Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Չափազանց մտահոգիչ է. վտանգի ու սպառնալիքի մեթոդները չեն աշխատելու. ԱԳ նախարարը՝ հակառակորդի գործողությունների մասին |aysor.am|

Չափազանց մտահոգիչ է. վտանգի ու սպառնալիքի մեթոդները չեն աշխատելու. ԱԳ նախարարը՝ հակառակորդի գործողությունների մասին |aysor.am|

aysor.am: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը «չափազանց մտահոգիչ» է համարում Արդբեջանի երեկվա գործողությունները։ «Որովհետև գիտեք շատ լավ, որ էսկալացիայի ռիսկերի նվազեցման տարրը մեզ համար կարևորագույնն է բանակցային ամբողջ փաթեթի մեջ», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ էսկալացիայի ռիսկերի աճը չի տալու իրական պրոգրես ունենալ բանակցային գործընթացում։ «Մենք ունենք կարևոր ձեռքբերում 2019 թվականի ընթացքոմ՝ էսկալացիայի ավելի նվազ պատկեր, մենք ունենք լավ օրինակ, երբ օգտագործվում է դրա համար ուղիղ գիծը։ Շատ էական է պահպանել դա ու պահպանել նվազ ռիսկերը», - ասաց ՀՀ ԱԳ նախարարը։ Մնացականյանը նշեց, թե պետք է հստակ հասկանալ՝ ինչ զարգացումներ են եղել։ «Ես հասկանում եմ, որ վիրավոր է եղել, ինչը շատ մտահոգիչ է ու աընդունելի, մենք մեր կողմից շարունակելու ենք շատ հստակ առաջ տանել մեր օրակարգը», - ասաց նա։ Նա ընդգծեց՝ պետք է թույլ չտալ էսկալացիայի որևէ ռիսկ, որովհետև, ԱԳ նախարարի խոսքով, վտանգի ու վտանգի սպառնալիքի մեթոդները չեն աշխատելու ու դրանք խստորեն մերժվելու են հայկական կողմից, ղարաբաղյան կողմից։
12:46 - 24 փետրվարի, 2020
Չկան տարածքներ, կա անվտանգություն, Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել անվտանգությունը․ Նիկոլ Փաշինյան

Չկան տարածքներ, կա անվտանգություն, Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել անվտանգությունը․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  կարծում է, որ մի քանի օր առաջ Մյունխենում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումը ունեցավ շրջադարձային նշանակություն։ Այս մասին նա հայտարարեց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ։ «Շատ հստակ երևաց, որ 2018 թվականի մայիսից ի վեր՝ Ադրբեջանը փորձում է ողջ միջազգային հանրությանը համոզել, որ Հայաստանը ապակառուցողական դիրքորոշում ունի Ղարաբախի հարցում։ Այդ բանավեճը հանրությանը հստակ ցույց տվեց, որ Հայաստանը ունի կառուցողական դիրքորոշում, իսկ Ադրբեջանն ունի ապակառուցողական, ընդհուպ՝ ռասիզմի հասնող դիրքորոշում։ Սա իմ կարևորագույն խոստումներից մեկի իրականացումն էր, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդից Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում ես որևէ գաղտնիք չեմ ունենալու»,- ասաց նա։ Ըստ վարչապետի՝ անցել են այն ժամանակները, որ արցախյան բանակցությունների նրբություններին պետք է տիրապետի փորձագետների նեղ շրջանակ։ Նա կարծում է, որ հարցի բովանդակությանը պետք է տիրապետի ամողջ հայ ժողովուրդը։ «Ձևավորվում է Ղարաբաղի հարցի բանակցային նոր բովանդակություն, որ ես պայմանականորեն կոչում եմ Մյունխենյան սկզբունքներ։ Մյունխենյան սկզբունքները հետևյալն են․  1․ Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը։ Երբ խոսում են երկրի տարածքային ամբողջականության մասին, ո՞ր երկրի տարածքի մասին են խոսում, երբ Ադրբեջանը անկախություն է ձեռք բերել, հարգե՞լ  է Խորհրդային միության տարածքային ամբողջությունը։ Խորհրդային պետություն այլևս գոյություն չունի, և գոյություն չունի նաև այն պետությունը, որի կազմում եղել է Արացախը, այդ պետությունը Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն է։  2․ Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի բանակցային կողմ է, առանց որի բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը։  3․ Չկան տարածքներ, կա անվտանգություն․ Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել անվտանգությունը»,- ասաց վարչապետը։
23:58 - 20 փետրվարի, 2020
Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ վճռի հրապարակումն ակնկալվում է մարտին |armenpress.am|

Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ վճռի հրապարակումն ակնկալվում է մարտին |armenpress.am|

armenpress.am: Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունն ու դրան հաջորդող գործողություններն ապացուցում են Ադրբեջանի ռասիստական բնույթը: Ադրբեջանը, հանցագործին ներում շնորհելով, ապահովել է անպատժելիությունը, իսկ ոճրագործին արդարացվածին հավասար արտոնություններ տալը պայմանավորված է եղել ազգային հիմքով սպանությամբ: Այս հարցերը շեշտադրված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացված հայցում: Թեմայի շուրջ  փետրվարի 19-ին՝ հայ սպայի սպանության տարելիցինխոսել են ադրբեջանագետ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթև Հայրապետյանը և  Եվրադատարանում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանույշ Սահակյանը: «Գուրգեն Մարգարյանի սպանության ողբերգական դեպքերն ու դրան հաջորդող գործողությունները պարզ ցույց են տալիս, թե մենք ինչպիսի պետության հետ գործ ունենք: Ադրբեջանի բոլոր գործողությունները հերթական անգամ ապացուցում են իր ռազմատենչ, քսենոֆոբիկ, ռասիստական  բնույթը»,-ասաց ադրբեջանագետը: Նա ընդգծեց, որ Հայաստանը առիթը բաց չի թողնում և բոլոր միջազգային հարթակներում բարձրացնում է այս հարցը: Դա արվում է թե երկրի ղեկավարների, թե խորհրդարանական, թե հասարակական կազմակերպությունների մակարդակով: Օրերս Բեռլինում «Ֆրիդրիխ էբերտ» հիմնադրամում կազմակերպված հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը կրկին անդրադարձավ այդ թեմային: «Գուրգեն Մարգարյանի սպանությունը հեռավոր անցյալում չէր: Այն կատարվեց Եվրոպայի կենտրոնում, մի քանի տարի առաջ: Մենք պետք է շարունակենք խոսել ոչ միայն այս ողբերգական, այլև մյուս դեպքերի մասին՝ ցույց տալու Ադրբեջանի բնույթը: Թե կեղծված ընտրությունները, թե Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը, թե վայրագ գործողությունները խոսում են այն մասին, որ անցյալին վերադարձ չի լինելու»,-ասաց Տաթև Հայրապետյանը: Նա ընդգծեց, որ Ադրբեջանն ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում աչքի է ընկնում իր ռասիստական գործելաոճով, ընդգծված հակահայկական քաղաքականությամբ: «Եթե մի օր ձեռք բերվի խաղաղություն, ապա դա կարող է լինել նման մտածելակերպի փոփոխության պարագայում, ինչն այս փուլում չենք տեսնում»,-եզրափակեց ադրբեջանագետը՝ ընդգծելով, որ հայատյացությունը դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականություն: Եվրադատարանում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանույշ Սահակյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրեց ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի գործի մանրամասները՝ նշելով, որ այն եզրափակիչ փուլում է: Ըստ նրա, կանխատեսվում է, որ մարտին կհրապարակվի վճիռը: ՄԻԵԴ-ում գործն ընդդեմ Հունգարիայի և Ադրբեջանի է: Ավելին՝ armenpress.am-ում
13:46 - 19 փետրվարի, 2020
Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց նոր բողոքի ակցիա է սկսվել |tert.am|

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց նոր բողոքի ակցիա է սկսվել |tert.am|

tert.am: Փետրվարի 17-ին Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց մարդկանց նոր բազմություն է հավաքվել և պահանջում է չեղյալ հայտարարել փետրվարի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:  Պատգամավորության թեկնածուներ Խալիդ Բագիրովը, Բախտիար Հաջիևը, Նուրլանա Ջալիլը և այլ թեկնածուներ եկել են կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ և պահանջում են պատասխանել ընտրախախտումների մասին իրենց բողոքներին: «Մեզահիր Փեհանով (Ադրբեջանի ԿԸՀ նախագահն է), ականջներիցդ հանիր խցանները և լսիր մեր պահանջները, պատասխանիր մեր բողոքներին»,-գոռացել է պատգամավորության թեկնածու Խալիդ Բագիրովը` կանգնած ԿԸՀ շենքի մուտքի մոտ: Արագորեն ակցիայի վայր են ժամանել ոստիկանության օպերատիվ արձագանքման գնդի աշխատակիցները և հավաքվածներին կոչ են արել ցրվել: Սակայն, հակառակ ոստիկանների կոչին, կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց մարդկանց քանակը շատացել է, ժամանել են բազմաթիվ լրագրողներ: Ժամը 16:00-ին սկսվել է ԿԸՀ հերթական նիստը, որը պետք է ուսումնասիրի ստացված բողոքները:
18:09 - 17 փետրվարի, 2020
Զանգվածային ձերբակալություններ Բաքվի կենտրոնում |azatutyun.am|

Զանգվածային ձերբակալություններ Բաքվի կենտրոնում |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի ոստիկանությունը բերման է ենթարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ կազմակերպված բողոքի ակցիայի մի քանի տասնյակ մասնակիցների, որոնք պահանջում էին չեղարկել փետրվարի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Բողոքի գործողության մեկնարկից ժամեր առաջ ոստիկանությունը ձերբակալել էր նաև ակցիայի նախաձեռնողներին, այդ թվում` «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջիլիին և REAL շարժման ղեկավար Իլգար Մամեդովին: Օրվա ընթացքում բերման են ենթարկվել պատգամավորության մի շարք նախկին թեկնածուներ, այդ թվում` հայտնի բլոգեր Մեհման Հուսեյնովը: Մեկ այլ նախկին թեկնածուի` Գյունել Սաֆարովային, ոստիկանությունը թույլ չի տվել տանից դուրս գալ: Բաքվի ոստիկանության ներկայացուցիչները պնդում են, որ իրենց գործողությունները կանխարգելիչ բնույթ ունեն:
17:12 - 16 փետրվարի, 2020
Ինչ վտանգներ սպասել «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքից» կարգավորման գործընթացում |civilnet.am|

Ինչ վտանգներ սպասել «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքից» կարգավորման գործընթացում |civilnet.am|

civilnet.am: 2020թ. փետրվարի 9-ին Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունները և դրանց արդյունքները շարունակում են մնալ Ադրբեջանով զբաղվող հայ փորձագետների ուշադրության կենտրոնում։ Հիմնական քննարկումները վերաբերում են ընտրությունների՝ Ադրբեջանի ներքաղաքական կյանքի և իշխանության տարբեր խմբավորումների միջև ուժերի հաշվեկշռի վրա ունեցած ազդեցությանը։ Արցախյան հակամարտության կարգավորման տեսանկյունից այս ընտրությունները կարևորվում են «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» նախագահ Թուրալ Գանջալիևի պատգամավոր ընտրվելու փաստով։ Գանջալիևը ընտրվել է «Խանքենդիի թիվ 122 ընտրատարածքից»։ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» գործունեությունը զգալիորեն ակտիվացել է այն բանից հետո, երբ 2018թ. դեկտեմբերի 20-ին Ադրբեջանի ԱԳՆ աշխատակից, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում ծնված Թուրալ Գանջալիևը կազմակերպության նախագահի պաշտոնում փոխարինեց Բայրամ Սաֆարովին։ Գանջալիևն իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում էական ջանքեր է գործադրել կազմակերպության միջազգային կապերի ընդլանման ուղղությամբ։ Հաճախակի են դարձել Ադրբեջանում հավատարմագրված տարբեր, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի պետությունների դեսպանների հանդիպումները կազմակերպության ղեկավար կազմի հետ։ Հիշատակության են արժանի 2019թ. դեկտեմբերին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի և 2020թ. հունվարի 30-ին ԱՄՆ-ի դեսպանի հանդիպումը Գանջալիևի հետ։ Արդեն պատգամավոր ընտրվելուց հետո 2020թ. փետրվարի 13-ին Գանջալիևի հետ հանդիպել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Ադրբեջանի կողմից «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» գործունեության ակտիվացումն ու նրա ղեկավարի կազմի ներուժի էական ուժեղացումը տեղի է ունեցել ՀՀ իշխանությունների կողմից Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու պահանջի առաջադրումից հետո։ Բանակցություններին Արցախի մասնակցության մասին վարչապետ Փաշինյանը հայտարարեց 2018 թ. մայիսին վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո՝ Ստեփանակերտում։ Դրանից հետո նա մի քանի անգամ կրկնել է այս տեսակետը, այդ թվում 2018թ. հունիսի 7-ին Ազգային Ժողովի հատուկ նիստում կառավարության ծրագիրը ներկայացնելիս՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցությունները չեն կարող արդյունավետ համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում Արցախի ղեկավարությունը: Մինչդեռ Ադրբեջանը միանշանակ բացասական վերաբերմունք է որդեգրել այս հարցում՝ պնդելով, որ բանակցությունների ձևաչափը փոխվել չի կարող։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց հայտարարություններում ընդգծել են, որ բանակցությունների ձևաչափը կարող է փոխվել միայն բոլոր կողմերի համաձայնության դեպքում։ Հայաստանի վարչապետի առաջարկը մերժելուն զուգահեռ Ադրբեջանը սկսել է բականաչափ ակտիվորեն շրջանառել «Ղարաբաղի երկու՝ հայկական և ադրբեջանական համայնքների» գոյության և նրանց խաղաղ գոյակցության անհրաժեշտության խնդիրը՝ որպես Ադրբեջանի կազմում լայն ինքնավարությամբ օժտված Լեռնային Ղարաբաղի բնակիչներ։ Քարոզչական այս թեզը բավականաչափ ակտիվորեն առաջ են մղում նաև «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավարները՝ պնդելով, որ իրենք պատրաստ են Ղարաբաղի հայերի հետ խաղաղ գոյակցության։Ավելին կարդացեք Civilnet.am կայքում։
14:57 - 15 փետրվարի, 2020
«Ադրբեջանի իշխանությունները ոչնչացնում են քաղաքական և լրագրողական բազմակարծությունը». «Լրագրողներ առանց սահմանների» |tert.am|

«Ադրբեջանի իշխանությունները ոչնչացնում են քաղաքական և լրագրողական բազմակարծությունը». «Լրագրողներ առանց սահմանների» |tert.am|

tert.am: «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպությունը փետրվարի 9-ին Ադրբեջանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Բաքվում լրագրողների աշխատանքին խոչընդոտելու առնվազն 18 դեպքի մասին է հայտարարել, հայտնում է turan.az կայքը:  «Իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկեն բռնության համար պատասխանատու անձանց»,- ասվում է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հայտարարության մեջ: Լույս չորեքշաբթի ոստիկանության հատուկ ուժերը բռնի կերպով ցրել են Բաքվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց նստացույց անող պատգամավորի թեկնածուներին: Որոշ լրագրողներ կարողացել են փախուստի դիմել, սակայն նրանցից շատերը ձերբակալվել և ծեծի են ենթարկվել: «Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ոչնչացնել քաղաքական և լրագրողական բազմակարծությունը՝ չնայած իրենց միջազգային պարտավորություններին և ԶԼՄ-ների ազատությունն ու անվտանգությունը երաշխավորելու մասին խոստումներին», - նշել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժանմունքի ղեկավար Ժաննա Կավելյեն: Ընտրությունների օրը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը գրանցել է լրագրողների վրա հարձակման առնվազն ութ դեպք: Փետրվարի 9-ի ընտրություններից առաջ մի շարք լրատվամիջոցներ և ընդդիմադիր կայքեր արգելափակվել են կամ կոտրվել:
18:21 - 14 փետրվարի, 2020
Ադրբեջանը փորձում է ժողովրդավարության ձախողումը քողարկել ԼՂ հակամարտությամբ. Աննա Նաղդալյան

Ադրբեջանը փորձում է ժողովրդավարության ձախողումը քողարկել ԼՂ հակամարտությամբ. Աննա Նաղդալյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ  Աննա Նաղդալյանն անդրադարձել է Ադրբեջանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին հարցին: Հարց. Ադրբեջանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, և արդեն հայտնի են միջազգային գնահատականները։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է արել այդ երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որտեղ նշվում է նաև, որ Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկել են նաև ընտրողներ Լեռնային Ղարաբաղից, որոնց արդյունքում ընտրված խորհրդարանականները հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներ: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Պատասխան. Բազմիցս ենք նշել, որ տարածաշրջանում ժողովրդավար հասարակությունների ձևավորումը և ամրապնդումը բխում են տարածաշրջանային կայունության, զարգացման և բարգավաճման շահերից: Մենք ծանոթ ենք ընտրութունների վերաբերյալ միջազգային դիտորդների գնահատականներին։ Ինչպես արձանագրվել է միջազգային դիտորդական առաքելության նախնական զեկույցում և դիտորդական առաքելության ղեկավարների գնահատականներում, ընտրություններն ուղեկցվել են համակարգված կոպիտ խախտումներով: Այս անգամ ևս Ադրբեջանն իր ժողովրդավարության ձախողումը, ընտրությունների լեգիտիմության խիստ ցածր մակարդակը փորձում է քողարկել ղարաբաղյան հակամարտությամբ: Ադրբեջանի այն սին և կեղծ պնդումները, որ այս ընտրություններում ձևավորվում են Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչներ, լավագույնս արտացոլում են Ադրբեջանի ժողովրդավարության խեղաթյուրված ընկալումները։ Արցախի ժողովուրդը չի մասնակցել Ադրբեջանի ընտրություններին ո՛չ հիմա և ո՛չ էլ  Ադրբեջանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում:  Կուզենայինք հիշեցնել, որ Արցախի ժողովուրդն իր ընտրության իրավունքը կիրականացնի իր հայրենիքում մարտի 31-ին՝ հերթական համապետական ընտրություններում, որի ժամանակ ազատ կամարտահայտության միջոցով ընտրելու է իր ներկայացուցիչներին՝ նախագահին և Ազգային ժողովի պատգամավորներին:  
10:12 - 13 փետրվարի, 2020
ԱԳՆ հայտարարությունը «Սարիբեկյանն ու Բալյանն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ-ի վճռի առնչությամբ

ԱԳՆ հայտարարությունը «Սարիբեկյանն ու Բալյանն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ-ի վճռի առնչությամբ

Հունվարի 30-ին ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Սարիբեկյանը և Բալյանն ընդդեմ Ադրբեջանի գործով: Այն վերաբերում է Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված ՀՀ քաղաքացի  Մանվել Սարիբեկյանի՝ Ադրբեջանի ռազմական ոստիկանության բաժանմունքում մահվան հանգամանքներին: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Մանվել Սարիբեկյանը 2010թ.-ի սեպտեմբերի 11-ին եղանակային վատ պայմանների պատճառով մոլորվել է Տավուշի մարզի սահմանամերձ հատվածում և հայտնվել ադրբեջանական կողմում, իսկ 1 ամիս անց՝ 2010թ.-ի նոյեմբերի 4-ին, Սարիբեկյանի դիակը հանձնվել է հայկական կողմին: Ըստ ադրբեջանական վարկածի՝ հայ հովիվն ինքնասպանություն էր գործել Ադրբեջանի ՊՆ ռազմական ոստիկանության ստորաբաժանումում: Անհրաժեշտ է նշել, որ ադրբեջանական կողմն ակնհայտ սուտ մեղադրանքներով քրեական գործ էր հարուցել Մանվել Սարիբեկյանի հանդեպ և կտտանքների ներքո պարտադրել հանդես գալ ադրբեջանական հեռուստատեսությամբ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է ՀՀ քաղաքացու` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա) երաշխավորված հիմնարար իրավունքների խախտումներ, մասնավորապես՝  Կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունքի) և՛ նյութիրավական, և՛ դատաիրավական ասպեկտների, ինչպես նաև Կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելում) խախտում, քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համար կասկածից վեր է, որ Սարիբեկյանը ենթարկվել է չափազանց լուրջ և դաժան տառապանքների, որոնք նրան հասցվել են միտումնավոր՝ ադրբեջանական իշխանությունների ուղղակի վերահսկողության ներքո գտնվող կալանավորված անձի նկատմամբ: Վճիռն աննախադեպ է. Մարդու իրավունքների եվրոպական դատարանն առաջին անգամ ամրագրել է Ադրբեջանի պատասխանատվությունը ՀՀ քաղաքացուն կյանքի զրկելու գործում և արձանագրել, որ ՀՀ քաղաքացին տանջամահ է արվել մասնավորապես Ադրբեջանի ռազմական ոստիկանության ստորաբաժան անձնակազմի բռնի գործողությունների հետևանքով: Այս վճիռն հերթական անգամ հաստատում է, որ Ադրբեջանը բացահայտորեն խախտում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորությունները: Այն նաև փաստում է, որ Ադրբեջանի իշխանությունների վերահսկողության ներքո հայտնված յուրաքանչյուր հայ, անկախ կարգավիճակից, ուղղակիորեն վտանգված է: ՀՀ-ն շարունակական ջանքեր կգործադրի ՀՀ քաղաքացիների և հայ ժողովրդի անվտանգության ապահովման և արդարության վերականգնման ուղղությամբ:
14:27 - 11 փետրվարի, 2020
Ադրբեջանը ներկայացնող բանախոսը շինծու և անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի և Արցախի հասցեին. Մնացականյան

Ադրբեջանը ներկայացնող բանախոսը շինծու և անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի և Արցախի հասցեին. Մնացականյան

Ադրբեջանի արտաքին  գործերի նախարարը շինծու և անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի և Արցախի հասցեին, Վիեննայում Միջուկային անվտանգության հարցերով միջազգային համաժողովին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Պարոն Նախագահ,Հարգելի գործընկերներ,Տիկնայք և պարոնայք, Կցանկանայի շնորհակալություն հայտնել գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ Վիեննայում միջուկային անվտանգության հարցերով երրորդ համաժողովն անցկացնելու համար: Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթում եմ ամենայն հաջողություն այս կարևոր և պարտավորեցնող առաքելության մեջ: Խոսքս ցանկանում եմ սկսել նախկին գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյին հարգանքի տուրք մատուցելով. վերջինիս մեկ տասնամյակից ավելի հանձնառությունն ու փորձը Գործակալությանը մղել են բազում ուշագրավ նվաճումների ՄԱԳԱՏԷ-ի՝ գլխավոր տնօրեն Ամանոյի առաջարկի հիման վրա առաջ քաշված նշանաբանի ներքո՝ «Ատոմները հանուն խաղաղության և զարգացման»: 2019-ի մայիսին պարոն Ամանոն աշխատանքային այց էր կատարել Հայաստան: Իմ երկրի ղեկավարության հետ ունեցած բարձր մակարդակի հանդիպումները հանդիսացան Հայաստանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև բեղմնավոր համագործակցության վկայություն և նախանշեցին նոր ուղղություններ մեր ապագա համատեղ ջանքերի համար: Պարոն նախագահ, Կցանկանայի ընդգծել այս համաժողովի բացառիկ ընդգրկունությունը, որը մեզ՝ անդամ-պետություններիս, հնարավորություն է ընձեռում կիսել հեռանկարները, մարտահրավերները և ձեռքբերումները, համատեղ ուրվագծել այն միջոցառումները, որոնք երկխոսության և համագործակցության միջոցով կխթանեն գլոբալ միջուկային անվտանգության ամրապնդումը: Վստահ եմ, որ այսօր ընդունվելիք նախարարական հռչակագիրը կդառնա կարևոր հանգրվան միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերի համար՝ ուղղված գլոբալ չտարածման ռեժիմի ամրապնդմանը և ի ցույց կդնի մեր ընդհանուր հանձնառությունը՝ պահպանելու միջուկային անվտանգության ռեժիմում բարձր չափանիշները։ 2016 թվականի Միջուկային անվտանգության միջազգային երկրորդ համաժողովից ի վեր, ցավոք, աշխարհը չի դարձել ապրելու համար առավել լավ և անվտանգ: Այսօր հարափոփոխ աշխարհում գլոբալ անվտանգության միջավայրն առերեսվում է արագ զարգացող սպառնալիքների, ինչպիսիք են տեխնոլոգիական զարգացման հետ կապված սպառնալիքները և կիբերհարձակումները։ Մենք չգիտենք կամ չենք կարող պատկերացնել, թե վաղը, տեսանելի ապագայում ինչ և որքան նոր սպառնալիքներ ի հայտ կգան: Դա նշանակում է, որ միջուկային անվտանգության ազգային ռեժիմները, կարգավորող համակարգերը պետք է լինեն ճկուն, հարմարվող և դիմակայուն։ Տեղեկատվության փոխանակումը, փորձառության և փորձի փոխանակումը սպառնալիքը ժամանակին հայտնաբերելու և հասցեագրելու առանցքային նախադրյալներն են: ՄԱԳԱՏԷ-ի կողմից անդամ պետությունների ազգային անվտանգության ռեժիմները բարելավելու նպատակով վերջիններիս տրամադրվող շարունակական աջակցությունն անփոխարինելի է: Պարոն նախագահ, Որպես չտարածման քաղաքականության ուժեղ աջակից՝ Հայաստանը վերահաստատում է իր լիակատար հանձնառությունը չտարածման մասին պայմանագրին և այլ համապատասխան պայմանագրերին, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքային համաձայնագրերին և լրացուցիչ արձանագրությանը: Հաշվի առնելով, որ անդամ պետությունում միջուկային անվտանգության համար պատասխանատվությունն ամբողջովին այդ պետության իրավասության տիրույթում է, մենք մշտապես մեր ամուր աջակցությունն ենք հայտնել միջազգային միջուկային անվտանգության շրջանակներում և չտարածման ռեժիմում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ունեցած էական և առաջատար դերին: Միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումը իմ Կառավարության համար կենսական նշանակություն ունի՝ տնտեսական զարգացման և էներգետիկ անվտանգության առումով: Հայաստանը մեծապես կարևորում է միջուկային անվտանգության ամրապնդումն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում՝ միջազգային իրավական գործիքակազմի վավերացման և իրագործման, ինչպես նաև ՀՀ ԱԷԿ-ի և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության և անվտանգությանն ուղղված ամուր ազգային օրենսդրության ձևավորման, միջուկային կայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության կանոնների հաստատման միջոցով: Հայաստանը պարբերաբար սերտորեն համագործակցում է միջազգային գործընկերների հետ միջուկային էներգիային առնչվող բոլոր հարցերի շուրջ։ Հայաստանը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցները միջուկային և ճառագայթային անվտանգության ամրապնդման և պահպանման ուղղությամբ: Մենք մեծապես գնահատում ենք ՄԱԳԱՏԷ-ի դերը և շարունակական աջակցությունը Հայաստանին՝ ուղղված Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրագույն չափանիշների ապահովմանը: Մասնավորապես, ՄԱԳԱՏԷ-ի բազմաթիվ տեսչական ստուգումները և գնահատման առաքելությունները վերահաստատել են Հայաստանի հանձնառությունը իր միջազգային պարտավորությունների կատարմանը, ինչպես նաև բաց ու թափանցիկ լինելու բարձրագույն մակարդակը: Միջազգային պայմանագրերի պահանջներից որևէ խախտում կամ շեղում չի արձանագրվել: Հայաստանը լիովին կատարում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1540 բանաձևով ստանձնած իր միջազգային պարտավորությունները: Հայաստանի 2015-2020թթ. Գործողությունների ազգային ծրագիրը ուրվագծում է հստակ քայլերի շարք՝ սկսած արդեն իրականացվող ազգային միջոցառումների վերանայումից մինչև ընթացիկ և սպասվող գործողությունների համակարգում: Մենք նաև ակտիվորեն մասնակցում ենք միջուկային չտարածման նախաձեռնություններին, ինչպիսիք են Միջուկային ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ նախաձեռնությունը և տարածման անվտանգության նախաձեռնությունը: Հայաստանի կառավարությունը շարունակաբար համագործակցում է իր միջազգային գործընկերների հետ երկկողմ և բազմակողմ մակարդակներում՝ միջուկային մաքսանենգության դեմ պայքարում իր ազգային կարողություններն առավել ամրապնդելու ուղղությամբ: Մենք խորին մտահոգությամբ հետևում ենք մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և, մասնավորապես, Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հետ կապված իրավիճակին: Բազմակողմանի դիվանագիտության իրական նվաճում հանդիսացող այդ համաձայնագրի ստորագրումն աշխարհին տրամադրեց միջուկային տարածման ռիսկի նվազեցման կարևոր գործիք, և մենք կոչ ենք անում բոլոր գործընկերներին հարգելու համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունները, խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել լարվածության սրացման, և ձեռնարկել բոլոր հնարավոր ջանքերը համաձայնագիրը պահպանելու համար: Հայաստանը ողջունում է խնդրի վերաբերյալ ներառական և բաց երկխոսությունը վերսկսելու ուղղությամբ գործադրվող դիվանագիտական և բազմակողմանի հարթակում բոլոր ջանքերը: Մենք գոհունակություն ենք հայտնում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության թիմին և նրա ղեկավարությանը՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ներքո Իրանի՝ միջուկային ոլորտին առնչվող պարտավորությունների հաստատման և մոնիտորինգի հարցում իրենց նվիրված, պրոֆեսիոնալ և անաչառ աշխատանքի համար և ակնկալում ենք ՄԱԳԱՏԷ-ի և Իրանի միջև շարունակական համագործակցություն՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի և ՄԱԿ-ի ԱԽ 2015 թ. 2231 բանաձևի իրագործման ուղղությամբ: Եվ վերջում, պարոն նախագահ, Ադրբեջանը ներկայացնող բանախոսը շինծու և անհիմն մեղադրանքներ հնչեցրեց Հայաստանի և Արցախի հասցեին։ Դրանք ամբողջովին հերքվում են: Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության տարածքն ամբողջովին գտնվում է Արցախի իշխանությունների լիարժեք և օրինական վերահսկողության ներքո, և ոչինչ հակառակը չի մատնանշում: Արցախի իշխանությունները մշտապես բաց են միջազգային համագործակցության համար, և ադրբեջանական մեղադրանքները կարող են հեշտությամբ ստուգվել և առ ոչինչ ապացուցվել: Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի վճռական հանձնառությունը միջուկային զինաթափման, միջուկային զենքի չտարածման և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման մեր համատեղ նպատակներին և հաջողություն մաղթել համաժողովին: Շնորհակալություն»։
09:28 - 11 փետրվարի, 2020
ԵԱՀԿ-ի դիտորդները բազմաթիվ խախտումներ են արձանագրել Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում |armenpress.am|

ԵԱՀԿ-ի դիտորդները բազմաթիվ խախտումներ են արձանագրել Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի խորհրդարանի՝ փետրվարի 9-ին կայացած արտահերթ ընտրություններում չի եղել իսկական մրցակցություն, չնայած մեծ թվով թեկնածուների առկայությանը: Այս հայտարարությամբ փետրվարի 10-ին հանդես են եկել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Դեմոկրատական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյից դիտորդական առաքելության ներկայացուցիչները, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:«Չնայած մեծ թվով թեկնածուներին, օրենսդրության սահմանափակումները խոչընդոտում Էին իսկական մրցակցությանը»,- ասված Է առաքելության հայտարարության մեջ:Դիտորդները հայտարարել են, որ բազմաթիվ խախտումներ են ի հայտ բերել ընտրություններում, ինչն ստիպում Է կասկածել դրանց թափանցիկությանը: Բացի այդ, նրանց խոսքով, առանձին դեպքերում ճնշում Է գործադրվել ընտրողների վրա:Դիտորդների առաքելության ներկայացուցիչները նաեւ նշում են, որ կայացած ընտրություններում տարբեր մակարդակների ընտրական հանձնաժողովների աշխատանքը թափանցիկ Էր դիտորդների համար, սակայն չկարողացավ ապահովել ազատ դեմոկրատական ընտրությունների անցկացումը:«Ձայների հաշվման ընթացակարգը հիասթափեցրեց մեզ»,-ասված Է առաքելության հայտարարության մեջ:Փետրվարի 9-ին կայացած արտահերթ ընտրություններում Ադրբեջանի միապալատ խորհրդարանի 125 տեղին հավակնում Էր 1314 թեկնածու: Ընտրություններում հավատարմագրված Էր 59 միջազգային կազմակերպություններ ներկայացնող 883 դիտորդ:Ընտրությունների նախնական տվյալների համաձայն, «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցությունը, որը գլխավորում Է երկրի նախագահ Իլհամ Ալիեւը, առավել մեծ թվով մանդատներ Է ստանում օրենսդիր մարմնում: Այդ տվյալների համաձայն, կուսակցությունը կարող Է ստանալ մինչեւ 71 մանդատ:
16:31 - 10 փետրվարի, 2020