ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

Ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Արմենի Մանուկյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022 թ. հուլիսի 14-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում,  ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանը, մարտական դիրքում դիտորդի պարտականություններն իրականացնելու ընթացքում, իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից իրեն հասցրել է մահացու հրազենային վիրավորում: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 2-րդ մասի 3-րդ կետով, կազմվել է քննչական խումբ: Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:06 - 14 հուլիսի, 2022
Երևան քաղաքի բնակչուհի Թ.Ենոքյանի հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ. մեկ անձ ձերբակալվել է

Երևան քաղաքի բնակչուհի Թ.Ենոքյանի հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ. մեկ անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Երևան քաղաքի բնակչուհի Թ.Ենոքյանի՝ ՀՀ դատախազությունից ստացված, ինչպես նաև վերջինիս մոր կողմից տրված հաղորդումներում մատնանշված հանգամանքները պարզելու ուղղությամբ:Մասնավորապես, Երևան քաղաքի բնակչուհի Ենոքյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2022թ. հունիսի 29-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, գտնվելով իր բնակարանում, լսել է կրակոցի ձայն, իսկ ժամեր անց՝ ժամը 06:30-ի սահմաններում, նկատել է, որ հյուրասենյակի պատուհաններից մեկի ապակին կոտրված է:Բացի այդ, 2022թ. հուլիսի 12-ին Ենոքյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2022թ. հուլիսի 12-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, հրացանով կրակել են իր՝ Երևան քաղաքի Շոպրոնի 4 շենքի թիվ 26 բնակարանի հյուրասենյակի պատուհանին, որի հետևանքով իրեն պատճառվել է 50.000 ՀՀ դրամի գույքային վնաս:Վերոնշված հաղորդումների հիման վրա, ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, նախաձեռնվել են քրեական վարույթներ:Հավելենք նաև, որ ամիսներ առաջ տրված մեկ այլ հաղորդմամբ Ենոքյանի մայրը տեղեկացրել էր, որ սույն թվականի մարտի 6-ին՝ ժամը 13:00-ից մինչև մարտի 9-ը՝ ժամը 10:20-ն ընկած ժամանկահատվածում, անհայտ անձն այրել է իրենց բնակարանի մուտքի դռան ներքևի հատվածը՝ պատճառելով գույքային վնաս: Այդ դեպքի առթիվ դեռևս 2022թ. մարտի 17-ին, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, հարուցվել էր քրեական գործ:Նկատի ունենալով, որ միմյանց հետ փաստական հանգամանքներով կապված քրեական վարույթներով առկա է պատշաճ  և համակողմանի քննություն ապահովելու անհրաժեշտություն, որոշում է կայացվել՝ նշված քրեական վարույթները միացնելու մասին:Դեպքերի առթիվ կատարված վարութային և քննչական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է Թ.Ենոքյանի նախկին նշանածը, ով հարցաքննության ընթացքում տվել է  խոստովանական ցուցմունք:Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
22:02 - 13 հուլիսի, 2022
ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը հրավիրել է հարցաքննության աղմկահարույց ձայնագրության գործով

 |factor.am|

ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը հրավիրել է հարցաքննության աղմկահարույց ձայնագրության գործով |factor.am|

factor.am: ԲԴԽ նախկին ղեկավարների աղմկահարույց ձայնագրության գործով ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը որպես վկա հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։ «ԲԴԽ անդամ Ս. Միքայելյանը ՀՀ դատական օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվել է իր մասնակցությամբ, որպես վկա, «հարցաքննություն» քննչական գործողություն իրականացնելու մասին»,- ասաց Թադևոսյանը: ԲԴԽ-ի լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ գործով նախաքննություն է ընթանում և նախաքննության գաղտնիությունից ելնելով որևէ մեկնաբանություն չեն տալիս: Հիշեցնենք, որ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր 2021 թվականի փետրվարի 20-ին իր և ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի խոսակցության գաղտնի ձայնագրությունից հատված։
14:48 - 12 հուլիսի, 2022
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու գործով 5 անձ կալանավորվել է

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու գործով 5 անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու դեպքի առթիվ իրականացվող քրեական վարույթով կատարված վարութային և քննչական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ դատախազության աշխատակիցների կողմից իրականացված համապատասխան միջոցառումների արդյունքում 5 անձ, այդ թվում՝ «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ հայտնի Սուրեն Ավետիսյանը, «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի Արտյոմ Ղազարյանը և Ցոլակ Գևորգյանը կալանավորվել են: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սուրեն Ավետիսյանը ղեկավարել է իր կողմից ստեղծած քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը և օգտագործելով իր անօրինական ազդեցությունը՝ հիշյալ խմբավորման անդամներին հանձնարարություններ է տվել մասնավոր հարցին առնչվող վեճը լուծելու վերաբերյալ, ինչպես նաև օգտագործելով իր հեղինակությունը՝ կայացրել է պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին չհամապատասխանող որոշումներ: Նշված խմբավորման անդամները,  ստանալով և կատարելով Սուրեն Ավետիսյանի հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաև ներգրավվել դրա հետապնդած նպատակների իրականացմանը: Քրեական վարույթի շրջանակներում շարունակվում են իրականացվել անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Կատարված խուզարկությամբ քրեական հեղինակության կարգավիճակ ունեցող Կարեն Վարոսյանի բնակարանին կից ինքնակամ կառուցված, Վարոսյան եղբայրների համար որպես գրասենյակ ծառայող շինությունում հայտնաբերվել է կանեփի 10 թուփ՝ աճեցված երկու ծաղկամանի մեջ, թվային կշեռք, ավելի քան 100 գրամ «Մարիխուանայի» նմանվող դեղնականաչավուն զանգված, «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող 0,37 գրամ կապույտ գույնի և 0,71 գրամ քաշով սպիտակ գույնի զանգված: Խուզարկությունների արդյունքում հայտնաբերված թմրամիջոցի նմանվող զանգվածներով, ինչպես նաև՝ «Բերետա» տեսակի ատրճանակով և 8 փամփուշտով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:11 - 08 հուլիսի, 2022
Դատախազ Էդգար Պետրոսյանը, չենթարկվելով պարեկների հրահանգին, չի կանգնեցրել մեքենան․ նա բերման է ենթարկվել |armtimes.com|

Դատախազ Էդգար Պետրոսյանը, չենթարկվելով պարեկների հրահանգին, չի կանգնեցրել մեքենան․ նա բերման է ենթարկվել |armtimes.com|

armtimes.com: Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի եղբայրը՝ դատախազ Էդգար Պետրոսյանը, բերման է ենթարկվել ոստիկանություն և ձերբակալվել: ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը հայտնեց, որ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ Էդգար Պետրոսյանին պարեկները կանգնեցրել են Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետի մոտ, սակայն վերջինս չենթարկվելով պարեկների հորդորին՝ մեքենան վարել է մինչև իր տուն: «Իր տունը գտնվում է Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասում: Այս թաղամասի տների մի հատվածը Կոտայքի տարածքի մեջ է մտնում, այդ պատճառով գործը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն: Գործը վարույթ է ընդունվել, ուղարկվել է Կոտայքի մարզի դատախազություն: Էդգար Պետրոսյանը ձերբակալված չէ»,- ասաց նա:  
12:53 - 08 հուլիսի, 2022
Առկա են Ավետիք Չալաբյանի անմեղությունը հավաստող բազմաթիվ փաստական տվյալներ. պաշտպանական խմբի հայտարարությունը

Առկա են Ավետիք Չալաբյանի անմեղությունը հավաստող բազմաթիվ փաստական տվյալներ. պաշտպանական խմբի հայտարարությունը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների՝ ընդդիմության ցույցերին մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու մեջ մեղադրվող «Արար» հիմնադրամի նախագահ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել՝ պնդելով, որ առկա են նրա անմեղությունը հավաստող բազմաթիվ փաստական տվյալներ։ Ստորեւ՝ հայտարարության տեքստն առանց խմբագրման։ Ս.թ․հուլիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել անազատության մեջ գտնվող հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործի նախաքննության ավարտի վերաբերյալ։ Հաղորդագրությամբ նշվել է, որ Ավետիք Չալաբյանի մեղքը հիմնավորող բավարար ապացույցներ են ձեռք բերվել։ Այդ առիթով Չալաբյանի պաշտպանական խումբն այսօր հաղոդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Նախաքննության ավարտով պայմանավորված պաշտպանական թիմը ծանոթացել է գործի նյութերին և ներկայացրել մի շարք միջնորդություններ։ Գործի նյութերին ծանոթանալուց հետո, ինչպես և ակնկալվում էր, պարզ դարձավ, որ ոչ միայն չկան Ավետիք Չալաբյանի մեղքը հիմնավորող ապացույցներ, այլ ճիշտ հակառակը՝ առկա են Ավետիք Չալաբյանի անմեղությունը հավաստող բազմաթիվ փաստական տվյալներ, որոնք հրապարակային դատաքննության արդյունքում կհանրայնացվեն և կդառնան անպատասխան մնացած բոլոր հարցերի ամբողջական պատասխանները։ Միաժամանակ հայտնում ենք, որ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատելուց և դատարան ուղարկելուց հետո հանդես կգանք մամուլի ասուլիսով, որում արդեն հանգամանալից կներկայացնենք գործի բոլոր մանրամասներն ու նախաքննությամբ ձեռք բերված այսպես կոչված «բավարար» ապացույցների սնանկությունը»,-նշված է հաղորդագրությունում:
14:04 - 07 հուլիսի, 2022
Ավարտվել է հավաքի մասնակցի կողմից ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Ավարտվել է հավաքի մասնակցի կողմից ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ընդդիմության կազմակերպած հավաքի մասնակցի կողմից ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժման կողմից Երևան քաղաքի Բաղրամյան 1-ին նրբանցքում կազմակերպված հավաքի մասնակիցը 2022թ. մայիսի 25-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, չենթարկվելով ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հավաքի մասնակիցներին ներկայացված օրինական պահանջներին՝ փորձել էր ճեղքել նշված վայրում հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների կողմից կազմված «Կենդանի պատը»:Ավելին, հիշյալ մասնակիցը, շարունակելով իր հակաօրինական վարքագիծը, ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ հայհոյել էր նույն վայրում ծառայություն իրականացնող ոստիկանին, հնչեցրել էր սադրիչ արտահայտություններ, իջեցրել էր նրա ձեռքի վահանը և ուժգին հարվածել սաղավարտին:Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հավաքի մասնակցին մեղադրանք է առաջադրվել, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Նախաքննությունն ավարտել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:26 - 07 հուլիսի, 2022
Ուսանողների մասնակցության դիմաց ուսխորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է

Ուսանողների մասնակցության դիմաց ուսխորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է

Ուսանողների մասնակցության դիմաց ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն, որում ասված է. «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց երկու և ավելի անձանց, այդ թվում՝ հիշյալ համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 2022թ. մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն էր հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դատասխոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ, ինչի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Քննությամբ պարզվել է, որ Ավետիք Չալաբյանը, հանդիսանալով ընդդիմության կողմից կազմակերպված շարժումների ակտիվ անդամ և նպատակ ունենալով իրականացվող հավաքներին, անհնազանդության ակցիաներին, ցույցերին ապահովել բազմամարդություն և այդ կերպ լայն շրջանակներ ներգրավելու համար նյութական շահագրգռվածության դիմաց մասնակից դարձնել նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին, նույն համալսարանի դասախոսներից մեկի և այլ անձի հետ նախնական համաձայնությամբ, 2022թ. մայիսի 4-ին նախաձեռնել և հանդիպել է ուսխորհրդի նախագահի հետ՝ առաջարկելով մոբիլիզացնել շուրջ 2000 ուսանողի, որի դիմաց առաջարկել է տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար, յուրաքանչյուր ուսանողի համար՝ 1000 ՀՀ դրամ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոսին և Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նախաքննությունն ավարտել է և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»: Հիշեցնենք, որ Չալաբյանը ձերբակալվել էր մայիսի 13-ին, ընդդիմության հանրահավաքներին Ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության համար նյութապես շահագրգռելու կասկածանքով: Կալանքի որոշումը կայացվել էր մայիսի 14-ին:
20:23 - 06 հուլիսի, 2022
Հայտնի է «Յունիբանկ»-ի Աշտարակի մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի պատճառը

Հայտնի է «Յունիբանկ»-ի Աշտարակի մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի պատճառը

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ «Յունիբանկ» ԲԲԸ-ի մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Աշտարակ քաղաքում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ ՀՀ ԱԻՆ 911 ծառայությունից հաղորդումը ստացվել է 2022թ. հուլիսի 6-ին՝ ժամը 09:05-ին: «Յունիբանկ» ԲԲԸ-ի Աշտարակի մասնաճյուղում պայթյունը տեղի է ունեցել ժամը 09:03-ի սահմաններում, նախնական տվյալներով, գազի արտահոսքի հետևանքով, ինչի արդյունքում աշխատակիցներից յոթը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է: ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է վարույթ, կատարվում է նախաքննություն: Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ նշանակվել են դատաբժշկական, դատապայթյունատեխնիկական, դատաշինարարատեխնիկական, դատահրդեհատեխնիկական, դատաապարանքագիտական և դատահետքաբանական փորձաքննություններ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:32 - 06 հուլիսի, 2022
Ձերբակալվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձինք, այդ թվում՝ «օրենքով գողեր»

Ձերբակալվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձինք, այդ թվում՝ «օրենքով գողեր»

Ձերբակալվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձինք, այդ թվում՝ «օրենքով գողեր»: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատազախությունից։  ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել անձանց կողմից քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելու, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, ինչպես նաև մի շարք անձնաց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու և դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու վերաբերյալ:  Բավարար հիմքերի առկայության պայմաններում դեռևս 2022թ. ապրիլի 7-ին համապատասխան հոդվածներով հարուցվել էր քրեական գործ:  Քրեական վարույթի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության համակարգմամբ ՀՀ քննչական կոմիտեի և ԱԱԾ-ի աշխատակիցների համատեղ գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ քրեկան աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, այսպես կոչված «օրենքով գող» «Ս.Ա.»-ն  ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, որոնց միջոցով տարբեր անձանց տվել է հանձնարարություններ, զբաղվել մասնավոր հարցերի լուծմամբ:  Բացի այդ, «Ս.Ա.»-ն քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմա­նած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն՝ խմբավորման հետապնդած նպատակ­ների իրականացման համար քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցած և դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված տարբեր անձանց միջոցով, վերջիններիս գործողությունների հստակ դերաբաշխման եղանակով, կազմակերպել է տարբեր անձանցից, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներից դրամական միջոց­ների հավաքագրումը և տնօրինել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը, այսպես կոչված, որպես «օբշակ» հավաքագրված գումարը:  Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ մինչդտական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի 2022թ. հուլիսի 6-ի որոշումներով քրեական ենթամշակույթի հանցակազմերով քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ, որոնցից 3-ը՝  քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձինք են, այդ թվում 2-ը՝ այսպես կոչված, «օրենքով գող»: 6 անձ ձերբակալվել է, կատարված խուզարկություններով հայտնաբերվել և առգրավվել է շուրջ 180.000 ԱՄՆ դոլար: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:52 - 06 հուլիսի, 2022
ՀՀ նախագահի հրամանագրերով գեներալ-մայորի կոչումներ են շնորհվել

ՀՀ նախագահի հրամանագրերով գեներալ-մայորի կոչումներ են շնորհվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Սամվել Յուրիի Հայրապետյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,- նշված է հրամանագրում: Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել նաև Արամ Հովհաննիսյանին ոստիկանության գեներալ-մայորի կոչում շնորհելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Կառլենի Հովհաննիսյանին շնորհել ոստիկանության գեներալ-մայորի կոչում»,- նշված է հրամանագրում: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ ՔԿ նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արգիշտի Էլբեկի Քյարամյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արգիշտի Էլբեկի Քյարամյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»,- ասված է նախագահի հրամանագրում:  Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել նաև ՊԵԿ քննչական վարչության պետ Տիգրան Հարությունյանին ՀՀ հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Հարկային ծառայության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետ, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդական Տիգրան Արամայիսի Հարությունյանին շնորհել Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան»,- ասված է նախագահի հրամանագրում:
13:34 - 05 հուլիսի, 2022
Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ. դատավոր Մարտիրոսյանը մերժեց պաշտպանների միջնորդությունը
 |news.am|

Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ. դատավոր Մարտիրոսյանը մերժեց պաշտպանների միջնորդությունը |news.am|

news.am: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր՝ հունիսի 30-ին, մերժեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդությունը։ Նշենք՝ Աղվան Հովսեփյանի փաստաբանները հայտարարություն էին տարածել այն մասին, որ Աղվան Հովսեփյանը գտնվում է «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ ԼՕՌ կլինիկայում։ Բուժման շրջանում Աղվան Հովսեփյանի մոտ դիտվել է գլյուկոզայի ցուցանիշների բարձրացում, որի կապակցությամբ նշանակվել է էնդոկրինոլոգի կրկնակի խորհրդատվություն։ Նշվածը հիմք ընդունելով, պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան, որով խնդրել է հրավիրել արտահերթ դատական նիստ եւ կրկին քննարկել Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի փոփոխման հարցը։ «Քանզի ստեղծված իրավիճակի պայմաններում Հովսեփյանի կալանքի տակ գտնվելը ոչ միայն ապօրինի է, այլեւ իր մեջ պարունակում է խոշտանգման տարր»,- նշվում է փաստաբանները հայտարարության մեջ։ Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն է ներկայացրել՝ Աղվան Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու մասին՝ արձանագրելով, որ առկա են  բոլոր նախադրյալները՝ խափանման միջոցի փոփոխման համար։ Նա հրապարակել է բժշկական փաստաթղթեր՝ ներկայացնելով Հովսեփյանի մոտ առկա հիվանդությունները, որոնց թվում է նաեւ շաքարային դիաբետի 2-րդ տիպը, ինչն, ըստ փաստաբանի, ակնհայտորեն անհամատեղելի է կալանքի հետ։ Նշենք՝ ըստ մեղադրանքի՝ Աղվան Հովսեփյանը 2004-2013թթ. զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014-2018թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, չնայած օրենքով սահմանված արգելքին, 2007-2015թթ. մասնակցել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա. Ս.-ի հիմնադրած կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ եւ առավելություններ տրամադրելու եւ այլ ձեւով հովանավորելու հետ: Նշված ապօրինի գործունեության արդյունքում Աղվան Հովսեփյանը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է: 2008թ.-ից Աղվան Հովսեփյանն Ա. Ս.-ի միջոցով նույն կերպ մասնակցել է ավտոմեքենաների անվադողերի ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունների կառավարմանը: Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնից բխող կապերն ու ազդեցությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության տնօրենի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի հիշյալ ընկերության բեռնատար ավտոմեքենաների համար անհրաժեշտ անվադողերը գնվեն իր ներկայացրած անձանցից ու ընկերություններից: Արդյունքում` 2008-2015թթ. ընթացքում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը մատակարարվել են ընդհանուր շուրջ 7 մլրդ դրամի անվադողեր: Նույն ժամանակաշրջանում Աղվան Հովսեփյանը ապօրինի մասնակցել է Ա. Ս.-ի կողմից հիմնադրված եւս երկու ընկերության կառավարմանը, վերահսկել դրանց ֆինանսական գործունեությունը: Մասնավորապես` նշված ընկերություններին պատկանող «Վարդահովիտ» եւ «Վայոց» փոքր հիդրոէլեկտրակայաններին ջրօգտագործման թույլտվություններ անխոչընդոտ տրամադրելու համար Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, դիմել է ոլորտում քաղաքականություն մշակող եւ իրականացնող լիազոր մարմնի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչի արդյունքում հիշյալ ընկերություններին տրամադրվել են փոքր հէկերի կառուցման եւ շահագործման համար ջրօգտագործման թույլտվություններ:
15:56 - 30 հունիսի, 2022
Աղվան Հովսեփյանը գտնվում է կլինիկայում, նրա մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետ․ փաստաբանական խմբի հայտարարությունը

Աղվան Հովսեփյանը գտնվում է կլինիկայում, նրա մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետ․ փաստաբանական խմբի հայտարարությունը

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Աղվան Հովսեփյանը 30.05.2022 թ-ից առ այսօր գտնվում է «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ ԼՕՌ կլինիկայում։ Բուժման շրջանում Աղվան Հովսեփյանի մոտ դիտվել է գլյուկոզայի ցուցանիշների բարձրացում, որի կապակցությամբ նշանակվել է էնդոկրինոլոգի կրկնակի խորհրդատվություն։ Ի թիվս այլ հիվանդությունների՝ ախտորոշվել է շաքարային դիաբետ 2-րդ տիպ /ինսուլինակախյալ ֆազալ դեկոմպենսացված վիճակ/, դիաբետիկ միկրո-մակրոանգիոպաթիաներ, դիաբեիկ պոլինեյրոպաթիա։ Հատկանշական է, որ պարոն Հովսեփյանի մոտ առկա հիվանդությունն ընդգրկված է կալանքը եւ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում: Նշվածը հիմք ընդունելով պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան, որով խնդրել է հրավիրել արտահերթ դատական նիստ և կրկին քննարկել Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի փոփոխման հարցը, քանզի ստեղծված իրավիճակի պայմաններում վերջինիս Հովսեփյանի կալանքի տակ գտնվելը ոչ միայն ապօրինի է, այլեւ իր մեջ պարունակում է խոշտանգման տարր»։ Հիշեցնենք, որ պետական բարձր պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանը մեղադրվում է մի շարք հոդվածներով՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ արարքների համար։
14:07 - 29 հունիսի, 2022
Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի փոփոխման հարցով հրատապ նիստ է հրավիրվել. դատական նիստը կկայանա վաղը

Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի փոփոխման հարցով հրատապ նիստ է հրավիրվել. դատական նիստը կկայանա վաղը

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը քննարկելու համար հրատապ նիստ է հրավիրվել։ Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ տեղեկացնելով, որ նիստը նշանակվել է վաղը՝ ժամը 12.00-ին։ «Հենց նոր դատավոր Մնացական Մարտիրոսյանի կազմից տեղեկացանք, որ 30.06.2022թ., ժամը 12։00-ին հրատապ դատական նիստ է նշանակվել Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդությունը քննարկելու համար»,- գրել է Էրիկ Ալեքսանյանը։Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանի փաստաբանական թիմն ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել, որում մասնավորապես նշված է. «Աղվան Հովսեփյանը 30.05.2022 թ-ից առ այսօր գտնվում է «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ ԼՕՌ կլինիկայում։ Բուժման շրջանում Աղվան Հովսեփյանի մոտ դիտվել է գլյուկոզայի ցուցանիշների բարձրացում, որի կապակցությամբ նշանակվել է էնդոկրինոլոգի կրկնակի խորհրդատվություն։ Ի թիվս այլ հիվանդությունների ախտորոշվել է՝ շաքարային դիաբետ 2-րդ տիպ /ինսուլինակախյալ ֆազալ դեկոմպենսացված վիճակ/, դիաբետիկ միկրո-մակրոանգիոպաթիաներ, դիաբեիկ պոլինեյրոպաթիա։ Հատկանշական է, որ պարոն Հովսեփյանի մոտ առկա հիվանդությունն ընդգրկված է կալանքը եւ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում: Նշվածը հիմք ընդունելով պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան, որով խնդրել է հրավիրել արտահերթ դատական նիստ և կրկին քննարկել Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի փոփոխման հարցը, քանզի ստեղծված իրավիճակի պայմաններում վերջինիս Հովսեփյանի կալանքի տակ գտնվելը ոչ միայն ապօրինի է, այլեւ իր մեջ պարունակում է խոշտանգման տարր»։
12:20 - 29 հունիսի, 2022
Իգոր Խաչատուրովի գործով նախաքննությունն ավարտվել է

Իգոր Խաչատուրովի գործով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ է 2022թ. մայիսի 17-ին Կիևյան փողոցում քաղաքական ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիայի մասնակիցների կողմից ՀՀ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալներից Իգոր Խաչատուրովի մասով նախաքննությունն ավարտվել է: Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 08.30-ի սահմաններում, անհնազանդության ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիներ փակել էին Երևան քաղաքի Կիևյան փողոցի 15 հասցեի դիմացի երթևեկելի հատվածը՝ այդ կերպ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը: «Նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցները, իրականացնելով հասարակական կարգի պահպանություն, հորդորել էին ազատել փողոցի բանուկ հատվածը, սակայն անհնազանդության ակցիայի մասնակիցները չէին ենթարկվել ոստիկանության աշխատակիցների՝ փողոցն ազատելու և երթևեկությունը վերականգնելու օրինական պահանջներին, ինչի կապակցությամբ ակցիայի մասնակիցներից մի քանիսը բերման էին ենթարկվել: Այդ ընթացքում Իգոր Յուրիի Խաչատուրովը, ակցիայի մեկ այլ մասնակցի հետ, խոչընդոտել էր փողոցն ազատելու և անձանց բերման ենթարկելու՝ ՀՀ ոստիկանության տեսուչի գործողություններին, նրա նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն էր գործադրել՝ բռունցքով մի քանի անգամ հարվածելով նշված աշխատակցի կրծքավանդակի և որովայնի հատվածներին, որպիսի գործողությունները կապված են եղել վերջինիս ծառայողական պարտականությունների կատարման հետ»,- ասվում է ՔԿ հաղորդագրությունում: Իգոր Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, և որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել է կալանավորումը: Խաչատուրովի վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործն ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
10:52 - 29 հունիսի, 2022