ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

Առաջին կիսամյակում պլանավորումները պետք է այլ կերպ արվեին. Դավիթ Անանյան |shantnews.am|

Առաջին կիսամյակում պլանավորումները պետք է այլ կերպ արվեին. Դավիթ Անանյան |shantnews.am|

shantnews.am: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրել է ՊԵԿ-ի արդյունքները: ՊԵԿ նախագահը սլայդերի միջոցով լրագրողներին տվյալներ է ներկայացրել: Դավիթ Անանյանը նշել է, որ նախնական 645․5 միլիարդ է պլանավորված է եղել, ապա փոփոխվել է՝ դառնալով 650․7: Նրա խոսքերով՝ պետական բյուջեի մասին օրենքի համաձայն՝ հարկային օրենքի եկամուտները պլանավորված էին 1 տրիլիոն 402 հազար, իսկ հիմա փոփոխված տարբերակը 1 տրիլիոն 407 հազար է: «Ցուցանիշներն ուղենշային են, քանի որ Ֆինանսների նախարարությունը հիմք է ընդունում բյուջետային կատարողականները և հաշվի է առնում ընթացիկ տարվա ծախսային համամասնությունը: Առաջին կիսամյակում հարկային եկամուտները փաստացի կազմել են 713․4 միլիարդ, կամ կատարողականի առումով կա 63 միլիարդ գերակատարում, որը կազմում է 9․6%»: ՊԵԿ նախագահը նշեց, որ հարկային եկամտի շահութաբերության առումով երկրորդ եռամսյակն աչքի է ընկնում: Անանյանը նշեց, որ մարտը, հունիսը, սեպտեմբերը և դեկտեմբերն արդյունավետ ամիսներ են, սակայն հունիս ամսին կատարվում է կանխավճարների վերահաշվարկ, և մինչ նոր շահութահարակի ներկայացումը, կանխավճարները կատարվում են նախորդ եռամսյակի ցուցանիշին հավասար: Նրա խոսքերով՝ հունիս ամիսն աննախադեպ էր:  
08:07 - 09 հուլիսի, 2019
ՊԵԿ փոխնախագահն ընդունել է բողոքի ակցիա իրականացնող մետաղի ջարդոն արտահանողներին. նրանք դադարեցրել են ակցիան |armtimes.com|

ՊԵԿ փոխնախագահն ընդունել է բողոքի ակցիա իրականացնող մետաղի ջարդոն արտահանողներին. նրանք դադարեցրել են ակցիան |armtimes.com|

armtimes.com։ Մետաղի ջարդոնով բեռնված 2 ավտոմեքենա մոտ մեկուկես ժամ առաջ փակել էին Պետական եկամուտների կոմիտեի մուտքը: Նրանք բողոքում էին «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագծից, որով մետաղական ջարդոնի արտահանման համար պետտուրք է սահմանվում։ ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանն ընդունել է բողոքի ակցիա իրականացնողներին՝ լսել է նրանց բարձրացրած հարցը: Դեռեւս քննարկումներ պետք է տեղի ունենան: Ակցիայի մասնակիցները ՊԵԿ փոխնախագահի հետ հանդիպումից հետո դադարեցրել են իրենց բողոքը: Հիշեցնենք, որ «Հարկային օրենսգրքի» փոփոխությունների փաթեթում ներառված «Պետտուրքի մասին փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի» նախագծով մետաղի թափոնների արտահանման համար պետտուրք սահմանելու օրենքի նախագիծը դեռեւս Ազգային ժողովում է, եւ այն չի հաստատվել։
08:36 - 08 հուլիսի, 2019
Մաքսային ձևակերպումների ավարտից հետո տրամադրել մեքենայի ժամանակավոր համարանիշ․ նոր նախագիծ |hetq.am|

Մաքսային ձևակերպումների ավարտից հետո տրամադրել մեքենայի ժամանակավոր համարանիշ․ նոր նախագիծ |hetq.am|

hetq.am։ Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է տրանսպորտային միջոցի մաքսային ձևակերպումից հետո տրամադրել մեքենայի ժամանակավոր համարանիշ, մինչ ոստիկանությունից կստացվի հիմնականը։ Կոմիտեն նման առաջարկությամբ նախագիծ է քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Պետական եկամուտների կոմիտեի փոխանցմամբ՝ «Ժամանակավոր» տեսակի համարանիշներ կարող են հատկացնել նաև տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսվարող և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպում իրականացնող մաքսային մարմինները։ Կոմիտեն ակնկալում է այս կերպ կարգավորել առանց համարանիշների մաքսատներից բաց թողնվող տրանսպորտային միջոցների սեփականատերերի համար առաջացող խնդիրները:ՊԵԿ-ն ընդգծել է, որ մաքսային ձևակերպումների ավարտից հետո մինչև համապատասխան համարանիշ ստանալը վարորդները տրանսպորտային միջոցները վարում են առանց հաշվառման համարանիշների, ինչը հակասում է «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքին։
13:40 - 04 հուլիսի, 2019
Եթե Երևանում չի լինելու ավտոմեքենայի մաքսատուն, լինելու են հյուսիսային ու հարավային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններ. ՊԵԿ նախագահ |tert.am|

Եթե Երևանում չի լինելու ավտոմեքենայի մաքսատուն, լինելու են հյուսիսային ու հարավային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններ. ՊԵԿ նախագահ |tert.am|

tert.am։ Ժամանակի ընթացքում Երևանից մաքսային ձևակերպումները դուրս են գալու, ունենալու ենք հյուսային ու հարավային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ խոսելով Գյումրիում մաքսատուն կառուցելու ծրագրի մասին: «Մեկնարկը տրվել է, պրոցես է գնալու, մի քանի ամիսների ընթացքում չի լինելու, դա կլինի տարիների ընթացքում: Ժամանակի ընթացքում Երևանից մաքսային ձևակերպումները դուրս են գալու, ունենալու ենք հյուսային ու հարավային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններ: Պետական գործառույթները կենտրոնանալու են մեկ տանիքի ներքո»,- ասաց Դավիթ Անանյանը:Նա նշեց, որ հյուսիսային կենտրոնի՝ Շիրակի, վայրն ընտրվել է: «Եթե Երևանում չի լինելու ավտոմեքենայի մաքսատուն, լինելու է Գյումրիում՝ ավելի մեծ գործառույթներով: Սրանով չի՞ կատարվում վարչապետի հանձնարարականը: Ֆինանսական միջոցները, հավանաբար, կլինեն դոնորների, գրանտային միջոցների հաշվին: Կա նախնական հաշվարկ, որ 15-ից 21 միլիոն դոլարի շրջանակներում կլինեն միջոցները»,- նշեց Անանյանը:  
09:09 - 01 հուլիսի, 2019
Հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 3,5 կգ դեղորայք․ ՊԵԿ

Հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 3,5 կգ դեղորայք․ ՊԵԿ

Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում ՊԵԿ ներքին անվտանգության և մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների աշխատակիցները մաքսակետի ծառայողների հետ համատեղ օրերս Թուրքիայից ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսից մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք են հայտնաբերել: Ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացի Գ.Ա.-ի հայտարարագրած բեռից հայտնաբերվել է սև գույնի պոլիէթիլենային տոպրակներով փաթեթավորված, մաքսային հսկողությունից թաքցրած, ընդհանուր քաշով 3,5 կգ դեղորայք: Ըստ քաղաքացի Գ. Ա.-ի՝ հայտնաբերված դեղորայքի առկայության վերաբերյալ ինքը տեղյակ չի եղել: Այն որպես ուղեկցվող բեռ իրեն փոխանցել է նույն ավտոբուսի ուղևոր Վ.-ն՝ տվյալ ուղևորափոխադրումն իրականացնող ընկերության հիմնադիր տնօրեն Շ. Ա.-ի հրահանգով: Հայտնաբերված դեղորայքն առգրավվել է, դեպքի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն: Նյութերն ուղարկվել են ՀՀ ՊԵԿ համապատասխան ստորաբաժանում՝ հետագա ընթացքը որոշելու համար:
06:52 - 27 հունիսի, 2019
ՊԵԿ-ի և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև քննարկվել են գործակցության հարցեր

ՊԵԿ-ի և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև քննարկվել են գործակցության հարցեր

Պետական եկամուտների կոմիտեում հունիսի 19-ին կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության (Agence Française de Développement – AFD) Միջին Արևելքի, Արևելյան Եվրոպայի և Ասիայի գրասենյակի փոխտնօրեն Մարի Բյոռնսոն-Լանգենի կողմից գլխավորած պատվիրակության հետ:Հանդիպման ընթացքում ֆրանսիական կողմին ներկայացվել է ՊԵԿ ռազմավարությունը, առաջնահերթությունների և ընթացիկ մարտահրավերների վերաբերյալ կոմիտեի ղեկավարության տեսլականը: Կողմերը կարծիքներ են փոխանակել AFD-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի վերաբերյալ: Մասնավորապես, քննարկվել է «Expertise France»-ի կողմից ՊԵԿ-ին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ ծրագիրը, որը մեկնարկելու է 2019 թվականին: Այն ուղղված է աջակցելու ստվերային տնտեսության դեմ պայքարի մասով ՊԵԿ ռազմավարության իրագործմանը: Պատվիրակության անդամները հայտնել են, որ հուլիսին «Expertise France»-ի ներկայացուցիչները ժամանելու են Երևան, և այդ ժամանակահատվածում ակնկալվում է պաշտոնապես ստորագրել ծրագրի իրագործման վերաբերյալ երկկողմանի պայմանագիր: Ներկայացուցիչներն այդ ընթացքում նախատեսում են հանդիպել նաև ՊԵԿ շահագրգիռ ստորաբաժանումների և այլ գերատեսչությունների փորձագետների հետ:
09:24 - 20 հունիսի, 2019
Ներկայացվել է ՊԵԿ 2020-2024 թվականների ռազմավարական գործունեության ծրագրի նախագիծը

Ներկայացվել է ՊԵԿ 2020-2024 թվականների ռազմավարական գործունեության ծրագրի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ փոխվարչապետների, կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների ռազմավարական գործունեության ծրագրի նախագիծը:Մասնավորապես, ներկայացվել են նախագծի ռազմավարական նպատակները, նախատեսվող միջոցառումներն ու ակնկալիքները: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդգծել է, որ նախագծի առանձնահատկությունը նրանում է, որ այն ապահովելու է ՊԵԿ-ի հաշվետվողականությունն ու թափանցիկությունը: Նա հավելել է, որ նախագիծը մշակվել է կոնկրետ ֆինանսական հաշվարկներով` հաշվի առնելով նաև նոր հնարավորություններն ու իրողությունները: Նշվել է, որ նախագծի շրջանակում նախատեսվում է ՊԵԿ համակարգի ենթակառուցվածքների արդիականացում, տեխնիկական վերազինում, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացում, տնտեսվարողների հետ ուղիղ շփումների էական կրճատում, հարկային և մաքսային վարչարարության զարգացում, հանրության հետ երկխոսության մակարդակի բարելավում, մարդկային ռեսուրսների կառավարման արդի համակարգի ներդրում. խրախուսական միջոցներ են նախատեսվելու օրինապահ հարկ վճարողների համար: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ: Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է նախագիծը դնել շրջանառության մեջ, շարունակել քննարկումները, որից հետո, հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները, այն կենթարկվի լրամշակման ու կներկայացվի կառավարության հաստատմանը:
05:57 - 19 հունիսի, 2019
Դատարանը ՊԵԿ-ին պարտավորեցրեց դատարան ներկայացնել Կառավարության գաղտնի որոշումըվ |hetq.am|

Դատարանը ՊԵԿ-ին պարտավորեցրեց դատարան ներկայացնել Կառավարության գաղտնի որոշումըվ |hetq.am|

hetq.am։ Եթե Պետական եկամուտների կոմիտեն շարունակի պնդել, որ ՀԴՄ սարքերի գնման գործընթացը և պայմանագրերի կնքումը եղել է Կառավարության գաղտնի որոշմամբ, ապա պետք է դատարան ներկայացնի Կառավարության այդ որոշումը՝ հիմնավորելով իր այդ պատճառաբանումը: Այսօրվա դատական նիստին հայտարարեց Վարչական դատարանի դատավոր Գրիգոր Առաքելյանը: Դատավորն առաջարկեց փակել Կառավարության այդ որոշման գաղտնի համարվող տեղեկատվությունը, բաց թողնել միայն այն հատվածը, որում նշված է, որ ՀԴՄ սարքերի ձեռքբերման և մրցույթի անցկացման գործընթացը պետք է կազմակերպվի գաղտնի ընթացակարգով, և դրա մասին տեղեկությունները ենթակա չեն հրապարկման:Այսօր Վարչական դատարանում կայացավ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն՝ ըննդեմ Պետական եկամուտների կոմիտեի գործով երկրորդ նիստը: Դատավորի որոշմամբ՝ գործը մտավ դատաքննության փուլ: Նշենք, որ այս գործով երրորդ կողմ է հանդիսանում Կառավարությունը:Նիստին դատավորն անդրադարձավ նաև Պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած առարկություններին:Հայտնեց, որ նախորդ դատական նիստին ՊԵԿ ներկայացուցիչ Գոհար Եղիազարյանի ներկայացրած դիրքորոշումում և երեկ կոմիտեից ստացված առարկություններում կան հակասություններ: Պարզաբանեց, որ նախորդ նիստին Եղիազարյանը չէր բացառել վեճի արտադատական կարգով լուծման հնարավորությունը՝ նկատի ունենալով նաև ՊԵԿ-ի այն հայտարարությունը, որ Կառավարության այդ որոշումների գաղտազերծման գործընթաց է սկսվել: Նշենք, որ երեկ ՊԵԿ-ը «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հայցադիմումի վերաբերյալ առարկություն է ներկայացրել Վարչական դատարան՝ խնդրելով մերժել ՀԴՄ սարքերի ձեռքբերման պայմանագրերին վերաբերող տեղեկատվություն ստանալու հայցադիմումը:Դատավորը ՊԵԿ-ի ներկայացուցիչ Գոհար Եղիազարյանից հետաքրքվեց՝ արդյոք կա հստակ դիրքորոշում՝ Պետական եկամուտների կոմիտեն տրամադրված է տեղեկատվությունը տրամադրել, հրապարակային դարձնել, թե առարկում է «Հետք»-ի հայցի դեմ՝ պնդելով, որ հայցվող տեղեկատվությունը համարվում է պետական և ծառայողական գաղտնիք:Գոհար Եղիազարյանը դատավորին պարզաբանեց, որ դիրքորոշումների հակասություններ չկան, քանի որ այդ տեղեկատվության տրամադրումը կարող է իրականացվել միայն դրա գաղտնազերծումից հետո: Դատավորը հետաքրքվեց, թե երբ են այդ որոշումները գաղտազերծելու, Եղիազարյանը պարզաբանեց՝ գործընթացը սկսվել է, կարող է տևել 15 օր կամ մեկ ամիս՝ ամեն ինչ կախված է գաղտնազերծման համար պահանջվող ժամանակից:Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը հրաժարվել էր «Հետք»-ին տրամադրել ՀԴՄ-ների ձեռքբերման պայմանագրերը՝ հղում կատարելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքին։ Պատճառաբանել էր, որ դրանք համարվում են այնպիսի տեղեկություններ, որոնց հրապարակումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի անվտանգության համար:Շարունակությունը՝ hetq.am
13:34 - 18 հունիսի, 2019
Հարկ վճարողների կարծիքը փոխվել է հարկային վարչարարության վերաբերյալ

Հարկ վճարողների կարծիքը փոխվել է հարկային վարչարարության վերաբերյալ

Հարկ վճարողները գնահատել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի սպասարկման ծառայությունները և հսկողական գործառույթները: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Համաշխարհային բանկի հարկային վարչարարության արդիականացման ծրագրի շրջանակում անկախ փորձագիտական կազմակերպությունը 2018թ.-ին հարկ վճարողների շրջանում հարցում է անցկացրել: Հարցման մասնակիցների կարծիքով, հարկային վարչարարության գործառույթների ավտոմատացման շնորհիվ բիզնեսի ծախսերը կրճատվել են, իսկ հարկային մարմնի հետ շփումը նվազել է: Այնուամենայնիվ, հարցվածների 77%-ը կողմ է համագործակցել հարկային մարմնի հետ և ստանալ իրենց գործունեության ռիսկերի վերաբերյալ ծանուցումներ: Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ գործարարների 75.5%-ը ողջունում է սպասարկման ծառայությունների առանձնացումը հարկային ստուգումների գործառույթներից: Հետազոտությանը մասնակցած հարկ վճարողների 98.1%-ը օգտակար է գնահատում հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը, իսկ 96.1%-ը` էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման համակարգը: Տեխնոլոգիական առաջընթացին համահունչ հարկ վճարողների 85.3%-ը ցանկանում է հետագայում հարկային մարմնից ծառայություններ ստանալ նաև բջջային հավելվածների միջոցով:2016թ. կատարված հետազոտության արդյունքների համեմատ 2018թ. հետազոտության ցուցանիշները ցույց են տալիս հարկ վճարողների կողմից հարկային վարչարարության ընկալման զգալի բարելավում: Գործարարների 72.7%-ի կարծիքով ՊԵԿ ծառայողների պահվածքը փոխվել է դրականորեն: Այդուհանդերձ, հետազոտության արդյունքները հուշում են նաև այն ոլորտները, որոնք բարելավման կարիք ունեն: Մասնավորապես` օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ ստացել է հարցվածների միայն 13.5%-ը, ինչը, ՊԵԿ հարկային կարգապահության ծրագրերի բաժնի պետ Հրաչյա Մկրտչյանի կարծիքով, հուշում է օրինապահ տնտեսվարողների խրախուսման մեխանիզմների ընդլայնման անհրաժեշտության մասին. «Նման հետազոտությունները կարևոր են` հետադարձ կապի միջոցով հարկ վճարողների կարծիքը ՊԵԿ-ի աշխատանքի մասին իմանալու համար: Ուստի, հետազոտությունները պարբերաբար են լինելու` հարկ վճարողներին մատուցվող ծառայությունները կատարելագործելու և դրանց որակը բարձրացնելու նպատակով»:Բիզնեսի հետ փոխհարաբերություններն ավելի թափանցիկ դարձնելու նպատակով կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել են հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների միասնական ստանդարտը, տեսակները, ժամկետները և տրամադրման ձևերը: Հարկ վճարողը հրապարակված ծառայությունների ամբողջական ցանկից հեշտությամբ կարող է գտնել իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը, հարկային մարմնի հետ առնչվելիս` ծանոթանալ իր իրավունքներին և պլանավորել ժամանակը: Հարկային մարմինը շարունակելու է վերափոխվել և ապահովել իր աշխատանքի առավել կանխատեսելիությունն ու թափանցիկությունը:
06:54 - 17 հունիսի, 2019
ՊԵԿ-ը հաղթող է ճանաչվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լավագույն կառավարման մարմին» անվանակարգում

ՊԵԿ-ը հաղթող է ճանաչվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լավագույն կառավարման մարմին» անվանակարգում

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը` կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի գլխավորությամբ, մասնակցել է Թբիլիսիում կայացած GITI 2019 կիբերանվտանգության և ՏՏ նորարարությունների կոնֆերանսին։ Համաժողովի շրջանակում ՊԵԿ-ը հաղթող է ճանաչվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լավագույն կառավարման մարմին» անվանակարգում: Կոնֆերանսի ընթացքում ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կոմիտեի ձեռքբերումների մասին շնորահանդես են ներկայացրել: Նախագծերով հանդես են եկել նաև Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Բելգիայի, Ադրբեջանի և Նիդերլանդների պետական մարմինների և գործարար ոլորտի ներկայացուցիչները։ Ի դեպ, ՊԵԿ-ը հաղթող է ճանաչվել նաև «Լավագույն առցանց տեղեկատվական ռեսուրս» անվանակարգում՝ Ռիսկերի կառավարման համակարգի շրջանակում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության գործիքակազմի համար: Նախնական համաձայնությամբ հաջորդ տարի միջոցառումը կանցկացվի Հայաստանում։  
15:04 - 14 հունիսի, 2019
ՊԵԿ–ը ՀՀ մարզերում սկսնակ գործարարների ու գործարարությամբ զբաղվել ցանկացողների համար անվճար դասընթացներ կկազմակերպի

ՊԵԿ–ը ՀՀ մարզերում սկսնակ գործարարների ու գործարարությամբ զբաղվել ցանկացողների համար անվճար դասընթացներ կկազմակերպի

Պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը նախատեսում է ՀՀ մարզերում անվճար դասընթացներ կազմակերպել: Սկսնակ գործարարների և ձեռներեցությամբ զբաղվել ցանկացողների համար դասընթացների շարքը կմեկնարկի հունիսի 20-ին. առաջին դասը տեղի կունենա Հրազդան քաղաքում: «Հարկային օրենսդրություն՝ սկսնակ գործարարների և գործարարությամբ զբաղվել ցանկացողների համար» թեմայով դասընթացների նպատակը մարզերում բիզնես գրագիտության մակարդակի բարձրացումն է, ՊԵԿ-բիզնես երկխոսության ամրապնդումը: Դասընթացներին հարկային օրենսդրության շրջանակում կքննարկվեն ոլորտային խնդիրները, ձեռներեցությամբ զբաղվել ցանկացողներն ու սկսնակ տնտեսվարողները կծանոթանան օրենսդրության առանձնահատկություններին: Մասնավորապես, անդրադարձ կլինի հարկային մարմնում հարկ վճարողների հաշվառմանը, հարկային հաշվարկների և այլ փաստաթղթերի ներկայացման ընթացակարգերին: Կներկայացվեն նաև ՀՀ-ում գործող հարկման համակարգերի ընդհանուր բնութագիրը, հարկման հատուկ համակարգերում գործելու սահմանված պայմաններն ու առանձնահատկությունները: ՊԵԿ-բիզնես համագործակցությունը շարունակական կլինի. սկսնակ գործարարների համար դասընթացներ կկազմակերպվեն հանրապետության բոլոր մարզերում:
14:19 - 13 հունիսի, 2019