Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Բաքվի հրաժարումը «տարածքային ամբողջականության» պատրանքներից կօգնի խաղաղ գործընթացին․ Արցախի ԱԳՆ

Բաքվի հրաժարումը «տարածքային ամբողջականության» պատրանքներից կօգնի խաղաղ գործընթացին․ Արցախի ԱԳՆ

Բաքվի հրաժարումը իր «տարածքային ամբողջականությունը» վերականգնելու պատրանքներից կօգնի շարունակել խաղաղ գործընթացը, ասված է Արցախի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: Հայտարարությամբ Արցախի ԱԳՆ-ն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի սադրանքների արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ի մեկնաբանությանը: «Պաշտոնական Բաքուն փորձում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությամբ արդարացնելու ադրբեջանական զինված ուժերի կողմից մարտի 6-ին և 10-ին իրականացված սադրանքները, ինչը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանման իրենց հանձնառությունների կատարման հարցում Ադրբեջանի իշխանությունների անպատասխանատու քաղաքականության հերթական օրինակն է: Բաքվի նմանատիպ դիրքորոշումը ևս մեկ անգամ վկայում է, որ սադրանքները կրում էին դիտավորյալ բնույթ և ուղղված էին անկայունության գոտու ընդլայնմանը», - փոխանցում են Արցախի ԱԳՆ-ից: «Այս պատերազմի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը՝ որպես ռազմական գործողությունների և դրանց հետևողական էսկալացիայի նախաձեռնող: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը, որը սկսվել է Արցախի ժողովուրդի իրավունքների զանգվածային խախտումներով, շարունակվում է մինչ օրս հենց այն պատճառով, որ ադրբեջանական կողմը չի կամենում հրաժարվել իր ապակառուցողական քաղաքականությունից, որը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության սպառնալիքների հիմնական աղբյուրն է», - նշված է հայտարարության մեջ:
10:01 - 14 մարտի, 2020
Բաքվի հրաժարումը «տարածքային ամբողջականության» պատրանքներից կօգնի խաղաղ գործընթացին. ԱՀ ԱԳՆ

Բաքվի հրաժարումը «տարածքային ամբողջականության» պատրանքներից կօգնի խաղաղ գործընթացին. ԱՀ ԱԳՆ

Բաքվի հրաժարումը իր «տարածքային ամբողջականությունը» վերականգնելու պատրանքներից կօգնի շարունակել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը։ Այս մասին նշված է Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության՝ հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի սադրանքների արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ մարտի 11-ի հայտարարության վերաբերյալ մեկնաբանության մեջ։  «Հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի սադրանքների արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ՝ ս.թ. մարտի 11-ի մեկնաբանության հետ կապված անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը.Պաշտոնական Բաքուն փորձում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությամբ արդարացնելու ադրբեջանական զինված ուժերի կողմից մարտի 6-ին և 10-ին իրականացված սադրանքները, ինչը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանման իրենց հանձնառությունների կատարման հարցում Ադրբեջանի իշխանությունների անպատասխանատու քաղաքականության հերթական օրինակն է: Բաքվի նմանատիպ դիրքորոշումը ևս մեկ անգամ վկայում է, որ սադրանքները կրում էին դիտավորյալ բնույթ և ուղղված էին անկայունության գոտու ընդլայնմանը:Ավելին, Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանությունը պարունակում է մեղադրանքներ, որոնք միտումնավոր աղավաղում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատճառահետևանքային կապերը: Հակամարտությունը ծագել է Արցախի ժողովրդի՝ իր ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման խաղաղ ձգտումն ուժի միջոցով ճնշելու Ադրբեջանի փորձերի արդյունքում: Սկզբից, նպատակ ունենալով ահաբեկել արցախցիներին, ադրբեջանական իշխանությունները Սումգայիթում, Բաքվում, Մինգեչաուրում և Ադրբեջանի այլ քաղաքներում, ինչպես նաև Հյուսիսային Արցախի բնակավայրերում ծրագրել և իրականացրել են հայ բնակչության կոտորածներ, էթնիկ զտումներ և տեղահանություն։ Չկարողանալով կոտրել արցախցիների կամքի ուժը՝ Ադրբեջանի իշխանությունները սանձազերծեցին տոտալ պատերազմ՝ ոչնչացնելու Արցախի Հանրապետությունն ու նրա բնակչությունը։ Այս պատերազմի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը՝ որպես ռազմական գործողությունների և դրանց հետևողական էսկալացիայի նախաձեռնող:Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը, որը սկսվել է Արցախի ժողովուրդի  իրավունքների զանգվածային խախտումներով, շարունակվում է մինչ օրս հենց այն պատճառով, որ ադրբեջանական կողմը չի կամենում հրաժարվել իր ապակառուցողական քաղաքականությունից, որը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության սպառնալիքների հիմնական աղբյուրն է: Բաքվի հրաժարումը իր «տարածքային ամբողջականությունը» վերականգնելու պատրանքներից կօգնի շարունակել խաղաղ գործընթացը»,- ասվում է մեկնաբանության մեջ։
19:56 - 13 մարտի, 2020
Տոնոյանը Կասպրշիկին մտահոգություն է հայտնել՝ ՀՀ-Ադրբեջան պետսահմանին հակառակորդն աշխուժացել է

Տոնոյանը Կասպրշիկին մտահոգություն է հայտնել՝ ՀՀ-Ադրբեջան պետսահմանին հակառակորդն աշխուժացել է

Մարտի 12-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը դեսպանին է ներկայացնել հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը, հրադադարի ռեժիմի խախտման հաճախականությունն ու բնույթը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, մասնավորապես, մտահոգություն է հայտնել վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանի որոշակի հատվածներում հակառակորդի գործողությունների աշխուժացման փորձերի կապակցությամբ:Դավիթ Տոնոյանը նշել է, որ տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումները, միջազգային տնտեսական, համաճարակային վիճակը, եղանակային պայմանները և մի շարք այլ գործոններ մեծացնում են իրավիճակի ապակայունացման հավանականությունը: Այս առումով պաշտպանության նախարարը կարևորել է լարվածության թուլացման միջոցառումների շուտափույթ իրականացումը՝ նոր սադրանքները բացառելու առումով: Դեսպան Կասպրշիկը պատրաստակամություն է հայտնել առավելագույն ջանքեր գործադրել լարվածության թուլացման ուղղությամբ իր միջնորդական առաքելության մեջ: Զրուցակիցները քննարկել են նաև գերության և անազատության մեջ պահվող քաղաքացիների հետ կապված հումանիտար հարցեր:
13:56 - 13 մարտի, 2020
Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների առկա խիստ ցածր չափանիշները լրջորեն խոչընդոտում են ԼՂ խաղաղ գործընթացի առաջմղմանը. Աննա Նաղդալյան

Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների առկա խիստ ցածր չափանիշները լրջորեն խոչընդոտում են ԼՂ խաղաղ գործընթացի առաջմղմանը. Աննա Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է  Ադրբեջանի նախագահի՝ խորհրդարանում հնչեցրած ելույթը։ «Ադրբեջանի նախագահը նորանշանակ խորհրդարանի բացման նիստին հանդես է եկել ընդարձակ ելույթով, որում հերթական անգամ տեղ են գտել Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ ատելության խոսքի հստակ դրսևորումներ: Վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքների լեգիտիմության ցածր մակարդակը, քաղաքական և ժողովրդավարական բարեփոխումներ կատարելու անկարողությունը Ադրբեջանի իշխանությունները փորձում են քողարկել ագրեսիվ, անհիմն և մտացածին պնդումներով, որոնք Հայաստանից և հայ ժողովրդից բացի ուղղվում են նաև եվրոպական երկրներին, եվրոպական կառույցներին, Ադրբեջանում ընտրությունները դիտարկած միջազգային դիտորդական առաքելությանը:  Հատկապես մտահոգիչ է, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է իր անհիմն մեղադրանքներում խաղարկել կրոնական քարտը՝ մի կողմից եվրոպական երկրներին մեղադրելով կրոնական հողի վրա միգրանտների իրավունքների խախտումների մեջ, իսկ մյուս կողմից՝ կրոնական համերաշխության կոչեր անելով  ԼՂ հակամարտության համատեքստում:  Ադրբեջանի նախագահի կողմից պատմական և աշխարհագրական նոր ‹‹հայտնագործություններով›› ուղեկցվող հայ ժողովրդի հանդեպ թշնամանքի քարոզը արմատապես հակասում է վերջին շրջանում խաղաղության համար բարենպաստ միջավայր ձևավորելու և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու Ադրբեջանի հանձնառություններին: Այս տեսակետից պետք է փաստել, որ Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների առկա խիստ ցածր չափանիշները լրջորեն խոչընդոտում են ԼՂ խաղաղ գործընթացի առաջմղմանը, մասնավորապես այդ գործընթացի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը:    Սեփական լեգիտիմությունը հարևան ժողովրդի հանդեպ ատելության և միջազգային համայնքի հանդեպ անվստահության վրա կառուցելու Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության փորձերն անպատասխանատու են և կարող են վտանգել տարածաշրջանի խաղաղությունը և անվտանգությունը», - ասված է ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունում։
11:55 - 13 մարտի, 2020
Զսպվածություն դրսևորել և ձեռնպահ մնալ ուժի կիրառումից․ ՌԴ ԱԳՆ կոչը |civilnet.am|

Զսպվածություն դրսևորել և ձեռնպահ մնալ ուժի կիրառումից․ ՌԴ ԱԳՆ կոչը |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մարտի 12-ի ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին տեղի ունեցած միջադեպերին։ «Ցավոք սրտի, սահմանին և շփման գծում շարունակվում են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, ինչի հետևանքով կան սպանվածներ և վիրավորներ։ Կոչ ենք անում կողմերին դրսևորել զսպվածություն, ձեռնպահ մնալ ուժի կիրառումից, խթանել բանակցային գործընթացը, որը միտված է քաղաքական ճանապարհով կարգավորման հասնելուն»,- ասել է Զախարովան։ Նա ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին և նշել, որ ռուսաստանյան կողմը շարունակելու է հետևել այդ թեմային և մեկնաբանել այն։Մարտի 10-ին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի նախիջևանյան հատվածում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վնասվածք էր ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1984թ.):
18:26 - 12 մարտի, 2020
ԵԽ-ն Ադրբեջանին 1,5 ամիս է տվել՝ չեղարկելու ընդդիմադիրների դատավճիռները |azatutyun.am|

ԵԽ-ն Ադրբեջանին 1,5 ամիս է տվել՝ չեղարկելու ընդդիմադիրների դատավճիռները |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն Ադրբեջանին մեկուկես ամիս ժամանակ է տվել 8 ընդդիմադիրների նկատմամբ դատավճիռները չեղարկելու համար: «Իլգար Մամեդովի խումբ» անվանումը ստացած ակտիվիստների դատավճիռները Ստրասբուրգի դատարանն ավելի վաղ ոչ իրավաչափ էր ճանաչել՝ փաստելով, որ քրեական գործերն Ալիևի վարչակազմը կիրառել է նրանց լռեցնելու նպատակով: Անցյալ տարվա մայիսին Եվրոպական դատարանը հաստատել է, որ Ադրբեջանը չի կատարել ստանձնած պարտավորությունները այդ խմբի նկատմամբ կայացված որոշումների հարցով: Ընդդիմադիր առաջնորդ Իլգար Մամեդովը Եվրախորհրդին հորդորել է սպասել մինչև ապրիլի 30-ը, և եթե մինչ այդ Բաքուն չկատարի պահանջներն ու չչեղարկի ընդդիմադիրների դատավճիռները, պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակազմի նկատմամբ՝ ընդհուպ սառեցնել կառույցին երկրի անդամակցությունը:
15:42 - 12 մարտի, 2020
Ադրբեջանի կառավարությունը քննարկում է իրավիճակը նավթի շուկայում |azatutyun.am|

Ադրբեջանի կառավարությունը քննարկում է իրավիճակը նավթի շուկայում |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի կառավարությունում երեկ անցկացված խորհրդակցության ժամանակ քննարկվել է նավթի շուկայում իրավիճակը, դրա հնարավոր ազդեցությունը երկրի տնտեսության վրա և կանխարգելիչ քայլերը։ Վարչապետ Ալի Ասադովի նախագահությամբ անցկացված խորհրդակցությունում կառավարությունը խոստացել է թույլ չտալ գների արհեստական բարձրացում և խիստ միջոցներ կիրառել անհիմն դեֆիցիտի դեմ։ Չնայած նավթի գնի կտրուկ անկմանը՝ իշխանությունները խոստանում են չկրճատել սոցիալական ծրագրերը։ Կառավարությունը նշել է, որ արժույթի շուկայում կայունության պահպանելու և սղաճը զսպելու համար Կենտրոնական բանկը բավարար ռեզերվներ ունի։ Սակայն Eurasianet-ի տնտեսական մեկնաբանի կարծիքով՝ նավթի գների անկումը եվրասիական ամբողջ տարածքում կփոխի տնտեսական կանխատեսումները։ Նավթ արդյունահանող Ադրբեջանը, Ղազախստանը և Ռուսաստանը պատրաստվում են բյուջետային կրճատումների, ազգային արժույթի անկման և հնարավոր ռեցեսիայի։ Անորոշությունն ավելանում է նաև արագ տարածվող կորոնավիրուսի պատճառով, որի հետևանքով ընկել է պահանջարկի շուկան։ Ադրբեջանն անցյալ տարի էր բարձրացրել թոշակները և այլ սոցիալական ծախսերը՝ նպատակ հետապնդելով նվազեցնել սղաճի հետևանքները և աճող դժգոհությունները։ Նախագահ Իլհամ Ալիևն ասել էր, թե ծախսերը կփակվեն հարկային բարեփոխումներով, միջոցների մի մասը կստացվի ավելի բարձր մաքսավճարներից, ավելացված արժեքի հարկերով, նաև ակնկալելով զբոսաշրջության աճ։ Ռուտերգերսի համալսարանի տնտեսագիտության դոցենտ և Բաքվի տնտեսական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Գուբադ Իբադօղլուի կարծիքով, սակայն, այս բոլոր եկամուտներն ակնկալվում է, որ չեն լինի կորոնավիրուսի պատճառով։ Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ Ադրբեջանի բյուջեի հավասարակշռությունը պահպանելու համար անհրաժեշտ է, որ նավթի մեկ բարելի գինը կազմի 53 դոլար։ Սակայն մեկ բարելը նախկին Միության տարածքում մարտի 9-ին վաճառվել է 36 դոլարով։ Իբադօղլուի կարծիքով՝ քանի որ կառավարությունը վախենում է անկարգություններից, հնարավոր չէ կրճատել սոցիալական ծախսերը, որոնց ուղղվում է բյուջեի մոտ 65 տոկոսը, խնայողությունների միակ ճանապարհը մնում են ներդրումային միջոցները և ռազմական ծախսերը։ Ռազմական ծախսերը կրճատելը հեշտ չէ, իսկ ներդրումային միջոցներն այս տարի ավելի քիչ են, քան նախորդ տարի։ Իբադօղլուն ասել է, որ մանաթի փոխարժեքը պահելու համար Կենտրոնական բանկն ընդամենը մի քանի ամսվա ռեզերվներ ունի։ Ղազախստանի բյուջեն կառուցված է մեկ բարել նավթը ավելի քան 57 դոլար կանխատեսման վրա։ Երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը մարտի 9-ին խոստացել է ամբողջությամբ կատարեել կառավարության սոցիալական պարտավորությունները՝ միաժամանակ նշելով, որ ինչ-որ տեղ հարկ կլինի կրճատումներ կատարել։
14:53 - 11 մարտի, 2020
ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին

Մարտի 11-ին Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնայից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում։ Այս մասին տեղեկացնում է Արցախի արտաքին գործերի նախարարությունը: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա): Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա):  Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
13:29 - 11 մարտի, 2020
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։ «Մարտի 10-ին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի նախիջևանյան հատվածում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վնասվածք է ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1984թ.): Մեր խորին ցավակցությունը և զորակցությունն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին և հարազատներին: Վերջին օրերին սա Ադրբեջանի հերթական փորձն է միտումնավոր կերպով սրելու իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանին. մարտի 6-ին ադրբեջանական զինված ուժերը փորձել էին իրականացնել դիվերսիոն ներթափանցում Տավուշի շրջանում: Ադրբեջանի պարբերական փորձերը սրելու իրավիճակը Հայաստանի հետ պետական սահմանին, ընդլայնելու լարվածության աշխարհագրությունը և չկիրառելու առկա լարվածության նվազեցմանն ուղղված մեխանիզմները  վկայում են, որ տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի քայլերը կրում են միտումնավոր բնույթ:  Ադրբեջանի նման գործողությունները փաստում են, որ ԼՂ խաղաղ գործընթացում ռիսկերի նվազեցման միջազգային մեխանիզմների ներդրումը կարևոր գերակայություն է, և այս ուղղությամբ առկա պայմանավորվածությունների կյանքի կոչումն անհրաժեշտ պայման է խաղաղ գործընթացի հետագա առաջմղման համար»:
09:06 - 11 մարտի, 2020
ԱՄՆ Պետքարտուղարությունն իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Արցախ, խուսափել Ադրբեջան և Թուրքմենստան մեկնելուց |hetq.am|

ԱՄՆ Պետքարտուղարությունն իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Արցախ, խուսափել Ադրբեջան և Թուրքմենստան մեկնելուց |hetq.am|

hetq.am: ԱՄՆ Պետքարտուղարությունն իր քաղաքացիներին զգուշացնում է չմեկնել Արցախ։ Պատճառը տարածաշրջանում առկա ռազմական հակամարտությունն է։ Գերատեսչության հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ կրակոցները և, երբեմն, հրետանային համակարգերի կիրառումը, ներառյալ նաև ականները և ականանետերը, տարեկան դառնում են մարդկանց մահվան և վիրավորման պատճառ։ Պետքարտուղարությունը խորհուրդ է տալիս խուսափել շփման գծին և Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին մոտ գտնվող ավտոճանապարհներին գտնվելուց։ ԱՄՆ կառավարությունը չի կարող արտակարգ ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, քանի որ ամերիկյան կառավարական ծառայակիցները այնտեղ այցելության սահմանափակումներ ունեն։ Բացի այդ, Պետքարտուղարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Թուրքմենստան և Ադրբեջան այցելելուց՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ։ Այդ մասին տեղեկանում ենք Պետքարտուղարության պաշտոնական կայքում։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Թուրքմենստանում չի գրանցվել կորոնավիրուսով վարակակիրների դեպք, իսկ Ադրբեջանում վարակակիրների թիվը հասել է 6-ի։ Թուրքմենստան չայցելելու առաջարկը բացատրվում է այն քայլերով, որ այդ երկրի կառավարությունը ձեռնարկել է՝ կորոնավիրուսի չտարածման համար։ Այսպես, ամերիկյան քաղաքացիներին զգուշացրել են, որ միջազգային բոլոր չվերթները Աշխաբադի օդանավակայանից տեղափոխվել են Թուրքմենաբադ (նախկին՝ Չարջոու), որը գտնվում է մայրաքաղաքից 400 կիլոմետր հեռավորության վրա։ Այնտեղ, կորոնավիրուսի հնարավոր հայտնաբերման պարագայում, ուղևորներին կառաջարկվի գտնվել կարանտինում, որը կազմակերպվելու է քաղաքի բժշկական հաստատություններից մեկում։ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքմենստանում բուժման մեթոդները չեն համապատասխանում ամերիկյան չափանիշներին։ Ուղևորներին կարող են ստիպել տալ անալիզներ, որոնք կապ չունեն կորոնավիրուսի հետ։ Այդ իսկ պատճառով ամերիկյան գերատեսչությունն իր քաղաքացիներին կոչ է արել հրաժարվել ցանկացած թեստերից, որոնք կապ չեն ունենա COVID-19 տիպի նոր կորոնավիրուսի հետ։ Ադրբեջանի պարագայում էլ Պետքարտուղարությունը նշում է, որ այդ երկրի բուժօգնության տրամադրման մեթոդները նույնպես չեն համապատասխանում ԱՄՆ պահանջներին։ Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ Ադրբեջանը բավականին խոցելի երկիր է ահաբեկչական գործողությունների տեսանկյունից։ Շարունակությունը՝ hetq.am-ում։
15:21 - 07 մարտի, 2020