Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Պեսկովը Պուտին-Էրդողան առաջիկա հանդիպման վերաբերյալ որոշ մանրամասներ է հայտնել |armenpress.am|

Պեսկովը Պուտին-Էրդողան առաջիկա հանդիպման վերաբերյալ որոշ մանրամասներ է հայտնել |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը որոշ մանրամասներ է հայտնել Պուտին-Էրդողան առաջիկա հանդիպման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Իսկապես, նախապատրաստվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն»,-ասել է նա: Անդրադառնալով նախագահների առաջիկա հանդիպման բովանդակությանը, Պեսկովը նշել է, որ օրակարգը լինելու է շատ լայն։ «Բանակցությունների օրակարգը կլինի ամենալայնը ՝ սկսած երկկողմ հարաբերություններից, և այս հարաբերությունները շատ բազմակողմանի են, նախագահները միշտ այս համատեքստում խոսելու բան ունեն»,-ասել է Պեսկովը: ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ հանդիպմանը անդրադարձ կկատարվի նաև Սիրիային և տարածաշրջանային այլ հակամարտություններին։ Տեղեկության համաձայն՝ Պուտին-Էրդողան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 29-ին:
18:10 - 21 սեպտեմբերի, 2021
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին` Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա» կուսակցության հաղթանակի առթիվ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին` Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա» կուսակցության հաղթանակի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա» կուսակցության հաղթանակի առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Ընտրություններում հաջողությունը կրկին հստակ ու համոզիչ կերպով ցույց տվեց, որ ռուսաստանցիները լայնորեն աջակցում են Ձեր կողմից նախանշված և Ձեր ղեկավարությամբ իրականացվող՝ երկրի առաջընթաց զարգացմանը և բարգավաճմանը, նրա տնտեսության, գիտության, տեխնոլոգիաների և մշակույթի վերելքին, միջազգային ասպարեզում և համաշխարհային քաղաքականության մեջ Ռուսաստանի դիրքերի հետագա ամրապնդմանն ուղղված անշեղ կուրսին: Վստահ եմ, որ նոր գումարման Պետդուման առաջիկա տարիները կնշանավորի դինամիկ և արդյունավետ օրենսդրական աշխատանքով՝ հանուն պետականաշինության ընթացքում կարևորագույն քաղաքական և սոցիալ-տնտեսական խնդիրների հաջող լուծման, միջազգային խաղաղության, անվտանգության և համագործակցության ամրապնդման, ինտեգրացիոն գործընթացների ընդլայնման: Մաղթում եմ Ձեզ և Ձեր զինակիցներին քաջառողջություն, նոր հաղթանակներ ու հաջողություններ պետական գործունեության մեջ, իսկ եղբայրական Ռուսաստանի ժողովրդին՝ խաղաղություն, երջանկություն ու բարօրություն»,- ասված է ուղերձում:
16:55 - 21 սեպտեմբերի, 2021
Համատեղ ջանքերով կշարունակենք հզորացնել երկկողմ գործընկերությունը. ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին

Համատեղ ջանքերով կշարունակենք հզորացնել երկկողմ գործընկերությունը. ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին

Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք, խնդրեմ, անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 30 -ամյակի կապակցությամբ: Ռուս-հայկական հարաբերությունները կրում են բարեկամական, դաշնակցային բնույթ: Մեր պետությունների միջև հաստատվել է սերտ համագործակցություն տարբեր ոլորտներում, կառուցողական փոխգործակցություն ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ շրջանակներում: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք այսուհետ ևս կշարունակենք հզորացնել երկկողմ գործընկերությունը բոլոր ոլորտներում: Այսօր Հայաստանը ստիպված է բախվել լուրջ մարտահրավերների: Ելնում ենք նրանից, որ նոյեմբերյան և հունվարյան եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացումը ամենաբարձր մակարդակով կապահովի Ձեր երկրի և ողջ Անդրկովկասյան տարածաշրջանի խաղաղ, բարեկեցիկ զարգացումը: Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարգավաճում»,-ասվածէ  ուղերձում:
15:04 - 21 սեպտեմբերի, 2021
Հայաստանի հետ հարաբերությունները հիմնվում են բարեկամության բարի ավանդույթների, մշակութային և հոգևոր մտերմության վրա. ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել |tert.am|

Հայաստանի հետ հարաբերությունները հիմնվում են բարեկամության բարի ավանդույթների, մշակութային և հոգևոր մտերմության վրա. ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի Հանարպետության անկախության 30-ամյակի առթիվ շնորհավորական հեռագրեր է ուղարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին:Ինչպես փոխանցում է Կրեմլի մամուլի ծառայությունը, ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրի միջև սերտ համագործակցություն է ձևավորվել տարբեր ոլորտներում, ինչպես նաև կառուցողական փոխգործակցություն ԵվրԱզԷս-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակում:«Հայաստանի հետ հարաբերությունները հիմնվում են բարեկամության բարի ավանդույթների, մշակութային և հոգևոր մտերմության վրա: Դրանց հետագա զարգացումը դաշնակցության ոգով, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների արմատական շահերին»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը:
11:49 - 21 սեպտեմբերի, 2021
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Պետդումայի ընտրություններում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Պետդումայի ընտրություններում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Պետական դումայի ընտրություններում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարությունը: Ուղերձում նշված է.  «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք, խնդրեմ, անկեղծ շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ընտրություններում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Ընտրությունների արդյունքները վկայում են երկրի քաղաքական ղեկավարության կողմից հետևողականորեն իրականացվող քաղաքական կուրսի հանդեպ Ռուսաստանի քաղաքացիների աջակցության մասին: Մաղթում եմ Ձեզ, Վլադիմիր Վլադիմիրի, ռուս ժողովրդի բարգավաճմանը և բարեկեցությանն ուղղված բոլոր գաղափարների և հետագա նախագծերի իրականացում: Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի և նոր գումարման Պետական դումայի սերտ համագործակցությունը կարևոր ներդրում կունենա հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խթանման գործում»:
15:52 - 20 սեպտեմբերի, 2021
Պուտինն առցանց է քվեարկել Պետդումայի ընտրություններում |armenpress.am|

Պուտինն առցանց է քվեարկել Պետդումայի ընտրություններում |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առցանց է քվեարկել երկու ընթացող Պետդումայի ընտրություններում։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Երկրի ղեկավարը կոչ է արել ռուսաստանցիներին նույնպես մասնակցել ընտրություններին և նշել է՝ ակնկալում է, որ նրանք ակտիվ կարտահայտեն իրենց դիրքորոշումը։ «Այսօր մեր երկրում սկսվել է 8-րդ գումարման Պետական դումայի պատգամավորների ընտրության եռօրյա քվեարկությունը։ Ինչպես տեսնում եք, սանիտարական սահմանափակումների պայմաններում ես իմ քաղաքացիական պարտքը կատարել եմ առցանց՝ էլեկտրոնային ձևաչափով»,- ասել է Պուտինը։ Երեքշաբթի պետության ղեկավարն ինքնամեկուսացվել է, քանի որ մինչ այդ շփվել է կորոնավիրուսով վարակված աշխատակցի հետ: Ինչպես նշել է Պեսկովը, Պուտինը միանգամայն առողջ է։ Դումայի քվեարկության միասնական օրն այս տարի անցկացվում է սեպտեմբերի 17-19-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ը:
19:50 - 17 սեպտեմբերի, 2021
Պուտինն ու Ասադը հանդիպում են ունեցել Մոսկվայում. ՌԴ նախագահն անդրադարձել է Սիրիայի գլխավոր խնդրին և երկրում կայացած ընտրություններին |tert.am|

Պուտինն ու Ասադը հանդիպում են ունեցել Մոսկվայում. ՌԴ նախագահն անդրադարձել է Սիրիայի գլխավոր խնդրին և երկրում կայացած ընտրություններին |tert.am|

tert.am: Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Բաշար ալ-Ասադը հանդիպում են ունեցել Մոսկվայում, ուր Ասադը ժամանել է չհայտարարված այցով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:ՌԴ նախագահը ողջույնի խոսքում անդրադարձել է Սիրիայում երկրի ղեկավարի ընտրություններին, որոնք, ըստ Պուտինի, անցել են «շատ լավ արդյունքով»: «Արդյունքները խոսում են այն մասին, որ մարդիկ ձեզ վստահում են, և անկախ անցյալ տարիների դժվարություններից և ողբերգություններից՝ այնուամենայնիվ, ձեզ հետ են կապում վերականգնման գործընթացը և վերադարձը բնականոն կյանքի»,- ասել է ՌԴ նախագահը:«Գլխավոր խնդիրը, իմ կարծիքով, նրանում է, որ արտասահմանյան զինված ուժերն առանց ՄԱԿ-ի որոշման, առանց ձեր թույլտվության ներկա են գտնվում երկրի առանձին տարածքներում, ինչն ակնհայտորեն հակասում է միջազգային իրավունքին և ձեզ հնարավորություն չի տալիս ձեռնարկելու առավելագույն ջանքերը և շարժվելու երկրի վերականգնման ուղղությամբ այնպիսի տեմպերով, որոնք հնարավոր կլինեին, եթե ողջ տարածքը վերահսկվեր օրինական կառավարության կողմից»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը՝ արձանագրելով, որ Սիրիայում շարունակում են գործունեություն ծավալել գրոհայինները:  Շարունակությունը՝ tert.am-ում
10:42 - 14 սեպտեմբերի, 2021
Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ՌԴ-ի հետ միութենական ծրագրերի մասին |tert.am|

Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ՌԴ-ի հետ միութենական ծրագրերի մասին |tert.am|

tert.am: Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետության շրջանակում միութենական ծրագրերի իրականացումը չի նախատեսում պետությունների ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական ինքնիշխանության կորուստ: Այս մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, գրում է ՏԱՍՍ-ը:«Մենք միտումնավոր թույլ չտվեցինք արտահոսք նախապատրաստման փուլում, քանի որ տեսակետները հաճախ փոխվում էին: Մենք ցանկանում էինք բելառուսական և ռուսական հասարակությանը ծանոթացնել արդեն պատրաստի տարբերակի հետ, որը ենթադրությունների տեղիք չէր տա: Միութենական ծրագրերի շրջանակում իրականացվելիք միջոցներից ոչ մեկը չի ենթադրում Բելառուսի ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական ինքնիշխանության սահմանափակում կամ կորուստ», - ասել է Գոլովչենկոն:Նա բացատրել է, որ Բելառուսի և Ռուսաստանի միջև համաձայնեցված միութենական 28 ծրագրերից յուրաքանչյուրը նախատեսում է տարբեր միջոցառումներ՝ մինչև 2027թ.:
14:34 - 12 սեպտեմբերի, 2021
Պուտինը եւ Բայդենը քննարկել են Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը. Պեսկով |armenpress.am|

Պուտինը եւ Բայդենը քննարկել են Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը. Պեսկով |armenpress.am|

armenpress.am: ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ջո Բայդենը արծարծել են Աֆղանստանում կոլապսից առաջ ամերիկյան զորքերի դուրսբերումը, հանրության մակարդակով նրբերանգները հեռարձակելն անընդունելի Է, լրագրողներին հայտարարել Է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Նրան խնդրել են մեկնաբանել առանձին ԶԼՄ-ների տեղեկատվությունն այն մասին, թե իբր Պուտինը Բայդենի հետ Ժնեւում կայացած հանդիպմանը հանդես Է եկել Միջին Ասիայում եւ Աֆղանստանում ԱՄՆ-ի ներկայության դեմ:Պեսկովը նշել Է, որ անպայման չԷ, որ յուրաքանչյուր տեղեկատվություն, լինի դա ճշմարիտ կամ «սուտ լուր», պետք Է մեկնաբանվի Կրեմլի կամ ԱԳ նախարարության կողմից, «առավել եւս, երբ խոսքը գնում Է պետությունների՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի, ղեկավարների բանակցությունների բովանդակությանը»:«Կարելի Է ասել մեկ բան, որ իսկապես դեռ այն ժամանակ, երբ չԷր պատահել ահա այս աֆղանական կոլապսը, իսկապես, Աֆղանստանի թեման եւ այդ պահին Աֆղանստանից ամերիկացիների դուրսբերման՝ առաջիկա ավարտվելը քննարկվել Է, արծարծվել են բանակցություններում, բայց նրբերանգները մենք, որպես կանոն, դե իհարկե, չենք հեռարձակի հանրային մակարդակով, այդպես ընդունված չԷ»,-պարզաբանել Է Պեսկովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
18:07 - 24 օգոստոսի, 2021