#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը մեր դաշնակիցները չեն․ մենք փնտրելու ենք իրական դաշնակիցների․ Արեգ Կյուրեղյան

Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը մեր դաշնակիցները չեն․ մենք փնտրելու ենք իրական դաշնակիցների․ Արեգ Կյուրեղյան

Այն կարծիքները, որ Ռուսաստանի Դաշնությունը և առհասարակ  ՀԱՊԿ-ը աղետ են պատրաստում ՀՀ-ի գլխին, և մեր տարածքների հաշվին, մեր կյանքերի ու քաղաքացիների հաշվին իրենց շահերն են պաշտպանելու, կարծում եմ՝ ապացուցվել է։ «Հետք»-ի «Բարդ ընտրություն» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության պատգամավորի թեկնածու Արեգ Կյուրեղյանը։ «Շատ քչերը հիմա կկասկածեն այդ պնդումների իրավացիության վրա։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ ՀԱՊԿ-ը ապացուցված դավաճանել են մեզ, չեն կատարել իրենց պայմանագրային պարտականությունները ՀՀ-ի հանդեպ, և նույնիսկ քաղաքացիների հանդեպ։ Մեր զինվորները մնացել էին խրամատներում մեն միայնակ, դավաճանված այն ուժերի կողմից, ովքեր պետք է իրենց պայմանագրային պարտավորությունները կատարեին ՀՀ-ի հանդեպ, և կարծում եմ, որ ադրբեջանա-թուրքական ագրեսիան եղել է ոչ միայն Արցախի նկատմամբ, որը իրենք չեն ճանաչում ՀՀ-ի մաս, այլև իրենց ճանաչած ՀՀ սահմաններից ներս։ Թե՛ այսօրվա իրավիճակը, թե՛ պատերազմի ժամանակ բազում դրվագներ կան, որ ադրբեջանա-թուրքական զորքերը ագրեսիա են ցույց տվել Հայաստանի Հանրապետության տարածքում, ռմբակոծել են գյուղեր, խոցել են ինքնաթիռ Թուրքիայից, և հատել են Հայաստանի Հանրապետության տարածքը,  գերեվարել զինվորներ»։ Նա նշել է, որ իրենք փնտրելու են իրական դաշնակիցների։ «Համոզված եմ, որ մեր շահերը և բազում (թեկուզ եվրոպական) երկրների շահեր համընկնում են՝ Հունաստան, Ֆրանսիա, Ամերիկա, և եթե փնտրենք, շատ իրական դաշնակիցներ կգտնենք։ Հիմա Ռուսաստանի կողմից մեզ արգելված է որևիցե այլ դաշնակից փնտրել՝ բացի իրենից: Այսինքն՝ ոչ թե մեզ է արգելված, այլ մեր այսօրվա կառավարությանը և իշխանությանը»։ Նա նաև ասել է, որ իշխանության գալու պարագայում վերադարձնելու են տարիներ շարունակ ժողովրդից թալանածը։ «Մեծամասնությանը, ովքեր թալանել են ՀՀ քաղաքացուն, կարծում եմ բոլորս էլ գիտենք։ Հայաստանում դուրս գանք փողոց, հարցնենք քաղաքացիներին, իրենք էլ գիտեն, կնշեն բազում անուններ, լայն, մեծ ցանկ։ Մնացածին, իհարկե, պարզելը դժվար չի, կպարզվի, և այդ թալանը վերադարձնելը խիստ անհրաժեշտ է։ Օրինակ, երբ այս իշխանությունը հեղափոխությունից հետո ժամանակին վերադարձներ այդ թալանը, այս թավշյա, ոչ մի բան չանելու քաղաքականությունը դներ մի կողմ և լծվեր իրական գործի, վերադարձներ այդ թալանը, զենք գներ Հայաստանի համար, պատերազմը այս արդյունքը չէր ստանա»։  
13:02 - 17 հունիսի, 2021
Խիստ մտահոգիչ են երեխաների մասնակցությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում այն հավաքներին, որտեղ հնչում են ատելություն ու վիրավորանք, բռնության հետ ասոցացվող խոսքեր. ՄԻՊ

Խիստ մտահոգիչ են երեխաների մասնակցությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում այն հավաքներին, որտեղ հնչում են ատելություն ու վիրավորանք, բռնության հետ ասոցացվող խոսքեր. ՄԻՊ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է քաղաքական հավաքներին երեխաների մասնակցության հետ կապված խնդրահարույց, ինչպես նաև նրանց լավագույն շահերը խախտող իրավիճակներ. 1. Խիստ մտահոգիչ են երեխաների մասնակցությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում այն հավաքներին, որտեղ հնչում են ատելություն ու վիրավորանք, բռնության հետ ասոցացվող խոսքեր: Առկա են նաև երեխաների ներկայությամբ հայհոյանքի խոսքեր հրապարակային հնչեցնելու դեպքեր: Օրինակ՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը՝ երեխաների մասնակցությամբ ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ համայնքում քարոզարշավի ընթացքում հնչեցրել է այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «...հունիսի 20-ից հետո մենք անպայման գալու ենք նրանց հետևից և այդ բոլոր քրեական թափթփուկները պառկելու են ասֆալտների վրա» կամ «եթե որոշ գեղացի թափթփուկ պաշտոնյաներ հասկանում են միայն ուժի լեզուն, ուրեմն Հայաստանի Հանրապետությունը նրանց հետ կխոսի ուժի լեզվով: Եվ ես ձեզ խոստանում եմ՝ բոլոր այդ թափթփուկները պառկելու են Ագարակի ասֆալտներին»: Այս համատեքստում հատկապես անընդունելի է երեխաների մասնակցությամբ նախընտրական քարոզարշավին նման կոչեր անելը՝ դրանով երեխաների համար ևս ստեղծելով ատելության մթնոլորտ: Երեխաներն այս հարցերի նկատմամբ առավել խոցելի են նաև այն պատճառով, որ նրանց մոտ այդ խոսքերը կարող են արագ փոխակերպում ստանալ: Երեխաների ծնողները, խնամակալները և պատասխանատու այլ անձինք հենց իրենք պետք է երեխաներին քաղաքական բնույթ ունեցող նման հավաքներին ներգրավելու նպատակահարմարությունը դիտարկեն նաև այս փաստերի հաշվառմամբ: 2. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումն արձանագրել է հրապարակումներ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մասնակցությամբ տարբեր մարզերում անցկացվող նախընտրական հավաքներին վարչական լծակների գործադրմամբ, դպրոցների տնօրենների հորդորով կազմակերպված խմբերով ուսուցիչների և աշակերտների ներգրավվածության վերաբերյալ: Քաղաքական բնույթ ունեցող հավաքներին կազմակերպված խմբերով դպրոցների տնօրենների, ուսուցիչների և երեխաների ներգրավվածության, այդ թվում՝ դասերի ժամերին ներգրավվածության դեպքերի մասին են վկայում հրապարակային տարբեր աղբյուրներով տարածվող տեսանյութերում դպրոցի տնօրենների և ուսուցիչների որոշ մեջբերումներ: Օրինակ՝ լրատվամիջոցներում տարածվող տեսանյութերից մեկում Վարչապետի պաշտոնակատարի իրականացրած քարոզարշավին մասնակցող ուսուցիչը, լրագրողի այն հարցադրմանն ի պատասխան, թե արդյո՞ք իրեն նախապես տեղեկացրել էին տվյալ հանդիպման մասին, նշել է՝ «Իհարկե: Տնօրինության աչքից չընկնելու համար եկել եմ: Ուրիշ ի՞նչ կարող էի անել, եկել եմ, բայց չեմ մասնակցում, հոգեպես չեմ մասնակցում»: Փոքր Վեդիի նույն նախընտրական հավաքին ուսուցիչների և աշակերտների՝ դասերի ժամերին մասնակցության վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան՝ դպրոցի տնօրենը նշել է, որ «ամբողջ կոլեկտիվով դիմել են, որ մի փոքր կրճատումներ անենք դասերի, բոլոր դասերն արել ենք և մասնակցել ենք...»: Վարչապետի պաշտոնակատարի կողմից ՀՀ Արարատի մարզի Արևշատ գյուղում անցկացվող նախընտրական հավաքին ևս մասնակցել են դպրոցի տնօրեն, ուսուցիչներ և աշակերտների խմբեր, որի կապակցությամբ դպրոցի տնօրենը նշել է, որ «երեխաներն ուզեցին, մենք որոշեցինք թող մասնակցեն, ոչինչ, անմիջապես հետո կգնանք դասի»: Ուսուցիչներից մեկն էլ նշել է, որ «երեխաներ չեն, հիմնականում ուսուցիչներ են: Դասարանները կիսված են, մի մասն այսօր տանն են, դասի չեն, իրանք են ավելի շատ: Ովքեր որ դասի են, կգնան դասի»: Այսպիսով, ուսուցիչը հաստատել է, որ աշակերտների մի մասը քարոզարշավին մասնակցում են դասերի ժամերին: Այս իրավիճակը հատկապես խնդրահարույց է աշակերտների կրթության իրավունքի ապահովման տեսանկյունից: Պետք է գիտակցել, որ խաղաղ հավաքներին երեխաների մասնակցության իրավունքի իրացում չէ, երբ երեխաները դասերի ժամերին ներգրավվում են քաղաքական բնույթ ունեցող հավաքների։ Հարցն այն է, որ տվյալ ուսումնական տարում դպրոցներում ուսումնական գործընթացը 3-11-րդ դասարանների աշակերտների համար 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում ավարտվելու է հունիսի 18-ին, իսկ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ հունիսի 19-ին։ Հատկապես խնդրահարույց է, երբ երեխաները նման հավաքներին ներգրավվում են առանց ծնողների տեղեկացվածության ու համաձայնության։ Ամեն դեպքում, հակառակը փաստող որևէ տվյալ մշտադիտարկմամբ չի արձանագրվել: Դպրոցների տնօրեններն ու ուսուցչական անձնակազմը, ինչպես նաև իրավասու մարմինների ներկայացուցիչները պարտավոր են իրենց գործողություններում առաջնորդվել բացառապես երեխաների լավագույն շահերով, երեխաների անվտանգության, ծնողների, խնամակալների, ուսումնական հաստատության պատասխանատու ներկայացուցիչների վերահսկողության, ինչպես նաև երեխաների կրթության իրավունքի երաշխավորման սկզբունքով: 3. Արձանագրվել է նաև «Փաստերի ստուգման հարթակի» հրապարակումն այն մասին, որ տեղեկություններ են ունեցել հունիսի 8-ին Գորիսում «Հայաստան» դաշինքի նախընտրական հանրահավաքին մարդկանց մասնակցությունն ապահովելու նպատակով համայնքի մանկապարտեզների մի քանի տնօրենների հրահանգ տալու վերաբերյալ։ Հրապարակված հեռախոսազրույցի ժամանակ Գորիսի մանկապարտեզներից մեկի տնօրենը հայտնում է, որ մասնակցության վերաբերյալ հրահանգ եղել է: Պաշտպանի մշտադիտարկումն արձանագրել է նաև դեպք, երբ Արմավիրի մանկապարտեզներից մեկի ֆեյսբուքյան էջը տարածել է իշխող կուսակցության քարոզարշավի տեղի ունենալու ժամանակի և վայրի վերաբերյալ իրազեկող տեղեկություն: Տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև նրանց ենթակայության ներքո գործող հաստատությունները, այդ թվում՝ մանկապարտեզները, պետք է ձեռնպահ մնան այնպիսի նյութեր հրապարակելուց, որոնք ուղղված են որևէ քաղաքական կուսակցության նկատմամբ հասարակության աջակցության վրա ազդելուն: 4. Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումն արձանագրել է երեխաների կողմից քարոզչական բնույթ ունեցող գրություններով հագուստով, պաստառներով շրջելու, պաստառներ փակցնելու կամ պատռելու, տարբեր կուսակցությունների թռուցիկներ բաժանելու, քարոզարշավի ընթացքում երեխաներին ծափ տալ, ինչպես նաև քաղաքական բնույթի որոշակի վանկարկումներ անել հորդորելու դեպքեր: Օրինակ՝ Արարատում, Բյուրեղավանում, Մասիսում, Որոտանում իշխող կուսակցության քարոզարշավի ընթացքում Վարչապետի պաշտոնակատարի, ինչպես նաև այլ անձանց հորդորով երեխաների խմբի կողմից արվել են իշխող կուսակցությանն աջակցող քարոզչական վանկարկումներ: Արձանագրվել է նաև երեխաներին թռուցիկների բաժանման գործընթացում ներգրավելու դեպք: 5. Արձանագրվել է երեխաների կողմից «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզչական գրությամբ գլխարկն այրելու, դա տեսանկարահանելու և համացանցում տարածելու դեպքը, որն խիստ մտահոգիչ է և ավելի է խորացնում նախընտրական քարոզչության ընթացքում առանց այդ էլ տարածում գտած ատելության մթնոլորտը, այդ թվում՝ երեխաների շրջանում, որը չի բխում երեխաների լավագույն շահերից: Ավելին, տեսանյութի սկզբում երեխաներից մեկը հարցնում է, թե որ կուսակցության քարոզչական գրությամբ գլխարկն են իրենք այրում, որը վկայում է այն մասին, որ երեխաներից շատերը լիարժեք չեն  գիտակցում իրենց կողմից իրականացվող գործողության բնույթը և նպատակը: Հակառակ դրան՝ կրում են կոնկրետ քաղաքական ուժի հետ նույնականացվող շապիկ և անում են տվյալ քաղաքական ուժին սատարող կոչեր: 6. Քաղաքական գովազդային արշավների հետ կապված՝ արձանագրվել է, երբ  երեխաները լուսանկարվել են կուսակցության քարոզչական թռուցիկներով, պաստառներով և լուսանկարները տարածվել են կուսակցության ֆեյսբուքյան էջերով: Օրինակ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Ապարանի տարածքային կառույցի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է երեխայի լուսանկար՝ տվյալ կուսակցության թռուցիկը ձեռքին: Միջազգային պահանջների համաձայն՝ քաղաքական բնույթ ունեցող հավաքներին երեխաների մասնակցության դեպքում անհրաժեշտ է ապահովել երեխաների իրազեկված, գիտակցված և կամավոր մասնակցությունը: Կարևոր է ծնողների, խնամակալների տեղեկացվածությունը, նրանց համաձայնության առկայությունը և վերահսկողությունը տվյալ գործընթացի նկատմամբ։ Երեխաները պետք է պաշտպանված լինեն այնպիսի իրավիճակներից, երբ նրանք քաղաքական կուսակցական գործունեության, հատկապես՝ ընտրարշավների ընթացքում քաղաքական գործիչների կողմից «օգտագործվում են» որպես «զարդարանք» իրենց քարոզչությունն իրականացնելու համար: Երեխաները չպետք է նախընտրական շրջանում քաղաքական կուսակցությունների կողմից կազմակերպվող միջոցառումներին ներգրավվեն որպես «ֆոն» (նստած, կանգնած կամ այլ եղանակով): Արատավոր են այն երևույթները, երբ երեխաներին կանգնեցնում են աղ ու հացով դիմավորելու քաղաքական գործիչների կամ տարբեր չինովնիկների: Պարզ չէ՝ դրա իմաստը ո՞րն է առհասարակ: Եվ ինչու՞ են հենց երեխաներ ներգրավվում ու ինչու՞ չեն կարող դա անել չափահասները: Ակնհայտ է, որ այստեղ նույնպես գոյություն ունի երեխաներին տարբեր քաղաքական կամ այլ նպատակներով օգտագործելու գործոնը: Պաշտպանն արձանագրում է, որ խաղաղ հավաքներին, այդ թվում՝ քաղաքական, երեխաների մասնակցության արգելք գոյություն չունի։ Կարևոր նշանակություն ունի խաղաղ հավաքներին կամ այլ զանգվածային միջոցառումներին երեխայի մասնակցության, երեխայի կարծիքի ազատ արտահայտման իրավունքների պատշաճ ապահովումը։ Այնուամենայնիվ, հավաքներին երեխաների մասնակցության հարցը դիտարկելիս անհրաժեշտ է առաջնորդվել երեխաների լավագույն շահերին առաջնահերթ ուշադրություն դարձնելու հրամայականով՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակները: Պետք է միշտ նկատի ունենալ երեխայի լավագույն շահերը՝ որպես բացարձակ արժեք և այն, որ դրանցով չառաջնորդվելը երեխայի իրավունքների խախտում է:  
13:02 - 17 հունիսի, 2021
#armvote2021․ Սոցիալ-տնտեսական վերականգնում [«Քաղաքացու որոշում» կուսակցություն]

#armvote2021․ Սոցիալ-տնտեսական վերականգնում [«Քաղաքացու որոշում» կուսակցություն]

Infocom.am-ը նախաձեռնել է հարցազրույցների շարք՝ նպատակ ունենալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին հանրությանը ներկայացնելու բոլոր քաղաքական ուժերի ծրագրերն ու պատկերացումները ստորեւ նշված հինգ կարեւոր ուղղություններում․ - հետպատերազմյան վերականգնում եւ անվտանգություն, - ԼՂ հակամարտություն եւ արտաքին հարաբերություններ, - սոցիալ-տնտեսական վերականգնում, - ներքաղաքական կայունություն եւ ժողովրդավարություն, - գիտություն եւ կրթություն։ Հարցազրույցներին մասնակցության հրավեր է ուղարկվել ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր կուսակցություններին եւ դաշինքներին։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է ընտրել՝ ով/ովքեր են պատասխանելու նշյալ թեմաներով հարցերին։ Թեմաների վերաբերյալ կուսակցության/դաշինքի տեսլականը ներկայացնելու համար բանախոսներին տրվել է 5 րոպե ժամանակ:
13:00 - 17 հունիսի, 2021
#armvote2021․ Սոցիալ-տնտեսական վերականգնում [«Միասնական հայրենիք» կուսակցություն]

12:54 - 17 հունիսի, 2021
#armvote2021․ Սոցիալ-տնտեսական վերականգնում [«Պատիվ ունեմ» դաշինք]

12:53 - 17 հունիսի, 2021
#armvote2021․ Սոցիալ-տնտեսական վերականգնում [«Ազատ հայրենիք» դաշինք]

12:51 - 17 հունիսի, 2021
Չսխալվել ամենակարևոր պահին, չանել որևէ անօրինական հրահանգ. հրաժարվե´ք կիրառել վարչական լծակները, նժարին մեր պետությունն է․ վաղվա մեր զղջումը կարող է արժեք չունենալ․ Արմեն Գևորգյանը՝ համայնքապետերին

Չսխալվել ամենակարևոր պահին, չանել որևէ անօրինական հրահանգ. հրաժարվե´ք կիրառել վարչական լծակները, նժարին մեր պետությունն է․ վաղվա մեր զղջումը կարող է արժեք չունենալ․ Արմեն Գևորգյանը՝ համայնքապետերին

ՀՀ նախկին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախկին նախարար, «Հայաստան» դաշինքի շտաբի պետ Արմեն Գևորգյանը կոչով դիմել է Հայաստանի բոլոր համայնքների ղեկավարներին․ «Սիրելի համայնքապետեր. Դիմում եմ ձեզ, որովհետև վստահ եմ ձեր հայրենասիրության ու պետական գիտակցության վրա։ Դիմում եմ ձեզ որպես մի մարդ, որը երկար տարիներ աշխատել է Տարածքային կառավարման նախարարի պաշտոնում ու քաջածանոթ է Հայաստանի համայնքների խնդիրներին։ Դիմում եմ ձեզ այն համոզմամբ, որ ձեզնից շատերը գիտեն իմ մոտեցումները արդարության և սկզբունքայնության մասին: Դրանք չեն փոխվել: Այսօր մենք չափազանց կարևոր ընտրության առաջ ենք։ Ես չէի ուզի անել այս արտահայտությունը, բայց այո, մենք այն իրավիճակում ենք, երբ վաղը կարող է իրոք ուշ լինել։ Մեր վաղվա ափսոսանքն ու զղջումը կարող են որևէ արժեք չունենալ, քանի որ այլևս չեն փոխի մեր պատմության հետագա ընթացքը։ Այդ ընթացքը մեր օգտին շրջել կարող ենք միայն հունիսի 20-ի ճիշտ ընտրությամբ, իսկ պարզապես բարի ցանկությունները մեզ ոչնչից չեն ապահովագրելու։ Այս ընտրությունը որքան բարդ, նույնքան էլ պարզ է. ընտրությունը Հայաստանի լինել կամ չլինելու մեջ է, մեր՝ չդադարող ստորացման կամ արժանապատիվ խաղաղության մեջ է։ Խնդրում եմ՝ դիմանալ և չտրվել գործող իշխանության ճնշումներին։ Ընդամենը մի քանի օր կարելի է դիմանալ իր վերջին օրերն ապրող իշխանության անօրինական ճնշումներին։ Նրանք ձեզ կսպառնան, կփորձեն սիրաշահել, խաբել, ի՜նչ ասես կանեն, բայց նժարին մեր պետությունն է։ Իմ հորդորն է՝ չանել որևէ անօրինական հրահանգ. հրաժարվե´ք կիրառել վարչական լծակները, չստիպեք մարդկանց՝ քվեարկել իրենց խղճին դեմ, ու դուք ինքներդ նույնպես այդպես չանեք։ Մենք իրար հետ մեծ աշխատանք ունենք անելու, մեր երկիրը վիրավոր է, մեր ժողովրդին ուզում են ստորացնել։  Եկեք միասի´ն դա թույլ չտանք, եկեք միասին ոտքի կանգնեցնենք մեր երկիրը։ Եթե մենք այսօր սխալվենք, եթե այսօր զիջենք, եթե այսօր կոտրվենք, վաղը կարող է ուշ լինել։ Եկեք միասին շրջենք պարտության էջը։ Եկեք միասին նոր էջ բացենք մեր պետության և մեր բոլորիս կյանքում։ Եկեք միասին հաղթենք»։  
12:45 - 17 հունիսի, 2021
#armvote2021․ Սոցիալ-տնտեսական վերականգնում [«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն]

#armvote2021․ Սոցիալ-տնտեսական վերականգնում [«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն]

Infocom.am-ը նախաձեռնել է հարցազրույցների շարք՝ նպատակ ունենալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին հանրությանը ներկայացնելու բոլոր քաղաքական ուժերի ծրագրերն ու պատկերացումները ստորեւ նշված հինգ կարեւոր ուղղություններում․ - հետպատերազմյան վերականգնում եւ անվտանգություն, - ԼՂ հակամարտություն եւ արտաքին հարաբերություններ, - սոցիալ-տնտեսական վերականգնում, - ներքաղաքական կայունություն եւ ժողովրդավարություն, - գիտություն եւ կրթություն։ Հարցազրույցներին մասնակցության հրավեր է ուղարկվել ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր կուսակցություններին եւ դաշինքներին։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է ընտրել՝ ով/ովքեր են պատասխանելու նշյալ թեմաներով հարցերին։ Թեմաների վերաբերյալ կուսակցության/դաշինքի տեսլականը ներկայացնելու համար բանախոսներին տրվել է 5 րոպե ժամանակ:
12:41 - 17 հունիսի, 2021
#armvote2021․ Սոցիալ-տնտեսական վերականգնում [«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն]

12:39 - 17 հունիսի, 2021
Վտանգի զգացումն է ինձ ստիպել իմ կոնֆորտ զոնայից դուրս գալ. Արա Զոհրաբյանը՝ քաղաքականություն մտնելու մասին |armtimes.com|

Վտանգի զգացումն է ինձ ստիպել իմ կոնֆորտ զոնայից դուրս գալ. Արա Զոհրաբյանը՝ քաղաքականություն մտնելու մասին |armtimes.com|

armtimes.com: «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակում եղել են Երեւանի տարբեր վարչական շրջաններում, Շիրակի, Արագածոտնի եւ Լոռու մարզերում: Կուսակցության վարչապետի թեկնածու Արա Զոհրաբյանը, ով նաեւ Փաստաբանների պալատի նախագահն է, նշում է, որ իրենց կուսակցությունը չի հավակնում ստանալ քվեների մեծամասնությունը, քանի որ նորաստեղծ կուսակցություն է, սակայն «Զարթոնքը» պատրաստ է Ազգային ժողովում պաշտպանել ազգային արժեհամակարգը: Մեր զրույցը Զոհրաբյանի հետ՝ ստորեւ. - Պարո՛ն Զոհրաբյան, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը ակտիվ քարոզչություն է ծավալում, եւ ամեն անգամ այն սկսվում է եկեղեցու բակից: Ի՞նչու այդպես որոշվեց, ո՞րն է այս մոտեցման խորհուրդը: - Փաստաբանների պալատն ապաքաղաքական է, ու այդպես էլ կմնա: Նույնիսկ փաստաբանների պալատի աշխատակազմում կողք կողքի աշխատել եւ աշխատում են տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ, ու դա որևէ կերպ չի խանգարել աշխատանքին կամ գործընկերային հարաբերություններին: Որպես քաղաքացի, փաստաբան, Փաստաբանների պալատի նախագահ, երբեք չէի ցանկանա մտնել քաղաքականություն, եթե երկիրս այս վիճակի մեջ չհասցնեին: Վտանգի զգացումն է ինձ ստիպել իմ կոնֆորտ զոնայից դուրս գալ եւ մտնել մի միջավայր, որն այսօրվա իշխանությունը ցածրաճաշակ հարթակ է դարձրել: - Իսկ դատաիրավական համակարգի բարեփոխման ի՞նչ լուծումներ եք առաջարկում: - Երկու բարեփոխման մասին կնշեմ: Բարձրագույն դատական խորհրդի համամասնությունն անհրաժեշտ է փոփոխել, անդամների մեծամասնություն ընտրելու հնարավորությունն ընձեռելով դատավորների միությանը: Անհրաժեշտ է նաեւ վերականգնել դատավորների անձեռնմխելիությունը նաև ոչ դատավորի լիազորությունների իրականացման առնչությամբ քրեական հետապնդման դեպքերում: Դատավորի նկատմամբ քրեական հետապնդումը, կալանավորումը կարելի է իրականացնել միայն բարձրագույն դատական խորհրդի թույլտվությամբ: - Նախընտրական պայքարում աննախադեպ թվով (26) կուսակցությունների մասնակցությունը ավելի շատ չի՞ խճճում ժողովրդին ընտրություն կատարելու հարցում։ Ինչո՞ւ քաղաքացիները պետք է Ձեզ ընտրեն: - Միանշանակ այս քանակի կուսակցությունները մեր փոքր երկրի համար իրոք խճճող են: Իմ կարծիքով՝ քանակը պայմանավորված է նաև ստեղծված հետպատերազմական վիճակով: Ինչու պետք է մեզ ընտրեն, հարցի պատասխանը սա է՝ «Զարթոնքը» չի հավակնում ստանալ քվեների մեծամասնությունը, քանի որ նորաստեղծ կուսակցություն է, սակայն «Զարթոնքը» պատրաստ է Ազգային ժողովում պաշտպանել ազգային արժեհամակարգը: Շարունակությունը՝ armtimes.com-ում։ 
12:24 - 17 հունիսի, 2021
Բժշկական հաստատությունները պետք է ներկայացնեն իրենց մոտ ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց ցուցակները, որպեսզի այդ անձիք հնարավորություն ունենան ընտրելու. Անահիտ Ավանեսյան |tert.am|

Բժշկական հաստատությունները պետք է ներկայացնեն իրենց մոտ ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց ցուցակները, որպեսզի այդ անձիք հնարավորություն ունենան ընտրելու. Անահիտ Ավանեսյան |tert.am|

tert.am: Հստակ կերպով մեր կողմից ներկայացվել է նման հերյուրանքների պատասխանը: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հարցին, որ մի քանի բժիշկներ ահազանգել են, որ մարզպետարաններից բժշկական կառույցների ղեկավարներին հրահանգ է եղել բուժանձնակազմին պարտադրել, որ ներկայանան այսօրվա հավաքին և ստացիոնար բուժում ստացող պացիենտների անձնագրերի տվյալները ներկայացնեն:  «Բոլոր բժշկական հաստատությունները՝ անկախ իրենց սեփականության ձևից, պետք է ներկայացնեն իրենց մոտ ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց ցուցակները, որպեսզի այդ անձիք հնարավորություն ունենան ընտրելու»,-պարզաբանեց նա: Շարունակությունը՝ tert.am-ում։   
12:15 - 17 հունիսի, 2021