Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Եթե  Մարությանը առաջադրվեր մեկ այլ կուսակցությունով կամ դաշինքով,  99.9%, եթե ոչ 100% հավանականությամբ չէր լինի քաղաքապետ․ Արսեն Թորոսյան

Եթե Մարությանը առաջադրվեր մեկ այլ կուսակցությունով կամ դաշինքով,  99.9%, եթե ոչ 100% հավանականությամբ չէր լինի քաղաքապետ․ Արսեն Թորոսյան

Եթե Հայկ Մարությանը առաջադրվեր մեկ այլ կուսակցությունով կամ դաշինքով՝ հայտնի կամ անհայտ,  99.9%, եթե ոչ 100% հավանականությամբ չէր լինի քաղաքապետ։ Այս մասին Սիվիլնեթին տված հարցազրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով  Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին։ Թորոսյանի դիտարկմամբ՝ Հայկ Մարությանի պաշտոնանկության հարցը մոտակա ժամանակներում ներքաղաքական ամենակարևոր հարցը չի դառնալու․ «Դա հարց է, որը կլուծվի, և երկիրը կապրի իր բնականոն կյանքով։Տարիներ առաջ, ոչ մեր իշխանության օրոք, որոշում կայացվեց, որ Երևան քաղաքը, լինելով սպեցիֆիկ ՀՀ-ի համար, մեծությամբ, տնտեսական ուժով, հզորությամբ պետք է ունենա ոչ թե ուղիղ քաղաքապետի ընտրություն, ինչպես նախկինում էր, այլ ունենա քաղաքական ընտրություն, այսինքն՝ կուսակցական ցուցակով կամ դաշինքներով ընտրություն։ Որպեսզի այդ պահին գործող Երևանի քաղաքապետը ներկայացնի քաղաքական կուսակցություն կամ թիմ, որը պատասխանատվություն է վերցրել Երևան քաղաքի զարգացման։ Հետագայում, իհարկե, այդ պրոցեսին ավելացավ Գյումրին, Վանաձորը, իսկ վերջերս նաև բոլոր մեծ խոշորացված համայնքները։ Դա մենք համարում ենք մեր քաղաքական համակարգի, մեր երկրի կառավարման կարևորագույն ձեռքբերումներից մեկը»։ Խոսելով այսօրվա իրավիճակի մասին՝ Թորոսյանը հիշեցրեց, որ 2018 թ․-ի ավագանու ընտրությունները Նիկոլ Փաշինյանի հռչակած թավշյա հեղափոխությունից հետո առաջին ամենամեծ ընտրություններն էին, և դա քաղաքական ընտրություն էր․ «Այսինքն՝ ես ինքս լինելով Երևանի բնակիչ և քաղաքացի, քաղաքապետ չեմ ընտրել որևէ անձի։ Ես ընտրել եմ «Իմ քայլը» դաշինքին, որի առաջին համարը, այո՛, այդ ընտրության ժամանակ Հայկ Մարությանն էր։ Բայց կոնկրետ այս դեպքում կուսակցությունը կամ դաշինքը և առաջին համարը պետք է իրար հետ անքակտելիորեն կապված լինեն, որովհետև «Իմ քայլը» դաշինքն է պատասխանատվություն վերցրել Երևան քաղաքի կառավարման և ոչ թե միայն Հայկ Մարությանը։ Եվ դա պատահական չի, որ այս մեխանիզմով է տեղի ունենում, որպեսզի առաջին համարը չխզվի իրեն իշխանության բերած թիմի գաղափարներից, ուղղությունից, և նաև թիմն էլ շարունակի պատասխանատվություն կրել քաղաքի կառավարման համար»։ Հարցին՝ արդյոք քաղաքական թիմի հետ կապերի խզումն էր Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացի պատճառը, Թորոսյանը ասաց․ «Այո, քաղաքական խզումը, որը չի կարող, այսպես ասած, ինքնահոսով գնալ առաջ, և եթե որևէ մեկը, տվյալ դեպքում Հայկ Մարությանը ցանկություն ունի իր քաղաքական թիմով (եթե այն կա, ես տեղյակ չեմ՝ այն կա, թե չկա) պատասխանատվություն ստանձնել որևէ քաղաքի կամ միգուցե ազգային մակարդակով որևէ խնդրի լուծման, ինքը պետք է իրենով գնա, ստանա երևանցիների քվեն, երևանցիները քվե չեն տվել Հայկ Մարությանին, տվել են «Իմ քայլը» դաշինքին, որի առաջին համարը եղել է Հայկ Մարությանը, բայց մենք բոլորս գիտենք, որ եթե Հայկ Մարությանը առաջադրվեր մեկ այլ կուսակցությունով կամ դաշինքով՝ հայտնի կամ անհայտ, ինքը 99.9%, եթե ոչ 100% հավանականությամբ չէր լինի քաղաքապետ»։ Անդրադառնալով հարցին, թե ինչպես է Թորոսյանը կամ իրենց քաղաքական թիմը գնահատում Հայկ Մարությանի աշխատանքը՝ որպես քաղաքապետ, պատգամավորն ասաց, որ կան դրական արդյունքներ, որոնք Երևանի  քաղաքապետաանի և Երևանի ավագանու ձեռքբերումներն են, և ոչ թե ինչ-որ մեկի․ «Օրինակ, ես նախկինում եղել եմ նախարար, դա իմ անձնական ձեռքբերումը չի եղել, եղել է նախարարության և կառավարության։ Եվ՛ կան դրական առաջընթացներ, և կան նաև բաներ, որոնք հետ են մնում ընդհանոuր պետական բարեփոխումներից և առաջընթացներից։ Նաև այդտեղ խնդիր կա, երբ դու, տեսնելով, որ պետական գերատեսչության մեջ չի պրոբլեմը, այլ համայնքային գերատեսչության մեջ է, որևէ կերպ չես կարողանում դա փոխել, քանի որ կա խզում, ու քեզ ասում մոտավորապես ասում են՝ գիտես դա քո գործը չի, դու գնա քո կառավարությունով, նախարարություններով, Ազգային ժողովով զբաղվի, մենք մեր համայնքով կզբաղվենք, այն դեպքում, երբ համայնքի համար պատասխանաատվություն ստանձնել ես կրկին դու, դու ես պատասխանատու, մենք ենք պատասխանատու»։ Անդրադառնալով կարծիքներին, որ այս գործընթացը հաշվեհարդար է ընդդեմ Մարությանի՝ «ով մեր հետ չէ, մեր դեմ է» սկզբունքով, Թորոսյանը կրկնեց, որ Երևան քաղաքում կառավարումը քաղաքական է․ «Նախ, ով մեր հետ չէ, մեր դեմ է,  թարգմանեմ քաղաքական լեզվով։ Ես դրա մասին արդեն խոսեցի, եթե մենք փողոցային խոսակցություն վարեինք, կարող էինք ասել, ով մեր հետ չէ, մեր դեմ է, մեր թշնամին է, բայց մենք խոսում ենք քաղաքականությունից, քաղաքականությունը հետևյալն է․ Երևան քաղաքում կառավարումը քաղաքական է, Երևան քաղաքում չի կարող լինել ապաքաղաքական կամ իրեն ընտրած, իրեն իշխանության բերած քաղաքապետ, որը խզվել է իր քաղաքական թիմից, դա նոնսենս է, գործող իրավակարգավորումներով, որը կրկին եմ ասում ՝ կոնկրետ Երևանի դեպքում մենք չենք ներդրել։ Այդ հարցը պետք է լուծում ստանալու, այդ հարցի լուծումը երկար ժամանակ մտածելուց և խորհելուց, խորհրդակցելուց հետո մենք հասկացել ենք, որ այս գործընթացի մեջ է, ոչ թե հակառակ, որովհետև հակառակը չի ստացվել, դժբախտաբար։ Եվ այդ խզումը մենք չէ, որ ապահովել ենք, այդ խզումը մեր դեմ է ապահովվել»։ Դիտարկմանը, որ այդ գործընթացը կարող է բարձրացնել Հայկ Մարությանի վարկանիշը և իջեցնել կառավարող ուժի վարկանիշը, Թորոսյանն ասաց, որ քաղաքական ուժերի վարկանիշները մինչընտրական պրոցեսներում կարող են աճել, կարող են ընկնել․ «Նույնը վերաբերում է քաղաքական գործիչներին, և դա ուղղակիորեն կապել իմ ասածի հետ, պետք չի։ Հնարավոր են ցանկացած զարգացումներ, բայց մենք ստանձնելով պատասխանատվություն  Երևան քաղաքի կառավարման համար, շարունակելու ենք Երևան քաղաքը կառավարել և էլ ավելի էֆֆեկտիվ ենք այն կառավարելու՝ մինչև մյուս ընտրությունները»։ Թորոսյանի խոսքով՝ ռեյտինգը չափելու միակ տարբերակը ընտրություններին մասնակցելն է․ «Կմասնակցի Հայկ Մարությանը ընտրություններին իր քաղաքական թիմով, որը չկա կամ կլինի, կամ միգուցե ընդդիմության միասնական թեկնածու լինի, մենք կտեսնենք՝ ինքը ունի ռեյտինգ այդ պահին, թե չունի, և մենէ ունենք ռեյտինգ, թե ոչ։ Հիմա այդ ռեյտինգը չափելու մեխանիզմ պարզապես չկա, և դրան միայն տուրք տալով մենք չպետք է որոշումներ կայացնենք, որովհետև ես ասեցի՝ որոշման հիմքերը խիստ քաղաքական են և լինելու էին այսպես՝ անկախ այդ քաղաքական ուժի անուն ազգանունից»։  Հիշեցնենք՝ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու գործընթաց են սկսել։ Խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ արդեն 39 ստորագրություն արդեն հավաքել են։ Այս հայտարարությունից հետո ավագանու «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամներ հայտարարել էին, որ իրենք չեն միանալու քաղաքապետին պաշտոնանկ անելու գործընթացին։  
15:48 - 16 դեկտեմբերի, 2021
Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը կփոխարինվի Երևանի քաղաքապետի տեղակալի հաստիքով |1lurer.am|

Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը կփոխարինվի Երևանի քաղաքապետի տեղակալի հաստիքով |1lurer.am|

1lurer.am: ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա  միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում Վահե Ղալումյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ  քննարկել և դրական եզրակացություն է տվել ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին: Առաջարկվում է Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երևանի քաղաքապետի տեղակալի հաստիքով: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի տեղեկացմամբ` պատգամավորների կողմից առաջարկներ չեն եղել:
13:43 - 16 դեկտեմբերի, 2021
Քաղաքապետը ներկայացնում է քաղաքական ուժ, և եթե կապերը խզել է այդ ուժի հետ, այլևս չի կարող պաշտոնավարել․ Անի Խաչատրյան

Քաղաքապետը ներկայացնում է քաղաքական ուժ, և եթե կապերը խզել է այդ ուժի հետ, այլևս չի կարող պաշտոնավարել․ Անի Խաչատրյան

Երևան քաղաքի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը միացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։ Թե ինչու է միացել, ավագանու անդամը պարզաբանումներ է ներկայացրել իր ֆեյսբուքյան էջում։ «Քաղաքապետը ներկայացնում է քաղաքական ուժ, և եթե կապերը խզել է այդ ուժի հետ, այլևս չի կարող պաշտոնավարել: Քաղաքապետը պետք է աշխատի ավագանիների (ավագանու անդամների- խմբ․) հետ, Հայկ Մարությանը աշխատում է ինքն իր հետ և գրեթե չի շփվում ավագանիների (ավագանու անդամների- խմբ․) հետ, փոխարենը պտտվում են լուրեր, որ սերտ կապեր է հաստատել նրանց հետ, որ չեն էլ մասնակցել ավագանու ընտրություններին»,- գրել է նա։ Ավագանու անդամը հավանաբար նկատի ունի դեկտեմբերի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի էլեկտրոնային կայք՝ armtimes.com-ի, հրապարակած «Հայկ Մարությանին «հեղափոխությունից շեղած» գեներալները» վերտառությամբ անստորագիր մի հոդվածում նշված տեղեկությանը, թե պատերազմից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ։ Անի Խաչատրյանը հավելել է․ «Համարում եմ, որ Հայկ Մարությանը կորցրել է Երևանի քաղաքապետ լինելու իրավական հիմքերը ու բարոյական իրավունքը: Երևանի քաղաքապետ պետք է լինի «Լույս», «Բարգավաճ Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների քաղաքական ուժը ներկայացնող: Հիշեցնեմ, որ մեր ուժի քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյանն էր։ Նշենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Կառավարող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը հայտնել է, որ անհրաժեշտ 33 ստորագրությունից ավելին՝ նախնական տվյալներով 39-ն արդեն կա։ Ավագանու մի շարք անդամներ էլ արդեն հայտնել են, որ չեն միացել նախաձեռնությանը։
13:40 - 16 դեկտեմբերի, 2021
Թեհմինա Վարդանյանն ու Դավիթ Խաժակյանը դեռևս չեն միացել Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը

Թեհմինա Վարդանյանն ու Դավիթ Խաժակյանը դեռևս չեն միացել Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը

Երեկ ուշ երեկոյան ծանուցվել ենք Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության վերաբերյալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևան քաղաքի ավագանու «Լույս» խմբակցություն անդամ Թեհմինա Վարդանյանը։ «Տեղեկացնում եմ, որ ես և գործընկերս՝ Դավիթ Խաժակյանը, դեռևս չենք միացել նախաձեռնությանը։ Առաջիկա օրերին, նախքան նախագծի մուտքագրվելը, կհայտնենք մեր տեսակետը»,- նշել է նա։ Նշենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Կառավարող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը հայտնել է, որ անհրաժեշտ 33 ստորագրությունից ավելին՝ նախնական տվյալներով 39-ն արդեն կա։ Ավագանու մի շարք անդամներ էլ արդեն հայտնել են, որ չեն միացել նախաձեռնությանը։
13:26 - 16 դեկտեմբերի, 2021
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Պավել Սարգսյանը դեմ է Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Պավել Սարգսյանը դեմ է Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Պավել Սարգսյանը դեմ է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին, նա չի միացել Մարությանին պաշտոնանկ անելու նպատակով նախաձեռնված ստորագրահավաքին։ Այս մասին Սարգսյանը ասաց Infocom-ի հետ զրույցում։  Հարցին, թե ինչու է ավագանու անդամը դեմ այդ գործընթացին, Սարգսյանը այսպես պատասխանեց․ «Այս պահին մի քիչ վաղ է դրա մասին խոսել, որովհետև դրա անհրաժեշտությունը չկա։ Դեռևս քննարկումներ են ընթանում, մենք նաև խմբակցությամբ քննարկում ենք ունենում, կավարտենք, ավելի մանրամասն կասենք։ Յուրաքանչյուր մարդ իր կարծիքը ունի, բազմաթիվ քննարկումներ եղել են տարբեր թեմաների, այդ թվում՝ նաև այդ թեմայի»։ Հիշեցնենք՝ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու գործընթաց են սկսել։ Խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ արդեն 39 ստորագրություն արդեն հավաքել են։ Այս հայտարարությունից հետո ավագանու «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամներ հայտարարել էին, որ իրենք չեն միանալու քաղաքապետին պաշտոնանկ անելու գործընթացին։     Նանե Ավետիսյան  
12:59 - 16 դեկտեմբերի, 2021
Երևանի քաղաքապետին կից Երիտասարդության հարցերի խորհուրդը դատապարտում է Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը

Երևանի քաղաքապետին կից Երիտասարդության հարցերի խորհուրդը դատապարտում է Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը

Երևանի քաղաքապետին կից Երիտասարդության հարցերի խորհուրդը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Երևանի քաղաքապետին կից Երիտասարդության հարցերի խորհուրդը խստորեն դատապարտում է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների մի մասի՝ Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը։ 2021 թվականի հունվարից առ այսօր խորհուրդն ինտենսիվորեն աշխատել է խորհրդի նախագահ Հայկ Մարությանի հետ և առաջարկել է նոր լուծումներ մայրաքաղաքի երիտասարդների խնդիրներին։ Համատեղ աշխատանքի արդյունքում Երևան համայնքն իր պատմության մեջ առաջին անգամ նախատեսել է համայնքի բյուջեից ֆինանսական միջոցներ հատկացնել երիտասարդական ծրագրերի իրականացմանը։ Արդեն իսկ ֆինանսավորվել են երիտասարդական նորարարական ծրագրեր, շուտով կձևավորվի քաղաքապետրանի Երիտասարդության հարցերի բաժինը և կզարգանա Երևանի երիտասարդական կենտրոնների ցանցը։ Համոզված ենք, որ Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը չի բխում Երևանի բնակիչների և մասնավորապես Երևանի երիտասարդության շահերից։ Լինելով քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդ՝ երբևէ չենք ներգրավվել որևէ քաղաքական գործընթացում: Այնուամենայնիվ, կարևոր ենք համարում հայտարարել, որ մեր աջակցությունն ենք հայտնում Երևանի քաղաքապետին և կոչ ենք անում դադարեցնել այս գործընթացը, որի հաջողության արդյունքում կկասեցվեն մեկնարկած համակարգային բազմաթիվ բարեփոխումներն ու նախաձեռնությունները»,- նշված է Երևանի քաղաքապետին կից Երիտասարդության հարցերի խորհրդի հաղորդագրության մեջ։ Նշենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Կառավարող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը հայտնել է, որ անհրաժեշտ 33 ստորագրությունից ավելին՝ նախնական տվյալներով 39-ն արդեն կա։ Ավագանում մի շարք անդամներ էլ արդեն հայտնել են, որ չեն միացել նախաձեռնությանը։
09:31 - 16 դեկտեմբերի, 2021
ՄՊՀ-ն վարույթ է հարուցել Երևանի քաղաքապետարանի և մի շարք տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ

ՄՊՀ-ն վարույթ է հարուցել Երևանի քաղաքապետարանի և մի շարք տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել Երևանի քաղաքապետարանի և մի շարք տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ: Այս մասին հաղորդում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը: Հանձնաժողովը պարզել է, որ Երևան քաղաքի ասֆալտբետոնյա ծածկի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով 2017-2021 թթ. կազմակերպված գնման ընթացակարգերի շրջանակում Երևանի քաղաքապետարանի և մի շարք տնտեսավարող սուբյեկտների դրսևորած վարքագիծը կարող է պարունակել հակամրցակցային համաձայնության, տնտեսական գործունեության համակարգման, ինչպես նաև պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունների կամ վարքագծի հատկանիշներ։ Որոշմանը կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում:
16:25 - 14 դեկտեմբերի, 2021
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել․ Երևանի քաղաքապետարան

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել․ Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է․   «Հանրային տրանսպորտի աշխատանքի մասին՝ Ամփոփելով Երևանի հանրային տրանսպորտի հետ կապված այսօրվա իրադարձությունների արդյունքները՝ հայտնում ենք. - Քաղաքապետարանի ենթակայության տակ գործող տրանսպորտի վարորդների հետ համապատասխան ստորաբաժանումների քննարկումների արդյունքում վարորդները վերադարձել են աշխատանքի: - Վարորդների աշխատանքային պայմանների շարունակական բարելավման խնդիրը քաղաքապետարանի օրակարգում են: Քաղաքային իշխանությունը արդեն գործուն քայլեր արել է և շարունակելու է անել այդ ուղղությամբ: - Քաղաքային իշխանությունը հետևողականորեն իրականացնում է մեր մայրաքաղաքի համար կենսական կարևորություն ունեցող տրանսպորտային բարեփոխումը՝ ստեղծելով անվտանգ, ժամանակակից, հարմարավետ և արժանապատիվ տրանսպորտ երևանցիների համար: Այս գործընթացում հնարավոր կնճիռներն ու խոչընդոտները չեն կարող շեղել քաղաքային իշխանությանը դրված նպատակի իրագործումից - «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել»:
16:33 - 13 դեկտեմբերի, 2021
Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամկետը չի ավարտվել․ այս պահին որևէ քննարկում չկա, որ այդ ժամկետներից ավելի վաղ պետք է պաշտոնավարումն ավարտվի․ Էդուարդ Աղաջանյան |tert.am|

Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամկետը չի ավարտվել․ այս պահին որևէ քննարկում չկա, որ այդ ժամկետներից ավելի վաղ պետք է պաշտոնավարումն ավարտվի․ Էդուարդ Աղաջանյան |tert.am|

tert.am: Երևանի քաղաքապետն ընտրված է կոնկրետ ժամկետներում պաշտոնավարելու տրամաբանությամբ։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով հարցին, թե իրենց քաղաքական թիմը քննարկո՞ւմ է Երևանի քաղաքապետի փոփոխություն: «Այդ ժամկետը դեռևս չի ավարտվել, և այս պահին որևէ քննարկում առ այն, որ այդ ժամկետներից ավելի վաղ պետք է պաշտոնավարումն ավարտվի, չկա»,-ասաց Աղաջանյանը։ Նա նշեց, թե քաղաքապետի պաշտոնավարման դադարեցում հնարավոր կլինի օրենքով սահմանված մի քանի ընթացակարգերով, օրինակ՝ երբ քաղաքապետը հրաժարական կտա, կամ, երբ ավագանին նրան անվստահություն կհայտնի։
13:27 - 13 դեկտեմբերի, 2021
Աշխատավարձը բարձրացել է, առաջին շարքը բաց է լինելու, զուգարանների հարցը լուծվելու է․ վարորդների բողոքի ակցիան ավարտվեց |tert.am|

Աշխատավարձը բարձրացել է, առաջին շարքը բաց է լինելու, զուգարանների հարցը լուծվելու է․ վարորդների բողոքի ակցիան ավարտվեց |tert.am|

tert.am: Այսօր բողոքի ակցիա իրականացրած վարորդները, որոնք հրաժարվել էին երթուղի դուրս գալ, քիչ առաջ դադարեցրին բողոքի ակցիան: Ըստ նրանց՝ խնդիրներին լուծում է տրվել։ «Մեր պահանջներն են գազի հարցերը, աշխատավարձը, մարդկային պայմանները, վարորդին հարգելը։ Ասում են՝ 260 հազար դրամ աշխատավարձ, 14 օր որ ես աշխատեմ, դրանով ընտանիք չեմ կարող պահել։ Հիմա եթե բախտ է լինում, 22 օր աշխատում եմ և ստանում եմ 120 հազար դրամ, գումարած օրական էլ 7-8 հազար դրամ դնում եմ «ջեբս», գնում եմ տուն»,-ասաց վարորդներից մեկը։ Նա նշեց, որ իրենք նախևառաջ պահանջում են նորմալ աշխատավարձ։ «Հիմա մենք ցանկանում ենք 350 հազար դրամ, քանի որ մի կգ խոզի միսը 4 հազար դրամ է դարձել, իսկ վարորդը, որ փլավ ուտի, չի կարող քշել։ Ես նախկինում ընդհանուր 350 հազար դրամ եմ ստացել, այդքան գումար իմ բյուջե մտել է, էսօր 260 հազար դրամ է մտնելու։ Մենք սա չենք անում մեր գրպանների համար, մեր ազգի համար ենք անում»,-ասաց նա և նշեց, որ իրենք դեմ չեն կառավարությանը, վարչապետին, քաղաքապետին։
13:17 - 13 դեկտեմբերի, 2021
Քաղաքային իշխանությունը վճռական է տրանսպորտի բարեփոխումների հարցում․ Երևանի քաղաքապետարանը անդրադարձել է վարորդների ակցիային

Քաղաքային իշխանությունը վճռական է տրանսպորտի բարեփոխումների հարցում․ Երևանի քաղաքապետարանը անդրադարձել է վարորդների ակցիային

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի երևանցիներ,  Այսօր առավոտվանից հանրային տրանսպորտի մի շարք երթուղիներ չեն աշխատում՝ վարորդների բոյկոտի պատճառով։  Վարորդները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում, մասնավորապես, աշխատավարձի բարձրացում։  Ներկայումս քաղաքապետարանը հանրային տրանսպորտի վարորդներին վճարում է մաքուր (հարկերը հանած) շուրջ 260 000 դրամ աշխատավարձ՝ 15 օրվա աշխատանքի համար։  Մեր տեղեկությունների համաձայն, որոշ վարորդներ պահանջում են նաև վերադառնալ վճարման նախկին «պլանային» համակարգին, երբ վարորդը ստանում էր նվազագույն աշխատավարձ և ուղեվարձերից «սև» եկամուտ։  Քաղաքային իշխանությունը վճռական է տրանսպորտի բարեփոխումների հարցում և շարունակելու է հետևողական քայլերը՝ հանրությանը որակյալ տրանսպորտային ծառայություն մատուցելու և օրինականության դաշտում աշխատելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, մենք շարունակաբար բարելավում ենք և բարելավելու ենք վարորդների աշխատանքային պայմանները։  Նմանատիպ սաբոտաժը ծայրահեղ անընդունելի է և չի կարող արդյունք տալ։      Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները այս պահին աշխատանքներ են տանում՝ վիճակը շտկելու և տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։  Հայցում ենք Ձեր ներողամտությունը անհարմարության համար»։
10:52 - 13 դեկտեմբերի, 2021