Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Բաքուն պատրաստ է փոխանակել Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին Գուլիևի և Ասկերովի հետ. հայտարարություն |aysor.am|

Բաքուն պատրաստ է փոխանակել Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին Գուլիևի և Ասկերովի հետ. հայտարարություն |aysor.am|

aysor.am։ Բաքուն պատրաստ է փոխանակել Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին՝ ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցիների հետ:«Մենք պատրաստ ենք փոխանակել Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ», - այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը:Վերջինս նշել է, որ փոխանակման պատրաստակամության վերաբերյալ դիմումը համապատասխան միջազգային կառույցներին ուղարկվել է սեպտեմբերի 11-ին:Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանը Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Վերջինս հայտնվել էր Ադրբեջանի սահմանին 2018 թվականի հուլիսին՝ չպարզված պայմաններում, մինչդեռ Ադրբեջանում նրան դիվերսանտ են համարում: Օգոստոսի 12-ին, ժամը 12:00-ի սահմաններում Արցախի ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, զինծառայող 2000 թվականին ծնված Արայիկ Ղազարյանը լքել է մարտական դիրքերը: Ադրբեջանը հայտարարել է, որ զինծառայողը գտնվում է նրանց մոտ: Խախտելով միջազգային իրավունքի նորմերը՝ Ադրբեջանը հրապարակել է զինծառայողի լուսանկարը:Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացիներ Գուլիևն ու Ասկերովը 2014 թվականի ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել են 22 տարվա ազատազրկման և ցմահ դատապարտման՝ դեռահասի սպանության, ԼՂՀ սահմանի ապօրինի հատման, զենքի պահման և լռտեսության, ինչպես նաև հայոց բանակի սպայի սպանության համար:
06:23 - 19 սեպտեմբերի, 2019
Ադրբեջանը չի նախատեսում որևէ ձևաչափով մասնակցել ՀԱՊԿ աշխատանքին. Ադրբեջանի նախագահի աշխատակազմ |aysor.am|

Ադրբեջանը չի նախատեսում որևէ ձևաչափով մասնակցել ՀԱՊԿ աշխատանքին. Ադրբեջանի նախագահի աշխատակազմ |aysor.am|

aysor.am: Բաքուն չի դիտարկում ՀԱՊԿ-ում մասնակցություն ունենալ որպես դիտորդ, ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով վարչության պետ Հիքմեթ Հաջիևը:«Այս պահին Ադրբեջանը որևէ ձևաչափով չի դիտարկում մասնակցությունը ՀԱՊԿ-ին, ներառյալ` դիտորդի կարգավիճակով: Հայաստանում դա այնքան ֆոբիա է դարձել, որ Երևանում հարցը քննարկման են դնում՝ առանց Ադրբեջանի կողմից պաշտոնական որևէ ուղերձի», - ասել է Հաջիևը RealTV- ին տված հարցազրույցում: Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ Ադրբեջանը սերտ բարեկամական և գործընկերային հարաբերություններ ունի ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների հետ, ներառյալ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում, բացառությամբ Հայաստանի, և նաև սերտորեն հետևում է ՀԱՊԿ գործունեությանը և կազմակերպության կողմից քննարկվող հարցերին: Ավելի վաղ Երևանում, պատասխանելով լրագրողների հարցերին, Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը հայտարարել էր, որ Մոսկվան դեմ չէ, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանա: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը լրագրողներին ասել էր, որ ՀԱՊԿ-ի դռները ոչ մեկի համար փակ չեն, բայց որոշումները կայացվում են կոնսենսուսով:Միևնույն ժամանակ, ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հայտարարել էր, որ կա ՀԱՊԿ կանոնադրություն, որը հստակ սահմանում է գործընկերոջ և դիտորդի համար հատուկ պահանջներ:
10:38 - 16 սեպտեմբերի, 2019
Բաքուն «Azersky» արբանյակով ուսումնասիրել է բնական ռեսուրսների օգտագործումը ԼՂ տարածքում |azatutyun.am|

Բաքուն «Azersky» արբանյակով ուսումնասիրել է բնական ռեսուրսների օգտագործումը ԼՂ տարածքում |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Բաքուն «Azersky» արբանյակի միջոցով ուսումնասիրություն է իրականացրել Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում բնական ռեսուրսների օգտագործման և նոր ենթակառուցվածքների ստեղծման վերաբերյալ ու հայտարարել, թե Բաքուն մտադիր է «հասցված վնասի փոխհատուցում պահանջել Հայաստանից»։ Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը պնդում է, որ Շուշիին մոտ գտնվող «Իսաբուլաղ» տարածքից հատվել է 0,46 հա անտառ։ Բացի այդ, արբանյակային լուսանկարների վերլուծության արդյունքում ադրբեջանական կողմը պարզել է, որ «Քելբաջարի շրջանում ապօրինաբար շահագործվում են ոսկու հանքավայրեր, իսկ Թերթերի շրջանի «Դեմիրլի» հանքավայրում երկրաբանախուզական աշխատանքներ են տարվում և հայտնաբերվել են նոր ենթակառուցվածքների տարրեր (ճանապարհ, շինություն, տեխնիկա-սարքավորումներ)։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, պաշտոնական Բաքուն պնդել է, որ «վնասը կհաշվվի միջազգային մեխանիզմների միջոցով» և «ապօրինի գործողությունների պատճառով Հայաստանը իրավական պատասխանատվության կենթարկվի»։
11:46 - 10 օգոստոսի, 2019
Ադրբեջանում հնարավոր են արտահերթ խորհրդարանական ընտրություններ |Հայաստանի Հանրապետություն|

Ադրբեջանում հնարավոր են արտահերթ խորհրդարանական ընտրություններ |Հայաստանի Հանրապետություն|

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2020 թ նոյեմբերին, սակայն 2018 թվականի ամռանից նախանշվում են գործընթացներ, որոնք կարող են հանգեցնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդեն այս տարվա աշնանը։ Ներկայումս Ադրբեջանի ներքաղաքական դաշտում հավակնություններ ունեցող քաղաքական ուժերից են ազգայնականներն են՝ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի գլխավորությամբ, նաեւ ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամեդովը, որն ազատ արձակվելով շուրջ հինգ տարի բանտարկությունից հետո, հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ ակտիվորեն պատրաստվում են առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ շեշտելով, որ իշխանության փոփոխությունը պետք է սկսվի հենց խորհրդարանից։ Հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում նաեւ իշխանության ներսում։ Այստեղ կան միմյանց հետ աշխատող, միեւնույն ժամանակ հակակշռող, երբեմն նաեւ իրար դեմ պայքարող երկու կլաններ՝ նախիջեւանյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավար, «Նոր Ադրբեջան» կուսակցության ներկայացուցիչ Ռամիզ Մեհդիեւի եւ Փաշաեւների ընտանիքը՝ Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի գլխավորությամբ։ Ադրբեջանի ներկայիս իշխանության համար շարունակում են վտանգ ներկայացնել իսլամական ուժերը։
05:55 - 23 հուլիսի, 2019
Ալիևի արտաքին կապերի պաշտոնյան Chatham House-ում պատմել է, թե ինչ են ակնկալում Ղարաբաղի հարցում |civilnet.am|

Ալիևի արտաքին կապերի պաշտոնյան Chatham House-ում պատմել է, թե ինչ են ակնկալում Ղարաբաղի հարցում |civilnet.am|

civilnet.am: Հուլիսի 11-ին Լոնդոնում՝ Chatham House-ում հյուրընկալվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը և պատասխանել քննարկման մասնակիցների հարցերին։ Commonspace.eu կայքը դրվագներ է ներկայացրել քննարկման «օն դը ռեկորդ» մասից։ Հաջիևը վրդովմունք է հայտնել Հայաստանի իշխանությունների վարքագծի շուրջ։ Ըստ նրա, Բաքուն հույս ուներ, որ Փաշինյանի իշխանության գալը փոխելու է խաղի կանոնները, սակայն փոխարենը ականատես է լինում «մեկ քայլ առաջ և երկու քայլ հետ» գործընթացի: Նա պնդել է, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև լուրջ խնդիրներ չկան և երկու երկրների միջև հարաբերությունները բնութագրել է «ռոմանտիկ»: Հաջիևը լավատես է Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների ներկայիս վիճակի վերաբերյալ։ Ըստ նրա՝ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները առաջընթաց են գրանցում, և երեք գլուխներից երկուսն արդեն համաձայնեցվել են, իսկ երրորդ գլխում ընդամենը մի քանի հարց է մնացել։ Ադրբեջանի արտաքին քաղաքական հիմնական երեք նպատակներն են` ամրապնդել երկրի անկախությունը, վերականգնել տարածքային ամբողջականությունը և իրականացնել տարածաշրջանային համագործակցությունը, որոնք այն հետապնդում է, իր բնութագրմամբ, երեք գործիքների միջոցով՝ էներգետիկ դիվանագիտություն, տրանսպորտային դիվանագիտություն և good-offices դիվանագիտություն (ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղությամբ երրորդ կողմերին հօգուտ իրենց ներգրավելու դիվանագիտական գործիքներ): «Ղարաբաղը Ադրբեջանի համար ևս գոյաբանական խնդիր է» Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին` Հաջիևը նշել է, որ Դուշանբեում նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ոչ պաշտոնական հանդիպումը դրել է հրադադարի ամրապնդման, թեժ գծերի ստեղծման և էական ու կառուցողական բանակցությունների սկիզբը: Փարիզում արտգործնախարարների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել «ժողովուրդներին պատրաստել խաղաղության»: Այնուամենայնիվ, ըստ նրա, այդ ժամանակից ի վեր «Հայաստանը ոչ կառուցողական մոտեցում է ունեցել, և դա շարունակվել է Դավոսում, Վիեննայում և Վաշինգտոնում կայացած այլ հանդիպումների ժամանակ»։ Հաջիևի խոսքով, վերադարձ է նկատվում Սարգսյան/Նալբանդյան բանակցային ոճին:Ըստ Հաջիևի, Բաքուն հույս ուներ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը կփոխեր խաղի կանոնները։ Փոխարենը, նրանք ականատեսն են «մեկ քայլ առաջ և երկու քայլ հետ» գործընթացի: Հայաստանի արտգործնախարարն ու պաշտպանության նախարարը խաղում էին «լավ ոստիկան, վատ ոստիկան» խաղը, մինչդեռ Փաշինյանը, ըստ նրա, մի օր մի բան է ասում, հաջորդ օրը՝ այլ բան։ Chatham House-ի փորձագետ Լոուրենս Բրոերսի հարցին ի պատասխան, Հաջիևը նշել է, որ Հայաստանը փորձում է հնարավորինս ձգձգել բանակցային գործընթացը՝ գեղեցիկ, բայց ոչ բովանդակային խոսքերով՝ միաժամանակ փորձելով շփման գիծը վերածել սահմանի։ Ադրբեջանը պնդում էր, որ պետք է հիմնարար բանակցություններ լինեն, որոնք կներառեն հայկական զորքերի դուրսբերման և տարածքների վերադարձման մասին քննարկումներ: Ըստ Հաջիևի՝ դրան զուգահեռ կարող են լուծվել Հայաստանի անվտանգության մտահոգությունները։ Ադրբեջանը պատրաստ է դրան, բայց հայկական կողմը շարունակում է բարձրացնել արհեստական հարցեր` խուսափելու հիմնարար հարցերի շուրջ քննարկումներից: Պատասխանելով Ղարաբաղյան հարցի փորձագետ և հեղինակ Թոմ դը Վաալի հարցին, թե որն էր Լեռնային Ղարաբաղի հարցում հայերին ուղղված ադրբեջանական առաջարկը, Հաջիևը նշել է, որ ցանկացած երկրի համար տարածքային ամբողջականությունը սրբազան է, և Ադրբեջանը չի կարող թույլ տալ, որ պետություն ստեղծվի իր պետության մեջ: Սակայն Ադրբեջանը նույնպես պատրաստ էր խոսել այն մասին, թե ինչպես Լեռնային Ղարաբաղի հայ համայնքը կկարողանա իրականացնել իր ինքնորոշման իրավունքը՝ ադրբեջանական պետության ներսում: Նա ասել է, որ Եվրամիությունում մոդելներ կան, որոնք կարող են դիտարկվել, այդ թվում` Ալտիդ Ադիջեն/ Հարավային Տիրոլը և Ալանդյան կղզիները: Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում կա նաև Նախիջևանի մոդելը: Նա նշել է, որ կարելի էր դիմել այլ երկրների սահմանադրական փորձագետներին՝ օգնելու ճիշտ մոդել մշակել: Հաջիևը նկատել է, որ Հայաստանի արտգործնախարարը վերջերս ղարաբաղյան խնդիրը Հայաստանի համար որակել էր գոյաբանական: Հաջիևը նշել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի համար ևս գոյաբանական խնդիր է։ Ադրբեջանը չի ցանկանում ժխտել Լեռնային Ղարաբաղի հայերի ապահով և բարեկեցիկ կյանքի իրավունքը: «Մենք պատրաստ ենք քննարկել մանրամասները / գործընթացները»,- ասել է նա: Ադրբեջան - Վրաստան հարաբերությունները «ռոմանտիկ» ենԲրիտանական LINKS կազմակերպությունից Դենիս Սամմուտը հարց է ուղղել ադրբեջանա-վրացական հարաբերությունների մասին, և այն մտահոգությունների, որ Ադրբեջանը չի կարողացել ճիշտ լուծում տալ սահմանի վրա Դավիթ Գարեջի վանքային համալիրի խնդրին: Հաջիևը նշել է, որ Վրաստան-Ադրբեջան հարաբերությունները լավ են, նույնիսկ կարելի է դրանք նկարագրել որպես ռոմանտիկ, և իրենք հարգում են միմյանց և հասկանում, որ կախված են միմյանցից: Հաջիևի խոսքով՝ ադրբեջանական բիզնեսները Վրաստանում ամենախոշոր հարկատուներն են, և ամեն տարի Վրաստան այցելում է 1,6 միլիոն ադրբեջանցի զբոսաշրջիկ: Հաջիևը նշել է, որ իրենք ունեն փոխշահավետ ծրագրեր, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և Անդրանատոլյան գազատարը (Trans-Anatolian Natural Gas Pipeline - TANAP): Դավիթ Գարեջի վանքի հարցի վերաբերյալ Հաջիևն ասել է, թե չի կարծում, որ այդտեղ խնդիր կա: Ըստ նրա՝ սահմանազատման խնդիրներ կան, և հարցին գոյություն ունեցող պատմական փաստաթղթերի և քարտեզների հիման վրա լուծում տալու համար ստեղծվել է իրավափորձագետների հանձնաժողով։ Նման հարցերը, ըստ Հաջիևի, գոյություն ունեին նույնիսկ Նիդեռլանդների և Բելգիայի միջև: Ադրբեջանցի պաշտոնյան խոստովանել է, որ այդ թեմայով կան «զգացմունքային ձայներ», բայց կարծում է՝ դրանք այժմ հանդարտվել են, ու այժմ և՛ Վրաստանը, և՛ Ադրբեջանը հասկանում են իրենց հարաբերությունների ռազմավարական արժեքը: Ադրբեջանը և Եվրամիությունը Դենիս Սամմուտը, Մաքս Ֆրասը և Մուրադ Իսմայիլովը մի քանի հարց են ուղղել Ադրբեջան-ԵՄ հարաբերությունների, Արևելյան գործընկերության և ղարաբաղյան հակամարտության շուրջ ԵՄ դիրքորոշման վերաբերյալ: Հիքմեթ Հաջիևը ողջունել է վերջերս Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի՝ Բաքու կատարած այցը՝ այն որակելով ծայրահեղ բեղմնավոր և դրական: Նրա խոսքով, Ադրբեջանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագրի բանակցություններում զգալի առաջընթաց է արձանագրվել, քաղաքական և ոլորտային գլուխները փակվել են, այժմ քննարկման ենթակա մնացել է ընդամենը «մի քանի հարց»՝ առևտրի շուրջ: Հաջիևը նշել է, որ ԵՄ-ն աջակցում է Արևելյան գործընկերության բոլոր երկրների, այդ թվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Խոսելով Արևելյան գործընկերության մասին` Հաջիևը նշել է, որ պետք է խուսափել «բոլորին նույն արշինով չափելու» մոտեցումից: Տարբեր երկրներ տարբեր տնտեսական ներուժ ունեն: Ադրբեջանը չի պատրաստվում ԵՄ-ից տնտեսական օգնություն հայցել:   Ավելին՝ civilnet.am-ում
12:59 - 15 հուլիսի, 2019
Մինչ օրս շուրջ 3800 օտարերկրացի է դիմել ՀՀ-ին՝ ապաստան ստանալու համար |tert.am|

Մինչ օրս շուրջ 3800 օտարերկրացի է դիմել ՀՀ-ին՝ ապաստան ստանալու համար |tert.am|

tert.am: Բացի Ադրբեջանից և Սիրիայից եկած փախստականներից, 1999թ-ից մինչ օրս շուրջ 3800 օտարերկրացի է դիմել ՀՀ-ին՝ ապաստան ստանալու համար․ ԱԺ-ում «Փախստականների և ապաստան հայցողների հիմնախնդիրներն ու հնարավոր լուծումները թեմայով» համաժողովին այս մասին հայտնեց ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայության ինտեգրման հարցերի բաժնի պետ Իրինե Հակոբյանը։ Միայն այս տարի հունվարից մինչև այս պահը, ըստ պաշտոնյայի, ունեցել են 91 ապաստանի դիմում և այս ընթացքում 37 անձ ճանաչվել է փախստական։Ըստ նրա՝ ապաստան խնդրողները հիմնականում Իրանից են, Իրաքից, Սիրիայից, Ուկրաինայից, Կնոգոյից, Աֆղանստանից և շատ այլ երկրներից։ Իրինե Հակոբյանը նշեց, որ իրենց ստացած 3800 դիմումներից 2400-ը բավարարվել է, և այդ մարդիկ ճանաչվել են ՀՀ-ում փախստական։Նա հիշեցրեց, որ 2016թ-ին Կառավարությունն ընդունել է փախստականների հարցով հայեցակարգ, որը հենց ուղղված է այս նոր փախստականների ինտեգրմանը։
13:13 - 12 հուլիսի, 2019
Ժառանգված խնդիրներից ամենամեծը Ադրբեջանից տեղահանված անձանց բնակարանային խնդիրն է |tert.am|

Ժառանգված խնդիրներից ամենամեծը Ադրբեջանից տեղահանված անձանց բնակարանային խնդիրն է |tert.am|

tert.am: ԱԺ-ում այսօր կազմակերպվել էր «Փախստականների և ապաստան հայցողների հիմնախնդիրներն ու հնարավոր լուծումները թեմայով» համաժողով։ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը հայտարարեց, թե մենք խնդիր ունենք հասկանալու, թե ինչ տեսակ ինտեգրման քաղաքականության անհրաժեշտություն ունի ՀՀ-ն։ Ըստ նրա, մոտեցումները տարբեր են եղել, թե ինչպես ինտեգրել փախստականների այս կամ այն հոսքը։ Ղազարյանը մի քանի խնդիրներ մատնանշեց, ըստ նրա՝ առաջին հերթին փախստականների ինտեգրման հայեցակարգ ունենալու հարցն է, թեև 2016թ-ին նման հայեցակարգ ընդունվել է, որը սակայն սահմանափակ է։ «Աշխատում ենք նոր ինտեգրման հայեցակարգ ունենալու շուրջ»,-ասաց նա։ Երկրորդ հարցն, ըստ նրա, առնչվում է ժառանգություն մնացած խնդիրների ցուցակին։ «Ամենամեծ խնդիրն, այդ իմաստով, Ադրբեջանից տեղահանված անձանց բնակարանային խնդիրն է: Պետությունը պարտավորություն էր ստացել խնդիրը լուծել, փորձ արվել էր, բայց տրվել է կիսատ լուծում»,-ասաց նա։ Հաջորդ կարևոր հանգամանքը, նրա խոսքով, այն է, թե փաստականների նոր հոսքերին արդյոք մենք պատրա՞ստ ենք, թե՞ ոչ և եթե այո, ապա ի՞նչ քայլեր պետք է արվեն։ «Սա ավելի շատ իրավական կարգավորումների դաշտում է դիտվում»,-ասաց նա։ Բացի այդ, ըստ նրա, պետք է նայել, թե օրենքը և օրենսդրությունը ինչպիսին պետք է լինեն, ինչպիսի տեղայնացումներ պետք է անեն Ժնևի կոնվենցիայի հետ։ Իր հերթին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստը նշեց, որ աշխարհում 70 մլն-ից ավելի տեղահանված անձ կա, որից 25 մլն-ը փախստականներ են. նրանց ուղիղ կեսը երեխաներ են՝ մինչև 18 տարեկան։
12:41 - 12 հուլիսի, 2019
Իլհամ Ալիևն ու Դոնալդ Տուսկը Բաքվում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորումը |tert.am|

Իլհամ Ալիևն ու Դոնալդ Տուսկը Բաքվում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորումը |tert.am|

tert.am: Հուլիսի 9-ին Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ Բաքվում կայացած հանդիպման արդյունքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել հայտարարություններով: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն՝ վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, եվրոպացի պաշտոնյան ընդգծել է, որ ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ նշելով, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորման մեկ տարբերակ ունի միայն: «Խոսելով տարածաշրջանում կայունության մասին՝ մենք նախագահ Ալիևի հետ քննարկել ենք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Ռազմական լուծում չկա, միայն քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքի և սկզբունքների համաձայն», - Տուսկին մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները:
06:07 - 10 հուլիսի, 2019