Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն (ադրբ.՝ Azərbaycan Respublikası Xarici İşlər Nazirliyi) գործադիր իշխանության հանրապետական մարմինն է, որը մշակում և իրականացնում է արտաքին գործերի բնագավառում Ադրբեջանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, կազմակերպում և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը։ ԱԳՆ-ը համակարգում է Հանրապետության գործադիր իշխանության մարմինների գործունեությունը միջազգային ասպարեզում։ 

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Լաչինի միջանցքով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխման առաջարկին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Լաչինի միջանցքով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխման առաջարկին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Լաչինի միջանցքով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխման առաջարկին։  Ըստ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեի՝ ԿԽՄԿ-ն այսօր դիմել է ադրբեջանական կողմին և նախնական տեղեկություն հայտնել, որ մյուս կողմը (Արցախը-խմբ․) համաձայնություն է տվել ստեպտեմբերի 18-ից Աղդամ-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհներով բեռների զուգահեռ ընդունմանը։  Ադրբեջանի ԱԳՆ-ից նշում են՝ սպասվում է, որ մոտ ժամանակներս ԿԽՄԿ-ն պաշտոնական նոտա կներկայացնի ադրբեջանական կողմին այս հարցով։  Ադրբեջանական կողմը կրկին պնդում է՝ պատրաստ են կազմակերպել Աղդամ-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների զուգահեռ օգտագործմանը՝ Ադրբեջանի օրենսդրության պահանջներին համապատասխան։
19:49 - 17 սեպտեմբերի, 2023
Բայրամովը մեղադրել է Հայաստանին Ակնա-Ստեփանակերտ և Լաչինի միջանցքները միաժամանակյա բացելը խոչընդոտելու համար

Բայրամովը մեղադրել է Հայաստանին Ակնա-Ստեփանակերտ և Լաչինի միջանցքները միաժամանակյա բացելը խոչընդոտելու համար

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեղադրել է հայկական կողմին Ակնա-Ստեփանակերտ և Լաչինի միջանցքները միաժամանակյա բացելը խոչընդոտելու համար։ Ադրբեջանի ԱԳ-ի փոխանցմամբ Բայրամովն այսօր հանդիպել է  ԱՄՆ Պետքարտուղարության՝ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, Հայաստանի և Արբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, առկա սպառնալիքներն ու մարտահրավերները։ Ջեյհուն Բայրամովը մեղադրել է Հայաստանին Ակնա-Ստեփանակերտ և Լաչինի միջանցքները միաժամանակյա բացելը խոչընդոտելու համար։  Ադրբեջանի ԱԳ նախարարն անընդունելի է համարել, որ մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, կրկնում են Հայաստանի պնդումները՝ «քաջատեղյակ լինելով տարածաշրջանում տիրող իրավիճակին»։ Բայրամովը պնդել է, թե «Ադրբեջանը շարունակում է կառուցողական դիրքորոշում ունենալ»։ Բայրամովն անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ ուղերձին՝ այն որակելով «լուրջ հարված կարգավորման և խաղաղության գործընթացին»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հիասթափություն էր հայտնել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հայտարարությունների կապակցությամբ։  Պետքարտուղարության ներկայացուցիչը, մասնավորապես, հայտարարել էր, որ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի, Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը դեռ ավարտված չէ, Լաչինի միջանցքն արգելափակված է, և «ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի վրա անընդունելի է»:  
16:44 - 16 սեպտեմբերի, 2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է ԼՂ վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը
 |1lurer.am|

Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է ԼՂ վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն հիասթափություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հայտարարությունների կապակցությամբ՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։ Ելույթ ունենալով նիստում՝ պետքարտուղարության ներկայացուցիչը, մասնավորապես, հայտարարել է, որ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի։ Քիմը նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը դեռ ավարտված չէ, Լաչինի միջանցքն արգելափակված է, և «ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի վրա անընդունելի է»: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն ընդգծել է, որ Քիմի հայտարարությունները «հակասում են Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի և Լաչինի միջանցքի  միաժամանակյա օգտագործման վերաբերյալ համաձայնությանը, որը ձեռք է բերվել սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև շփումների ընթացքում»։ Հաջիզադեն կարծիք է հայտնել, որ պետքարտուղարության ներկայացուցչի հայտարարությունը, թե «Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի» իրավունքների և անվտանգության հարցերը պետք է արտացոլվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված խաղաղության պայմանագրում, հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:
20:50 - 15 սեպտեմբերի, 2023
Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը


 |factor.am|

Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը |factor.am|

factor.am: «Մեկ տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանի զինված ուժերն իրենց ծավալներով աննախադեպ ռազմական ագրեսիա ձեռնարկեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ օկուպացնելով շուրջ 150 կմ² տարածք։ Ադրբեջանական այս ագրեսիային նախորդել էին 2021 թ. մայիս և նոյեմբեր ամիսներին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումն ու օկուպացիան»,- ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե, իբր, «տարածաշրջանում խաղաղության և կայունության հիմնական պայմանը Հայաստանի՝ խոսքով և գործով հրաժարվելն է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հավակնություններից», հայկական զինված ուժերի դուրսբերումը «ադրբեջանական տարածքներից», «ռևանշիստական ​​քաղաքականության և գործողությունների դադարեցումը»։ Բաքուն իր կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացումն անվանել է «Հայաստանի քաղաքական արկածախնդրության մի մաս»։ «Հայաստանը, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ հղում անելով Ղարաբաղի տարածաշրջանը, այդպիսով քողարկում է ուժերի կուտակումը տարածաշրջանում և փորձում շեղել ուշադրությունը սադրիչ գործողություններից, որոնք նա կարող է ձեռնարկել ցանկացած պահի»,- հայտարարել է Հաջիզադեն։
12:59 - 14 սեպտեմբերի, 2023
Ադրբեջանը հայտարարում է, թե պատրաստ է թույլատրել ԿԽՄԿ մեքենաների անցումը Լաչինի անցակետով՝ Աղդամ-Ստեփանակերտին զուգահեռ

Ադրբեջանը հայտարարում է, թե պատրաստ է թույլատրել ԿԽՄԿ մեքենաների անցումը Լաչինի անցակետով՝ Աղդամ-Ստեփանակերտին զուգահեռ

Ադրբեջանը համաձայնություն է տվել Լաչինի միջանցքի և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի միաժամանակյա օգտագործմանը ԿԽՄԿ միջնորդությամբ։ Այս մասին հայտարարել է  Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։«Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ ադրբեջանական կողմը պատրաստ է, Աղդամ-Խանքենդի (Ստեփանակերտ) ճանապարհին զուգահեռ, ԿԽՄԿ-ի միջնորդությամբ ապրանքների փոխադրման համար պայմաններ ստեղծել Լաչինի սահմանային անցակետով սահմանային և մաքսային ընթացակարգերի պահպանմամբ»,- ասել է Հաջիզադեն։Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 12-ի առավոտյան, Ռուսական բեռնատարը Աղդամ-Ասկերան ճանապարհով հասել է Ստեփանակերտ։Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի խոսքով «Տանկ» հուշակոթողի մոտ հավաքված մտահոգ քաղաքացիները սկզբում ընդվզել են, չեն թույլատրել ավտոմեքենայի մուտքն Արցախ, այնուհետև համաձայնության են եկել, որից հետո ՌԴ Կարմիր խաչի բեռնատարը ոստիկանության ուղեկցությամբ հասել է մայրաքաղաք Ստեփանակերտ։
11:15 - 12 սեպտեմբերի, 2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն Արցախի նախագահի ընտրությունն անվանել է «ծայրահեղ սադրիչ քայլ»

 |factor.am|

Ադրբեջանի ԱԳՆ-ն Արցախի նախագահի ընտրությունն անվանել է «ծայրահեղ սադրիչ քայլ» |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳ նախարարությունում երկրում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի համար տեղի է ունեցել ճեպազրույց՝ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգտնական Հիքմեթ Հաջիևի և նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի մասնակցությամբ։ Ճեպազրույցի ընթացքում, մասնավորապես, նշվել է, որ Արցախի խորհրդարանում վաղը կայանալիք նախագահի ընտրությունները  «սադրանք են»։ «Այդ  անօրինական կազմակերպության «նախագահի» ծրագրված «ընտրությունները» ծայրահեղ սադրիչ քայլ են։ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նման բացահայտ խախտումն անընդունելի է։ Հայաստանի կողմից իրականացված նշված սադրանքները բացասաբար են անդրադառնում կարգավորման գործընթացի վրա և զրոյացնում են միջազգային դերակատարների ջանքերն այս ուղղությամբ։ Անհրաժեշտ է համարժեք հասկանալ Հայաստանի անպատասխանատու և ապակառուցողական պահվածքից բխող ռիսկերն ու սպառնալիքները և ձեռնարկել համապատասխան միջոցներ»,- ասվել է ճեպազրույցում։ Բացի այդ Բաքուն Երևանին մեղադրել է, իբր, ռազմական սադրանք կազմակերպելու մեջ՝ հայտարարելով, թե Հայաստանը «բացահայտորեն նոր խրամատներ է փորում, ամրություններ կառուցում, կադրեր ու տեխնիկա է հավաքում»։ Ավելի մանրամասն՝ factor.am-ում։ 
19:32 - 08 սեպտեմբերի, 2023
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Բայրամովի հետ հեռախոսազրույցում քննարկել է Արցախում տիրող հումանիտար ճգնաժամը
 |factor.am|

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Բայրամովի հետ հեռախոսազրույցում քննարկել է Արցախում տիրող հումանիտար ճգնաժամը |factor.am|

factor.am: ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական ու եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ և քննարկել Արցախում տիրող հումանիտար ճգնաժամը։ «Այսօր կառուցողական զրույց ունեցա Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ Լեռնային Ղարաբաղ մարդասիրական պաշարներ հասցնելու համար Լաչինի և այլ ուղիների անհապաղ ու միաժամանակ բացման ուղղությամբ առաջընթացի մասին։ Երթուղիների բացումը և ուղիղ բանակցություններն առանցքային են՝ չլուծված խնդիրների լուծման համար: Ողջունեցի երեք ուսանողների ազատ արձակումը»,- ասվում է X-ում Քիմի գրառման մեջ։ Հիշեցնենք, որ Ադրբեջանն առևանգել էր արցախցի երեք ուսանողների, 10 օր Բաքվում պահելուց հետո նախօրեին վերադարձրել Հայաստանին։ Զրույցի վերաբերյալ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Բայրամովը կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ խոսելով, իբր, «Հայաստանի ռազմաքաղաքական սադրանքների աճի և իրականությունը խեղաթյուրող մանիպուլյացիաների, ինչպես նաև միջազգային հանրությանը մոլորեցնելու՝ Հայաստանի ցանկության մասին»։ Նա նաև նշել է, իբր, Ադրբեջանի ներքին գործերին «Հայաստանի միջամտության անթույլատրելիության մասին, այդ թվում՝ Ղարաբաղում ապրող հայ բնակիչներին ադրբեջանական հասարակությանը վերաինտեգրելու ջանքերի հարցում»։ «Հայաստանի և նրա ստեղծած անօրինական ռեժիմի կողմից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Աղդամի ճանապարհով Ղարաբաղի հայ բնակիչների համար բեռնափոխադրումների վերաբերյալ համաձայնության, դրան զուգահեռ՝ Լաչինի ճանապարհի օգտագործման ակտիվացման խաթարումը վկայում է այն մասին, որ սա ոչ թե հումանիտար խնդիր է, այլ քաղաքական շահարկում»,- հայտարարել է Բայրամովը։
11:46 - 08 սեպտեմբերի, 2023
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի ելույթից հետո Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի ելույթից հետո Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը

ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության առնչությամբ տարածել է հայտարարություն. «ՀՀ կառավարության 2023թ. սեպտեմբերի 7-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության առնչությամբ անհրաժեշտ ենք համարում ընդգծել հետևյալը։  Սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերը և լրատվամիջոցներն իրենք են հրապարակել Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտակայքում և Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով ադրբեջանական զորքեր կուտակելու մասին վկայող տեղեկություններ, ինչը հաստատվում է նաև այլ աղբյուրների տեղեկատվությամբ:  Վերոհիշյալ ելույթում ՀՀ վարչապետը հայտարարել է, որ ՀՀ-ը հավատարիմ է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, 2022թ. հոկտեմբերի 31-ին Սոչիում և 2023թ. մայիսի 14-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածություններին, ինչով վերահաստատվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականության անվերապահ ճանաչումը: Հայաստանն Ադրբեջանից ոչ մի տարածքային պահանջ չունի և նույնն ակնկալում է Ադրբեջանից, որը մինչ օրս հրապարակայնորեն չի հաստատել իր հավատարմությունն այդ պայմանավորվածություններին:  Հայաստանը շահագրգռված չէ ռազմական էսկալացիայով, նախկինում առաջարկել է, հիմա էլ առաջարկում է նման ռիսկերը բացառելու մեխանիզմներ, որոնք մինչ օրս անպատասխան են մնացել, և պատրաստ է քննարկել արդյունավետ այլ մեխանիզմների ներդրումը նույնպես:  ՀՀ պատրաստ է շարունակել ակտիվ ջանքեր ներդնել հնարավորինս շուտ Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքներն ավարտելու և այն ստորագրելու ուղղությամբ:  ՀՀ նվիրված է և շարունակում է հավատարիմ լինել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության օրակարգին՝ միևնույն ժամանակ ընդգծելով պաշտոնական Բաքվի կողմից նույնպիսի հռետորաբանության և գործնական ազդակների անհրաժեշտությունը: Ակնհայտ է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը, Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամը և Բաքու-Ստեփանակերտ երկխոսության բացակայությունը՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում, չի նպաստում տարածաշրջանում մթնոլորտի բարելավմանը»։ Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել էր, որ Փաշինյանի «մեղադրանքները», թե Ադրբեջանը սրում է ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում և ուժեր է կենտրոնացնում տարածաշրջանում, «Երևանի հերթական կեղծ քաղաքական շահարկումների մասն են»։
18:07 - 07 սեպտեմբերի, 2023
«Զանգեզուրի միջանցքի» հարցում Երևանի «նման» մոտեցման պարագայում, Ադրբեջանը կշարունակի աշխատանքները՝ ունենալով պլան «Բ». Բայրամով

«Զանգեզուրի միջանցքի» հարցում Երևանի «նման» մոտեցման պարագայում, Ադրբեջանը կշարունակի աշխատանքները՝ ունենալով պլան «Բ». Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեհյուն Բայրամովը Հունգարիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հարցազրույց է տվել հունգարական պարբերականի, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին։  Բայրամովը պնդել է, թե «Զանգեզուրի միջանցքի» բացումը՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապի ստեղծումը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մաս է կազմում։   Նա նշել է, թե կոմունիկացիաների բացումը շատ կարևոր է, քանի որ տրանսպորտային կապերի բացումը, առևտուրը ոչ միայն օգուտ և շահույթ կբերեն կողմերին, այլ նաև անշրջելի կդարձնեն խաղաղության գործընթացը տարածաշրջանում և դրանք սերտորեն կապում են երկրներին։ Բայրամովի խոսքով՝ «աշխարհաքաղաքական գործընթացները, որոնք տեղի են ունենում ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև դրանից դուրս, թելադրում են Արևելքն ու Արևմուտքը կապող նոր տրանսպորտային ուղիներ բացելու անհրաժեշտությունը, հատկապես, եթե հաշվի առնենք ուկրաինական պատերազմը և երթուղիների պահանջարկը մեծ է ինչպես Եվրամիությունից, այնպես էլ Կենտրոնական Ասիայի երկրներից»։  Բայրամովի խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի և 2021 թվականի հունվարի եռակողմ հայտարարությունների հիման վրա երեք երկրների փոխվարչապետների մակարդակով ստեղծվել է աշխատանքային խումբ։ Աշխատանքները շարունակվում են արդեն մոտ երեք տարի։ «Ինչ-որ պահի զգացողություն է ստեղծվում, որ մենք մոտ ենք գործն ավարտին հասցնելուն, բայց վերջին պահին Հայաստանը հանկարծ նոր բան է առաջ քաշում, որը նորից գործընթացը տանում է փակուղի։ Սա կառուցողական չէ»,- ասել է Բայրամովը՝ կրկին պնդելով, թե դա նաև եռակողմ հայտարարության խախտում է, որով Հայաստանը պարտավորվել է երաշխավորելու ապրանքների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների անխափան տեղաշարժը։ «Հայկական կողմից դա ոչ միայն ապակառուցողական է, այլ նաև վնասում է իրենց։ Հայաստանը իրեն զրկում է օգուտներից, թեև բոլոր երկրներից հենց նրան է պետք բարելավել իր տնտեսական վիճակը և դուրս գալ մեկուսացումից»,- ասել է Բայրամովը։  Հարցազրույցի վերջում Ադրբեջանի արտգործնախարարն ասել է, թե նման մոտեցումը կարող է հանգեցնել նրան, որ Երևանը բաց թողնի երկրի տնտեսությունը բարելավելու ևս մեկ շահավետ հնարավորություն, քանի որ ճանապարհը կարող է պարզապես շրջանցել Հայաստանը։ «Ադրբեջանը կշարունակի աշխատանքները այդ ուղղությամբ՝ ունենալով «Բ» պլան։ Եվ Ադրբեջանի համար նախագիծը կիրականացվի նույնիսկ առանց Հայաստանի մասնակցության, սակայն այս դեպքում այն ​​ուղղակի դուրս կմնա շահառուների ցանկից»,- եզրափակել է Բայրամովը։ 
16:37 - 06 սեպտեմբերի, 2023
Բաքուն արձագանքում է Շառլ Միշելի հայտարարությանը
 |azatutyun.am|

Բաքուն արձագանքում է Շառլ Միշելի հայտարարությանը |azatutyun.am|

azatutyun.am: Բաքուն արձագանքել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը։ Ադրբեջանի արտգործնախարարությունը իր հերթին է հիշեցրել հուլիսի 15-ին կայացած Ալիև-Փաշինյան հանդիպման մասին և պնդել, որ այդ բանակցությունների ընթացքում «համաձայնեցվել է տարբեր երթուղիներով ապրանքների առաքումը Ադրբեջանի Ղարաբաղի շրջան, ինչպես նաև Լաչինի ճանապարհի օգտագործման ակտիվացումը՝ Աղդամ -Խանքենդի ճանապարհի բացմանը զուգահեռ»։ Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը հայտարարում է՝ «պայմանավորվածությունները խախտվել են հայկական կողմի անօրինական պայմանների պատճառով»։ Ադրբեջանական կողմը չի արձագանքել Միշելի՝ Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին հայտարարությանը, փոխարենը Բաքուն կրկնել է՝ հայերը կունենան նույն իրավունքները, ինչ Ադրբեջանի մյուս քաղաքացիները: «Ադրբեջանը վճռական է Ղարաբաղի շրջանում բնակվող հայկական ծագումով բնակիչներին վերինտեգրելու հարցում՝ որպես իրավահավասար քաղաքացիների՝ նրանց ապահովելով Ադրբեջանի Սահմանադրությամբ նախատեսված իրավունքներով և ազատություններով», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում։
18:05 - 01 սեպտեմբերի, 2023
Բաքվում Լաչինի միջանցքի բացման մասին ամերիկյան հայտարարությունն անընդունելի են համարում
 |hetq.am|

Բաքվում Լաչինի միջանցքի բացման մասին ամերիկյան հայտարարությունն անընդունելի են համարում |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն անընդունելի է համարում ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլերի գրավոր հայտարարության մեջ տեղ գտած Լաչինի միջանցքի արգելափակման մասին պնդումները: «Ղարաբաղի հայ բնակիչների կարիքների բավարարման, ինչպես նաև Աղդամ-Խանքենդի (Ստեփանակերտի ադրբեջանական անվանումը, խմբ.) ճանապարհի օգտագործմանը զուգահեռ, Լաչինի ճանապարհով երթևեկության ակտիվացման, երկու ուղղություններով տասնյակ հայերի` «Լաչին» սահմանային անցակետով ամենօրյա երթևեկելու վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկների ֆոնին, տարածաշրջանում «շրջափակման» մասին պնդումներն անընդունելի են»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեի տարածած հայտարարության մեջ։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը պնդում է, թե «ադրբեջանական Կարմիր մահիկի ուղարկած մարդասիրական բեռներով բեռնատարների անցումը խոչընդոտելու հայերի որոշ ներկայացուցիչների փորձերը և նրանց կողմից Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի արգելափակումն անհիմն են դարձնում տարածաշրջանում «լարված հումանիտար իրավիճակի» մասին պնդումները»։ Հաջիզադեի խոսքով՝ «ԱՄՆ-ին քաջ հայտնի է, որ ադրբեջանական կողմը բազմիցս հրավիրել է Լեռնային Ղարաբաղի հայերին հանդիպում անցկացնել՝ նրանց վերաինտեգրման, Լեռնային Ղարաբաղ տարբեր երթուղիներով մարդասիրական բեռներ հասցնելու հարցերով»։ Ինչպես պնդում է ադրբեջանցի պաշտոնյան, հայկական կողմը «տարբեր պատրվակներով» հրաժարվել է այդ հանդիպումներից՝ չնշելով, որ որպես հանդիպումների վայր Բաքուն առաջարկում էր ադրբեջանական տարբեր քաղաքներ, ինչը հստակ ճնշում էր Ստեփանակերտի վրա։ «Այս առաջարկներից անընդհատ հրաժարվելը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ իրավիճակն ամենևին էլ մարդասիրական չէ, այլ հակառակը՝ քաղաքական բնույթ է կրում»,- պնդում է ադրբեջանցի պաշտոնյան։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը նաև հավելել է, որ Բաքուն «վճռական է տրամադրված տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության հաստատման ուղղությամբ՝ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգանքի հիման վրա»։ Բացի այդ, նա հավելել է, որ չեն հրաժարվում նաև «Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում հայ բնակչության վերաինտեգրման քաղաքականությունից»։ Հիշեցնենք, ավելի վաղ, ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլերը հայտարարություն էր տարածել, որտեղ նշում էր, որ մարդասիրական օգնությունը երբեք չպետք է դառնա քաղաքական տարաձայնությունների պատանդ։ «Վերջին շաբաթների ընթացքում Միացյալ Նահանգները շարունակաբար համագործակցել է կողմերի հետ, որպեսզի հնարավոր լինի մարդասիրական օգնությունը հասցնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Հիմնական մարդասիրական օգնությունը երբեք չպետք է դառնա քաղաքական տարաձայնությունների պատանդ»,- ասված էր հայտարարության մեջ։ Ամերիկյան կողմը Բաքվին և Ստեփանակերտին կոչ էր արել անհապաղ հանդիպել և պայմանավորվել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին հումանիտար օգնություն մատակարարելու շուրջ: «Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ, որը պայմանավորված է պարենի, դեղորայքի և այլ ապրանքների մատակարարումների շարունակական արգելափակմամբ, որոնք անհրաժեշտ են արժանապատիվ կենսամակարդակի ապահովման համար»,- նշել էր ամերիկացի դիվանագետը։ Միլերը նաև հավելել էր, որ ԱՄՆ-ն շարունակում է կոչ անել անհապաղ բացել Լաչինի միջանցքը՝ հումանիտար բեռների, առևտրային ու ուղևորատար փոխադրումների համար։ 
12:05 - 01 սեպտեմբերի, 2023
Բաքուն Փարիզից «պահանջում է» դադարեցնել «սադրիչ» հայտարարությունները  |factor.am|

Բաքուն Փարիզից «պահանջում է» դադարեցնել «սադրիչ» հայտարարությունները |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի՝ Արցախի մասին արված հայտարարություններին և հերթական անգամ Փարիզի հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցրել։ «Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի նման հայտարարությունները, որոնք չեն ծառայում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, անընդունելի են»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։ Նա նշել է, որ Ադրբեջանն ազգային օրենսդրության շրջանակում, իբր, ջանքեր է գործադրում Ղարաբաղի հայերին ադրբեջանական հասարակությանը «վերաինտեգրելու ուղղությամբ»։ Հաջիզադեն ասել է, որ այդ ջանքերին խոչընդոտելը, Բաքվին մեղադրելով տարածաշրջանից հայերին վտարելու քաղաքականություն վարելու մեջ, սկզբունքորեն սխալ է։ «Եվս մեկ անգամ կոչ ենք անում ֆրանսիական կողմին վերջ տալ նման բորբոքիչ ու սադրիչ հայտարարություններին»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան դեսպանների համաժողովի ընթացքում ելույթ ունենալիս անդրադարձել էր նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։ «Ես չեմ անդրադառնա բոլոր այն ճգնաժամերին, որտեղ մեր դիվանագիտությունն ակտիվ է,  բայց որոշ թեմաներ ուզում եմ նշել։ Խեղդամահության ռազմավարությունը, որի նպատակն է հրահրել հայերի զանգվածային արտագաղթը Լեռնային Ղարաբաղից, ինչպես սահմանել է Արդարադատության միջազգային դատարանը, անօրինական է, այն նաև անբարոյական է»,- ասել էր Ֆրանիսայի ԱԳ նախարարը։
18:06 - 29 օգոստոսի, 2023
«ՀՀ-ն չի կատարում միջազգային պարտավորությունները»․ Բաքվի արձագանքը Երևանին
 |azatutyun.am|

«ՀՀ-ն չի կատարում միջազգային պարտավորությունները»․ Բաքվի արձագանքը Երևանին |azatutyun.am|

azatutyun.am: Ադբեջանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է երեք հայ երիտասարդների հետ կապված Հայաստանի արտգործնախարարության օգոստոսի 28-ի հայտարարությանը։ «Հայաստանի ԱԳՆ-ն ոչ միայն անօրինական է անվանում Ադրբեջանի ինքնիշխան տարածքում ստեղծված Լաչինի սահմանային անցակետը, այլև սուտ տեղեկատվություն է տարածում օգոստոսի 28-ին, էթնիկ և ռասայական թշնամանք և վիրավորանք Ադրբեջանի պետական դրոշի նկատմամբ քրեական գործով, բերման ենթարկված ՀՀ երեք քաղաքացիների առևանգման մասին: Այսպիսով, Հայաստանը ցույց է տալիս, որ չի կատարում իր միջազգային պարտավորությունները», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն։ Բաքուն պնդում է, թե «հումանիզմի սկզբունքից ելնելով, դադարեցրել է քրեական հետապնդումը նշված երեք անձանց նկատմամբ՝ հաշվի առնելով նրանց տարիքը և այն, որ «անկեղծորեն զղջացել են իրենց արարքների համար»: Ադրբեջանական կողմը երեկ Լաչինի անցակետում առևանգել է Հայաստան մեկնող երեք երիտասարդի։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ ձերբակալված Ալեն Սարգսյանը, Լևոն Գրիգորյանը և Վահե Հովսեփյանը տասնօրյա վարչական կալանքի են ենթարկվելու, ինչից հետո կվտարվեն Ադրբեջանից: Բաքուն նրանց մեղադրում է Ադրբեջանի դրոշը հրապարակավ անարգելու մեջ: Տղաները Հայաստան էին տեղափոխվում՝ շարունակելու իրենց ուսումը։
13:17 - 29 օգոստոսի, 2023
Մակրոնի կողմից «Լաչինի հումանիտար միջանցք» եզրույթի օգտագործումն անթույլատրելի է. Հաջիզադե
 |azatutyun.am|

Մակրոնի կողմից «Լաչինի հումանիտար միջանցք» եզրույթի օգտագործումն անթույլատրելի է. Հաջիզադե |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահի կողմից «ճնշման լեզվի» օգտագործումն անթույլատրելի է, մեկնաբանելով Մակրոնի կողմից այսօր հնչեցրած հայտարարությունները՝ նշել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն։ «Ֆրանսիայի նախագահի կողմից «Լաչինի հումանիտար միջանցք» եզրույթի օգտագործումն անթույլատրելի է և Ադրբեջանի տարածքային ամբողջականության գաղափարի ոտնահարում է հանդիսանում։ Բացի այդ, անհասկանալի է, թե ինչու ֆրանսիական կողմը, որ 30 տարի շարունակ չէր դատապարտում Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ իրականացված ագրեսիան և ադրբեջանական հողերի օկուպացիան, չէր մեկնաբանում մեկ միլիոն փախստականների շուրջ ստեղծված հումանիտար կացությունը, այժմ հիմնական շեշտադրումները դնում է տարածաշրջանում մարդասիրական կացության վրա», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։ Հիշեցնենք, որ Մակրոնը հայտարարել է, որ այս շաբաթ բանակցություններ կվարի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ «Մենք կպահանջենք լիակատար հարգանք Լաչինի մարդասիրական միջանցքի նկատմամբ և միջազգային մակարդակով կրկին դիվանագիտական   նախաձեռնություն կցուցաբերենք՝ այդ ուղղությամբ ճնշումը մեծացնելու համար»,- ասել է Մակրոնը դեսպանների համաժողովում իր ելույթի ժամանակ։
19:23 - 28 օգոստոսի, 2023