Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևը Ադրբեջանի ներկայիս նախագահն է։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ:

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Վերընտրվել է 2008, 2013, 2018 թվականներին։

Մյունխենի հանդիպման ձևաչափը որոշել են Փաշինյանն ու Ալիևը |aysor.am|

Մյունխենի հանդիպման ձևաչափը որոշել են Փաշինյանն ու Ալիևը |aysor.am|

aysor.am: Վարչապետի կողմից արտահայտված մյունխենյան սկզբունքները ավելի համապարփակ կերպով արտահայտում են այն, ինչը խոսվեց Մյունխենում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Մյունխենյան սկզբունքների մեջ արտահայտված չէ որևէ բան, որը վերափոխում է, վերաձևավորում է մեր դիրքորոշումները, մոտեցումները Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի ընդհանուր փաթեթի մեջ», -  ասաց նա։ Մնացականյանը համաձայն չէ դիրքորոշումների հետ, թե կարգավիճակի հարցն անտեսվել է։ «Ոչ, չի անտեսվել, անտրամաբական է նման կերպ գնահատել, որովհետև մեր դիրքորոշումը մնում է կայուն», - ասաց նա։ ԱԳ նախարարն ընդգծեց՝ Հայաստանը եղել և մնում է խստորեն հավատարիմ հարցի խաղաղ կարգավորմանը՝ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ «Մենք շարունակելու ենք աշխատել այնպիսի լուծումների համար, ինչպես հայտարարեց վարչապետ Փաշինյանը, որոնք ընդունելի են բոլոր կողմերի, բոլոր ժողովուրդների համար, որը նշանակում է փոխզիջում, իսկ փոխզիջում նշանակում է ճանապարհ, որը ունի երկու ուղղություն ու միակողմանի զիջումների մասին որևէ խոսք երբևէ չի կարող լինել։ Մեզ համար ամենասուր հարցերը եղել ու մնում են ԼՂ մեր հայրենակիցների ռեալ, իրական անվտանգության համակարգի ապահովումը, որից բխում է ստատուսի խնդիրը», - ասաց ՀՀ ԱԳ նախարարը։ Ինչ վերաբերում է մյունխենյան պանելային քննարկմանը, Մնացականյանն ասաց, թե ղեկավարներն են քննարկել՝ ինչպես ներգարվվել այդ ձևաչափի մեջ։ «Երևույթը, կարծում եմ, շատ դրական է, որ մենք կարող ենք նստել ու ղեկավարների մակարդակով բաց զրույցով քննարկել հարցեր», - ասաց նա։
13:30 - 24 փետրվարի, 2020
Տարածքներ, ճանաչում և բանակցություններ․ ինչ փաստեր է խեղաթյուրել Իլհամ Ալիևը Մյունխենում |fip.am|

Տարածքներ, ճանաչում և բանակցություններ․ ինչ փաստեր է խեղաթյուրել Իլհամ Ալիևը Մյունխենում |fip.am|

fip.am: Մյունխենում փետրվարի 15-ին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ  Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պանելային քննարկման ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Հայաստանի ագրեսիայի պատճառով Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը, իբր, օկուպացիայի տակ է: Ալիևը, մասնավորապես, նշել էր. «1990-ականների սկզբին Հայաստանը ագրեսիա սկսեց արդեն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության, որի հետևանքով մեր տարածքի 20 տոկոսն այսօր օկուպացիայի ներքո է, մեկ միլիոն ադրբեջանցիներ դարձան փախստականներ և ներքին տեղահանվածներ»: «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել Իլհամ Ալիևի այս և մի շարք այլ հայտարարություններ՝ պարզելու, թե արդյո՞ք դրանք համապատասխանում են իրականությանը։ Հայկական ուժերը չեն «օկուպացրել» Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը Ադրբեջանի պաշտոնյաները հաճախ են առաջ մղում այն թեզը, թե Հայաստանն իբր օկուպացրել է իրենց պետության տարածքի 20 տոկոսը:  Խորհրդային Ադրբեջանի տարածքը (այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղը) կազմել է 86,600 քառակուսի կիլոմետր: Արցախի Հանրապետության ընդհանուր մակերեսը 11,500 քառակուսի կիլոմետր է: Պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ հայկական վերահսկողության տակ է Խորհրդային Ադրբեջանի տարածքի ոչ թե 20, այլ ընդամենը 13․3 տոկոսը: Ավելին՝ հայկական ուժերի կողմից փաստացի վերահսկողվող տարածքների մասին գրել է նաև բրիտանացի լրագրող, գրող Թոմաս դե Վաալը իր «Սև այգի․ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով» գրքում: Նա 285-296 էջերում, մասնավորապես, գրել է, որ առաջինը 20 տոկոսի գաղափարը առաջ է քաշել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը։ Եվ ադրբեջանցիները, չցանկանալով հակասել իրենց նախագահին, շարունակել են կրկնել, որ հայերը «օկուպացրել են» Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը: Մանրակրկտորեն հաշվելով նախկին ԼՂԻՄ տարածքը, ինչպես նաև ներկայումս Արցախի Հանրապետության մաս կազմող բոլոր շրջանները և ընդունելով, որ իր հաշվարկները կարող են աննշան շեղում ունենալ՝ Թոմաս դե Վաալը գրել է. «Հայկական վերահսկողության տակ է գտնվում 11,797 կմ/քառ տարածք, որը նախկինում եղել է Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանի ընդհանուր տարածքը կազմում է 86,600 կմ/քառ: Այսպիսով, օկուպացված հատվածը Ադրբեջանի 13.62 տոկոսն է, որը մեծ միավոր է, սակայն ոչ այնքան, որքան նախագահ Ալիևի պնդումն է»,- գրել է դե Վաալը: Փաստացի, Իլհամ Ալիևի պնդումը, թե Հայաստանի ագրեսիայի պատճառով Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը «օկուպացիայի» տակ է, սխալ է: Արցախի Հանրապետության անկախությունը չի ճանաչել 10 պետություն Ադրբեջանի նախագահը նույն քննարկման ժամանակ հայտարարել էր նաև, որ մի քանի պետություններ ճանաչել են Արցախի անկախությունը. «Ավելի քան 10 պետություն ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն»,- ասել էր նա: Ավելի ուշ իր խոսքում Ալիևը հակասել էր իր իսկ արտահայտած մտքին՝ ասելով, որ Արցախը ճանաչված պետություն չէ. «… Ոչ ոք չի ճանաչում այս անօրինական սուբյեկտը (Լեռնային Ղարաբաղ — խմբ․)»,- ասել էր նա: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կայքում նշված են այն միավորների անունները, որոնք ճանաչել են Արցախը որպես առանձին պետություն:  Ըստ ԱՀ ԱԳՆ կայքի՝ ամերիկյան ութ, ավստրալիական մեկ նահանգի և Բասկերի երկրի խորհրդարանի կողմից ընդունվել են բանաձևեր՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի: Բայց պետությունների կողմից Արցախը, փաստացի, չի ճանաչվել։  Այնուհանդերձ, ուշագրավ է, որ Ալիևն այս միտքն արտահայտել է Խոջալուի դեպքերի մասին խոսելուց անմիջապես հետո: Հայտնի է, որ 1992 թվականի փետրվարի իրադարձությունները 10 պետություն որակել են որպես ցեղասպանություն՝ ըստ ադրբեջանական կողմի տվյալների: Հավանաբար, Ալիևը լեզվի սայթաքում է թույլ տվել։ Ի դեպ, Ալիևի՝ Խոջալուի մասին արած պնդումներին արդեն անդրադարձել ենք առանձին հրապարակմամբ։ Հակամարտության կողմերը երկուսը չեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր նաև, թե ԼՂ հակամարտությունն ունի երկու կողմ. «Չկա Լեռնային Ղարաբաղի բանակ: Չկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Հակամարտությունը ունի միայն երկու կողմ՝ Հայաստան և Ադրբեջան: Հարցրեք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ովքե՞ր են հակամարտության կողմերը: Նրանք կասեն նույնը՝ Ադրբեջանը և Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը՝ ոչ: Թե ինչո՞ւ ոչ՝ այլ հարց է, բայց մենք չենք խոսելու նրանց հետ»,- ասել էր Ալիևը: Այնուամենայնիվ, կան մի քանի կարևոր փաստաթղթեր, որոնցում Լեռնային Ղարաբաղը արձանագրվել է որպես Արցախյան հակամարտության կողմ: Մասնավորապես, 1994 թվականին Բիշքեկում զինադադարի շուրջ բանակցությունները վարվում էին Արցախի խորհրդարանի նախագահ Կարեն Բաբուրյանի մասնակցությամբ։ Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հետ բիշքեկյան արձանագրությունը ստորագրել է նաև Բաբուրյանը։ Ավելին՝ Արցախյան պատերազմի զինադադարի մասին փաստաթուղթը ստորագրել են երեք կողմերի պաշտպանության նախարարները՝ Սերժ Սարգսյանը (ՀՀ), Սամվել Բաբայանը (ԼՂՀ) և Մամեդրաֆի Մամեդովը (Ադրբեջան)։  Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև վերջին եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում 1997 թվականի գարնանը։  Հատկանշական է նաև, որ մինչև 1998 թվականը Լեռնային Ղարաբաղը բանակցությունների մասնակից էր, և 1998 թվականի նոյեմբերի 10-ին միջնորդների՝ հակամարտության կողմերին առաջարկված «Ընդհանուր պետություն» տարբերակը ուղարկվել էր նաև Լեռնային Ղարաբաղին՝ կարծիք ստանալու նպատակով։  Այսպիսով, Ադրբեջանի ղեկավարը, չնայած ողջ քննարկման ընթացքում հայտարարում էր, որ իր բերված փաստարկները ճիշտ են և դրանք կարելի է ստուգել համացանցում, սակայն, փաստացի, ներկայացրել է իրականությունը խեղաթյուրող պնդումներ։  Ինչ վերաբերում է Մյունխենում Ալիևի և Փաշինյանի հանդիպման ընթացքում հնչած պատմական փաստերի իսկությանը, ապա դրանց կանդրադառնանք առաջիկա հրապարակումներում։ Լուսինե Ոսկանյան
10:24 - 19 փետրվարի, 2020
Խոջալուի մասին Մութալիբովի հարցազրույցն իրական է, Դանա Մազալովան վերահաստատում է, Ալիևը՝ ստում |armenpress.am|

Խոջալուի մասին Մութալիբովի հարցազրույցն իրական է, Դանա Մազալովան վերահաստատում է, Ալիևը՝ ստում |armenpress.am|

armenpress.am: Խոջալուի դեպքերի մասին Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հետ հայտնի հարցազրույցի հեղինակ՝ «Նեզավիսիմայա գազետա» թերթի թղթակից Դանա Մազալովան վերահաստատում է՝ տպագրվածն ամբողջովին համապատասխանում է Ադրբեջանի նախկին նախագահի խոսքին, որքան էլ ներկա նախագահ Իլհամ Ալիևը փորձի հերքել այն: Լրագրողն ափսոսում է, որ տեխնիկական հնարավորություններից ելնելով չի կարողացել պահպանել ձայնագրությունները, քանի որ դրանք արվել են ձայներիզների վրա, որոնք, հնարավոր է, վերաձայնագրված լինեն: «Չկար համացանց, չկային համակարգիչներ, բայց ես հաստատում եմ, որ այն, ինչ գրել եմ, Այազ Մութալիբովն ասել է, այնտեղ որևէ բան չի հնարվել: Նա կարող է ինչպես ուզում է հերքել այն, սակայն այն ժամանակ նա դա ասել է, ինչպես տպագրված է «Նեզավիսիմայա գազետա» թերթում: Այդ թերթի օրինակը ես ունեմ, համացանցում էլ է հասանելի` Այազ Մութալիբովը դա ասել է»,- հայտարարեց Մազալովան, ով միակն է եղել, ում Մութալիբովը բացառիկ հարցազրույց է տվել նախագահի պաշտոնը թողնելուց մեկ ամիս անց՝ նշելով, որ Խոջալուի դեպքերը կազմակերպել էր ադրբեջանական ընդդիմությունը, որպեսզի առիթ լիներ իր հրաժարականի համար։ Մազալովան Խոջալուի ողբերգության պատմությանը ծանոթացել է անձամբ բացառիկ կադրեր վավերագրած կինոօպերատոր Չինգիզ Մուստաֆաևի տեսանյութերից: «Չինգիզը, ում հետ ծանոթացել էինք Կիսլովոդսկում, իր բնակարանում պատմեց ինձ, թե ինչպես էին այդ մարդկանց սպանում, վնասում էին ծնկները, որպեսզի նրանք չկարողանան գնալ: Ծնկները… մարդու մարմնի վրա ամենացավոտ տեղը: Հաջորդ օրը ես պայմանավորած էի հարցազրույցի համար Մութարիբովի հետ: Ես չէի կարող նրան չհարցնել, թե ինչ եմ տեսել Չինգիզի նկարահանած կադրերում: Միայն թե չասացի իմ ընկերոջ՝ Չինգիզի անունը, որպեսզի նրան չվնասեմ: Երկու ամիս հետո Չինգիզին սպանեցին…»,-ցավով հիշում է լրագրողը: Նա ներկայացրեց ևս մեկ սարսափելի փաստ, որը ֆիքսել է անգամ 1992 թ. մարտին ԵԱՀԽ Նախարարների խորհրդի գործող նախագահ Իրժի Դինստբիրի կողմից իրականացվող ԵԱՀԽ միջնորդական առաքելությունը. չհուղարկավորված և նեխած մարմիններ. Խոջալուի դեպքերը տեղի էին ունեցել փետրվարի վերջին, իսկ մուսուլմանական կարգի համաձայն` մահացած մարդուն պետք է հուղարկավորել մինչև երկրորդ օրը: Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։
21:40 - 17 փետրվարի, 2020
Ալեն Սիմոնյանը Փաշինյան-Ալիև հանդիպման ձևաչափը հայկական կողմի համար շահեկան է համարում |armenpress.am|

Ալեն Սիմոնյանը Փաշինյան-Ալիև հանդիպման ձևաչափը հայկական կողմի համար շահեկան է համարում |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ձևաչափը հայկական կողմի համար շահեկան է համարում։ Այս մասին Սիմոնյանն ասաց «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով փետրվարի 15–ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ պանելային քննարկման մասնակցությանը: Քննարկումն ընթանում էր բաց ձևաչափով և ուղիղ հեռարձակմամբ։ «Փաշինյան–Ալիև զրույցի համար առաջարկվել էր ֆորմատ, որտեղ մեր հարևան պետության ղեկավարը շատ անհարմար վիճակում էր հայտնվել, քանի որ այնպես չէ, որ Ալիևը հայտնի է իր հրապարակային խոսքով: Սա այն ֆորմատն էր, որը մեզ համար ամենահետաքրքիրն ու շահեկանը կարող էր լինել, և այդպես էլ եղավ», - նշեց Սիմոնյանը։ ԱԺ փոխնախագահը նշեց նաև, որ զրույցի ֆորմատին համապատասխան, կարճ ժամանակում վարչապետը ներկայացրել է այն ամենը, ինչը պետք էր ասել։ Փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկում, որին մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
21:26 - 17 փետրվարի, 2020
Փաշինյանը «Մյունխենյան սկզբունքներ»-ն է հրապարակել

Փաշինյանը «Մյունխենյան սկզբունքներ»-ն է հրապարակել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է 6 սկզբունք, որոնք հնչեցվել են Մյունխենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկման ժամանակ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Դրանք նա անվանել է «Մյունխենյան սկզբունքներ»: «1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը: 2. Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի և բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը: 3. Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը: 4. Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա ճեղքում: 5. Հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար և Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաև Ադրբեջանը: 6. ԼՂ հարցը չունի ռազմական լուծում: Եթե որևէ մեկը կասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կասի՝ ուրեմն այն վաղուց լուծված է», - ներկայացրել է վարչապետ Փաշինյանը։  Մյունխենում երեկ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարճ հանդիպումը: Հանդիպումից հետո Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ։ Քննարկումը տևել է մոտ 45 րոպե, այն վարել է «Ամերիկա-Ռուսաստան» հիմնադրամի նախագահ Սելեստա Վալանդերը: Փաշինյանը և Ալիևը հանդես են եկել ելույթներով։ Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը միայն մեկ անգամ են պաշտոնապես բանակցել՝ անցած տարի մարտին Վիեննայում։ Կարճատև հանդիպումներ, շփումներ, սակայն, շատ են եղել:
14:53 - 16 փետրվարի, 2020
Մեզ միկրոհեղափոխություններ են պետք, որ դրանք վերափոխենք մինի հեղափոխությունների. Ն. Փաշինյանը՝ ԼՂ հակամարտության կարգավորման մասին |tert.am|

Մեզ միկրոհեղափոխություններ են պետք, որ դրանք վերափոխենք մինի հեղափոխությունների. Ն. Փաշինյանը՝ ԼՂ հակամարտության կարգավորման մասին |tert.am|

tert.am: Մենք հավատարիմ ենք խաղաղության գործընթացին, դրա համար ես կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության ձևաչափով: Այս մասին Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակներում Արցախյան հարցին նվիրված քննարկման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու՞ հակամարտության կողմերը չեն դիմում Արդարադատության միջազգային դատարան: «Մենք շատ ինտենսիվ ենք աշխատում, և ինչպես ասացինք՝ մենք պատրաստ ենք իրական ջանք գործադրել՝ իրոք հակամարտության փոփոխության հասնելու համար»,-նշեց նա: Անդրադառնալով բանակցային գործընթացում իր նախաձեռնած «մինի հեղափոխություններին»՝ վարչապետն ասաց. «Իմ սկզբունքային պատկերացումը հետևյալն է՝ հնարավոր չէ այս երկար տևած հակամարտությունը 1 կամ 2 քայլով լուծել, մեզ միկրոհեղափոխություննր են պետք, որ դրանք վերափոխենք մինի հեղափոխությունների, որից հետո իրոք բեկում ունենանք բանակցային գործընթացում»,-ասաց նա՝ նշելով, որ 2018-ի սեպտեմբերին ինքը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: «Ինչու է սա միկրոհեղափոխություն, քանի որ ես Հայաստանի առաջին առաջնորդն եմ, ով ասում է, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար: Իսկ հիմա անցել է ավելի քան 1 տարի այդ հեղափոխությունից, ես ոչ միայն Հայաստանի միակ առաջնորդն եմ, այլև Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներից միակն եմ, ով ասում է, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար»,-ասաց Փաշինյանը: Վերջինիս խոսքով՝ հաջորդ միկրոհեղափոխությունն այն է, որ իր ասուլիսներից մեկի ժամանակ սոցցանցերի հայ և ադրբեջանցի օգտատերերին կոչ է արել սոցցանցերը չօգտագործել իրար վիրավորելու, սպառնալու համար: «Կոչ արեցի սոցիալական մեդիան, նոր տեխնոլոգիաներն օգտագործել՝ փորձելու համար իրար ավելի լավ հասկանալ: Դա էլ մոտեցում է, և ես փորձել եմ ուղղակիորեն խոսք ուղղել Ադրբեջանի ժողովրդին, եթե նախագահ Ալիևը դեմ չէ, ես էլ դեմ չեմ լինի, եթե նախագահ Ալիևը խոսի հայ ժողովրդի հետ: Բայց մենք մի շատ տարօրինակ փաստ ունենք՝ նախագահ Ալիևը հրաժարվում է խոսել ԼՂ ներկայացուցիչների հետ, և դա շատ տարօրինակ փաստ է՝ ինչպես է հնարավոր լուծել ԼՂ հակամարտությունը՝ չխոսելով ԼՂ ներկայացուցիչների հետ: Իմիջիայլոց՝ ԼՂ-ն ճանաչվել է որպես հակամարտության կողմ և բանակցությունների կողմ ԵԱՀԿ-ի կողմից: Դա երկու անգամ տեղի է ունեցել՝ 1992 թ.-ի մարտի 24-ին և 1994թ,-ին՝ Բուդապեշտում ԵԱՀԿ գագաթնաժողովին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
11:34 - 16 փետրվարի, 2020
Հնարավոր չէ, որ Լեռնային Ղարաբաղը զիջի իր անվտանգությունը․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

Հնարավոր չէ, որ Լեռնային Ղարաբաղը զիջի իր անվտանգությունը․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

<diarmenpress.am: v dir="auto">Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ ԼՂ հիմնահարցի վերաբերյալ քննարկմանը ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղը բանակցությունների և հակամարտության կողմ չէ։ «Ադրբեջանը երկու անգամ համաձայնագրեր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի հետ․ առաջին անգամ 1994 թվականին, և դա հրադադարի համաձայնագիրն էր Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև, պաշտպանության նախարարներն են ստորագրել այդ փաստաթուղթը։ Դրանից երեք ամիս անց վերահաստատել են, որ հրադադարը պահպանվելու է այնքան, մինչև կոնֆլիկտը ստանա քաղաքական լուծում»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։    ՀՀ վարչապետը նկատեց, որ Դուշանբեում իր և Ադրբեջանի նախագահի առաջին հանդիպումից հետո լարվածությունն ընդհանուր առմամբ աննախադեպ անկում է ապրել, կարողացել են ուղիղ կապ ստեղծել շփման և տեղեկատվության փոխանակման համար։
11:10 - 16 փետրվարի, 2020
Ադրբեջանի տեսակետից դրանք տարածքներ են, Ղարաբաղի տեսակետից՝ անվտանգություն, որը զիջելն անհնար է․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

Ադրբեջանի տեսակետից դրանք տարածքներ են, Ղարաբաղի տեսակետից՝ անվտանգություն, որը զիջելն անհնար է․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Հնարավոր չէ՝ անվտանգությունը որևէ մեկը զիջի, Ղարաբաղի պարագայում էլ դա անհնար է: Այս մասին Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակներում Արցախյան հարցին նվիրված քննարկման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե կողմերը հնարավոր համարու՞մ են միջանկյալ լուծում, որը կարգավիճակի հարցը կթողնի հետոյին: Փաշինյանն ասաց, որ երբ ադրբեջանական կողմը խոսում է տարածքներից, դրանք Ադրբեջանի տեսակետից են տարածքներ, բայց Ղարաբաղի տեսակետից՝ անվտանգություն են: «Մեզ պետք է հասկանալ՝ ինչու է ձևավորվել այսօրվա ստատուս քվոն, որովհետև երբ ԼՂ-ն փորձեց ինքնորոշման իր իրավունքից օգտվել, ռազմնական գործողություններ սկսվեցին ԼՂ հայերի դեմ, և նրանք հարկադրված եղան ինքնապաշտպանություն կազմակերպել: Նախագահ Ալիևը Շուշիի, ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտի մասին խոսեց: Ստեփանակերտը տարիներ շարունակ Շուշիից ռմբակոծվում էր, և խաղաղ քաղաքացիները երկար ժամանակ ապրում էին ստորգետնյա կացարաններում, դա է ճշմարտությունը, հնարավոր չէ, որ անվտանգությունը որևէ մեկը զիջի, Ղարաբաղի պարագայում էլ դա անհնար է»,-ասաց ՀՀ վարչապետը: Վերջինս անդրադարձավ Ադրբեջանի նախագահի՝ Ադրբեջանի զինված ուժերի մասին հայտարարությանը՝ նշելով, թե իր որդին զինծառայությունն անցնում է Լեռնային Ղարաբաղում. «Բայց նա գնաց այնտեղ որպես կամավոր, հոժարակամ գնաց: Գնաց՝ պաշտպանելու համար իր հայրենակիցներին, քանի որ ինքը գիտի պատմությունը, ինքը գիտի՝ ինչ է եղել 1988 թվականից սկսած: Ես արդեն ասացի Շահումյանի շրջանի մասին, որտեղ բնակչությունը 100 տոկոսով հայկական էր, և հիմա անգամ մեկ հայ այնտեղ չի ապրում: Մենք գիտենք նաև Նախիջևանի դեպքը, որտեղ ահռելի հայկական բնակչություն կար: Նախիջևանն էլ Ադրբեջանի կազմում Ինքնավար Հանրապետություն է, և հիմա այնտեղ մեկ հայ չկա»,-ընդգծեց Փաշինյանը: Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։ 
11:02 - 16 փետրվարի, 2020
Երբ Տիգրան Մեծը բանակցում էր Պոմպեոսի հետ, Ադրբեջան պետություն չկար. Փաշինյանը՝ Ալիեւին |lragir.am|

Երբ Տիգրան Մեծը բանակցում էր Պոմպեոսի հետ, Ադրբեջան պետություն չկար. Փաշինյանը՝ Ալիեւին |lragir.am|

lragir.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ վերահաստատեց` Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում․ ինչպես Ադրբեջանն է անկախություն ձեռք բերել Խորհրդային Միությունից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը` Ադրբեջանից և Խորհրդային Միությունից: Փաշինյանը նաև նշեց, որ հիմնահարցի կարգավորման բանակցությունների համար նոր գաղափարներ առաջ քաշելու ահրաժեշտություն է տեսնում: Փաշինյանն այս մասին ասաց Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի թեմայով քննարկմանը, որին մասնակցում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա նախ անդրադարձավ Ալիևի պատմական «ակնարկին»` շեշտելով, որ այդքան հեռու պետք չէր գնալ: «Պետք չէր գնալ պատմության գիրկը, քանի որ երբ հայ թագավոր Տիգրան Մեծը բանակցում էր Պոմպեոսի` հռոմեական ռազմական առաջնորդի հետ, չկար որևէ պետություն Հարավային Կովկասում և ընդհանրապես ամբողջ աշխարհում, որը կանվանվեր Ադրբեջան: Ուստի չեմ կարծում, թե ճիշտ մոտեցում է այդքան հեռու գնալ: Ես կարող եմ գնալ էլ ավելի հեռուն և սկսել օրինակ մ.թ.ա․ 400-րդ թվականից, բայց այդպես չեմ վարվի, քանի որ չեմ կարծում, թե դա ճիշտ մոտեցում է»,-նշեց Փաշինյանը: ՀՀ վարչապետը շեշտեց, որ հենց Կովկասյան բյուրոն է որոշում կայացրել, որ Ղարաբաղը լինի Հայաստանի մաս, դա ամբողջովին օրինական որոշում էր: «Այդ որոշումից հետո Ստալինի անձնական նախաձեռնությամբ այդ որոշումը Մոսկվայում փոխվեց: Դա կարծես դավ էր, համաձայնություն էր Ստալինի, Լենինի և Աթաթուրթի միջև: Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջան պետության կազմում: Ղարաբաղը դրվել է, մտցվել է Ադրբեջանի կազմի մեջ միայն Խորհրդային Միության ձևավորման գործընթացում: Եվ երբ մենք խոսում ենք տարածքային ամոբղջականության մասին, պետք է որոշենք, թե որ երկրի տարածքային ամբողջականության մասին ենք մենք խոսում: Իմ հարցն այն է, որ եթե Ադրբեջանը հարգում էր Խորհրդային Միության տարածքային ամբողջականությունը, դառնալով անկախ պետություն, ինչպես էր հարգում այդ տարածքային ամբողջականությունը, եթե Ադրբեջանը դուրս եկավ Խորհրդային Միությունից նույն կերպ, ինչ Լեռնային Ղարաբաղը դուրս եկավ Խորհրդային Միությունից: Դուք կարող եք ասել, թե ես հիմա խոսում եմ մի պետության մասին, որը գոյություն չունի, այսինքն՝ Խորհրդային Միության, բայց Խորհրդային այն Հանրապետությունը, որի կազմի մեջ էր Լեռնային Ղարաբաղը նույնպես գոյություն չունի, գոյություն չունի Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, և  դա ճշմարտությունն է: Եվ ինչպես Ադրբեջանն անկախություն ձեռք բերեց Խորհրդային Միությունից, նույն կերպ Ղարաբաղը ձեռք բերեց անկախություն` և Խորհրդային Միությունից, և Խորհրդային Ադրբեջանից»,-ասաց Փաշինյանը: Անդրադառանալով Խոջալուի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարություններին` ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ 90-ականների կեսին Ադրբեջանի նախկին նախագահ Այաս Մութալիբովը հարցազրույց էր տվել ռուսական թերթին` ասելով, որ Խոջալուի սադրանքը կազմակերպվել էր ադրբեջանական ընդդիմության կողմից` նրան իշխանությունից հեռացնելու նպատակով: «Եվ դա իմիջիայլոց տեղի ունեցավ, որովհետև այդ իրադարձության հետևանքով Մութալիբովը հեռացվեց Ադրբեջանի նախագահի պաշտոնից»,-ասաց Փաշինյանը: Անդրադառնալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի փաստաթղթերին` նա նշեց`  դրանց իմաստն է առանց պայմանների և անհապաղ հաստատել հրադադար, այսինքն՝ դադարեցնել որևէ բռնություն և դադարեցնել ռազմական գործողությունները: «Եվ եթե նայեք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի թիվ 884 բանաձևը, կտեսնենք, որ այնտեղ գրված է. որ Ադրբեջանը խախտել է հրադարարը, և դրա հետևանքով Ադրբեջանը կորցրել է տարածքներ: Եվ առաջին հերթին Ադրբեջանն է, որ չի պահել, չի հարգել անվտանգության խորհրդի փաստաթղթի կանոնները: Եվ շատ կարևոր նշել դա»,-ասաց Փաշինայնը: Ամբողջությամբ՝ lragir.am-ում։ 
22:33 - 15 փետրվարի, 2020
ՀՀ-ն և ԼՂՀ-ն պատրաստ են ներդրում ունենալ գլոբալ անվտանգության ու հարատև խաղաղության մեջ․ Փաշինյան  |armenpress.am|

ՀՀ-ն և ԼՂՀ-ն պատրաստ են ներդրում ունենալ գլոբալ անվտանգության ու հարատև խաղաղության մեջ․ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի Հանրապետությունը և Արցախը պատրաստ են իրական ջանքեր գործադրել՝ տարածաշրջանում հարատևելի խաղաղություն ձևավորելու համար։ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ  ԼՂ հիմնահարցի վերաբերյալ քննարկման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ ես այս իրավիճակը համարում եմ ոչ միայն իմ պատասխանատվությունը՝ հանուն իմ երկրի անվտանգության, այլ նաև ես գիտակցում եմ իմ պատասխանատվությունը տարածաշրջանի անվտանգության համար, համաշխարհային գլոբալ անվտանգության համար, և ես առաջարկում եմ նախագահ Ալիևին այս իրավիճակն ընկալել որպես մեր երկուստեք խնդիրը, անելիքը, այն է՝ ձևավորել հարատևելի խաղաղություն և կայունություն, ու այս իրավիճակը դիտարկել ոչ միայն մեր ազգային օրակարգի հիմնախնդիր, այլ նաև որպես գլոբալ և տարածաշրջանային անվտանգության օրակարգի խնդիր և մեր պարտականությունն ու պարտքն է մեր ջանքերը գործադրել, մեր ներդրումը ունենալ գլոբալ անվտանգության մեջ, և ես ձեզ հավաստիացնում եմ, որ ՀՀ-ն և ԼՂ-ն պատրաստ են դրան»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետն ընդգծեց, որ միջազգային հանրությունը պետք է շատ հստակ շեշտի, որ ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում։ «Եթե որևէ մեկն այլ կերպ է մտածում և ասում է, թե կա հակամարտության ռազմական լուծում, ես կարծում եմ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կպատասխանի, որ այդ պարագայում մենք կարող ենք ասել, որ այս հակամարտությունն արդեն լուծված է։ Ես, սակայն, կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է տևական, հարատևելի խաղաղություն»,- նշեց Փաշինյանը։
22:18 - 15 փետրվարի, 2020
Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում․ Նիկոլ Փաշինյան |shantnews.am|

Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում․ Նիկոլ Փաշինյան |shantnews.am|

shantnews.am: Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ պանելային քննարկմանն Ալիևը կեղծ պատմական տեղեկություններ փորձեց հաղորդել հավաքվածներին՝ ներկայացնելով, թե իբր Արցախը, Երևանը ադրբեջանական տարածքներ են եղել։ Սրան պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա Ալիևին խնդրեց այդքան հեռու չգնալ և բացատրեց, որ երբ Տիգրան Մեծը բանակցում էր հռոմեացի զորավար Պոմպեոսի հետ, այդ ժամանակ աշխարհում որևէ տեղ Ադրբեջան անունով որևէ պետություն չկար։ Փաշինյանն ասաց, որ եթե հեռուն գնան, ապա ինքը կարող է ավելի հեռվից գալ, բայց դա ճիշտ մոտեցում չի համարում։ Ինչ վերաբերում է Արցախի պետականությանը, Փաշինյանն ասաց, որ համաձայն չէ Ալիևի հնչեցրած հայտարարությունների հետ։ Փաշինյանն ասաց, որ Իոսիֆ Ստալինի անձնական որոշման հետևանքն է եղել, որ Արցախը հանձնվել է Ադրբեջանին։ – Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, այն միայն դրվել է Խորհրդային Ադրբեջանի տարածքի մեջ, – ասաց Փաշինյանը։ Վարչապետն ասաց, որ Լեռնային Ղարաբաղը ԽՍՀՄ կազմից դուրս է եկել այնպես, ինչպես դուրս է եկել Ադրբեջանը։
21:30 - 15 փետրվարի, 2020
Ալիևը Հայաստանին առաջարկում է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակում կատարել |factor.am|

Ալիևը Հայաստանին առաջարկում է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակում կատարել |factor.am|

factor.am: Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ անհրաժեշտ է փոխանակել Ադրբեջանում և Հայաստանում պահվող անձանց՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Այս մասին հայտնում է Interfax-ի ադրբեջանական ծառայությունը։Ավելի վաղ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե Հայաստանը հրաժարվում է փոխանակում կատարել «բոլորի համար դիմաց» սկզբունքով: Բանն այն է, որ 2019-ի սեպտեմբերին Բաքուն առաջարկել էր փոխանակել Հայաստանի քաղաքացիներ Կարեն Կազարյանին և Արայիկ Կազարյանին՝ ադրբեջանցի Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի դիմաց, որոնք դատապարտվել էին Արցախում ծանր հանցագործությունների համար: Իր հերթին, պաշտոնական Ստեփանակերտը մերժել էր առաջարկը ՝ անվանելով այն աբսուրդ և անբարոյականություն, քանի որ Բաքուն առաջարկում էր փոխանակել Հայաստանի քաղաքացիներին այնպիսի մարդկանց դիմաց, որոնք կատարել են լուրջ հանցագործություններ՝ ներառյալ անչափահասի սպանություն:
12:59 - 15 փետրվարի, 2020
Երկկողմ հանդիպումներ, ղարաբաղյան հարցով քննարկում. Նիկոլ Փաշինյանի այցը Գերմանիա շարունակվում է |armenpress.am|

Երկկողմ հանդիպումներ, ղարաբաղյան հարցով քննարկում. Նիկոլ Փաշինյանի այցը Գերմանիա շարունակվում է |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գերմանիա կատարած աշխատանքային այցի երրորդ օրը շարունակվելու է Մյունխենում՝ երկկողմ հանդիպումների հագեցած օրակարգով։ Աշխատանքային երրորդ օրվա առաջին հանդիպումը կկայանա ԵԽ գլխավոր քարտուղար Մարիյա Պեյչինովիչ Բուրիչի հետ։ Նախատեսված են երկկողմ հանդիպումներ նաև Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Ստևո Պենդարովսկու, Քուվեյթի վարչապետ Շեյխ Սաբահ Խալեդ Ալ֊Համադ Ալ Սաբահի, Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգի հետ։ Նախատեսված է նաև ձեռքսեղմում Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցի հետ։ Նիկոլ Փաշինյանի Գերմանիա կատարելիք այցի համատեքստում վերջին օրերին ամենաշատ քննարկվող թեման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հնարավոր հանդիպումն էր։ Այդ հանդիպումը, ըստ ամենայնի, կկայանա, այդ մասին նշված է Մյունխենի անվտանգության համաժողովի պաշտոնական կայքում։ Երկու երկրների ղեկավարները կմասնակցեն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկմանը։ Այն տեղի կունենա փետրվարի 15-ին, տեղական ժամանակով 17:30-ից մինչև 18:15-ը (Երևանի ժամանակով 20։30-ից մինչև 21:15-ը): Քննարկման համակարգողը կլինի ԱՄՆ ռուսական հիմնադրամի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սելեստա Ա. Վալանդերը: Փետրվարի 14-ին Մյունխենում մեկնարկել է անվտանգության միջազգային 56-րդ համաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ներկա է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
11:43 - 15 փետրվարի, 2020