Լիլիթ Մակունց

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն է։ 7-րդ գումարման Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն էր, դրանից առաջ՝ ՀՀ մշակույթի նախարարը։

Ծնվել է 1983թ․ նոյեմբերի 7-ին։ 1999-2003 թվականներին սովորել է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, ստացել է բակալավրի աստիճան։

Նույն ֆակուլտետում 2003-2005 թվականներին սովորել է մագիստրատուրայում: 2014 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում: 2015 թվականի ամռանը անցել է դիպլոմավորված դասընթաց Ամերիկայի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի շրջանակներում: 2005 թվականից մինչ օրս դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում:

2018 թվականի փետրվարին զբաղեցրել է Հայ-ռուսական համալսարանի միջազգային կապերի եւ համագործակցության բաժնի ղեկավարի պաշտոնը: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

2021 թվականի օգոստոսին նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։

Պետք է հասկանանք՝ ինչ է նշանակում «թավիշը վերացնել» արտահայտությունը. Մակունց
 |tert.am|

Պետք է հասկանանք՝ ինչ է նշանակում «թավիշը վերացնել» արտահայտությունը. Մակունց |tert.am|

tert.am: Ես կարծում եմ, որ «թավիշը վերացնել» արտահայտությունն առաջին հերթին վերաբերում է դատական համակարգում որոշակի փոփոխություններին, և քաղաքացիները ունեն արդարադատություն իրականացնելու պահանջներ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով այդ հարցին, որ քաղաքացիները փակում են վարչապետի ճանապարհը և պահանջում վերացնել թավիշը:«Պետք է հասկանանք, թե ինչ է նշանակում թավիշը վերացնել: Ես վստահ եմ կամ հույս եմ հայտնում, որ մեր քաղաքացները նկատի չունեն օրենքի դաշտից դուրս գալ և կատարել քայլեր, որոնք համատեղելի չեն օրենքի և սահմանադրությա հետ»,– ասաց նա: Լրագրողի հարցին, թե ինչու դեռևս անդրադարձ չի եղել Սերժ Սարգսյանի արած՝ սպառազինությունների վերաբերյալ  հայտարարություններին, հատկապես, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին շատ արագ արձագանքում էր նախկինների արած հայտարարություններին, Մակունցը նշեց, թե Սերժ Սարգսյանի հարցազրույցում իրարամերժ պնդումներ են արվում։
16:31 - 19 փետրվարի, 2021
«Իմ քայլը» պատրաստ է աջակցել՝ ստեղծելու պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով


 |armenpress.am|

«Իմ քայլը» պատրաստ է աջակցել՝ ստեղծելու պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստ է աջակցել ընդդիմությանը՝ ստեղծելու ԱԺ քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի  Արցախի պատերազմին առնչվող հանգամանքները: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, սակայն, որ «Լուսավոր Հայաստան»-ի առաջարկած՝ պարիտետային փաստահավաք հանձնաժողով ստեղծելու հնարավորություն չեն տալիս Սահմանադրության գործող կարգավորումները ԼՀԿ-ն առաջարկում է ստեղծել պարիտետային փաստահավաք հանձնաժողով, որը կուսումնասիրի մինչպատերազմյան իրավիճակն ու պատերազմի ընթացքը, արդյունքը: «Իմ քայլը» ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանին առաջարկել է այլ տարբերակ՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի տարբերակը, նաև առաջարկել է պետաիրավական հանձնաժողովի կազմով հանդիպում ունենալ, քննարկել, թե արդյոք կարող են լրացուցիչ կարգավորումներով ուժեղացնել քննիչ հանձնաժողովի մանդատը: «Մենք Էդմոն Մարուքյանի հետ քննարկել ենք այդ հարցը, քաղաքական մեծամասնությունն իր պատրաստակամությունը հայտնել է, մենք ասել ենք, որ ողջունում ենք քննիչ հանձնաժողով ստեղծելը, ուսումնասիրություններ կատարելը՝ակներև դարձնելն այն ամենը, ինչը հարցեր է հարուցում»,-ասաց Մակունցը: Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ հետ են կանգնել արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրությունից՝ նշելով, որ հանրային պահանջ չկա՝ խմբակցության ղեկավարն ասաց. «Մենք չենք նշել, որ ինչ-որ բանից հետ ենք կանգնում՝ առավել ևս այն պատճառով, որ չկա հանրային պահանջ: Մենք նշել ենք, որ մենք արձագանքում ենք ընդդիմության՝ իշխանափոխության առաջարկին, որը մենք տեսնում ենք բացառապես ընտրությունների միջոցով: Եվ ասում ենք, որ եթե ընդդիմությունը գտնում է, որ նման անհրաժեշտություն կա, մենք առարկություն չունենք: Ընդդիմությունը մեր այդ ձեռքմեկնմանը դրական չի արձագանքել: Մենք նաև նշել ենք, որ ճանապարհային քարտեզի ամփոփման համատեքստում լրացուցիչ կանդրադառնանք այդ հարցին»: Արձագանքելով հնչող տեսակետին, թե պատերազմից հետո իշխանության ներկայացուցիչներն Արցախ այց չեն կատարում՝ Մակունցը հավաստիացրեց, որ այդ պնդումն իրականությանը չի համապատասխանում: Նա վստահեցրեց, որ «Իմ քայլը»-ի պատգամավորներն այցելում են Արցախ: Նազելի Բաղդասարյանն էլ ակտիվորեն զբաղվում է ռազմագերիներին առնչվող խնդիրներով: Խմբակցության ղեկավարը, լրագրողների հարցերին ի պատասխան, խոսեց նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին՝ չանդրադառնալով հարցազրույցի առանձին դրվագների: «Երրորդ նախագահի հարցազրույցը լի էր իրարամերժ պնդումներով, որոնք ավելի շատ հարցեր են առաջացրել, քան տվել են պատասխաններ: Օրինակ, հարցազրույցում արած շեշտադրումներով ինքն ու իր քաղաքական թիմը չեն վարել հանրային քաղաքականություն, այդ շեշտադրումները որևէ կերպ արտացոլված չեն եղել իրենց հանրային քաղաքականությունում և խոսքում, օրինակ 2017-ի նախընտրական ժամանակաշրջանում կամ 2018-ին՝ թեկուզ արտահերթ ընտրությունների ընթացքում: Չեն եղել նաև 2019-ին, երբ չկար որևէ նախընտրական գործընթաց կամ 2020-ին՝ պատերազմի ընթացքում: Հակառակը՝ հնչել են թեզեր, որոնք եղել են ծայրահեղ հակառակ թևում»,-ասաց Մակունցն ու հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ է այս հարցազրույցն անցկացվում այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունն արդեն չկա:
16:25 - 19 փետրվարի, 2021
Լիլիթ Թադևոսյանի ընտրվելու պարագայում դատական համակարգը շահելու է. Մակունց
 |1lurer.am|

Լիլիթ Թադևոսյանի ընտրվելու պարագայում դատական համակարգը շահելու է. Մակունց |1lurer.am|

1lurer.am: Հանրության ներդաշնակությունը, համերաշխությունը, երջանկությունը մեծապես կախված են արդարության զգացողությունից, իրավունքների իրացումից և դրանց պաշտպանության աստիճանից: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածության քննարկման ժամանակ:   Նա նշեց, որ այդ արժեքների առանցքային պատասխանատուն դատաիրավական համակարգն է: «Պատահական չէ, որ դատական համակարգի առանցքային ներկայացուցիչներին ընտրում է Ազգային ժողովը: ԱԺ պատգամավորները դատական համակարգի ներկայացուցիչներին ընտրելիս առաջնորդվում են ոչ միայն նրանց հմտություններով, այլև այն բոլոր արժեքային առաջնահերթություններով, որոնք թեկնածուն ունի պաշտպանելու քաղաքացու իրավունքները»,- ասաց Մակունցը: Նա գոհունակություն հայտնեց, որ Լիլիթ Թադևոսյանը չի արձագանքել քաղաքական հարցադրումներին՝ անառիկ պահելով դատական համակարգը: «Կարծում եմ՝ դատական համակարգը մեծապես շահելու է, եթե դուք ընտրվեք Վճռաբեկ դատարանի նախագահ»,- նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:  
16:10 - 09 փետրվարի, 2021
Մակունցը ներկայացրեց արտահերթ ընտրությունների վերաբերյալ հանրային պահանջի բացակայության չափորոշիչը |armenpress.am|

Մակունցը ներկայացրեց արտահերթ ընտրությունների վերաբերյալ հանրային պահանջի բացակայության չափորոշիչը |armenpress.am|

armenpress.am: Իշխանությունն արտահերթ ընտրությունների անցկացման հանրային պահանջ չի տեսնում, քանի որ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության մեծամասնությունը նման պահանջ չի ձևակերպել: Այս մասին փետրվարի 8-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց  «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Հանրային պահանջի ձևակերպման ամենաառաջնային մեխանիզմներից մեկը քաղաքական ուժերի կողմից ներկայացվելու տեսքով է: Քանի որ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության մեծամասնությունն այդ պահանջը չի ձևակերպել՝ համաձայնության գալով արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ, ուրեմն այդպես է»,- ասաց Մակունցը: Լիլիթ Մակունցը հավելեց, որ խորհրդարանական ընդդիմության կողմից դրական արձագանք չի ստացել արտահերթ ընտրություններ անցկացնելու իրենց առաջարկը:  
15:32 - 08 փետրվարի, 2021
Գևորգ Գորգիսյանը Մակունցին առաջարկել է քննարկել պատգամավոր Անուշ Բեղլոյանին մանդատից զրկելու հարցը

Գևորգ Գորգիսյանը Մակունցին առաջարկել է քննարկել պատգամավոր Անուշ Բեղլոյանին մանդատից զրկելու հարցը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին առաջարկել է քննարկել պատգամավոր Անուշ Բեղլոյանին մանդատից զրկելու հարցը։«Դիմում եմ «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին: Հարգելի տիկին Մակունց, հաշվի առնելով Ձեր խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի «Пограничная ZONA» նախագծի շրջանակներում՝ առցանց կոնֆերանսի ժամանակ հնչեցրած մտքերը, որոնք հակասում են ՀՀ պետական շահին և վարվող արտաքին քաղաքականության սկզբունքներին, առաջարկում եմ քննարկել պատգամավորական մանդատից նրան զրկելու հարցը կամ նվազագույնը՝ սահմանափակել միջազգային կոնֆերանսներին և խորհրդարանական դիվանագիտության օղակներում նրա մասնակցությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Գորգիսյանը։
19:43 - 02 փետրվարի, 2021
Բացասաբար եմ վերաբերվում Մակունցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակելու մտադրությանը․ Արա Պապյան |factor.am|

Բացասաբար եմ վերաբերվում Մակունցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակելու մտադրությանը․ Արա Պապյան |factor.am|

factor.am: Բացասաբար եմ վերաբերվում Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակելու մտադրությանը: Այս մասին «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի նախաձեռնած երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պապյանը։ «Լիլիթ Մակունցը այն թեկնածուն չէ, որը կկարողանա իրեն դրսևորել որպես դեսպան: Ցանկացած մասնագիտություն որոշակի փորձառություն է պահանջում: Դիվանագիտության մեջ, ինչպես բանակում, աստիճանակարգ կա, պետք է մասնագետն աճի: Դիվանագիտությունը բարդ գործ է, այնքան նրբություններ ունի, որոնց միայն շփման, տարիների աշխատանքի դեպքում է հնարավոր տիրապետել: Նա փորձ չունի, միայն անգլերեն իմանալը քիչ է: Մյուս կողմից՝ Մակունցն այն իշխանության ներկայացուցիչն է, որին Սփյուռքը մերժում է: Իսկ հայկական դեսպանատները առանց համայնքի աջակցության, համարենք, որ մի թևը կոտրված  թռչունի է նման… Ո՞վ պիտի Մակունցի հետ համագործակցի, եթե բոլոր կազմակերպություններն ու կուսակցություններն արդեն իսկ պահանջել են իրենց քաղաքական ուժի և թիմի ղեկավարի հրաժարականները»,- նշեց Պապյանը:
16:52 - 28 հունվարի, 2021
Ուղղակի ուզում են իրենց մտերիմ մարդուն ուղարկել. Գորգիսյանը՝ Մակունցին դեսպան նշանակելու մասին |news.am|

Ուղղակի ուզում են իրենց մտերիմ մարդուն ուղարկել. Գորգիսյանը՝ Մակունցին դեսպան նշանակելու մասին |news.am|

news.am: Արդեն սովորել եմ ոչ մի տրամաբանություն չփնտրել իշխանության արած որևէ քայլում, չփնտրեմ կապ իրողությունների, առկա խնդիրների ու նրանց կատարած քայլերի մեջ, որովհետև դրանք կրկին կապ չունեն իրար հետ։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակելուն։ «Ցավոք, մենք ականատես ենք լինում այն նույն հին ու բարի ավանդույթներին, որոնք Փաշինյանը խոստացել էր փոխել, որը հերթական անգամ խաբեց։ Երբ այդպիսի բան է քննարկվում, առաջին հերթին պետք է քննարկվեն խնդիրները, որոնք  պիտի լուծվեն այդ երկրում մեր դեսպանի կողմից, հետո այդ խնդիրներից բխող արդեն թե ով կարող է այդ խնդիրները լուծել։ Երբ քննարկվում է անձը, ենթադրվում է, որ որևէ խնդիր, հարաբերությունների որևէ փոփոխություն չի քննարկվել, ուղղակի ուզում են իրենց մտերիմ մարդուն իրենց կարծիքով ուղարկել եւ»,- նշեց նա։ Անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն խոսքին, թե իշխանության ներկայացուցիչները գիտեն, որ «դատվելու են», այդ պատճառով արտերկրում նշանակումներ են արվում, Գորգիսյանն ասաց. «Ցանկացած վարկած գոյություն ունենալու իրավունք ունի, բայց ես այդ կարծիքին չեմ, որովհետև եթե մեկին պիտի դատենք, կապ չունի նա դեսպան է, նախարար է, նրան պիտի բերենք ու դատենք։ Եթե մեր նախատեսված ճանապարհով գնա ամեն ինչ, կստեղծվի փաստահավաք խումբ, որը վեր կհանի փաստեր, որոնց հիման վրա, հնարավոր է հարուցել քրեական գործեր, բարեփոխումներից հետո կունենանք անկախ դատական իշխանություն»։ Հարցին՝ ինչո՞ւ է ընդդիմությունը հակված, որ Մակունցն այդ առաքելությունը չի կարող լավ իրականացնել, Գորգիսյանն ասաց. «Ես չասացի՝ նա լավ կամ վատ դեսպան կլինի, ժամանակը ցույց կտա։ Փորձը ցույց է տվել, որ մենք ունեցել ենք լավ դեսպաններ, որոնք որևէ կապ չեն ունեցել դիվանագիտության հետ, բայց հետո դարձել են։ Ես վիճարկում եմ սկզբունքը, չկա խնդիր, որը լուծելու համար պետք էր հենց տիկին Մակունցը։ Հաշվի առնելով, որ նա չունի դիվանագիտական գործ, ես կասկածում եմ, որ նա կկարողանա լավագույնս կատարել դիվանագիտական խնդիրները, բայց չգիտեմ՝ ինչ խնդիր են նրա առաջ դրել, գուցե նրա առաջ դրված է ամեն օր գնալ և կոկտեյլ խմել։ Դեսպանը դիվանագիտական թիմի մի օղակ է»։ Անդրադառնալով վերլուծաբանների այն խոսքին, թե Մակունցին դեսպան նշանակելով պաշտոնական Երևանը Վաշինգտոնին հասկացնում է, որ մեզ համար միևնույն է հայ-ամերիկյան հարաբերությունները, Գորգիսյանն ասաց. «Հայաստանն ունի արտաքին գերատեսչություն ի դեմս՝ ԱԳՆ-ի, եթե մենք այստեղ փոփոխություն չունենք, եթե մենք ռեակտիվից չենք դարձել նախաձեռնող, չենք սկսել ակտիվ գործողություններ, եթե տեսլականը չի փոխվել, ում ուր ուզում ես տար, միևնույն է։ Անդրադառնալով Ներքին գործերի նախարարություն ստեղծելու նախագծին՝ ԼՀԿ-ական պատգամավորն ասաց. «Դեռ 2019 թվականին իշխանությունը շրջանառության մեջ էր դրել մի հայեցակարգային փաստաթուղթ, որով նման բան նախատեսվում էր։ Սովորույթ է դարձել, մենք մի բան ասում ենք, իրենք մերժում են, հետո բերում ու նույն բանն անում են։ Վստահ չեմ, որ հենց հիմա դրա ժամանակն է, բայց կյանքը չի կանգնել, շարունակվում է, պետությունը պիտի շարունակի զարգանալ։ Ցանկացած պարագայում երբ իրավապահ մարմինները հաշվետու են լինում Ազգային ժողովում, դա լավ է։ Բազմաթիվ խնդիրներ կան, որոնք վերաբերում են Ոստիկանությանը, չկա հասցեատեր, որին պտի տանք։ Միակ պատասխանող մարդը վարչապետն է, որի միակ պատասխանը լինում է՝ դե ես խնդրին մանրամասն տեղյակ չեմ, գրավոր գրեք, կիմանանք»։
15:38 - 25 հունվարի, 2021
Նման նշանակմամբ Հայաստանի միջազգային հեղինակությունն ուղղակիորեն զրոյացվում է. Նաիրա Զոհրաբյանը՝ Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու տեղեկության մասին  |tert.am|

Նման նշանակմամբ Հայաստանի միջազգային հեղինակությունն ուղղակիորեն զրոյացվում է. Նաիրա Զոհրաբյանը՝ Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու տեղեկության մասին |tert.am|

tert.am: Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը բողոքում էր, որ նախկինում դեսպաններ նշանակվում էին ծանոթ-բարեկամ սկզբունքով, և երբ դարձավ վարչապետ, ասում էր՝ պետք է պրոֆեսիոնալ դիվանագետները լինեն դեսպաններ, և հիմա ամենակարևոր երկրներից մեկում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող  երկրներից, աշխարհի խոշորագույն գերտերություններից մեկում դեսպան է նշանակվում է մի կին, որն ընդամենը գիտի լավ կամ վատ անգլերեն, սա աղետ է. այսօր լրագրողներին հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում դեսպան նշանակելու մասին լուրերին: «Ես արդեն հրաժարվում եմ խոսել այն հետևանքների մասին, որոնք կարող են լինել Հայաստանի համար: Մենք ունենք կազմաքանդված պետություն, և ամեն մի նման որոշում ուղղակիորեն հարված է մեր պետությանը: Ինձ մոտ տպավորություն է, որ նիկոլ Փաշինյանը ցանկանում է շատ ապահով տեղաբաշխել իր յուրայիններին, որովհետև շատ լավ հասկանում է, որ եթե ոչ այսօր, ապա վաղը գալու է քաղաքական և իրավական պատասխանատվության ժամանակը, և ինքը ցանկանում է  իր յուրայիններին հեռացնել Հայաստանից: Եթե իշխանափոխություն լինի, այս կադրերը մեկ րոպե հետո, չկասկածեք, որ հետ են կանչվելու, բայց նրանք կարող են մնալ տվյալ երկրում, չվերադառնալ Հայաստան և դա ներկայացնել որպես քաղաքական խնդիր և ուղղակիորեն խուսափել  իրավական պատասխանատվությունից»,- նշեց նա: Դիտարկմանը, թե ԱԳՆ-ում էլ են մտահոգված Մակունցին դեսպան նշանակելու համար, քանի որ պրոֆեսիոնալներ կան, Զոհրաբյանը պատասխանեց, ԱԳՆ-ում ճանաչում է լուրջ պրոֆեսիոնալների, և այն քաղաքականությունը, որ վարում է ԱԳՆ ներկայիս նախարարը, «վախեցած, հեզաճկուն» կատարում է Նիկոլ Փաշինյանի բոլոր հրահանգները՝ չխորանալով այդ հրահանգների օրինականության, բարոյականության և ճշգրտության մեջ: Շարունակությունը՝ tert.am-ում։   
13:40 - 25 հունվարի, 2021
Օրակարգում կա նման հարց, դեռեւս քննարկման փուլում է. Մակունցը` ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու մասին |azatutyun.am|

Օրակարգում կա նման հարց, դեռեւս քննարկման փուլում է. Մակունցը` ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու մասին |azatutyun.am|

azatutyun.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հաստատում է, որ իր ԱՄՆ դեսպան նշանակվելու վերաբերյալ հարցն օրակարգում է, նման քննարկումներ կան, միաժամանակ հավելում, որ դեռ վերջնական որոշում չկա: Երեկ լուրեր շրջանառվեցին, որ վարչապետի որոշմամբ Մակունցը, ով 2018-ի մայիսին նշանակվեց մշակույթի նախարար, ապա մի քանի ամիս անց ընտրվեց պատգամավոր ու անցավ օրենսդիր մարմին, շուտով նշանակվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան: Լիլիթ Մակունցը «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման հյուրն է: Ներկայացնում ենք հատված հարցազրույցից. «Ազատություն» - Ըստ տեղեկությունների` Դուք արդեն ստացել եք ամերիկյան կողմի հավանությունը և շուտով պատրաստվում եք մեկնել Վաշինգտոն` ստանձնելու ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական պաշտոնը, ինչը շատ մեծ պատասխանատվություն է: Կարո՞ղ եք հաստատել այս տեղեկությունը և կարո՞ղ եք մեկնաբանել այն: Լիլիթ Մակունց - Օրակարգում կա նման հարց, սակայն այն դեռևս քննարկման փուլում է, վերջնական երբ հստակեցում լինի, այն ժամանակ հանրային հրապարակում նույնպես կլինի: «Ազատություն» - Բայց «ագրիմանն», ասում են, արդեն կա: Լիլիթ Մակունց - Ոչ, չկա, հարցը օրակարգում կա, բայց դեռևս որևէ հաստատում չկա: «Ազատություն» - Տիկին Մակունց, իսկ Դուք դիվանագիտական փորձ ունե՞ք, եթե հարցն օրակարգում է, այսպիսի հարց տամ նաև, հավանաբար մարդիկ կսկսեն ասել` ահա ևս մեկ նշանակում, անփորձ պաշտոնյա պետք է ծառայի այսպիսի կարևոր դիվանագիտական պաշտոնում: Խնդրեմ, մեկնաբանեք: Լիլիթ Մակունց - Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում դեսպանները նշանակվում են դիվանագիտական նշանակումով կամ քաղաքական նշանակումով, քաղաքական նշանակումների համար որևէ սահմանափակում չկա: Ինչ վերաբերում է իմ փորձին, ապա կարծում եմ` այն հանրային է եղել խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում, իսկ փորձն, իհարկե, չափազանց կարևոր է, սակայն որոշ դեպքերում ամենաառաջնային դերակատարումը չունի:
20:36 - 24 հունվարի, 2021
Ձեր գործողություններն ուղղված են ոչ թե լարվածության թուլացմանն ու խնդիրների լուծմանը, այլ՝ հակառակը. Մակունցը՝ Մարուքյանին |1lurer.am|

Ձեր գործողություններն ուղղված են ոչ թե լարվածության թուլացմանն ու խնդիրների լուծմանը, այլ՝ հակառակը. Մակունցը՝ Մարուքյանին |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը դեմ քվեարկեց «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած՝ «ՀՀ-ում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» հայտարարության նախագիծն օրակարգ մտցնելու հարցին: «Իշխանությունը հրապարակեց ճանապարհային քարտեզ՝ պատերազմից հետո առաջացած իրավիճակը հաղթահարելու հետ կապված: Բոլոր քաղաքական ուժերին առաջարկվել է ցանկության պարագայում քննարկել այդ քարտեզն իրականացնելու ուղղությամբ յուրաքանչյուրի դերակատարումն ու նպաստը՝ եթե նման ցանկություն լինի: Ընդդիմության կողմից հնչեցվող թեզին, թե իշխանության լեգիտիմությունը ճշգրտման կարիք ունի, մենք դրա հետ կապված որևէ առարկություն չենք ներկայացրել և նշել ենք, որ պատրաստ ենք արտահերթ ընտրությունների հետ կապված քննարկումներ ունենալ և քայլերի հերթականություն մշակել: Հիմա «Լուսավոր Հայաստանն» ասում է՝ եկեք դնենք այդ ամբողջը մի կողմ, եկեք քննարկենք միայն այս նախագիծը և մեր օրակարգով: Այդպես չի լինում: Հետևաբար՝ ձեր առաջարկը, որքան էլ որ պնդեք՝ խնդիրների լուծմանն է ուղղված և լարվածության թուլացմանը, ձեր գործողությունները ուղղված են ոչ թե լարվածության թուլացմանն ու խնդիրների լուծմանը, այլ՝ հակառակը»,- խմբակցության դիրքորոշումը մեկնաբանեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նախագիծը 37 կողմ, 76 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չմտավ ԱԺ նստաշրջանի օրակարգ:
11:12 - 18 հունվարի, 2021
Վարչապետի հետ հանդիպման օրակարգում եղել են հունվարի 11-ի մոսկովյան հանդիպումը և «Իմ քայլի» առաջիկա անելիքները․ Մակունց
 |1lurer.am|

Վարչապետի հետ հանդիպման օրակարգում եղել են հունվարի 11-ի մոսկովյան հանդիպումը և «Իմ քայլի» առաջիկա անելիքները․ Մակունց |1lurer.am|

1lurer.am: Վարչապետի հետ հանդիպումը նվիրված էր հունվարի 11-ի մոսկովյան հանդիպմանը և մեր քաղաքական թիմի առաջիկա անելիքներին: Այդ մասին Նիկոլ Փաշինյանի՝ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:  Նա նշեց, որ մոսկովյան այցի մասով արդեն հրապարակային խոսել է, երկրորդ մասով մեկնաբանություն չի տալիս, երբ քայլերը կլինեն՝ կներկայացնեն: Մակունցն ասաց, որ քննարկվել են նաև ռազմագերիների հարցը, և եթե լինի նորություն, Կառավարությունը կհայտնի:   Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետներին՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ասաց, որ այդ հարցը դեռևս չի կարող քննարկվել, քանի որ անհրաժեշտ է նախ հասկանալ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության դիրքավորումը և ապա որոշում կայացնել: 
19:40 - 14 հունվարի, 2021
Մակունցը ներկայացրեց ԲԴԽ անդամի պաշտոնում Ջհանգիրյանի թեկնածությունն առաջադրելու պատճառները |armenpress.am|

Մակունցը ներկայացրեց ԲԴԽ անդամի պաշտոնում Ջհանգիրյանի թեկնածությունն առաջադրելու պատճառները |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունն առաջադրելիս հաշվի է առել նրա պրոֆեսիոնալիզմը: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Թեկնածուի հետ կապված մտորումները պայմանավորված են եղել նրանով, որ մենք համարում ենք պարոն Ջհանգիրյանին իր ոլորտի պրոֆեսիոնալ: Այն բոլոր հարցերը, որոնք առկա են հանրության մոտ, հնչեցվել են, և խմբակցության տպավորությունը եղել է այն, որ Գագիկ Ջհանգիրյանը ներկայացնում է սպառիչ պարզաբանումներ այդ հարցերի վերաբերյալ»,- ասաց Մակունցը: Լիլիթ Մակունցը նշեց, որ այսօր իրենք կներկայացնեն համապատասխան առաջարկը և առաջիկա քառօրյայում կքննարկեն Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրելու հարցը:  Մակունցը նաև հայտնեց, որ «Իմ քայլը»-ը քննարկում է մի քանի թեկնածություն, և չի բացառում, որ հաջորդ քառօրյային երկրորդ թեկնածուին ևս կառաջադրեն։
14:20 - 13 հունվարի, 2021
Գերիների վերադարձի հարցը և դրա շուրջ աշխատանքները եղել են և կան մեր առաջնահերթությունը. Մակունց |1lurer.am|

Գերիների վերադարձի հարցը և դրա շուրջ աշխատանքները եղել են և կան մեր առաջնահերթությունը. Մակունց |1lurer.am|

1lurer.am: Մոսկովյան եռակողմ հանդիպման օրակարգում եղել են ոչ միայն գերիների վերադարձի, այլև տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերը: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:  Նա ընդգծեց, որ 4 ժամ տևած բանակցությունների 3 ժամը նվիրված է եղել գերիների վերադարձի խնդրին, և վարչապետը երկու անգամ ասուլիսում շեշտեց այդ խնդրի կարևորությունը: «Դա առաջնային հարց է, բոլոր ջանքերը բոլոր հարթակներում պետք է գործադրվեն հումանիտար հարցերը լուծելու համար»,- ասաց Մակունցը:  Նրա խոսքով՝ հունվարի 11-ի հայտարարությունը գործողությունների մտադրության մասին է, որի հետ կապված՝ վարչապետը նախապես նշել էր, որ եթե գերիների հարցը չլուծվի, դրա իրագործման մեխանիզմները դժվարություններ են առաջացնելու, ինչը, ըստ Մակունցի, վերահաստատեց մոսկովյան այցի ժամանակ:  «Գերիների վերադարձի հարցը և դրա շուրջ աշխատանքները եղել են և կան մեր առաջնահերթությունը, և՛ ԱԳՆ-ն, և՛ ԱԺ-ն՝ ԱԳՆ-ի հետ համագործակցությամբ, այդ աշխատանքներն անում են»,- նշեց պատգամավորը: 
14:10 - 13 հունվարի, 2021
Մակունցը վերահաստատեց՝ իրենց քաղաքական թիմից որևէ մեկը կառչած չէ պաշտոնից |armenpress.am|

Մակունցը վերահաստատեց՝ իրենց քաղաքական թիմից որևէ մեկը կառչած չէ պաշտոնից |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարծում է, որ Փաշինյանի հրաժարականը պահանջողներն ու արտահերթ ընտրությունների հնարավորությանը չանդրադարձողները պարզապես փորձ են անում շրջացնել քաղաքացու՝ իշխանություն ձևավորելու հնարավորությունը:  Մակունցը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Տպավորությունն այնպիսին է, որ այն անձանց կողմից, ովքեր պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և որևէ կերպ չեն անդրադառանում արտահերթ ընտրությունների հնարավորությանը, փորձ է կատարվում պարզապես շրջանցել քաղաքացու ընտրության, իշխանություն ձևավորելու հնարավորությունը: Մեր քաղաքական թիմը վերահաստատում է այն դիրքորոշումը, որ մեզանից որևէ մեկը կառչած չէ պաշտոնից, աթոռից, բայց անչափ կարևոր է, որ այն մեխանիզմը, որով ՀՀ քաղաքացին հնարավորություն ունի ձևավորելու նոր իշխանություն, այդ հնարավորությունը ունենա»,- ասաց Մակունցը: Խմբակցության ղեկավարը միևնույն ժամանակ նշեց, որ ցանկացած կարծիք ունեցող մարդ, բնականաբար, ձևավորում է իշխանություն իր քվեի միջոցով, և որևէ մեկը որևէ կերպ տարանջատում չի մտցնում: Բայց քաղաքացիների համալիր մոտեցումը, դիքորորոշումը չափելու համար նա կարևորեց ընտրությունների անցկացումը:
15:06 - 29 դեկտեմբերի, 2020