ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պետական մարմին է, որն իրականացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննություն։

ՀՔԾ-ն ինքնուրույն պետական մարմին է և լիազորություններն իրականացնելիս անկախ է։ ՀՔԾ պետն է Սասուն Խաչատրյանը։ 

Մաքսային տեսուչին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու և կաշառք ստանալու համար

Մաքսային տեսուչին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու և կաշառք ստանալու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Գարիկ Փիլիփոսյանը, զբաղեցնելով ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնի 1-ին բաժանմունքի մաքսային տեսուչի պաշտոնը, ՀՀ քաղաքացի Վարդան Հովհաննիսյանի կողմից ապօրինի ճանապարհով ապրանքների ներմուծումը չկանխելու և թույլ տրվող մաքսային իրավախախտումները չարձանագրելու համար նրանից ստացել է կաշառք, ինչպես նաև նրա դրդմամբ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները: Այս մասին հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:  Ըստ առաջադրված մեղադրանքի` Վարդան Հովհաննիսյանը, տեղեկացված լինելով, որ գործող օրենսդրության համաձայն՝ մեկ քաղաքացու անվամբ մինչև 25 կգ ուղեբեռը ներմուծվում է առանց մաքսազերծման, 2019 թվականին վաճառքի նպատակով կազմակերպել և իրականացրել է նշված չափաքանակը գերազանցող հագուստների ու կենցաղային իրերի ներմուծումը ԵՏՄ անդամ երկիր չհանդիսացող Թուրքիայից, սակայն, օրենքով նախատեսված մաքսային վճարներից խուսափելու նպատակով, Վ. Հովհաննիսյանը հավաքագրել է մի խումբ անձանց, որոնց միջև նշված ապրանքները բաժանել է 25 կգ-ը չգերազանցող չափաքանակներով և մաքսակետում դրանք ձևականորեն հայտարարագրել վերջիններիս անուններով: Մաքսային տեսուչ Գ. Փիլիփոսյանը, տեղյակ լինելով Վ. Հովհաննիսյանի կողմից վերը նշված եղանակով ապրանքներ ներմուծելու մասին, 2019 թվականի սեպտեմբերի 18-ից 2019 թվականի դեկտեմբերի 6-ն ընկած ժամանակաշրջանում թույլատրել է վերջինիս կողմից մեծաքանակ ապրանքների ներմուծումը այլ անձանց անուններով և առանց մաքսային վճարների, որի դիմաց Վ. Հովհաննիսյանից անձամբ ստացել է կաշառք:    Մասնավորապես, 2019թ. դեկտեմբերի 5-6-ին` Գ. Փիլիփոսյանի հերթափոխի ժամանակ, Վ. Հովհաննիսյանը նույն եղանակով ներմուծել է 3.316.546 ՀՀ դրամ մաքսային արժեքով ապրանքների հերթական խմբաքանակը՝ խուսափելով այդ ապրանքների համար մաքսային վճարներ կազմող 1.042.511 ՀՀ դրամի մաքսատուրք և ավելացված արժեքի հարկ վճարելուց:  Գարիկ Փիլիփոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնեական դիրքը չարաշահելու և կաշառք ստանալու համար, իսկ Վարդան Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի և 312-րդ հոդվածի 1-ին մասերով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու և մաքսային տեսուչին կաշառք տալու համար: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:38 - 29 դեկտեմբերի, 2020
ՀՔԾ-ն ստացել է Արցախի շրջանները 5 միլիարդ դոլարով վաճառելու հրապարակումների վերաբերյալ նյութերը, կցել Մովսես Հակոբյանի գործին |azatutyun.am|

ՀՔԾ-ն ստացել է Արցախի շրջանները 5 միլիարդ դոլարով վաճառելու հրապարակումների վերաբերյալ նյութերը, կցել Մովսես Հակոբյանի գործին |azatutyun.am|

azatutyun.am: Արցախի շրջանները 5 միլիարդ դոլարով վաճառելու հրապարակումների վերաբերյալ նյութերը Գլխավոր դատախազությունից ստացվել և կցվել են Հատուկ քննչական ծառայությունում Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով հարուցված քրեական գործին, այս մասին  հարցմանն ի պատասխան փոխանցեցին Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ)։ Այս քրեական գործը հարուցվել էր Հայաստանի պաշտպանության նախարար, Ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա։ Հայաստանի երրորդ նախագահի փեսան, Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը օրերս Ֆեյսբուքում գրառում էր արել, ըստ որի, 2018 թվականի հոկտեմբերին դեռևս Արթուր Վանեցյանը, լինելով ԱԱԾ ղեկավար, Դուբայում հանդիպել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարի հետ, և նա փակ ծրարով փոխանցել է առաջարկ Հայաստանի վարչապետին, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարակից 7 շրջանները հանձնվեն Ադրբեջանին 5 միլիարդ դոլարի դիմաց: Արթուր Վանեցյանն այս հայտարարության վերաբերյալ լրագրողներին ասել էր, որ որպես ԱԱԾ տնօրեն, ի պաշտոնե ապահովել է Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի, այսպես կոչված, օպերատիվ կապը: «Դրա մասին խոսվել է բազմիցս, եղել են բազմաթիվ հանդիպումներ, այդ թվում` Դուբայ քաղաքում, այդ հանդիպումների վերաբերյալ մանրամասն տեղեկացված են Ազգային անվտանգության խորհրդի բոլոր անդամները, այդ հարցերը քննարկվել են Ազգային անվտանգության խորհրդում, ավելին ասել չեմ կարող», - նշել էր Վանեցյանը։
13:58 - 22 դեկտեմբերի, 2020
Վարչապետին 5 միլիարդ դոլար առաջարկի մասին հրապարակումները դատախազությունն ուղարկել է ՀՔԾ

Վարչապետին 5 միլիարդ դոլար առաջարկի մասին հրապարակումները դատախազությունն ուղարկել է ՀՔԾ

Արցախյան վերջին պատերազմի արդյունքներին հանգեցրած՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հանգամանքների փաստերով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում և ՀՀ ՀՔԾ-ում դատախազական պատշաճ և հետևողական դատավարական վերահսկողության ներքո քննվում են բազմածավալ, բազմադրվագ քրեական գործեր: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոեր դատախազության հանրային կապերի բաժնից: «ՀՀ գլխավոր դատախազությունը ինչպես 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ընկած՝ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի դեմ սանձազերծած և Թուրքիայի Հանրապետության գործուն աջակցությամբ, միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամների, վարձկանների ներգրավմամբ իրականացված ագրեսիվ պատերազմի ողջ ընթացքում, այնպես էլ նոյեմբերի 9-ին հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության ստորագրումից հետո առավել մեծ հետևողականությամբ իրականացրել է ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերի մշտադիտարկում՝ պատերազմին, դրա աղետալի հետևանքներին հանգեցրած պատճառներին առնչվող հանցավոր դրսևորումների վերաբերյալ տվյալների և փաստերի հավաքագրման նպատակով: Նկատի ունենալով ցավալի արդյունքով պատերազմի պատճառահետևանքնային կապերը, դրան հանգեցրած իրողություններն ու հանգամանքները հատկապես քրեաիրավական դաշտում օբյեկտիվ քննությամբ ուսումնասիրության առարկա դարձնելու և գնահատելու խիստ անհրաժեշտությունը, մշտադիտարկման արդյունքնում արձանագրված բազմաթիվ այնպիսի տեղեկություններ, որոնք առերևույթ պարունակել են տարբեր հանցագործությունների հատկանիշներ, ՀՀ գլխավոր դատախազությունից հընթացս անմիջապես ուղարկվել են համապատասխան քննչական մարմիններ՝ դրանցում նշվող հանգամանքները քրեադատավարական կարգով ստուգման, իրավական գնահատման առարկա դարձնելու հանձնարարություններով: Արդյունքում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում և ՀՀ ՀՔԾ-ում դատախազական պատշաճ և հետևողական դատավարական վերահսկողության ներքո քննվում են բազմածավալ, բազմադրվագ քրեական գործեր, որոնց վերաբերյալ, հաշվի առնելով ռազմական դրության ռեժիմով պայմանավորված սահմանափակումները, հանրային իրազեկվածության ապահովման առաջնայնությունից ելնելով ներկայացվում է հետևյալը: 2020թ. սեպտեմբերի 27-ից սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ զինծառայողների կողմից զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների կատարման, մասնավորապես՝ հրաման չկատարելու, դասալքության, անդամախեղման եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոննները խախտելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է ընդհանուր 882 քրեական գործ: Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել տասնյակ անձանց: Այս քրեական գործով ներկայում քննչական, դատավարական այլ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվում նմանատիպ արաքներ կատարած այլ անձանց հայտնաբերելու, տեղի ունեցածի պատճառների և հանգամանքների բացահայտման ուղղությամբ: ՀՀ ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ պատերազմի առաջին իսկ օրվանից առանձին քաղաքացիական, ինչպես նաև զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց կողմից ԱՀ պաշտպանության բանակի՝ մարտական խնդիրներ լուծող ստորաբաժանումներում տարածվել են խուճապային, պատերազմի ելքի կանխորոշված լինելու, դիմադրության շարունակումն անիմաստ լինելու վերաբերյալ տեղեկություններ: Այդ փաստերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, կատարվում է նախաքննություն, որի շրջանակներում կան նաև մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք: Ռազմական դրության պարագայում Արցախի Հանրապետության հարավային ուղղությամբ ծավալված ռազմական գործողությունների ընթացքում զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ենթադրաբար հրաժարվելու փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով 2020թ. հոկտեմբերի 29-ին հարուցվել է մեկ այլ քրեական գործ, որով նախաքննությունը շարունակվում է: 2020թ. նոյեմբերի 19-ին «Հայելի ակումբ»-ում ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի ասուլիսից անմիջապես հետո դրա տեսագրությունը ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար։ Արդյունքում 2020թ. նոյեմբերի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից կատարված այնպիսի արարքների վերաբերյալ, որոնք հակասել են ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք փաստաթղթերում առկա կարգավորումներին, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել պատերազմի արդյունքի վրա։ Նշվածն առնչվող՝ առանձին կուսակցությունների ղեկավարների, փաստաբանների, այլ անձանց կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումները, ինչպես նաև հրապարակումները 5 մլրդ դոլար (խմբ-վարչապետին) առաջարկվելու վերաբերյալ, ՀՀ գլխավոր դատախազությունից ևս անմիջապես ուղարկվել են նախաքննական նույն մարմնին՝ նշված քրեական գործին կցելու և դրանցում առկա հանգամանքները քննության առարկա դարձնելու նպատակով։ Քրեական գործով քննությունը շարունակվում է: Բացի այդ, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսաղուլյանի կողմից արված՝ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենի կողմից հայերեն լեզվին տիրապետող ադրբեջանցիներին անձնագրային բաժանմունքների պետերի միջոցով 1400 հայկական անձնագիր բաժանելու, 400 ադրբեջանցիների կողմից Նախիջևանից Քաջարանով Արցախ անցնելու, 2018թ-ին ՀՀ-ում իրականացված հեղափոխության համար Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից թուրքերից և ադրբեջանցիներից 48 մլն ԱՄՆ դոլար ստանալու մասին նյութերը ՀՀ գլխավոր դատախազությունից ևս ուղարկվել են ՀՀ ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով: Գ. Իսաղուլյանը հրաժարվել է իր հայտնած հանգամանքների վերաբերյալ բացատրություն տալուց, իսկ նրա կողմից նշված հանգամանքների ստուգման նպատակով վարույթի շրջանակներում ՀՀ ոստիկանության և ՀՀ ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, արդյունքում նման տվյալներ չեն ստացվել: Ելնելով դրանից՝ կայացվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով վերոնշալ հայտարարությունների առթիվ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում, որից հետո հարուցվել է քրեական գործ՝ սուտ մատնության հատկանիշներով:   Զանգվածային լրատվամիջոցների, սոցիալական ցանցերում մշտադիտարկման արդյունքում դեռևս 2020թ. նոյեմբերի կեսերին կազմվել է զեկուցագիր այն մասին, որ վեր հանված մի շարք հրապարակումներում, գրառումներում և տեսանյութերում առկա են պնդումներ և ընդհանուր բնույթի տվյալներ պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակի և կամավորականների՝ Արցախի Հանրապետության հարավ-արևելյան ուղղություններում, դեպի Շուշի քաղաք, քաղաքի մատույցներում և քաղաքի ներսում պաշտպանություն իրականացնող ստորաբաժանումներին անհիմն նահանջելու հրաման տալու միջոցով Շուշի քաղաքը դիտավորությամբ նպատակային և պլանավորված կերպով Ադրբեջանի զինված ուժերին հանձնելու, առանձին դեպքերում՝ առանց հրամանի դիրքերը լքելու միջոցով զինվորական ծառայության պարտականությունները չկատարելու դեպքերի մասին։ Զեկուցագիրը՝ կից տեսանյութերով և հրապարակումներով, ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ ներկայացված տվայլները պարզելու, լիարժեք և պատշաճ քրեաիրավական գնահատական տալու նպատակով այնտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով քննվող վերոնշյալ քրեական գործի շրջանակներում դատավարական, օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումներ իրականացնելու հանձնարարությամբ: Քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու նպատակով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 07.12.2020թ. այս կապակցությամբ տրվել է քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու ցուցում: Նույն օրը ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ ԱԱԾ տնօրենին հասցեագրվել է գրություն՝ սեղմ ժամկետում վերոնշյալ ցուցումով սահմանված և դրանից բխող քննչական և այլ դատավարական գործողությունները կատարելու և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումների հետ նախաքննական մարմնի համագործակցության ապահովմամբ գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելուն ուղղված համապատասխան միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Քրեական այս գործի շրջանակներում մանրակրկիտ քննության առարկա դարձնելու նպատակով հընթացս ՀՀ գլխավոր դատախազության կողմից ԱԱԾ քննչական դեպարտամենտ են ուղարկվել նաև ԶԼՄ-ների բազմաթիվ այլ վերաբերելի հրապարակումներ, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության հարավ-արևելյան ուղղություններում, դեպի Շուշի քաղաք, քաղաքի մատույցներում և քաղաքի ներսում ծավալված ռազմական գործողությունները լուսաբանած հայտնի ռուս լրագրողի հրապարակային արված դիտարկում-վկայությունները, ենթադրաբար Արցախի Հանրապետության նախագահի մասնակցությամբ ձայնագրությունը, ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քրտուղար Սամվել Բաբայանի՝ 12.12.2020թ. հրապարակված հարցազրույցը և այլն:   Բացի վերոնշյալը, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում և ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում մի քանի քրեական գործեր են քննվում նաև ՀՀ ՊՆ-ի կարիքների համար տարբեր զենք-զինամթերքի, ռազմական հանդերձանքի և պարագաների, սննդամթերքի ձեռքբերման գործարքների իրավաչափության, դրանց իրականացման գործընթացում պաշտոնատար անձանց մասնակցությամբ առերևույթ յուրացման կամ վատնման եղանակով հափշտակություններ, խարդախություններ կատարելու, պաշտոնեական կեղծիքների, իշխանազանցության կամ պաշտոնեական անգործության դեպքերի առթիվ: Այդ գործերի շրջանակներում ՀՀ դատախազության նախաձեռնությամբ քննության առարկա են դարձվում ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով տարածվող՝ նման գործընթացների վերաբերյալ՝ իրենց մեջ որոշակիություն ունեցող հանցագործության հատկանիշներ պարունակող հայտարարություններն ու տեղեկությունները, դրանց կից ներկայացվող փաստաթղթերը: Այս բնույթի քրեական վարույթների վերաբերյալ հետագայում կտրվի առանձին համապարփակ տեղեկատվություն: Իրականացվող բոլոր վարույթների շրջանակում հատուկ քննության առարկա է դառնալու պատերազմի վերջնական արդյունքի վրա առերևույթ հանցավոր դրսևորումների ունեցած ազդեցության հարցը»,- ասված է հաղորդագրության մեջ»,- ասված է հաղորդագրության մեջ: 
15:30 - 21 դեկտեմբերի, 2020
Մովսես Հակոբյանը խուսափողական պատասխաններ է տվել․ ՀՔԾ պարզաբանումը

Մովսես Հակոբյանը խուսափողական պատասխաններ է տվել․ ՀՔԾ պարզաբանումը

Նախօրեին «Փաստինֆո» լրատվական կայքում հրապարակվեց տեղեկատվություն, թե ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել է, որ վարույթն իրականացնող մարմինը պահանջել է Նիկոլ Փաշինյանի՝ բանակի լրահամալրումը դադարեցնելու հանձնարարության մասին ձայնագրությունները, ինչը տրամադրվել է, և, «Փաստինֆո»-ի բնորոշմամբ, դրա արդյունքում «վարույթն իրականացնող մարմինը հայտնվել է անելանելի վիճակում»։ Այս կապակցությամբ ՀՔԾ-ից հայտնում են, որ լրատվական կայքում հրապարակված վերը նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ավելին` Մովսես Հակոբյանի հարցաքննության ընթացքում, նպատակ ունենալով առկայության դեպքում անմիջապես առգրավել կամ այլ եղանակով ձեռք բերել քննարկվող ձայնագրությունը, նախաքննական մարմինն իսկապես նրանից պահանջել է այն, սակայն Մ. Հակոբյանը ոչ միայն հստակ տեղեկատվություն չի ներկայացրել նման ձայնագրությունը տիրապետող անձի վերաբերյալ, այլ ըստ էության խուսափողական պատասխաններ է տվել այդ հարցերի կապակցությամբ, ինչը վարույթն իրականացնող մարմնին զրկել է հիշյալ ձայնագրությունն առավել վաղ փուլում հայտնաբերելու և առգրավելու հնարավորությունից: Այսպիսով, իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների շրջանառումից և հանրությանը թյուրընկալումներից զերծ պահելու համար վերը նշված լրատվամիջոցին խորհուրդ ենք տալիս այսուհետ նախապես դիմել և ստանալ նաև վարույթն իրականացնող մարմնի պարզաբանումները, քանի որ նման գործելաոճը «անելանելի» վիճակի մեջ է դնում ոչ թե նախաքննական մարմնին, այլ առաջին հերթին` հենց տվյալ լրատվամիջոցին:
12:52 - 16 դեկտեմբերի, 2020
Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրգործի շրջանակում ՀՔԾ-ն Հակոբյանից ձայնագրություններ չի ստացել
 |1lurer.am|

Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրգործի շրջանակում ՀՔԾ-ն Հակոբյանից ձայնագրություններ չի ստացել |1lurer.am|

1lurer.am: Մովսես Հակոբյանի՝ նոյեմբերի 19-ին արած հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում Հատուկ քննչական ծառայությունը Հակոբյանից ձայնագրություններ չի ստացել: Ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնեց, որ դա բացարձակ ապատեղեկատվություն է, և նշված քրեական գործի շրջանակներում որևէ ձայնագրություն որևէ մեկի կողմից չի տրամադրվել:Այսօր լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը ՀՔԾ է փոխանցել ձայնագրություն, որն ապացուցում է, թե վարչապետը դադարեցրել է բանակի համալրումը: ՀՔԾ-ն տարածվող լուրը համարում է ապատեղեկատվություն և ընդգծում՝ քննվող գործի շրջանակում ոչ միայն Մովսես Հակոբյանից, այլև որևէ այլ քաղաքացուց նման տեղեկությունը հաստատող ձայնագրություն չի ներկայացվել:Իր ասուլիսում Մովսես Հակոբյանը մի շարք հայտարարություններ էր արել բարձրաստիճան պաշտոնյաների հանցագործությունների մասին, այդ թվում, որ վարչապետը կանգնեցրել է բանակի համալրումը և հանձնարարել առաջնագիծ ուղարկել կամավորականներին:Այդ հայտարարությունների հիման վրա ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 308 հոդվածի երկրորդ մասով՝ պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետևանքներ: ՀՔԾ-ից նաև հայտնեցին, որ այս պահին գործով մեղադրյալներ չկան:
21:49 - 15 դեկտեմբերի, 2020
ՀՔԾ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Հայկ Մանանդյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով

ՀՔԾ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Հայկ Մանանդյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիր է ստորագրել, որով Հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Հայկ Սերգոյի Մանանդյանը պարգևատրվում է Մխիթար Գոշի մեդալով: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.   Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Հայկ Սերգոյի Մանանդյանին պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»,-ասված է նախագահի հրամանագրում:
11:53 - 28 նոյեմբերի, 2020
Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ |pastinfo.am|

Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ |pastinfo.am|

pastinfo.am: ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Այս մասին հայտնեցին ՀՔԾ-ից՝ նշելով, որ կատարվում է նախաքննություն: Հիշեցնենք, որ ավելի վաղ Մովսես Հակոբյանը մամուլի ասուլիսի ընթացքում մի շարք մանրամասներ էր ներկայացրել ՀՀ-ի կողմից ձեռք բերված զենք-զինամթերքի, պատերազմին ԶՈՒ-ին նախապատրաստելու, Գլխավոր շտաբի աշխատանքների, ՀՀ վարչապետի կողմից ԶՈՒ-ում պաշտոնյաների նշանակումների վերաբերյալ։ Ասուլիսից հետո ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հերքել էր Հակոբյանի հայտարարություններից մեկը և նշել, որ Մովսես Հակոբյանի հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները։
14:04 - 21 նոյեմբերի, 2020
Այսօրվա ասուլիսից հետո ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը հրավիրվել է ՀՔԾ |tert.am|

Այսօրվա ասուլիսից հետո ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը հրավիրվել է ՀՔԾ |tert.am|

tert.am: Այսօրվա ասուլիսից հետո ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը. «Այսօր հրավիրվել եմ Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության, հարցաքննվել եմ և վերադարձել տուն»: Հարցաքննության վերաբերյալ Մովսես Հակոբյանը մանրամասներ չհայտնեց: Հիշեցնենք, որ այսօր Մովսես Հակոբյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում սկանդալային բացահայտումներ էր արել․ նա, մասնավորապես, նշել էր, թե պատերազմի ընթացքում վարչապետի տիկնոջը տեսել է Արցախի ռազմական շտաբում, նրան խնդրել է հեռանալ, ինչից 4 ժամ անց իրեն Երևան են կանչել՝ ասելով, որ վարչապետն արգելում է Արցախ գնալ։ Գեներալ-գնդապետը խոսել էր նաև զորահավաքի ընթացքում արձանագրված խնդիրների մասին, տեղեկացրել էր, որ պատերազմի 3-րդ օրը վարչապետը հրաման է արձակել կանգնեցնել լրահամալրումը և կամավորներ ուղարկել առաջնագիծ։
20:12 - 19 նոյեմբերի, 2020
ՀՔԾ-ում այսօր մեղադրանք առաջադրվեց 11 անձի․ նրանց թվում են Արթուր Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը, Դավիթ Համբարձումյանը |armtimes.com|

ՀՔԾ-ում այսօր մեղադրանք առաջադրվեց 11 անձի․ նրանց թվում են Արթուր Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը, Դավիթ Համբարձումյանը |armtimes.com|

armtimes.com: Oրենքով սահմանված կարգի խախտմամբ դիտավորությամբ հավաք կազմակերպելու եւ անցկացնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում այսօր մեղադրանք առաջադրվեց 11 անձի: ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը տեղեկացրեց, որ մեղադրյալների թվում են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ-ականներ Արծվիկ Մինասյանը, Իշխան Սաղաթելյանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը եւ Արա Հակոբյանը: Բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում եւ քաղաքական հետապնդում են որակում։ Ավելի վաղ հայտնել ենք, որ մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամներ Արա Սահակյանին, Արսեն Բաբայանին, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանին, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանին, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին: Ավելին՝ armtimes.com-ում
23:15 - 18 նոյեմբերի, 2020
Արա Սահակյանին մեղադրանք է առաջադրվել |hetq.am|

Արա Սահակյանին մեղադրանք է առաջադրվել |hetq.am|

hetq.am: Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) Քրեական օրենսգրքի 225.1 հոդվածով մեղադրանք է առաջադրել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանին։ Արա Սահակյանը մեղադրանքը չի ընդունում։ Վերջինս ՀՔԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր մեղադրանքը քաղաքական պատվերի հետևանք է։ «Սա քաղաքական պատվեր է, պատվիրատուն մեկն է, և այդ մեկը ինքն է, կառչել է պաշտոնից: Երկիրը ավերեց, կործանեց, հիմա էլ ասում է՝ պետք է վերականգնենք»,- ասաց Սահակյանը։ Քրեական օրենսգրքի 225.1  հոդվածը վերաբերում է օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելուն և անցկացնելուն։ Այս արարքը կատարելու մեջ են մեղադրվում Սահակյանը, Իսագուլյանն ու Մանուկյանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ մեղադրանք է առաջադրվել նաև Արթուր Ղազինյանին, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանին և «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանին, ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովին, Գառնիկ Իսագուլյանին, իսկ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հրավիրվել է ՀՔԾ:
18:53 - 18 նոյեմբերի, 2020