Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն է։

Եղել է Գեղարքունիքի մարզպետը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է։ «Հայկական աշխարհագրական ընկերություն» գիտական-հասարակական կազմակերպության անդամ։ Ծնվել է 1983թ․ հոկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում։ 2000-2006 թթ․ սովորել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետում՝ ստանալով բակալվրի, այնուհետև՝ բնօգտագործում և բնապահպանություն մագիստրոսի աստիճան։

2004-2010թթ. եղել է ուսուցիչ «Մակսեդան» օտար լեզուների վարժարանում։ 2007-2010 թթ․ դասավանդել է Երևանի Հյուսիսային համալսարանում, այնուհետև՝ 2006-2018թթ․՝ Արտաքին տնտեսական կապերի համալսարանում։ 2014-2015թթ. «Կարդինալ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ում աշխատել է որպես վաճառքի պատասխանատու։ 2018թ. մայիս- հոկտեմբեր եղել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ։ Նույն թվականի հոկտեմբերի 10-ին նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ։

Կառավարությունը շուրջ 1,5 միլիարդ դրամ կհատկացնի 17 համայնքներում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար
 |armenpress.am|

Կառավարությունը շուրջ 1,5 միլիարդ դրամ կհատկացնի 17 համայնքներում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը 1 միլիարդ 412 միլիոն դրամ կհատկացնի  Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 17 համայնքներում 25 սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար։ Փետրվարի 2-ին Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:
11:27 - 02 փետրվարի, 2023
Հետիոտնային անցումների վրա ոչ միայն ասֆալտապատ հատվածում կլինեն գծանշումներ, այլև հատուկ ժապավեններ կկախվեն. Սանոսյան
 |armtimes.com|

Հետիոտնային անցումների վրա ոչ միայն ասֆալտապատ հատվածում կլինեն գծանշումներ, այլև հատուկ ժապավեններ կկախվեն. Սանոսյան |armtimes.com|

armtimes.com: Այսօր Կառավարության նիստի ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հիշեցրեց, որ ճանապարհային երթևեկության անվտանգությանը վերաբերող 3 նախագիծ արդեն ընդունվել է նախորդ նիստի ժամանակ, որի մասով էլ նախատեսված է 4 փաթեթ: Նպատակն է փորձել անընդհատ թարմացնել նորմատիվ իրավական ակտերը և կարգավորումներ մտցնել այս ուղղությամբ: «Որոշման նախագիծը վերաբերում է նաև ԵԱՏՄ ավտոմոբիլային ճանապարհների անվտանգության տեխնիկական կանոնակարգին՝ մեր կարգերը համապատասխանեցնելուն: Որոշ կարգավորումներ ևս թարմացումների կարիք ունեն: Նպատակներից է խուսափել խցանումներից խաչմերուկներում և հետիոտների համար ավելի անվտանգ դարձնել անցուղիները: Կան 5 փաթեթով փոփոխությունները, որոնցից առաջին է ճանապարհային նշանների կարգավորումը, օրինակ՝ նոր նշաններ՝ անկյունագծային հետիոտնային անցում նշանը, երբ որևէ խաչմերուկում ժամում 900 մարդուց ավելի շարժ կա: Կլինեն նոր նշաններ էլեկտրոմոբիլների համար ևս»,- մանրամասնեց նախարարը: Սանոսյանի հավաստմամբ՝ հնարավորություն կլինի նաև որոշ ծառայություններ մեկտեղել մեկ նշանի մեջ, որպեսզի վարորդներին հասկանալի լինի՝ առաջիկա որևէ կետում կա սույն ծառայությունը: Աշխատանքներ են տարել նաև զիջելու և կանգառ նշանների հետ կապված, ըստ որի՝ որոշ տեղերում զիջելու փոխարեն կտեղադրվի կանգառ նշանը, որպեսզի հնարավորին չափով վթարները նվազեն: «Փոփոխություններ են սահմանվել նաև կանչովի հետիոտնային լուսացույցների մասով, որպեսզի դրանք արհեստական խցանումների պատճառ չհանդիսանան: Կարգավորվել է նաև հանրապետական, միջպետական ճանապարհներին արհեստական անհարթությունների խնդիրը: Արդեն բնակավայրերի, հատկապես դպրոցների և մանկապարտեզների մոտ, որտեղով անցնում են այդ մեքենաները, արհեստական անհարթությունների միջոցով փորձելու ենք կարգավորել երթևեկությունը»,- ասաց նախարարը: Վերջինիս փոխանցմամբ՝ այսուհետև հետիոտնային անցումների վրա ոչ միայն ասֆալտապատ հատվածում կլինեն գծանշումներ, այլև հատուկ ժապավեններով կախված կլինի համապատասխան նշանը, որպեսզի գիշերային ժամերին կամ վատ տեսանելիության պայմաններում վարորդների համար ավելի հեշտ լինի: «Գծանշումների մասով կարգավորում ևս կա, հատկապես որակի հետ կապված. դրանք կիրականցվեն ջերմոպլաստիկ նյութերով: Կարգավորվել է նաև խաչմերուկի տարածք հասկացությունը, այսինքն՝ հիմա անկախ նրանից՝ ասֆալտին համապատասխան գծանշումը կա՞, թե՞ ոչ, եթե վարորդը տեսնում է, որ խաչմերուկը փակ է, իրավունք չունի թեկուզ կանաչ լույսի պարագայում մտնել խաչմերուկ և երթևեկություն խանգարել»,- նշեց Սանոսյանը: Նախարարի խոսքով՝ ուժի մեջ է մտնում նաև սև կետեր հասկացությունը, ըստ որի, եթե տվյալ տարածքում տարվա մեջ 3 անգամ և ավելի վթար է եղել, համարվում է սև կետ, որտեղ էլ պետք է իրականացնեն համապատասխան աշխատանքներ: ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ այս ծրագիրը բավականին կարևոր է, քանի որ երկրում պետք է լինեն երթևեկության ստանդարտներ, որոնք պետք է գործեն. «Ինստիտուտների կայացումն է այն բոլոր խնդիրների լուծումը, որը մենք ունենք: Այս հարցի կարևորությունը կայանում է երթևեկության անվտանգության և երկրի ստանդարտում»:
12:49 - 26 հունվարի, 2023
Գնել Սանոսյանը և Իրանի դեսպանը Սյունիքում մասնակցել են ենթակառուցվածքների ոլորտում ներդրումային ծրագրերին նվիրված համաժողովի

Գնել Սանոսյանը և Իրանի դեսպանը Սյունիքում մասնակցել են ենթակառուցվածքների ոլորտում ներդրումային ծրագրերին նվիրված համաժողովի

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հունվարի 20-ին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ այցելել է Սյունիքի մարզ։ Սյունիքում նախարարի ու դեսպանի առաջին կանգառը Նորավանն էր, որտեղ դիտարկել են Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման աշխատանքները։ Ենթակայանի շինարարական աշխատանքներն իրականացնում է իրանական ընկերություն։ Նախկինում աշխատանքների տեմպի հետ խնդիրներ կային, սակայն դեսպանը հավաստիացրել է, որ խնդիրները վերացել են և աշխատանքները բավական լավ տեմպերով առաջ են գնում։«Երրորդ բարձրավոլտ գծի հետ կապված, ցավոք սրտի, պետք է ասեմ, որ խնդիրներ են եղել, նախկինում աշխատանքը բավականին ձգձգվել է: Բայց այսօր աշխատանքները շատ ավելի լավ ու արագ տեմպերով առաջ են գնում։ Հույս ունեմ, որ մոտ ապագայում արդեն կշահագործվի էլեկտրահաղորդման գիծը»,-ասել է դեսպանը։ Հաջորդ կանգառը Տաթև-Լծեն, Լծեն-Շամբ ճանապարհահատվածն էր, որտեղ նույնպես դիտարկվել է շինարարական աշխատանքների ընթացքը։ Նախարարը դեսպանին ներկայացրել է, որ Լծեն-Շամբ և Տաթև-Լծեն ճանապարհահատվածների հիմնական մասն արդեն ասֆալտապատված են և ճանապարհը անցանելի է բոլոր տեսակի մեքենաների համար և այն վարորդները, ովքեր տեղյակ են այդ մասին արդեն իսկ սկսել են այդ հատվածով երթևեկել։ «Լծեն-Շամբ ճանապարհը շուրջ 6 կմ է, Տաթև-Լծենը՝ 20 կմ: Շամբ-Լծենում 6 կմ-ից 5 կմ-ն ասֆալտապատ է, 1.2 կմ-ը՝ նախապատրաստակամ փուլում է, առաջիկայում կասֆալտապատենք: Իսկ Տաթև-Լծենի 20 կմ-ից շուրջ 19 կմ-ն ասֆալտապատ է, մյուս հատվածներում խիճը տեղադրված է, բոլոր տեսակի մեքենաների համար անցանելի է։ Նոր կառուցվող ճանապարհները հանրապետական նշանակության կարգավիճակ կունենան»,- ասել է նախարարը։ Շրջայցից հետո Սիսիան քաղաքում ընդլայնված կազմով, իրանական տարբեր ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է ենթակառուցվածքների ոլորտում ներդրումային ծրագրերին նվիրված համաժողով։Համաժողովի բացման խոսքում նախարար Սանոսյանն ընդգծել է, որ Հայաստանում մեծ ծավալի շինարարական աշխատանքներ են իրականացվում, և Հայաստանը այս առումով Իրանի հետ համագործակցության լավ հնարավորություն է տեսնում, ցանկանում է խթանել նաև իրանական առաջատար ընկերություններին՝ ավելի ակտիվ մասնակցություն ունենալու դրանց համար անցկացվող մրցույթներին: «Մեր այս հանդիպման գլխավոր ուղերձն այն է, որ իրանական գործընկերների, շինարարական կազմակերպությունների ուշադրությունը հրավիրենք Հայաստանում ծավալվող շինարարական աշխատանքներին և հրավիրենք, որ մասնակիցը դառնան այդ շինարարական աշխատանքներին: Բայց հասկանում ենք, որ իրանական գործընկերների համար ամենահեշտը կլինի Սյունիքում աշխատել՝ նաև աշխարհագրական առումով։ Հայաստանը պատրաստ է աջակցելու, որ իրանական ընկերությունները կարողանան հեշտությամբ ներգրավվել ու աշխատել ՀՀ տնտեսության մեջ»,-ասել է նախարարը։ Համաժողովի ժամանակ մասնակիցներին ներկայացվել է ճանապարհաշինության, էներգետիկայի, ջրամբարաշինության ոլորտներում ներդրումային հնարավորությունները։ ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն էլ ներկայացրել է ՀՀ գնումների համակարգը, ինչպես նաև իրանական ընկերութունների ներկայացուցիչներին է փոխանցել ՀՀ-ում օտարերկրյա ընկերությունների գրանցման կարգի վերաբերյալ տեղեկտվություն։
16:05 - 21 հունվարի, 2023
Ե՞րբ պատրաստ կլինի Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը. Գնել Սանոսյանի պարզաբանումը
 |factor.am|

Ե՞րբ պատրաստ կլինի Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը. Գնել Սանոսյանի պարզաբանումը |factor.am|

factor.am: Այսօր լրագրողները Գյումրի այցելած ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեցին, թե ե՞րբ պատրաստ կլինի Լաչինի միջանցքին փոխարինող այլընտրանքային ճանապարհը։ Նախարարն ասաց․ «Գիտեք՝ ճանապարհը  Տեղ գյուղից ձգվում է դեպի Կոռնիձոր, այնուհետ սահման՝ 11 կիլոմետր, 700 մետր է, երեք շինարարական ընկերություններ են աշխատում։ Գլխավոր բարդությունները հաղթահարել ենք՝ կապված հողային աշխատանքների, ժայռային պայթեցումների հետ։ Այդ աշխատանքների մոտ 80 տոկոսը ավարտված է։ Հուրախություն մեզ՝ այս պահին եղանակային պայմանները թույլ են տալիս, բավական արագ տեմպով աշխատում ենք։ Հողային աշխատանքները մինչև ամսվա վերջ հիմնականում կավարտեն, զուգընթաց խողովակներ են տեղադրվում, հենապատեր կկառուցեն և մեր նպատակը մինչև մայիս ասֆալտապատելն է»։
17:56 - 23 դեկտեմբերի, 2022
Կառավարությունը 2 միլիարդ 188 միլիոն դրամ է հատկացրել 8 մարզի 23 բնակավայրում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար

 |armenpress.am|

Կառավարությունը 2 միլիարդ 188 միլիոն դրամ է հատկացրել 8 մարզի 23 բնակավայրում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը 2 միլիարդ 188 միլիոն դրամ է հատկացրել 8 մարզի 23 բնակավայրում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար: Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Նախարարը խոսքով՝ 23 սուբվենցիոն ծրագրերը կիրականացվեն Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։ Սուբվենցիոն ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:  
12:29 - 15 դեկտեմբերի, 2022
Կառավարությունը 1 միլիարդ 342 միլիոն դրամ է հատկացրել 8 մարզերում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար

 |armenpress.am|

Կառավարությունը 1 միլիարդ 342 միլիոն դրամ է հատկացրել 8 մարզերում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը 1 միլիարդ 342 միլիոն դրամ է հատկացրել 8 մարզերում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար: Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: «Ընդհանուր հատկացումները 22 միլիարդ դրամից ավելի են, Կառավարության մասնաբաժինը կազմել է 14 միլիարդ դրամ»,- ասաց Սանոսյանը: Սուբվենցիոն ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:
13:55 - 01 դեկտեմբերի, 2022
Գնել Սանոսյանը կարևորել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի հետ բազմաշերտ համագործակցությունը

Գնել Սանոսյանը կարևորել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի հետ բազմաշերտ համագործակցությունը

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) գործադիր քարտուղարի տեղակալ Դմիտրի Մարիյասինին։   Նախարարը կարևորել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հետ բազմաշերտ համագործակցությունը և նկատել, որ համագործակցության պոտենցիալն էլ ավելի ընդլայնելու հնարավորություններ կան։   Դմիտրի Մարիյասինն իր հերթին կարևորել է երկկողմ համագործակցությունը տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում՝ նշելով, որ ՄԱԿ-ի ԵՏՀ-ի շրջանակներում իրականացվող 59 ծրագրերից 13-ը իրականացվում են ՀՀ-ում։   Մարիյասինը հավելել է նաև ոլորտը կարգավորող միջազգային իրավական ակտերին անդամակցելու անհրաժեշտության մասին։   Նախարար Սանոսյանն ընդգծել է, որ օրենսդրական դաշտը ներկայումս ներդաշնակեցվում է ԵՄ չափանիշներին, ուստի անհրաժեշտ է այս գործընթացում միջազգային փորձագետների ներգրավել։   Զրուցակիցները քննարկել են նաև էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր՝ մասնակի անդրադարձ կատարելով էներգաարդյունավետության հարցերին։   ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) գործադիր քարտուղարի տեղակալը մանրամասներ է ներկայացրել նաև հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ և շնորհակալություն հայտնել ձևավորված արդյունավետ համագործակցության համար։   Մտքեր են փոխանակվել նաև ՄԱԿ ԵՏՀ շրջանակներում մի շարք ծրագրերում նախարարության ներգրավվածության և համագործակցության խորացման հարցերի շուրջ։
11:06 - 01 դեկտեմբերի, 2022
Գնել Սանոսյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են Լարսի անցակետում ստեղծված վիճակը

Գնել Սանոսյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են Լարսի անցակետում ստեղծված վիճակը

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։   Նախարարը ողջունել է դեսպանին և բարձր է գնահատել ՌԴ-ի հետ տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը։   Հանդիպման ժամանակ քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկ, տրանսպորտի, հանքաարդյունաբերության ոլորտների, ինչպես նաև միջռեգիոնալ համագործակցության վերաբերյալ հարցեր։ Մասնավորապես քննարկվել են ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։   Քննարկվել է Լարսի անցակետում ստեղծված վիճակը։ Նախարարը դեսպանին խնդրել է աջակցել այս հարցում, խնդիրը պահել ուշադրության կենտրոնում, քանի որ առաջիկայում, եղանակային փոփոխություններով պայմանավորված, խնդիրն էլ ավելի կլրջանա։   Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
19:10 - 22 նոյեմբերի, 2022
1 միլիարդ 235 միլիոն դրամ՝ ճանապարհային 3 ծրագրի համար
 |1lurer.am|

1 միլիարդ 235 միլիոն դրամ՝ ճանապարհային 3 ծրագրի համար |1lurer.am|

1lurer.am: Կառավարության որոշմամբ միջծրագրային վերաբաշխում կատարվեց և 1 մլրդ 235 մլն դրամ հատկացվեց ՏԿԵ նախարարությանը:  «595 միլիոն դրամը կենսական նշանակության ծրագրերի համար է, 460-ը՝ Մ6 ծրագրի, 180-ը Թալին-Լանջիկ ծրագրի համար է»,- ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էլ ավելացրեց, որ բացի տարեկան 500 կմ վերանորոգվող և կառուցվող ճանապարհներից` սուբվենցիայով տարեկան միջինում կառուցվում կամ վերանորոգվում են 145 կմ երկարությամբ ներհամայնքային ճանապարհներ: «145 կմ ճանապարհ այս տարի կանենք, ըստ նախնական հայտերի՝ նույնն էլ 2023 թվականի համար նախատեսված ունենք»,- ասաց նա: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, անդրադառնալով ճանապարհաշինական աշխատանքներին, հանձնարարեց. «Պետք է ամեն ինչ անել, որպեսզի այս ձմռանը բեռնատարները դեպի Իրան գնացող ու այնտեղից եկող, այդ ճանապարհով երթևեկեն, այսինքն՝ Տաթևի ոլորանները կարողանան շրջանցել: Տաթև գյուղ չեն մտնում, միանգամից միանում են Լծեն բնակավայրով Մ2 մայրուղուն»:
13:30 - 17 նոյեմբերի, 2022
Կառավարությունը ընդունեց վթարային շենքերը նոր բնակֆոնդով փոխարինելուն ուղղված նախագիծ

Կառավարությունը ընդունեց վթարային շենքերը նոր բնակֆոնդով փոխարինելուն ուղղված նախագիծ

Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում ընդունեց նախագիծը, որը ուղղված է վթարային շենքերը նոր բնակֆոնդով փոխարինելուն։ Նախագծի հիմնական զեկուցող, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան փողոցում կա երկու շենք, որոնք 4-րդ կարգի վթարային են և անհրաժեշտություն կա այդ շենքերը քանդել և նոր շենքեր կառուցել․ «Համապատասխան իրավական կարգավորումները ասում են, որ եթե Երևան համայնքում կա այդպիսի խնդիր, բայց իրականացնողը Երևան համայնքը չէ, ապա Կառավարությունը պետք է այդ իրավունքը տա Երևանի քաղաքապետին, որպեսզի բանակցի ենթադրյալ կառուցապատողների հետ։ Այստեղ գլխավոր խնդիրը պայմանագիր կնքելն է, այսինքն՝ Երևանը և ենթադրյալ կառուցապտող ընկերությունը կամ ընկերությունները պետք է կնքեն պայմանագիր»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հանրապետությունում վթարային շենքերի լուրջ խնդիր կա, և այդ խնդիրը կա նաև Երևանում․  «Մենք երկար ժամանակ քննարկում էինք, թե ինչպես պետք է իրականություն դարձնենք վթարային շենքերը նոր բնակֆոնդով փոխարինելու հարցը այնպես, որ այդ շենքերում բնակվող քաղաքացիները ստանան համարժեք բնակարաններ, և հիմա կոնկրետ նախագիծ է մշակվել Երևանի քաղաքապետարանում»։ Այնուհետև նախագիծը մանրամասնեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը․ «Առաջարկում ենք կառուցապատողներին, հիմնականում խոշոր, ովքեր ունեն  հնարավորություններ ու ովքեր պատրաստ են ներգրավել այս շենքերի բնակիչների հետ  նաև բանակցությունների գործընթացում, որոշակի ընդհանուր ստանդարտների պահպանմամբ այս կառուցապատողներին առաջարկվում է այս շենքերի փոխարեն այլ շենքեր կառուցել ընթացքում լուծել բնակիչների վարձակալության հարցերը, և բնակիչների տարբեր տեսակի պայմանավորվածություններ, մասնավորապես՝ նոր կառուցվող շենքում բնակարան հատկացնել, գումար տալ, այսինքն՝ բոլոր հնարավորությունները բաց ենք պահում և Երևանի քաղաքապետարանը իր ԾԻԳ-ի («Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի խմբ․) միջոցով այս գործընթացին հետևում է և բալանսավորում և երաշխավորում, որ բոլոր համաձայնությունները պահպանվեն։ Անդրադառնալով Աջափնյակի վթարային շենքերին, Փաշինյանն ասաց՝ կառուցապատողներին կոնկրետ ժամանակ են տալու այդ հարցը լուծելու համար։ Այս համատեքստում նա անդրադարձավ «Սուրմալուի» դեպքերին․ «Չենք հայտարարել այդ մասին, բայց ուզում եմ ասել, որ և՛ Տեսչական մարմինները համակարգող գրասենյակի ղեկավարի, և՛ տեսչական մարնի ղեկավարի պաշտոնանկությունը կապված է «Սուրմալուի» դեպքերի հետ, երբ իմ տված կոնկրետ հանձնարարականը չի կատարվել, երբ ես Բեյրութի պայթյունից հետո հստակ հանձնարարական եմ տվել, ասել եմ՝ գույքագրեք և բացառեք որևէ հնարավորություն, որ Հայաստանում նման բան կրկնվի»,- նշեց Փաշինյանը։
12:56 - 17 նոյեմբերի, 2022
Հայաստանն ու Իրանն անհրաժեշտ են համարում ձեռք բերված պայմանավորվածությունններն արագ կյանքի կոչելը

Հայաստանն ու Իրանն անհրաժեշտ են համարում ձեռք բերված պայմանավորվածությունններն արագ կյանքի կոչելը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին։ Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:    Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել երկու երկրների միջև արդեն իսկ հաստատված վստահելի գործընկերային հարարաբերություններն ու տարբեր ոլորտներում առկա փոխշահավետ համագործակցությունը։   Դեսպանն իր հերթին ողջունել է նախարարի այցն Իրան՝ այն գնահատելով կարճ, բայց արդյունավետ։   Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ տարածաշրջանային համագործակցության, ճանապարհաշինության, էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարների վերաբերյալ։   Երկուստեք ընդգծվել է Իրանում ձեռք բերված պայմանավորվածություններն արագ կյանքի կոչելու անհրաժեշտությունը։
14:38 - 11 նոյեմբերի, 2022
Պետք է ձեռնամուխ լինենք ապակենտրոնացման խորացմանը, համայնքների լիազորությունների ավելացմանը. Գնել Սանոսյան

Պետք է ձեռնամուխ լինենք ապակենտրոնացման խորացմանը, համայնքների լիազորությունների ավելացմանը. Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածնքերի նախարար Գնել Սանոսյանն ուղերձ է հղել Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ: «Սկսած 2011 թվականից՝ յուրաքանչյուր տարի նոյեմբերի 10-ը նշվում է որպես տեղական ինքնակառավարման մարմինների օր: Տեղական ինքնակառավարման համակարգն ինստիտուցիոնալ զարգացման բարդ ճանապարհ է անցել։ Այս տարվա սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններով վարչատարածքային բարեփոխումները հիմնականում ավարտվեցին։ Այժմ մենք նախկին 915 համայնքի փոխարեն ունենք 71 համայնք։ Միավորված համայնքներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերում համայնքի ենթակառուցվածքների զարգացմանը, Կառավարության համաֆինանսավորմամբ մեծածավալ սուբվենցիոն ծրագրեր են իրականացնում, մանկապարտեզներ ու մշակույթի տներ են կառուցում, ջրագծեր են անցկացնում, ճանապարհներ են բարեկարգում, որի արդյունքում առաջիկայում, վստահաբար, Հայաստանում կունենանք բարեկեցիկ ու զարգացող համայնքներ։ Այս ամենին զուգընթաց՝ պետք է ձեռնամուխ լինենք ապակենտրոնացման խորացմանը, համայնքների լիազորությունների ավելացմանը։ Այս ինստիտուտի կայացումը էականորեն կթեթևացնի Կառավարության, մարզպետարանի աշխատանքը, իսկ համայնքին հնարավորություն կտա լիարժեք կազմակերպել բնակչության բարեկեցիկ կյանքը իր համայնքում։ ՏԻՄ հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ և մաղթում արդյունավետ աշխատանք ի շահ Հայաստանի Հանրապետության և համայնքների»,- ասվում է ուղերձում։
13:43 - 10 նոյեմբերի, 2022
Եղանակի վատթարանալուն զուգընթաց Լարսում խնդիրն ավելի կսրվի. Գնել Սանոսյան
 |1lurer.am|

Եղանակի վատթարանալուն զուգընթաց Լարսում խնդիրն ավելի կսրվի. Գնել Սանոսյան |1lurer.am|

1lurer.am: Եղանակի վատթարանալուն զուգընթաց Լարսում խնդիրն ավելի կսրվի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: «Լարսում մինչև ձյան գալը լուրջ դժվարություններ ունենք: Դրանք կապված են այն բանի հետ, որ հայտնի դեպքերի պատճառով ՌԴ համապատասխան ծառայությունները ստիպված են շատ ավելի մանրակրկիտ ստուգման ենթարկել մեքենաները, ինչի արդյունքում հերթեր են գոյանում, թողունակությունը պակասում է: Մենք և էկոնոմիկայի նախարարությունը ռուսաստանյան գործընկերների հետ, վրացական գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք»,- ասաց Սանոսյանը: Նախարարը նշեց, որ հիմա Լարսում թողունակության բարձրացման նոր հնարավորություններ կան՝ կետեր ավելացնելու հաշվին: Այս առումով, ըստ նախարարի, փորձում են լուծումներ գտնել: 
16:50 - 07 նոյեմբերի, 2022
ՀՀ ՏԿԵ նախարարն ու ԻԻՀ էներգետիկայի նախարարն անդրադարձել են Իրան- Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը արագ ավարտելու հարցին

ՀՀ ՏԿԵ նախարարն ու ԻԻՀ էներգետիկայի նախարարն անդրադարձել են Իրան- Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը արագ ավարտելու հարցին

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի հետ։ Այս մասին Գնել Սանոսյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: «Հանդիպման ժամանակ քննարկել ենք Էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։ Մասնավորապես, համագործակցության նոր ուղղություններ նախանշելու, էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների ավելացման, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը հնարավորինս արագ ավարտելու վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա մեծացնել Գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով Հայաստան ներկրվող գազի և Հայաստանից հանդիպակաց արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալները»,- գրել է Գնել Սանոսյանը: Երկու երկրների նախարարները քննարկել են նաև վերականգնվող էներգետիկայի բնագավառում առկա ներուժը համատեղ զարգացնելու հեռանկարները։ Գնել Սանոսյանը Ալի Աքբար Մեհրաբիանին է ներկայացրել նաև Հայաստանում էներգետիկ ոլորտում իրականացվող մեծածավալ աշխատանքները, ԱԷԿ-ի վերազինման, ինչպես նաև նոր ատոմակայան կառուցելու ծրագրերը։
17:16 - 01 նոյեմբերի, 2022