Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար։

Ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին Երևանում: 1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրի կոչում: 2002-2004-ին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել իրավունքի մագիստր կոչումը:

2002-2004 թվականներին սովորել է Առաջնորդների զարգացման կենտրոնում: 2003-ին մասնակցել է Անդրկովկասի և Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին, 2003-ին Եվրախորհրդում՝ Ստրասբուրգ, ծանոթացել է Եվրախորհրդի կառուցվածքին և գործառույթներին:

Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում (2000-2001թթ.):

2001-2002 թվականներին Պետական ռեզերվների գործակալությանը իրավախորհրդատվություն է մատուցել:

2005-2015 թվականներին եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն:

2014-2015 թվականներին զբաղեցրել է «Արֆարմացիա» ՓԲԸ ադմինիստրատիվ գծով տնօրենի պաշտոնը: Այնուհետև` մինչև 2016 թվականը նշանակվել է կազմակերպության գլխավոր տնօրեն:

2017-ից մինչև 2018 թվականը եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, նույն ժամանակահատվածում եղել է նաև «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ:

2018 թվականի մայիսի 24-ից զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, 2020 թվականի մայիսի 11-ից` առողջապահության նախարարի առաջին տեղակալի:

2021 թվականի հունվարի 18-ին Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար:

Ամուսնացած է, ունի 3 զավակ: 

Հայաստանում կարմրուկով հոսպիտալացված հիվանդներից 15–ը երեխաներ են. Անահիտ Ավանեսյան

Հայաստանում կարմրուկով հոսպիտալացված հիվանդներից 15–ը երեխաներ են. Անահիտ Ավանեսյան

Հայաստանում կարմրուկով հոսպիտալացված հիվանդներից 15–ը երեխան են, 5–ը` մեծահասակ։ Վարակված բոլոր քաղաքացիները ՀՀ քաղաքացիներ են կամ ունեն կացության քարտ։ Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նախարարի խոսքով` շատ կարևոր է, որ հանրությունը տեղեկանա կարմրուկի ախտանշանների մասին և դրանց ի հայտ գալուց անմիջապես հետո դիմի բժշկի։ «Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ կարմրուկի առաջին դեպքը Հայաստան է ներթափանցել արտերկրից։ Հիվանդը եղել է երեխա, որից հետո վարակվել են նաև այլ անձինք»,–ասաց նախարարը։ Ավանեսյանի խոսքով` իր գլխավորությամբ ստեղծել է աշխատանքային խումբ, որն իրականացնում է վարակիչ հիվանդությունների հակազդման պլանով նախատեսված միջոցառումներ։ Այդ ֆոնին որոշակի փոփոխություններ են իրականացվում նաև ազգային օրացույցով սահմանված պատվաստումներն ակտիվացնելու համար։ «Շատ կարևոր է կարմրուկի վաղ հայտնաբերումը, կոնտակտների շրջանակի հստակ պարզաբանումը և 72 ժամվա ընթացքում կոնտակտավորների կանխարգելիչ պատվաստումը, նրանց մեկուսացումը»,–ասաց նախարարը։ Նախարարը նշեց, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 6 տարեկան երեխաների համար: Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում: Ըստ նրա՝ կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով, ջերմությամբ և այլն: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։ Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին գերատեսչությունից հորդորում են դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:
14:48 - 06 մարտի, 2023
Առողջապահության նախարարի գլխավորությամբ քննարկվել է կարմրուկին հակազդելու միջոցառումների պլանը

Առողջապահության նախարարի գլխավորությամբ քննարկվել է կարմրուկին հակազդելու միջոցառումների պլանը

Առողջապահության նախարարությունում նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել է կարմրուկի հակազդման միջոցառումների պլանը: Այս մասին հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարությունից։   Բոլոր ուղղություններով անհրաժեշտ գործողություններն իրականացնելու հստակ հանձնարարականներ են տրվել:   Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին ևս մեկ անգամ հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:   Պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար: Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:
16:07 - 04 մարտի, 2023
Բոլոր անհրաժեշտ փորձաքննություններն իրականացվել են. Ավանեսյանը՝ Ամուլսարի հանքի շահագործման առողջապահական հետևանքների մասին
 |1lurer.am|

Բոլոր անհրաժեշտ փորձաքննություններն իրականացվել են. Ավանեսյանը՝ Ամուլսարի հանքի շահագործման առողջապահական հետևանքների մասին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում անդրադարձավ այն հարցին, թե ինչպես կարող է անդրադառնալ Ամուլսարի հանքի շահագործումը բնակիչների առողջության վրա: «Վստահեցնում եմ և վստահ եմ, որ բոլոր անհրաժեշտ փորձաքննություններն իրականացվել են, իրականացվում են, և ընթացքում էլ խստագույնս մոնիթորինգ իրականացվելու է: Որպես առողջապահական գերատեսչություն՝ հետևում ենք ոչ միայն տվյալ, այլև այլ հանքարդյունաբերական կազմակերպությունների կողմից շահագործման արդյունքում առողջության հասցվող հնարավոր ռիսկերին, դրանց վերաբերյալ պարբերաբար որոշակի գնահատական հնչեցնում ենք: Վստահ ենք, որ բոլոր նոր տեխնոլոգիական միջոցները և հնարավորություններն օգտագործվելու են՝ ապահովելու անվտանգ և ստանդարտներին համապատասխան շահագործումը»,- ասաց Ավանեսյանը:
12:23 - 23 փետրվարի, 2023
Անահիտ Ավանեսյանը՝ կացարանում բռնկված հրդեհի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակի մասին
 |1lurer.am|

Անահիտ Ավանեսյանը՝ կացարանում բռնկված հրդեհի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակի մասին |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունից հետո՝ ճեպազրույցի ընթացքում, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակին: «Նորմալ առողջական վիճակում են: Բուժման պրոցեսը բարեհաջող է ընթանում: Արդեն նշել եմ, որ լավացման պրոցեսը բավականին երկար է: Մի քանի էտապներով պետք է իրականացվեն վիրահատական, հետո՝ կոսմետիկ վիրահատական միջոցառումներ»,- ասաց Ավանեսյանը: Հունվարի լույս 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։ 
13:56 - 09 փետրվարի, 2023
Կառավարությունը հաստատեց առողջապահության համակարգի 2023-2026 թթ. զարգացման ռազմավարությունը
 |1lurer.am|

Կառավարությունը հաստատեց առողջապահության համակարգի 2023-2026 թթ. զարգացման ռազմավարությունը |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ցանկը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ ռազմավարությունը կազմվել է համապարփակ ուսումնասիրության արդյունքում: «Հիմնականում ռազմավարությունը երկու ուղղություն է թիրախավորում. առաջինը առողջությանն ուղղված ոլորտն է և առողջության բարեփոխմանն ուղղված հիմնախնդիրներն ու դրանց լուծումներն են և առողջապահական համակարգի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղղություններն են: Մեր ռազմավարության հիմնական նպատակն է բարելավել բնակչության առողջության պահպանումը և շեշտադրումը փոխել հիվանդաբուժությունից դեպի առողջության պահպանում, բարելավում, կյանքի սպասվելիք միջին տևողության աճ, կյանքի որակի բարելավում: Սրանք շատ կարևոր հայեցակարգային փոփոխություններ են, և, մեր կարծիքով, օգնելու են, որ առողջապահության ուղղվածությունը լինի ոչ միայն այն խնդիրներին, որոնք վրա են հասել, այլև ուղղված լինի նրան, որ ծնված օրվանից հոգ տանենք առողջության պահպանման մասին, առողջությանը վերաբերվենք որպես կարևորագույն ռեսուրս, և ամբողջ համակարգն այնպես կառուցված լինի մարդու շուրջը, որպեսզի աջակցի այդ ռեսուրսները պահպանելուն և մարդկային կապիտալի պոտենցիալը լավագույնս դրսևորելուն»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:  Նա ընդգծեց, որ Հայաստանում ռազմավարական մակարդակում ուշադրություն է դարձվել նաև տարեցների առողջության հիմնախնդրին:  Անդրադառնալով առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը՝ նախարարը նշեց, որ այն կփոխի ամբողջ համակարգի ֆինանսավորման մեխանիզմները և կնպաստի, որ դրանք ուղղված լինեն ավելի ծախսարդյունավետ, ավելի որակյալ ծառայությունների մատուցմանը և դրանց հասանելության մեծացմանը:
13:23 - 09 փետրվարի, 2023
Արվում է ամենը, որ քաղցկեղի կանխարգելման, վաղ հայտնաբերման ու բուժման գործում Հայաստանը հետ չմնա զարգացած որևէ երկրից․ Ավանեսյան

Արվում է ամենը, որ քաղցկեղի կանխարգելման, վաղ հայտնաբերման ու բուժման գործում Հայաստանը հետ չմնա զարգացած որևէ երկրից․ Ավանեսյան

««Քաղցկեղը դատավճիռ չէ» ճիշտ ժամանակն է, որ այս կարգախոսն ամբողջովին իրականություն դառնա»,- Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված հայկական ուռուցքաբանության երրորդ կոնգրեսին, ներկաներին ողջունելով, ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Այս մասին հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։   «Նախարարը վստահեցրել է՝ արվում է ամենը, որ քաղցկեղի կանխարգելման, վաղ հայտնաբերման ու բուժման գործում Հայաստանը հետ չմնա զարգացած և որևէ երկրից։   2023 թվականին ճառագայթային բուժման նոր տեխնոլոգիական մասնաշենքն ամբողջովին կգործարկվի, որից հետո, կարող ենք ասել, որ Հայաստանն ունի սարքավորումային լիարժեք հագեցվածությամբ ճառագայթային կենտրոն։   Քաղցկեղի հայտնաբերումն ու բուժումը ավելի հասանելի կդառնա ապահովագրական համակարգի ամբողջական ներդրումից հետո. ընդգծել է Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ հիմա էլ մեր երկրում անվճար է չարորակ նորագոյացությունների վիրահատական միջամտությունը, բայց մի շարք հետազոտությունների, քիմաթերապևտիկ դեղերի, բարորակ նորագոյացությունների վիրահատության համար դեռևս վճարում է պացիենտը։   Ուռուցքաբանության ամենամյա կոնգրրեսի բացմանը Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ազգայի ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը ներկայացրել է ոլորտի վերջին ձեռքբերումները, խոսել ճառագայթային ուռուցքաբանության մեծ առաջընթացից ու էնդոսկոպիկ վիրահատությունների հաջողություններից։ Մանուկյանը շեշտել է, որ Հայաստանում քաղցկեղի բուժումը համարյա չի զիջում զարգացած երկրներում առաջարկվող բուժումից ու հավելել, որ շատ մոտ ապագայում այլևս չի ասվելու «համարյա»։   Հայկական ուռուցքաբանության ամենամյա կոնգրեսին ներկա գտնվելու համար Ռուսաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իրանից, Եվրոպական երկրներից Հայաստան ժամանած անվանի ուռուցքաբանները հայ բժիշկների հետ երկու օր մասնակցելու են գիտական քննարկումների, անցկացվելու են վարպետության դասեր»։
14:06 - 04 փետրվարի, 2023
Կյանքին վտանգ չի սպառնում. Ավանեսյանը՝ վաշտի կացարանում հրդեհից տուժածների առողջական վիճակի մասին
 |1lurer.am|

Կյանքին վտանգ չի սպառնում. Ավանեսյանը՝ վաշտի կացարանում հրդեհից տուժածների առողջական վիճակի մասին |1lurer.am|

1lurer.am: Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակին: «Բավարար է: Ինչպես գիտեք, այրվածքներով պացիենտները սովորաբար բավականին երկար բուժում են ստանում: Որոշ դեպքերում նաև վերականգնողական ընթացք, մի քանի վիրահատությունների շրջան ունենք: Այս պահին անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրվում է, առաջիկայում էլ ինչ-որ անհրաժեշտ լինի նրանց առողջությունն ամբողջովին վերականգնելու համար, կիրականացվի»,- ասաց Ավանեսյանը: Նախարարը նշեց, որ զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:
12:25 - 02 փետրվարի, 2023
Կառավարությունը հաստատեց Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը

Կառավարությունը հաստատեց Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը

Կառավարությունը այսօր զեկուցվող հարցերի փաթեթով հաստատեց Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, խոսելով նոր համակարգի ներդրման մասին, նկատեց, որ առաջին նպատակը համակարգի շահառուների շրջանակի աստիճանական ընդլայնումն է․ «Մինչև այսօր մենք  պետական բյուջեից ֆինանսավորման շրջանակում որոշակի խումբ մարդկանց համար երաշխավորված անվճար առողջապահական ծառայություններ ենք մատուցում, կամ ապահովում ենք, որ այդ ծառայությունները մատուցվեն։ Այս բարեփոխումների շրջանակում կարևոր ենք համարում, որ բոլոր շահառու խմբերի համար մատուցվող ծառայությունների շրջանակը լինի միասնական»։ Փոխվարչապետի խոսքով՝ երկրորդ կարևոր քայլն այն է, որ առաջիկա բարեփոխումների փուլերին համընթաց կընդլայնեն այն մարդկանց շրջանակը, որոնք կարող են դառնալ շահառու․ «Նպատակ ունենք, որ բարեփոխումների ավարտին հանրապետության քաղաքացիների գերակշիռ մասը կամ բոլոր քաղաքացիները լինեն այս համակարգի շահառուները։ Երրորդ կարևոր հարցն այն է, որ մենք պետք է կառավարման համակարգը բարեփոխենք այնպես, որ մատուցվող ծառայությունների որակը լինի անհամեմատ ավելի բարձր, քան այսօր է, որը պահանջում է մի շարք ուղղություններով աշխատանքներ»։ Առողջապաության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ասաց, որ համակարգի ընդունումը պայմանավորված է նախևառաջ բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտության ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ և ժամանակին ծառայությունների տրամադրման անհրաժեշտությամբ՝ անկախ վճարունակությունից, սեռից, տարիքից, բնակության վայրից․ «Հայաստանի առողջապահության ֆինանսավորման համակարգի գնահատման միջազգային համեմատականները և ծախսարդյունավետության ծրագրերի մասով դիտարկումները ցույց են տալիս, որ առողջապահության համակարգը հնարավորություն է տալիս գրանցել բարելավող ոչ ֆինանսական ցուցանիշներ, կյանքի միջին տևողության աճի, մայրական մահացության, երեխաների մահացության նվազման տեսքով։ Սակայն տվյալ ցուցանիշների բարելավումը բավական նվազ տեմպերով է ընթանում, և մեզ համար գոհացուցիչ չէ»։
11:53 - 02 փետրվարի, 2023
Հրդեհի հետևանքով վիրավորված զինծառայողների վիճակը այս պահին գնահատվում է բավարար․ Անահիտ Ավանեսյան

Հրդեհի հետևանքով վիրավորված զինծառայողների վիճակը այս պահին գնահատվում է բավարար․ Անահիտ Ավանեսյան

Երկու օր առաջ երեք զինծառայողներից մեկի առողջական վիճակի հետ կապված մի փոքր ծանրացում ունեինք։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Բայց հրավիրված կոնսիլիումի և բուժման մեջ փոփոխություններ մտցնելու արդյունքում այս պահին բոլորի վիճակը գնահատվում է բավարար և դեռ ստանալու են անհրաժեշտ ամբողջ ծավալով օգնությունը»,- նշեց նա՝ հույս հայտնելով, որ բոլորը առողջացումով պիտի տուն գնան։   Պատասխանելով հարցին, թե այցելե՞լ է վիրավոր զինծառայողներին, Ավանեսյանը ասա, որ ինքն այսօր գիշերն է վերադարձել գործուղումից․ «Երևի այսօրվա ընթացքում կայցելեմ նրանց»։ Հունվարի լույս 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։  Պաշտոնանկություններ են եղել նաև ՊՆ-ում։ Ձերբակալվել է ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ն՝  Քրօրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
12:40 - 26 հունվարի, 2023
Անահիտ Ավանեսյանը Կատարի իր գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության հեռանկարները

Անահիտ Ավանեսյանը Կատարի իր գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության հեռանկարները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Կատարի Պետության հանրային առողջապահության նախարար տիկին Հանան Մոհամեդ Ալ Քուվարիի հետ: Նախարարները քննարկել են առողջապահության ոլորտում հայ-կատարական փոխգործակցության խորացմանը միտված գործնական ծրագրեր:   «Ուրախ ենք, որ մեր երկու երկրների առողջապահական գերատեսչությունների միջև ջերմ հարաբերություններ են ստեղծվել: Շարունակելու ենք համագործակցել մասնագետների փորձի փոխանակման, կրթական ծրագրերի և հիվանդանոցային բուժական օգնության որակի բարձրացման ոլորտում»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:   Նախատեսվում է ոլորտի նեղ մասնագետների ուսուցողաճանաչողական այց Կատարի Պետություն, կստեղծվեն ուղղակի կապեր առողջապահական ու բժշկագիտական հաստատությունների միջև:   Առողջապահության համակարգի բարեփոխումների, բժշկական սպասարկման բարելավման, հանրային առողջության պահպանման հարցեր ևս եղել են օրակարգում:
18:18 - 25 հունվարի, 2023
Ալեն Սիմոնյանն ու Անահիտ Ավանեսյանը հանդիպել են Կատարի Զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրենին

Ալեն Սիմոնյանն ու Անահիտ Ավանեսյանը հանդիպել են Կատարի Զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրենին

Աշխատանքային այցով Կատարի Պետության մայրաքաղաք Դոհայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ պատվիրակության անդամ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել են Կատարի Զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալիֆա բին Ջասեմ ալ-Քուարին: ՀՀ ԱԺ նախագահը, անդրադառնալով Կատարի հետ հարաբերությունների զարգացման Հայաստանի հետաքրքրվածությանը, թվարկել է մեր երկրի կողմից ոլորտային մի շարք առաջնահերթություններ: Նրա խոսքով համագործակցության մեծ հնարավորություն կա մշակույթի, առողջապահության եւ կրթության ոլորտներում, որոնք էլ Կատարի Զարգացման հիմնադրամի գերակա ռազմավարական ճյուղերն են: Անդրադառնալով գիտակրթական, մշակույթի ոլորտում փոխգործակցության հեռանկարին` ՀՀ ԱԺ նախագահը հիշատակել է Մատենադարանում պահվող արաբատառ բազմահազար ձեռագրերն ու գրքերը` առաջարկելով համատեղ գիտահետազոտական աշխատանքներ եւ փոխադարձ ցուցադրություններ կազմակերպել: Հիմնադրամի տնօրենը նշել է, որ իրենք յուրաքանչյուր ոլորտում կարեւորում են մարդկային ռեսուրսը, ինչի հիմքով էլ կկազմվեն առաջիկա հնարավոր համագործակցության նախագծերը եւ կքննարկվեն Հայաստանի համապատասխան ոլորտների պատասխանատուների հետ: «Հայաստանում սպասում ենք Կատարի Պետության Էմիր, Նորին մեծություն շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թհանիի պատմական այցելությանը: Ցանկալի կլինի այցից առաջ որոշակի առարկայական ծրագրեր մշակել»,- եզրափակել է Ալեն Սիմոնյանը: ՀՀ առողջապահության նախարարը ներկայացրել է առողջապահության ոլորտում հնարավոր ներդրումներին նպաստող կարեւոր օղակների վերաբերյալ հակիրճ տեղեկություններ:
15:07 - 25 հունվարի, 2023
Վիրավոր զինծառայողներից երկուսը վերկակենդանացման բաժանմունքում են, մեկի վնասվածքներն ավելի թեթև են․ Ավանեսյան

Վիրավոր զինծառայողներից երկուսը վերկակենդանացման բաժանմունքում են, մեկի վնասվածքներն ավելի թեթև են․ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հունվարի 19-ի գիշերը Գեղարքունիքի զորամասերից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով վիրավոր զինծառայողներից երկուսը Այրվածքաբանության կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում են․ «Մեկի վնասվածքներն ավելի թեթև են, բաժանմունքային պացիենտ է»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, անդրադառնալով հրդեի դեպքին, տեղեկացրեց, որ 2022 թ․-ի դեկտեմբերի 21-ին ԶՈՒ ԳՇ պետը ստորագրել է 14 ԳՇ կարգադրությունը՝ հետևյալ վերնագրով․ «Զինված ուժերի զորամասերում տեղի ունեցած հրդեհների ու դրանց կախարգելման մասին», և հստակ հրահանգավորել է և հրաման է տվել, թե ինչ պես պետք է հակահրդեհային կանոնները պահպանել։ 7-րդ կետում նշվում է՝ «խստիվ արգելել վառարանների շահագործման համար ավտոբենզին, նեֆռազ և այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը, դրանք պահպանել այլ հեղուկներից առանձին»։  Փաշինյանն ասաց՝ սա զինվորական բարձրագույն պաշտոնյայի տված հրաման է, և այս հրամանի պրիմիտիվ պահպանումը թույլ կտար չունենալ այս դեպքը։ «Մենք պարզում ենք, որ ոչ միայն բենզին է օգտագործվել, այլ վառարանը օգտագործելու համար 5 լիտրանոց տարայով փորձ է արվել բացել, լցնել վառարանի մեջ։ Բնականաբար, երբ արդեն բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այրվել է նաև բենզինը, հրդեհը անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո դարձյալ նախնական տվյալներով, ինքնապաշտպանական բնազդից ելնելով, այդ 5 լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ։ Ենթադրում ենք՝ մեծ հավանականությամբ ոչ դիտավորյալ, որից հետո, պարզ է, թե ինչ է տեղի ունեցել։ Եվ իհարկե, հույս ունեմ, որ Գլխավոր դատախազությունը ու Քննչական կոմիտեն կաշխատեն ու ի հայտ կբերեն բոլոր հանգամանքները»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ ներկայացված բոլոր տվյալները նախնական են։ Հիշեցնենք, որ հունվարի 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է։ 
11:45 - 19 հունվարի, 2023
Դպրոցների մուտքերի մոտ բուժքույրերը կիրականացնեն զննություն և ջերմաչափում․ Անահիտ Ավանեսյան
 |1lurer.am|

Դպրոցների մուտքերի մոտ բուժքույրերը կիրականացնեն զննություն և ջերմաչափում․ Անահիտ Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով սուր շնչառական վարակների ակտիվացմանը, տեղեկացրեց, որ ԿԳՄՍ գործընկերների հետ արդեն նախապատրաստվում են դպրոցների վերաբացմանը։ «Դպրոցների մուտքերի մոտ բուժքույրերը կիրականացնեն զննություն, ջերմաչափում, որպեսզի վստահ լինենք, որ հիվանդ երեխաները չեն հաճախում։ Մենք կհետևենք դպրոցներում աշակերտների հաճախումներին։ Եթե նկատենք բարձրացում, մեր հետագա գործողությունները կիրականացնենք»,- ասաց Ավանեսյանը։ Նախարարը նաև տեղեկացրեց, որ տոնական օրերին ՍՇՎ-ներով ու գրիպով հիվանդացության էլ ավելի աճ չի գրանցվել։ «Վերջին մեկ ամսվա ընթացքում ինտենսիվությունը պահպանվում է նույն մակարդակի վրա»,- նշեց առողջապահության նախարարը։
13:22 - 05 հունվարի, 2023
Հայաստանում բուժվող արցախցիների առողջական վիճակը բավարար է․ ՀՀ առողջապահության նախարար
 |1lurer.am|

Հայաստանում բուժվող արցախցիների առողջական վիճակը բավարար է․ ՀՀ առողջապահության նախարար |1lurer.am|

1lurer.am: Այս պահին Հայաստանում գտնվող արցախցի պացիենտների առողջական վիճակը բավարար է, նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա անդրադարձավ նաև իրավիճակի վերաբերյալ միջազգային կառույցներին իրազեկելու, նրանց հետ գործակցելու հարցերին։ «Գործարկում ենք բոլոր մեխանիզմները, որպեսզի միջազգային կառույցներն իրենց մանդատի շրջանակներում անեն հնարավորը առողջական, հումանիտար այս ճգնաժամն ուղղելու առումով։ Կարմիր խաչի և ԱՀԿ-ի հետ ամենօրյա գործակցության մեջ ենք։ Պացիենտների տեղափոխության հետ կապված էլ Կարմիր խաչն ակտիվ ներգրավված է պրոցեսների մեջ»,- հայտնեց նախարարը: Ինչ վերաբերում է Արցախում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտներին, Ավանեսյանը նշեց․ «Այս պահին էլ կան ծանր վիճակում գտնվող պացիենտներ, որոնք ստանում են այնտեղ բուժօգնություն։ Մեր այստեղի մասնագետների հետ կոնսիլիումնեըր մշտապես իրականացվում են։ Ըստ հնարավորության ու անհրաժեշտության՝ մեր գործընկերների հետ նաև կազմակերպում ենք հնարավոր տեղափոխումները»։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 12 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 10 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է։
13:01 - 05 հունվարի, 2023
Արցախից երեկ Երևան տեղափոխված երեք պացիենտի վիճակը գնահատվում է կայուն. Անահիտ Ավանեսյան |1lurer.am|

Արցախից երեկ Երևան տեղափոխված երեք պացիենտի վիճակը գնահատվում է կայուն. Անահիտ Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Երեկ երեք պացիենտ տեղափոխվեց Երևանի ԲԿ-ներ, նրանց վիճակը գնահատվում է կայուն, իրականացվում են հետազոտություններ: Նրանք կստանան ամբողջական բժշկական օգնություն, բայց սա չի նշանակում, որ իրավիճակն ուղղվում է. նման ամեն օրն ավելի ու ավելի խորացնում է հումանիտար ճգնաժամը: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա ընդգծեց, որ Արցախում կա դեղորայքի, բժշկական նշանակության պարագաների, սննդի և բոլոր անհրաժեշտ ապրանքների պակաս: «Արվում է հնարավորը, որ պակասը լրացվի, բայց այս իրավիճակը չի կարող մեղմվել նման ընթացիկ լուծումներով»,- նշեց նախարարը: Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 28-ին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ 3 հիվանդ Արցախից տեղափոխվել է ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։
13:19 - 29 դեկտեմբերի, 2022