Հյուսիսային Կորեա

Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն, ԿԺԴՀ, Հյուսիսային Կորեա, պետություն Արևելյան Ասիայում՝ Կորեական թերակղզու հյուսիսային մասում։ Սահմանակցում է Չինաստանի հետ հյուսիսում, Ռուսաստանի հետ հյուսիս-արևելքում, իսկ հարավում սահմանկցում է Կորեայի Հանրապետության (Հարավային Կորեա) հետ, որից բաժանված է ապառազմականացված գոտով։ Արևմուտքից երկրի հողերը ողողում է Դեղին, արևելքից՝ Ճապոնական ծովը։ Մայրաքաղաքն է Փհենյանը։

Ամիսների դադարից հետո Հյուսիսային Կորեան նոր հրթիռներ է փորձարկել |azatutyun.am|

Ամիսների դադարից հետո Հյուսիսային Կորեան նոր հրթիռներ է փորձարկել |azatutyun.am|

azatutyun.am: Նախորդ շաբաթվա վերջին Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների փորձարկումը սպառնալիք է հարևան ու այլ պետությունների համար, հայտարարում է Միացյալ Նահանգների Հնդկական-Խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը։ «Այս գործելաոճն ի ցույց է դնում, որ Հյուսիսային Կորեան շարունակում է ջանքեր գործադրել իր ռազմական ծրագրի զարգացման ուղղությամբ, ինչը սպառնալիք է իր հարևանների և միջազգային հանրության համար», - ասված է հաղորդագրությունում։ Ժամեր առաջ Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալության տարածած հաղորդագրության համաձայն՝ ամիսներ տևած դադարից հետո, սեպտեմբերի 11-ին և 12-ին երկիրը փորձարկել է նոր՝ թևավոր հրթիռ, որը խոցել է թիրախը 1500 կիլոմետր հեռավորության վրա՝ ընկնելով Հյուսիսային Կորեայի տարածքային ջրերում։ Պաշտոնական Փհենյանի բնորոշմամբ՝ նոր հրթիռը «մեծ կարևորություն ունեցող ռազմավարական նշանակության զենք է»։
10:10 - 13 սեպտեմբերի, 2021
Հս. Կորեային սպառնում է սովի նոր ալիք. երկիրը սկսել է բանակի պարենային պաշարների բաշխումը բնակչությանը |tert.am|

Հս. Կորեային սպառնում է սովի նոր ալիք. երկիրը սկսել է բանակի պարենային պաշարների բաշխումը բնակչությանը |tert.am|

tert.am: Հյուսիսային Կորեան կազմակերպել է բանակի պարենային պաշարների բաշխում՝  երկրի բնակչության շրջանում հերթական սովից խուսափելու համար, հաղորդում է Associated Press-ը՝  վկայակոչելով Հարավային Կորեայի Ազգային հետախուզական գործակալությունը: Հարավային Կորեայի հետախուզության տվյալներով՝  սովի նոր ալիքը սպառնում է Հյուսիսային Կորեային՝  կորոնավիրուսային համավարակի, ինչպես նաև 2021 թվականին կլիմայի փոփոխության պատճառով: Երկրում  երաշտ էր և շոգ եղանակ, ինչը բացասաբար է անդրադարձել առանցքային գյուղատնտեսական մշակաբույսի` բրնձի աշնանային բերքի վրա:Բացի այդ, շոգը և երաշտը ոչնչացրել են եգիպտացորենի բերքի զգալի մասը և հարվածել անասնապահական ոլորտին: Հարավկորեական հետախուզության տվյալներով՝  Փհենյանը սովի դեմ պայքարը դիտարկում է որպես «ազգի գոյության հարց»: 
17:10 - 03 օգոստոսի, 2021
Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդները վերականգնել են ուղիղ կապը |hetq.am|

Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդները վերականգնել են ուղիղ կապը |hetq.am|

hetq.am: Հյուսիսային և Հարավային Կորեաները պայմանավորվել են վերականգնել ուղիղ կապի միջոցը, որն ընդհատվել էր մի քանի ամիս առաջ։ Այդ մասին հուլիսի 27-ին միաժամանակ  հայտարարել են երկու երկիրը՝ Կորեական թերակղզում պատերազմի ավարտի 68-րդ տարելիցի կապակցությամբ։ Պաշտոնական Սեուլը հայտարարել է, որ ապրիլ ամսվանից սկսած Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը փոխանակվել են մի քանի նամակով։ Ինչպես ակնկալվում է, ուղիղ կապի վերականգնումը կնպաստի երկկողմ հարաբերությունների բարելավմանը։ Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ երկու երկրի առաջնորդները պայմանավորվել են «քայլ անել փոխադարձ վստահության և հաշտեցման վերականգնման ուղղությամբ՝ որոշելով վերականգնել Հյուսիսի և Հարավի միջև առկա կապը»։ 2020 թվականի հունիսին Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև հակամարտությունը կտրուկ սրվել էր։ Փհենյանը հայտնել էր Սեուլի հետ հեռախոսակապի բոլոր գծերի փակման մասին՝ այն անվանելով «առաջին քայլ Հարավային Կորեայի հետ կապի բոլոր տեսակների ամբողջական վերացման ուղղությամբ»։ Ընդհատվել էր նաև երկու երկրի վարչակազմերի միջև առկա կապը։ Ավելի ուշ, Հյուսիսային Կորեայի առաջնորդի հրամանով պայթեցվել էր նաև Քեսոնի տեխնոպարկում տեղակայված միջկորեական կապի գրասենյակը։   
21:54 - 27 հուլիսի, 2021
Կիմ Չեն Ընը Փհենյանին կոչ Է արել պատրաստվել ինչպես ԱՄՆ-ի հետ երկխոսության, այնպես Էլ առճակատման |armenpress.am|

Կիմ Չեն Ընը Փհենյանին կոչ Է արել պատրաստվել ինչպես ԱՄՆ-ի հետ երկխոսության, այնպես Էլ առճակատման |armenpress.am|

armenpress.am: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Կորեայի աշխատանքային կուսակցության կենտկոմի պլենումի ընթացքում հայտարարել Է, որ իր երկիրը պետք Է պատրաստ լինի ինչպես ԱՄՆ-ի հետ երկխոսության, այնպես Էլ առճակատման: Այդ մասին հաղորդել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ): «Գլխավոր քարտուղարն ընդգծել Է, որ մեր պետության արժանապատվության եւ ինքնուրույն զարգացման շահերի պաշտպանության, պետության խաղաղ իրադրության եւ անվտանգության հուսալի երաշխիքի համար հարկավոր Է պատրաստվել ե՛ւ երկխոսության, ե՛ւ առճակատման: Մասնավորապես, առճակատմանը պատրաստվել ավելի հանգամանորեն»,-գրում Է ԿԿՀԳ Նշվում Է, որ նա «մանրամասն կերպով վերլուծել Է մեր Հանրապետության նկատմամբ ԱՄՆ-ի վարչակազմի՝ նոր առաջացած քաղաքական միտումը եւ պարզաբանել Է հակազդման համապատասխան ռազմավարական ու մարտավարական միջոցները եւ գործունեության ուղղությունները, որոնք ԱՄՆ-ի հետ հարաբերություններում կկիրառվեն առաջիկա օրերին»: Նա նաեւ կոչ Է արել «պատասխանել ամեն ժամ փոխվող իրադրությանը եւ ջանքեր գործադրել Կորեական թերակղզում ստեղծված իրադրության կայուն հսկողության համար»: Ավելի վաղ ԱՄՆ-ն ավարտել Էր Հյուսիսային Կորեայի նկատմամբ իր քաղաքականության վերլուծությունը: Մայիսի վերջին Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը եւ Միացյալ Նահանգների ղեկավար Ջո Բայդենը իրենց առաջին անմիջակա գագաթնաժողովն անցկացրեցին Վաշինգտոնում եւ պայմանավորվեցին Հյուսիսային Կորեայի հետ դիվանագիտական փոխգործակցության եւ լարվածության նվազեցման ուղղությամբ «գործնական» քայլեր ձեռնարկելու շուրջ: Դրա հետ մեկտեղ նրանք հաստատեցին, որ երկխոսությունն առաջ կմղվի նախորդ համաձայնությունների հիման վրա, ներառյալ 2018 թվականին Սինգապուրում ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ գործարքը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
17:35 - 18 հունիսի, 2021
Կիմ Չեն Ընը հայտնել է երկրում հնարավոր սովի սպառնալիքի մասին |tert.am|

Կիմ Չեն Ընը հայտնել է երկրում հնարավոր սովի սպառնալիքի մասին |tert.am|

tert.am: Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընը, ելույթ ունենալով Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի նիստին, խոսել է երկրում հնարավոր սովի սպառնալիքի մասին և մատնանշել, որ լարված իրավիճակն առաջացել է 2020 թվականի թայֆունի պատճառով, հայտնում է Al Jazeera լրատվականը։ Կիմ Չեն Ընը նշել է, որ անցյալ տարվա թայֆունի պատճառով չի իրագործվել հացահատիկի աճեցման ծրագիրը, ինչն էլ հնարավոր սովի սպառնալիք է առաջացրել, և հավելել, որ, իր կարծիքով, կորոնավիրուսի տարածման դեմ ձեռնարկված միջոցներն ավելի են խորացրել երկրում առկա ճգնաժամը։ Հյուսիսային Կորեայի առաջնորդը կոչ է արել պատրաստ լինել նոր «բարդ արշավի» (տերմինը վերագրվում է 1990-ական թվականներին, երբ երկիրը գտնվում էր ծանր տնտեսական ճգնաժամում, ինչն ուղեկցվում էր համատարած սովով)։ Նա կոչ է արել քայլեր ձեռնարկել բնական աղետների ազդեցությունը նվազագույնի հասցնելու ուղղությամբ և հավելել, որ մարդկանց սննդով, հագուստով և բնակարանով ապահովելու ջանքերը պետք է ակտիվացվեն։
09:43 - 16 հունիսի, 2021
Հարավային Կորեայի վարչապետը ԿԺԴՀ-ին կոչ է արել՝ վերսկսել երկխոսությունը |armenpress.am|

Հարավային Կորեայի վարչապետը ԿԺԴՀ-ին կոչ է արել՝ վերսկսել երկխոսությունը |armenpress.am|

armenpress.am: Հարավային Կորեայի վարչապետ Կիմ Բու Գեմը հունիսի 15-ին առաջին միջկորեական գագաթնաժողովի 21-րդ տարեդարձի ֆոնին Փենյանին կոչ Է արել վերադառնալ Սեուլի հետ երկխոսությանը: Այդ մասին հաղորդել Է «Ռյոնհապ» գործակալությունը: «Ես անկեղծորեն ձեզ խնդրում եմ վերադառնալ երկխոսության եւ հաշտության սեղանի շուրջը, որպեսզի խաղաղության ժամացույցը Կորեական թերակղզում կրկին առաջ շարժվի»,-վարչապետը հայտարարել Է առաջին միջկորեական գագաթնաժողովի 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ: Հաղորդվում Է, որ Կիմ Բու Գեմը դիմել Է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընին եւ Փենյանի բարձր պաշտոնատար անձանց: Առաջին միջկորեական գագաթնաժողովի տարեդարձը, որը 2000 թվականի հունիսի 13-15-ին տեղի Է ունեցել նախագահ Կիմ Դե Չժունի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Իրի միջեւ, ամեն տարի նշում են հունիսի 15-ին: Հարավային Կորեայի հետ ԿԺԴՀ-ին հարաբերությունները փակուղի են մտել Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի անհաջող գագաթնաժողովներից եւ միջուկազերծման գործընթացի կասեցումից հետո: 2020 թվականի ամռանը միջկորեական հարաբերությունները սրվեցին Հարավային Կորեայի հակափհենյանական ակտիվիստների կողմից Հյուսիսի տարածք քարոչական թռուցիկներ եւ նյութեր ուղարկելու պատճառով: Պայթեցվել են միջկորեական ռազմական թեժ գծերը, ինչպես նաեւ կապի հատուկ գիծը երկու երկրների բարձրագույն ղեկավարության միջեւ: ԿԺԴՀ-ն նույնպես պայթեցրել Է Կեսոնում կապի միջկորեական գրասենյակը: Այդ ժամանակվանից Հյուսիսային Կորեան առաջվա պես չի արձագանքում Սեուլի եւ Վաշինգտոնի՝ երկխոսության վերսկսմանն ուղղված բազմիցս արված կոչերին եւ հաղորդվել Է, որ 2020 թվականի սեպտեմբերին Հարավային Կորեայի նախագահը եւ Կիմ Չեն Ընը նամակներ են փոխանակել: Փենյանը նաեւ պաշտոնական արձագանք չի տվել մայիսի վերջին Վաշինգտոնում Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի նախագահների միջեւ անցկացված բանակցությունների արդյունքներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
17:38 - 15 հունիսի, 2021
ԿԺԴՀ ԱԳՆ-ն նախազգուշացրել է ԱՄՆ-ին` չշարունակել «հետամնաց» քաղաքականությունը
 |tert.am|

ԿԺԴՀ ԱԳՆ-ն նախազգուշացրել է ԱՄՆ-ին` չշարունակել «հետամնաց» քաղաքականությունը |tert.am|

tert.am: Կորեական թերակղզու իրական սպառնալիքը ԱՄՆ-ն է, և այն շուտով ճգնաժամ կապրի, եթե շարունակի իր «հին ու հետամնաց» քաղաքականությունը: Այս մասին հայտարարել է ԿԺԴՀ արտաքին գործերի նախարար Կվոն Չժոն Գինը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությանը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի և Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերը «լուրջ սպառնալիք են ներկայացնում Ամերիկայի և ամբողջ աշխարհի անվտանգության համար»: Նա խոստացել էր հակադարձել Իրանի և ԿԺԴՀ-ի սպառնալիքներին «դիվանագիտությամբ և ուժեղ զսպմամբ»: Ըստ ԿԺԴՀ արտգործնախարարի՝ «իր լեզվին ազատություն տալով»՝ Բայդենը «շատ մեծ սխալ է թույլ տվել», և այժմ, երբ Հյուսիսային Կորեայի նկատմամբ ԱՄՆ նոր քաղաքականության ուղղությունը պարզ է, Փհենյանը «հարկադրված կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել»: Նախարարը նշել է, որ ԱՄՆ «դիվանագիտությունը» միայն միջոց է թշնամական գործողությունները քողարկելու համար, իսկ «զսպումը» սպառնալիքների գործիք է:
11:50 - 02 մայիսի, 2021
Համաճարակի պատճառով ԿԺԴՀ-ն լքել են գրեթե բոլոր օտարերկրյա դիվանագետները |armtimes.com|

Համաճարակի պատճառով ԿԺԴՀ-ն լքել են գրեթե բոլոր օտարերկրյա դիվանագետները |armtimes.com|

armtimes.com: Համաճարակի հետ կապված ՝ Հյուսիսային Կորեան լքել են օտարերկրյա դիվանագետների, այդ թվում ՝ միջազգային մարդասիրական կազմակերպությունների անձնակազմի զգալի մասը: Երկրում առկա է ապրանքների, այդ թվում ՝ դեղերի սուր պակաս, ներկայացնում է interfax-ը՝ վկայակոչելով Փհենյանում Ռուսաստանի դեսպանատունը:  Ռուսական Դիվանագիտական առաքելությունը կարծում է, որ օտարերկրացիների արտագաղթը կշարունակվի: «Ներկայումս այստեղ գրեթե ոչ մի օտարերկրացի չի մնացել, ընդամենը 290 մարդ: Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքից հեռանալը հասկանալի է, ոչ բոլորն են կարողնում դիմակայել ընդհանուր սահմանափակումներին, անհրաժեշտ ապրանքների, այդ թվում՝ դեղերի սուր պակասին», - ասվում է հաղորդագրության մեջ: «Փհենյանում այժմ իրենց պետությունները ներկայացնում են ընդամենը 9 դեսպան և գործերի 4 ժամանակավոր հավատարմատար, դեռևս գործող դեսպանատների մեծ մասի անձնակազմը հասցվել է նվազագույնի: Շարունակում է աշխատել նաև ռուսական առաքելությունը», - ասվում է հայտարարության մեջ:
13:52 - 01 ապրիլի, 2021
Հս. Կորեան շարունակում է զարգացնել միջուկային և հրթիռային ծրագրերը. ՄԱԿ-ի զեկույց |tert.am|

Հս. Կորեան շարունակում է զարգացնել միջուկային և հրթիռային ծրագրերը. ՄԱԿ-ի զեկույց |tert.am|

tert.am: Հյուսիսային Կորեան պահպանել և զարգացրել է իր միջուկային և բալիստիկ հրթիռների ծրագրերն ամբողջ 2020 թվականի ընթացքում`խախտելով միջազգային պատժամիջոցները և վերոնշյալ գործունեությունը ֆինանսավորելով կիբերհաքերների միջոցով գողացված շուրջ 300 միլիոն դոլարով, հայտնում է Al Jazeera-ն՝ հղում տալով ՄԱԿ-ի համապատասխան զեկույցին:Անկախ պատժամիջոցների դիտորդական զեկույցում ասվում է, որ պաշտոնական Փհենյանը «արտադրում է փխրուն նյութեր, պահպանում է միջուկային հաստատություններն ու նորացնում իր բալիստիկ հրթիռների ենթակառուցվածքը», միևնույն ժամանակ շարունակում է այդ ծրագրերի համար նյութեր և տեխնոլոգիաներ որոնել դրսում:Անցյալ տարվա ընթացքում Հյուսիսային Կորեան ռազմական շքերթների ընթացքում ցուցադրել է կարճ հեռահարության, միջին հեռահարության, սուզանավերի կողմից արձակվող և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների նոր համակարգեր: Այս մասին նշված է ՄԱԿ-ի զեկույցում: Անցյալ ամիս Փհենյանում կայացած ռազմական շքերթի ընթացքում Հյուսիսային Կորեան ցուցադրել է, ինչպես ինքն է անվանում, «աշխարհի ամենահզոր զենքը»:ՄԱԿ-ի անդամ պետություններից մեկը զեկույցում նշել է, որ դատելով հրթիռի չափից, շատ հավանական է, որ միջուկային սարքը կարող է տեղադրվել երկար, միջին և փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների վրա: Չնայած որ 2020 թվականին միջուկային կամ բալիստիկ հրթիռի փորձարկումներ տեղի չեն ունեցել, Փհենյանը հայտարարել է բալիստիկ հրթիռների նոր մարտագլխիկների փորձարկման և արտադրության նախապատրաստման ու մարտավարական միջուկային զենքի մշակման մասին:
12:54 - 09 փետրվարի, 2021
Կիմ Չեն Ընը դարձավ Կորեայի աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղար |azatutyun.am|

Կիմ Չեն Ընը դարձավ Կորեայի աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղար |azatutyun.am|

azatutyun.am: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը դարձել է Կորեայի աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղար, ավելի վաղ նա զբաղեցնում էր կուսակցության նախագահի պաշտոնը։ Հարավկորեական աղբյուրները հայտնում են, որ Աշխատավորական կուսակցության համաժողովի կապակցությամբ կիրակի ուշ երեկոյան Փհենյանում տեղի է ունեցել զինվորական շքերթ։ Կիմ Չեն Ընից առաջ կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրել են նրա հայրը՝ Կիմ Չեն Իրը, և պապը՝ Հյուսիսային Կորեայի հիմնադիր Կիմ Իր Սենը։ 2011 թվականին Կիմ Չեն Իրի մահից հետո որդին զբաղեցրել է նախ կուսակցության առաջին քարտուղարի պաշտոնը, ապա 2016-ին դարձել է կուսակցության քաղաքական խորհրդի գործադիր նախագահ։ 37-ամյա Կիմ Չեն Ընը նաև երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է և Կորեական ժողովրդական բանակի մարշալը։
14:59 - 11 հունվարի, 2021
Հյուսիսային Կորեայում նվազագույնը 2 հազար տուն է վնասվել, մի քանիսն էլ փլուզվել են «Մայսաք» թայֆունի հետևանքով |tert.am|

Հյուսիսային Կորեայում նվազագույնը 2 հազար տուն է վնասվել, մի քանիսն էլ փլուզվել են «Մայսաք» թայֆունի հետևանքով |tert.am|

tert.am: Հյուսիսային Կորեայի Համգյոն Նամդո նահանգում նվազագույնը 2 հազար տուն է վնասվել և փլուզվել «Մայսաք» թայֆունի հետևանքով, որը երկրի տարածք է հասել սեպտեմբերի սկզբին: Այս մասին հայտնում է ТАСС-ը: Ինչպես նշվում է՝ նման տվյալներ հաղորդվել է Կորեայի աշխատավորական կուսացկության Կենտրոնական ռազմական հանձնաժողովի նիստի ժամանակ, որին ներկա է եղել նաև երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինը: Նշվում է, որ արևադարձային փոթորիկը այդ շրջանում նաև վնասել է կամուրջներ, ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներ: Երկրի առաջնորդը կարգադրել է մինչև դեկտեմբեր վերջացնել նահանգի վերականգնման աշխատանքները և փլուզվածների փոխարեն 2 նոր տուն կառուցել: Աշխատանքներին կներգրավվեն Կորեայի ազգային բանակիր զինծառայողներ: Սեպտեմբերի սկզբին «Մայսաք» թայֆունը պատուհասել է Ճապոնիային, Հարավային Կորեային, ԿԺԴՀ-ին, ինչպես նաև Պրիմորիեին, ինչի հետևանքով նյութական վնասներ և մարդկային կորուստներ են եղել:
09:10 - 09 սեպտեմբերի, 2020
Ըստ ՄԱԿ-ի գաղտնի զեկույցի` Փհենյանը շարունակում է միջուկային զենքի ծրագիրի իրագործումը |azatutyun.am|

Ըստ ՄԱԿ-ի գաղտնի զեկույցի` Փհենյանը շարունակում է միջուկային զենքի ծրագիրի իրագործումը |azatutyun.am|

azatutyun.am: Ըստ ՄԱԿ-ի գաղտնի զեկույցի, Հյուսիսային Կորեան շարունակում է իր միջուկային զենքի ծրագիրի իրագործումը, և որոշ երկրներ կարծում են, որ «ամենայն հավանականությամբ, մշակվել են շատ փոքր միջուկային սարքեր բալիստիկ հրթիռների վրա տեղադրելու համար»: Փորձագետների անկախ հանձնաժողովի զեկույցում մի շարք անանուն երկրներ կարծիք են հայտնել, որ Հյուսիսային Կորեայում վերջին վեց միջուկային փորձարկումները, ամենայն հավանականությամբ, օգնել են զարգացնել շատ փոքր միջուկային սարքեր: Փհենյանը 2006 թվականից ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ է գտնվում միջուկային զենքի և բալիստիկ հրթիռների ծրագրերի պատճառով: Ու թեև Անվտանգության խորհուրդը մշտապես խստացնում է պատժամիջոցները, ՄԱԿ-ի դիտորդները պարբերաբար հայտնում են, որ Հյուսիսային Կորեան շարունակում է կատարելագործել իր ծրագրերը և խախտել պատժամիջոցները:
10:07 - 04 օգոստոսի, 2020