ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն (Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպություն) 1973-ին հիմնված տարածաշրջանի անվտանգության խոշորագույն կազմակերպություն է, որը ներառում է 57 պետություններ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից եւ Հյուսիսային Ամերիկայից։ Կազմակերպության գլխամասը գտնվում է Վիեննայում, ունի 550 աշխատակից։ ԵԱՀԿ-ը կոչված է կանխելու ծագող հակամարտությունները տարածաշրջանում։

Հայաստանը ԵԱՀԿ անդամ պետություն է 1992 թվականի հունվարի 30-ից։

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ առաքելությունը փետրվարի 6-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում, հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա), ինչպես նաև ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա): Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա): Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
09:27 - 06 փետրվարի, 2020
ԵԱՀԿ-ն հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու արցախա- ադրբեջանական շփման գծում

ԵԱՀԿ-ն հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու արցախա- ադրբեջանական շփման գծում

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ առաքելությունը փետրվարի 6-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա), ինչպես նաև ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա): Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա): Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։
06:39 - 05 փետրվարի, 2020
Ամբողջացնել տարածքներ զիջելուց հրաժարվելու տրամաբանությունը․ Սասնա Ծռեր

Ամբողջացնել տարածքներ զիջելուց հրաժարվելու տրամաբանությունը․ Սասնա Ծռեր

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ամբողջացնել տարածքներ զիջելուց հրաժարվելու տրամաբանությունը Այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների որոշ դրույթների մեկնաբանությունների կատարման կամ բանակցություններին Արցախի մասնակցության վերաբերյալ պայմանները, որ առաջադրում է գործող իշխանությունը, ընդամենը խիստ կասկածելի մարտավարական հնարքներ են: Այդ հնարքները միգուցե որոշակի ժամանակ շահելու հնարավորություն կտան, սակայն երևույթը ռազմավարական առումով էլ ավելի կխորացնի ճգնաժամը և հավելյալ մարտահրավերներ կառաջացնի Հայաստանի (Արցախը ներառյալ) համար: Մասնավորապես, արդեն տեսնում ենք, թե ինչպես է հանուն Արցախի մասնակցության պաշտոնական Երևանի խրախուսմամբ տեղի ունեցող Արցախի հավելյալ սուբյեկտացումը Մոսկվան օգտագործում այն Հայաստանից պոկելու և աբխազացնելու նպատակով: Վերը նշվածի հաշվառմամբ, Արցախի հարցով բանակցությունների հետ կապված գործող իշխանությանն առաջադրում ենք հետևյալ հարցերն ու պահանջները. 1) Գործող իշխանության օրոք ինչ հարցեր են քննարկվել բանակցությունների ընթացքում և ինչպայմանավորվածություններ են ձեռք բերվել: 2) Բանակցությունների նախապայման դարձնել 2016 թ. Ապրիլյան պատերազմի հետևանքով կորցրած 18 դիրքերի և տարածքների վերադարձը՝ մինչ այդ եղած վիճակը վերականգնելու նպատակով: Ադրբեջանը պետք է պատասխան տա և հատուցի պատերազմ հրահրելու և հրադադարի գիծը խախտելու համար: 3) Բացահայտել նախորդ ռեժիմների վարած բանակցությունների բովանդակությունը, այդ թվում՝ նրանց դավաճանական քայլերը և համաձայնությունները (որոնց մասին բարձրաձայնում է նաև գործող իշխանությունը): Մասնավորապես, թե ինչպես է Սերժ Սարգսյանը համաձայնել և փորձել հանձնել 5 կամ 7 շրջաններ: Այդ բացահայտումը ցույց կտա, թե ինչպես տեղի ունեցավ Ապրիլյան պայմանավորված պատերազմը և թե ինչու տեղի ունեցավ Սասնա Ծռերի ապստամբությունը: 4) Ամբողջացնել գործող իշխանության՝ տարածքներ զիջելուց հրաժարվելու տրամաբանությունը: Այդ համատեքստում հրաժարվել Արցախի ինքնորոշման հայեցակետի վրա հիմնված ռազմավարությունից, քանի որ այն բազմաթիվ առումներով խիստ խոցելի է, ըստ էության հաստատում է Ադրբեջանի գոյություն չունեցող տարածքային ամբողջականությունը, որից հետո արդեն ստորադասվում է դրան, ինչի պատճառով գործնականորեն զրոյացնում է միջազգային-իրավական տեսակետից Արցախի ինքնորոշումը հիմնավորելու հնարավորությունը: Բնականաբար՝ հարկ կլինի նաև պաշտոնապես հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից, քանի որ դրանք հենց տարածքներ զիջելու նպատակ են հետապնդում և, ըստ էության, արդեն գործնականորեն մերժվել են ՀՀ ներկայիս մոտեցումներով: 5) Փոխարենը հայտարարել Հայաստանի Հանրապետության իրավահաջորդության մասին և որդեգրել նրա բռնազավթված տարածքն ազատագրելու հայեցակետի վրա հիմնված ռազմավարություն, որի հիմքերը լիուլի բավարար են միջազգային-իրավական տեսակետից Արցախի նկատմամբ Հայաստանի Հանրապետության տիտղոսը և իրավազորությունը վերահաստատելու համար: «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարություն 3 փետրվար 2020 թ., Երևան»
14:49 - 03 փետրվարի, 2020
ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի շփման գծում

ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի շփման գծում

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հունվարի 16-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Միխայիլ Օլարուն (Մոլդովա): Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա): Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։
08:02 - 15 հունվարի, 2020
Քրիստինե Գրիգորյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր |armenpress.am|

Քրիստինե Գրիգորյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր |armenpress.am|

armenpress.am: Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 27-ին հանդիպել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հիմնադրման 15-ամյակին նվիրված բարձրաստիճան գիտաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Գիսլադոտիրի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոխնախարարը բարձր է գնահատել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ համգործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման համատեքստում՝ այն որակելով հուսալի և արդյունավետ: Գրասենյակի տնօրեն Գիսլադոտիրը ողջունել է Հայաստանում իրականացվող բարեփոխումները և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի աջակցության պատրաստակամությունն է հայտնել մի շարք ուղղություներով: Քրիստիննե Գրիգորյանը տեղեկացրել է, որ Հայաստանը ներկայում գտնվում է բարեփոխումների կարևոր փուլում. հաստատվել են ռազմավարություններ դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում, իսկ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նախագիծը մշակման վերջնական փուլում է: Փոխնախարարը հակիրճ ներկայացրել է նշված երեք ոլորտներում իրականացվող և իրականացվելիք հիմնական միջոցառումները՝ ուղղված սահմանադրական բարեփոխումներին, էլեկտրոնային արդարադատության գործիքների ներդրմանը, դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը, դատավորների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների բարեվարքության ստուգմանը, ինչպես նաև հակակոռուպցիոն մարմինների ստեղծմանը, հակակոռուպցիոն կրթությանը, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելմանը, երեխաների իրավունքների պաշտպանությանը և այլն: Բարեփոխումներին միտված բոլոր կարևոր օրենսդրական նախաձեռնությունների մշակման հարցում շեշտվել է Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցության կարևորությունը: Հանդիպման ավարտին համագործակցությունը զարգացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:  
14:00 - 27 նոյեմբերի, 2019
ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը հուսով Է, որ Վրաստանում իրադրությունը կկարգավորվի երկխոսության միջոցով |armenpress.am|

ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը հուսով Է, որ Վրաստանում իրադրությունը կկարգավորվի երկխոսության միջոցով |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը հայտարարել Է, որ անհանգստացած Է Վրաստանում տիրող իրադրությունից եւ հուսով Է, որ այն կհաջողվի կարգավորել երկխոսության միջոցով: «Անհանգստությամբ եմ հետեւում Վրաստանի իրադրությանը: Հուսով եմ, որ բոլոր կողմերը կկարողանան երաշխավորել խաղաղ բողոքը եւ առաջ շարժվել երկխոսության եւ օրենքի հարգման շնորհիվ»,- գրել Է Գրեմինգերը Twitter-ում: Թբիլիսիում խորհրդարաի շենքի մոտ կիրակի օրը տեղի Է ունեցել ընդդիմադիրների, ոչ կառավարական եւ հասարակական կազմակերպությունների ու նրանց կողմնակիցների բազմահազարանոց հանրահավաքը: Նոյեմբերի 18-ին ընդդիմադիրները պիկետել են խորհրդարանի շենքը, ավելի ուշ հատուկ նշանակության ուժերը ցրել են հանրահավաքը: Ինչպես հայտնել Է Վրաստանի ՆԳ նախարարությունը, հանրահավաքի ցրման ընթացքում բերման Է ենթարկվել 37 մարդ: Նախարաությունը հավելել Է, որ խոսքը վերաբերում Է այն մարդկանց, որոնք չեն ենթարկվել ոստիկաններին եւ խուլիգանություն են արել: Ակցիայի մասնակիցների ցրման ընթացքում տուժել Է չորս մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան, որոնք հիվանդանոց են տեղափոխվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
06:11 - 19 նոյեմբերի, 2019
ԵԱՀԿ-ն չի ճանաչել Բելառուսում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները |tert.am|

ԵԱՀԿ-ն չի ճանաչել Բելառուսում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները |tert.am|

tert.am։ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները չեն ճանաչել Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի արտահերթ ընտրությունները՝ նշելով, որ դրանք չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Ինչպես փոխանցում է Еuroradio-ն, ԵԱՀԿ դիտորդները ընթացակարգային լուրջ խախտումներ են արձանագրել ձայների հաշվարկի ժամանակ: «Մենք ընդգծել ենք, որ մեծ թվով թեկնածուներ են ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել, սակայն նրանց մասնակցությունը սահմանափակել են: Այդ ընտրությունները ցույց են տվել ժողովրդավարական պարտավորվածությունների պահպանման լիակատար բացակայություն: Երկրում, որտեղ խորհրդարանի լիազորություններն ու անկախությունը սահմանափակ են, վտանգ կա, որ խորհրդարանական ընտրությունները ձևականության կվերածվեն»,- ասվում է ԵԱՀԿ հայտարարության մեջ: Խորհրդարանական արտահերթ ընտրությունները Բելառուսում կայացել են նախօրեին, որի արդյունքով 110 պատգամավոր է ընտրվել, նրանց թվում 11 կոմուսնիստներ, մոտ 90-ը՝ ոչ կուսակցական գործիչներ:
04:54 - 19 նոյեմբերի, 2019
ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին

ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին

Նոյեմբերի 13-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը, ինչպես նաև նրա դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա): Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա): Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
08:50 - 13 նոյեմբերի, 2019
ԵԱՀԿ ղեկավարը համանախագահների հետ քննարկել է ԼՂ կարգավորումը |panarmenian.net|

ԵԱՀԿ ղեկավարը համանախագահների հետ քննարկել է ԼՂ կարգավորումը |panarmenian.net|

panarmenian.net։ ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բրատիսլավայում քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Այդ մասին հայտնում է Սլովակիայի ԱԳՆ-ն: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հանդիպման ժամանակ Լայչակը գոհունակություն է հայտնել առ այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հակամարտության կողմերի հետ միասին շարունակել են լարվածության հետագա նվազմանն ու խաղաղությանը նպաստող մթնոլոտի ստեղծմանն ուղղված միջոցների քննարկումը: Ըստ Լայչակի, Սլովակիան, որպես ԵԱՀԿ նախագահ, առաջիկայում ևս իր նպաստը կբերի այդ հարցում: Հանդիպմանը նաև քննարկվել է նախապատրաստումը դեկտեմբերի 5-6-ին Բրատիսլավայում կայանալիք ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ):
09:19 - 07 նոյեմբերի, 2019
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Բրատիսլավայում՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահի միջնորդությամբ |amerikayidzayn.com|

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Բրատիսլավայում՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահի միջնորդությամբ |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com։ ԵԱՀԿ-ի գործող նախագահի միջնորդությամբ Բրատիսլավայում մոտ ժամանակներս կանցնի Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: Այս մասին ասել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը. «Ես ակնկալում եմ հյուրընկալել երկու արտգործնախարարներին մոտ ժամանակներս Բրատիսլավայում»: Գործող նախագահի խոսքով, նա բարձր է գնահատում նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների կողմից գործադրված ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ. «Այս տարվա ընթացքում մենք դրական նշաններ ենք տեսել, առաջնորդների երկխոսություն, ինչպես նաեւ երկխոսություն նախարարների մակարդակով: Միաժամանակ, գրանցվել են նաեւ մտահոգիչ դրվագներ շփման գծում որոնք հանգեցրեցին մարդկային կորուստների: Սակայն, այժմ իրավիճակը կարծես կայուն է»: Իր կողմից, ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերն ընդգծել է, որ միջնորդներն ի դեմս Մինսկի խմբի համանախագահների շարունակում են ակտիվ ներգրավված լինել բանակցություններում: Լուրջ առաջընթացը սակայն հնարավոր է գրանցել առաջին հերթին պետությունների ղեկավարների քաղաքական որոշման դեպքում. «Անշուշտ, այն դրական տրամադրությունը, դրական դինամիկան, որը մենք տեսանք սեպտեմբերին Դուշանբեում հանդիպման շրջանակներում, դեռեւս չի վերափոխվել իրական առաջընթացի հակամարտության կարգավորման ուղղությամբ»: ԵԱՀԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներն այս շաբաթ քննարկման էին մասնակցել Վաշինգտոնի Վուդրո Վիլսոնի կենտրոնում կազմակերպված համաժողովին: Անդրադառնալով հակամարտությունների կանխարգելման գործում միջազգային կազմակերպությունների դերին, Միրոսլավ Լայչակը հատկապես կարեւորեց քաղաքական որոշումների նշանակությունը. «Քաղաքական որոշումները կայացնում են առաջնորդները, երկրի ղեկավարները, նախարարները: Այս դեպքում է հնարավոր արդյունավետ քննարկում, իսկ եթե դա չկա, ապա քննարկումները դառնում են բյուրոկրատական վարժություններ: Մենք կարող ենք աշխատել դեսպանների մակարդակով, սակայն, քաղաքական որոշումները բոլորովին այլ մակարդակի վրա են»:
07:25 - 24 հոկտեմբերի, 2019
ԵԱՀԿ դիտարկումը Ակնայից դեպի հարավ-արեւելք ընկած հատվածում նորմալ է անցել

ԵԱՀԿ դիտարկումը Ակնայից դեպի հարավ-արեւելք ընկած հատվածում նորմալ է անցել

Հոկտեմբերի 22-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնայից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Միխայիլ Օլարուն (Մոլդովա): Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա): Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
11:56 - 22 հոկտեմբերի, 2019
ԵԱՀԿ-ն հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի շփման գծում

ԵԱՀԿ-ն հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի շփման գծում

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հոկտեմբերի 22-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Ակնայից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Միխայիլ Օլարուն (Մոլդովա): Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա): Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
09:29 - 22 հոկտեմբերի, 2019
ԵԱՀԿ-ի ղեկավարը խոսել Է կազմակերպության գերակայությունների մասին |armenpress.am|

ԵԱՀԿ-ի ղեկավարը խոսել Է կազմակերպության գերակայությունների մասին |armenpress.am|

armenpress.am։ ԶԼՄ-ների ազատությունը եւ լրագրողների անվտանգությունը ԵԱՀԿ-ի գործունեության գերակայությունների թվում են: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է կազմակերպության գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը: «ԶԼՄ-ների ազատությունը եւ լրագրողների անվտանգությունը ԵԱՀԿ-ի գործունեության գերակա բնագավառների թվում են: ԵԱՀԿ-ի՝ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Հառլեմ Դեզիրը, իր մանդատին համապատասխան, ուշադիր հետեւում լրագրողական պրակտիկայի հետ կապված հարցերին»,-ասել Է Լայչակը: Դիվանագետի խոսքով՝ 2018 թվականին ԵԱՀԿ-ի մասնակից պետությունների քաղաքական պարտավորությունները, կազմակերպության Նախարարների խորհրդի՝ Միլանի նիստի որոշումներին համապատասխան, ուժեղացվել են լրագրողների անվտանգության ոլորտում: «Լրագրողների համար անվտանգ միջավայրի ստեղծման եւ նրանց աշխատանքային պարտականությունների կատարման նպատակով ԵԱՀԿ-ի սլովակյան նախագահությունը մասնակից պետությունների եւ քաղաքացիական հասարակության միջեւ երկխոսության համար վերջերս հարթակ Էր տրամադրել մարդկային չափմանը նվիրված խնդիրների կատարման շուրջ խորհրդակցությունում, որը կայացել Է 2019 թվականի սեպտեմբերի 16-27-ին»,- ասել Է ԵԱՀԿ-ի գործող նախագահը:
10:08 - 09 հոկտեմբերի, 2019