Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Հրազդանի կիրճին կտրվի հատուկ կարգավիճակ

Հրազդանի կիրճին կտրվի հատուկ կարգավիճակ

Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է Հրազդանի կիրճի էկոլոգիական վիճակը բարելավելու նախագծի իրականացում: Երևանի քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ 90-ական թվականներից սկիզբ առած անկանոն կառուցապատումն nւ սնկի պես աճող օբյեկտները Հրազդանի կիրճում ցավոք փոխեցին հանգստի կազմակերպման մասին բոլոր պատկերացումները: «Որպես ռեկրեացիոն գոտի կիրճը պետք է լինի հանգստի, զբոսաշրջության և առողջության կազմակերպմանը նվիրված վայր: Քաղաքաշինական հայտնի գործողությունների արդյունքում, սակայն, հանգստի այս գոտին ոչ միայն կորցրեց նպատակային իր նշանակությունը, այլև կանգնեց բնապահպանական լուրջ խնդիրների առջև: Ոչ միայն այս, այլև բազմաթիվ այլ խնդիրներին լուծում տալու նպատակով քաղաքային իշխանությունն այսօր նախաձեռնել է Հրազդանի կիրճի էկոլոգիական վիճակը բարելավու նախագծի իրականացում: Կիրճը պետք է ունենա հատուկ կարգավիճակ»,- նշված է հաղորդագրության մեջ:
13:36 - 02 ապրիլի, 2022
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Ա. Չեխովի անվան հ. 55 հիմնական դպրոցում իրավիճակի վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Ա. Չեխովի անվան հ. 55 հիմնական դպրոցում իրավիճակի վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել «Երևանի Ա. Չեխովի անվան հ.55 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում առկա իրավիճակի վերաբերյալ։ Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից, հայտարարության մեջ նշված է. ««Երևանի Ա. Չեխովի անվան հ.55 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար առաջին մրցույթը կայացել է 18.10.2021թ., որի արդյունքում հաղթող չի ճանաչվել, և գործող տնօրեն Գայանե Սարուխանյանը շարունակել է պաշտոնավարել մինչև աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի ավարտը: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի հ.319-Ն որոշմամբ հաստատված կարգի 2.1 կետով, որի համաձայն՝ լիազոր մարմինը հաստատության տնօրենի պաշտոնակատար է նշանակում տվյալ հաստատության խորհրդի անդամ չհանդիսացող տնօրենի տեղակալներից մեկին կամ բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձի, կամ բարձրագույն կրթություն և մանկավարժական, գիտական կամ կրթության կառավարման ոլորտի՝ վերջին յոթ տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձի, որը տվյալ հաստատության խորհրդի անդամ չէ, Երևանի քաղաքապետի 16.12.2021թ. հ.4474-Ա որոշմամբ դպրոցի տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ Տաթևիկ Մելքոնյանի վրա, մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը։ Տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հաջորդ մրցույթը կայացել է 10.03.2022թ.-ին, որի արդյունքում կրկին հաղթող չի ճանաչվել: Հաշվի առնելով վերոգրյալը և Կարգի նշյալ կետով Երևանի քաղաքապետին վերապահված իրավասությունը՝ Դիանա Մինասյանը նշանակվել է «Երևանի Ա. Չեխովի անվան հ.55 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար»:
10:18 - 02 ապրիլի, 2022
Երևանի քաղաքապետարանը հայտնում է ապրիլի 2-ից նոր երթուղիների գործարկման և որոշ երթուղիների ուղեգծերի փոփոխության մասին

Երևանի քաղաքապետարանը հայտնում է ապրիլի 2-ից նոր երթուղիների գործարկման և որոշ երթուղիների ուղեգծերի փոփոխության մասին

Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ. 10 և 21 երթուղիներին կփոխարինեն համապատասխանաբար հհ. 16 և 30 ավտոբուսային երթուղիները, որոնք կսպասարկվեն «Ժոնգ տոնգ» մակնիշի միջին դասի նոր ավտոբուսներով: Հ. 15 միկրոավտոբուսային երթուղուն կփոխարինի հ. 17 ավտոբուսային երթուղին, որը կսպասարկվի «Հիգեր» մակնիշի ավտոբուսներով: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից։ «Երթուղիների շահագործումը կիրականացվի համապատասխանաբար 12, 11 և 10 միավոր մեքենաներով՝ հետևյալ ուղեգծերով.  Հ.16 երթուղիՄ/Կ «ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ» - ԱՂԻ ՀԱՆՔՄ/կ «Գործարանային» (ս.կ.) - Թամանցիների փ. - Աշխատանքի հր. - Բագրատունյաց փ. - Գ.ՆԺդեհի հր. –Գ.Նժդեհի փ. - Արշակունյաց պ.. - Գր.Լուսավորչի փ. -Մաշտոցի պ. - Կորյունի - Աբովյան փ.-ներ - Աբովյան պուր. -Սարալանջի փ. - Ազատության պ. - Ներսիսյան - Ուլնեցու -Պ.Սևակի - Ռուբինյանց - Աճաոյան փ.-ներ - Աճաոյան փ. 2-րդ փակուղի - Աղի հանք (վ.կ)։Հետադարձը՝ նույն ուղեգծով:Հ.30 երթուղիՀԱԹ - ՇԱՄՊԱՅՆ ԳԻՆԻՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆՀԱԹ (ս.կ.) - Ա.Բաբաջանյան - Զոր.Անդրանիկի - Տիչինայի - Սեբաստիայի - Լենինգրադյան - Կիևյան փ.-ներ - Մարշալ Բաղրամյան պ.- Մոսկովյան փ. - Մաշտոցի պ. - Կորյունի - Աբովյան փ-ներ - Աբովյան պուր. -Սարալանջի փ. - Ազատության պ. - Թբիլիսյան խճ. - Թբիլիսյան խճուղու նրբանցք (2ա շենքի մոտ) (վ.կ.):Հետադարձը՝ նույն ուղեգծով: Հ.17 երթուղիԱՎԱՆ - ԴԱՎԹԱՇԵՆԱվան (ս.կ.) - Խուդյակովի - Ալմաթիի փ.-ներ - Թումանյան թաղ. - Մարշալ Բաբաջանյան - Աճառյան – Ծարավ Աղբյուրի փ.-ներ – Պրոթեզավորման կենտրոն – Ռուբինյանց նրբ. - Ռուբինյանց - Պ.Սևակի փ.-ներ - Ազատության - Կոմիտասի պ.-ներ - Գրիբոյեդովի - Հր. Քոչարի - Վաղարշյան փ.-ներ - Դավթաշենի կ-ջ - Սասնա Ծռերի -Տ.Պետրոսյան փ.-ներ - Դավթաշենի 4-րդ թաղ. (վ.կ):Հետադարձը` նույն ուղեգծով: Ներկայումս գործող ավտոբուսային հ. 15 երթուղին կսպասարկվի «Ժոնգ տոնգ» մակնիշի միջին դասի նոր ավտոբուսներով՝ 14 միավոր մեքենաներով: Ուղեգծի փոփոխություն չի կատարվել: Հ.15 երթուղիՆՈՐ ՆՈՐՔԻ 4- ՐԴ ԶԱՆԳՎԱԾ – ԱԵՐԱՑԻԱՆոր Նորքի 4-րդ զ/ծ («Սիգարոն» գ-ն) (ս.կ.) – Ա.Հովհաննիսյան-Բակունցի- Գյուլիքևխյան -Գալշոյան-Մինսկի-Բ.Մուրադյան - Շոպրոնի - Գյուրջյան – Ջուղայի-Նանսենի - Սաֆարյան փ.-ներ - Գայի - Մյասնիկյան պ.-ներ - Աբովյան պուր. - Աբովյան - Մոսկովյան - Խանջյան - Ագաթանգեղոսի փ.-ներ - Արշակունյան պ. - Գ.Նժդեհի փ. - Գ.Նժդեհի հր. - Բագրատունյաց - Արտաշիսյան - Շիրակի փ.-ներ - Աէրացիա (վ.կ.)Հետադարձը` նույնը մինչև Գայի պողոտա – Նանսենի – Ջուղայի – Գյուրջյան – Շոպրոնի – Դավիթ Բեկի (շրջադարձ)- Բ.Մուրադյան –Մինսկի-Գալշոյան-Գյուլիքևխյան –Բակունցի –Ա.Հովհաննիսյան փ.-ներ –Նոր Նորքի 4-րդ զանգված («Սիգարոն» գ-ն): Ներկայումս գործող հ. 20 ավտոբուսային երթուղու ուղեգիծը կրել է մասնակի փոփոխություն: Երթուղին կշահագործվի Նոր Նորքի 7-րդ զանգվածից՝ մինչև Ներքին Շենգավիթ՝ 18 միավոր մեքենաներով:  Հ.20 երթուղիՆՈՐ ՆՈՐՔԻ 7-ՐԴ ԶԱՆԳՎԱԾ - ԱՎԱՆ – ՆԵՐՔԻՆ ՇԵՆԳԱՎԻԹՆոր Նորքի 7-րդ զ/ծ (Դավիթ Բեկի և Ավետիսյան փ.-ների խաչմերուկ) (ս.կ.) - Ավետիսյան – Վիլնյուսի - Մինսկի - Միկոյան - Բ.Մուրադյան փ.-ներ - Գայի պ. - Ստեփանյան - Մոլդովական - Վախթանգովի փ.-ներ - Ավան (Դուրյան թաղ. - Սաֆարյան - Խուդյակովի - Ալմաթիի - Մարշալ Բաբաջանյան - Աճառյան փ.-ներ - Մյասնիկյան պ .- Աբովյան պուր. - Աբովյան փ.- Սայաթ Նովայի - Մաշտոցի պ.-ներ – Գ.Լուսավորչի փ. - Արշակունյաց պ. - Գ.Նժդեհի փ. - Գ.Նժդեհի հր. - Բագրատունյաց փ. - Թադևոսյան - Տարոնցու փ.-ներ – Ներքին Շենգավիթ (վ.կ.):Հետադարձը` նույն ուղեգծով մինչև Մաշտոցի պ. – Մոսկովյան – Աբովյան փ.-ներ – Աբովյան պուր. – շարունակությունը՝ նույն ուղեգծով: Ապրիլի 3-ից գործարկվելու են նոր՝ միկրոավտոբուսային հհ. 48 և 62 երթուղիները՝ համապատասխանաբար 3 և 8 միավոր մեքենաներով:Հ.48 երթուղիԶԱՎԱՐՅԱՆ ՓՈՂՈՑ - ՋԷԿԶավարյան փ. (ս.կ.) – Խորենացու – Նար-Դոսի փ.-ներ – Տ.Մեծի - Արցախի պ.-ներ. - Արին Բերդի 3-րդ նրբ. - ՋԷԿ (հանրակացարաններ) (վ.կ.):Հետադարձը` նույնը մինչև Տ.Մեծի պ. – Զավարյան փ.: Հ.62 երթուղիՔԱՆԱՔԵՌ – ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՔանաքեռի 14 փ. (ս.կ.) – Զ. Քանաքեռցու – Ֆանարջյան – Կ.Ուլնեցու – Ներսիսյան փ-ներ – Ազատության պող. – Բաբայան – Դավթյան – Ռիգայի – Հր.Քոչարի – Փափազյան փ-ներ – Սարալանջի նոր խճ. – Հերացի – Աբովյան – Կորյունի – Չարենցի փ.-ներ – Սայաթ Նովայի պող. – Խանջյան – Թումանյան – Սարյան փ-ներ – Մաշտոցի պող. – Գր.Լուսավորչի փ. –Երևանի քաղաքապետարան (վ/կ):Հետադարձը` Գր. Լուսավորչի – Իտալիայի – Խորենացու - Սարյան – Մոսկովյան փ.-ներ – Մարշալ Բաղրամյան – Սայաթ Նովայի պ.-ներ – Չարենցի – Հերացու փ.-ներ – Սարալանջի նոր խճ. – Փափազյան – Հր.Քոչարի – Ռիգայի Դավթյան – Բաբայան փ.-ներ – Ազատության պող. – շարունակությունը նույն ուղեգծով: Ներկայումս գործող միկրոավտոբուսային հ. 38 երթուղու ուղեգիծը կրել է մասնակի փոփոխություն: Երթուղին կշահագործվի Պրոթեզավորման կենտրոնից մինչև Ջրաշեն թաղամաս՝ 13 միավոր մեքենաներով: Հ.38 երթուղիՊՐՈԹԵԶԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ - ՋՐԱՇԵՆՊրոթ. կենտ. (ս.կ.) - Ծարավ Աղբյուրի փ. – Ռուբինյանց նրբ. – Ռուբինյանց - Դ.Անհաղթի փ.-ներ - Ազատության պ. - Սարալանջի - Տերյան - Կորյունի փ.-ներ - Մաշտոցի պ. - Գր.Լուսավորչի - Ագաթանգեղոսի փ-ներ - Տ.Մեծի պ. - Ս.Դավթի - Ազատամարտիկների - Էրեբունու - Գ.Մահարու փ.-ներ - գ. Ջրաշեն (վ.կ):Հետադարձը` նույնը մինչև Կորյունի - Աբովյան փ.-ներ - Աբովյան պուր. - Սարալանջի փ. - շարունակությունը` նույն ուղեգծով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
18:45 - 01 ապրիլի, 2022
Երևանի ընտրություններում Տիգրան Ավինյանը կլինի ՔՊ քաղաքապետի թեկնածուն. Վահագն Ալեքսանյան
 |azatutyun.am|

Երևանի ընտրություններում Տիգրան Ավինյանը կլինի ՔՊ քաղաքապետի թեկնածուն. Վահագն Ալեքսանյան |azatutyun.am|

azatutyun.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կողմից որոշում կա, որ Երևան քաղաքի առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորելու է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նա լինելու է քաղաքապետի թեկնածուն։ Այս մասին հայտնեց իշխող կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը։ «Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասել է, որ Տիգրան Ավինյանի հետ քննարկումներ են եղել, բայց վերջնական համաձայնություն չկա։ Եթե դա լինի՝ Ավինյանը կնշանակվի Երևանի փոխքաղաքապետ, ապա կգլխավորի նախընտրական ցուցակը», - այս հարցադրմանն ի պատասխան՝ Ալեքսանյանը նաև ասաց. - «Բայց շատ կարևոր է, որ լինի այն տարանջատումը, որ հիմա, այո՛, մեր քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն է, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր ողջ թիմով աջակցում է նրան իր գործում։ Պարոն Ավինյանի մասով էլ կա որոշում, որ նա պետք է շուտով դառնա Երևանի փոխքաղաքապետ, և առաջիկայում դա ևս բոլորս կտեսնենք»։ Երևանի ավագանու ընտրություններն անցկացվելու են եկող տարի։
17:12 - 31 մարտի, 2022
Պատիվ կհամարեմ ձեր բոլորի պատվիրակը դառնալ Երևանի քաղաքապետարանում. Էդգար Զաքարյանը ստանձնել է ավագանու անդամի մանդատը

Պատիվ կհամարեմ ձեր բոլորի պատվիրակը դառնալ Երևանի քաղաքապետարանում. Էդգար Զաքարյանը ստանձնել է ավագանու անդամի մանդատը

Էդգար Զաքարյանը ստանձնել է Երևանի ավագանու անդամի մանդատը: Այս մասին Զաքարյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: Գրառման մեջ ասված է. «Հարգելի հայրենակիցնե՛ր, սիրելի երևանցինե՛ր, Մեծագույն պատասխանատվությամբ ուզում եմ հայտնել, որ ստանձնել եմ Երևանի ավագանու անդամի մանդատը: Այս՝ թեկուզ կարճ ժամանակահատվածում, փորձելու եմ ուժերիս ներածին չափով նպաստել իմ ծննդավայր քաղաքամայր Երևանի զարգացմանն ու երևանցու խնդիրների բարձրաձայնմանը։ Այս մանդատը առաջին հերթին ձերն է իմ շատ սիրելի երևանցիներ և այն պիտք է առավելագույնը ծառայացնեմ հենց ձեզ։ Պատիվ կհամարեմ ձեր բոլորի պատվիրակը դառնալ Երևանի քաղաքապետարանում և կփորձեմ բարձրացնել ձեր կողմից ներկայացված բոլոր հարցերն ու խնդիրները։ Եվ ուրեմն ի՛ գործ: Ես հավատում եմ մեզ։ Առողջ և ուժեղ լինենք»։
09:49 - 30 մարտի, 2022
Երևանի Կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ է նշանակվել Էդմոն Ղազարյանը

Երևանի Կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ է նշանակվել Էդմոն Ղազարյանը

Երևանի քաղաքապետը Կենդանաբանական այգու աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժ/պ Էդմոն Ղազարյանին: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով հանգստի գոտում առկա խնդիրներին՝ Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ ոլորտը կանոնակարգելու համար այգին առաջին հերթին պետք է լավ կառավարիչ ունենա:«Այն խնդիրները, որոնք այսօր առկա են Կենդանաբանական այգում, պահանջում են արդյունավետ կառավարում, ամենօրյա վերահսկողություն ու հետևողական աշխատանք: Ինչ վերաբերում է մասնագիտական հարցերին, ապա առաջիկայում այգին կունենա նաև նոր փոխտնօրեն, և ձևավորված կառավարման խորհրդի հետ համատեղ, համոզված եմ, կգտնենք արդյունավետ լուծումներ»,- ընդգծել է քաղաքապետն ու շնորհակալություն հայտնել նախկին տնօրեն Արևիկ Մկրտչյանին՝ կատարած աշխատանքի համար: Քաղաքապետ Սարգսյանը շրջել է նաև այգու տարածքում, տեղում ծանոթացել առկա խնդիրներին, զրուցել աշխատակիցների հետ:
18:52 - 29 մարտի, 2022
Երևանի քաղաքապետը հանդիպել է Լիոնի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակության հետ

Երևանի քաղաքապետը հանդիպել է Լիոնի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակության հետ

Երևան և Լիոն քաղաքների միջև դեռևս 1992թ. սկիզբ առնող հարաբերությունները գործնական նոր փուլ կտեղափոխվեն. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետի տեղակալ Սոնիա Զդորովցոֆֆի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանդիպմանը, որին մասնակցել է նաև քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Հրաչյա Սարգսյանը կարևորել է քաղաքային տնտեսության երկու՝ քաղաքաշինության և տրանսպորտի ոլորտները: «Համայնքը վերջին տարիներին նախաձեռնել է մի շարք ծրագրեր, որոնք ոչ միայն առարկայական լուծումներ են տալիս տարիներով կուտակված խնդիրներին, այլև նպաստում են ինստիտուտների կայացմանը: Միայն այս մոտեցմամբ է հնարավոր դիմակայել ժամանակի մարտահրավերներին ու առաջարկել հիմնարար լուծումներ: Նշված երկու ոլորտների կայացման արդյունքում միայն կարող ենք ստեղծել մի միջավայր, որտեղ քաղաքացիներն իրենց լավ կզգան»,- նշել է Հրաչյա Սարգսյանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Սոնիա Զդորովցոֆֆը նշել է, որ Լիոնում գործում է բավականին հաջողված տրանսպորտային համակարգ՝ կառավարման կենտրոնով, որը հաստատ կհետաքրքրի Երևանին: «Մարդասիրական, մասնագիտական ու բարեկամական այն հարաբերությունները, որոնք ձևավորվել են երկու քաղաքների միջև, վստահ եմ՝ հնարավորություն կտան իրականացնել փոխշահավետ նոր ծրագրեր: Նախաձեռնվող բարեփոխումների փուլում պատրաստ ենք օգտակար լինել գործընկեր Երևանին՝ փոխանցելով մեր հաջողված փորձը»,- նշել է Լիոնի քաղաքապետի տեղակալը: Զրուցակիցները պայմանավորվել են առարկայական ծրագրերի ու մասնագետների վերապատրաստմամբ էլ ավելի ամրապնդել փոխհարաբերությունները, որոնք հնարավորություն կտան ապահովել տեսանելի արդյունքներ:
20:12 - 23 մարտի, 2022
Պաշտոնապես հայտարարում եմ՝ ինքնակամ կառույցները չենք օրինականացնում, վերջացավ. Երևանի քաղաքապետ |1lurer.am|

Պաշտոնապես հայտարարում եմ՝ ինքնակամ կառույցները չենք օրինականացնում, վերջացավ. Երևանի քաղաքապետ |1lurer.am|

1lurer.am: Նախորդ շաբաթ Երևանում կառուցվել է ինքնակամ 4 շինություն: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում հայտնեց ԱԻՆ ներկայացուցիչը: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ հարկ համարեց ևս մեկ անգամ հիշեցնել, որ ինքնակամ շինությունները չեն օրինականացվելու: «Ես զարմանում եմ, որ դեռ մինչև հիմա ինքնակամ են անում մարդիկ: Այդքան զգուշացրինք, տեղեկացրինք, որ այդ ինքնակամներն այլևս չեն օրինականացվելու: Գնում են բանկից վարկ են վերցնում, ինչ-որ մարդիկ նրանց խոստումներ են տալիս: Հարգելիներս, վստահեցնում եմ, որ այդ խոստումները ոչ մի բան են: Ինքնակամ շինություններ մի սարքեք: Հետո պիտի գաք, ասեք՝ վարկ ենք վերցրել, սարքել ենք, չգիտեինք: Հիմա պաշտոնապես հայտարարում եմ՝ ինքնակամ կառույցները չենք օրինականացնում, վերջացավ»,- ասաց Երևանի քաղաքապետը: Հիշեցնենք, որ նոր կարգավորումների համաձայն՝ 2022 թվականի հունվարի 6-ից հետո կառուցված ինքնակամ կառույցների օրինականացումը բացառվում է։
13:09 - 21 մարտի, 2022
Տրանսպորտային համակարգի նոր ռեֆորմի շրջանակում նախատեսվում է ձեռք բերել էլեկտրական ավտոբուսներ

Տրանսպորտային համակարգի նոր ռեֆորմի շրջանակում նախատեսվում է ձեռք բերել էլեկտրական ավտոբուսներ

Եվրոպական միության «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը միացած Երևանի քաղաքապետարանը ստանձնել է մինչև 2030թ. CO2 արտանետումները 30%-ով նվազեցնելու և հարմարվողականության պլան մշակելու կամավոր հանձնառություն: Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, նախաձեռնության շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և ծրագրի տարածաշրջանային համակարգող խմբի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: Կարևորելով ԵՄ-ի հետ համատեղ իրականացվող նախագծերը՝ քաղաքապետն անդրադարձել է «Եվրոպական միությունը Երևանի համար. Արևային համայնք» ծրագրին և «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը: Համայնքն արդեն իսկ ունի 97 բազմաբնակարան բնակելի շենք, որոնք կօգտագործեն վերականգնվող էներգիա և կունենան արդիականացված էներգաարդյունավետ լուսավորությամբ բակեր ու այլ ընդհանուր օգտագործման տարածքներ: Ծրագրի աշխատանքային թիմի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգն իր հերթին ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն իրենց համար վստահելի գործընկեր է, ինչի վառ օրինակը համատեղ հաջողված ու նախատեսվող ծրագրերն են: Վերջինս նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել ծրագրով նախատեսված հարմարվողականության պլանի մշակման աշխատանքներին: Կլիմայի փոփոխությունների ազդեցության մեղմման ու շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ համայնքն այսօր այլ ծրագրեր էլ է իրականացնում: Մասնավորապես, քաղաքապետն անդրադարձել է Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացմանը՝ էներգախնայող լուսատուներով, մանկապարտեզների հիմնանորոգմանը, որոնք ունեն էներգաարդյունավետության բարձրացման բաղադրիչ: Տրանսպորտային համակարգի նոր ռեֆորմի շրջանակում էլ համայնքը նախատեսում է ձեռք բերել էլեկտրական ավտոբուսներ, թարմացնել տրոլեյբուսի պարկը և ներդնել խելացի լուսացույցներով կառավարվող համակարգ:
17:41 - 18 մարտի, 2022
Էլեկտրատրանսպորտն առաջիկայում թարմացվելու և զարգանալու է. ՓԲԸ տնօրեն |armenpress.am|

Էլեկտրատրանսպորտն առաջիկայում թարմացվելու և զարգանալու է. ՓԲԸ տնօրեն |armenpress.am|

armenpress.am: Երևանի տրոլեյբուսային պարկը մեծ հեռանկարներ ունի ապագայում: Երևանի քաղաքապետարանի «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Հարություն Երեմյանն ուրախալի է համարում այն փաստը, որ  պարկը շուտով համալրվելու է տասը նոր ժամանակակից տրոլեյբուսներով: «Այն, որ առաջիկայում էլեկտրատրանսպորտը չի փակվելու, դա միանշանակ է: Մենք աշխատելու և զարգանալու ենք»,-ասաց նա: Երեմյանի խոսքով՝ «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ հաշվեկշռում 51 տրոլեյբուս կա, որից 43-ը շարժման մեջ են, մյուսներն անսարք են: «Օրական էլեկտրատրանսպորտից օգտվում է 10-20 հազար մարդ: Ընկերությունը սպասարկում է տրոլեյբուսային 5 երթուղի»,-նշեց Երեմյանը: Էլեկտրատրանսպորտը ներկայումս  ամենամատչելին է՝ ուղեվարձը 50 դրամ: Հարություն Երեմյանը չի բացառում, որ շարժակազմի թարմացումն ու արդիականացումը կարող է բերել նաև ուղեվարձի բարձրացմանը: «Հիմա չեմ կարծում, որ ուղեվարձը կթանկանա, բայց հետագայում, երբ  պարկը համալրվի, միգուցե նման հարց քննարկվի»,-նշեց նա: «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրենն ասաց, որ ժամանակակից տրոլեյբուսներում տեխնիկական առումով նոր լուծումներ կան, որոնք թույլ են տալիս տրոլեյբուսին ինքնուրույն, առանց հոսանքի որոշ տարածություն անցնելու:
14:05 - 18 մարտի, 2022
Եվրոպական արտադրության 100 ավտոբուս, 426 նոր վերելակ, 10 նոր տրոլեյբուս 2022-ին. կայացել է Երևանի ավագանու նիստը

Եվրոպական արտադրության 100 ավտոբուս, 426 նոր վերելակ, 10 նոր տրոլեյբուս 2022-ին. կայացել է Երևանի ավագանու նիստը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավական ոլորտում գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում կիրականացվի օպտիմալացում: Երևանի ավագանին մարտի 15-ին կայացած հերթական նիստում հավանություն է տվել որոշման նախագծին: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, կարևորելով կառուցվածքային փոփոխության իրականացումը, նշել է, որ այն ոլորտում համակարգված ու միասնական մոտեցմամբ աշխատանքի երաշխիք կլինի: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմից։  Համայնքի նկատմամբ հարկային պարտավորությունները չկատարելու մասին նախազգուշացումներն ու դատական ծանուցումներն այսուհետ կուղարկվեն էլեկտրոնային եղանակով, ինչն իր հերթին գործառույթը կդարձնի առավել վերահսկելի և թափանցիկ: «Ավագանին հաստատել է նաև Երևանի զարգացման 2021թ. ծրագրի իրականացման ու քաղաքի 2021թ. բյուջեի կատարման հաշվետվությունները: Հարկ է նշել, որ, մինչ ավագանու հաստատմանը ներկայացնելը, զույգ նախագծերը նախ դրվել են հանրային քննարկման, բնակիչների մասնակցությամբ քաղաքապետարանում կազմակերպվել են բաց լսումներ: Ներկայացնելով 2021թ. բյուջեի կատարման հաշվետվությունը՝ քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը նշել է, որ բյուջեի պլանավորման, ինչպես նաև գնումների գործընթացը ճիշտ և արդյունավետ կազմակերպելու նպատակով բարեփոխումների նոր համալիր ծրագրեր են նախաձեռնվել մի շարք ոլորտներում: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն, իր հերթին անդրադառնալով 2021թ. բյուջեի փաստացի եկամուտներին, իրականացված ծախսերին ու կատարողականին, ընդգծել է, որ քաղաքի համար կարևոր ծրագրերը ժամանակին ու լիարժեք կյանքի կոչելու համար հարկավոր են համալիր լուծումներ, ինչն էլ համայնքն այսօր նախաձեռնել է. հաշվի կառնվեն բոլոր ռիսկերը, կլինեն համակարգային փոփոխություններ ու աշխատակիցների վերապատրաստման դասընթացներ»,- ասվում է հաղորդագրության մեջ: «60%-ը գնումների ճիշտ կազմակերպման հետ կապված խնդիրն է և 40 %-ը՝ մարդկային գործոնի, որոնք կարող են ազդեցություն ունենալ ելակետային արդյունքի վրա: Այս պահի դրությամբ իրականացվում են փոփոխություններ և ընդհանուր պատկերացումը կներկայացվի Երևանի ավագանու բոլոր խմբակցություններին»,- նշել է քաղաքապետը: 2022 թ. լրամշակված բյուջեի նախագծով հաստատվեցին քաղաքի համար կարևոր հավելյալ մի քանի ծախսային ծրագրեր: Մասնավորապես, կներկրվեն 100 հատ 12 մետրանոց եվրոպական արտադրության ավտոբուսներ, որոնք ձեռք կբերվեն ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի աջակցությամբ, կտեղադրվի 426 նոր վերելակ՝ նախորդ տարվա 54-ի համեմատ, որի համար քաղաքային բյուջեից կհատկացվի շուրջ 3.2 մլրդ դրամ, ձեռք կբերվի ժամանակակից 10 նոր տրոլեյբուս, Երևանյան լճի աջակողմյան հատվածում հանգստի գոտի կառուցելու նպատակով էլ կհատկացվի 190 մլն դրամ, ինչպես նաև կմաքրվի տարածք: Ընթացիկ տարում վարչական շրջաններում կկառուցվի մինի ֆուտբոլի 20 նոր խաղադաշտ և թենիսի 2 կորտ՝ Շենգավիթ վարչական շրջանում, որոնց համար համայնքային բյուջեից, համապատասխանաբար, կհատկացվի հավելյալ 140 և 61 մլն. դրամ: 2022-ին հարմարավետ պայմաններ կապահովվեն նաև Կենտրոն վարչական շրջանում գտնվող Աբովյան պուրակում, ինչպես նաև կհիմնանորոգվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակի 40-ամյակի հուշահամալիրի այգին, կվերագործարկվեն շատրվանները: Այս տարի շուրջ 350 մլն դրամով կարդիականացվի նաև Աշտարակի խճուղու լուսավորությունը: Բացի այդ, երևանյան փողոցներում լրացուցիչ կտեղադրվի հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող 28 լուսացույց: Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքում կտեղադրվեն ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, միջազգային մրցույթների դափնեկիր, ռեժիսոր, սցենարիստ, երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից Էլմիրա Հեքեքյանի, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, քանդակագործ Թերեզա Միրզոյանի, ազատամարտիկ, գնդապետ Ռոլանդ Քելեշյանի, ակադեմիկոս Բաբկեն Առաքելյանի, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Մարտին Թովմասյանի, ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Վարդան Մուսախանյանի, հայ օպերային երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վահան Միրաքյանի, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Հրաչյա Սաղաթելյանի, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Երևանի պատվավոր քաղաքացի Հրաչյա Աշուղյանի և ՀԽՍՀ վաստակավոր շինարար, ճարտարապետության դոկտոր Տիրան Մարությանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ: Նշվում է, որ ավագանու մեկ այլ որոշմամբ Կենտրոն վարչական շրջանի Այգեստանի 1-ին փողոցն այսուհետ կկրի պետական, հասարակական-քաղաքական գործիչ Նիկոլ Աղբալյանի, Այգեստանի 2-րդ փողոցը՝ լեզվաբան, գրականագետ Մանուկ Աբեղյանի, Այգեստանի 3-րդ փողոցը՝ իրավաբան, հրապարակախոս Գրիգոր Չուբարյանի, Այգեստանի 4-րդ փողոցը՝ տնտեսագետ, պատմաբան Թադևոս Ավդալբեգյանի, Այգեստանի 5-րդ փողոցը՝ մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանի և Այգեստանի 7-րդ փողոցը՝ բուսաբան Արմեն Թախտաջյանի, Այգեստանի 9-րդ փողոցը՝ ֆտիոֆիզիոլոգ Միքայել Չայլախյանի, Այգեստանի 11-րդ փողոցը՝ լեզվաբան, հայագետ Գևորգ Ջահուկյանի անունը: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ նիստին հաջորդել է հարց ու պատասխանը: Ավագանու անդամներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել քաղաքապետին, վարչական շրջանների և քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարներին: Երևանի ավագանու հաջորդ՝ հերթական նիստը կգումարվի ապրիլի 19-ին:
21:53 - 15 մարտի, 2022
Երևանը պատրաստակամ է աջակցել Ստեփանակերտին. քաղաքապետ |armenpress.am|

Երևանը պատրաստակամ է աջակցել Ստեփանակերտին. քաղաքապետ |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մշտական կապի մեջ է Ստեփանակերտի իր գործընկերոջ հետ և  պատրաստակամ է ամեն պահի աջակցել։ Երևանի քաղաքապետարանում մարտի 15-ին մեկնարկած ավագանու 8-րդ նստաշրջանի երկրորդ նիստին քաղաքապետը, անդրադառնալով Ստեփանակերտում գազամատակարարման բացակայությանը, նշեց, որ պատրաստ է ամեն հարցով օգնել և աջակցել։ «Ես ձեզ  վստահեցնում եմ, համայնքը, պետությունը, միշտ կանգնած է եղել Արցախի Հանրապետության թիկունքին։ Մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել մեր երկրորդ մայրաքաղաքին։ Կարող ենք արտահերթ նիստ գումարել և համապատասխան ֆինանսական միջոցներ ուղարկել, որպեսզի կարողանանք մեր հայրենակիցներին օգնել»,-ասաց նա։ Ավագանու նիստի օրակարգում ընդգրկված է 20 հարց։ Ավագանու որոշմանն է դրվել մայրաքաղաքի մի շարք փողոցների անվանակոչման հարցը՝ այդ թվում Կենտրոն վարչական շրջանի Այգեստանի մի շարք փողոցներ կանվանակոչվեն մեծանուն համալսարանականների անուններով։ Կներկայացվեն Երևանի զարգացման 2021 թվականի ծրագրով նախատեսված և իրականացված աշխատանքների վերաբերյալ ծավալային և քանակական տվյալները։ Երևանի 8-րդ նստաշրջանի հերթական նիստը կգումարվի ապրիլի 19-ին։
12:35 - 15 մարտի, 2022