ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարեւորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաեւ նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնալիքի պարագայում:

Տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի նիստը

Տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի նիստը

Հոկտեմբերի 10-ին Բիշքեկում՝ Ղրղզստանի Հանրապետության նախագահի կառավարական նստավայրում, Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարար Միրզախմեդով Նուրբոլոտա Սաբիրժանովիչի նախագահությամբ կայացավ ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի հերթական՝ տասներկուերորդ նիստը: Նիստին մասնակցել է նաև ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նիստի ընթացքում քննարկվեցին ՀԱԿՊ-ի և միջազգային կազմակերպությունների միջև գործընկերության ընդլայնման հետ կապված հարցեր՝ նպատակ ունենալով օգտագործել արտակարգ իրավիճակների դեպքում օգնության ցուցաբերման ողջ պոտենցիալը, համակարգող խորհրդի 2019 թվականի գործունեությունը, համատեղ միջոցառումների 2020 թվականի ծրագիրը, ինչպես նաև ամփոփվեցին գերատեսչությունների փոխգործակցության կատարելագործմանն ուղղված շտաբային վարժանքի արդյունքները, որոնք անցկացվել էին վիդեոկոնֆերանսի տեսքով այս տարվա մարտ ամսին՝ Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարությամբ: Բացի դրանից, նիստի օրակարգում ընդգրկված էին նաև ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման ոլորտում լիազորված մարմինների ստորաբաժանումների պատրաստման, բազային ստորաբաժանումների կարգավիճակ տալու և կենսագործունեության անվտանգության ապահովման մշակույթի, նոր սերնդի դաստիարակության բնագավառում համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման հարցեր: Նիստին մասնակցում էին ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի անդամները, անդամ պետությունների արտակարգ իրավիճակների բնագավառի գերատեսչությունների ղեկավարների տեղակալներ, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի շրջանակներում ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների բնագավառի լիազոր մարմինները շատ ակտիվ համագործակցում են հատկապես արտակարգ իրավիճակների դեպքում ազդարարման և տարհանման հարցերի հետ կապված:
13:43 - 11 հոկտեմբերի, 2019
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը՝ Ադրբեջանի հետ համագործակցության մասին. Կան որոշակի սահմանափակումներ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը՝ Ադրբեջանի հետ համագործակցության մասին. Կան որոշակի սահմանափակումներ

ՀԱՊԿ գլավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը մեկնաբանել է Հայաստանում օրախնդիր հարցը Ադրբեջանի հետ կազմակերպության համագործակցության մասին: Երեւանում լրագրողների հետ զրույցում ի պատասխան Ադրբեջանին որեւիցե կարգավիճակ տրամադրելու հնարավորության մասին հարցին՝ Սեմերիկովը նշեց, որ ինքը կազմակերպությունում վարչական պաշտոնատար անձ է: «Դիտորդ, գործընկեր, անդամ դառնալու բոլոր դիմումները կամ խնդրանքները պետք է սահմանված կարգով ստացվեն ՀԱՊԿ քարտուղարություն: Ինձ մոտ Ադրբեջանից ոչ մի դիմում չկա: Հարցը չի քննարկվել: Ինչ-որ մեկը ինչ-որ տեղ ամբիոնից ասել է: Սեփական կարծիք է հայտնել, եւ սկսվում է հարցը: Դա մի տեսակ ճիշտ չէ: Կան ընթացակարգի կանոններ: Կան դրույթներ, որոնք հաստատել են պետությունների ղեկավարները: Կան գործընկերներին եւ դիտորդներին ներկայացվող պահանջներ, եւ դրանց պետք է անշեղորեն հետեւեն: Դրանից հետո միայն կարող է քննարկվել անդամության կամ գործընկերության, կամ դիտորդության մասին հարցը»,- հիշեցրեց Սեմերիկովը՝ խորհուրդ տալով փաստաթղթերին ծանոթանալ կազմակերպության կայքում: Դիտարկմանն այն մասին, որ րոպեներ առաջ ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը նման հնարավորությունը չի բացառել, Սեմերիկովը նկատեց. «Եկեք ելնենք իրավանորմատիվային բազայից: Բոլոր որոշումները, հատկապես անդամությանը, գործընկերությանը, դիտորդությանն առնչվող եւ մյուս հարցերը ընդունվում են բացառապես կոնսենսուսով, համաձայնությամբ: Եթե պետությունների համաձայնությունը չլինի, որոշումը չի ընդունվի: Կանոնադրություն կա, եւ դուք, հավանաբար, բազմիցս համոզվել եք, որ նույնիսկ գլխավոր քարտուղարին նշանակելիս պատմությունը որքան երկարեց՝ մինչեւ հասանք կոնսենսուսի, մինչեւ պետությունների ղեկավարները որոշումը չստորագրեցին, այն չընդունվեց: Այն, ինչ Յուրի Իվանովիչը ասաց, ասել է այն տեսանկյունից, որ մեր դռները ոչ մեկի առաջ փակ չեն: Մեզ մոտ ցանկացած պետություն կարող է գործընկեր, անդամ կամ դիտորդ դառնալու ցանկություն հայտնել: Բայց կան որոշակի սահմանափակումներ, որոնք շարադրված են նորմատիվ փաստաթղթերում: Իսկ միջանցքներում շատ բան կարող են խոսել»: Զենք վաճառելու մասին ռեպլիկին Վալերի Սեմերիկովը պատասխանեց. «Ես զենք չեմ վաճառում»:
12:29 - 12 սեպտեմբերի, 2019
Երեւանում ընթանում է ՀԱՊԿ Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի ХVII նիստը |news.am|

Երեւանում ընթանում է ՀԱՊԿ Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի ХVII նիստը |news.am|

news.am: Երեւանում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՌՏՀՄՀ) ХVII նիստը: Հանձնաժողովի նիստը ընթանում է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ, ՌՏՀՄՀ նախագահ Յուրի Բորիսովի նախագահությամբ: Հանձնաժողովի աշխատանքին մասնակցում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը: Նիստի մասնակիցները կքննարկեն անցյալ տարվա սեպտեմբերին Ալմաթիում (Ղազախստան) տեղի ունեցած նիստում ՌՏՀՄՀ ընդունած որոշումների կատարման հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ 2016 թվականի մայիսին ընդունված ՀԱՊԿ անդամ պետությունների Ռազմատնտեսական համագործակցության ծրագրի միջոցառումների իրականացման վերաբերյալ հարցեր: Քննարկվող թեմաների թվում են՝ ՀԱՊԿ շրջանակում սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ստանդարտացման ոլորտում միջոցառումների իրականացումը, Կազմակերպության անդամ երկրների զինված ուժերին մատակարարվող իրերի կատալոգային համակարգի ստեղծումը, ռազմական նշանակության համատեղ մշակվող եւ արտադրվող արտադրանքի որակի մեծացումը, մտավոր գործունեության արդյունքների իրավունքների փոխադարձ պաշտպանությունը, որոնք ստացվում եւ օգտագործվում են ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմա-տնտեսական համագործակցության ընթացքում: Հաշվի առնելով քննարկման արդյունքները՝ նախատեսվում է որոշել առաջիկա տարում Հանձնաժողովի խնդիրները: Հանձնաժողովի լիագումար նիստի նախօրեին, երկու օրվա ընթացքում՝ սեպտեմբերի 10-ին եւ 11-ին, Երեւանում տեղի ունեցավ Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահին կից Ռազմատնտեսական համագործակցության հարցերով աշխատանքային խմբի նիստը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների փորձագետների մասնակցությամբ՝ ավարտելու համար հանձնաժողովի դիտարկմանը ներկայացված փաստաթղթերի պատրաստումն ու համաձայնեցումը։ ՀԱՊԿ Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովը ստեղծվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2005 թվականի հունիսի 23-ի որոշմամբ։ Հանձնաժողովի հիմնական գործառույթներից մեկը հանձնարարականների եւ որոշումների ընդունումն է՝ ուղղված փոխգործակցության գերակա ուղղությունների բազմակողմանի ռազմատնտեսական (տեխնիկական) համագործակցության ապահովմանը։ Դրանց թվում են ռազմատնտեսական (տեխնիկական) համագործակցության երկարաժամկետ ծրագրերի մշակումն ու իրականացումը, ռազմական նշանակության արտադրանքի արտադրության մասնագիտացման եւ կոոպերացման պահպանումը, համատեղ ձեռնարկությունների (կազմակերպությունների) ստեղծումը ռազմական նշանակության արտադրանքի մշակման, արտադրության, արդիականացման, նորոգման ուղղությամբ, ինչպես նաեւ համատեղ գիտահետազոտական եւ փորձնակոնստրուկտորական աշխատանքների իրականացումը՝ ռազմական նշանակության արտադրանքի ստեղծման եւ արդիականացման ուղղությամբ։
05:50 - 12 սեպտեմբերի, 2019
ՀԱՊԿ-ի շրջանակում նախատեսված են մի քանի զորավարժություններ |armenpress.am|

ՀԱՊԿ-ի շրջանակում նախատեսված են մի քանի զորավարժություններ |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ-ի շրջանակում առաջիկայում կանցկացվեն տարբեր զորավարժություններ: Մոսկվա-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան-Բիշքեկ տեսակամուրջի ընթացքում այս մասին նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար, գեներալ-գնդապետ Վալերի Սեմերիկովը: «Զորավարժությունները կանցկացվեն 4 պետությունում՝ Ղրղզստան, Տաջիկստան, Ռուսաստան, Բելառուս: Ընդհանուր առմամբ, ներգրավված կլինի 12 հազար մարդ: Զորավարժությունները կանցկացվեն միասնական ռազմական քաղաքականության համատեքստում միասնական պլանով»,-  ասաց Վալերի Սեմերիկովը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն ընդգծեց, որ ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարներն իրենց հանդիպումների ընթացքում կարևորել են հավաքական ուժերի մարտական պատրաստվածության աստիճանի բարձրացումը՝ քննարկելով պատրաստվածությունը կատարելագործելու հնարավորությունները: Ներկայացնելով այս տարվա ընթացքում կատարվածը՝ Վալերի Սեմերիկովը նշեց, որ մի քանի ուղղություններով զգալի աշխատանք է կատարվել: Կազմակերպության հիմնական ջանքերն ուղղվել են նախորդ որոշումները կյանքի կոչելուն: «Այն հարցերը, որոնք առավել շատ քննարկվել են այս ընթացքում, շոշափվել են լրատվամիջոցներում, առնչվել են տարածաշրջանային անվտանգությանը, մասնավորապես ուշադրության կենտրոնում են եղել Աֆղանստանի հետ կապված հարցերը: Կովկասի ուղղությամբ գիտենք, որ լարվածությունը պահպանվում է՝ կապված ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու հետ: Արևելյան Եվրոպայի հատվածում ուշադրության կենտրոնում են եղել ՆԱՏՕ-ի զորավարժությունները, որոնք ավելանում են ու ընդլայնվում»,-ասաց Վալերի Սեմերիկովը: Ընթացիկ տարում, ուշադրության կենտրոնում են եղել նաև ահաբեկչությանը, ծայրահեղականությանը, թմրամիջոցների անօրինական տեղաշարժին, անօրինական միգրացիային առնչվող հարցերը:  
12:05 - 04 հուլիսի, 2019
Ռազմաքաղաքական իրադրությունն աշխարհում ազդել է ՀԱՊԿ անդամ երկրների համատեղ աշխատանքի վրա.Վալերի Սեմերիկով |news.am|

Ռազմաքաղաքական իրադրությունն աշխարհում ազդել է ՀԱՊԿ անդամ երկրների համատեղ աշխատանքի վրա.Վալերի Սեմերիկով |news.am|

news.am: Ռազմաքաղաքական եւ ռազմավարական իրադրությունն աշխարհում եւ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում էական ազդեցություն է գործել համատեղ աշխատանքի վրա, եւ ստիպված ենք եղել օպերատիվորեն արձագանքել ցանկացած փոփոխության։ Այս մասին Մոսկվա-Երեւան-Մինսկ-Նուր Սուլթան տեսակամրջի ընթացքում հուլիսի 4-ին ասել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնակատար, գեներալ-գնդապետ Վալերի Սեմերիկովը։ Նրա խոսքով՝ համատեղ աշխատանքի նախնական արդյունքները մանրամասն քննարկվել են ՀԱՊԿ համապատասխան իրավապահ մարմինների՝ ապրիլին եւ հունիսին տեղի ունեցած նիստերի ընթացքում, ինչպես նաեւ այլ ձեւաչափերի շրջանակում։ Սեմերիկովը նշել է, որ հիմնականում քննարկվել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հրատապ հարցեր։ «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն, ապա, իհարկե, դիտարկվել են իրավիճակն Աֆղանստանում եւ դրա ազդեցությունը Կենտրոնասիական տարածաշրջանի երկրների վրա, այդ թվում տաջիկ-աֆղանական սահմանին։ Կովկասյան ուղղությամբ՝ դա եղել է լարվածությունը ղարաբաղյան հակամարտության չկարգավորվելու, ինչպես նաեւ Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից Վրաստանի տարածքի ռազմական յուրացման գործընթացի հետ կապված»,- պարզաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը։
11:28 - 04 հուլիսի, 2019
ՌԴ Անվտանգության խորհուրդը ՆԱՏՕ-ին մեղադրել է ՀԱՊԿ երկրներում նոր «գունավոր հեղափոխությունների» պատրաստման համար |aysor.am|

ՌԴ Անվտանգության խորհուրդը ՆԱՏՕ-ին մեղադրել է ՀԱՊԿ երկրներում նոր «գունավոր հեղափոխությունների» պատրաստման համար |aysor.am|

aysor.am։ ՆԱՏՕ-ն պատրաստում է «գունավոր հեղափոխություններ» իրականացնել ՀԱՊԿ երկրներում (Ռուսաստան, Բելառուս, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան և Տաջիկստան), այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում: «ՆԱՏՕ-ի անդամները պատրաստում են պայմաններ ՀԱՊԿ առանձին երկրներում Արևմուտքի կողմից վերահսկվող ռեժիմներն իշխանության բերելու համար, այդ թվում՝ «գունավոր հեղափոխությունների» հրահրմամբ», - ասել է նա:«Երրորդ երկրների համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ միշտ էլ հակառուսական բաղադրիչ ունի: Սա գործնականում բազմիցս հաստատվել է: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի գործընկերներին, ապա դաշինքի նպատակը մեր կազմակերպության դաշնակիցների հետ տարաձայնություններ ստեղծելն է», - ասել է Նուրգալիևը:
08:04 - 03 հուլիսի, 2019
2020 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը համաձայնեցված է. Սեմերիկով |news.am|

2020 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը համաձայնեցված է. Սեմերիկով |news.am|

news.am։ 2020 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը համաձայնեցված է: ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:«Այսօր ես կարող եմ որոշակի վստահությամբ ասել, որ 2020 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը համաձայնեցված է:Համապատասխան որոշումը ստորագրվել է ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի նախարարների կողմից, նրանք հավանություն են տվել Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկինածությանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու համար: Մնում է սպասենք այդ հարցով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից որոշման ստորագրմանը, քանի որ միայն նա է որոշում ընդունում գլխավոր քարտուղարի նշանակման մասին: Հենց որ դա տեղի ունենա, մենք կտեղեկացնենք մեր պետությունների ԶԼՄ-ներին», - նշել է նա:
10:00 - 28 հունիսի, 2019
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցում տեսակետները Հայաստանում եւ Ղազախստանում տարբերվում են. դեսպան |news.am|

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցում տեսակետները Հայաստանում եւ Ղազախստանում տարբերվում են. դեսպան |news.am|

news.am։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ գործընթացի տեսակետները Ղազախստանում եւ Հայաստանում տարբերվում են։ Այս մասին մայիսի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանում Ղազախստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւը։Նրա խոսքով՝ դա, առաջին հերթին, կապված է այն բանի հետ, որ հարցն առնչվում է Հայաստանում անցած տարվա ներքաղաքական իրադարձությունների հետ, այն դեպքում, երբ Ղազախստանի համար այն ուրիշ՝ ընթացակարգային հարթությունում է։ «Մայիսի 22-ին, որքան հասկանում ենք, հայկական կողմը դիրքորոշում է հայտնել, որի համաձայն՝ ճգնաժամ չկա, եւ կարելի է առաջ շարժվել։ Մեր կարծիքով՝ մենք մինչեւ մայիսի 22-ն էլ էինք առաջ շարժվում, եւ դրանից հետո նույնպես առաջ ենք շարժվելու ու զարգացնելու մեր հարաբերությունները ՀԱՊԿ շրջանակում։ Կսպասենք Հայաստանից հայտարարության»,- ավելացրել է դեսպանը։ Դիվանագետը նաեւ նշել է երկու երկրների համագործակցության կարեւորությունը ԵՏՄ շրջանակում։ «2019 թվականի մայիսի 29-ին լրանում է ԵՏՄ պայմանագրի ստորագրման 5 տարին։ Նրա գործունեության արդյունքներն անցած ժամանակաշրջանում համոզիչ հաստատում են նախաձեռնության ճշմարտացիությունն ու հիմնավորվածությունը, որն առաջադրել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը 25 տարի առաջ Մոսկվայում»,- ամփոփել է Թիմուր Ուրազաեւը։  
09:33 - 27 մայիսի, 2019
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը որոշվելու է մայիսի 22-ին․ Հայաստանի քվոտան կպահպանվի |lragir.am|

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը որոշվելու է մայիսի 22-ին․ Հայաստանի քվոտան կպահպանվի |lragir.am|

lragir.am։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը որոշվելու է մայիսի 22-ին կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ժամանակ: Այս մասին հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, գրում է ԲԵԼՏԱ-ն:Վալերի Սեմերիկովի խոսքով, քննարկվելու է գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին նշանակելու հարցը:Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը 2020 թվականի հունվարի 1-ից կգլխավորի ՀԱՊԿ-ը: Սեմերիկովը բացատրել է, որ 2020 թվականի հունվարի 1-ից գլխավոր քարտուղարի քվոտան անցնում է Բելառուսին: Բելառուսից մեկ թեկնածու կա՝ Ստանիսլավ Զասը, որի թեկնածությունն արդեն համաձայնեցրել են Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը եւ Ռուսաստանը:Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ մայիսի 22-ին քննարկվելու է ՀԱՊԿ կանոնակարգում փոփոխություններ մտցնելու մասին Հայաստանի առաջարկը, ըստ որի՝ անդամ երկիրը պահպանում է գլխավոր քարտուղար նշանակելու քվոտան, եթե ինչ-ինչ պատճառնելով նշանակված թեկնածուն հետ կանչվի:Այսպիսով, Հայաստանը կարողացավ պնդել իրենը եւ պահպանել իր քվոտան ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելիս: 
13:16 - 17 մայիսի, 2019
ՀԱՊԿ-ը մայիսի 17-ին կքննարկի գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի նշանակման հարցը |news.am|

ՀԱՊԿ-ը մայիսի 17-ին կքննարկի գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի նշանակման հարցը |news.am|

news.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կորոշվի մայիսի 22-ին Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում։ Այս մասին տեղեկացրել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, գրում է ԲԵԼՏԱ-ն։Նրա խոսքով՝ մայիսի 17-ին տեղի կունենա ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը, որտեղ կքննարկվի կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը։ Կարվեն առաջարկություններ ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստում ներկայացնելու համար։ «Եվ այնտեղ արդեն կընդունվի համապատասխան որոշումը»,- ասաց կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը։ Նա ավելացրեց, որ ԱԳՆ ղեկավարները երաշխավորում են պետությունների ղեկավարներին այս կամ այն պաշտոնյային։ Ըստ Վալերի Սեմերիկովի, կքննարկվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի՝ Անվտանգութան խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի նշանակման հարցը։ Նա հիշեցրել է, որ Բելառուսի հերթը՝ զբաղեցնելու այդ պաշտոնը, հասնում է հաջորդ տարվա հունվարի 1-ից։ Այսօր այդ պաշտոնը պետք է զբաղեցներ Հայաստանի ներկայացուցիչը, բայց ֆորս-մաժոր տեղի ունեցավ։ «Կարծում եմ, մայիսի 22-ին կընդունվի նշանակման վերաբերյալ վերջնական որոշում։ Մենք մեկ թեկնածություն ենք ներկայացնելու համաձայնեցման, եւ շատ նախագահներ հավանություն են տվել։ Մենք այդ հարցը կքննարկենք առարկայորեն եւ կոնկրետ»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը։
07:32 - 17 մայիսի, 2019
Հաստատվել է ՀԱՊԿ ղեկավարման մարմինների ու կազմավորումների ուժերի և միջոցների համատեղ պատրաստության 2020թ. ծրագիրը

Հաստատվել է ՀԱՊԿ ղեկավարման մարմինների ու կազմավորումների ուժերի և միջոցների համատեղ պատրաստության 2020թ. ծրագիրը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցել է Բիշքեկում /ՂՀ/ կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Նիստի ընթացքում, նեղ շրջանակում և ընդլայնված կազմով, քննարկվել են օրակարգային հարցեր: Նեղ շրջանակում պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների քննարկմանն են արժանացել միջազգային և տարածաշրջանային անվտանգության, մասնավորապես, հավաքական անվտանգության Կենտրոնասիական տարածաշրջանում և տաջիկա-աֆղանական սահմանագծում լարվածության նվազեցմանն ուղղված լրացուցիչ միջոցառումների իրականացման հարցերը: Ընդլայնված նիստի ընթացքում դիտարկվել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման ուղիները, հաստատվել է ՀԱՊԿ ղեկավարման մարմինների ու կազմավորումների ուժերի և միջոցների համատեղ պատրաստության 2020թ. ծրագիրը: Նիստի արդյունքներով ստորագրվել են օրակարգի բոլոր համաձայնեցված հարցերը:Միջոցառման օրակարգի շրջանակներից դուրս ստորագրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև ընթացիկ տարվա միջոցառումների ծրագիրը:
09:43 - 30 ապրիլի, 2019