Մանե Թանդիլյան

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր՝ ընտրված «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։

Ծնվել է 1978թ. ապրիլի 3-ին։ 1999 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմական ֆակուլտետը։ 2002 թվականին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման բաժինը՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան։ 2003 - 2004 թվականներին աշխատել է «Գառնի Ինվեստմենթ ընդ Դիվելոփմենթ» ՓԲԸ-ում, որպես ֆինանսական վերլուծաբան։ 2004 թվականին եղել է հաշվապահ «Արարատ Գոլդ Ռիքավորի Քոմփանի» ՍՊԸ-ում։

2004 - 2006 թվականներին աշխատել է «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ում որպես գլխավոր հաշվապահ, 2006 - 2008 թվականներին նույն պաշտոնը ստանձնել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս» ՓԲԸ-ում։ 2009 - 2017թթ. աշխատել է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում որպես ֆինանսական տնօրենի տեղակալ, գլխավոր հաշվապահ։ 2015 թվականի դեկտեմբերի 15-ից «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է։ Նույն թվականի դեկտեմբերի 21-ին ընտրվել է կուսակցության խորհրդի քարտուղար։ 2017 թվականին «Ելք» դաշինքի ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Եղել է այդ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ընտրված միակ կին պատգամավորը։ Եղել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը: 2018 թվականի փետրվարի 19-ին ԼՀԿ կառավարման խորհրդի նիստում ընտրվել է ԼՀԿ փոխնախագահ։

2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: 2018 թվականի հունիսի 12-ին, դեմ լինելով կառավարության կողմից կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրմանը, հրաժարական է ներկայացրել նախարարի պաշտոնից։ Հունիսի 21-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը և վերջինս շարունակել է պաշտոնավարել։ 2018 թվականի նոյեմբերի 14-ին հրաժարական է տվել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար: ԼՀԿ համապետական ցուցակում զբաղեցրել է երկրորդ տեղը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում: 

2020թ. դեկտեմբերի 2-ին նշանակվել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար:

Մանե Թանդիլյանն առաջարկում է, որ բոլոր համայնքապետերը եկամուտների հայտարարագիր ներկայացնեն |hetq.am|

Մանե Թանդիլյանն առաջարկում է, որ բոլոր համայնքապետերը եկամուտների հայտարարագիր ներկայացնեն |hetq.am|

hetq.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն առաջարկում է, որ բոլոր համայնքապետերը եկամուտների հայտարարագիր ներկայացնեն: Պատգամավորը փոփոխություններ է առաջարկում «Հանրային ծառայության մասին» օրենքում: Տեղեկացնենք, որ գործող կարգավորման համաձայն` հայտարարագիր ներկայացնող համայնքապետերի թիվը սահմանափակված է համայնքի բնակչի թվով, և այն համայնքների ղեկավարները, որտեղ բնակչությունը չի գերազանցում 15 հազարը, հայտարարագիր չեն ներկայացնում: Պատգամավորն առաջարկում է օրենքի կարգավորումից հանել այս շեմը եւ բոլոր համայնքապետերին պարտավորեցնել հայտարարագիր ներկայացնել: «Համայնքապետերը բյուջեի առումով շատ ավելի լայն հնարավարություններ ունեն, քան շատ դեպքերում այն պաշտոնյաները, որոնք հայտարարագիր են ներկայացնում: Եվ հաշվի առնելով կոռուպցիայի դեմ պայքարի մարտահրավերը` կարծում եմ, որ այս փոփոխությունները հնարավորություն կտան կանխարգելել կոռուպցիոն չարաշահումները»,- ասաց Թանդիլյանը: Թանդիլյանի խոսքով` այժմ հայտարարագիր է ներկայացնում 3200 հանրային ծառայող, օրենսդրական փոփոխության արդյունքում նրանց թիվը 483-ով կավելանա: Պատգամավորի ներկայացմամբ` կան 500 մլն դրամից ավելի բյուջե ունեցող համայնքներ, որոնց համայնքապետերը հայտարարագիր չեն ներկայացնում: Նախագծի հարակից զեկուցող, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն իր աջակցությունը հայտնեց Թանդիլյանի նախագծին` ասելով, որ այն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: «Պետական բյուջեից դուրս եկող ցանկացած լումա պետք է հայտարարագրվի, այդ առումով նախագիծը ստացել է դրական եզրակացություն: Հայտարարագրման ինստիտուտն է´լ ավելի պետք է զարգանա»,-ասաց Վարդանյանը: Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն էլ փոխանցեց Կառավարության դրական կարծիքը նախագծի վերաբերյալ` ասելով, որ այն համահունչ է Կառավարության որդեգրած քաղաքականությանը: «Ձեռնարկելու ենք հաջորդական քայլեր` հնարավորինս ընդլայնելու հայտարարատու անձանց շրջանակը: Եթե ներկայումս հայտարարատու անձինք են համարվում պաշտոնատար անձը, նրա ամուսինը, անչափահաս զավակը, համատեղ բնակվող ֆիզիկական անձը, ապագայում հայտարարատու անձ կլինեն նաև պաշտոնատար անձի հայրը, մայրը, քույրը, եղբայրը` անկախ նրանից` համատեղ են բնակվում, թե ոչ»,- ասաց փոխնախարարը: Նախագծի հեղինակ Մանե Թանդիլյանի խոսքով` ընդունվելու դեպքում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2020 թվականին, հետևաբար բոլոր համայնքապետերը 2019 թվականի համար հայտարարագիր պետք է ներկայացնեն, ինչը կոռուպցիոն առումով կանխարգելիչ նշանակություն կարող է ունենալ: Նախագծի քննարկումներն առաջին ընթերցմամբ ավարտվեցին:
11:31 - 12 նոյեմբերի, 2019
Կա տվյալ, որ Հարկային օրենսգրքի փոփոխությամբ 1.5 մլրդ դրամ վերադարձվելու է Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքին պատկանող ընկերություններից մեկին. Մանե Թանդիլյան |aysor.am|

Կա տվյալ, որ Հարկային օրենսգրքի փոփոխությամբ 1.5 մլրդ դրամ վերադարձվելու է Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքին պատկանող ընկերություններից մեկին. Մանե Թանդիլյան |aysor.am|

aysor.am։ Ազգային ժողովի արտահերթ նիստում Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, օգտվելով օրենսդրությամբ իրեն տրված հնարավորությունից, մինչև օրինագծի քվեարկությունը 20 րոպե ընդմիջում վերցրեց։ Այժմ ԱԺ նիստի աշխատանքները ընդմիջվել են։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է օրինագծին՝ պահանջելով հրապարակել այն տնտեսվարողների անունները, որոնց պետք է վերադարձվեն գումարները։ Այսօրվա նիստում իր հայտարարության ժամանակ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ տեղեկություններ ունի, թե այդ տնտեսվարողներից մեկը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրն է։ «Ես ունեմ տվյալներ, որ այդ գումարներից զգալի մասը՝ 1.5 մլրդ դրամ, վերադարձվելու է Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքին պատկանող ընկերություններից մեկին, որն այս պահին սնանկության մեջ չէ։ Ըստ էության, մենք ունենք հետախուզման մեջ գտնվող մի ընտանիք, ընտանիքի անդամներ, որի կազմակերպությանը վերադարձվելու են գումարներ։ Ես ունեմ տեղեկություններ, որ դա միակը չէ։ Ես պնդում եմ, որ պետք է դադարեցնենք այս քննարկումը ու հրապարակենք այդ ընկերությունների ցուցակները, որոնց վերադարձվելու են բյուջեից գումարներ։ Գոնե փակ ռեժիմով պետք է իմանանք՝ ում են վերադարձվում այդ գումարները։ Այդ տեղեկությունը պետք է պատգամավորներին հաղորդել, որպեսզի հասկանաք՝ ում են բյուջեից գումարներ գնալու», - հայտարարեց Մանե Թանդիլյանը։ Այս հայտարարությունից հետո, երբ օրինագիծը դրվեց քվեարկության, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց՝ հիմնվելով ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի վրա։
07:39 - 23 սեպտեմբերի, 2019
Այս նախագիծը գումարները տնտեսության մեջ վերադարձնելու միջոց է, բայց 56 միլիարդից 5-6 միլիարդը չի վերադարձվելու․ Մանե Թանդիլյան |shantnews.am|

Այս նախագիծը գումարները տնտեսության մեջ վերադարձնելու միջոց է, բայց 56 միլիարդից 5-6 միլիարդը չի վերադարձվելու․ Մանե Թանդիլյան |shantnews.am|

shantnews.am։ Ազգային ժողովում տնտեսվարողներին 56 միլիարդ դրամ կուտակված պարտքը վերադարձնելու համար ներկայացված նախագծի քննարկման ժամանակ ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանն ասաց, որ կողմ է քվեարկելու նախագծին, բայց ճիշտ չի համարում այն ընդհանուր պատկերում։ Նա բացատրեց, որ սա գումարները տնտեսության մեջ վերադարձնելու միջոց է, բայց միակն ու լավագույնը չէ։ Ապա Թանդիլյանը ուշադրություն հրավիրեց, որ իր ընկալմամբ՝ 56 միլիարդից 5-6 միլիարդը չի վերադարձվելու, որովհետև լուծարված են այն կազմակերպությունները, որոնց պարտք է պետությունը։ Եվ մոտ 5 միլիարդ գուցե չվերադարձվի ստուգումների արդյունքում։«Այսինքն` 45 միլիարդի մասին է խոսքը։ Կլինի մի 10 միլիարդ էս կողմ, 10 միլիարդ էն կողմ․ այդպիսի պատկեր է Ձեր նախագծից»,- ասաց Թանդիլյանը։
09:10 - 20 սեպտեմբերի, 2019
Կառավարությունը շարունակում է անարդյունավետ հարկաբյուջետային քաղաքականությունը․ Թանդիլյան

Կառավարությունը շարունակում է անարդյունավետ հարկաբյուջետային քաղաքականությունը․ Թանդիլյան

«Կառավարությունը շարունակում է անարդյունավետ հարկաբյուջետային քաղաքականությունը՝ ունենալով էական շեղումներ կառավարության ծրագրային ցուցանիշներից»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը։«Կառավարության զսպող հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում 2019թ 1-ին կիսամյակում ունենք բյուջեի աննախադեպ պրոֆիցիտ, ինչը մեր նման երկրի համար պարզապես անընդունելի է, իսկ նման տենդենցը շարունակելու դեպքում՝ տնտեսական և ֆինանսական խնդիրները դառնալու են անխուսափելի:Կառավարությունը չի կատարում նույնիսկ բյուջեով նախատեսված ծախսերը, երբ երկրում կուտակված խնդիրները ուղղակի սահման չունեն և զարմանալի է, որ մենք ոչ միայն լրացուցիչ փողի կարիք չունենք, դեռ մի բան էլ՝ եղած փողը չգիտենք ինչի վրա ծախսել:Արդյունքում, կառավարության տնտեսական հեղափոխության պատասխանատուները բյուջետային գումարները նախընտրում են կենտրոնական բանկում ավանդ ներդնել՝ այն հասցնելով 300 մլրդ դրամի, ինչը երկու անգամ ավելի է նույնիսկ նախորդ տարվա ցուցանիշներից:Կուտակված գումարների նույնիսկ կեսը կապիտալ ներդրումներում ծախսելու դեպքում կապահովվի 2-2,5% տնտեսական աճ այս տարվա համար, որն էլ իր հերթին կբերի 50-70 մլն դոլար լրացուցիչ հարկային մուտքեր։ Արդյունքում տնտեսական ազդեցությունը կլինի ավելին, քան իշխանությունները վախենում են կորցնեն Ամուլսարի ներդրումը չկատարելու դեպքում: Ամուլսարի ներդրումից ավելի շատ ազատ միջոցներ կան բյուջեում, որը չի ծախսվում բանակի, առողջապահության, կրթության, սոցիալական խնդիրների և անվերջ ու անվերջ խնդիրների լուծման համար:Պատրաստ են արդյո՞ք տնտեսական բլոկի պատասխանատուները փոխհատուցել այս ամենի արդյունքում տնտեսության կրած վնասները։Ակնհայտ է, որ կառավարությունը չի տիրապետում ինչպես արագ և արդյունավետ ծախսումներ իրականացնել՝ օր առաջ լուծելով հասարակության խնդիրները: Ընդ որում, սա արդեն նկատվում է ամբողջ տարվա ընթացքում և չկա փոփոխության որևէ դինամիկա:Առաջիկայում հանդես կգամ առաջարկով՝ բյուջեում հավաքագրված գումարների արագ, թիրախային և արդյունավետ ծախսման վերաբերյալ»,-գրել է պատգամավորը։  
11:58 - 30 օգոստոսի, 2019
Տնտեսական հեղափոխություն, այնուամենայնիվ, մեր քաղաքացիների կյանքում տեղի չի ունեցել. Մանե Թանդիլյան |tert.am|

Տնտեսական հեղափոխություն, այնուամենայնիվ, մեր քաղաքացիների կյանքում տեղի չի ունեցել. Մանե Թանդիլյան |tert.am|

tert.am։ Ռեֆորմների այսօրվա տեմպերն ընդունելի չեն. ԱԺ-ում 2018թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանն այս մասին հայտարարեց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։ Նա նկատեց, որ իհարկե հեղափոխական Հայաստանի իրավիճակը պետք է ունենար իր ազդեցությունը բյուջեի կատարողականի վրա և ունեցել է, իրենք էլ այդ գիտակցումով են հնչեցնում գնահատականներ։ Մանե Թանդիլյանը նշեց, որ 2018-ին բյուջեի մուտքերը կազմել են 1 տրիլիոն 341 մլրդ դրամ, որից 93,7%-ն են կազմել հարկերի և պարտադիր այլ վճարներից մուտքերը, ինչն էլ նշանակում է, որ եղել է լոկալ բնույթի հավաքագրում։«Այսինքն՝ չվճարված հարկերն էին, իսկ ահա ստվերային տնտեսության կրճատման մասով ցուցանիշը հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունն է, որը կազմել է 21%՝ բարելավելով ընդամենը մեկ տոկոս աճ նախորդ տարվա համեմատ։ Բազմաթիվ անգամ հնչել է, որ 40% է հարկեր-ՀՆԱ պոտենցիալը, բայց փաստացի արձանագրում ենք, որ 40%-ով դեռևս ստվերային տնտեսության դեմ պայքարի անարդյունավետության արձանագրում կա: Սա այն դեպքում, երբ բոլոր ամբիոններից ՊԵԿ-ը բարձրաձայնում է, որ կազմակերպված պայքար է մղում ստվերային տնտեսության դեմ»,-ասաց նա և նշեց, որ նաև արձանագրում են՝ ՀԴՄ կտրոնի ձեռքբերմանն ուղղված գործիքակազմը բավարար գործոն չէ։ ԼՀԿ-ական պատգամավորը նշեց, որ թերակատարումներ են եղել նաև պետական դրամաշնորհների հատվածում. արձանագրվել է 70% թերակատարում։ «Փաստն այնքան մտահոգիչ չէ, որքան դրդապատճառը, որովհետև պետական դրամաշնորհները հատկացվում են բյուջեին այն պարագայում, երբ կատարվում են նախանշած ծագրերը: Ըստ էության, ծրագրերի կատարման առումով ունենք լրջագույն բաց, այսինքն՝ դրանք չենք կատարել»,-ասաց նա։Թանդիլյանը շարունակեց, որ ՀՆԱ-ի բոլոր ճյուղերում իրականում նվազման միտում ունեն։Նշեց, որ չի կարծում, թե նախանշված 4,5%-ի փոխարեն ՀՆԱ-ի 5,2%-ն այն աճն է, որ մեր տնտեսությունը կարող է իրացնել։ «Քաղաքական իրավիճակը, որում իրականացվել է նաև այս բյուջեն, արձանագրել է աճ, թերակատարելով կապիտալ հատվածը։ 5,2%-ը ցույց է տալիս, որ, ըստ էության, ոչինչ չանելով և կապիտալ ծախսումները չանելով՝ ինքնաշխատ կերպով այդ աճն ապահովվել է»,-ասաց նա և հավելեց, որ նախորդ կառավարության թիրախը բավական պահպանողական էր։
12:38 - 19 հունիսի, 2019
Մանե Թանդիլյանն անընդունելի է համարում բյուջեի կատարողականի քննարկմանը զուգահեռ ԱԺ արտահերթ նիստի անցկացումը |armenpress.am|

Մանե Թանդիլյանն անընդունելի է համարում բյուջեի կատարողականի քննարկմանը զուգահեռ ԱԺ արտահերթ նիստի անցկացումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանն ընդունելի չի համարում ԱԺ հանձնաժողովներում 2018-ի բյուջեի կատարման հաշվետվությունների քննարկմանը զուգահեռ կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստի անցկացումը: Թանդիլյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ արտահերթ նիստում իր ելույթում:«ԱԺ-ում քննարկվում են 2018-ի պետական բյուջեի կատարման հաշվետվությունները: Եվ արտահերթ նիստին զուգահեռաբար ընթանում են այդ քննարկումները: Դրա համար մենք ստիպված եղանք ընդհատել բյուջեի կատարման նախնական քննարկումները՝ վազելու դահլիճ՝ արտահերթ նիստերին մասնակցելու»,-ասաց Թանդիլյանը:Նա նշեց, որ հասկանում է որոշ օրենքների հրատապությունը, այդ թվում նաև Հարկային օրենսգրքի փոփոխության հրատապությունը, սակայն չի ընդունում այն, որ ընդհատվում է ԱԺ խորհրդի կողմից հաստատված ժամկետացանկը, որով նախատեսում էին կարևորագույն քննարկումներ: Թանդիլյանը խնդրեց, որ դա լինի վերջին անգամ, որ նման կարևորագույն օրենքների քննարկումներն անցկացվեն բյուջեի կատարողականի քննարկմանը զուգահեռ:
10:27 - 07 հունիսի, 2019
Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը չի փոխվում. Մանե Թանդիլյան |news.am|

Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը չի փոխվում. Մանե Թանդիլյան |news.am|

news.am։ Չնայած ՀՆԱ աճի ներկայացված ցուցանիշներին՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը չի փոխվում։ Այս մասին հունիսի 5-ին 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասել է Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն, իր հերթին, նշել է, որ իրենք նույնպես դժգոհ են ձեռք բերված արդյունքներից, բայց «կառավարությունը ստիպված է իր առջեւ նման նպատակներ եւ խնդիրներ դնել, որոնց հնարավոր է հասնել»։ Մեկնաբանելով հայտարարությունը, որ մարդկանց կյանքում ոչինչ չի փոխվել, նախարարը մերկապարանոց սկսել է պնդել, որ «նման բան լինել չի կարող, քանի որ որոշակի փոփոխություններ, այնուամենայնիվ, նկատվում են»։
10:25 - 05 հունիսի, 2019
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի կասեցումը էլ ավելի սրում է իրավիճակը. Թանդիլյան |news.am|

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի կասեցումը էլ ավելի սրում է իրավիճակը. Թանդիլյան |news.am|

news.am։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի կասեցումը էլ ավելի սրում է իրավիճակը եւ ի ցույց է դնում, որ այն հայտարարությունները, որ տեղի ունեցան երեկ, հենց կապված էին Քոչարյանի կալանքի փոփոխման հետ։ Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։Խոսելով դատարանների մուտքերն ու ելքերը փակելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչի առնչությամբ «Լուսավոր Հայաստանի» հրավիրած արտահերթ նիստից, նա նշեց. «Կարծում եմ` մենք արձանագրում ենք, որ արտառոց իրավիճակ էր եւ բազմաթիվ հարցեր կան, որ ԱԺ տիրույթում կարող են քննարկվել, եթե չասեմ, որ հենց իր տիրույթում են: Նաեւ նկատի ունեմ՝ անցումային արդարադատության գործիքակազմը, որովհետեւ այսօր բոլորը խոսում են այդ մասին, բայց ոչ ոք մեծ հաշվով չի պատկերացնում դա: Պարոն Փաշինյանի հայտարարությունը վեթթինգի մասին, դուք նաեւ գիտեք մենք ենք այդ մասին խոսել մինչ այդ, գործողություն, սակայն, որպես այդպիսին, այսօր չենք տեսել: Եվ այդ նույն վեթթինգը իսկապես կարելի էր եւ պետք է իրականացվեր առաջին իսկ օրը, երբ տեղի ունեցավ իշխանության փոփոխություն: Պետք է դա անեինք ու նոր անցնեինք դատական պրոցեսներին, որ կան այսօր երկրում եւ որոնց պատճառով, ինչու ոչ, տեղի ունեցավ հրատապ այն ակցիաներն ու հայտարարությունները, որ տեղի ունեցան երեկ»։ Թանդիլյանի խոսքով՝ ԼՀԿ–ն պատրաստ է աջակցել դատարանների բարեփոխման ու դրանցում վեթիինգի անցկացմանը. «Փաստացի ասում ենք, որ հայտարարությանը, որ արվեց եւ այն ցանկությանը, որը հայտարարության մեջ ֆիքսված էր, մենք պատրաստ ենք աջակցելու այդ պրեցեսներին, որով դատական համակարգը բարեփոխման պետք է ենթարկվի»։Նրա կարծիքով՝ այն մտահոգությունները, որ իրենք հայտնել են կապված Փաշինյանի կոչի հետ, ըստ էության հաստատվեցին. «Փաստացի 1 տարի ոչինչ չի արվել, մենք մտահոգություն հայտնեցինք, որ այն ինչ տեղի ունեցավ որպես ակցիա, կարող է օգտագործվել մեր պետության դեմ եվրոպականբ դատարաններում։ Մեր ասածը հաստատեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը, որը շնորհակալություն հայտնեց այս ակցիայի համար։ Ես սա ցավով եմ ասում, որովհետեւ չեմ ուզենա, որ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը հասնի այնտեղ, որտեղ մեր պետության դեմ որոշում կկայացվի»։Պատգամավորը շեշտեց՝ հաշվի առնելով դատաիրավական համակարգի կոռումպացված ներկայացվածությունը եւ հանրության տոտալ անվստահությունը ես կարծում եմ, որ ՀՀ իշխանությունները ժամանակ ենք կորցրել. «Մենք այն ժամանակ եւ հիմա էլ ավելի կարիք ունենք դատաիրավական համակարգի բարեփոխման եւ որպես անցումային արդարադատության գործիքակազմ վեթթինգի կիրառման՝ հաշվի առնելով այն դատական պրոցեսները, որոնք պետք է տեղի ունենան եւ տեղի են ունենում։
11:50 - 21 մայիսի, 2019
Վեթթինգը պետք էր անել մեկ տարի առաջ. Մանե Թանդիլյան |lragir.am|

Վեթթինգը պետք էր անել մեկ տարի առաջ. Մանե Թանդիլյան |lragir.am|

aysor.am։ Արտառոց իրավիճակ է և կան բազմաթիվ հարցեր, որոնք Ազգային ժողովի տիրույթում կարող են քննարկվել, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն՝ անդրադառնալով իրենց խմբակցության նախաձեռնությամբ մայիսի 22-ին հրավիրվելիք ԱԺ արտահերթ նիստին։ «Ըստ էության, մենք իշխանությունների կողմից գործողություն չենք տեսել։ Հայտարարվում է անցումային արդարադատության մասին, վեթթինգի ինստիտուտի մասին նշվեց, բայց մենք որևէ քայլ այդ ուղղությամբ չենք տեսել։ Նույն վեթթինգը կարելի էր անել իշխանափոխության հենց հաջորդ օրը, մենք պետք է դա անեինք ու հետո սկսեին դատական պրոցեսները, որոնք հիմա ընթանում են երկրում», - հայտարարեց Թանդիլյանը։ Պատգամավորի խոսքով, միամտություն է կարծել, որ դատական համակարգն ինքն իրեն պետք է փոխվեր։ Ընդդիմադիր խմբակցության պատգամավորը դատարանների դեմ Փաշինյանի կոչով իրականացված ակցիայի հետ կապված մտավախություններ ունի. «Այն, ինչ իրականացվեց, կարող է օգտագործվել մեր պետության դեմ, օրինակ՝ Եվրոպական դատարաններում։ Եվ այդ մասին հայտարարեց նաև Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։ Ես չեմ ուզենա, որ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը հասնի Եվրոպական դատարան ու որոշում կայացնեն մեր դեմ։ Մենք դա էինք ասում, որ մի տվեք այդ հաղթաթուղթը Քոչարյանի պաշտպանական խմբին»։
10:25 - 21 մայիսի, 2019
Ակնհայտորեն ունենք քաղաքականության ու բիզնեսի միախառնում. Մանե Թանդիլյանը՝ Գագիկ Ծառուկյանի մասին |lragir.am|

Ակնհայտորեն ունենք քաղաքականության ու բիզնեսի միախառնում. Մանե Թանդիլյանը՝ Գագիկ Ծառուկյանի մասին |lragir.am|

lragir.am: ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու վերաբերյալ հարցին: Նրա խոսքով՝ Լուսավոր Հայաստան խմբակցությունը չի քննարկել ՔՈ կուսակցության դիմումի հարցը: «Իսկ ընդհանուր առմամբ մեր կուսակցությունը միշտ էլ որոշում է հայտնել առ այն, որ բիզնեսն ու քաղաքականությունը պետք է հստակ տարանջատված լինեն շատ պարզ պատճառով: Քաղաքականության մեջ բիզնեսի առկայությունը, երբ որ դա միախառնված է, ստացվում է այն պատկերը, ինչ ունենք այսօր ԱԺ-ում: Այս քննարկումների արդյունքում դուք տեսաք: Այսինքն՝ ի՞նչ է ստացվում, մի տնտեսվարողի շահերի համար աշխատում է մի ամբողջ խմբակցություն, հատկապես տվյալ պատգամավորը հանդիսանում է սեփականատեր: Մենք չգիտես ինչու սեփականատերը և օլիգարխը տարանջատեցինք մինչև ԱԺ ընտրությունները, բայց ուզում է սեփականատեր լինի, միևնույն է, քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունի, որովհետև ակնհայտորեն ստացվում է, որ իր քաղաքական դիրքորոշումն ազդում է տվյալ ոլորտի քաղաքականության վրա: Այս պարագայում մենք ականատես եղանք բիզնեսի և քաղաքականության միախառնմանը»,- ասաց նա: Ըստ Թանդիլյանի՝ բիզնեսը հավատարմագրային կառավարման հանձնելը դեռևս չի համարվում շահերի փոփոխություն: Նա շարունակում է ունենալ բիզնես շահեր տվյալ ոլորտի տնտեսվարման մեջ: Եվ տվյալ քաղաքական ուժն ակնհայտորեն շարունակում է լոբբինգ անել այդ տնտեսվարողի շահերը: «Ավելին ասեմ՝ երբ ԱԺ ամբոինից հնչում է, որ Արմավիրում, թե որտեղ գործարան եմ բացում, ակնհայտորեն մարդը հայտարարում է այն մասին, որ փաստացի զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ: Եվ այս ինքնախոստովանությունը բերում է այն համոզման, որ ակնհայտորեն ունենք քաղաքականության ու բիզնեսի միախառնում»,- ասաց նա: Թանդիլյանի խոսքով՝ նման դեպքերում մարդուն խորհրդարան չթողնելու համար պետք է նրան որպես պատգամավորի թեկնածու գրանցելիս այդ հարցին անդրադառնալ: Անդրադառնալով երկրի ղեկավարության դիրքորոշմանն այս հարցին, Մանե Թանդիլյանն ասաց, որ եթե գնում են գործարանների բացմանը, ակնհայտ իմանալով, որ այդ քայլն անում ես այդ ժամանակ գործող պատգամավորի հետ, հետևաբար խթանում է կամ դե ֆակտո ցույց ես տալիս, որ այդտեղ խնդիր չկա: Նա նշեց, որ նկատի ունի վաչապետին:
17:07 - 30 ապրիլի, 2019
Մանե Թանդիլյանը Հարկային օրենսգրքի փաթեթում փոփոխությունների առաջարկներ է ներկայացրել

Մանե Թանդիլյանը Հարկային օրենսգրքի փաթեթում փոփոխությունների առաջարկներ է ներկայացրել

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը կառավարության ներկայացրած Հարկային օրենսգրքի փաթեթում փոփոխություններ անելու առաջարկներ է ներկայացրել:  Վերջինս ֆեյսբուքյան իր էջում այդ մասին գրառում է կատարել․  «Կառավարության կողմից ներկայացված Հարկային օրենսգրքի և հարակից օրենքների փոփոխությունների փաթեթը ցավոք չունի տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ նախադրյալները և այն ընդամենը փոքր հնարավորություն է տալու ունենալ որոշակի դրական տեղաշարժեր տնտեսության մեջ: Կարևորելով ամբողջովին նոր Հարկային օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը, պետք է արձանագրել, որ ներկայացված նախագծում առկա են որոշ դրական փոփոխություններ, սակայն առկա են նաև մտահոգիչ դրույթներ, որոնք լրացուցիչ խնդիրներ են ստեղծելու տնտեսության համար: Այդ խնդիրներին լուծում տալու համար, կառավարությանն առաջարկում եմ իր ներկայացրած հարկային օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխությունները՝ • Միկրոձեռնարկատիրական համակարգի տարածում Երևանում առևտրով զբաղվողների վրա, որը որպես բացառություն է նշված նախագծով:• Հանրային սննդի ոլորտի կողմից այլ գործունեությամբ զբաղվելու դեպքում 20% հարկի չեղարկում՝ այլ գործունեությունը հանրային սննդի փաստացի գործունեության վայրում իրականացնելու դեպքում: • Ակցիազային հարկի տարեկան 4% բարձրացման վերացում, որը բերելու է մի շարք ապրանքների գների բարձրացման: • Գինեգործության ոլորտի խրախուսման նպատակով՝ գինու ակցիզային հարկի կիսով չափ կրճատում: • Ֆինանսական ոլորտի ներկայացուցիչների պետական տուրքի բարձրացման քննարկում նախագծի շրջանակներից դուրս` որպես ԿԲ նախաձեռնություն: Վերոնշյալ առաջարկների արդյունքում բյուջետային հնարավոր կորուստների ծածկման համար առաջարկում եմ դիտարկել՝ - Անշարժ գույքի հարկի որոշակի ավելացում 40 մլն դրամից ավել կադաստրային արժեք ունեցող գույքերի համար:- Վիճակախաղերի, շահումով խաղերի պետական տուրքի ավելի բարձրացում առաջարկվող 20%-ի փոխարեն: Այս առաջարկների ընդունումը հնարավորություն կտա առանց էական խոչընդոտների որոշակի ակտիվություն ապահովել տնտեսությունում՝ չվնասելով բյուջետային եկամուտների հավաքագրմանը: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է արդեն այսօր ակտիվորեն սկսելով նոր Հարկային օրենսգրքի մշակումը, առանց որի անհնար է ակնկալել լուրջ տնտեսական զարգացում:    
06:40 - 13 ապրիլի, 2019
Գրավատների և փոխանակման կետերի պետական տուրքի բարձրացումը որևէ առընչություն չունի հարկային բարեփոխումների հետ. Մանե Թանդիլյան

Գրավատների և փոխանակման կետերի պետական տուրքի բարձրացումը որևէ առընչություն չունի հարկային բարեփոխումների հետ. Մանե Թանդիլյան

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «Գրավատների և փոխանակման կետերի պետական տուրքի բարձրացումը որևէ առընչություն չունի հարկային բարեփոխումների հետ: Այդ ոլորտի պատասխանատուն հանդիսանում է կենտրոնական բանկը և անտրամաբանական է ֆինանասական վերահսկողության շրջանակներում ներկայացվող առաջարկը ներկայացնել կառավարության հարկային բարեփոխումների շրջանակներում: Ոլորտի վերաբերյալ կենտրոնական բանկի մտահոգությունները, լուծման ուղիները միանշանակ անհրաժեշտ է քննարկել և իրականացնել բարեփոխումներ այդ ոլորտներում: Հետևաբար, առաջարկում եմ կառավարությանը հարկային բարեփոխումների փաթեթից հանել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում ֆինանսական հաստատություններին վերաբերյալ փոփոխությունների մասը և այդ հարցը խորհրդարանում քննարկել որպես կենտրոնական բանկի կողմից առանձին ներկայացվող առաջարկ՝ ոլորտում առկա խնդիրների լուծման համատեքստում»:  
10:17 - 10 ապրիլի, 2019
Պատգամավորները կստեղծեն խորհրդարանական հանձնաժողովին կից աուդիտի եւ վերստուգման ենթահանձնաժողով |news.am|

Պատգամավորները կստեղծեն խորհրդարանական հանձնաժողովին կից աուդիտի եւ վերստուգման ենթահանձնաժողով |news.am|

news.am: Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովին կից աուդիտի եւ վերստուգման ենթահանձնաժողովի ստեղծումը մի քանի նպատակ է հետապնդում։ Այս մասին ապրիլի 9-ին խորհրդարանի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։ «Այս ենթահանձնաժողովի նպատակն է պետական եւ տեղական բյուջեների կատարման արդյունավետության բարձրացումը սեփականության վերահսկողության ոլորտում, ինչպես նաեւ եկամուտների եւ փոխառությունների արդյունավետության բարձրացումը, հասարակությանը ժամանակին եւ անկանխակալ իրազեկումը»,- պարզաբանել է Թանդիլյանը։ Արդյունքում՝ խորհրդարանական հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց աուդիտի եւ վերստուգման ենթահանձնաժողովի ստեղծման առաջարկությանը։
07:51 - 09 ապրիլի, 2019
«Ուզում ես ինչ-որ բան ասել, խնդրիր տղամարդուն, ուզում ես ինչ-որ բան անել, խնդրիր կնոջը». Մանե Թանդիլյան |tert.am|

«Ուզում ես ինչ-որ բան ասել, խնդրիր տղամարդուն, ուզում ես ինչ-որ բան անել, խնդրիր կնոջը». Մանե Թանդիլյան |tert.am|

ԱԺ-ում օրենսդիր մարմնի և ՕքսԵՋեն հիմնադրամի նախաձեռնությամբ կայացած «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների» խորագրով միջոցառմանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը իր բացման խոսքը սկսեց հասարակական-քաղաքական գործիչ Մարգարիտ Թետչերի խոսքերով: «Երբ ուզում ես ինչ-որ բան ասել, խնդրիր տղամարդուն, երբ ուզում ես ինչ-որ բան անել, խնդրիր կնոջը»,-մեջբերեց պատգամավորը: «Ես զարմացել էի, որ խոշոր հասարակական-քաղաքական գործիչ Մարգարիտ Թետչերն ինձ հետ համակարծիք է, որովհետև սա իմ անցած ուղու փորձառությամբ՝ կարմիր թելով ինձ հետ եկող ճշմարտություն է, և զարմացել, թե ինչու սա տեսանելի, գնահատելի չէ»,-ասաց նա: Մանե Թանդիլյանը նկատեց, որ կանայք խոսելու փոխարեն գործ են անում: «Դրա վառ ապացույցն էր վերջերս Ազգային ժողովում նախորդ նիստերից մեկի քննարկումը, երբ պատգամավորները մեկը մյուսին կոռեկտության կոչ էին անում, իսկ կանայք ուղղակի կոռեկտ էին առանց կոչերի»,-նշեց նա: Ըստ նրա` պետական կառավարման գործում կանանց որակյալ մասնակցությունը, հավասարակշռված մասնակցությունը բերելու է պետության զարգացմանը: «Մեզ հաճախ ասում են, թե կինն ընտանիքի սյուն է, պահապան է, իսկ պետությունն ի՞նչ է, ես վերաբերվում եմ պետությանը որպես ընտանիք»,-ասաց նա և նշեց, որ այն պետությունները, որտեղ կանանց ներգրավվածությունը հավասարակշռված է, ունեն զարգացման բարձր մակարդակ: tert.am
13:47 - 08 մարտի, 2019