ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

«Ռոսատոմը» դեմ չէ ՀԱԷԿ-ին տրամադրված վարկի սպասարկման ժամկետը երկարաձգելու Հայաստանի առաջարկին |aysor.am|

«Ռոսատոմը» դեմ չէ ՀԱԷԿ-ին տրամադրված վարկի սպասարկման ժամկետը երկարաձգելու Հայաստանի առաջարկին |aysor.am|

aysor.am: «Ռոսատոմ» կորպորացիան կողմ է ՀԱԷԿ-ի վերանորոգման համար տրամադրված վարկի սպասարկման ժամկետները երկարաձգելու հայկական կողմի առաջարկին, Սոչիում «Atomexpo-2019» միջազգային համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԷԿ-ի էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներն իրականացնող «Ռուսատոմ Սերվիս» ընկերության տնօրեն Եվգենի Սալկովը:  «Մենք հասկանում ենք, որ պետք է ավարտին հասցնել այն խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ աշխատանքներ ենք սկսել», - ասաց նա։ Սալկովն ընդգծեց, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը արդեն դիմել է ՌԴ ֆիննախին այս հարցով։ «Այս պահի դրությամբ տրամադրված ոչ բոլոր միջոցներն են յուրացված։ Անկեղծ ասաց, դրված չէ նման խնդիր՝ յուրացնել տրամադրված բոլոր միջոցները։ Կա հստակ նպատակ՝ իրականացնել աշխատանքների այն ծավալները, որոնք թույլ կտան բլոկն անվտանգ և արդյունավետ շահագործել մինչև 2026 թվականը», - ասաց Սալկովը։ Նա նշեց, որ այս պահին կողմերի միջև երկխողություն է ընթանում։ Սալկովի խոսքով՝ վարկի սպասարկման երկարաձգման անհրաժեշտությունը ծագել է, քանի որ աշխատանքների արդյունքում նոր հանգամանքներ են ի հայտ եկել, որոնց լուծման համար ժամանակ է պետք։ «Չէի ցանկանա այստեղ օգտագործել «խնդիրներ են ծագել» արտահայտությունը, ուղղակի նոր առաջադրանքներ են ի հայտ եկել, որոնց մանրամասն ուսումնասիրությունը ցույց տվեց, որ մենք դրանց կյանքի կոչման համար 2019 թվականի շրջանակներում չենք տեղավորվում»։ Հարցին՝ արդյոք տրամադրված 300 մլն դոլարը բավարար է բլոկի արդյունավետ և անվտանգ շահագործման ուղղված անհրաժեշտ նախապայմաններ ստեղծելու համար՝ Սալկովն ընդգծեց․ «Այն խնդիրների լուծման համար, որոնք գտնվում են ՌԴ իրավասության տակ՝ այդ միջոցները բավարար են, այլ հարց է, որ կան խնդիրներ, որոնք պետք է հայկական ատոմակայանն ինքը իրականացնի։ Գիտեմ նաև, որ կան նախագծեր, որոնց իրականացման համար ԵՄ-ն և այլ գործընկերներ են օգնություն ցուցաբերում, դրա համար, այս հարցին պատասխանելով, միայն կարող եմ ասել, որ «Ռոսատոմի» պատասխանատվության տակ գտնվող նախագծերի իրականացման համար այս միջոցները բավարար կլինեն, իսկ մնացած խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների համար ատոմակայանն ինքը կֆինանսնավորի», - ասաց նա։
11:05 - 18 ապրիլի, 2019
Ռուս սահմանապահները կանխել են Հայաստան թմրանյութ անցկացնելու փորձը |armenpress.am|

Ռուս սահմանապահները կանխել են Հայաստան թմրանյութ անցկացնելու փորձը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները «Ագարակ» անցակետում կանխել են Իրանից Հայաստան թմրանյութ անցկացնելու փորձը: Ինչպես հայտնեցին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, ապրիլի 15-ին տրանսպորտային միջոցներից մեկի խուզարկության ընթացքում Մեղրիի ջոկատի զինծառայողները Իրանի քաղաքացու անձնական իրերի մեջ հայտնաբերել են մեթադոն տեսակի թմրամիջոց պարունակող 40 հաբ, ինչպես նաև մուգ շագանակագույն գույնի զանգված պարունակող փաթեթ՝ ենթադրաբար ափիոն տեսակի թմրամիջոց: Նշվում է, որ հայտնաբերված իրերը համարվում են թմրանյութ և արգելված է դրանց շրջանառությունը՝ համաձայն Հայաստանի օրենսդրության:Տրանսպորտային միջոցի ձերբակալված վարորդը փոխանցվել է Հայաստանի իրավապահ մարմիններին ՝ իրավախախտման բոլոր հանգամանքները պարզելու համար:
07:29 - 18 ապրիլի, 2019
Ընդունվել է օրենքի նախագիծ. Ռուսաստանը սահմանափակում է համացանցը |armtimes.com|

Ընդունվել է օրենքի նախագիծ. Ռուսաստանը սահմանափակում է համացանցը |armtimes.com|

ՌԴ Պետդուման երեքշաբթի ընդունել է ռուսաստանյան համացանցի «մեկուսացման» մասին օրինագիծ, որն անցել է երրորդ ընթերցմամբ: Ապրիլի 22-ին այն պետք է հաստատվի Դաշնային խորհրդի կողմից: Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 1-ին:ԻՆչպես հայտնում է Ամերկայի ձայնը, երեքշաբթի օրը Ռուսաստանի Պետդումայի կողմից երրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունվեց «Համացանցի անվտանգ եւ կայուն գործունեության ապահովման մասին» օրենքի նախագիծը: Փաստաթղթին կողմ են քվեարկել 307 պատգամավորներ, դեմ `68: Օրինագծի հեղինակները պնդում են, որ այն անհրաժեշտ է այսպես կոչված «արտաքին սպառնալիքներից» պաշտպանվելու համար, օրինակ, եթե Ռուսաստանը հանկարծ որոշեն անջատել համաշխարհային ցանցից: Այս դեպքում Ռոսկոմնադզորը կսկսի կառավարել համացանցային հոսքը հատուկ արգելափակող համակարգերի միջոցով`փաստորեն սահմանափակելով այն ներսում: Այնուամենայնիվ, դեռ պարզ չէ, թե ինչպես է գերատեսչությունը պատրաստվում անել դա: 
09:13 - 17 ապրիլի, 2019
Ռուսաստանում խստացնում են քրեական հեղինակությունների համար պատիժը |news.am|

Ռուսաստանում խստացնում են քրեական հեղինակությունների համար պատիժը |news.am|

news.am: Ապրիլի 12-ից ուժի մեջ է մտնում քրեական հեղինակությունների եւ կազմակերպված հանցավոր խմբերի ղեկավարների համար քրեական պատասխանատվությունը զգալիորեն խստացնող օրենքը: Այժմ նրանց, ով հանցավոր հիերարխիայում բարձր դիրք է զբաղեցնում, կարող է մինչեւ 15 տարի ազատազրկում սպառնալ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Դաշնության խորհրդի Սահմանադրական օրենսդրության եւ քաղաքաշինության  հարցերի կոմիտեի նախագահ Անդրեյ Կլիշասն ավելի վաղ նշել էր, որ եթե նոր հոդվածով նախատեսված հանցագործություն է  կատարվել, պատժի նշանակման դեպքում ազատազրկման ժամկետը չի կարող 30 տարուց ավելի լինել, իսկ ընդհանուր դատավճռներով՝ 35 տարուց: Սենատորը նշել էր, որ այժմ այդ ժամկետը կազմում է 25 եւ 30 տարի համապատասխանաբար: Բացի այդ օրենքով նախատեսվում է, որ հանցավոր հիերարխիայում բարձր դիրք զբաղեցնող անձանց չի կարող նվազագույն շեմից ցածր պատիժ կամ պայմանական դատապարտում նշանակվել:
08:06 - 12 ապրիլի, 2019
Երևանին ու Բաքվին աջակցություն կցուցաբերվի Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար. ՌԴ ԱԳՆ |armtimes.com|

Երևանին ու Բաքվին աջակցություն կցուցաբերվի Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար. ՌԴ ԱԳՆ |armtimes.com|

armtimes.com: Ողջունում ենք բանակցություններում կառուցողական մոտեցման գերակայությունը: Այս մասին հայտարարել էր Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այսպես նա մեկնաբանել է մարտի 29-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպումը՝ ընդգծելով դրա դրական բնույթը, գրում է ՏԱՍՍ-ը: Նրա խոսքով, կողմերին անհրաժեշտ աջակցություն կցուցաբերեն, որպեսզի կյանքի կոչվեն այն գաղափարները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ավստրիայի մայրաքաղաքում: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կողմերին աջակցություն ցուցաբերելը երկրի արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից է: Զախարովան հավելել է, որ իրենք սերտորեն համագործակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամ պետությունների հետ: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ բանակցային գործընթացը շարունակվում է, և կողմերը հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելուն ուղղված աշխատանքը շարունակելու պատրաստակամություն են հայտնել: Ըստ Զախարովայի՝ այս տրամադրվածությունն արձանագրվել է նաև Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումից հետո արված հայտարարությունում: Միևնույն ժամանակ Զախարովան ևս մեկ անգամ ընդգծել է, որ հակամարտությանը վերջ դնելու պատասխանատվությունը կրում են միայն դրանում ներգրավված կողմերը: «Կարևորը քաղաքական կամքի դրսևորումն է»,-եզրափակել է պաշտոնյան:
13:01 - 04 ապրիլի, 2019
ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

ՌԴ ԱԳՆ-ը նախազգուշացում է հրապարակել Ադրբեջան մեկնելու մտադրություն ունեցող ռուսաստանցիների համար, որոնք հայկական ծագման անուղղակի կամ ուղղակի նշաններ ունեն՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Չնայած ռուսական կողմի բազմաթիվ կոչերին, շարունակվում է հայկական արմատներով Ռուսաստանի քաղաքացիների մուտքի արգելումը Ադրբեջանի Հանրապետություն»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ կայքի «Նախազգուշացումներ ռուսաստանցիների համար» բաժնում։ Խորհրդատվության մեջ ասվում է, որ «լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելու պատրվակով Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը շարունակում է մերժել երկրի տարածք մուտք գործել այն անձանց, անկախ քաղաքացիությունից, ովքեր հայկական ծագման ուղիղ կամ անուղղակի նշաններ ունեն»։ «Դա բացատրվում է այդ անձանց անձնական անվտանգությունը ապահովելու անհնարինությամբ»,- նշում է ՌԴ ԱԳՆ-ը։ Ինչպես ասվում է փաստաթղթում, «Ադրբեջանի Հանրապետություն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների այցելությունների հանդեպ էթնիկ ցուցանիշներով խտրական գործողությունների անթույլատրելիության մասին ադրբեջանական կողմին ռուսական կողմի բազմաթիվ դիմումները անտեսվում են»։ «Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ հաստատակամորեն խորհուրդ ենք տալիս ռուսաստանցիներին Ադրբեջան մեկնելու դեպքում հանգամանորեն մտածել հնարավոր վտանգների մասին»,- ասվում է փաստաթղթում։ news.am
05:47 - 13 մարտի, 2019
Մոսկվան հույս ունի, որ շուտով Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափով հանդիպում տեղի կունենա. Զախարովա |armenpress.am|

Մոսկվան հույս ունի, որ շուտով Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափով հանդիպում տեղի կունենա. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Մոսկվան ակնկալում է, որ մոտ ժամանակներս կհաջողվի հանդիպում կազմակերպել Ռուսաստան-Իրան-Ադրբեջան եռակողմ ձևաչափի շրջանակներում:  Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի հասնել փոխհամաձայնության եռակողմ հանդիպման օրակարգի և ժամկետների շուրջ: Մենք մեր հերթին պատրաստ ենք աջակցելու  դրան», - ասել է դիվանագետը՝ պատասխանելով եռակողմ ձևաչափի հեռանկարները մեկնաբանելու խնդրանքին։   Զախարովան ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Մոսկվան կարևոր նշանակություն է տալիս Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափին։ «Այն արդեն իրեն դրսևորել է որպես փոխգործակցության արդյունավետ հարթակ՝ շեշտը դնելով տնտեսության, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում համատեղ նախագծերի գործնական իրականացման վրա։ Մենք ակնկալում ենք, որ եռակողմ համագործակցությունը այսուհետ ևս ծանրակշիռ ավանդ կներդնի մեր երկրների միջև փոխշահավետ կապերի ամրապնդման և արդի պայմաններում մեծ պահանջարկ ունեցող կայուն տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծման բնագավառում, ներառյալ՝ Հյուսիս-Հարավ միջազգային փոխադրամիջանցքը», - ասել է Զախարովան: Դիվանագետը նշել է, որ «դա կարևոր է ինչպես «եռյակի» ապրանքաշրջանառության հետագա մեծացման, այնպես էլ անխափան տարանցիկ փոխադրումների ապահովման տեսանկյունից՝ ելնելով երեք պետությունների շահերից»:
00:00 - 01 հունվարի, 0001
Կազմակերպիչը Հայաստանն է․ Պեսկովը՝ ՀԱՊԿ ղեկավարների առաջիկա գագաթնաժողովի մասին
 |hetq.am|

Կազմակերպիչը Հայաստանն է․ Պեսկովը՝ ՀԱՊԿ ղեկավարների առաջիկա գագաթնաժողովի մասին |hetq.am|

hetq.am: Ռուսաստանը դեռևս տեղեկություն չունի Ղազախստանում առկա իրավիճակի շուրջ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների առաջնորդների առցանց գագաթնաժողովի ժամկետների վերաբերյալ։ Այդ մասին TACC գործակալությանը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։  «Դեռևս՝ ոչ։ Կազմակերպիչը Հայաստանն է»,- նշել է նա՝ պատասխանելով գործակալության լրագրողի հարցին։ Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանում առկա իրավիճակը հեռախոսով քննարկել էր այդ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Ղազախստանի առաջնորդը նշել էր, որ մտադիր է հանդես գալ առաջիկա օրերին Հայաստանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց հանդիպման իրականացման նախաձեռնությամբ։ Պուտինը իր աջակցությունն էր հայտնել այդ առաջարկին։  Շարունակությունը՝ hetq.am կայքում
00:00 - 01 հունվարի, 0001