանը անցնի Երևանի մի փողոցից մյուսը, ՀՀ-ի մի գյուղից մյուս գյուղը, բնակիչները արդեն գիտեն, որ եթե Սևանի մայրուղու վրա 2 մետրը մեկ ոստիկան է կանգնած, ուրեմն ճանապարհը փակվում է։ Աննախադեպ է դարձել Հայաստանի բյուջեից հազարավոր ոստիկաններով  մեկ մարդու շրջագայությունը։ Ժամանակին, երբ Փաշինյանը վարչապետ էր ընտրվել, հիշում եմ, որ մեքենան բաց պատուհաններով էր, հիմա պատուհանները փակ են։ Դա ոչ թե անվտանգություն է, այլ վախն է, որի պատճառով հազարավոր ոստիկանններ իրենց գործը թողած՝  ժամերով կանգնում են, որ մեկ մարդ մի տեղից գնա մյուս տեղը։ Վախը պատճառ է այն գիտակցման, թե ինչ ավերի է բերել հասցրել երկիրը։ Մեր երկրում տասնյակ հազարավոր մարդիկ ունեն մի զգացում՝ ատելության, որը երբեք մեր երկրում չի եղել։ Քաղաքացիները գիտակցում են, որ երկիրդ ղեկավարում է մեկը, որի պատճառով Եվրամիության պաշտոնյան հայտարարում է, որ նա առաջին ղեկավարն է, որը Արցախը ճանաչել է Ադբեջանի մաս։ ՀՀ քաղաքացին գետինն է մտնում, որ Էրդողանը ասում է՝ գիտեք Հայաստանը համաձայնվել է միջանցիքն, բայց Պարսկաստանը թույլ չի տալիս, գետինն է մտնում, որ իր երկիրը ներկայացնողը ադրբեջանական թեզերով արդարացնում է, որ Արցախ Ադրբեջանի մաս է, արդարացնում է, որ Արարատը մերը չի»,- ասաց Գեղամ Մանուկյանը։ Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի հետ կապված խնդիր չէ․ այն կապված է Իրանի հետ․ ««Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի հետ կապված խնդիր չէ․ այն կապված է Իրանի հետ։ Այսինքն՝ երկու երկրների, որոնց բնակչության մեծամասնությունը մուսուլման է։ Այն, որ Իրանը նման վերաբերմունք է ցուցաբերում, վրդովեցնում է և՛ Ադրբեջանին, և՛ մեզ։ Իրականում դա նրանց էլ պետք է վրդովեցնի: Բացի այդ, այստեղ մեկ վագոնի համար գանձվող վճարները, ցավոք, շատ բարձր են: Հուսով եմ, որ մենք շուտով կհաղթահարենք այս խնդիրը։ Եթե սրան դրական մոտենային, ապա այսօր Թուրքիա-Ադրբեջան-Իրան թե՛ ավտոմոբիլային, թե՛ երկաթուղային ճանապարհը ինտեգրված կլինեին և գուցե բացվեր նաև «Պեկին-Լոնդոն գիծը»,- ասել է Էրդողանը։
14:35 - 15 հունիսի, 2023
Արարատ Միրզոյանը չցանկացավ մեկնաբանել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը

Արարատ Միրզոյանը չցանկացավ մեկնաբանել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը

Արարատ Միրզոյանը ԱԺ-ում պատասխանեց հարցին, թե «ինչն է պատճառը, որ Էրդողանը ՀՀ սուվերեն տարածքով անցնող ճանապարհին նորից տալով միջանցքային տրամաբանություն, խնդիր է համարել Իրանի դիրքորոշումը, այլ ոչ է ՀՀ-ի։  «Չեմ մեկնաբանի Թուրքիայի նախագահի հայտարարությունը, հատկապես այն հատվածը, որ վերաբերում 3-րդ երկրների ինտեգրացիային, ուղղակի նշեմ ապաշրջափակման մասին ՀՀ դիրքորոշումը։ Ակնհայտ է, որ այդ ենթակառուցվածքները պետք է լինեն այն երկրների ինքնիշխանության, իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են, դրանք պետք է բացվեն հավասարություն ու փոխադարձության սկզբունքի հիման վրա», - ասաց Միրզոյանը։ Նա նշեց՝ ՀՀ-ն շահագրգռված է այդ ենթակառուցվածքների վերագործարկմամբ, այդ թվում հենց Թուրքիայի նախագահի նշած կոնտեքստում՝ Պեկին-Լոնդոն կամ որևէ այլ լոգիստիկ անցումների մաս կազմելու համար։ Միրզոյանի խոսքով, այն ինչ ինքը նկարագրում է ինքը, ՀՀ կառավարությունը վաղուց արդեն հայտարարել է, մասնավորապես «Հայկական խաչմերուկի» կոնցեպտի շրջանակներում․ «Այս միջազգային ենթակառուցվածքները միանշանակ ու միանգամայն կարող են տեղավորվել «Հայկական խաչմերուկի» մեր ծրագրի մեջ»։
18:02 - 14 հունիսի, 2023
 «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը Հայաստանի հետ կապված չէ․ այն կապված է Իրանի հետ․ Էրդողան

«Զանգեզուրի միջանցքի» խնդիրը Հայաստանի հետ կապված չէ․ այն կապված է Իրանի հետ․ Էրդողան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի նախագահի պաշտոնում մայիսի 28-ին վերընտրվելուց հետո իր առաջին արտասահմանյան այցն էր կատարում Ադրբեջան։ Այցից հետո լրագրողների հետ զրույցում Էրդողանը խոսել է հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների, ինչպես «Զանգեզուրի միջանցքի» մասին։ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսելիս Էրդողանը հայտարարել է, թե դա Հայաստանի հետ կապված խնդիր չէ․ այն կապված է Իրանի հետ։ «Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի հետ կապված խնդիր չէ․ այն կապված է Իրանի հետ։ Այսինքն՝ երկու երկրների, որոնց բնակչության մեծամասնությունը մուսուլման է։ Այն, որ Իրանը նման վերաբերմունք է ցուցաբերում, վրդովեցնում է և՛ Ադրբեջանին, և՛ մեզ։ Իրականում դա նրանց էլ պետք է վրդովեցնի: Իրականում դա նրանց էլ պետք է վրդովեցնի։ Բացի այդ, այստեղ մեկ վագոնի համար գանձվող վճարները, ցավոք, շատ բարձր են: Հուսով եմ, որ մենք շուտով կհաղթահարենք այս խնդիրը։ Եթե ​​սրան դրական մոտենային, ապա այսօր Թուրքիա-Ադրբեջան-Իրան թե՛ ավտոմոբիլային, թե՛ երկաթուղային ճանապարհը ինտեգրված կլինեին և գուցե բացվեր նաև «Պեկին-Լոնդոն գիծը»,- ասել է Էրդողանը։ 
17:13 - 14 հունիսի, 2023
Էրդողանը հայտնել է, որ իր երդմնակալության արարողության ժամանակ Փաշինյանի հետ կարճատև հանդիպում է ունեցել

Էրդողանը հայտնել է, որ իր երդմնակալության արարողության ժամանակ Փաշինյանի հետ կարճատև հանդիպում է ունեցել

Էրդողանը հայտնել է, որ իր երդմնակալության արարողության ժամանակ Փաշինյանի հետ կարճատև հանդիպում է ունեցել։ Այս մասին նա հայտարարել է Ադրբեջան այցից հետո լրագրողների հետ զրույցում։   Նա նշել է, թե Փաշինյանի կողմից իր (Էրդողանի-խմբ․) երդմնակալության արարողությանը մասնակցության հրավերը ընդունելը կարևոր քայլ էր։ Էրդողանի խոսքով, հաղթահարելով մի շարք խոչընդոտներ, այդ թվում երկրում տիրող ընդդիմադիր հայացքները, Փաշինյանը ընդունել է Թուրքիայի նախագահի երդմնակալությանը մասնակցության հրավերը։ «Վարչապետ Փաշինյանի հետ այդ արարողությանը կարճատև հանդիպում ունեցանք։ Այդ հանդիպման ժամանակ մեր շնորհակալությունը հայտնեցինք հրավերը ընդունելու համար։ Սրա հետ մեկտեղ կարևոր էր նաև նրանց վերջին հայտարարությունը, որ իրենք կարող են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Ղարաբաղը։ Իհարկե, սրա գիտակցումը կարևոր զարգացում է»,- ասել է Էրդողանը՝ նշելով, թե Հայաստանում Փաշինյանի նկատմամբ վերաբերմունքը նույնպես շատ կարևոր է, և որ Փաշինյանը այս հարցում հետքայլ չի արել։ 
17:03 - 14 հունիսի, 2023