Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Ադրբեջանական բանակի զինծառայող է զոհվել |24news.am|

Ադրբեջանական բանակի զինծառայող է զոհվել |24news.am|

24news.am: Ադրբեջանի ՊՆ-ն՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում այսօր տեղի ունեցած միջադեպին հերքել է երկրի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից իրենց դիրքերն առաջ տանելու մտադրությամբ ինժեներական աշխատանքներ կատարելու մասին տեղեկությունը: Այս մասին գրում է Minval.az-ը՝ հղում անելով նախարարության հաղորդագրությանը: Աղբյուրի փոխանցմամբ միջադեպ է տեղի ունեցել, ինչի ժամանակ ադրբեջանական բանակի զինծառայող է զոհվել: Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, մասնավորապես՝ Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը։ Չենթարկվելով հայկական առաջապահ ստորաբաժանումների նախազգուշացումներին՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է, տուժողներ չեն եղել:
06:15 - 27 մարտի, 2019
Բաքուն և Իսլամաբադը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հնարավորությունները

Բաքուն և Իսլամաբադը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հնարավորությունները

Ադրբեջանի և Պակիստանի պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությունը, հաղորդում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը։ «Մեր համագործակցությունը էականորեն ընդարձակվել ու ամրապնդվել է բազմաթիվ ոլորտներում, և ռազմական համագործակցությունը մեծ ներուժ ունի», - ասել է Պակիստանի պաշտպանության նախարար Փերվեզ Հեթթագը: Ադրբեջանի պաշտպանության նախարարն իր հերթին գործընկերոջը տեղեկացրել է ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին ու պնդել, որ աջակցությունը միջազգային հարթակներում ի ցույց է դնում երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների մակարդակը: Մի քանի տարի է՝ Ադրբեջանը բանակցում է Պակիստանից JF-17 ռազմական ինքնաթիռների գնելու շուրջ: Ավելի վաղ Բաքուն Պակիստանից գնել էր Super Mushshak ինքնաթիռները, որոնք նախատեսված են վարժանքների համար: azatutyun.am
09:55 - 22 մարտի, 2019
Ադրբեջանի համբերությունը սահման ունի. Հիքմաթ Հաջիև |1in.am|

Ադրբեջանի համբերությունը սահման ունի. Հիքմաթ Հաջիև |1in.am|

«Պաշտոնական Բաքուն ավելի քան քսանհինգ տարի հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին։ Սակայն Ադրբեջանի համբերությունն էլ սահման ունի։ Հայաստանի զինված ուժերը պետք է հեռանան Ադրբեջանի հողերից, համաձայն ՄԱԿ ԱԽ բանաձևերի։ Հակառակ դեպքում, Ադրբեջանը, ինչպես ցանկացած այլ պետություն կօգտվի իր բոլոր իրավունքներից, համաձայն ՄԱԿ Կանոնադրության»,- Anadolu լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմաթ Հաջիևը։ Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի, բանակցային գործընթացը առաջ մղելու համար։ «Ցավոք Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կրկնում է Քոչարյան և Սարգսյան նախագահների կառավարման ժամանակների սխալները, հանդես գալով հայտարարություններով, որոնք արգելափակում են խաղաղ բանակցությունները։ Երևանից ակնկալվում է կառուցողական և ճիշտ քայլեր։ Համաշխարհային հանրությունը ևս պետք է կոնկրետ դիրքորոշում ունենա այս առնչությամբ և հայկական կողմի ղեկավարությանը հստակ դիվանագիտական ազդակներ ուղարկի»,- ասել է Հաջիևը։ Նա հավելել է, որ ներկայումս Հայաստանը թալանում է «գրավյալ ադրբեջանական հողերում» ոսկու և երկաթի հանքերը և դրանք ուղարկում է համաշխարհային շուկաներ։ Հաջիևը դա անթույլատրելի է համարել և դիտարկել որպես միջազգային համաձայնագրերի խախտում։ Որքան էլ տարօրինակ կարող է հնչել, սակայն Հաջիևը հայկական կողմին մեղադրել է ադրբեջանական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման մեջ, դա մեծ կորուստ համարելով համաշխարհային մշակութային ժառանգության համար։ 1in.am
07:21 - 19 մարտի, 2019
Ըստ Ադրբեջանի՝ Հայաստանի սահմանը հատած իր քաղաքացին հոգեկան խանգարումներ ունի |civilnet.am|

Ըստ Ադրբեջանի՝ Հայաստանի սահմանը հատած իր քաղաքացին հոգեկան խանգարումներ ունի |civilnet.am|

Ադրբեջանի սահմանային ծառայությունը հայտնել է, որ հայ դիրքապահների կողմից վնասազերծված Ադրբեջանի քաղաքացի Էլվին Հիբրագիմովը, որը հատել էր սահմանը, հոգեկան խանգարումներ ունի։ Ըստ ծառայության՝ Հիբրագիմովը երկրորդ խմբի հաշմանդամություն ունի։ Հանգստյան օրերին հայտնի է դարձել, որ Հայաստանի հյուսիսարևելյան սահմանագոտում Ադրբեջանի քաղաքացին հատել է սահմանը, վնասազերծվել հայ դիրքապահների կողմից։Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մարտի 16-ին՝ ժամը 01։30 սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում՝ N զորամասի պահպանության տեղամասում, հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել և նախազգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձ։ «Ստորին վերջույթի հրազենային վիրավորումից հետո նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, հետո տեղափոխվել է բուժհաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նրա մոտ հայտնաբերված փաստաթղթերի համաձայն՝ անձը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի բնակիչ, 1986թ․ ծնված Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովը։ ՀՀ ԱԱԾ քնչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն»,- գրել է Հովհաննիսյանը։   civilnet.am
07:33 - 18 մարտի, 2019
Ադրբեջանում ավելի քավ 400 բանտարկյալ է ազատ արձակվել, այդ թվում՝ քաղբանտարկյալներ |rferl.org|

Ադրբեջանում ավելի քավ 400 բանտարկյալ է ազատ արձակվել, այդ թվում՝ քաղբանտարկյալներ |rferl.org|

Ադրբեջանում Նովրուզի կապակցությամբ ավելի քավ 400 բանտարկյալ է ազատ արձակվել, այդ թվում՝ քաղբանտարկյալներ։ Եվրամիությունն ակնկալում է, որ նմանատիպ քայլեր կիրականացվեն նաև հետագայում՝ համաձայն Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունների։ Այդ մասին է ասվում մարտի 17-ին հրապարակված Եվրամիության արտաքին հարաբերությունների ծառայության պաշտոնական հայտարարության մեջ։Ազատ արձակվածների թվում կային այլ երկրի քաղաքացիներ, կային քաղաքական կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ բլոգերներ ու լրագրողներ։ Եվրամիության արտաքին հարաբերությունների ծառայությունը նաև նշել է, որ ԵՄ-մ կշարունակի իր համագործակցությունը Ադրբեջանի հետ, այդ թվում՝ մարդու իրավունքների ոլորտում։ rferl.org
05:53 - 18 մարտի, 2019
2018-ին Ադրբեջանի ռազմական բյուջեն չորս անգամ գերազանցել է Հայաստանինը |civilnet.am|

2018-ին Ադրբեջանի ռազմական բյուջեն չորս անգամ գերազանցել է Հայաստանինը |civilnet.am|

2018թ․ Ադրբեջանը պաշտպանական ոլորտ է ուղղել 3,3 մլրդ մանաթ (1,9 մլրդ դոլար)․ այս մասին հայտարարել է այդ երկրի վարչապետ Նովրուզ Մամեդովը։«2018-ին Ադրբեջանի պաշտպանական ծախսերն ավելացել են 526,8 մլն մանաթով (310 մլն դոլար)՝ հասնելով 3,3 մլրդ մանաթի»,- ասել է Մամեդովը։ Նա տեղեկացրել է, որ 2018-ին Ադրբեջանում շարունակվել է ռազմարդյունաբերական ներուժի բարելավմանը, բանակաշինության կատարելագործմանն ուղղված գործունեությունը։ Մամեդովի խոսքով՝ ուշադրության կենտրոնում է եղել Զինված ուժերը արդի ռազմատեխնիկայով ապահովելու հարցը, ինչի նպատակով ձեռք են բերվել «Պոլոնեզ», «Լորա» համակարգեր, հակաբալիստիկ պաշտպանության միջոցներ և այլն։Համեմատության համար՝ Հայաստանի 2018-ի բյուջեի նախագծով ռազմական պաշտպանության համար նախատեսված է եղել մոտ 240 մլրդ դրամ՝ մոտ 489 մլն դոլար։2019թ. բյուջեի նախագծով պաշտպանության ոլորտի ծախսերին հատկացվում է 302 մլրդ դրամ (620 մլն դոլար): Հայաստանի ռազմական բյուջեն տասը տարում՝ 2008-2018թթ․, գրեթե կրկնապատկվել է։ 2008-ին այն կազմել է մոտ 121 մլրդ դրամ՝ մոտ 247 մլն դոլար։ civilnet.am
12:09 - 15 մարտի, 2019
Ադրբեջանը «Պոլոնեզներ» է գործարկել զորավարժություններում |Pan.am|

Ադրբեջանը «Պոլոնեզներ» է գործարկել զորավարժություններում |Pan.am|

Ադրբեջանը «Պոլոնեզ» համազարկային ռեակտիվ համակարգեր է գործարկել մարտի 11-ին մեկնարկած լայնածավալ զորավարժություններում: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած տեսանյութում «Պոլոնեզի» առնվազն 6 հաշվարկ է երևում, որոնք, ըստ զորավարժությունների գաղափարի, «տագնապով լքել են մշտական տեղակայման վայրը», հայտնում է Interfax.az-ը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը մարտի 11-15-ը անցկացնում է խոշորագույն զորավարժություն, որի մասին չի ծանուցել համապատասխան միջազգային մարմիններին: Զորավարժություններ իրականցվում է հետևյալ կազմով. 1. անձնակազմ` 10 000 մարդ, 2. մինչև 500 մարտական տանկեր և այլ զրահապատ տեխնիկա, 3. ամենաքիչը 300 միավոր տարբեր տրամաչափի ինքնագնաց և հետագլոր (քարշարկվող) հրետանային միջոցներ, ականանետեր, հրթիռներ և ռեակտիվ համազարկային միջոցներ, 4. բանակային ավիացիայի ավելի քան 20 միավոր մարտական ինթնաթիռներ և ուղղաթիռներ: Զորավարժությունը կրում է հարձակողական բնույթ: panarmenian.net
08:26 - 12 մարտի, 2019
Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում |news.am|

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում |news.am|

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում, որոնց մասնակցում են անձնակազմի մինչեւ 10 հազար զինծառայողներ, մինչեւ 500 միավոր տանկեր, զրահատեխնիկա, այդ թվում՝ ավտոմեքենաներ եւ հատուկ տեխնիկա, մինչեւ 300 տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային կայանքներ, համազարկի կրակի եւ ականանետերի ռեակտիվ համակարգեր, մինչեւ 20 միավոր տարբեր նշանակության բանակային եւ ճակատային ավիացիա: «Զորավարժությունների ընթացքում զորքերն իրականացնում են հարձակողական գործողությունների, մի քանի ուղղություններով պայմանական հակառակորդին հարվածելու, նրա պաշտպանությունը ճեղքելու եւ ռազմական խմբվորումները ոչնչացնելու, ինչպես նաեւ հակառակորդի պաշտպանության ռազմական եւ ռազմակավարական օբյեկտներին հրթիռա-հրետանային հարվածներ հասցնելու նախապատրաստություն: Միաժամանակ ուսումնական կենտրոններում եւ համազորային հրաձգարաններում իրականացվում են մարտական կրակոցներ՝ սպառազինության նոր համակարգերի կիրառմամբ, այդ թվում՝ հրթիռների փաստացի արձակում»,- նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ, փոխանցում է Day.Az-ը: news.am
08:33 - 11 մարտի, 2019
Մոսկվան հույս ունի, որ շուտով Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափով հանդիպում տեղի կունենա. Զախարովա |armenpress.am|

Մոսկվան հույս ունի, որ շուտով Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափով հանդիպում տեղի կունենա. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Մոսկվան ակնկալում է, որ մոտ ժամանակներս կհաջողվի հանդիպում կազմակերպել Ռուսաստան-Իրան-Ադրբեջան եռակողմ ձևաչափի շրջանակներում:  Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի հասնել փոխհամաձայնության եռակողմ հանդիպման օրակարգի և ժամկետների շուրջ: Մենք մեր հերթին պատրաստ ենք աջակցելու  դրան», - ասել է դիվանագետը՝ պատասխանելով եռակողմ ձևաչափի հեռանկարները մեկնաբանելու խնդրանքին։   Զախարովան ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Մոսկվան կարևոր նշանակություն է տալիս Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափին։ «Այն արդեն իրեն դրսևորել է որպես փոխգործակցության արդյունավետ հարթակ՝ շեշտը դնելով տնտեսության, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում համատեղ նախագծերի գործնական իրականացման վրա։ Մենք ակնկալում ենք, որ եռակողմ համագործակցությունը այսուհետ ևս ծանրակշիռ ավանդ կներդնի մեր երկրների միջև փոխշահավետ կապերի ամրապնդման և արդի պայմաններում մեծ պահանջարկ ունեցող կայուն տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծման բնագավառում, ներառյալ՝ Հյուսիս-Հարավ միջազգային փոխադրամիջանցքը», - ասել է Զախարովան: Դիվանագետը նշել է, որ «դա կարևոր է ինչպես «եռյակի» ապրանքաշրջանառության հետագա մեծացման, այնպես էլ անխափան տարանցիկ փոխադրումների ապահովման տեսանկյունից՝ ելնելով երեք պետությունների շահերից»:
00:00 - 01 հունվարի, 0001
Կարծում եմ՝ կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով. Էնթոնի Բլինքեն

Կարծում եմ՝ կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով. Էնթոնի Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարնորի հետ եռակողմ հանդիպմանը շնորհակալություն հայտնել նրանց հանդիպմանը մասնակցելու համար։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։  «Ես ուզում եմ սկսել` պարզապես մեր անկեղծ ցավակցությունները հայտնելով անցյալ շաբաթ տեղի ունեցած վերջին մարտերում զոհվածների կամ վիրավորների ընտանիքներին և ընկերներին: Մեզ քաջալերում է այն փաստը, որ մարտերը դադարեցվել են, և վերջին մի քանի օրվա ընթացքում որևէ այլ ռազմական գործողություններ չեն եղել։ Թե՛ վարչապետ Փաշինյանի, թե՛ նախագահ Ալիևի հետ իմ վերջին զանգերի ժամանակ երկու առաջնորդներն էլ ինձ ասացին, որ պատրաստ են խաղաղության։ Ուժեղ, կայուն դիվանագիտական ​​ներգրավվածությունը լավագույն ճանապարհն է բոլորի համար: Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները ռազմական լուծում չունեն։ Բայց, կարծում եմ, կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով: Միացյալ Նահանգները այդ ջանքերին աջակցելու համար պատրաստ է անել ամեն ինչ: Եվ ես երախտապարտ եմ իմ երկու գործընկերներին, որ այսօր այստեղ են՝ շարունակելու այս զրույցը»,-նշված է հաղորդագրության մեջ։ 
00:00 - 01 հունվարի, 0001