Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Ակնկալում եմ՝ Է. Մարուքյանը, Ա Սամսոնյանը ներողություն խնդրեն քաղաքացիներից, ինձնից, Սասուն Միքայելյանից, այլ տարբերակ չկա. Ալեն Սիմոնյան
 |tert.am|

Ակնկալում եմ՝ Է. Մարուքյանը, Ա Սամսոնյանը ներողություն խնդրեն քաղաքացիներից, ինձնից, Սասուն Միքայելյանից, այլ տարբերակ չկա. Ալեն Սիմոնյան |tert.am|

tert.am: Այսօր մարդկանց, ինչու ոչ՝ նաև պաշտոնյաների ընկալման մեջ կա իներցիա, այսինքն՝ իներցիա նախկին իշխանության տրամաբանության մեջ: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: «Այսինքն՝ այն, որ իշխանությունը բռնարար էր, իշխանությունը միշտ պատրաստ է ճնշել. այս իներցիան, ցավոք սրտի, դեռ մնացել է որոշ մարդկանց ենթագիտակացության մեջ։ Առաջ ընդդիմադիր գործիչը, եթե սեռական բնույթի հայհոյանք հնչեցներ այս դահլիճում, այնքան կծեծեին, որ էշին քեռի կասեր։ Առաջ, եթե ընդդիմադիր գործչի եղբայրը երկրի ղեկավարի նկատմամբ սեռական բնույթի հայհոյանքներ, ծաղրանքներ թույլ տար, ռեստորանում կծեծեին ու իր քաղաքական գործիչ եղբայրը կգնար հանդիպման երկրի ղեկավարի հետ, որպեսզի պայմանավորվեր այդ հարցը լուծելու համար»,- ասաց նա։ Ալեն Սիմոնյանը կարևորեց, որ նման բարքեր այլևս չկան: Նա նշեց․ «Գիտեք՝ ընտրվել է ամենաստոր մարտավարությունը․ այսինքն՝ գալ, հրահրել, հաճախ թաքնվել սեռական պատկանելության տակ, ընդդիմություն լինելու տալ ու անել լկտիություններ, քողարկված ծաղրել, բաց ծաղել։ Այս ամենից հետո գալ ու ասել՝ ինչքան էլ մեզ ծեծեք, մենք չենք լռելու, իսկ դուք ու՞մ եք պետք, որ մենք ձեզ ծեծենք, կամ էդ ու՞մ ենք մենք ծեծել»,- ասաց Ալեն Սիմոնյանը։ ԱԺ փոխնախագահը կոչ արեց, որ մարդիկ, որոնք որևէ կապ չեն ունեցել հեղափոխության հետ, իրենց չսովորեցնեն, թե ինչպես պահել հեղափոխության արժեքները։ «Միակ բանը, որ ես ակնկալում եմ այն է, որ Էդմոն Մարուքյանը, Անի Սամսոնյանը և ևս մի քանի չակերտավոր քաղաքական գործիչներ ներողություն խնդրեն ՀՀ քաղաքացիներից, ինձնից, Ձեզնից և Սասուն Միքայելյանից, այլ տարբերակ չկա, չի կարող լինել»,-հավելեց նա:
18:20 - 11 մայիսի, 2020
Որեւէ մեկի մանդատը վայր դնելու կամ նկատողության հարց չի քննարկվել. ԱԺ փոխնախագահ |news.am|

Որեւէ մեկի մանդատը վայր դնելու կամ նկատողության հարց չի քննարկվել. ԱԺ փոխնախագահ |news.am|

news.am: Որեւէ մեկը մանդատը վայր դնելու կամ նկատողության հետ կապված միտք չի արտահայտել, նման հարց չի քննարկվել. ես դեմ եմ, որ որեւէ մեկի մանդատը վայր դնելու հարց քննարկվի: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին: Հարցին, թե արդյոք նկատողություն կամ որեւէ պատիժ լինելու է Սասուն Միքայելյանի նկատմամբ, ԱԺ փոխնախագահն ասաց. «Չգիտեմ, կքննարկենք: Այո, անընդունելի է այդ սադրանքներին տրվելը, եւ ես կարծում եմ, որ հետեւություններ կանենք բոլորս եւ նման սադրանքների չենք տրվի: Հիմա հանդիպում է լինելու նաեւ մեր խմբակցության հետ: Հիմա վարչության անդամներն էին հավաքված: Վարչապետը ներկա չէր»: Կոնկրետ հարցին, թե արդյոք Սասուն Միքայելյանին մեղավոր համարու՞մ է, նա պատասխանեց. «Ես որեւէ մեկին մեղավոր կամ անմեղ չեմ հանելու. Ես ասում եմ, որ սա սադրանքների շարան է, որին մենք պետք է չտրվենք: Սա Էդմոն Մարուքյանի ոճն է: Նայեք ինձ հետ կապված միջադեպի ժամանակ իմ ելույթը. Իմ կողմից որեւէ բառ չի հնչեցվել բացի ի պատասխան հնչեցվածի, որից հետո մարդը տեղից սեռական բնույթի հայհոյանք է հնչեցնում: Ուզում եք ասել, որ այդ ամենը որեւէ կապ չունի՞ այսօրվա տեղի ունեցածի հետ»:
14:38 - 08 մայիսի, 2020
Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև միջադեպը կքննի Հատուկ քննչական ծառայությունը |aysor.am|

Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև միջադեպը կքննի Հատուկ քննչական ծառայությունը |aysor.am|

aysor.am: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի միջև երեկ տեղի ունեցած միջադեպի մասով նախապատրաստվում են նյութեր, ԱԺ-ում լրագրողներին ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ «Քրեադատավարական գործընթացն արդեն սկսվել է, նախապատրասվում են նյութեր, հաղորդումներ են ներկայացվել անձանց կողմից։ Իմ կողմից հանձնարարվել է, որպեսզի այդ նյութերը ՀՔԾ փոխանցվեն և այդ դեպքի հետ կապված գնահատականը կտրվի ՀՔԾ-ում», - ասաց դատախազը։Դիտարկմանը՝ հաշվի առնելով, որ Ալեն Սիմոնյանն ընդունել է, որ առաջինն ինքն է հարվածել՝ կա՞ անհրաժեշտություն նրա նկատմամբ քրգործ հարուցելու և պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու՝ դատախազն արձագանքեց․«Արարքների վերջնական գնահատականների համար ես կարծիքներ չեմ հնչեցնի, որովհետև կկաշկանդեմ դատավարական սուբյեկտներին»։
16:54 - 30 ապրիլի, 2020
Ըստ Մակունցի՝ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպը հետևանք է հանրային սպառնալիքների |civilnet.am|

Ըստ Մակունցի՝ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպը հետևանք է հանրային սպառնալիքների |civilnet.am|

civilnet.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ապրիլի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրդադարձավ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ կատարված միջադեպին։ «Ուզում եմ արձանագրել, որ բռնության մերժումը, բռնության բացառումը մեր հիմնարար արժեքներից և սկզբունքներից է»,- ասաց Մակունցը։ Խմբակցության ղեկավարի գնահատմամբ՝ պետք չէ միջադեպը դիտարկել որպես առանձին դեպք։  «Այն հետևանք է հանրային սպառնալիքների, բռնության կոչերի, սեռական բնույթի հայհոյանքների, մարդու արժանապատվությունը ոտնահարող հայտարարությունների, որոնք առցանց, օնլայն տիրույթից տեղափոխվել են օֆլայն տիրույթ։ Որևէ կերպ չարդարացնելով և իհարկե հավատարիմ մնալով բռնության մերժման արժեքին, սկզբունքին, գաղափարին՝ պետք է դիտարկել այս միջադեպը հենց այդ համատեքստում»,- նշեց Մակունցը։ Լիլիթ Մակունցի կարծիքով՝ ապօրինի ձեռքբերված գույքի բռնագանձման մասին վերջերս ընդունված օրենքը, Ալեն Սիմոնյանի՝ դրան հետևած հրապարակային ելույթները անմիջականորեն կապված են տեղի ունեցածի հետ։ Լրագրողի հարցին՝ ակնարկո՞ւմ է, որ ինչ-որ մարդիկ են այս ամենի հետևում, Մակունցը պատասխանեց՝ այո, այն բոլոր մարդիկ, որոնք ապօրինի գույք են ձեռք բերել։ «Ես անուններ հնչեցնել չեմ կարող, անուններ հնչեցնելը կոնկրետ մարմինների պարտականությունն է, եթե նրանք արդեն ունեն կամ երբ ունենան տվյալներ»,- նշեց նա և հշեցրեց՝ Ալեն Սիմոնյանը ուղիղ եթերում ասել է, որ զղչում է և ստիպված է եղել այդպես վարվել։ «Այնպես չէ, որ որևէ մեկը որևէ բան արդարացնում է։ Իրավական գնահատականները կհնչեցնեն իրավական մարմինները»,- նշեց նա։ Ապրիլի 29-ին միջադեպ է տեղի ունեցել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվատ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանի միջև։ Կողմերից յուրաքանչյուրը մյուսին է մեղադրում ծեծկռտուքը սկսելու համար։
16:01 - 30 ապրիլի, 2020
Իմ բարեւին ի պատասխան՝ Արթուր Դանիելյանն ինձ հայհոյեց, ես էլ գլխով հարվածեցի իր քթին․ Ալեն Սիմոնյան

Իմ բարեւին ի պատասխան՝ Արթուր Դանիելյանն ինձ հայհոյեց, ես էլ գլխով հարվածեցի իր քթին․ Ալեն Սիմոնյան

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՔՊ կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացրեց իր մասնակցությամբ այսօր տեղի ունեցած միջադեպի մասնրամասները։ Նա ներկայացրեց, որ աշխատանքից իր ընկերոջ հետ ոտքով քայլում էր տուն, որտեղի այգում իրենց ընդառաջ են եկել երեք երիտասարդ, մեկն «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանն է եղել։ «Դանիելյանը բավականին երկար ու անհասականլի ձեւով նայեց ինձ վրա, ես էլ ասացի․ «Բարե՛ւ, Արթուր», իսկ իմ բարեւին ի պատասխան նա հայհոյեց՝ ասելով, իհարկե ներողություն եմ խնդրում, «Բարեւ, անբարոյականի տղա»։ Ես մոտեցա եւ ասացի, որ նույն կարծիքն ունեմ իր մասին եւ գլխով հարվածեցի իր քթին»,- պատմեց Սիմոնյանը՝ կարծիք հայտնելով, որ այս պարագայում որեւէ մեկը չի կարող ասել, թե ճիշտ կլիներ այլ կերպ վարվել։  «Ես գիտակցում եմ իմ պետական պաշտոնյա լինելը, բայց դա չի նշանակում, որ ինչ-որ մեկը իրեն կարող է թույլ տալ իրեն բարեւ տվող մարդուն․․․։ Հետո նրանք երեքով փորձեցին ինձ քաշքշելով, հարվածելով կանգնեցնել, ես փորձում էի հասկանալ՝ ինչ է կատարվում, եւ այդ պահին ինձ ով է փորձում հարվածել։ Փոքր ծեծկռտուք տեղի ունեցավ, որից հետո փողոցով անցնող մարդիկ սկսեցին բղավել, կանգնեցնել, այդ երիտասարդները շտապեցին հեռանալ այդ վայրից»,- մանրամասնեց ԱԺ փոխնախագահը, ապա ներկայացրեց, թե ինչ է նախորդել այս միջադեպին։ «Սրբություն չունեցող ինչ-որ մարդիկ խոսում են իմ հայրիկի գերեզմանի մասին, ինչ-որ տեսանյութեր են վերագրում իմ ընտանիքի անդամներին։ Բայց այս ամենին ինչ է նախորդել․․․ 2016-ին նույն երիտասարդը՝ Արթուր Դանիելյանը, որն այդ ժամանակ փորձում էր անդամագրվել ՔՊ-ին, իսկ ես աշխատում էի «Արարատ նյուզում», բավականին կոպիտ ձեւով պահանջեց, որ ես մի նյութ հեռացնեմ։  Թեեւ ինքը իմ աշխատատուի՝ Սարիբեկ Սուքիասյանի փեսան էր, բայց կապ չուներ կայքի հետ, ես ասացի, որ դա իր գործը չէր, ինքը պահանջեց, որ ես ներքեւ իջնեմ։ Նա եկել էր ինձ ծեծելու, բայց այդ փորձն իր մոտ չստացվեց, հետագայում ինքը ներողություն խնդրեց ինձնից իմ գործընկերների ներկայությամբ։ Այսօրվա միջադեպն ինձ հիշեցրեց այն ամենը, ինչ տեղի էր ունեցել այն ժամանակ։ Ներեցեք, բայց երկրորդ անգամ չարձագանքել ես ինձ չէի կարող թույլ տալ, որովհետեւ դա նշանակում է, որ ՀՀ-ում կարելի է բարեւ տվող մարդուն սեռական բնույթի հայհոյանք տալ։ Դա անընդունելի է։ Ես չէի կարող ձեւացնել, թե իմ հասցեին հնչած վիրավորանքը չեմ լսել»,- ասաց Սիմոնյանը։ Նա նշեց, որ օրեր առաջ համարյա նույն վայրում «Ադեկվադ»-ները սադրել են նաեւ ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանին՝ քայլելիս ուսով հարվածելով նրան։ ԱԺ փոխխոսնակը հավելեց, որ ինքը պատրաստ է այսօրվա միջադեպի հետ կապված պատասխանատվության ենթարկվել, քանի որ բոլորն են հավասար օրենքի առջեւ։ «Ես պատրաստ եմ իրավապահների ցանկացած որոշման»,- ասաց ԱԺ փոխնախագահը՝ շնորհակալություն հայտնելով փողոցում կիրեն օգնող մարդկանց եւ բոլոր աջակիցներին։
00:31 - 30 ապրիլի, 2020
Ալեն Սիմոնյանը «Նաիրի» ԲԿ-ում է. ձախ քունքային շրջանում սալջարդ և արյան զեղում ունի
 |armtimes.com|

Ալեն Սիմոնյանը «Նաիրի» ԲԿ-ում է. ձախ քունքային շրջանում սալջարդ և արյան զեղում ունի |armtimes.com|

armtimes.com: Այսօր հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Նաիրի» ԲԿ է դիմել ժամը 19:00-ի սահմաններում, անցել է բոլոր հետազոտությունները, գտնվում է ընդհանուր բաժանմունքում, բժիշկների հսկողության ներքո: Սիմոնյանը որևէ վիրահատական միջամտության կարիք չունի: Ընդհանուր վիճակը կայուն է: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց «Նաիրի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին: «Անցկացվել են հետազոտություններ, ոսկրատրավմատիկ ոչ մի փոփոխություններ՝ գլուխ, պարանոց, կրծքավանդակ, որովայն և նաև փափուկ հյուսվածքների կողմից, օրգան-համակարգերի կողմից ոչ մի փոփոխություն չկա: Կա ձախ քունքային հատվածում սալջարդ և փոքր արյան զեղում: Ուղեղի ցնցում հարցականով: Այդ դիագնոզն է  դրված»,-ասաց Գնունին: Ալեն Սիմոնյանին առաջարկվել է այսօր մնալ հիվանդանոցում: Նա համաձայնել է: Վաղը ևս կմնա, թե՝ ոչ, այս պահին, ըստ Անատոլի Գնունու, ասել հնարավոր չէ: Ամեն ինչ կախված է վաղվա հետազոտությունների արդյոնքներից եւ Ալեն Սիմոնյանի ցանկությունից: «Վաղը մենք կնայենք վիճակը կգնահատենք և իհարկե, իր ցանկությունն էլ հաշվի կառնենք ուզում է մնալ, թե գնալ տուն»,-ասաց «Նաիրի» ԲԿ-ի գործադիր տնօրենը:
21:34 - 29 ապրիլի, 2020
Միջադեպ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև. Ոստիկանությունն ահազանգ է ստացել

 |armenpress.am|

Միջադեպ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև. Ոստիկանությունն ահազանգ է ստացել |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ոստիկանությունը ստացել է Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի ահազանգը՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի վրա հարձակվելու վերաբերյալ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։ «Նման բովանդակությամբ ահազանգ ստացել ենք, ոստիկանությունում համապատասխան գործողություն է իրականացվում»,- ասացին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ հարձակման է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։  «Մեզ բոլորիս պետք է սթափվել, այսպես շարունակել չի կարելի։ Ալենի հետ հեռախոսազրույց եմ ունեցել։ Պատահարի մասին հայտնել եմ ոստիկանապետ Արման Սարգսյանին»,- գրել է Բաբաջանյանը։ «Ադեկվադ»-ի համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում իր հերթին տեղադրել է «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանի լուսանկարը, որտեղ երևում է Դանիելյանի վնասված և արյունոտված քիթը։ «Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանի վրա»,- գրել է Տեր-Նակալյանը։ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ զբոսնելիս տեսել է «Ադեկվադ» շարժման մի քանի ակտիվիստի, որոնցից մեկը հայհոյանք է հնչեցրել, ինչից հետո սկսվել է ծեծկռտուք։ Սիմոնյանը վնասվածք ունի քիմքի մասում։
18:16 - 29 ապրիլի, 2020
Ալեն Սիմոնյանը Արցախի ընտրատեղամասերում կոպիտ խախտումներ չի արձանագրել |armenpress.am|

Ալեն Սիմոնյանը Արցախի ընտրատեղամասերում կոպիտ խախտումներ չի արձանագրել |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը դիտորդական առաքելություն իրականացնող ՀՀ Ազգային ժողովի դիտորդական խմբի ղեկավար, խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ընտրատեղամասերում կոպիտ խախտումներ չի արձանագրել։ Սիմոնյանը նշել է, որ 6 հոգանոց դիտորդական խումբը հասցրել է լինել Ստեփանակերտի և Շուշիի մի շարք ընտրական տեղամասերում։ «Պետք է նշեմ, որ տեղամասերում կոպիտ խախտումներ չեն արձանագրվել: Ընդհանուր առմամբ, որևիցե արտառոց դեպք ևս չի գրանցվել: Ամեն անգամ մենք ակնկալում ենք ցածր ակտիվություն, սակայն ընտրատեղամասերում նկատելի է ընտրողների բարձր ակտիվություն»,- ասել է Սիմոնյանը: Նրա խոսքով՝ անկախ նրանից, թե ով է ընտրվելու է Հանրապետության նախագահ, իրենք պատրաստ են համագործակցության: «Անձերի հետ կապված որևէ խնդիր չի կարող լինել, քանի որ մենք ունենք մեկ համընդհանուր նպատակ: Բնականաբար, նոր ակնկալիքներով լցված, պատրաստ ենք աշխատելու Արցախի նոր իշխանությունների հետ»,- նշել է ԱԺ փոխնախագահը:
17:04 - 14 ապրիլի, 2020
Արցախի ընտրությունները լեգիտիմության պակաս չունեն․ Ալեն Սիմոնյան |factor.am|

Արցախի ընտրությունները լեգիտիմության պակաս չունեն․ Ալեն Սիմոնյան |factor.am|

factor.am: Ինչպես գիտենք ՀՀ ԱԺ պատվիրակությունը երեկ մասնակցում էին Արցախում տեղի ունեցող ընտրություններին՝ որպես դիտորդ։ Պատվիրակության մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը նշեց․«Ես տեսա կազմակերպվածություն, ես տեսա Արցախի ժողովրդի կազմակերպվածությունը և բարձր գիտակցությունն առ այն գործողության, որն իրենք անում էին, որ իրենք եկել էին իրենց քաղաքացիական պարտքը կատարելու։ Առավոտյան վաղ ժամից սկսած ես ու իմ գործընկերը շրջել ենք ընտրատեղամասերում, և հաճելի էր տեսնել ընտանիքներ՝ ամուսիններ իրենց երեխայի հետ, որոնք գալիս էին, մեքենան կանգնեցնում և սպասում իրենց հերթին, որպեսզի քվեարկեին։  Ինչ վերաբերում է 14 օր հետո տեղի ունենալիք ընտրություններին։ Արցախում ընտրությունները կենսական նշանակություն ունեն, որովհետև Արցախի պետականության հիմնավոր լինելը և շարունակական լինելը ամենակարևոր բաներից մեկն է։ Աշխարհում իրավիճակը հաճախ փոխվում է․ թե՛ դեպի լավը, թե՛ դեպի վատը։ Եվ մենք հաճախ ականատես ենք լինում տարբեր գերտերությունների ղեկավարների իրարամերժ, գրեթե մեկ օրվա, մեկ ժամվա, մեկ շաբաթվա հայտարարություններ։ Այսօր Հայաստանի որոշ մարզերում գրանցված չկա որևիցե դեպք, Արցախի Հանրապետությունում չկա գրանցված որևիցե դեպք։ Կարծում եմ՝ Արցախի իշխանությունները կգտնեն այն մեխանիզմը, որը նման վտանգները կկանխի և կկազմակերպեն ընտրություններ։ Եթե ոչ՝ նույնպես Արցախի իշխանության, ժողովրդի որոշումը կլինի, որը մենք կընդունենք և կենթարկվենք»։
16:32 - 01 ապրիլի, 2020