Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ օրենսդրական ու ենթաօրենսդրական իրավական ակտերի հիման վրա, ինչպես նաև իր կանոնադրությամբ:

Կազմակերպությունը ստեղծվել է Կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 81-Ն որոշմամբ՝ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» (պետական գրանցման համարը՝ 222.210.952674), «Անտառային մոնիթորինգի կենտրոն» (պետական գրանցման համարը՝ 273.210.04175) և «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» (պետականգրանցման համարը՝ 286.210.04768) պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման արդյունքում և հանդիսանում է դրանց իրավահաջորդը: Կազմակերպության հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Կառավարության։

Երևանում դիտված փոշեփոթորիկի հետևանքով մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի շեմը

Երևանում դիտված փոշեփոթորիկի հետևանքով մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի շեմը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Երևանում մթնոլորտային օդի որակը՝ սեպտեմբերի 15-21-ն ընկած ժամանակահատվածում։ «Սեպտեմբերի 21-ին Երևան քաղաքում դիտված փոշեփոթորիկի հետևանքով, մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում և Արաբկիրում՝ 4․9 անգամ, -Շենգավիթում՝ 8․4 անգամ, -Նոր Նորքում՝ 12 անգամ։ -Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում սեպտեմբերի 16-ին, 17-ին, 19-ին, 20-ին, Շենգավիթում՝ սեպտեմբերի 17-ին, Արաբկիրում՝ սեպտեմբերի 17-ին, 19-ին, Նոր Նորքում՝ սեպտեմբերի 17-ին, 20-ին։ -Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում սեպտեմբերի 17-20-ը, Նոր Նորքում՝ սեպտեմբերի 18-ին և 20-ին։ -Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում, Շենգավիթում և Նոր Նորքում սեպտեմբերի 20-ին։
17:51 - 22 սեպտեմբերի, 2022
«Սուրմալու»-ի պայթյունից հետո օդում փոշու, ծծմբի և ազոտի երկօքսիդների պարունակությունը նորմայից բարձր է

«Սուրմալու»-ի պայթյունից հետո օդում փոշու, ծծմբի և ազոտի երկօքսիդների պարունակությունը նորմայից բարձր է

«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի ազդեցության գնահատման համար օգոստոսի 14-15-ին լրացուցիչ նմուշառում է իրականացվել մոտակա տարածքից, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության ու մոնիթորինգի կենտրոնը։ Որոշվել են մթնոլորտային օդում ծծմբի և ազոտի երկօքսիդների պարունակությունները։ Ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) 4.6 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 2.6 անգամ։ Մայրաքաղաքի մթնոլորտային օդի որակն՝ ըստ ստացիոնար կայանների տվյալների․ Օգոստոսի 15-16 Կենտրոն համայնքի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1.4 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 1.6-1․8 անգամ, ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 1.1-1․3 անգամ։ Նոր Նորքում համայնքի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1․4 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ աննշան։
20:26 - 16 օգոստոսի, 2022
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ առաջիկա օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Oգոստոսի 6-ի կեսօրից հետո, 7-8-ի գիշերը և կեսօրից հետո ՀՀ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ: Օգոստոսի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 6-8-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով: Երևանում օգոստոսի 6-8-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
13:33 - 06 օգոստոսի, 2022
Օգոստոսի 6-8-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, որոշ հատվածներում՝ կարկուտ

Օգոստոսի 6-8-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, որոշ հատվածներում՝ կարկուտ

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․ Երևանում օգոստոսի 5-8-ին երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է  քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Հանրապետության տարածքում օգոստոսի 5-ին կեսօրից հետո, 6-8-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, որոշ հատվածներում՝ կարկուտ: Օգոստոսի 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 6-8-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով: Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:
17:08 - 05 օգոստոսի, 2022
Հայաստանում հուլիսի 22-ից օդի ջերմաստիճանը որոշակի կնվազի

 |armenpress.am|

Հայաստանում հուլիսի 22-ից օդի ջերմաստիճանը որոշակի կնվազի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում մինչև հուլիսի 21-ը ջերմային ալիքի ազդեցությունը պահպանվելու է: Երևանում և Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը տատանվելու է 38-40 աստիճանի սահմաններում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ առաջիկայում տեղումներ չեն սպասվում, միակ փոփոխությունը կլինի այն, որ օրվա առաջին կեսին որոշակի ամպամածություն կդիտվի, սակայն դա ընդհանուր օդի ջերմաստիճանի վրա չի ազդի:  «Հուլիսի 22-ից հետո ջերմային ալիքի  ազդեցությունը կթուլանա, այն կնահանջի դեպի հարավ՝ իր տեղը զիջելով Սև ծովից եկող համեմատաբար սառը օդային հոսանքներին, որոնք այդքան էլ ինտենսիվ չեն: Հուլիսի 22-25-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի: Արարատյան դաշտում և մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը 38-40-ի փոխարեն կլինի 34-35 աստիճան»,- ասաց Գագիկ Սուրենյանը:  Մինչ հուլիսի 21-ը Հայաստանը գտնվում է ջերմային ալիքի ազդեցության գոտում, որը ներթափանցել է Արաբական թերակղզու անապատներից: Ջերմային ներթափանցումը սկսվել է հուլիսի 10-ից: Մինչև հուլիսի 16-ն ընկած ժամանակահատվածում Հանրապետության ամենատաք գոտում ՝ Արարատյան դաշտում, Արագածոտնի նախալեռնային գոտիներում, Երևանում, օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին եղել է 38-40 աստիճանի սահմաններում: Հուլիսի 17-ին ջերմային ալիքը ինտենսիվացել է, և օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով բարձրացել է: «Երևանում, Արարատյան դաշտում գրանցվել է 40-41 աստիճան տաքություն: Այդ ջերմությունը պահպանվել է 2-3 ժամ:  Օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից 5-7 աստիճանով բարձր է: Քանի որ բավական տևական ժամանակ տեղումներ չենք ունեցել, որն ուղեկցվում է բարձր ջերմային ֆոնով, հետևաբար, հատկապես նախալեռնային հովտային գոտիներում առկա է շատ բարձր կարգի հրդեհային իրավիճակ»,-ասաց Գագիկ Սուրենյանը:
12:51 - 18 հուլիսի, 2022
ՀՀ մի շարք բնակավայրերում հուլիսի 15-20-ը օդի ջերմաստիճանը կհասնի +39-ից +42 աստիճանի

ՀՀ մի շարք բնակավայրերում հուլիսի 15-20-ը օդի ջերմաստիճանը կհասնի +39-ից +42 աստիճանի

Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, որ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 15-20-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում  ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։ Մարզերում հուլիսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ին, 17-ին կբարձրանա 2-4 աստիճանով։
15:08 - 15 հուլիսի, 2022
Հուլիսի 12-17-ը օդի ջերմաստիճանը կհասնի +39-ից +42 աստիճանի

Հուլիսի 12-17-ը օդի ջերմաստիճանը կհասնի +39-ից +42 աստիճանի

Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 12-17-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։   «Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հուլիսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ:   Մարզերում այսօր ցերեկը, հուլիսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ:   Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։ Օդի ջերմաստիճանն հուլիսի 14-16-ը կբարձրանա 2-4 աստիճանով։    Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
13:12 - 12 հուլիսի, 2022