ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Ռուսաստանը հայտարարել է, որ միջուկային զենք կրելու կարողություն ունեցող երկու ռմբակոծիչ է տեղափոխել արևելք

Ռուսաստանը հայտարարել է, որ միջուկային զենք կրելու կարողություն ունեցող երկու ռմբակոծիչ է տեղափոխել արևելք

Ռուսաստանը հայտարարել է, որ միջուկային զենք կրելու կարողություն ունեցող երկու ռմբակոծիչ է տեղափոխել երկրի արևելյան շրջան։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարել է, որ «Տու-160» ռմբակոծիչները 8 ժամում ավելի քան 6 հազար կիլոմետր ճանապարհ են անցել Սարատովում իրենց տեղակայման բազայից մինչև Անադիր։ Այս գերձայնային ինքնաթիռները կարող են կրել մինչև 12 կարճ հեռահարության միջուկային հրթիռներ և թռչել 12 հազար կիլոմետր առանց լիցքավորման: Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ առաքելությունը մաս է կազմում մարտավարական զորավարժության, որը կտևի մինչև շաբաթվա վերջ: Զորավարժության նպատակը ինքնաթիռների տեղակայման վայրից միչև նշանակետ անհրաժեշտ պարագաների տեղափոխումն է։
06:12 - 15 օգոստոսի, 2019
Մոսկվայում բազմամարդ հանրահավաք է անցկացվել, հարյուրավոր քաղաքացիներ բերման են ենթարկվել |azatutyun.am|

Մոսկվայում բազմամարդ հանրահավաք է անցկացվել, հարյուրավոր քաղաքացիներ բերման են ենթարկվել |azatutyun.am|

azatutyun.am: Անկախ դիտորդների տվյալներով Մոսկվայում օգոստոսի 10-ին անցկացված հանրահավաքին մինչև 60000 մարդ է մասնակցել։ Ոստիկանությունը, մինչդեռ, պնդում է, որ ցուցարարների թիվը չի անցել 20,000-ից։ 2011թ․-ից ի վեր Մոսկվայում անցկացվող այս ամենաբազմամարդ հանրահավաքով ընդդիմադիրները պահանջում էին թույլ տալ անկախ թեկնածուներին մասնակցել Մոսկվայի դումայի առաջիկա ընտրություններին։ Հանրահավաքը պաշտոնապես արտոնված էր քաղաքային իշխանությունների կողմից, սակայն հարյուրավոր ցուցարարներ հավաքվել էին նաև քաղաքի այլ հատվածներում, նրանցից շատերը՝ Ռուսաստանի նախագահի նստավայրի մոտ, ինչին հակազդելով՝ ոստիկանները բերման են ենթարկել 256 քաղաքացու։ Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը շաբաթներ առաջ հրաժարվել է գրանցել մի խումբ ընդդիմադիրների թեկնածությունը սեպտեմբերի 8-ին անցկացվելիք Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում, ինչը բողոքի աննախադեպ ալիք է բարձրացրել։ Օգոստոսի 10-ին ոստիկանությունը նաև 79 քաղաքացու բերման է ենթարկել Սանկտ Պետերբուրգում, 13-ին՝ Դոնի Ռոստովում, 2 հոգու՝ Բրյանսկում, ևս 2-ին՝ Սիկտիվկարում, որտեղ, ի նշան մոսկովյան հանրահավաքի հետ համերաշխության, նույնպես հանրահավաքներ են անցկացվել։ Անկախ թեկնածուների գրանցման պահանջով Մոսկվայում անցած շաբաթներին բողոքի մարդաշատ ցույցեր են տեղի ունեցել, որոնք, սակայն, ավարտվել են հարյուրավոր ձերբակալություններով և ոստիկանական բիրտ ուժի գործադրմամբ մարդկանց ցրելով։
09:24 - 11 օգոստոսի, 2019
Ռուսաստանում ակցիաներ են անցկացվում՝ ի աջակցություն արդար ընտրությունների |azatutyun.am|

Ռուսաստանում ակցիաներ են անցկացվում՝ ի աջակցություն արդար ընտրությունների |azatutyun.am|

azatutyun.am։ Ռուսաստանի տարբեր շրջաններում այսօր ակցիաներ են անցկացվում՝ ի աջակցություն արդար ընտրությունների: Արտոնված ցույցեր կկազմակերպվեն Մոսկվայում և Խաբարովսկում, մի շարք խոշոր քաղաքներում կանցկացվեն միանձնյա ակցիաներ։ Ուշադրության կենտրոնում է հատկապես Մոսկվայի հանրահավաքը, որին տարբեր գնահատականներով կարող է մասնակցել մինչև 100 հազար մարդ: Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը շաբաթներ առաջ հրաժարվել է գրանցել մի խումբ ընդդիմադիրների թեկնածությունը սեպտեմբերի 8-ին անցկացվելիք Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում, ինչը բողոքի աննախադեպ ալիք է բարձրացրել։ Անկախ թեկնածուների գրանցման պահանջով Մոսկվայում անցած շաբաթներին բողոքի մարդաշատ ցույցեր են տեղի ունեցել, որոնք, սակայն, ավարտվել են հարյուրավոր ձերբակալություններով և ոստիկանական բիրտ ուժի գործադրմամբ մարդկանց ցրելով։
10:57 - 10 օգոստոսի, 2019
Ռեփփեր Օքսիմիրոնը կոչ է անում մասնակցել օգոստոսի 10-ին Սախարովի պողոտայում կայանալիք հանրահավաքին

Ռեփփեր Օքսիմիրոնը կոչ է անում մասնակցել օգոստոսի 10-ին Սախարովի պողոտայում կայանալիք հանրահավաքին

Հայտնի ռուսաստանցի ռեփփեր Օքսիմիրոնը (Oxxxymiron) իր 2,5 միլիոն հետևորդ ունեցող ինստագրամյան էջում գրառում է արել՝ կոչ անելով գալ օգոստոսի 10-ին Սախարովի պողոտայում կայանալիք հանրահավաքին։ Հիշեցնենք, որ հանրահավաքը արտոնված է ու համաձայնեցված իշխանությունների հետ և հայտարարված է՝ ի պաշտպանություն ազատ ընտրությունների ու հուլիսի 27-ի հանրահավաքից հետո հարուցված քրեական գործերի փակմանը։ Օքսիմիրոնն պատրաստվում է անձամբ մասնակցել հանրահավաքի։ «Հնարավոր է՝ ձեր, ինչպես և ինձ համար, սա կլինի կյանքում առաջին հանրահավաքը», - ասում է երաժիշտը՝ դիմելով իր հետևորդներին։ Ավելի վաղ հանրահավաքի մասնակցության կոչ է արել Յուրի Դուդը։ Դուդի հրապարակմանն արձագանքել է New York Rangers հոկեյի թիմի հարձակվող Արտեմիյ Պանարինը՝ գրելով Սատարում եմ։ Հանրահավաքին մասնակցելու կոչով է հանդես եկել նաև հայտնի լրագրոց Լեոնիդ Պարֆյոնովը․ «Ես գնում եմ, ելույթով հանդես եմ գալու ու կոչ եմ անում բոլորին միանալ», - գրել է նա։
13:48 - 09 օգոստոսի, 2019
Զելենսկին Պուտինին հորդորել է ներազդել Դոնբասի անջատականների վրա |azatutyun.am|

Զելենսկին Պուտինին հորդորել է ներազդել Դոնբասի անջատականների վրա |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և հորդորել ներազդել Դոնբասի ռուսամետ անջատականների վրա՝ կանխելու համար բռնությունները: Հեռախոսազրույցի մասին անձամբ հայտնել է Զելենսկին՝ ուկրաինական բանակի հրամանատարության հետ կայացած խորհրդակցությունից հետո: Խորհրդակցությունը հրավիրվել էր շփան գծում իրավիճակի հերթական սրացման հետ կապված: Երեկ ռուսամետ անջատականների գնդակոծությունների հետևանքով ուկրաինացի 4 զինծառայող է զոհվել: «Ես անհապաղ զանգել եմ Պուտինին: Ես նրան ասել եմ, որ դա չի մոտեցնում մեզ խաղաղությանը: Ես խնդրել եմ, որ նա ներազդի մյուս կողմի վրա, որպեսզի նրանք դադարեցնեն մեր մարդկանց սպանությունները», - այսօր կայացած ճեպազրույցում ասել է Զելենսկին՝ հավելելով, թե Պուտինը խոստացել է որոշ քայլեր ձեռնարկել: Ուկրաինայի նախագահը նաև ասել է, որ իրավիճակի սրացման պատճառով հնարավոր է հետաձգի իր այցը Թուրքիա: Նա հայտնել է, որ Դոնբասի հարցով բանակցություններ են նախատեսվում Ֆրանսիայի նախագահ Էմանույել Մակրոնի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Հուլիսի 21-ին Ուկրաինայի արևելքում հերթական հրադադարն էր հայտարարվել, բայց կրակոցները չեն դադարել: Կողմերը միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ:  
10:38 - 07 օգոստոսի, 2019
Սիբիրյան հրդեհները կշարունակվեն մինչև աշնան անձրևները |panarmenin.net|

Սիբիրյան հրդեհները կշարունակվեն մինչև աշնան անձրևները |panarmenin.net|

panarmenian.net։ Սիբիրում և Հեռավոր Արևելքում մոլեգնող հրդեհները, չնայած մի քանի գերատեսչությունների և կամավորների համատեղ գործողություններին, հազիվ թե հնարավոր լինի մարել մինչև ամռան ավարտը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահին կից Մարդու իրավունքների խորհրդի բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Գրիգորի Կուկսինը, գրում է «Իզվեստիան»: Ըստ ՌԴ ԱԻՆ-ի, դեռևս 470 օջախ ակտիվ է: Ծուխը ծածկել է հարյուրավոր բնակավայրեր 5 տարածաշրջաններում: Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տվել հատուկ միջոցներ ձեռնարկել: Բնապահպաններն ասում են, որ տարերքին հնարավոր կլինի հաղթել միայն աշնան անձրևների մեկնարկի հետ, իսկ առայժմ այդպիսիք չեն սպասվում: Ռազմական օդաչուները մարել են կրակն անվերահսկվող տարածման 1,1 մլն հա ընդհանուր տարածքից 450 հազարում: Կրասնոյարսկի երկրամասում և Իրկուտսկի շրջանում մարվել է 116 մեծ հրդեհ: Աշխատանքներում ընդգրկված են Իլ-76-ն ու Մի-8 ուղղաթիռները:
10:07 - 05 օգոստոսի, 2019
Մոսկվայում ծեծել են ցուցարարներին, 1000-ին բերման ենթարկել |panarmenian.net|

Մոսկվայում ծեծել են ցուցարարներին, 1000-ին բերման ենթարկել |panarmenian.net|

panarmenian.net: Օգոստոսի 3-ին Մոսկվայում տասնյակ հազարավոր ընդդիմադիր ակտիվիստների մասնակցությամբ տեղի ունեցած բողոքի գործողությունների ընթացքում ավելի քան 1000 մարդ է բերման ենթարկել, հայտնել են ռուսաստանյան ԶԼՄ-ները։ Ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ և բռնություն է գործադրվել՝ հիմնականում ծեծել են մահակներով: Իշխանությունը նախազգուշացրել էր, որ ձեռնարկելու է «բոլոր անհրաժեշտ միջոցները չարտոնված հանրահավաքը կասեցնելու համար»։ Սա սեպտեմբերի 8-ին կայանալիք Մոսկվայի դումայի ընտրություններում ընդդիմության թեկնածուներին չգրանցելու որոշման դեմ բողոքի երկրորդ զանգվածային գործողությունն էր, նախորդը տեղի էր ունեցել հուլիսի 27-ին, որի ընթացքում բերման էր ենթարկվել ավելի քան 1300 մասնակից: Ավելի ուշ Եվրոպական միությունը, ԵՄ առանձին երկրներ և մի շարք միջազգային կառույցներ ցուցարարների նկատմամբ բռնությունը դատապարտող հայտարարություններ են տարածել՝ որակելով ՌԴ իշխանությունների այս գործողությունները որպես ընդդիմությանը լռեցնելու փորձ: Վերջիններս պահանջել են նաև ազատել բերման ենթարկվածներին:
07:43 - 05 օգոստոսի, 2019
Մոսկվան պատրաստվում է բողոքի նոր ակցիաների |panarmenian.net|

Մոսկվան պատրաստվում է բողոքի նոր ակցիաների |panarmenian.net|

panarmenian.net: ՌԴ-ում ընդդիմությունն օգոստոսի 3-ին նոր բողոքի ակցիաներ է մտադիր անցկացնել Մոսկվայում՝ ի պաշտպանություն անկախ թեկնածուների, որոնց թույլ չեն տվել մասնակցել Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին: Մասնավորապես, նաև չհամաձայնեցված ակցիա է նախատեսված որպես բողոք հուլիսի 27-ի ցույցի մասնակիցների ձերբակալությունների դեմ: Մայրաքաղաքի իշխանություններն ամեն ինչ անում են նախատեսված ցույցերը տապալելու համար: Մոսկվայի որոշ շրջանների ղեկավար մարմինները խորհուրդ են տալիս տեղի ձեռնարկություններին անվտանգության սպառիչ միջոցներ ձեռնարկել՝ նույնիսկ դադարեցնելով աշխատանքը, հայտնել է Դոժդ հեռուստաալիքը: Պաշտոնյաները նման միջոցները բացատրում են հուլիսի 27-ի ցույցերից հետո ձեռնարկատերերի բազմաթիվ բողոքներով նյութական վնասի մասին: Մոտ վեց տասնյակ ընդդիմադիր գործչի Մոսկվայի ընտրական հանձնաժողովը հրաժարվել է գրանցել սեպտեմբերի 8-ին կայանալիք քաղաքային դումայի ընտրություններին որպես թեկնածու։ Նրանց աջակիցների ստորագրությունների մի մասը անվավեր են ճանաչվել։ Չգրանցված թեկնածուների աջակիցները հուլիսի 20-ին և 27-ին Մոսկվայում բազմամարդ բողոքի ակցիա էին կազմակերպել, որին մասնակցել է շուրջ 30 հազար մարդ. սա վերջին տարիների ամենամարդաշատ ակցիան էր։
09:51 - 03 օգոստոսի, 2019
ՌԴ Քննչական կոմիտեն Խաչատուրյան քույրերի հոր դեմ հետմահու քրեական գործ չի հարուցել |tert.am|

ՌԴ Քննչական կոմիտեն Խաչատուրյան քույրերի հոր դեմ հետմահու քրեական գործ չի հարուցել |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն հետմահու քրեական գործ չի հարուցի Միխայիլ Խաչատուրյանի դեմ, որի սպանության համար մեղադրվում են նրա երեք դուստրերը: Այս մասին РИА Новости-ին հայտնել է փաստաբան Ալեքսեյ Պարշինը: Նրա խոսքով՝ նախ քննիչը պետք է Խաչատուրյանի մահվան վերաբերյալ հետմահու քրեական գործ հարուցելուց հրաժարվելու վերաբերյալ որոշում կայացնի: «Այդ որոշումը վերականգնողական չէ, քանի որ դրանում թվարկված են հանցանքներ, որոնք նա գործել է որպես արձանագրված փաստ»,- ասել է փաստաբանը: Պարշինը նշել է, որ եթե հարազատները համաձայն չլինեն նման որոշման հետ, ապա գործն ամեն դեպքում կհարուցվի հանգուցյալի անմեղությունն ապացուցելու համար: Հիշեցնենք, որ Մոսկվայում անցյալ տարի սպանված 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ որոշվում էր հետմահու քրեական գործ հարուցելու հարցը՝ «Խոշտանգումներ», «Սեռական բնույթի բռնի գործողություններ», «Սեռական բնույթի գործողությունների դրդում» հոդվածներով: Քննիչները ենթադրում էին, որ տղամարդու պահվածքը կարող էր նրա սպանության դրդապատճառ դառնալ: Հունիսին ՌԴ Քննչական կոմիտեն քույրերի դեմ վերջնական խմբագրմամբ մեղադրանք էր ներկայացրել՝ «Նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից իրականացված սպանություն» հոդվածով: Այս հոդվածով նրանց սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:
11:26 - 02 օգոստոսի, 2019