Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Ժնեւի երկինքը կփակեն Պուտինի եւ Բայդենի հանդիպման պատճառով |armenpress.am|

Ժնեւի երկինքը կփակեն Պուտինի եւ Բայդենի հանդիպման պատճառով |armenpress.am|

armenpress.am: Շվեյցարիայի դաշնային խորհուրդը (կառավարությունը) որոշում Է ընդունել Ժնեւի օդային տարածության օգտագործումը հունիսի 15-ից մինչեւ 17-ը ժամանակավորապես սահմանափակելու մասին, որը կապված Է Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի անցկացման հետ: Այդ մասին ասվում Է կառավարության հաղորդագրության մեջ։ «ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի եւ նրա ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի՝ ժնեւյան հանդիպման անվտանգությունն ապահովելու նպատակներով Դաշնային խորհուրդը հաստատել Է հունիսի 15-ից մինչեւ 17-ը Ժնեւի շրջանում օդային տարածության օգտագործման ժամանակավորապես սահմանափակումը»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Ինչպես նշվում Է, ռազմաօդային ուժերը կապահովեն օդային տարածության խստացված հսկողությունը: «Օդային տարածության օգտագործումը երեքշաբթի օրվանից՝ 2021 թվականի հունիսի 15-ի ժամը 08:00-ից մինչեւ 2021 թվականի հունիսի 17-ի տեղական ժամանակով 17:00-ը կսահմանափակվի Ժնեւի Ազգերի հրապարակի երկինքի շրջանում: Դա չի վերաբերում Ժնեւի միջազգային օդանավակայան ժամանող կամ այստեղից մեկնող առեւտրային չվերթերին»,-հավելել են կառավարությունում:
14:40 - 11 հունիսի, 2021
Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցումը կարմիր գիծ է. Պուտին |tert.am|

Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցումը կարմիր գիծ է. Պուտին |tert.am|

tert.amՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից առաջ հարցազրույց է տվել ռուսական հեռուստաընկերություններին: Դրա մի ամբողջ հատվածը վերաբերել է Ուկրաինային և երկրի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) հնարավոր անդամակցմանը, գրում է korrespondent.net-ը:Պուտինն ասել է, որ Ուկրաինայի՝ դաշինքի կազմում չներառվելու երաշխիքներ չկան: Միևնույն ժամանակ, նա կասկածել է ԱՄՆ-ի հայտարարությունների անկեղծությանը, որոնց համաձայն՝ երկիրն Ուկրաինային անդամակցություն չի խոստացել: Բացի այդ, նա կարմիր գիծ է անվանել Ուկրաինայի՝ դաշինքի կազմի մեջ մտնելը:«Պատկերացրեք, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Խարկովից կամ Դնեպրոպետրովսկից Մոսկվա հրթիռների արձակման ժամանակը կնվազի՝ հասնելով 7-10 րոպեի: Դա մեզ համար կարմիր գի՞ծ է, թե՞ ոչ», - ասել է Պուտինը:Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահը շեշտել է, որ ուկրաինացիների կեսը չի ցանկանում, որ երկիրն անդամակցի ՆԱՏՕ-ին, և «նրանք խելացի մարդիկ են, քանի որ հասկանում են, որ չեն ցանկանում կրակի գծում լինել, չեն ուզում լինել սակարկությունների մանրադրամ կամ թնդանոթի միս»: ՌԴ առաջնորդը մեկնաբանել է նաև Ուկրաինայի հավաքականի համազգեստի հետ կապված սկանդալը: Այս առնչությամբ նա նշել է՝ «դրանում նորություն չկա, Կիևն անտեսում է Ղրիմի բնակիչների կամքի արտահայտումը»:Ռուսաստանի նախագահը խոսել է նաև Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի հետ ձախողված հանդիպման մասին: Նրա խոսքով՝ նախագահական գրասենյակների մակարդակով երկխոսության ընթացքում Ուկրաինային հրավիրել են խոսելու միջազգային անվտանգության մասին: Շարունակությունը կարդացեք tert.am-ում
10:22 - 10 հունիսի, 2021
Վլադիմիր Պուտինն ու Շառլ Միշելը քննարկել են ԼՂ-ում տիրող ներկայիս իրավիճակը |shantnews.am|

Վլադիմիր Պուտինն ու Շառլ Միշելը քննարկել են ԼՂ-ում տիրող ներկայիս իրավիճակը |shantnews.am|

shantnews.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ հանգամանորեն քննարկվել են Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունները, ինչպես նաև միջազգային մի շարք հրատապ խնդիրներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում տիրող ներկայիս իրավիճակը։«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարությունների հետագա հետևողական իրականացման կարևորությունը: Առաջնային խնդիրներից նշվել են տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, բնակչության հումանիտար խնդիրների լուծումը։ Շառլ Միշելը աջակցություն է հայտնել կատարվող աշխատանքներին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) համանախագահների գծով»,- գրված է Կրեմլի տարածած հաղորդագրությունում։ Պուտինն ու Միշելը քննարկել են նաև Բելառուսի շուրջ իրավիճակը։ ՌԴ նախագահը անարդյունավետ է անվանել Բելառուսի վրա ճնշումը պատժամիջոցների միջոցով։ Քննարկվել են նաև Ուկրաինան, Դոնբասում տիրող իրավիճակը, Լիբիան։
19:40 - 07 հունիսի, 2021
Պուտինն ստորագրեց Բաց երկնքի պայմանագրի դենոնսացիայի մասին օրենքը |armenpress.am|

Պուտինն ստորագրեց Բաց երկնքի պայմանագրի դենոնսացիայի մասին օրենքը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել Է Ռուսաստանի Դաշնության կողմից Բաց երկնքի պայմանագրի (ԲԵՊ) դենոնսացիայի մասին օրենքը: Փաստաթուղթը երկուշաբթի օրը՝ հունիսի 7-ին, հրապարակվել Է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում: Դաշնության խորհուրդը ԲԵՊ-ի դենոնսացիայի մասին օրենքի օգտին քվեարկել Է անցած չորեքշաբթի օրը՝ հունիսի 2-ին: Պետդուման համապատասխան օրենքն ընդունել Է մայիսի 19-ին: Մայիսի 11-ին Պուտինն այն ներկայացրել Է Ստորին պալատ: Մինչդեռ, մայիսի 27-ին ԱՄՆ-ը Ռուսաստանին պաշտոնապես ծանուցել Էր ԲԵՊ վերադառնալուն անպատրաստ լինելու մասին: Բաց երկնքի պայմանագիրն (The Treaty on Open Skies) ստորագրվել Է 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում՝ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 23 պետությունների ներկայացուցիչների կողմից: Ռուսաստանը պայմանավիրը վավերացրել Է 2001 թվականի մայիսի 26-ին: Պայմանագրի մասնակիցները կարող են միմյանց տարածքներ շրջաթիռներ կատարել ռազմական գործունեությունը վերահսկելու նպատակով: 2020 թվականի մայիսի 21-ին Դոնալդ Թրամփը, որը գտնվում Էր ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում, հայտարարել Է, որ որոշում Է ընդունել ԲԵՊ-ից դուրս գալու մասին: Ինչպես հաղորդվել Է պետքարտուղար Մայք Փոմպեոյի համապատասխան հայտարարության մեջ, պայմանագից ԱՄՆ-ի դուրս գալու պատճառ են դարձել Ռուսաստանի կողմից դիտարկման թռիչքների սահմանափակումներ մտցնելը, այդ թվում՝ Կալինինգրադի մարզի օդային տարածքում օտարերկրյա տեսուչների համար 500 կիլոմետր սահմանափակումը, ինչպես նաեւ «Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հետ սահմանի 10-կիլոմետրանոց միջանցքում դիտարկման թռիչքների համար մուտքի մերժումը»: Ռուսաստանը ԱՄՆ-ի պահանջները չի ընդունել: 2021 թվականի հունվարի 15-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն հաղորդել Է, որ Մոսկվան ներպետական ընթացակարգեր Է սկսում ԲԵՊ-ից դուրս գալու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
15:48 - 07 հունիսի, 2021
ԱՄՆ-ն վստահ քայլերով գնում է Խորհրդային Միության ուղիով. Վլադիմիր Պուտին |1lurer.am|

ԱՄՆ-ն վստահ քայլերով գնում է Խորհրդային Միության ուղիով. Վլադիմիր Պուտին |1lurer.am|

1lurer.am: Մյուս պետությունների հետ հարաբերություններ կառուցելիս Միացյալ Նահանգները գնում է ԽՍՀՄ-ի ուղիով: Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ՝ փոխանցում է РИА Новости-ն: «Ո՞րն է կայսրությունների խնդիրը: Նրանց թվում է՝ իրենք այնքան հզոր են, որ իրենց կարող են թույլ տալ փոքրիկ սխալներ ու բացթողումներ՝ սրանց կառնենք, նրանց կվախեցնենք, իսկ սրանց հետ համաձայնության կգանք»,- հայտարարել է Կրեմլի ղեկավարը: ՌԴ նախագահը հավելել է, որ նման դեպքերում խնդիրների թիվն աստիճանաբար ավելանում է, և պահ է գալիս, երբ «դրանք հաղթահարելն արդեն անհնար է»: «Միացյալ Նահանգները վստահ ու ամուր քայլերով գնում է Խորհրդային Միության ճանապարհով»,-ընդգծել է Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ ինքն էլ է ծնվել Խորհրդային Միությունում:
19:37 - 05 հունիսի, 2021
Հունիսին մեկնարկում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցը  Եվրոպա. նախատեսվում են Բայդեն-Էրդողան և Բայդեն-Պուտին հանդիպումները |1lurer.am|

Հունիսին մեկնարկում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցը Եվրոպա. նախատեսվում են Բայդեն-Էրդողան և Բայդեն-Պուտին հանդիպումները |1lurer.am|

1lurer.am: 2021-ի հունիսին նախատեսվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցը Մեծ Բրիտանիա, Բելգիա և Շվեյցարիա: Եվրոպա շրջագայության առաջին կանգառը Միացյալ Թագավորությունն է, որտեղ ԱՄՆ ղեկավարը կհանդիպի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ՝ փոխանցում է Սպիտակ տան պաշտոնական կայքը: Ջո Բայդենը կմասնակցի Մեծ յոթնյակի գագաթնաժողովին, որը նախանշված է հունիսի 11-13-ը: ԱՄՆ նախագահը հանդիպում կունենա նաև Մեծ Բրիտանիայի թագուհու հետ: Այնուհետև ԱՄՆ նախագահը կմեկնի Բրյուսել, որտեղ կմասնակցի հունիսի 14-ին նախանշված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Բայդենը կհաստատի Հյուսիսատլանտյան դաշինքին, անդրատլանտյան անվտանգությանն ու հավաքական պաշտպանությանն ԱՄՆ-ի նվիրվածությունը: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ղեկավարները կքննարկեն Դաշինքի դեմ հետագա սպառնալիքներին դիմակայելու և ՆԱՏՕ-ի առջև ծառացած խնդիրներն արդյունավետ բաշխելու հարցերը: Նախատեսվում է նաև ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների հանդիպումը, որի շրջանակում կքննարկվի երկկողմ և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ: Հունիսի 15-ին Բրյուսելում Բայդենը կմասնակցի նաև ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովին: Օրակարգում կքննարկվեն համաշխարհային առողջապահության անվտանգությանը, համաշխարհային տնտեսության վերականգնմանը, կլիմայական փոփոխություններին, առևտրի և թվայնացման ոլորտում գործակցությանը վերաբերող հարցեր: Երրորդ կանգառը Շվեյցարիան է: Ժնևում հունիսի 16-ին նախանշված է Բայդեն-Պուտին հանդիպումը:
20:10 - 03 հունիսի, 2021
Պուտինն Ասադին շնորհավորել է վերընտրվելու կապակցությամբ` խոստանալով աջակցել |tert.am|

Պուտինն Ասադին շնորհավորել է վերընտրվելու կապակցությամբ` խոստանալով աջակցել |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Սիրիայի առաջնորդ Բաշար ալ Ասադին՝ ՍԱՀ-ի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Իր հաղորդագրության մեջ Պուտինը նշել է, որ քվեարկության արդյունքները հաստատել են սիրիացի գործընկերոջ «բարձր քաղաքական հեղինակությունը» և նրա հանդեպ ժողովրդի վստահությունը, գրում է «Московский Комсомолец» պարբերականը:Պուտինի խոսքերով՝ Ռուսաստանը մտադիր է շարունակել «սիրիացի գործընկերներին բազմակողմանի աջակցություն ցուցաբերել» ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև երկրի քաղաքական կարգավորման և վերականգնման հարցերում:Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, իր հերթին, տեղեկացրել է, որ Պուտինն Ասադի հետ անձամբ հանդիպելու ծրագիր դեռ չունի:Նախօրեին հայտնի էր դարձել, որ 2000 թվականից պաշտոնավարող Ասադն ընտրվել է ևս յոթ տարի ժամկետով՝ ստանալով ընտրողների ձայների 95,1 տոկոսը: Սիրիայի նախագահական ընտրությունները կայացել են մայիսի 26-ին։Ասադի մրցակիցներն էին խորհրդարանի նախկին պատգամավոր Աբդալլահ Սալլիում Աբդալլահը, որը ստացել է ընտրողների ձայների 1,5%-ը, և ընդդիմադիր թեկնածու Մահմուդ Ահմեդ Մուրաին, որը ստացել է ձայների 3,3%-ը։
15:24 - 28 մայիսի, 2021
Պեսկովը մեկնաբանել է Պուտինի խոսքը Ռուսաստանից ինչ-որ բան «ճանկել» ցանկացողների հասցեին
 |tert.am|

Պեսկովը մեկնաբանել է Պուտինի խոսքը Ռուսաստանից ինչ-որ բան «ճանկել» ցանկացողների հասցեին |tert.am|

tert.am: Ռուսաստանը բարեկամաբար է տրամադրված այլ երկրների նկատմամբ, սակայն կպաշտպանի իր շահերը: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսպես է մեկնաբանել Վլադիմիր Պուտինի հետևյալ խոսքը. «կջարդենք բոլորի ատամները», ով կփորձի ինչ-որ բան «ճանկել» Ռուսաստանից:«Նախագահը բավականին հստակ ներկայացրել է մեր հաստատուն աշխարհայացքը: Մենք ցանկանում ենք բարեկամություն անել բոլորի հետ, սակայն այդ բարեկամությունը պետք է հենց բարեկամություն լինի և ոչ թե թելադրանք, ոչ թե խաբեություն, ոչ թե երկկակի ստանդարտներ»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ասել է Պեսկովը։«Մենք գիտենք բարեկամություն անել, սակայն մենք երբեք ոչ մեկին թույլ չենք տա հավակնել ինչ-որ բանի, որը մերն է: Եվ մենք բավականին ուժեղ և հզոր ենք, որպեսզի ոչ մեկին դա թույլ չտանք»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը: 
17:30 - 23 մայիսի, 2021
Քովիդի դեմ ՌԴ-ի պատվաստանյութի արտադրության տեղայնացումը Հայաստանում եւ Ղրղզստանում քննարկվում է. Պուտին |armenpress.am|

Քովիդի դեմ ՌԴ-ի պատվաստանյութի արտադրության տեղայնացումը Հայաստանում եւ Ղրղզստանում քննարկվում է. Պուտին |armenpress.am|

armenpress.am:  Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութի արտադրության տեղայնացման հնարավորությունը Հայաստանում եւ Ղրղզստանում քննարկվում Է: Այդ մասին հայտնել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մայիսի 21-ին ելույթ ունենալով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի (ԵԲՏԽ) նիստում, որը տեղի Է ունենում տեսակոնֆերանսի ձեւաչափով: «Դուք գիտեք, որ մեզ հաջողվեց բավականաչափ արագ ստեղծել երեք սեփական շատ արդյունավետ եւ անվտանգ պատվաստանյութեր կորանավիրուսի դեմ, շուտով շրջանառության մեջ կդրվի չորրորդ պատվաստանյութը՝ «Սպուտինկ Լայթը»,- ասել Է Պուտինը՝ նշելով, որ Ռուսաստանի տարածքում պատվաստումն ակտիվորեն Է ընթանում: «Սպուտնիկ V»-ի թողարկումը հաջողությամբ տեղայնացված Է, այստեղ գործընկերներն արդեն ասացին, թե՛ Ղազախստանում եւ թե՛ Բելառուսում: Այժմ քննարկվում Է այդ արտադությունների ծավալման հնարավորությունը Հայաստանում եւ Ղրղզստանում»,- հայտնել Է նախագահը: Պուտինն ընդգծել Է, որ Ռուսաստանը «միակ երկիրն Է, որը հանձնում Է պատվաստանյութերի տեխնոլոգիաները»: Նա նաեւ նշել Է, որ հաշվի առնելով ներկայիս հանգամանքները՝ Ռուսաստանը կարեւոր Է համարում ուշադրություն հրավիրել համագործակցությանը դեղորայքային անվտանգության բնագավառում: Պուտինը նաեւ հիշատակել Է, որ Ռուսաստանում հայտնվել են կորոնավիրուսի դեմ հայրենական պատրաստուկներ, որոնց արդյունավետությունը, նրա կարծիքով, շատ բարձր Է: «Մինչեւ տարեվերջ ԵԱՏՄ-ի փորձագետները պետք Է պատրաստեն ոչ միայն կորոնավիրուսի, այլեւ այլ վտանգավոր հիվանդությունների բուժման համար ռազմավարական տեսակետից կարեւոր դեղորայքային պատրաստուկներով մեր երկրների ապահովման միջոցառումների պլան»,- հավելել Է ՌԴ նախագահը՝ ճշտելով, որ խոսքն այն մասին Է, որ արդյունավետ եւ մատչելի դեղորայքի արտադրություն կազմակերպվի ԵԱՏՄ-ում: Նա նաեւ նշել Է, որ այդ արտադրության ծավալները պետք Է բավական լինեն առողջապահության ազգային համակարգերի պահանջների բավարարման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:59 - 21 մայիսի, 2021
Պուտինն ու Ալիևը զրուցել են. քննարկվել է իրավիճակը ԼՂ-ում և հայ-ադրբեջանական սահմանին
 |factor.am|

Պուտինն ու Ալիևը զրուցել են. քննարկվել է իրավիճակը ԼՂ-ում և հայ-ադրբեջանական սահմանին |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտարարություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը։«Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը `շեշտը դնելով տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործնական խնդիրների լուծման վրա` լիովին համապատասխանելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների տառին և ոգուն: Այս համատեքստում ուշադրություն է դարձվել վերջերս ադրբեջանա-հայկական սահմանին տեղի ունեցած միջադեպին: Ընդհանուր տրամադրվածությունն այն է, որ կարգավորումը իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով: Ռուսական կողմը կշարունակի միջնորդական ջանքերն ու խորհրդատվական աջակցությունը `ուղղված Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալուն` պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ:
19:03 - 19 մայիսի, 2021
Անհրաժեշտ է 2 կողմից էլ դադարեցնել բռնության գործողությունները. Պուտինը դիմել է Իսրայելին և Պաղեստինին |tert.am|

Անհրաժեշտ է 2 կողմից էլ դադարեցնել բռնության գործողությունները. Պուտինը դիմել է Իսրայելին և Պաղեստինին |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Իսրայելին և Պաղեստինին կոչ է արել դադարեցնել զինված հակամարտությունը: Ինչպես նշում է gazeta.ru-ն, Պուտինն այս մասին ասել է օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ:ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ հակամարտության նոր սրումը մեծ թվով զոհերի է հանգեցրել խաղաղ բնակչության, այդ թվում` երեխաների շրջանում:«Մենք անհրաժեշտ ենք համարում դադարեցնել երկու կողմերի բռնության գործողությունները և ակտիվորեն լուծում փնտրել` հիմնված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի և միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքների վրա»,-ասել է Պուտինը:Աղբյուրը հիշեցնում է, որ մայիսի 17-ին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դատապարտել են իսրայելցիների և պաղեստինցիների հարվածները քաղաքացիական օբյեկտներին:
13:33 - 18 մայիսի, 2021