ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Հայաստանում ԵՄ-ի և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության աջակցությամբ կհիմնվի տրամաչափարկման 4 լաբորատորիա |armenpress.am|

Հայաստանում ԵՄ-ի և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության աջակցությամբ կհիմնվի տրամաչափարկման 4 լաբորատորիա |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Եվրամիության և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) ջանքերով կիրականացվի 4 մլն եվրո արժողությամբ ծրագիր: Նոյեմբերի 10-ին Երևանում տրվեց ՄԱԱԶԿ-ի և ՀՀ կառավարության համատեղ ջանքերով մշակած և ԵՄ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքների զարգացմանը» ծրագրի մեկնարկը: «ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) և ԵՄ-ի հետ մենք որակի ենթակառուցվածքների զարգացման նոր ծրագիր ենք սկսում: Ընդհանուր գումարը մոտ 4 մլն եվրոյի չափով է, որի ներքո կարողությունների զարգացում և 4 նոր լաբորատորիաների հիմնում է նախատեսվում: Դրանք պետք է օգնեն լրացնել չափագիտական լաբորատորիաների ծառայությունների մեր բացերը: Եվ կարողանանք այնպես անել, որ մեր որակի ենթակառուցվածքը կարողանա մատուցել ավելի ամբողջական ծառայություններ արտադրողներին՝ իրենց արտադրանքը թե Հայաստանում, թե դրսում, հիմնականում եվրոպական շուկաներում վաճառելու հնարավորություն ստանալու համար»,-ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Ըստ Քերոբյանի՝ որոշ օրենքներ լավ չեն գործում, օրինակ, պետք է ստանալ սերտֆիկատ, բայց հնարավոր է առանց այդ սերտիֆիկատը ստանալու շուկայահանել ապրանքը: Դրա համար տուգանքը չնչին է, ինչը հանգեցնում է նրան, որ ընկերությունների մեծ մասը ձեռք չեն բերում այն լաբորատոր ծառայությունները, որոնք անհրաժեշտ են և օրենքով պահանջված՝ մինչև անհրաժեշտ շուկայահանում անելը: Այդ ծառայությունների ձեռք չբերումն էլ հանգեցնում է նրան, որ լաբորատոր ծառայությունների մատուցման բիզնեսը դառնում է ոչ այնքան եկամտաբեր: Եվ  ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության գործընկերները մատնանշել են Հայաստանում այդ խնդրի մասին: Քերոբյանի խոսքով՝ այդ առումով կառավարությունը հիմա ավելի համաչափ է դարձնում պատժիչ մեխանիզմները:   «Ծրագրի արդյունքում շահագրգիռ կողմերին կտրամադրվեն կայուն և միջազգայնորեն ճանաչված չափագիտական ծառայություններ, ինչն էլ իր հերթին կնպաստի, որ Հայաստանում բարելավվի արտադրված ապրանքների որակը, ապահովվի Հայաստանում կատարված չափումների, փորձարկումների միջազգային ճանաչումը՝ նախադրյալներ ստեղծելով մարդկանց կյանքի որակի բարձրացման, ԵՄ-ի և այլ երկրների հետ առևտրի ընդլայնման համար»,-ասաց նախարարը: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը հույս հայտնեց, որ Հայաստանից արտահանվող ապրանքները կկարողանան բարելավել իրենց մրցակցային դիրքերը արտասահմանյան և հատկապես ԵՄ շուկայում: «Հայաստանի արտահանման մի մեծ մասնաբաժին գնում է ԵՄ անդամ 27 պետություններ: Դրա համար մենք բոլոր գործընկերների հետ աշխատում ենք՝ Հայաստանից ԵՄ արտահանման համար: Դա ավելի կզարգացնի սոցիալ-տնտեսական կապերը, կօգնի, որ հայաստանյան ՓՄՁ-ները մասնակցություն ունենան միջազգային առևտրում»,-ասաց Անդրեա Վիկտորինը՝ հավելելով, որ ԵՄ-ն հանձնառու են մնում՝ աջակցելու Հայաստանին՝ արդյունավետորեն իրականացնելու Համապարփակ և ընդլայնված գործունեության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները: Հայաստանում ՄԱԱԶԿ ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանն էլ հույս հայտնեց, որ ծրագիրն իսկապես ազդեցություն կունենա տնտեսության, ՓՄՁ-ների վրա: «Որպեսզի երկրի, մասնավորի ջանքերը իզուր չլինեն, կարևոր է վստահությունը, պետք է վստահ լինեն, որ կարող են արտադրել որակով, արտահանել և լինել մրցակցային: Իսկ դրա ճանապարհի քայլերն արդեն արված են»,-նշեց նա:
17:43 - 10 նոյեմբերի, 2022
ՀՀ ՄԻՊ-ը ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի ղեկավարության կողմից շարունակվող հայատյացության քաղաքականությանը

ՀՀ ՄԻՊ-ը ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի ղեկավարության կողմից շարունակվող հայատյացության քաղաքականությանը

Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է ԵՄ մարդու իրավունքների հարցերով հատուկ հանձնակատար Իմոն Գիլմորի, Արտաքին գործողության եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դևինի, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Դավիթ Քալլենի հետ: ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ հանդիպումների ընթացքում տիկին Գրիգորյանն անդրադարձել է Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության կողմից շարունակվող հայատյացության քաղաքականությանը, ատելության խոսքի դրսևորումներին և ատելության հիմքով հանցագործություններին՝ մանրամասներ ներկայացնելով սեպտեմբերի 13-14-ին ՀՀ սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքների, բազմաթիվ պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ խոշտանգումների, ինչպես նաև անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ: Պաշտպանը զրուցակիցներին է տրամադրել հաստատության կողմից հարձակման հետևանքների վերաբերյալ հրապարակված արտահերթ զեկույցները:   ԵՄ մարդու իրավունքների հարցերով հատուկ հանձնակատար Իմոն Գիլմորի հետ հանդիպման ընթացքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը, ի թիվս այլնի՝ ընտանիքում բռնության դեմ պայքարի, կանանց տնտեսական հզորացման ու իրավազորման, խտրականության դեմ պայքարի հարցերում մարտահրավերները: Իր խոսքում Գրիգորյանը ընդգծել է 2020 թ. ԵՄ կողմից ընդունված գլոբալ մարդու իրավունքների հարցերով սանկցիաների ռեժիմի կիրառելության կարևորությունը՝ որպես տարածաշրջանում անպատժելիության մթնոլորտին հակազդելու միջոց: Իմոն Գիլմորը շնորհավորել է Պաշտպանին մանդատի ստանձնման կապակցությամբ և հայտնել իր պատրաստակամությունը՝ գործադրելու ջանքեր ուղղված համագործակցության խորացմանը: Արտաքին գործողության եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դևինի հետ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ տարածքի վրա ադրբեջանական հարձակման հետևանքները և դրանց ազդեցությունը մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակի վրա:   Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Դավիթ Քալլենի հետ հանդիպման շրջանակում Պաշտպանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն ուղղված ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի իրականացման ընթացքը և մատնանշել համագործակցության բարձր մակարդակը ինչպես ՀՀ-ում ԵՄ պատվիրակության, այնպես էլ ծրագրերի իրականացումն ապահովող միջազգային գործընկերների հետ: Ներկայացնելով հաստատության հիմնական առաջնահերթությունները՝ տիկին Գրիգորյանն առանձնացրել է հիմնական կարիքները, որին ի պատասխան՝ ԵՄ գործընկերները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու հաստատության հզորացմանն ու կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:
10:11 - 10 նոյեմբերի, 2022
Ստրասբուրգի քաղաքային խորհուրդն ընդունել է Հայաստանին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ բանաձև

 |armenpress.am|

Ստրասբուրգի քաղաքային խորհուրդն ընդունել է Հայաստանին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ բանաձև |armenpress.am|

armenpress.am: Ստրասբուրգի քաղաքային խորհուրդը նոյեմբերի 7-ին միաձայն ընդունել է Հայաստանին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ բանաձև, որը ներկայացրել էր խորհրդի անդամ Պիեռ Յակուբովիչը (M. Pierre JAKUBOWICZ)։ Ինչպես հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից, բանաձևում ընդգծվում է, որ Հայաստանն իր հողի վրա հերթական անգամ Ադրբեջանի կողմից ենթարկվել է ագրեսիայի, խախտվել է նրա սահմանները և միջազգային իրավունքը։ Նշվում է, որ Հայաստանը, Եվրոպայի խորհրդի անդամ բարեկամ, եղբայրական երկիր է, որի վրա կրկնվող հարձակումները նրա համար էկզիստենցիալ վտանգ են ներկայացնում, ինչն անընդունելի է։ Ստրասբուրգի քաղաքային խորհուրդը և նրա բոլոր անդամները հաստատում են իրենց աջակցությունը հայ ժողովրդին և խստորեն դատապարտում Հայաստանի վրա ռազմական հարձակումը՝ կոչ անելով վերադառնալ արդար և հարատև խաղաղության: Ի նշան համերաշխության Հայաստանի և հայ ժողովրդի հետ, նյութական աջակցությունից զատ, Ստրասբուրգի քաղաքապետարանի և վարչական կենտրոնի շենքերի վրա կբարձրացվի Հայաստանի դրոշը։
12:17 - 09 նոյեմբերի, 2022
ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը առևտրի, զբոսաշրջության, ներդրումների խթան կհանդիսանա. Վաչե Տերտերյան

ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը առևտրի, զբոսաշրջության, ներդրումների խթան կհանդիսանա. Վաչե Տերտերյան

Տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովին ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և դրա անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Համաձայնագիրը ստորագրվել է 2021 թվականի նոյեմբերի 15-ին Բրյուսելում: Նպատակն է ստեղծել ընդհանուր ավիացիոն գոտի՝ ապահովելով կողմերի շուկաների հասանելիությունը հավասար մրցակցային պայմաններով, առանց խտրականության և միասնական կանոններով: «Այս ընդհանուր ավիացիոն գոտին թույլ կտա ընդլայնել օդային հաղորդակցությունը, զարգացնել միջազգային ավիացիոն համակարգը, այդ թվում՝ հենվելով շուկայում ավիաընկերությունների միջև ընդունված ոչ խտրական, մրցակցային, թափանցիկ և արդար մրցակցության վրա: Դա նաև ուղիղ ճանապարհ է, որպեսզի մենք ընդունենք ԵՄ ավիացիոն ստանդարտները և զարգացնենք համագործակցությունն ավիացիոն անվտանգության ոլորտում»,- ասաց ՏԿԵ նախարարի տեղակալը: Տերտերյանի խոսքով՝ ակնկալվում է, որ համաձայնագրի վավերացումը առևտրի, զբոսաշրջության, ներդրումների, սոցիալ-տնտեսական զարգացման խթան կհանդիսանա:  Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին:
11:37 - 09 նոյեմբերի, 2022
Արդարադատության փոխնախարարը ՀՀ-ԵՄ Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի նիստին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքը

Արդարադատության փոխնախարարը ՀՀ-ԵՄ Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի նիստին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքը

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը Բրյուսելում համանախագահել է ՀՀ-ԵՄ Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի 12-րդ նիստը: Ինչպես հայտնում են նախարարությունից, Արմենուհի Հարությունյանը նիստի բացմանը ներկայացրել է 2022 թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի վրա կատարած հարձակման հետևանքները, քաղաքացիական բնակչության թիրախավորումը, հայ զինծառայողների նկատմամբ առանձնակի դաժան վերաբերմունքի և խոշտանգումների, հայ ռազմագերիների արտադատական մահապատժի դեպքերը: Արդարադատության փոխնախարարը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում ՀՀ-ԵՄ Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի՝ ամեն տարի փոխարինաբար Երևանում և Բրյուսելում անցկացվող նիստերը: Նշված Ենթակոմիտեն լավագույն հարթակ է հանդիսանում Եվրոպական միությանը ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունում ընթացքի մեջ գտնվող մի շարք, մասնավորապես՝ դատական և իրավական, կոռուպցիայի դեմ պայքարի բարեփոխումների ընթացքը, ինչպես նաև  մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի, փողերի լվացման, կիբերհանցագործության դեմ պայքարի, իրավապահ մարմինների և հանցագործությունների կանխարգելման և այլ ուղղություններով ՀՀ իշխանությունների կողմից ձեռնարկված և ընթացքի մեջ գտնվող քայլերը:   Նախարարի տեղակալն  ընդգծել է, որ Ենթակոմիտեի նիստերն ավելի են ամրապնդում և խորացնում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առկա սերտ համագործակցությունը: Հարությունյանը ելույթում անդրադարձել է Արդարադատության նախարարության կողմից իրականացվող  դատական և իրավական բարեփոխումների ընթացքին, դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմների թափանցիկությանը, GRECO-ի հանձնարարականների կատարմանը, Ներքին գործերի նախարարության հիմնման գործընթացին, պարեկային ծառայության գործունեությանը, հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումներին, էլեկտրոնային արդարադատությանը, իրավաստեղծ ոլորտի առաջնայնություններին, ՀՀ արդարադատության ակադեմիայում նոր օրենսդրության շրջանակներում իրականացվող դասընթացներին: ԵՄ գործընկերները ողջունել են արդարադատության ոլորտի բարեփոխումները և պատրաստակամություն հայտնել աջակցելու դրանց շարունակականությանը: Հարությունյանը նախօրեին մասնակցել է նաև ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության նիստին։
16:25 - 08 նոյեմբերի, 2022
Վրաստանն էքզիստենցիալ հիասթափություն է ապրել ԵՄ-ից․ Զուրաբիշվիլի 
 |factor.am|

Վրաստանն էքզիստենցիալ հիասթափություն է ապրել ԵՄ-ից․ Զուրաբիշվիլի |factor.am|

factor.am: Վրաստանը հիասթափված է, որ Մոլդովան և Ուկրաինան արդեն ստացել են Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանին խոստացել են միայն հեռանկար: Արտաքին սպառնալիքը, ներքին բևեռացումը և դեպի Եվրամիություն հետագա առաջընթացը Վրաստանի համար այսօր երեք հիմնական մարտահրավերներն են։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ստրասբուրգում Ժողովրդավարության համաշխարհային ֆորումի ժամանակ, գրում է «Գրուզիա օնլայնը»։ «Բևեռացումն ամենուր է՝ կուսակցությունների մեջ, լրատվամիջոցներում, նույնիսկ եկեղեցում… Բևեռացումն այն իմաստով, որ դուք այլևս չեք վստահում մյուսին, երբ կարծում եք, որ մյուսն արդեն թշնամի է, և դա այն դեպքում, երբ իրական թշնամին գտնվում է մեր սահմանի վրա։ Նման պահին բևեռացումը դառնում է հանցագործություն ազգի դեմ, քանի որ թուլացնում է երկիրը։ Սա այն է, ինչ թշնամին շահագործում է նույնիսկ առանց ուժային հարձակում գործելու»,- ասել է Զուրաբիշվիլին։ Նա հորդորել է չմոռանալ, որ ռուսական բազան գտնվում է Վրաստանի մայրաքաղաքի մոտ։ «Սա այն իրավիճակն է, որում մենք ապրում ենք, և չնայած դրան՝ մենք զարգացնում ենք ժողովրդավարական ճկունություն, թեև այն կատարյալ չէ»,- ընդգծել է նախագահը։  Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանը «մեծ հիասթափություն» ապրեց, երբ Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ չստացավ։ 
15:35 - 08 նոյեմբերի, 2022
Քրիստիննե Գրիգորյանը Բրյուսելում մասնակցել է Հայաստան-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 12-րդ նիստին

Քրիստիննե Գրիգորյանը Բրյուսելում մասնակցել է Հայաստան-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 12-րդ նիստին

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 7-ին Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության նիստին։  Պաշտպանը իր խոսքում ներկայացրել է հաստատության հետևությունները Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի, մարտահրավերների ու հնարավորությունների մասին։ ՄԻՊ հանրային կապերի բաժնի փոխանցմամբ՝ Գրիգորյանը ներկայացրել է 2022թ.–ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակման արդյունքում մարդու իրավունքների կոպիտ խախտումները. թիվս այլնի քաղաքացիական բնակչության ու կենսական ենթակառուցվածքների ուղղակի թիրախավորում, հայ զինծառայողների և ռազմագերիների խոշտանգումներ, անմարդկային ու վատ վերաբերմունքի դեպքեր, ինչպես նաև Պաշտպանի կողմից հրապարակված արտահերթ զեկույցներում արձանագրված փաստերը:  ՀՀ-ում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ թեմատիկ նիստերի շրջանակներում Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի իրականացման արդյունքներին, վերջինիս մոնիթորինգի և գնահատման մեխանիզմների բարելավման կարևորությանը նոր՝ 2023-2025թթ. ԳԾ-ի շրջանակներում, տեղական ընտրությունների խնդիրներին, խոսքի ազատության ու հավաքների ազատության ապահովման հիմնական մարտահրավերներին, վերջինիս ընթացքում ատելության խոսքի ու անհանդուրժողականության մթնոլորտին, խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրության ընդունման անհրաժեշտությանը, ընտանիքում բռնության դեմ պայքարին, քրեակատարողական հիմնարկներում առողջության պահպանման իրավունքի խնդիրներին, նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքի կիրառմանն առնչվող հիմնահարցերին:  Եվրոպական միության ներկայացուցիչները վերահաստատել են ԵՄ հանձնառությունը՝ շարունակել աջակցել Պաշտպանի հաստատության գործունեությանը, այդ թվում աշխատակազմի կարողությունների զարգացման միջոցով:  Իր խոսքում Պաշտպանը խոսել է նաև Պաշտպանին կից Կանանց իրավունքների պաշտպանության և Երեխաների ու երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհուրդների ստեղծման ու հիմնական նպատակների մասին:
10:13 - 08 նոյեմբերի, 2022
Գեղարքունիքում ԵՄ դիտորդներն արձանագրել են՝ Ադրբեջանի կողմից ագրեսիա է եղել ՀՀ սահմանների ուղղությամբ, կան օկուպացված տարածքներ. մարզպետ

 |armenpress.am|

Գեղարքունիքում ԵՄ դիտորդներն արձանագրել են՝ Ադրբեջանի կողմից ագրեսիա է եղել ՀՀ սահմանների ուղղությամբ, կան օկուպացված տարածքներ. մարզպետ |armenpress.am|

armenpress.am: Գեղարքունիքի մարզում Եվրամիության դիտորդներն արդեն արձանագրել են ու վստահ են, որ Ադրբեջանի կողմից ագրեսիա է եղել Հայաստանի սահմանների ուղղությամբ և կան օկուպացված տարածքներ: Այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: «Խախտումներ արձանագրվել են, բայց վերջին օրերին ակնհայտ երևում է, որ  նվազել են դրանք: Ամեն դեպքում, դիտորդներն իրենց պարեկային գործունեությունն են իրականացնում, ինչը ևս ազդեցությունն է թողել, դա ևս պատճառ է, որ հակառակորդը  նվազեցրել է կրակոցները»,- ասաց մարզպետը: Սարգսյանի խոսքով՝ ԵՄ դիտորդները Գեղարքունիքում ունեն 1 շտաբ, բայց 11 բնակավայրերի սահմանով մեկ իրականացնում են աշխատանք։ Իսկ թե պարեկային ծառայությունը կոնկրետ որտեղ են իրականացնում, նա չբարձրաձայնեց: «Նրանք ամեն օր դիտարկում են իրականացնում, ամեն օր նոր բացահայտումներ են անում: Մարզպետարանն  իր ունեցած ամբողջ ինֆորմացիան փոխանցել է մեր գործընկերներին, իրենք էլ վստահեցրել են, որ դա որպես զեկույց կներկայացնեն: Դիտորդների շարքում արդեն կան մարդիկ, ովքեր արձանագրել են և վստահ են, որ Ադրբեջանի կողմից ագրեսիա է եղել ՀՀ սահմանների ուղղությամբ»,-ասաց նա: Նրա խոսքով՝ Գեղարքունիքում 8 դիտորդ է առաքելություն իրականացնում: «Քարտեզների ու ներկա պահին ադրբեջանական զորքերի գտնվելու հետ կապված իրենք վստահ են, որ Հայաստանի տարածքներից օկուպացված տարածքներ կան,  ու վստահ են, որ դա ադրբեջանական ագրեսիայի արդյունքում է եղել»,- նշեց մարզպետը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը  ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։
14:22 - 07 նոյեմբերի, 2022
ՀՀ ԱԳ ղեկավարը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում

ՀՀ ԱԳ ղեկավարը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավար Մարեկ Շչիգիելին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին:  Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից հետո տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները: ՀՀ ԱԳ ղեկավարը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում՝ համոզմունք հայտնելով, որ այն իր նպաստը կբերի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը: Մարեկ Շչիգիելը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ԵՄ քաղաքացիական առաքելությանը ցուցաբերած աջակցության համար և ներկայացրել է իրենց գործունեության շրջանակն ու առաջիկա աշխատանքները Հայաստանում:  Կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:
13:45 - 04 նոյեմբերի, 2022
ԵՄ-ն կառուցողական է գնահատել Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների հանդիպումը

 |armenpress.am|

ԵՄ-ն կառուցողական է գնահատել Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական Միությունը բարձր է գնահատել կառուցողական մթնոլորտը, որում նոյեմբերի 3-ին Բրյուսելում անցել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների 3-րդ նիստը: Այս մասին հայտարարություն  է տարածել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ծառայության մամուլի խոսնակ Նաբիլա Մասրալին: «Եվրոպական Միությունը Բրյուսելում հյուրընկալել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների երրորդ հանդիպումը: Հանդիպումը հաջորդել է Եվրոպական խորհրդի Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բրյուսելում անցկացրած բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին: Եվրոպական Միությունը բարձր է գնահատում կառուցողական մթնոլորտը, որում անցել է հանդիպումը և կողմերի պատրաստակամությունը՝ շարունակել աշխատանքը սահմանային խնդիրները լուծելու, ինչպես նաև անվտանգային իրավիճակը բարելավելու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ: Բրյուսելում նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանձնաժողովների համատեղ գործունեության իրավական շրջանակների ձևավորման նպատակով՝ կողմերը պայմանավորվել են արագացնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կարգի համաձայնեցման աշխատանքները:
10:47 - 04 նոյեմբերի, 2022
ՀՀ տարածքից ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերումն օրակարգի առաջնային հարց է. ԱԳ փոխնախարար |armenpress.am|

ՀՀ տարածքից ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերումն օրակարգի առաջնային հարց է. ԱԳ փոխնախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի համար օրակարգի առաջնային հարցերի շարքում են շարունակում մնալ Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի տարաբնույթ հետևանքների վերացումը, ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերումը ՀՀ տարածքից, հակամարտության վերջնական կարգավորումը: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկմանը: «Հայաստանի համար համագործակցության օրակարգի առաջնային հարցերի շարքում շարունակում են մնալ աշխատանքներն այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են քաղաքական երկխոսության ակտիվացումը, Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի տարաբնույթ հետևանքների վերացումը, առաջին հերթին՝ հումանիտար հարցերը, ադրբեջանական ԶՈՒ դուրսբերումը մեր տարածքից, հակամարտության վերջնական կարգավորումը, մարդասիրական աջակցության տրամադրումը»,-ասաց փոխնախարարը: Միաժամանակ, օրակարգի առաջնային հարցերի շարքում է Եվրոպական միության և ԵՄ բոլոր կառույցների հետ ոլորտային համագործակցության խորացումը, իրավական փաստաթղթերով ստանձնած հանձնառությունների ամբողջական իրականացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, իհարկե,  տնտեսական ցնցումների հաղթահարումը: 2023 թ ընթացքում նախատեսվում է ՀՀ-ԵՄ կանոնադրական մարմինների նիստերի անցկացումը: ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստը կկայանա Բրյուսելում: Գործընկերության կոմիտեի նիստը ևս կկայանա Բրյուսելում: Երևանում կանցկացվի նաև Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի հանդիպումը, նաև տարբեր ենթակոմիտեների հանդիպումներ՝ Երևանում և Բրյուսելում:
14:54 - 03 նոյեմբերի, 2022
Արմեն Գրիգորյանն ու ԵՄ ներկայացուցիչը քննարկել են դիտորդական առաքելության գործունեությունը

Արմեն Գրիգորյանն ու ԵՄ ներկայացուցիչը քննարկել են դիտորդական առաքելության գործունեությունը

Նոյեմբերի 2-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության դիտորդական կարողությունների առաքելության ղեկավար, Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարեկ Շչիգիելին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը: Այս մասին հաղորդում է ԱԽ գրասենյակը։ «ԱԽ քարտուղարը ողջունել է առաքելության ղեկավարի այցը Հայաստան և գոհունակություն հայտնել երկկողմ համագործակցության արդյունքների վերաբերյալ: Քարտուղարը վստահությամբ ընդգծել է, որ երկկողմ համագործակցությունն ունի ներուժ նպաստելու տարածաշրջանում անվտանգային միջավայր ամրապնդմանը: Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավար Մարեկ Շչիգիելը շնորհակալություն է հայտնել թե՛ պետական, թե՛ տեղական մակարդակներում ցուցաբերված աջակցության համար, մասնավորապես՝ ընդգծել երկկողմ համագործակցությանը նպաստելու բարձր պատրաստակամությունը: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձ են կատարել ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության ընթացքին»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում: 
13:32 - 02 նոյեմբերի, 2022
Գեղարքունիքի մարզպետը ԵՄ դիտորդական թիմին մանրամասներ է ներկայացրել հրետակոծությունից տուժած բնակավայրերի վիճակի մասին

Գեղարքունիքի մարզպետը ԵՄ դիտորդական թիմին մանրամասներ է ներկայացրել հրետակոծությունից տուժած բնակավայրերի վիճակի մասին

Նոյեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանում ընդունել է ԵՄ առաքելության դիտորդական թիմի անդամներին՝ գլխավորությամբ աշխատանքային թիմի ղեկավար Լինն Նետտելվիկի։   «Ի շարունակություն նախորդ օրը՝ հոկտեմբեր 31-ին Վարդենիսում և հրետակոծությունից տուժած մի շարք բնակավայրերում տեղի ունեցած աշխատանքային քննարկումների և շրջայցի ընթացքում տրամադրած տեղեկատվության, մանրամասներ ներկայացրի 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի թշնամու ռազմական ագրեսիայի, վայրագությունների, հրետակոծությունից տուժած բնակավայրերում ստեղծված վիճակի և այլնի մասին, դրանք առավել առարկայական դարձնելով լուսանկարների ցուցադրմամբ։   Խոսելով հրետակոծված բնակավայրերում վնասված շենք- շինությունների մասին՝ տեղեկացրի, որ ՀՀ կառավարության աջակցությամբ այս պահին ընթանում են մասնակի վնասված բնակարանների վերանորոգման աշխատանքներ, իսկ ամբողջովին տուժած ութ բնակարանների խնդիրները կառավարությունը կլուծի նորի կառուցմամբ։   Այնուհետև խոսեցինք մարզում առկա ռիսկերի, հրետակոծությունից տուժած բնակավայերին մատակարարվող ջրային ռեսուրսների սանիտարական վիճակի պահպանության, տեղահանվածներին և դպրոցականներին հոգեբանական աջակցության ցուցաբերման և այլ թեմաների մասին։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել՝ պարբերաբար հանդիպել, քանզի նման քննարկումները նպաստում են աշխատանքների ճիշտ և արդյունավետ կազմակերպմանը», - գրել է ֆեյբուքյան իր էջում տեղեկացրել է մարզպետը։
16:23 - 01 նոյեմբերի, 2022
Որոշակի խաղ է ընթանում, և ես հասկանում եմ, թե ինչ խաղ է, ինչու են ԵՄ-ին ներքաշել դրա մեջ, ինչու են այնտեղ քարշ տալիս ԵԱՀԿ-ին. Լուկաշենկո
 |tert.am|

Որոշակի խաղ է ընթանում, և ես հասկանում եմ, թե ինչ խաղ է, ինչու են ԵՄ-ին ներքաշել դրա մեջ, ինչու են այնտեղ քարշ տալիս ԵԱՀԿ-ին. Լուկաշենկո |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նոյեմբերի 1-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանը քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Ինչպես գրում է ԲԵԼՏԱ գործակալությունը, երկրի ղեկավարը հնարավորինս բաց և անկեղծ է խոսել այս և ՀԱՊԿ-ում տիրող իրավիճակի հետ կապված այլ հարցերի շուրջ: «Այս հակամարտությունը (Հայաստանի և Ադրբեջանի միջև-Խմբ.) պետք է ավարտել: Եվ Աստված մի արասցե, մենք դեռ հակամարտություն հրահրենք տաջիկաղրղզական սահմանին: Սա նույնպես անընդունելի է: Մենք պետք է վերջ տանք դրան: Չի ստացվի, որ ՀԱՊԿ շրջանակում մենք չենք կարող կանգնեցնել այդ հակամարտությունները։ Մենք պետք է լրջորեն քննարկենք այդ հարցերը ՀԱՊԿ հաջորդ նստաշրջանում»,- ասել է Բելառուսի ղեկավարը։Լուկաշենկոն նաև նշել է, որ Ռուսաստանն արդեն միջնորդ է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման հարցում, և դա բավական է. «Պատերազմն ավարտվեց: Պարզ է, թե ինչպես ավարտվեց: Կողմերը որոշել են, որ իրենց միջնորդ է պետք: Սա դասական նորմ է: Բնականաբար, դա Ռուսաստանն է: Դիմեցին Ռուսաստանին: Ռուսաստանը հարյուրավոր մարդկանց տեղակայեց այնտեղ: Մենք հիշում ենք, թե ինչպես էին ինքնաթիռները թռնում: Ռուս սահմանապահները, ինչպես ասել է Պուտինը, գտնվում են սահմանի բոլոր հատվածներում։ Ե՛վ Թուրքիայի հետ, Իրանի հետ այնտեղ, և՛ Հայաստանի ու Ադրբեջանի միջև և այլն։ Դե, էլ ի՞նչ է պետք։ Թող աշխատեն այս ուղղությամբ։ Իզուր չասացի, որ որոշակի խաղ է ընթանում։ Ես հասկանում եմ, թե ինչ խաղ է, ինչու են Եվրամիությունը ներքաշել դրա մեջ, ինչու են այնտեղ քարշ տալիս ԵԱՀԿ-ին։ Դե ինչո՞ւ։ Դե, հասկանալի է, թե ինչու։ Ի՞նչ են անելու այնտեղ, եթե այնտեղ արդեն միջնորդ կա։ Եվ ՀԱՊԿ-ին էլ է պետք  ներքաշել դրա մեջ։ Կարծես ուրիշ անելիք չկա»,- ասել է Լուկաշենկոն:   
13:36 - 01 նոյեմբերի, 2022