Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Պուտինը եւ Բայդենը քննարկել են Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը. Պեսկով |armenpress.am|

Պուտինը եւ Բայդենը քննարկել են Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը. Պեսկով |armenpress.am|

armenpress.am: ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ջո Բայդենը արծարծել են Աֆղանստանում կոլապսից առաջ ամերիկյան զորքերի դուրսբերումը, հանրության մակարդակով նրբերանգները հեռարձակելն անընդունելի Է, լրագրողներին հայտարարել Է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Նրան խնդրել են մեկնաբանել առանձին ԶԼՄ-ների տեղեկատվությունն այն մասին, թե իբր Պուտինը Բայդենի հետ Ժնեւում կայացած հանդիպմանը հանդես Է եկել Միջին Ասիայում եւ Աֆղանստանում ԱՄՆ-ի ներկայության դեմ:Պեսկովը նշել Է, որ անպայման չԷ, որ յուրաքանչյուր տեղեկատվություն, լինի դա ճշմարիտ կամ «սուտ լուր», պետք Է մեկնաբանվի Կրեմլի կամ ԱԳ նախարարության կողմից, «առավել եւս, երբ խոսքը գնում Է պետությունների՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի, ղեկավարների բանակցությունների բովանդակությանը»:«Կարելի Է ասել մեկ բան, որ իսկապես դեռ այն ժամանակ, երբ չԷր պատահել ահա այս աֆղանական կոլապսը, իսկապես, Աֆղանստանի թեման եւ այդ պահին Աֆղանստանից ամերիկացիների դուրսբերման՝ առաջիկա ավարտվելը քննարկվել Է, արծարծվել են բանակցություններում, բայց նրբերանգները մենք, որպես կանոն, դե իհարկե, չենք հեռարձակի հանրային մակարդակով, այդպես ընդունված չԷ»,-պարզաբանել Է Պեսկովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
18:07 - 24 օգոստոսի, 2021
Հայաստանը հոկտեմբերի 19-ին համաձայն է եղել կանգնեցնել պատերազմը, սակայն Ադրբեջանը նոր նախապայման է առաջ քաշել. Ռուբինյան |armenpress.am|

Հայաստանը հոկտեմբերի 19-ին համաձայն է եղել կանգնեցնել պատերազմը, սակայն Ադրբեջանը նոր նախապայման է առաջ քաշել. Ռուբինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մանրամասնել է, թե ինչու 2020 թվականի սեպտեմբերի 27-ից թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմը չի դադարել հոկտեմբերի 19-ին, ինչի հնարավորության մասին խոսել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ռուբինյանն ընդգծեց, որ Հայաստանը 2020 թվականի հոկտեմբերի 19-ին համաձայնվել է դադարեցնել պատերազմը, սակայն Ադրբեջանը նոր նախապայման է առաջ քաշել, որով պետք է նաև տեղի ունենար փախստականների վերադարձ Շուշի: «Նախ պետք է հիշեցնեմ, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում երեք անգամ հրադադարի պայմանավորվածություն է եղել` հոկտեմբերի 10-ին, որը Մոսկվայում տեղի ունեցավ, բայց չպահվեց: Ինչո՞ւ, որովհետև Ադրբեջանը չէր պատրաստվում պահել հրադադարը: Հաջորդը եղավ հոկտեմբերի 16-ին արդեն Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ, կրկին չպահվեց, հաջորդը արդեն հոկտեմբերի 26-ին էր ԱՄՆ-ում, որը կրկին չպահվեց»,- ասաց Ռուբինյանը: Ռուբինյանը պատմեց, որ հոկտեմբերի 19-ին կայացել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվել է պատերազմը դադարեցնելու հարցը: «Հնչել են մտքեր, որ կարելի է դիտարկել ռուսական առաջարկների հիման վրա (նկատի չունեմ նոր առաջարկներ) պատերազմը դադարեցնելու հարցը, այսինքն` շրջանների հանձնմամբ: Հոկտեմբերի 19-ին Հայաստանը համաձայնել է դրան: Իսկ թե ինչո՞ւ դա տեղի չի ունեցել, որովհետև Ադրբեջանը առաջ է քաշել նոր պայման, որ պետք է նաև տեղի ունենա փախստականների վերադարձ Շուշի: Այստեղ շատ կարևոր հանգամանք կա, արցախյան հակամարտության շուրջ բանակցությունների, Արցախի վերջնական կարգավիճակի հետ կապված մեխը մարդիկ են, մարդիկ են որոշում Արցախի կարգավիճակը: Ունենալ առանց միջանկյալ կարգավիճակի Արցախ, որում կա Շուշի, որտեղ ապրում են ադրբեջանցիներ, պրակտիկորեն կնշանակեր՝ ոչ հայկական վերահսկողությամբ Շուշի:  Հայաստանը պատերազմի ընթացքում բազմիցս փորձել է կանգնեցնել պատերազմը, և ամեն անգամ դա տեղի չի ունեցել Ադրբեջանի պատճառով, ոչ թե Հայաստանի»,- եզրափակեց Ռուբինյանը:
13:46 - 11 օգոստոսի, 2021
 Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը հանգամանալից քննարկել են տարածաշրջանին վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, մասնավորապես, գերիների վերադարձի խնդրին և տարածաշրջանային ճանապարհների վերագործարկմանը: Քննարկվել են նաև տնտեսության և պաշտպանության ոլորտներում երկկողմ համագործակցության ընթացիկ և հեռանկարային հարցերը: Տարածաշրջանում տիրող իրավիճակի համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է խաղաղության և կայունության պահպանության առումով ՌԴ առանցքային դերակատարումը: Կողմերը շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարևորությունը:
18:41 - 22 հուլիսի, 2021
Մենք պետք է գնանք փոխզիջումներ գտնելու ճանապարհով. Պուտինը՝ Ալիևին |armenpress.am|

Մենք պետք է գնանք փոխզիջումներ գտնելու ճանապարհով. Պուտինը՝ Ալիևին |armenpress.am|

armenpress.am: Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: ՌԴ նախագահ Պուտինը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարին տարածաշրջանային կարգավորման հարցում «փոխզիջումային լուծումներ գտնելու համար»՝ շեշտելով, որ «եթե ուզում ենք կարգավորում, ապա պետք է գնանք փոխզիջումային լուծումներ գտնելու ճանապարհով»: Այս մասին հայտնել է Կրեմլի պաշտոնական կայքը։ «Անշուշտ, ամենակարևոր հարցերից մեկը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարգավորումը: Գիտեմ, որ դուք, բնականաբար, շատ մեծ ուշադրություն և կարևորություն եք տալիս այդ հարցին, և ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ փոխզիջումային լուծումներ գտնելու համար: Դրանք միշտ ամենաբարդն են, բայց եթե մենք ուզում ենք կարգավորում, ապա պետք է գնանք այդ ճանապարհով: Մինչ այժմ մեզ հաջողվել է դա անել, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ», - ասել է Ռուսաստանի նախագահը:
21:11 - 20 հուլիսի, 2021
Բայդենն ու Պուտինը քննարկել են Ռուսաստանից իրականացվող հաքերային հարձակումների համատեղ հակազդեցության հնարավորությունը |azatutyun.am|

Բայդենն ու Պուտինը քննարկել են Ռուսաստանից իրականացվող հաքերային հարձակումների համատեղ հակազդեցության հնարավորությունը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենն ու Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը ուրբաթ երեկոյան կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ռուսաստանի տարածքում գործող հաքերային խմբավորումների կողմից ամերիկյան ընկերությունների դեմ իրականացվող հարձակումների թեման։ Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Բայդենը կոչ է արել իր ռուսաստանցի պաշտոնակցին գործուն միջոցներ ձեռնարկել ռուսաստանցի այն հաքերային խմբավորումների դեմ, որոնք ներթափանցում են ամերիկյան մասնավոր ընկերությունների ներքին ցանցեր, վերահսկողություն սահմանում դրանց հանդեպ և այդ ցանցերի բնականոն աշխատանքը վերականգնելու դիմաց փրկագին են պահանջում։ «Ես հստակորեն ասել եմ Ռուսաստանի նախագահին։ Մեր ակնկալիքը հետևյալն է՝ եթե հաքերային հարձակումները անգամ ուղղորդված չեն պետության կողմից սակայն կատարվում են Ռուսաստանի տարածքից, միևնույն է, ռուսաստանյան պաշտոնական մարմինները, ամերիկյան կողմից ստացված բավարար տեղեկատվության հիման վրա, պետք է հստակ քայլեր ձեռնարկեն», - հայտարարել է Բայդենը։ Կրեմլի հաղորդագրության համաձայն, սակայն, վերջին մեկ ամսում հաքերային հարձակումների հարցով ամերիկյան իրավապահ համակարգից որևէ դիմում Մոսկվայում չի ստացվել։ «Չնայած դրան ռուսական կողմը պատրաստ է այս հարցում համագործակցել Վաշինգտոնի հետ «տվյալների փոխանակման հատուկ խողովակների կիրառմամբ և առանց հարցը քաղաքականացնելու», - նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ։
18:35 - 10 հուլիսի, 2021
Երկկողմ հարաբերություններ, Ղարաբաղ, սահմանային իրավիճակ, գերիների վերադարձ. Կրեմլում կայացել է Պուտինի և Փաշինյանի հանդիպումը

Երկկողմ հարաբերություններ, Ղարաբաղ, սահմանային իրավիճակ, գերիների վերադարձ. Կրեմլում կայացել է Պուտինի և Փաշինյանի հանդիպումը

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կրեմլում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով Նիկոլ Փաշինյանին` Վլադիմիր Պուտինը նշել է. «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, ուրախ եմ Ձեզ հանդիպելու հնարավորության համար, խոսելու այն հարցերի շուրջ, որոնք մեզ համար հետաքրքրություն են ներկայացնում: Ինչպես նաև ցանկանում եմ արդեն անձամբ շնորհավորել Ձեզ ընտրությունների արդյունքների կապակցությամբ: Կարծում եմ` դա կարևոր է բոլորի, առաջին հերթին՝ Հայաստանի, հայ ժողովրդի համար, նկատի ունենալով այն, որ նման դժվար, սուր հարցերը կարելի է լուծել միայն արդյունավետ աշխատանքի հնարավորության դեպքում, ինչի համար ամենակարևորը ժողովրդի վստահությունն ունենալն է: Այն Դուք ունեք, դա ցույց տվեցին ընտրությունների արդյունքները, ինչը շատ կարևոր է, իրականում դա ամենագլխավորն է: Երկրի համար նման դժվարին պահերին դա ամենակարևոր պայմանն է հետագա զարգացման: Դրա համար ես անկեղծորեն Ձեզ շնորհավորում եմ: Հույս ունեմ, որ այսօր կկարողանանք ֆորմալ և ոչ ֆորմալ ձևաչափով` աշխատանքային ճաշի շրջանակում, խոսել բոլոր հարցերի շուրջ, որոնք մենք մանրամասն քննարկել ենք վերջին ժամանակներս և որոնք մեր որոշումների կարիքն ունեն»: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանն ասել է. «Շնորհակալություն հարգելի Վլադիմիր Վլադիմիրի: Թույլ տվեք առաջին հերթին ևս մեկ անգամ իմ ցավակցությունները հայտնել Կամչատկայում ինքնաթիռի կործանման կապակցությամբ, զորակցությունս փոխանցել զոհերի բարեկամներին ու հարազատներին: Շնորհակալություն հրավերի և շնորհավորանքների համար, սա իսկապես շատ կարևոր առիթ է` քննարկելու մեր հարաբերությունների բոլոր հարցերը: Ընթացիկ տարում սա արդեն մեր երրորդ հանդիպումն է այստեղ, ինչը բնութագրում է մեր պետությունների հարաբերությունների դինամիկան: Բայց, ցավոք, վերջին ժամանակներս մենք հաճախ քննարկում ենք անվտանգության հետ կապված հարցեր, որովհետև մեր տարածաշրջանում ոչ կայուն իրավիճակ է: Իհարկե, բոլորը գիտեն 44-օրյա պատերազմի ընթացքում հրադադարի հասնելու գործում Ձեր անձնական և Ռուսաստանի Դաշնության ջանքերի մասին: Պետք է ասեմ, որ ռուս խաղաղապահների տեղակայումից հետո, ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայուն է, սակայն ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս անկայունության, անհանգստության ինչ-որ օջախներ: Եվ այսօր ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել գնահատականներով, կարծիքներով, թե ինչու և ինչպես է դա տեղի ունենում: Նաև ոչ կայուն իրավիճակ է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին: Դրա հետ կապված մենք ոչ մեկ անգամ ենք խոսել, և ցանկանում եմ նշել, որ այստեղ նույնպես մենք, ցավոք, վերջին երկու ամիսների ընթացքում ունենք մշտական անհանգստության օջախ: Հույս ունեմ, որ այս հարցով մեզ կհաջողվի «ճշգրտել ժամերը»: Պետք է տեղեկացնեմ, որ մինչ այժմ ամբողջությամբ լուծված չէ ռազմագերիների հարցը, սակայն ի ուրախություն մեզ այստեղ առանց ուրախ լուրերի իրավիճակ չէ, քանի որ մի քանի օր առաջ 15 ռազմագերիներ վերադարձվեցին հայրենիք: Ցանկանում եմ դրանում ընդգծել Ձեր անձնական դերակատարությունը և շնորհակալություն հայտնել: Մենք հունիսի 24-ի մեր հեռախոսազրույցի ընթացքում այդ թեման քննարկել ենք, և մեկ շաբաթ անց մեր 15 հայրենակիցները վերադարձան հայրենիք: Պետք է ասեմ, որ լավ նորություններ ունենք նաև տնտեսության ոլորտում: Հույս ունեմ հիշում եք, որ 2019 թվականին մենք Երևանում քննարկել էինք «Հարավկովկասյան երկաթուղիների» գործունեության հետ կապված հարցեր: Պետք է ասեմ, որ այսօր Հայաստանում ամբողջ թափով ընթանում է երկաթուղային շարժակազմի թարմացում, ինչը շատ լավ նորություն է, քանի որ իրականացվում է մեծ ներդրումային ծրագիր: Պետք է ասեմ, որ կորոնավիրուսային տարվանից հետո ընթացիկ տարում նաև աճում է Հայաստանից Ռուսաստան արտահանումը: Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանին «Սպուտնիկ V» պատվաստանյութ մատակարարելու համար, արդեն ստացել ենք ավելի քան 100 հազար դեղաչափ և, փառք Աստծո, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում բավականին լավ է: Այդ ֆոնին արդեն նկատվում է դեպի Հայաստան ռուս զբոսաշրջիկների հոսք, ինչը շատ լավ նորություն է: Եվ հույս ունեմ, որ այսօր կհասցնենք քննարկել մեր երկկողմ հարաբերությունների բոլոր հարցերը, ընտրություններից հետո և մեր երկրի կյանքի նոր փուլից առաջ «ճշգրտել ժամերը»:         
09:04 - 08 հուլիսի, 2021
Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում. Պեսկով |tert.am|

Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում. Պեսկով |tert.am|

tert.am: ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում: Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:Լրագրողները Կրեմլի ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել են հայկական ԶԼՄ-ների այն հրապարակումների վրա, որ հանդիպմանը երկու երկրների ղեկավարները իբր կարող են դիտարկել ՀՀ սահմանին ռուս խաղաղապահներ տեղակայելու տարբերակներ և ստորագրել համապատասխան փաստաթուղթ:«Այս հաղորդագրությունն իրականությանը չի համապատասխանում: Իհարկե, կքննարկվի Ղարաբաղը, կքննարկվեն այնտեղ տեղակայված ռուս զինվորականները և ընդհանրապես երկկողմ հարաբերությունները: Բայց որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում», - ասել է Պեսկովը` պատասխանելով տեղեկատվությունը մեկնաբանելու խնդրանքին:
13:49 - 07 հուլիսի, 2021
Վլադիմիր Պուտինը վավերացրել է ՌԴ Ազգային անվտանգության ռազմավարությունը
 |azatutyun.am|

Վլադիմիր Պուտինը վավերացրել է ՌԴ Ազգային անվտանգության ռազմավարությունը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր արձակել է Ազգային անվտանգության ռազմավարությունը վավերացնելու հրամանագիրը: Փաստաթուղթն այսօրվանից ուժի մեջ է մտել: «Այս ռազմավարության իրագործումը նպաստելու է Ռուսաստանի ժողովրդի անվտանգությանը, մարդկային կապիտալի զարգացմանը, կենսամակարդակի և բարեկեցության աճին, երկրի պաշտպանունակությանը, ռուսաստանյան հասարակության միասնությանը և համախմբվածությանը, ազգային նպատակների իրականացմանը, մրցունակության և Ռուսաստանի Դաշնության միջազգային վարկի ամրապնդմանը»,- ասվում է փաստաթղթի ներածական մասում:   Ռուսաստանի Ազգային անվտանգության ռազմավարությունը պարբերաբար փոփոխվող փաստաթուղթ է, որը հաշվի է առնում աշխարհում և Ռուսաստանում տեղի ունեցող անվտանգային, քաղաքական, տնտեսական և սոցիալական հիմնական միտումները: Նախորդ անգամ այն հաստատվել է 2015 թվականին: Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ասել է, որ փաստաթղթի այս նոր տարբերակի մշակումը մոտ մեկ տարի է տևել:
16:30 - 03 հուլիսի, 2021
Պուտինը և Մակրոնը պատրաստակամություն են հայտնել համակարգել ԼՂ հարցի կարգավորման տարբեր ասպեկտներ |armenpress.am|

Պուտինը և Մակրոնը պատրաստակամություն են հայտնել համակարգել ԼՂ հարցի կարգավորման տարբեր ասպեկտներ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը: Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքի մասին: Նշվել է, որ տարածաշրջանում իրավիճակը մնում է կայուն՝ հիմնականում ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ։ Ստեղծվել են նախադրյալներ տնտեսական բնականոն գործունեության հաստատման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար։ Ռուսաստանի նախագահն ուշադրություն է հրավիրել եվրոպական գործընկերների, մասնավորապես, Ֆրանսիայի ավելի ակտիվ ներգրավվածության պատրաստակամությանը այն շրջանների բնակչության հումանիտար խնդիրների լուծմանը, որոնք տուժել են մարտական գործողություններից:  Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել համակարգելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով:
21:54 - 02 հուլիսի, 2021