#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Ոստիկանությունն արձանագրել է ընտրական իրավախախտման 172 դեպք, 101-ին ընթացք է տրվել |1lurer.am|

Ոստիկանությունն արձանագրել է ընտրական իրավախախտման 172 դեպք, 101-ին ընթացք է տրվել |1lurer.am|

1lurer.am: Մինչև ընտրապայքարն ու քարոզարշավի ընթացքում ոստիկանությունն արձանագրել է ընտրական իրավախախտման 172 դեպք, 101-ին ընթացք է տրվել, մյուսները ստուգվում են։ Ոստիկանությունում տվյալները ամփոփում, տեղեկացնում են՝ ընտրությունների նախապատրաստման, ընտրացուցակների ճշգրտման, ընտրախախտումների բացահայտմամբ կզբաղվի արդեն գործող օպերատիվ շտաբը: Արա Ֆիդանյան (ՀՀ ոստիկանության պետի տեղակալ) - Ընտրակաշառք ստանալու և կամ ընտրողի կամքի ազատ արտահայտմանը խոչընդոտելու վերաբերյալ 17 դեպք ենք ունեցել, նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն՝ 10 դեպք, լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն 1 դեպք, գույքը դիտավորությամբ վնասելու 14 դեպք, խուլիգանության, ծեծի ու սպառնալիքի՝ 8 դեպք և այլ բնույթի խախտումներ՝ 6 դեպք։ 6 հաղորդում էլ ստացվել է քարոզարշավի մասնակից քաղաքական ուժերից: Ոստիկանությունից տեղեկացնում են՝ ծավալուն աշխատանք են իրականացրել ընտրողների իրական թիվը պարզելու համար: Ցուցակներից դուրս չեն հանվել ընտրելու իրավունք ունեցող, բայց Հայաստանից դուրս գտնվող քաղաքացիները:  Քարոզարշավի ընթացքի մասին. ոստիկանությունից վստահեցնում են՝ պահպանում են բոլոր թեկնածուների անվտանգությունը։  Արա Ֆիդանյան - Ուշադրություն չենք դարձնում որևէ կոնկրետ քաղաքական ուժի, ուշադրություն ենք դարձնում հասարակության անվտանգության ապահովմանը: Ֆիդանյանը նաև արձագանքեց ոստիկաններից մեկի հայտարարությունը, թե իրենց աշխատակիցներին ստիպում են քարոզարշավների մասնակցել: Արա Ֆիդանյան - Մեր ծառայակից գործընկերը ոստիկանության համակարգ ընդունվել է 2020 թվականի սեպտեմբերին ներքին զորքեր, չի մասնակցել նույնիսկ պատերազմական գործողություններին, այն դեպքում, երբ գրեթե ողջ ներքին զորքերի անձնակազմը մասնակից է եղել: Առնվազն 1 տարվա ավանդ պետք է ունենալ ոստիկանությունում, որպեսզի մնացյալին խորհուրդներ կամ ուղղություններ տա: 
19:40 - 16 հունիսի, 2021
Ֆրանկոֆոնիայի կազմակերպության դիտորդները ՀՌՀ-ում ծանոթացել են մշտադիտարկման գործընթացին

Ֆրանկոֆոնիայի կազմակերպության դիտորդները ՀՌՀ-ում ծանոթացել են մշտադիտարկման գործընթացին

Այսօր՝ հունիսի 16-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ընդունել է ս.թ. հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին դիտորդական աշխատանքներ իրականացնելու նպատակով Հայաստանում գտնվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակության ներկայացուցիչներ Լորան Ժիմենեզին և Տանկոանո Մատիասին: Տիգրան Հակոբյանը ներկայացրել է հանձնաժողովի գործառույթները, իրականացվող աշխատանքները, օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև արտահերթ ընտրությունների ընթացքում հանձնաժողովի դերը և նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հեռարձակողների կողմից քաղաքական ուժերին հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը: ՀՌՀ նախագահը նշել է, որ եթերում աճում է մանիպուլացիայի և ատելության խոսքի տեսակարար կշիռը, միաժամանակ նշել օրենսդրական այն բացերը, որոնք խոչընդոտներ են ստեղծում հանձնաժողովին իր  գործառույթներն արդյունավետ իրականացնելու գործում: Ֆրանկոֆոնիայի պատվիրակության ներկայացուցիչները շնորհակալություն հայտնելով ներկայացված տեղեկատվության համար, ՀՌՀ նախագահին առաջարկել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ընդգրկել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մեդիաների գործունեությունը կարգավորող ցանցի կազմում: Հանձնաժողովի նախագահն ընդունել է առաջարկը: Հանդիպման ավարտին պատվիրակության ներկայացուցիչները տեղում հետևել են  Հանձնաժողովի կողմից իրականացվող մշտադիտարկման գործընթացին:
19:16 - 16 հունիսի, 2021
Քոչարյանի, Սարգսյանի, Փաշինյանի համար Ղարաբաղյան հարցի կարգավորումը չի եղել առաջնահերթություն․ Արման Մուսինյան

Քոչարյանի, Սարգսյանի, Փաշինյանի համար Ղարաբաղյան հարցի կարգավորումը չի եղել առաջնահերթություն․ Արման Մուսինյան

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության պատգամավորության թեկնածու Արման Մուսինյանը «Ալիք» մեդիայի «Զրույց Թաթուլ Հակոբյանի հետ» հաղորդաշարի ընթացքում նշել է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ վերացնել Հայաստանի գլխին կախված սպառնալիքները։ «Հայաստանը ապրում է խորագույն ճգնաժամ՝ կապված վերջին աղետի հետ, որը վրա հասավ մեր պետության և ժողովրդի գլխին, և մեր խնդիրն է կասեցնել այս աղետալի ընթացքը, որը դեռ շարունակվում է, հատկապես նաև գործող իշխանության պաշտոնավարման արդյունքում, և հնարավորինս արագ վերացնել այն վտանգավոր սպառնալիքները, որոնք այսօր կախված են մեր երկրի գլխին»։ Մուսինյանի խոսքով՝ Հայաստանում հիմա իսկապես հրդեհ է։ «Առաջնահերթ հարցը այդ հրդեհի մարումն է, որի առանցքային հենասյուներն են լինելու անվտանգությունը, դիվանագիտական ճանապարհով մեր խնդիրների լուծումը, սպառնալիքների չեզոքացումը, և պետության կառավարելիության ապահովումը։ Սրանք են այն երեք գերակա խնդիրները, որոնց այսօր պետք է լծվի իշխանությանը հավակնող քաղաքական ուժը։ Անհամեստություն չլինի, այդ ուժը, որ ունի նման պոտենցիալ, «Հայ ազգային կոնգրես»-ն է, որովհետև փորձով մնացած ուժերը ցույց են տվել այդ հարցում իրենց անկարողությունը»։ Նրա դիտարկմամբ՝ պետության կործանարար ընթացքը շարունակվելու է, քանի դեռ քաղաքականության հիմքում չի դրվում իրատեսությունը։ «Եվ, ցավոք, քաղաքական ուժերի մեծամասնությունը դեռ շարունակում են ժողովրդին կերակրել այդ կեղծ  պատրանքներով, հեքիաթներով և վտանգավոր գաղափարներով, պոպուլիզմով, ստով, կեղծիքով։ Եթե մենք չկարողացանք հունիսի 20-ին կասեցնել այդ ընթացքը, մեր երկիրը հայտնվելու է էլ ավելի վտանգավոր ուղու վրա»։ Նա նաև նշել է, որ 1998 թ․-ին՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո Հայաստանի պատմության ընթացքը բեկվել է վտանգավոր ուղղությամբ։ «Հայաստանի հաջորդ իշխանությունները՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը ընտրեցին Ղարաբաղի հարցը չլուծելու քաղաքականություն։Երեք իշխանություններն էլ  խնդիր չէին դրել լուծել Ղարաբաղի հարցը, դա իրենց համար առաջնահերթություն չէր այդ իմաստով։ Կգնային, կբանակցեին, կմոտենային ինչ-որ հանգուցալուծման, հետո կստացվեր, թե չէր ստացվի։ Իրենց համար Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը՝ որպես պետության առաջնահերթություն չի եղել, սա է ցույց տալիս իրենց գործողությունները, ինչքան էլ որ նրանք հրապարակավ այլ բան խոսեն։ Գործողությունները փաստում են, որ նրանց համար դա չի եղել առաջնահերթություն»։
18:23 - 16 հունիսի, 2021
Պատգամավորի թեկնածուների դրամական միջոցները․ մաս հինգերորդ [«Հանրապետություն» կուսակցություն]

Պատգամավորի թեկնածուների դրամական միջոցները․ մաս հինգերորդ [«Հանրապետություն» կուսակցություն]

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցությունների գրանցումից հետո վերջիններս ներկայացրել են հայտարարագրեր, որոնցում ներառված են ինչպես կուսակցությունների, այնպես էլ պատգամավորի թեկնածուների գույքի, եկամտի և շահերի հայտարարագրերը։ Արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել է նախընտրական քարոզչությունը, որը շարունակվելու է մինչև հունիսի 18-ը։ Հունիսի 20-ին կկայանան խորհրդարանական արտահերթ ընտրությունները։ Infocom-ն ուսումնասիրում է կուսակցությունների նախընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների ներկայացրած հայտարարագրերը։ Արդեն ներկայացրել ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Հայաստան» դաշինքի, «Պատիվ ունեմ» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների հայտարարագրերը։ Այժմ ներկայացնում ենք «Հանրապետություն» կուսակցության թեկնածուների գույքի, եկամտի և շահերի հայտարարագրերը։ «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է։ Վերջինս որպես դրամական միջոց հայտարարագրել է 16 մլն ՀՀ դրամ, 20 հազար ԱՄՆ դոլար և 5000 եվրո գումար, որը, դրամի վերածած, ընդհանուր կազմում է 29 մլն 345 հազար ՀՀ դրամ։ Արամ Սարգսյանը, բացի դրամական միջոցներից, հայտարարագրել է 1 հողամաս, 1 տարածք և 2 տրանսպորտային միջոց՝ «Hyundai Tuscani 2.0» և «Mercedes-Benz G 350» մակնիշների։ Սարգսյանը հայտարարագրել է 8 մլն դրամը գերազանցող 3 թանկարժեք գույք՝ 100 հազար դոլար արժողությամբ գրիչների հավաքածու, 25 հազար դոլար արժողությամբ ժամացույց և 16-րդ դարի նկար, որի արժեքը գնահատված չէ։ Կուսակցության՝ վարչապետի թեկնածուն բաժնեմասեր ունի «Գալիք», «Հատուկ ցեմենտ» և «Կավաշեն» ընկերություններում։ Կուսակցության՝ ամենաշատ դրամական միջոցներ հայտարարագրած թեկնածուն Ռոբերտ Մանուկյանն է։ Վերջինս հայտարարագրել է 157 մլն ՀՀ դրամ և 340 հազար ԱՄՆ դոլար, որը, ՀՀ դրամի վերածած, կազմում է 331 մլն 250 հազար։ Մանուկյանը, բացի դրամական միջոցներից, հայտարարագրել է 1 առանձնատուն, 1 արտադրամաս, 1 տնամերձ հողամաս և 2 գյուղատնտեսական հողամաս։ Մանուկյանը «Սամ-Հար» ընկերության բաժնետեր է։ Պատգամավորի թեկնածու Մանվել Ղազարյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 12 մլն ՀՀ դրամ, 10 հազար ԱՄՆ դոլար և 12 հազար եվրո, որը, դրամի վերածած, կազմում է 24 մլն 553 հազար։ Բացի դրամական միջոցներից՝ Ղազարյանը հայտարարագրել է 1 բնակարան և ձեղնահարկ, 12 հողամաս և 1 բեռնատար։ Մանվել Ղազարյանը 8 մլն դրամը գերազանցող 2 թանկարժեք գույք է հայտարարագրել՝ 20 հազար դոլար արժողությամբ ժամացույց և նկար, որի արժեքը գնահատված չէ։ Ղազարյանը բաժնետոմսեր ունի «Վեդի-Ալկո» և «Արմավիրի կաթի գործարան» ընկերություններում։ Պատգամավորի թեկնածու Քրիստինա Սարոյանը չի աշխատում, չունի արժեթղթեր և այլ ներդրումներ, սակայն որպես դրամական միջոց հայտարարագրել է 5 մլն ՀՀ դրամ, 30 հազար ԱՄՆ դոլար և 3000 եվրո, որը, դրամի վերածած, կազմում է 22 մլն 232 հազար դրամ։ Սարոյանը, բացի դրամական միջոցներից, հայտարարագրել է 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք 2 գույք՝ 18-րդ դարի 2 նկար, որոնց արժեքը գնահատված չէ, և 9 մլն դրամ արժողությամբ ժամացույց։ Պատգամավորի թեկնածու Ելենա Ասրիյանը չի աշխատում, չունի արժեթղթեր և այլ ներդրումներ, սակայն հայտարարգրել է 5 մլն ՀՀ դրամ, 55 հազար ԱՄՆ դոլար և 7000 եվրո, որը, դրամի վերածած, ընդհանուր կազմում է 37 մլն 520 հազար ՀՀ դրամ։ Ասրիյանը, բացի դրամական միջոցներից, հայտարարագրել է 1 բնակարան, 8 մլն դրամը գերազանցող 2 թանկարժեք գույք՝ 3 նկար և 5 զարդ, որոնց արժեքը գնահատված չէ։ Մասիս Շիրոյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 4 մլն ՀՀ դրամ։ Չունի արժեթղթեր և այլ ներդրումներ, սակայն հայտարարագրել է 8 մլն դրամը գերազանցող 2 թանկարժեք գույք՝ 28 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ «Rolex» և 29 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ «Breitling» ժամացույց։ Պատգամավորի թեկնածու Նելլի Պողոսյանը չի աշխատում, չունի եկամուտներ, չունի դրամական միջոցներ, չունի արժեթղթեր և այլ ներդրումներ, սակայն հայտարարագրել է 8 մլն դրամը գերազանցող 3 թանկարժեք գույք՝ 27 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ «Ֆրանկ Մյուլլեռ» ժամացույց, 30 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ հնաոճ կահույք և 20 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ նկար։ Տիգրան Տեր-Մարգարյանը չի աշխատում, վերջին մեկ տարում չի ունեցել եկամտի աղբյուր, չունի արժեթղթեր և այլ ներդրումներ, սակայն որպես դրամական միջոց հայտարարագրել է 8 մլն ՀՀ դրամ, 25 հազար ԱՄՆ դոլար և 5000 եվրո գումար, որը, դրամի վերածած, կազմում է 23 մլն 907 հազար։ Բացի դրամական միջոցներից՝ Տեր-Մարգարյանը հայտարարգրել է 8 մլն դրամը գերազանցող 3 թանկարժեք գույք՝ 21 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ «Bovet» ժամացույց, 27 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ «Breguet» ժամացույց և 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ 2 կարատ ադամանդ։ Պատգամավորի թեկնածու Հայկ Սահակյանը չի աշխատում, վերջին մեկ տարում չի ունեցել եկամտի աղբյուր, չունի արժեթղթեր և այլ ներդրումներ, սակայն որպես դրամական միջոց հայտարարագրել է 7 մլն ՀՀ դրամ, 5000 դոլար և 1200 եվրո գումար, որը, դրամի վերածած, կազմում է 11 մլն 110 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից՝ Սահակյանը հայտարարագրել է 12 մլն դրամ արժողությամբ «Ֆրանկ Մյուլլեր» ժամացույց և անտիկվար նկար, որի արժեքը գնահատված չէ։ Ընդհանուր առմամբ, «Հանրապետություն» կուսակցության՝ պատգամավորի թեկնածուների դրամական միջոցները միասին կազմում են 430 մլն 80 հազար 600 ՀՀ դրամ, 925 հազար ԱՄՆ դոլար, 274 հազար եվրո և 695 հազար ռուբլի, որը, դրամի վերածած, ընդհանուր կազմում է 1 մլրդ 76 մլն 115 հազար ՀՀ դրամ։ Նարեկ Մարտիրոսյան
18:03 - 16 հունիսի, 2021
Ընտրությունը ճակատագրական է. Քոչարյանը վստահեցրեց՝ իրենց ուժն ի զորու է ապահովել երկրի անվտանգությունը |armenpress.am|

Ընտրությունը ճակատագրական է. Քոչարյանը վստահեցրեց՝ իրենց ուժն ի զորու է ապահովել երկրի անվտանգությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները համարում է ճակատագրական: Քոչարյանը նման տեսակետ հայտնեց Մարալիկում քաղաքացիների հետ հանդիպմանը: «Ընդամենը մնաց մի քանի օր, և ընտրությունը ճակատագրական է: Սա ընտրություն է՝ արժանապատիվ խաղաղություն ունենալու և կյանքը ծնկաչոք շարունակելու մեջ: Սա ընտրություն է՝ իրական թռիչքաձև աճ ունենալու և գործազրկության աճի, աղքատության աճի և արտագաղթի մեջ»,-ասաց Քոչարյանը: Նրա խոսքով՝ վերջին 3 տարվա ընթացքում արտագաղթի թվերն այնքան են, որքան չի եղել վերջին 25 տարվա ընթացքում: Նա վստահեցրեց, որ իրենք այն քաղաքական ուժն են, որը կարող է ապահովել երկրի անվտանգությունը «Մենք այն քաղաքական ուժն ենք, որը կարող է ապահովել երկրի անվտանգությունը, թռիչքաձև տնտեսական աճ: Մեկ անգամ դա արել ենք, դա եղել է ձեր աչքի առաջ, լինելու է նաև երկրորդ անգամ»,-ասաց նա: Մարալիկցիների հետ հանդիպմանը Քոչարյանը նշեց նաև, որ իրենք նման կարգի հանդիպումներ կազմակերպում են՝ վստահ լինելով, որ գալիս են իշխանության, և այս հանդիպումները փորձում են օգտագործել տեղական հարցերին ավելի լավ ծանոթանալու համար: Նա հավելեց, որ Մարալիկում խնդիրները մի քանիսն են՝ միջհամայնքային ճանապարհների որակը, բազմաբնակարանային շենքերի տանիքների և աշխատատեղերի հարցը՝ խոստանալով, որ իրենց ուժն այդ հարցերին լուծումներ տալու է շատ արագ: Քոչարյանը գործող իշխանության մեղադրեց նաև օտարերկրյա ներդրումները զրոյացնելու մեջ: Նա վստահեցրեց, որ նոր զարկ, տեմպ են տալու այդ գործընթացներին:
17:34 - 16 հունիսի, 2021
Ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող Մալաթիա-Սեբաստիայի երկու բնակիչ կալանավորվել է |armenpress.am|

Ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող Մալաթիա-Սեբաստիայի երկու բնակիչ կալանավորվել է |armenpress.am|

armenpress.am: Դատարանը բավարարել է ընտրակաշառք տալու համար մեղադրվող՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ Վ.Վ.-ի և Շ. Դ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։ Այս մասին ասացին Հատուկ քննչական ծառայությունից: Ավելի վաղ, Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Վ.Վ.-ն Շ. Դ.-ի հետ նախնական համաձայնությամբ 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նույն վարչական շրջանի մի խումբ ընտրողների հունիսի 3-ից 11-ն ընկած ժամանակահատվածում առաջարկել և տվել է տարբեր չափերի կաշառք: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարք կատարելու` խմբով, նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք առաջարկելու և տալու համար: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Վ. Վ.-ի ու Շ. Դ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Հիշյալ քրեական գործով ևս մեկ անձ ունի կասկածյալի կարգավիճակ: Նախաքննությունը շարունակվում է:
16:59 - 16 հունիսի, 2021
ԲՀԿ պատգամավորի թեկնածու Աշոտ Անդրեասյանը հրավիրվել է Ոստիկանական բաժանմունք

ԲՀԿ պատգամավորի թեկնածու Աշոտ Անդրեասյանը հրավիրվել է Ոստիկանական բաժանմունք

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Աշոտ Անդրեասյանը հրավիրվել է Ոստիկանական բաժանմունք, նրա դեմ հարուցվել է քրեական գործ, այս մասին նա տեղեկացնում է ֆեյսբուքյան էջում։ «Հրավիրվել եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոստիկանական բաժանմունք։Հավանաբար, hունիսի 14-ին իմ նախընտրական շտաբ ներխուժած «նիկոլական թափթփուկներին» (չակերտները - խմբ․) նեղացնելու, դուրս շպրտելու և համարժեք պատասխան տալու համար հարուցված քրեական գործով է։Հանդիսանալով ԲՀԿ ընտրացուցակով պատգամավորի թեկնածու, կարող եմ փաստել, որ այս ապիկար իշխանությունը շարունակում է իր բոլոր լծակները գործադրել ընդդիմադիր խոշոր քաղաքական ուժերի նկատմամբ ռեպրեսիաներ կիրառելու համար։Ոչ մի միջոցով ձեր վերջաբանը չեք փոխելու։ Ձեզ մնացել է 4 օր»,– ասվում է նրա գրառման մեջ։
16:40 - 16 հունիսի, 2021
Ապրիլյան պատերազմից հետո ԱԹՍ–ներ գնելու ծրագիր էր մշակված, սակայն մի մասն են հասցրել գնել, իսկ 2018–ից հետո ծրագիրը կանգնեցրել են․ Ռ․ Քոչարյան |tert.am|

Ապրիլյան պատերազմից հետո ԱԹՍ–ներ գնելու ծրագիր էր մշակված, սակայն մի մասն են հասցրել գնել, իսկ 2018–ից հետո ծրագիրը կանգնեցրել են․ Ռ․ Քոչարյան |tert.am|

tert.am: Մի կողմից Հայաստանի ծայրում եք ապրում, մյուս կողմից երկիրը այնքան փոքր է, որ այդ ծայրը շատ հեռու չէ։ Այս մասին այսօր ընտրողների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը։«Ես մի բան հիշեցի, երբ տարիներ առաջ նախագահի ինքնաթիռով պաշտոնական հանդիպումների համար թռնում էինք Մոսկվա, ես այդ ժամանակ Արցախի նախագահն էի,  Տեր–Պետրոսյանն էր, Վազգեն Սարգսյանն էր, ես էի ինքնաթիռում։ Քսան րոպե անց Վազգենը ներքև նայեց և ասաց՝ մեր երկիրը պրծավ։ Ընդամենը 20–25 րոպե հատել ենք Վրաստանի սահմանը։ Դա ինչի համար եմ ասում, երկիրը իսկապես փոքր է տարածքով, և մեզ պետք է հարգեն»,–ասաց նա։Ռոբերտ Քոչարյանը կարևորեց տարածքային համաչափ զարգացումը։ «Իհարկե, սուտ կլինի ասել, թե վաղը Աշոցքը կլինի Երևանի պես, բայց բազային, կենցաղային պայմանները, այն, ինչ ասում ենք կյանքի որակ, արժանապատիվ վարձատրություն, լավ ճանապարհներ, այն նվազագույնը, որը պետությունը պարտավոր է կազմակերպվել, ձեզ համար պետք է արվի»,– ասաց նա և խոստացավ մասամբ ժողովրդի դարդերը իրենց վրա են վերցնելու և խոստացավ Աշոցքի տնակների խնդիրը լուծել։
16:38 - 16 հունիսի, 2021
Տիգրան Մուկուչյանը վստահեցրել է՝ որեւէ քաղաքացու ձայն չի կորչի, չի փոշիանա. Մհեր Տերտերյան  |aravot.am|

Տիգրան Մուկուչյանը վստահեցրել է՝ որեւէ քաղաքացու ձայն չի կորչի, չի փոշիանա. Մհեր Տերտերյան |aravot.am|

aravot.am: «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանն ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիներին կոչ արեց՝ անպայման մասնակցե՛ք ընտրություններին. «Մեր հայրենակիցների մի մեծ զանգված կա, որ կա՛մ չեն մասնակցելու ընտրություններին կա՛մ չեն կողմնորոշվել կա՛մ ընտրություն չեն տեսնում: Մեր քաղաքացիները պետք է արագ կողմնորոշվեն, որովհետեւ չմասնակցել ընտրություններին, ես համարում եմ դասալքություն»,-«Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում ասաց Մհեր Տերտերյանը: Նա հորդորեց ուշադրություն դարձնել նոր ստեղծված քաղաքական ուժերի ծրագրերին, մասնավորապես՝ «Միասնական հայրենիքի», որը լուծումներ է առաջարկում թե՛ սահմանների անվտանգությունն ամրապնդելու, թե՛ գերիների հարցի, թե՛ Արցախի եւ այլ սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ: Ասաց, որ հանդիպել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ, որը վստահեցրել է՝ որեւէ քաղաքացու ձայն «չի կորչի, չի փոշիանա, ընտրությունները կանցնեն վերահսկման մթնոլորտում»: Մհեր Տերտերյանի խոսքով՝ իրենց կուսակցությունն ունի հստակ մոտեցում բանակաշինության, արտաքին քաղաքականության, սոցիալ-տնտեսական ոլորտում, հատուկ կարեւորում են սփյուռքի հետ աշխատանքը: Ասաց, որ ծրագրեր ունեն զինվորի ծառայության ժամկետը կրճատել՝ երկու տարին դարձնելով մեկ տարի, բանակաշինության գործում էլ ունեն հատուկ մոտեցումներ. «Մենք կարող ենք ստեղծել հայկական լեգեոն, պետք է պատվեր դնենք բանակի առջեւ: Յուրաքանչյուր բանակ դա պետական պատվեր է, հատկացնում են X ժամանակահատված՝ X գումարներով եւ պետք է ստանանք, օրինակ՝ կա՛մ պաշտպանական բանակ կա՛մ հարձակողական բանակ: Ինչ խնդիր դնում ենք, այդ խնդրին ձգտում ենք»: Մհեր Տերտերյանը գտնում է, որ ընտրությունները միակ ճանապարհն են՝ առանց արյունահեղության ձեւավորելու նոր իշխանություն, կառավարություն: Կուսակցության ղեկավարն ասաց, որ հողային որեւէ զիջման դեմ են, եւ երկրի տարածքային ամբողջականությունը իրենց համար սրբության պես է, եւ այն հողային ֆոնդը, որը Հայաստանն ունի, պետք է անգամ մի թիզ չթողնել անմշակ: Բիզնեսի առնչությամբ էլ ասաց, որ այն պետք է լինի անձեռնմխելի, քանի որ դրա աշխատանքի շնորհիվ է գոյանում պետության բյուջեն: Ասուլիսին ներկա «Միասնական հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու Տիգրան Պարսամյանն ասաց, որ պետք է վերականգնել գյուղնախարարությունը, որպեսզի վերջինս լուծի գյուղացիների խնդիրները: Ըստ նրա՝ գյուղատնտեսությունը մեր տնտեսության 20-25 տոկոսն է կազմում եւ պետք է հասցնել նրան, որպեսզի գյուղատնտեսությունը դառնա տնտեսության 40 տոկոսը: Իսկ դրա համար, ըստ Տիգրան Պարսամյանի, չպետք է ունենանք ազատ հողատարածքներ: Կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարի պատգամավորի թեկնածու Լուսինե Ավագյանն ասաց, որ կուսակցության գաղափարախոսությունը սոցիալ-իրավական է. «Այսինքն՝ պետք է ունենանք հասարակություն, որտեղ կա օրենքի գերակայություն, որտեղ հիմքում ընկած է յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական շահը՝ ով ընտրել է Հայաստանի Հանրապետությունը ` որպես երկիր, որտեղ պետք է ապրի: Բացի սոցիալականը, հիմքում ընկած է նաեւ ազգայինը: Այսօր պետք է ամեն ինչից վեր դասենք մեր ազգային գաղափարախոսությունը»: Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում պառակտության, քաոսի ու անտարբերության ամենաբարձր աստիճանն է, եւ «Միասնական հայրենիքը» ստանձնելու է հաշտարարի դերը: Ըստ Մհեր Տերտերյանի՝ նախկիններին եւ ներկաներին այլընտրանքային կա եւ այդ այլընտրանքը «Միասնական հայրենիքն» է:
16:34 - 16 հունիսի, 2021
Մրցույթները շահել են քաղաքական ուժերի հետ կապ ունեցող կապալառուներ. Փաշինյանը՝ ասֆալտ չանելու մասին |armenpress.am|

Մրցույթները շահել են քաղաքական ուժերի հետ կապ ունեցող կապալառուներ. Փաշինյանը՝ ասֆալտ չանելու մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ճանապարհների ասֆալտապտման համար մրցույթները շահել են քաղաքական որոշ ուժերի հետ կապ ունեցող շինարարական կազմակերպություններ, որոնք նախընտրական շրջանում հատուկ գործերը չեն անում: Փաշինյանն այս մասին ասաց քարոզարշավի շրջանակում Ջերմուկում քաղաքացիների հետ հանդիպմանը: Փաշինյանը նշեց՝ հանրապետությունում 400-500 կմ ասֆալտ պետք է անեն, և ինքը ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվել է, թե ինչու այդ աշխատանքներն ընթացքի մեջ չեն: «Պարզվում է, որ մրցույթները շահել են քաղաքական որոշ ուժերի հետ կապ ունեցող շինարարական կազմակերպություններ: Եվ հիմա նրանք նախընտրական շրջանում հատուկ գործերը չեն անում, որ չերևա, թե այդ գործերն արվում են»,-ասաց նա: Փաշինյանը վստահեցրեց, որ այդ ընկերությունները խնդիր են ունենալու, նրանց զգուշացրեց, որ ունեն ընդամենը ժամեր՝ իրենց տեխնիկան դուրս բերելու, եթե ոչ, ապա ընտրություններից հետո «հանդիպելու են պողպատե մանդատի հետ»: Խոսելով թավիշից՝ նա ասաց, որ հեղափոխությունից հետո այդ բոլոր կապերի, ընկերությունների մասին գիտեին: Իսկ թե ինչու մինչև հիմա այդ հարցով չեն զբաղվել՝ Փաշինյանն ասաց. «Շատ պարզ պատճառով, որովհետև 2018-ի դրությամբ դաշտում շատ քիչ են եղել մարդիկ, որ այս կապերով կապված չեն: Իրենց հարցերը որ լուծեինք, դա նշանակում էր, որ 3 տարի մենք ճանապարհ չէինք կառուցի»:
15:14 - 16 հունիսի, 2021