ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Ռուսաստանում հրդեհվել է 3 միլիոն հեկտար տարածք  |azatutyun.am|

Ռուսաստանում հրդեհվել է 3 միլիոն հեկտար տարածք |azatutyun.am|

azatutyun.am։ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իրավապահներին կարգադրել է ստուգել վարկածը, որի համաձայն Սիբիրում մոլեգնող հրդեհները ոչ թե բնական աղետ են, այլ միտումնավոր հրկիզումների արդյունք: Ըստ մամուլում տարածված հաղորդագհրությունների, անտառները կարող էին հրկիզել ապօրինի անտառահատման ծավալները թաքցնելու համար: Զեկույցը պետք է պատրաստ լինի մինչև նոյեմբերի 1-ը: Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ նախագահ, գլխավոր գերագույն հրամանատար Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ զինված ուժերը միացել են հրդեհաշիջման աշխատանքին Կրասսնոյարսկի երկրամասում: Զինվոորականները հրդեհների շրջան են ուղարկել 10-ական օդանավ և ուղղաթիռ: Մինչդեռ, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ ստորաբաժանումները շարունակում են հրդեհները մարելու աշխատանքը: Այսօրվա դրությամբ հրդեհված ավելի քան 3 միլիոն հեկտար տարածք 30 հազար քառակուսի կիլոմետր), ինչը մոտավորապես հավասար է Բելգիայի տարածքին: Տեղական իշխանությունների կարծիքվ, հրդեհի պատճառ կարող են լինել կայծակները և երաշտը, սակայն «Գրինփիսի» ակտիվիստների պնդում են, որ հրդեհները կլիմայի փոփոխության հետևանք են:
10:38 - 02 օգոստոսի, 2019
Նավալնին բողոք է ներկայացրել՝ Քննչական կոմիտեին մեղադրելով իրեն բերման ենթարկելուց հետո թունավորելու մեջ |azatutyun.am|

Նավալնին բողոք է ներկայացրել՝ Քննչական կոմիտեին մեղադրելով իրեն բերման ենթարկելուց հետո թունավորելու մեջ |azatutyun.am|

azatutyun.am։ Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ, անազատության մեջ գտնվող Ալեքսեյ Նավալնին պաշտոնական բողոք է ներկայացրել Քննչական կոմիտեի դեմ՝ մեղադրելով այդ կառույցին իրեն բերման ենթարկելուց հետո թունավորելու մեջ։ Իր հայցով նա պահանջում է, որպեսզի թունաբանական հաշվետվություն ներկայացվի, ինչպես նաև իրեն հնարավորություն ընձեռվի ծանոթանալ Մոսկվայի նախնական կալանքի վայրում տեսախցիկների նկարահանած նյութերին։ Նավալնու փաստաբանը, հղում անելով իր վստահորդի թվիթերյան գրառմանը, ասել է, որ հայցը ներկայացվել է Քննչական կոմիտեի տարածաշրջանային բաժանմունքներից մեկի դեմ։ Քննչական մարմինների կողմից հայցը ստանալու մասին հաստատում առայժմ չի եղել։Չարտոնված ցույցերին մասնակցելու կոչերի համար 30 օրվա կալանքի դատապարտված Ալեքսեյ Նավալնին հուլիսի 28-ին հոսպիտալացվել էր «սուր ալերգիկ դրսևորում» ախտորոշմամբ, սական հաջորդ օրը կրկին տեղափոխվել է կալանավայր: Նրա բժիշկ-ակնաբույժը կասկածներ էր հայտնել, թե Նավալնուն թունավորել են:
07:00 - 02 օգոստոսի, 2019
Մոսկվայի քաղաքապետարանը համաձայնեցրել է օգոստոսի 10-ին կայանալիք ընդդիմության ցույցը |pastinfo.am|

Մոսկվայի քաղաքապետարանը համաձայնեցրել է օգոստոսի 10-ին կայանալիք ընդդիմության ցույցը |pastinfo.am|

pastinfo.am: Տարածաշրջանային անվտանգության մայրաքաղաքային դեպարտամենտի պետի առաջին տեղակալ Վասիլի Օլեյնիկը հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել մի խումբ քաղաքացիների և կազմակերպիչ Ելենա Ռուսակովայի հետ` օգոստոսի 10-ին, ժամը 14: 00-ից մինչև 16: 00 անցկացնել հավաքույթ Մոսկվայի Սախարով պողոտայում: Մասնակիցների հայտարարված թիվը 100 հազար մարդ է: Ավելի վաղ, «Яблоко» կուսակցության կողմից Մոսկվայի քաղաքային դումայի չգրանցված թեկնածու Ռուսակովան, հայտարարել է, որ անկախ թեկնածուների «թույլտվության համար» հանրահավաքի դիմում է ներկայացրել: Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին կայացանալիք հանրահավաքի վերաբերյալ կազմակերպիչների և քաղաքապետարանի բանակցությունները անարդյունավետ ավարտ են ունեցել, և դիմումը հետ է կանչվել: Ընդ որում, ավելի ուշ Ելենա Ռուսակովան հայտարարություն է արել, որ օգոստոսի 10-ի հանրահավաքի հաստատման վերաբերյալ տեղեկատվությունը ճիշտ չէ, և որ նա ոչ մի փաստաթուղթ չի ստացել:
05:37 - 02 օգոստոսի, 2019
ՌԴ ԱԳՆ-ն անհանգստություն Է հայտնել հայ-ադրբեջանական սահմանում իրադրության սրման կապակցությամբ |armenpress.am|

ՌԴ ԱԳՆ-ն անհանգստություն Է հայտնել հայ-ադրբեջանական սահմանում իրադրության սրման կապակցությամբ |armenpress.am|

armenpress.am։ Մոսկվան անհանգստացած Է հայ-ադրբեջանական սահմանում իրադրության սրման կապակցությամբ: Այդ մասին, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք իրոք անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանում իրադրության սրվելու կապակցությամբ, ինչի հետեւանքով հայ զինծառայող Է սպանվել, երկուստեք կան վիրավորներ»,-ասել Է նա բրիֆինգում: Զախարովայի խոսքով՝ լարվածության աճը հակասում Է կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու շուրջ վերջերս ձեռք բերված պայմանավորվածություններին եւ քաղաքական ճանապարհով կարգավորման հասնելու հայտարարված մտադրություններին: «Մենք ելնում ենք նրանից, որ հետագա Էսկալացումն անթույլատրելի Է, կոչ ենք անում դիմակայության մասնակիցներին՝ ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել ուժի գործադրումից, ձեռնարկել իրադրության կայունացմանն ուղղված միջոցներ»,-հավելել Է Զախարովան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
14:15 - 01 օգոստոսի, 2019
ՌԴ ՆԳՆ-ն խնդրում է երկարաձգել Խուդոյանի կալանքը |news.am|

ՌԴ ՆԳՆ-ն խնդրում է երկարաձգել Խուդոյանի կալանքը |news.am|

news.am: ՌԴ Ներքին գործերի նախարարության քննիչները Մոսկվայի Տվերսկոյ դատարանին խնդրում են մինչև հոկտեմբերի 14-ը երկարաձգել Optima Development ընկերության սեփականատեր, 2 միլիարդ ռուբլու խարդախության գործով մեղադրյալ Ալբերտ Խուդոյանի կալանքը, ՏԱՍՍ-ին հայտնել է մեղադրյալի փաստաբան Ալեքսանդր Զաբեյդան: Դատարանը համապատասխան միջնորդությունը կքննի ուրբաթ: «Օգոստոսի 2-ին Մոսկվա քաղաքի Տվերսկոյ շրջանային դատարանը կքննի ՌԴ ՆԳՆ ԳՔՎ ԳՎ քննիչի միջնորդությունը՝ գործարար Ալբերտ Խուդոյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու մասին, որը իր նախկին բիզնես-գործընեկրոջ կողմից մեղադրվել է խարդախության իրականացման մեջ: «Քննությունը խնդրում է երկարաձգել իմ պաշտպանյալի կալանքը 2 ամսով, այսինքն՝ մինչեւ հոկտեմբերի 14-ը», - ասել է պաշտպանը: Ըստ նրա, Խուդոյանի վրա ճնշում է գործադրվում, որպեսզի ստիպեն նրան ունեցվածքը փոխանցել գործարարներ Սերգեյ Գովյադին և Իլդար Սամիեւին: «Նախկին բիզնես գործընկերների ներկայացուցիչների կողմից 100 միլիոն դոլար շորթման փաստը, որը կատարվել է Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչության ԳՔՎ քննիչի ներկայությամբ, որի վարույթում գտնվում է քրեական գործը, Ալբերտ Խուդոյանը նշել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրկինկինի հասցեին ուղղված իր պաշտոնական դիմումում, որի վերաբերյալ ստուգում մինչ օրս չի իրականացվել», - ասել է փաստաբանը ՝ հավելելով, որ Խուդոյանի գործով քննության գործողությունների վերաբերյալ բողոքներն ուղղված են ՌԴ ՆԳ փոխնախարար, ՆԳՆ Քննչական բաժնի ղեկավար Ալեքսանդր Ռոմանովին եւ ՌԴ Գլխավոր դատախազ Յուրի Չայկային: Հուլիսի կեսերին Տվերի շրջանային դատարանը Խուդոյանին մինչեւ օգոստոսի 14-ը ուղարկել էր տնային կալանքի, Մոսկվայի քաղաքային դատարանը հուլիսի 8-ին չեղարկել էր առաջին ատյանի որոշումը եւ գործարարին մեկուսարան ուղարկել՝ բավարարելով դատախազության բողոքարկումը, որը խնդրում էր չեղարկել շրջանային դատարանի որոշումը՝ նշելով, որ Խուդոյանը խաբեության ճանապարհով ձեռք էր բերել ավելի քան 2 մլրդ ռուբլու հողակտորների տնօրինման իրավունքը, ունի երկքաղաքացիություն, բազմիցս դուրս է եկել ՌԴ սահմաններից, իսկ գործով տուժողն ասել է, որ նրա հասցեին մեղադրյալի կողմից սպառնալիքներ են հնչել: Գործով քննության ժամկետը սահմանվել է մինչեւ հոկտեմբերի 14-ը, այն հետաքննում է Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչության ԳՔՎ-ն:
12:45 - 01 օգոստոսի, 2019
Թրամփն օգնություն Է առաջարկել Պուտինին անտառային հրդեհների դեմ պայքարում |armenpress.am|

Թրամփն օգնություն Է առաջարկել Պուտինին անտառային հրդեհների դեմ պայքարում |armenpress.am|

armenpress.am:  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Ինչպես հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, Թրամփը օգնություն Է առաջարկել Ռուսաստանին Սիբիրում մոլեգնող անտառային հրդեհների դեմ պայքարում: Պուտինը շնորհակալություն Է հայտնել ամերիկացի պաշտոնակցին եւ հավաստիացրել, որ անհրաժեշտության դեպքում Ռուսատանի իշխանությունները կօգտվեն Միացյալ Նահանգրի առաջարկությունից: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը կարգադրել Է Սիբիրում եւ Հեռավոր Արեւելքում անտառային հրդեհների մարմանը ներգրավել պաշտպանության նախարարությանը: Հուլիսի 31-ին տեղեկացվել Է, որ Ռուսաստանում անտառային հրդեհների ընդհանուր մակերեսն ավելացել Է մինչեւ 3 միլիոն հեկտար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
06:51 - 01 օգոստոսի, 2019
Մոսկվայի քաղաքապետարանը ևս երկու 100 հազարանոց ակցիայի անցկացման հայտ է ստացել՝ նախատեսված օգոստոսի 10-ին և 11-ին |pastinfo.am|

Մոսկվայի քաղաքապետարանը ևս երկու 100 հազարանոց ակցիայի անցկացման հայտ է ստացել՝ նախատեսված օգոստոսի 10-ին և 11-ին |pastinfo.am|

pastinfo.am: Կունցևի քաղաքային պատգամավոր Դենիս Շենդերովիչը Մոսկվայի քաղաքապետարանին օգոստոսի 10-ին և 11-ին Ակադեմիկոս Սախարովի պողոտայում՝ թվով մինչև 100 հազար մարդկանց, ցույցեր անցկացնելու հայտ է ներկայացրել: Նա մտադիր է անցկացնել այդ ակցիաները ի աջակցություն Մոսկվայի քաղաքային դումայի անկախ թեկնածուների, բացատրել է նա «Ինտերֆաքս» -ին: Ավելի վաղ՝ հուլիսի 31-ին, Մոսկվայի քաղաքային դումայի գրանցված թեկնածու Դմիտրի Կլոչկովը և Գենադի Գուդկովի շտաբի ղեկավար Էլվիրա Վիխարևան նույն ամսաթվերի և նույն քանակության համար հայտ են ներկայացրել: Նրանք մտադիր են միջոցառումներն անցկացնել Նոր Արբատում: Եթե քաղաքապետարանը չհամաձայնեցնի դա, ապա դիմումատուները պատրաստ են Բոլոտնայա հրապարակում հավաքի անցկացմանը:Հուլիսի 30-ին Մոսկվայի qաղաքային dումայում չգրանցված թեկնածու քաղաքային պատգամավոր Ելենա Ռուսակովան նույնպես օգոստոսի 10-ին հանրահավաք անցկացնելու հայտ էր ներկայացրել՝ ի պաշտպանություն անկախ թեկնածուների: Հուլիսի 29-ին, «Либертарианская» կուսակցությունը Լյուբյանկայում օգոստոսի 3-ին հանրահավաք անցկացնելու հայտ է ներկայացրել՝ ի պաշտպանություն անկախ թեկնածուների: Քաղաքապետարանը չի համաձայնել և, որպես այլընտրանք, առաջարկել է Ակադեմիկոս Սախարովի պողոտան: Դիմումատուները հրաժարվել են այդպիսի տեղափոխությունից, այնուհետև բանակցությունները փակուղի են մտել, և դիմումը հետ է կանչվել: Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ենթադրել է, որ Սախարովի պողոտայում համաձայնեցված ակցիայի հրաժարումը կարող է նշանակել օգոստոսի 3-ին անկարգությունների և սադրանքների նախապատրաստում:
06:05 - 01 օգոստոսի, 2019
Սիբիրում 3 մլն հեկտար անտառ է այրվել. նահանագապետը անհանգստանալու կարիք չի տեսնում |shantnews.am|

Սիբիրում 3 մլն հեկտար անտառ է այրվել. նահանագապետը անհանգստանալու կարիք չի տեսնում |shantnews.am|

shantnews.am: Սիբրիում օրեր առաջ սկսված անտառային հրդեհները գնալով սաստկանում են: Բոցերի մեջ է հայտնվել ավելի քան 3 մլն հեկտար անտառ: Կա հրդեհի 500 օջախ, որոնց մակերեսը գնալով ավելանում է: Ռուսաստանի անտառների պաշտպանության ծառայության փոխանցմամբ՝ ամենաշատ տուժած հատվածները գտնվում են Կրասնոյարսկում, Իրկուտսկում, Բուրյաթիայում և Զաբայկալյեում: Հրդեհների պատճառ է դարձել բարձր ջերմաստիճանը, կայծակնահարությունը և ուժգին քամիները: Անտառային հրդեհների պատճառով Կրասնոյարսկի երկրամասում և Իրկուտսկի մարզում, ինչպես նաև Բուրյաթիայի մի մասում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվել: Ընդ որում, Կրասնոյարսկի նահանգապետ Ալեքսանդր Ուսսը հայտարարել է, որ հրդեհը սովորական բնական երևույթ է, որի դեմ պայքարելն անիմաստ է, և․ գուցե, նաև վնասակար: Նահանգապետը ստեղծված իրավիճակը համեմատել է ձմռան սառնամանիքների հետ և ասել. «Չէ՞ որ ոչ ոքի մտքով չի անցնում տաքացնել-հալեցնել սառցալեռները»:
06:12 - 31 հուլիսի, 2019
Նավալնիի թունավորումը և 1 373 կալանավորվածները. ինչ տեղի ունեցավ Մոսկվայում |civilnet.am|

Նավալնիի թունավորումը և 1 373 կալանավորվածները. ինչ տեղի ունեցավ Մոսկվայում |civilnet.am|

civilnet.am: Լրագրող Ալեքսանդր Արտամոնովը Republic.ru կայքում գրում է հանգստյան օրերին Մոսկվայում անցկացված չարտոնված հանրահավաքի, Նավալնիի՝ ալերգիկ ռեակցիայով հիվանդանոց տեղափոխվելու ու առանձնակի խստությամբ կատարված ձերբակալությունների աննախադեպ թվի մասին։ Շաբաթ օրը Մոսկվայի կենտրոնում անցկացվեց չարտոնված հանրահավաք՝ ի աջակցություն Մոսկվայի քաղաքային խորհրդի պատգամավորների անկախ թեկնածուների: Մինչ այն սկսվելն արդեն իսկ պարզ դարձավ, որ ցույցը ցրվելու է ծայրահեղ խստությամբ. Ռուսաստանի հարակից շրջաններից մայրաքաղաքի կենտրոն էին բերվել Ռոսգվարդիայի (ներքին զորքերի) ուժերն ու ոստիկաններ, իսկ առաջին ձերբակալությունները սկսվել էին ցույցի մեկնարկից մի քանի ժամ առաջ: Այնուամենայնիվ, չնայած Ռուսաստանի պատմության մեջ չլսված թվով կալանավորներին՝ 1 373 մարդ, բողոքի ցույցերը տևեցին մինչ երեկո: Տվերսկայա փողոցից հեռացված հարյուրավոր ցուցարարներ ինքնաբուխ հավաքվում էին Մոսկվայի կենտրոնական այլ մասերում և շարունակում վանկարկումները։ Քանի դեռ Մոսկվայի կենտրոնը ժողովրդական հանրահավաքների մեջ էր, ինչ-որ տարօրինակ բան տեղի ունեցավ Ալեքսեյ Նավալնիի հետ, որն իր 30-օրյա կալանքն էր կրում այդ ցույցերի կազմակերպման համար։ Հատուկ կալանքի կենտրոնից [спецприемник - կալանքի վայր Ռուսաստանում, որտեղ պահվում են վարչական իրավախախտումների համար - թրգմ․] նրան «խիստ ալերգիկ ռեակցիայով» տեղափոխեցին Մոսկվայից հիվանդանոցներից մեկը։ Ոստիկանությունը Նավալնիի բուժող բժիշկներին և լրագրողներին թույլ չէր տալիս մուտք գործել պալատ, իսկ նախորդ գիշեր Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները բռնի ցրել էին նրան ի աջակցություն եկած մարդկանց։ Նավալնիի կողմնակիցները համոզված են, որ նրան թունավորել են: Ցույցերը քաղաքապետարանի մոտ Հանրահավաքի մեկնարկից առաջ հայտնի դարձավ, որ հարակից շրջաններից Մոսկվայի կենտրոն են բերվում ոստիկանության ու Ռոսգվարդիայի ջոկատներ։ Տվերսկայա փողոցում փակվեցին բոլոր խանութները, անհետացավ բջջային կապը: Առաջինը կալանավորների համար նախատեսված մեքենայում հայտնվեց Կոնստանտին Կոնովալովը, որը ոստիկանության կողմից ձերբակալվեց Տվերսկայա փողոցում, ժամը 11-ի սահմաններում, հանրահավաքի մեկնարկից 3 ժամ առաջ` առավոտյան վազքի ժամանակ: Հետագայում պարզվեց, որ կոտրել են նրա ոտքը: Հանրահավաքի սկզբում ոստիկանությունը ձերբակալեց 60 մարդու, որոնցից շատերը պարզապես անցորդներ էին և առնչություն չունեին հանրահավաքի հետ: Հակադրության հիմնական կետը դարձավ Ստոլեշնիկովի խաչմերուկը: Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանությունը սկսեց ցուցարարներին հետ մղել դեպի Պետրովկա։ Մի քանի հոգի դաժան ծեծի ենթարկվեց: Դրանից հետո ցուցարարները սկսեցին Մոսկվայի կենտրոնի տարբեր կետերում ինքնաբուխ գործողություններ կազմակերպել: Ժամը 19։00-ին մի քանի հազար մարդ հավաքվեց Տրուբնայա հրապարակում, որտեղ նրանց առաջ հանդես եկան քաղաքային ընտրություններին գրանցվելու մերժում ստացած թեկնածուներ Իվան Ժդանովը և Յուլյա Գալյամինան: Շուտով տարածքը լիովին շղթայվեց ոստիկանության կողմից, որը սկսեց խստորեն ցուցարարներին բերման ենթարկել: Միայն 20։00-ին Տրուբնայան դատարկվեց: Հանրահավաքի ժամանակ ոստիկանությունը զննություններ անցկացրեց Навальный LIVE տաղավարում և «Դոժդ» հեռուստաալիքում։ «Դոժդ»-ի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Պերեպելովին կանչեցին քննչական կոմիտե՝ որպես վկա հարցաքննության համար: Ovdinfo.org-ի տվյալներով, ակցիայի արդյունքում ձերբակալվել է ընդհանուր առմամբ 1 373 մարդ, ավելի, քան երբևէ: Կալանավորված անձանց հիմնական մասը մի քանի ժամ անց ազատ է արձակվել, նրանցից ոմանց մասով զեկույց է կազմվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 20.2.5 կետով (մասնակցի կողմից հավաքների ժամանակ սահմանված կարգի խախտում, տուգանք` 10 000-ից մինչև 20 000 ռուբլի), իսկ ոմանք ազատ են արձակվել առանց դրա: Հանրահավաքի մասնակիցների ճշգրիտ թիվը անհնար է հստակեցնել, քանի որ բողոքի ցույցերը ապակենտրոնացված բնույթ էին կրում: Ոստիկանությունը հայտարարում է, որ ակցիային մասնակցել է 3 500 մարդ, սակայն, ամենայն հավանականությամբ, այդ թիվը շատ ավելի մեծ է, ինչին անուղղակի կերպով մատնանշում է կալանավորվածների քանակը: Կազմակերպիչները նշում են 25 000 մարդ: Նավալնիի թունավորումը Հուլիսի 24-ին Սիմոնովսկու շրջանային դատարանը 30 օրով կալանավորեց Ալեքսեյ Նավալնիին Վարչական օրենսգրքի 8-րդ հոդվածի 20.2 կետի համաձայն` փողոցային գործողությունների կանոնների բազմակի խախտում: Հուլիսի 28-ի կեսօրին հայտնի դարձավ, որ Նավալնիին հատուկ կալանավայրից տեղափոխեցին Մոսկվայի թիվ 64 կլինիկական հիվանդանոց՝ ծանր ալերգիայի ախտանիշներով: Ինչպես նշեց քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը, նախկինում նա երբեք ալերգիա չի ունեցել։ Ըստ Նավալնիի բուժող բժիշկ Օլգա Միխայլովայի, Նավալնիի հետ նույն խցում եղած հինգ անձինք, որոնք կերել և խմել են նույն սնունդը, լիովին առողջ են: Հիվանդանոց թույլ չտվեցին մտնել ո՛չ Նավալնիի փաստաբանին, ո՛չ նրա բժիշկներին։ Ավելի ուշ, նրանց թույլ տրվեց դռներից այն կողմ ստուգել նրան։ Բժշկի կարծիքով, Նավալնիի ախտանշանների համադրությունը ցույց է տալիս սուր տոքսիկ կերատո-կոնյուկտիվիտի և դերմատիտի, որոնք թունավորումների հետևանք են: Հուլիսի 28-ի երեկոյան Նավալնիի մի խումբ կողմնակիցներ հավաքվել էին հիվանդանոցի մոտ: Նրանց առանձնակի դաժանությամբ ցրեցին Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները՝ ձերբակալելով 21 մարդու: Հուլիսի 28-29-ի գիշերը հայտնի դարձավ, որ թիվ 64 հիվանդանոցի բժիշկները ախտորոշել են Նավալնիին «angioedema urticaria տեսակի ընդհանրացված ալերգիկ ռեակցիա» և «դեմքի և պարաօրբիտալ շրջանում կոնտակտային դերմատիտ»: Նրանք նաև հայտնել են, որ հիվանդը ավելի լավ է զգում և կարող է դուրս գրվել երկուշաբթի օրը:
05:53 - 30 հուլիսի, 2019
Նավալնիին հիվանդանոցից վերադարձրել են բանտ |azatutyun.am|

Նավալնիին հիվանդանոցից վերադարձրել են բանտ |azatutyun.am|

azatutyun.am։ Ռուսաստանցի ընդդիմադիր լիդեր և կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ Ալեքսեյ Նավալնիին այսօր դուրս են գրել հիվանդանոցից և վերադարձրել են բանտ՝ կրելու 30-օրյա ազատազրկման պատիժը: Երեկ ոստիկանները ձերբակալել են Նավալնիի տասնյակ աջակիցների, ովքեր հավաքվել էին հիվանդանոցի մոտ, որտեղ գտնվել է ընդդիմադիրը: Նրան երեկ էին փոխադրել հիվանդանոց «սուր ալերգիկ ռեակցիա» ախտանիշով: 43-ամյա Նավալնիին հերթական անգամ կալանավորել են «ապօրինի հավաքներ կազմակերպելու» մեղադրանքով: Նավալնիի աջակիցները, այդ թվում, բժիշկներից մի քանիսը, չեն բացառում, որ ընդդիմադիր լիդերին թունավորել են ինչ-որ քիմիական նյութով: Նավալմնիի ձերբակալության նախօրեին ոստիկանները Մոսկվայում բերման են ենթարկել մոտ 1400 ցուցարարների: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Ուլրիկե Դեմմերն այսօր ասել է, որ Բեռլինը խստորեն դատապարտում է Մոսկվայւմ ցուցարարների նկատմամբ ուժի անհարկի գործադրումը:
13:38 - 29 հուլիսի, 2019
Ալեքսեյ Նավալնիին կարող են թունավորած լինել քիմիական նյութով. բժիշկներ |tert.am|

Ալեքսեյ Նավալնիին կարող են թունավորած լինել քիմիական նյութով. բժիշկներ |tert.am|

tert.am։ Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին բուժող բժիշկները, որոնք վերջինիս այցելել են հիվանդանոցում, չեն բացառել «անհայտ քիմիական նյութով» թունավորումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բժիշկ Անաստասիա Վասիլևան: Նրա խոսքով՝ բժիշկներին գրեթե հենց սկզբից դուրս են հրավիրել հիվանդասենյակից և հայտարարել են, որ Նավալնին կալանքի տակ է գտնվում: Բժիշկները ստիպված են եղել «ուսումնասիրել» քաղաքական գործչին և լսել նրա բողոքները դռան հետևից: Վասիլևան այդ ամենն «իսկական անհեթեթություն» է որակել: Բուժհաստատության գլխավոր բժիշկ Օլգա Շարապովան հեռախոսազրույցում հայտարարել է, որ կողմնակի բժիշկների խորհրդատվությունը հիվանդանոցում արգելված է: Ընդ որում՝ Նավալնիի մոտ հայտնաբերված ախտանշանները, ըստ նրա, «համապատասխանում են սուր կերատոկոնյունկտիվիտին», որի դեպքում «անհապաղ օգնություն է անհրաժեշտ ցուցաբերել»:
08:11 - 29 հուլիսի, 2019