Շվեդիա

Ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկվեն, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները որպես ԵԽ անդամ. Շվեդիայի ներկայացուցիչ
 |armenpress.am|

Ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկվեն, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները որպես ԵԽ անդամ. Շվեդիայի ներկայացուցիչ |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանն անտեսում է Լաչինի միջանքը բացելու կոչերը՝ չնայած միջազգային զգալի ճնշմանը։ Նման հայտարարություն արեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Շվեդիայի պատվիրակության անդամ Բորիանա Աբերգը Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների մասին քննարկման ժամանակ։ Աբերգը խոր ափսոսանք հայտնեց, որ խորհրդաժողովում ստիպված են դարձյալ քննարկել Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական ճգնաժամը։ Նա շեշտեց, որ բանավեճն օրակարգի ամենավերջին կետերից է, և անդամներից քչերն են ներկա։ «Լեռնային Ղարաբաղի 120 հազար մարդկանց տառապանքն ավելի մեծ ուշադրության էր արժանի։ Բայց նախևառաջ նրանք արժանի են, որ հարգվեն իրենց հիմնարար իրավունքները։ Սա տարածքային ամբողջականության հարց չէ, Հայաստանի կամ Ադրբեջանի հարց չէ, սա մարդու իրավունքների հարց է», - նշեց քաղաքական գործիչը։ Բորիանա Աբերգը ներկայացրեց, այսպես կոչված, «բնապահպանների» կողմից Լաչինի միջանցքի արգելափակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ սննդի, դեղորայքի պակաս, գազամատակարարման և էլեկտրամատակարարման խափանումներ։ Բանախոսը նաև շեշտեց, որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս նորոգել էլեկտրամատակարարման բարձրավոլտ մալուխը, որով Արցախը էլեկտրաէներգիա է ստանում Հայաստանի Հանրապետությունից։ Բորիանա Աբերգը հիշեցրեց, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերջերս խոսել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ կոչ անելով անմիջապես բացել Լաչինի միջանցքը։ Իսկ մինչ այդ Եվրոպական խորհրդարանն ընդունել էր բանաձև, որով Բաքվին կոչ էր անում ազատել հայ ռազմագերիներին, հանել զորքերը Հայաստանի տարածքից և բացել Լաչինի միջանցքը։ «Ակնհայտորեն միջազգային զգալի ճնշում կա, որն ավելի է ամրապնդվում այն փաստով, որ այդ թեմայի շուրջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոց կիրառեց Ադրբեջանի դեմ։ Ցավոք, Ադրբեջանը որոշել է անտեսել այս կոչերը։ Ցանկանում եմ հարց տալ՝ ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկվեն, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ», - եզրափակել է նա։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ․ 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։  ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։ 12 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 11 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 46 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն իրականացվում են օրական 3 անգամ՝ 2 ժամ տևողությամբ։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։ Գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։ Արցախը շրջափակման մեջ է։
10:27 - 27 հունվարի, 2023
Շվեդիան ցանկանում է հնարավորինս շուտ վերսկսել Թուրքիայի հետ երկխոսությունը ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի միանալու հարցով

 |factor.am|

Շվեդիան ցանկանում է հնարավորինս շուտ վերսկսել Թուրքիայի հետ երկխոսությունը ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի միանալու հարցով |factor.am|

factor.am: Ստոկհոլմը ցանկանում է վերականգնել Թուրքիայի հետ երկխոսությունը ՆԱՏՕ-ին արագ միանալու՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի դիմումների շուրջ։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը, գրում է Reuters գործակալությունը։ «Ազգային անվտանգության ոչ մի այլ հարց ավելի կարևոր չէ, քան այն, որ մենք Ֆինլանդիայի հետ միասին արագ դառնանք ՆԱՏՕ-ի անդամ»,- լրագրողներին ասել է Քրիստերսոնը։ Հիշեցնենք, որ Շվեդիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց ծայրահեղականներից մեկն այրել էր Ղուրանը՝ նախապես իշխանություններից թույլտվություն ստանալով ցույցն անցկացնելու համար: Նույն օրը Թուրքիայի ԱԳՆ-ն տեղի ունեցածը որակել էր ահաբեկչական կազմակերպությունների քարոզչությունը կանխելու համար Շվեդիայի ստորագրած եռակողմ հուշագրի պարտավորությունների ակնհայտ խախտում։ Իսկ Թուրքիայի ղեկավարն ասել է, որ Ստոկհոլմն այլևս չպետք է հույս դնի Անկարայի աջակցության վրա՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտին:
15:53 - 25 հունվարի, 2023
Թուրք քաղաքական գործիչը հայտարարել է Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ից հրատապ դուրս գալու անհրաժեշտության մասին  |armtimes.com|

Թուրք քաղաքական գործիչը հայտարարել է Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ից հրատապ դուրս գալու անհրաժեշտության մասին |armtimes.com|

armtimes.com: Թուրքիան պարտավոր է դուրս գալ ՆԱՏՕ-ից: Այս մասին ասել է «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Էթեմ Սանջակը, նրա խոսքերը մեջբերում է Aydınlık թերթը։ «ՆԱՏՕ-ն իր սադրանքներով ստիպում է մեզ գնալ այդ գործողությունների, վերջապես փորձում է մեզ հակադրել մեր հարևան Հունաստանին: Թուրքիան հինգ-վեց ամսից դուրս կգա ՆԱՏՕ-ից, կառույցից դուրս գալը դարձել է հրատապ և պարտադիր»,- ասել է նա: Սանջակի խոսքով՝ հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ թուրք բնակիչների 80 տոկոսը ԱՄՆ-ին համարում է Անկարայի դեմ թշնամական ու ապակառուցողական քաղաքականություն վարող երկիր։ «Վերջերս կրկին թուրք ժողովուրդը համակրում է Ռուսաստանին և Պուտինին, ժողովուրդը տեսավ մոտեցող սպառնալիքները և առաջ անցավ կառավարություններից»,- եզրափակել է քաղաքական գործիչը։ Անցյալ շաբաթ օրը դանիական ծայրահեղ աջ «Դժվար գործարք» կուսակցության առաջնորդ Ռասմուս Պալուդանը այրել է Ղուրանը Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ՝ նախապես Շվեդիայի իշխանություններից թույլտվություն ստանալով ցույցն անցկացնելու համար: Նույն օրը Թուրքիայի ԱԳՆ-ն տեղի ունեցածը որակել է ահաբեկչական կազմակերպությունների քարոզչությունը կանխելու համար Շվեդիայի կողմից ստորագրված եռակողմ հուշագրի պարտավորությունների ակնհայտ խախտում։ Բացի այդ, երկու շաբաթ առաջ արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) կողմնակիցները Ստոկհոլմում ցույց են անցկացրել, որտեղ նրանք վիրավորական խոսքեր են բղավել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին։ Ինչպես երկուշաբթի օրը ինքը՝ Թուրքիայի ղեկավարն է ասել, Ստոկհոլմն այլևս չպետք է հույս դնի Անկարայի աջակցության վրա՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտին: Ռուսաստանը, ի թիվս այլ երկրների, դատապարտել է Ստոկհոլմում Ղուրանի այրումը։
10:28 - 25 հունվարի, 2023
Շվեդիան այլևս չպետք է ակնկալի Թուրքիայի աջակցությունը ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում. Էրդողան
 |1lurer.am|

Շվեդիան այլևս չպետք է ակնկալի Թուրքիայի աջակցությունը ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում. Էրդողան |1lurer.am|

1lurer.am: Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստոկհոլմում տեղի ունեցած ակցիաներից հետո Շվեդիան այլևս չպետք է ակնկալի Թուրքիայի աջակցությունը ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում: «Շվեդիայում այդ կեղտոտ ակցիաները, այն էլ՝ մեր դիվանագիտական ներկայացուցչության մոտ, համարվում են վիրավորանք թե՛ մահմեդականների, թե՛ ընդհանրապես բոլոր մարդկանց հասցեին, նրանց իրավունքների ու ազատությունների նկատմամբ։ Դուք շարունակում եք օգնել ահաբեկիչներին և սպասում եք աջակցություն ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։ Այդպես չի ստացվի։ Շվեդիան այլևս չպետք է մեզանից սպասի այդ աջակցությունը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը: Նրա խոսքով՝ Շվեդիան պետք է հարգի Թուրքիայի և բոլոր մուսուլմանների կրոնական զգացմունքները։ Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները չեղյալ էին հայտարարել Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնի՝ հունվարի 27-ին նախատեսված այցը Թուրքիա Ստոկհոլմում տեղի ունեցած հակաթուրքական ցույցերի պատճառով: Ակցիաներից մեկի ընթացքում աջ ազգայնական գործիչներից մեկը թուրքիայի դեսպանատան դիմաց այրել էր մահմեդականների սուրբ գիրք Ղուրանը: Թուրքիայի իշխանությունները դատապարտել էին ակցիաների անցկացումը:
12:00 - 24 հունվարի, 2023
Թուրքիան չեղյալ է հայտարարել Շվեդիայի պաշտպանության նախարարի այցը Ստոկհոլմում տեղի ունեցող հակաթուրքական ցույցերի պատճառով  |1lurer.am|

Թուրքիան չեղյալ է հայտարարել Շվեդիայի պաշտպանության նախարարի այցը Ստոկհոլմում տեղի ունեցող հակաթուրքական ցույցերի պատճառով |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի իշխանությունները չեղյալ են հայտարարել Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնի՝ հունվարի 27-ին նախատեսված այցը Թուրքիա Ստոկհոլմում տեղի ունեցող հակաթուրքական ցույցերի պատճառով։ Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Նրա խոսքով՝ որևէ քայլ չի ձեռնարկվել Թուրքիայի նկատմամբ այդ գործողությունների դեմ։ «Ուստի այս պահին Շվեդիայի պաշտպանության նախարար Յոնսոնի՝ հունվարի 27-ին Թուրքիա կատարելիք այցն իմաստ, կարևորություն ու նշանակություն չունի։ Այդ պատճառով մենք չեղարկեցինք այցը»,- ընդգծել է թուրք նախարարը: Շվեդ նախարարի այցի նպատակը ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի անդամակցության հետ կապված Անկարայի առարկությունները հարթելն էր: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
14:43 - 21 հունվարի, 2023
Պատրաստվում ենք շարունակել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության գործընթացը. ԱՄՆ Պետդեպ |news.am|

Պատրաստվում ենք շարունակել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության գործընթացը. ԱՄՆ Պետդեպ |news.am|

news.am: Մենք անհամբեր սպասում ենք Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, և մենք պատրաստվում ենք շարունակել գործընթացը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդան Փաթելը։ «Ընդամենը մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահի խրտվիլակը կախվել է Շվեդիայի մայրաքաղաքի քաղաքապետարանի առջև։ Նույնիսկ Շվեդիայի վարչապետն ասաց, որ դա չափազանց լուրջ է և ՆԱՏՕ-ին իրենց դիմումի սաբոտաժ է: Երեկ նույն ամբիոնից մեր գործընկեր Նեդ Փրայսը հայտարարեց, որ Շվեդիան պատրաստ է անդամակցել ՆԱՏՕ-ին։ Բայց չե՞ք կարծում, որ հաշվի առնելով վերջին իրադարձությունները՝ Շվեդիան դեռ որոշակի ճանապարհ ունի անցնելու, երբ խոսքը վերաբերում է իր տարածքում ահաբեկչությունն արմատախիլ անելուն»,- ասել է Փաթելը։ Նա նշել է, որ Թուրքիան բախվում է «անվտանգության շատ բարդ միջավայրի»։ «Եվ ինչպես մենք արդեն ասել ենք ավելի վաղ, Թուրքիան ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներից մեկն է, որը բախվում է ամենամեծ թվով ահաբեկչական հարձակումների։ Ինչ վերաբերում է այս կոնկրետ միջադեպին, ապա ես ծանոթ չեմ դրան, ուստի թույլ կտամ ինձ նկատել, որ այն խորը տագնապ է առաջացնում։ Բայց ես կցանկանայի կրկնել Փրայսի խոսքերն այն մասին, որ մենք, իհարկե, անհամբերությամբ սպասում ենք Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին և պատրաստվում ենք շարունակել գործընթացը»,- հավելել է նա։  Հիշեցնենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան Թուրքիայի հետ եռակողմ համաձայնագիր են ստորագրել 2022 թվականին, որի նպատակն է հաղթահարել Անկարայի առարկությունները Հյուսիսատլանտյան դաշինքին իրենց անդամակցության վերաբերյալ։ Մայիսին նրանք դիմել են ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, սակայն Թուրքիան դեմ է արտահայտվել և մեղադրել է երկրներին «ահաբեկիչներին» ապաստանելու մեջ։ Խնդիրն այն մարդկանց արտահանձնումն է, ում Թուրքիան համարում է ահաբեկիչներ։ Անկարան հիասթափություն է հայտնել անցյալ տարվա վերջին շվեդական դատարանի որոշման առնչությամբ՝ դադարեցնելու լրագրողի արտահանձնման հարցումը, ով կասկածվում է իսլամական հասարակական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ, ում Թուրքիան մեղադրում է հեղաշրջման փորձի մեջ։
10:51 - 14 հունվարի, 2023
Քրդստանի աշխատավորական կուսակցությունը «ական է դնում ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության տակ». Չավուշօղլու
 |tert.am|

Քրդստանի աշխատավորական կուսակցությունը «ական է դնում ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության տակ». Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Անկարան չի աջակցի Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի դեռ Ստոկհոլմը «վճռական միջոցներ չի ձեռնարկել»՝ հակազդելու Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK), որը Թուրքիայում ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն։ Այս մասին Չավուշօղլուն ասել է TRT հեռուստաալիքի եթերում։ Թուրք նախարարը նշել է, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը «ական է դնում Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության տակ»։ «Եթե Շվեդիայի կառավարությունը պատշաճ կերպով չարձագանքի նման գործողություններին, մենք չենք տա այն պատասխանը, որին սպասում է Շվեդիան ՆԱՏՕ-ին իր անդամակցության հարցում։ Շվեդիան պետք է կատարի իր ընտրությունը»,- ասել է նա։ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Անկարան սպասում է, որ Ստոկհոլմը կատարի ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանը հակազդելու մասին իր հետ ստորագրված հուշագիրը։ Դա Թուրքիայի կողմից պայման է դաշինքին միանալու հարցով Շվեդիայի դիմումի հաստատման համար։ Այս փաստաթուղթը ստորագրվել է անցած հունիսին՝ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։
10:45 - 13 հունվարի, 2023
Շվեդիան չի կարող կատարել բոլոր պայմանները, որոնք առաջ է քաշել Անկարան. վարչապետ |azatutyun.am|

Շվեդիան չի կարող կատարել բոլոր պայմանները, որոնք առաջ է քաշել Անկարան. վարչապետ |azatutyun.am|

azatutyun.am: Շվեդիան վստահ է, որ Թուրքիան կհաստատի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտը, սակայն չի կարող կատարել բոլոր այն պայմանները, որոնք առաջ է քաշել Անկարան։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը, փոխանցում է Reuters-ը։ «Թուրքիան հաստատում է, որ մենք արել ենք այն, ինչ խոստացել ենք անել, բայց նրանք նաև ասում են, որ ցանկանում են այն, ինչ մենք չենք կարող կամ չենք ուզում տալ»,- ասել է Քրիստերսոնը: Ֆինլանդիան և Շվեդիան Թուրքիայի հետ եռակողմ համաձայնագիր են ստորագրել 2022 թվականին, որի նպատակն է հաղթահարել Անկարայի առարկությունները Հյուսիսատլանտյան դաշինքին իրենց անդամակցության վերաբերյալ։ Մայիսին նրանք դիմել են ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, սակայն Թուրքիան դեմ է արտահայտվել և մեղադրել է երկրներին «ահաբեկիչներին» ապաստանելու մեջ։ Խնդիրն այն մարդկանց արտահանձնումն է, ում Թուրքիան համարում է ահաբեկիչներ։ Անկարան հիասթափություն է հայտնել անցյալ տարվա վերջին շվեդական դատարանի որոշման առնչությամբ՝ դադարեցնելու լրագրողի արտահանձնման հարցումը, ով կասկածվում է իսլամական հասարակական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ, ում Թուրքիան մեղադրում է հեղաշրջման փորձի մեջ։
18:39 - 08 հունվարի, 2023
ՀՀ ԱԽ քարտուղարը Տոբիաս Բիլստրյոմին և Արոն Էմիլսոնին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջացած ճգնաժամը

ՀՀ ԱԽ քարտուղարը Տոբիաս Բիլստրյոմին և Արոն Էմիլսոնին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջացած ճգնաժամը

Շվեդիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում դեկտեմբերի 15-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության Արտաքին գործերի նախարար Տոբիաս Բիլստրյոմի և Ռիկսդագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահող Արոն Էմիլսոնի ու հանձնաժողովի անդամների հետ: Ինչպես հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակից, Արմեն Գրիգորյանը զրուցակիցներին է ներկայացրել դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի փակմանն ու դրա հետևանքով ի հայտ եկած հումանիտար ճգնաժամը: Այս համատեքստում ԱԽ քարտուղարն ընդգծել է միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը: Արտաքին գործերի նախարար Տոբիաս Բիլստրյոմն ընդգծել է Շվեդիայի պատրաստակամությունն աջակցելու տարածաշրջանում կայունության ապահովմանն ու հակամարտությունների հաղթահարմանն՝ ինչպես ԵԱՀԿ շրջանակներում, այնպես էլ Եվրոպական միության աջակցությամբ:
16:34 - 16 դեկտեմբերի, 2022
Արման Եղոյանը շվեդ պատգամավորի հետ խոսել է Հայաստանին սպառնացող վտանգների մասին

Արման Եղոյանը շվեդ պատգամավորի հետ խոսել է Հայաստանին սպառնացող վտանգների մասին

ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 25-ին ընդունել է Շվեդիայի Ռիկսդագի պատգամավոր Մարլեն Լունդ-Կոպպարկլինտին: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարությունից, Հայաստանում առաջին անգամ գտնվող շվեդ գործընկերոջ հետ Արման Եղոյանը խոսել է հայ-շվեդական հարաբերությունների զարգացման, երկու երկրների խորհրդարանների համագործակցության ընդլայնման հարցերի վերաբերյալ: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանին սպառնացող վտանգներին, դրանց աշխարհաքաղաքական ենթատեքստին ու միջազգային առկա մարտահրավերներին: «Շվեդիայի` որպես կայացած ժողովրդավարության ու հզոր տնտեսությամբ պետության փորձը մեզ համար շատ կարևոր է»,- նշել է Արման Եղոյանը:
13:24 - 26 նոյեմբերի, 2022
ՀՀ նախագահը և Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Արին Կարապետը քննարկել են հայ-շվեդական համագործակցության հեռանկարները

ՀՀ նախագահը և Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Արին Կարապետը քննարկել են հայ-շվեդական համագործակցության հեռանկարները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արին Կարապետին:Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է պատգամավորին՝ Շվեդիայի խորհրդարանական ընտրություններում նրա ներկայացրած կուսակցության հաղթանակի կապակցությամբ և հույս հայտնել, որ դա ևս մեկ խթան կհանդիսանա Շվեդիա-Հայաստան փոխգործակցության համար:Արին Կարապետը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և ընդգծել, որ մշտական կապի մեջ է Շվեդիայում հայկական դեսպանության և հայաստանյան գործընկերների հետ տարբեր համատեղ ծրագրեր կյանքի կոչելու նպատակով:Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համահայկական օրակարգային խնդիրներին և տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներին:Քննարկվել են մի շարք ոլորտներում հայ-շվեդական համագործակցության հեռանկարների վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով շվեդական փորձի կիրառմանը Հայաստանում, էներգետիկ անկախության ապահովման մեխանիզմներին:Արին Կարապետը Հանրապետության նախագահին է ներկայացրել Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի գործունեության մի շարք ասպեկտներ և հնարավոր նախաձեռնություններ երկկողմ առարկայական ծրագրերի շուրջ:Նախագահ Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ մշտապես պատրաստակամ է հնարավորինս աջակցել երկկողմ հարաբերությունների և համագործակցության սերտացմանը:
16:23 - 05 նոյեմբերի, 2022
Շվեդիան հայտնել է Սիրիայում քրդական միավորումներին այլևս չաջակցելու մասին

 |armenpress.am|

Շվեդիան հայտնել է Սիրիայում քրդական միավորումներին այլևս չաջակցելու մասին |armenpress.am|

armenpress.am: Շվեդիայի նոր կառավարությունն այլևս հանդես չի գալիս ի պաշտպանություն Սիրիայում գործող քրդական միավորումների՝ «Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումների» (YPG) և «Ժողովրդավարական միության» (PYD)։ Այս մասին Շվեդական ռադիոյին տված հարցազրույցում ասել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը։ Ուշագրավ է, որ այս հայտարարությունն արվել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնի՝  նոյեմբերի 8-ին Անկարա կատարելիք այցի նախաշեմին։ Հենց այդ այցի շրջանակում նախատեսվում են բանակցություններ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ քննարկելու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության դիմումը վավերացնելու հարցը։ «Այս կազմակերպությունները սերտ շփումներ ունեն Քրդական բանվորական կուսակցության հետ, որը ԵՄ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում է։ Մեզ համար կարևոր է, որ երկիմաստ շփումներ չլինեն։ Շվեդիայի համար կարևոր է հեռավորություն պահպանել այդ կազմակերպություններից։ Մենք լավ հարաբերություններ ենք ուզում Թուրքիայի հետ»,- ասել է Բիլստրյոմը։ YPG-ն համարվում է Սիրիայում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ դաշնակիցը։ Նախկինում Շվեդիան ևս աջակցում էր YPG-ին և PYD-ին, որոնց Թուրքիան ահաբեկչական է որակում։ Շվեդիան և Ֆինլանդիան մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի անդամ դառնալու դիմում էին ներկայացրել, սակայն այս գործընթացը արգելակել էր Թուրքիան՝ պահանջելով, որ այդ երկրները քրդական կազմակերպություններն ահաբեկչական համարեն, հանձնեն ահաբեկչության կամ Թուրքիայի 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող անձանց։
14:42 - 05 նոյեմբերի, 2022
Վարչապետն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արին Կարապետին

Վարչապետն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արին Կարապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Արին Կարապետին, որը Երևան է ժամանել՝ մասնակցելու Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովին: Վարչապետը ողջունել է պարոն Կարապետի այցը Հայաստան և Հայրենիքի հետ մշտական կապի պահպանումը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-շվեդական միջխորհրդարանական և միջկառավարական հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ տնտեսության, Հայաստանի՝ ժողովրդավարական օրակարգի առաջմղման և այլ ուղղություններով: Այս առումով, ընդգծվել է բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը: Արին Կարապետը նախ իր տպավորություններով է կիսվել Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովից և գոհունակությամբ ընդգծել աշխատանքների, տեղի ունեցող քննարկումների արդյունավետ անցկացման փաստը: Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը կարևորել է տարբեր երկրների խորհրդարանների հայ պատգամավորների միջև մշտական կապերի ստեղծումն ու ամրապնդումը, ինչը կնպաստի արտերկրում հայանպաստ գործունեությանը: Կարևորվել է Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ակտիվ գործունեությունը, երկու երկրների միջև ավիահաղորդակցության կազմակերպմանն ուղղված քայլերի իրականացումը: Քննարկվել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովն ամենամյա դարձնելու հնարավորություններին վերաբերող հարցեր:
15:38 - 03 նոյեմբերի, 2022