Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով

ՀՌՀ-ն բաշխեց մարզային սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորները |armenpress.am|

ՀՌՀ-ն բաշխեց մարզային սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորները |armenpress.am|

armenpress.am: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները փակ և գաղտնի ռեժիմով բաշխեցին մարզային սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորները: Մրցույթի վերջնական արդյունքները կամփոփվեն երեք օրվա ընթացքում: «Չեն դիմել միայն Արարատի մարզից և Վայոց ձորից, և մենք նոր մրցույթ ենք հայտարարել, որն ավարտվելու է փետրվարի 1-ին, իսկ մյուս մարզերի վերաբերյալ որոշումը կկայացվի երեք օրվա ընթացքում, մրցույթի արդյունքները կհայտարարվեն հունվարի 18-ից հետո»,- ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը: Մարզային սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորները բաշվեցին հետևայլ կերպ. Արագածոտնի մարզ- «Պրոգրես մեդիա»- 619, «Դելտա TV»- 674 Արմավիրի մարզ- «ԱԼՏ հեռուստախմբագրություն» ՍՊԸ- 292, «Արամեա ՍՊԸ»- 435 Գեղարքունիքի մարզ- «Գեղամա մեդիահոլդինգ»- 622 Լոռու մարզ- «Ֆորտունա» ՍՊԸ- 673, «Անկյուն+3» ՍՊԸ- 482, «Լոռի TV» ՍՊԸ- 529 Կոտայք- «Կոտայք TV» ՍՊԸ- 498 Շիրակի մարզ- «Շանթ թիմ» ՍՊԸ- 492, «Ցայգ» ՍՊԸ- 559 Սյունիք- «Զանգեզուր հեռուստաընկերություն» ՍՊԸ- 573 Տավուշի մարզ- «Տավուշ մեդիա» ՍՊԸ- 502:
13:51 - 14 հունվարի, 2021
ՀՌՀ-ն կոչ է անում ոստիկանությանը՝ բացառել լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտող միջադեպերը

ՀՌՀ-ն կոչ է անում ոստիկանությանը՝ բացառել լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտող միջադեպերը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, որպես հեռարձակվող լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող լիազոր մարմին, իր մտահոգությունն է հայտնում «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության նկարահանող խմբի հանդեպ ոստիկանության կողմից նախօրեին իրականացված գործողությունների առնչությամբ:   Հանձնաժողովը ցանկանում է ևս մեկ անգամ հիշեցնել ոստիկանությանը և ուժային այլ կառույցներին. յուրաքանչյուր լրագրող իրավունք ունի ներկա լինելու հանրային վայրերում կազմակերպված կամ ինքնաբուխ հավաքների՝ անկախ կատարվող գործողությունների բնույթից: Իրադարձությունների լուսաբանման համար որևէ մարմնի՝ իշխանական տարբեր կառույցների կողմից, իրազեկում և հավատարմագրում չի նախատեսում:   Լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հետևանքով խախտվում է Հայաստանի քաղաքացիների՝ երկրում ընթացող գործընթացների մասին օպերատիվ և բազմակողմանի տեղեկատվություն ստանալու իրավունքը:   Հանձնաժողովը կոչ է անում ոստիկանությանը՝ քայլեր ձեռնարկել նման միջադեպերը բացառելու համար, իսկ հեռարձակվող կազմակերպություններին՝ Հանձնաժողովին տեղեկացնել ուժային կառույցների կողմից հեռարձակողների նկատմամբ ցանկացած ուժային գործողության վերաբերյալ:
16:42 - 02 դեկտեմբերի, 2020
ՀՌՀ-ին լիցենզավորման մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 38 ընկերություն

ՀՌՀ-ին լիցենզավորման մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 38 ընկերություն

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի 6 հանրապետական, 9 մայրաքաղաքային և 10 մարզային սլոթերին մասնակցության համար ներկայացվել են հանրապետական՝ 12, մայրաքաղաքային՝ 13 և մարզային սփռման մրցույթներին մասնակցության 13 հայտեր։ Այս մասին տեղեկացրին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից։ «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում նոյեմբերի 17-ին, 18-ին և 19-ին տեղի են ունեցել նիստեր, օրակարգում ունենալով հետևալ հարցը՝ Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակում: Հիշեցնենք, որ համաձայն «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի, դեռևս սեպտեմբերին հայտարարվել էին հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթներ: Հայտարարվել էր մրցույթ 25 սլոթի համար, որոնցից 6-ը՝ հանրապետական, 9-ը՝ մայրաքաղաքային և 10-ը՝ մարզային: Հայտարարված սլոթի համար ներկայացվել են հանրապետական՝ 12, մայրաքաղաքային՝ 13 և մարզային սփռման մրցույթների համար 13 մրցութային հայտեր: Նշենք, որ Վայոց ձորի և Արարատի մարզերում մրցույթները անվավեր են ճանաչվել, հայտեր չներկայացվելու պատճառով: Երեք օրերի ընթացքում հրապարակվել են հայտերը և հեռուստաընկերությունները ներկայացրել են իրենց հետագա գործունեության մասին ծրագրերը: Համաձայն օրենքի՝ Հանձնաժողովը հայտերն ուսումնասիրելու համար ունենալու է 60 օր, իսկ հունվարին՝ վարկանիշային գնահատման միջոցով, կհայտարարի հաղթող ընկերությունների անունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
18:34 - 19 նոյեմբերի, 2020
Հեռուստատեսային լիցենզիա ստանալու համար դիմել է տարիներ առաջ եթերազրկված «Ա1+»-ը, նաեւ 2 լրատվական կայք |armtimes.com|

Հեռուստատեսային լիցենզիա ստանալու համար դիմել է տարիներ առաջ եթերազրկված «Ա1+»-ը, նաեւ 2 լրատվական կայք |armtimes.com|

armtimes.com: Շարունակվում է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական եւ մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակումը: Ընկերությունները կմրցակցեն՝ հեռուստատեսային հեռարձակում ապահովելու հնարավորության համար։  Նոյեմբերի 18-ին հրապարակվեց հանրապետական սփռման մրցույթի մասնակից եւս 6 ընկերությունների հայտեր, որոնցից երկուսը լրատվական կայքեր են՝ «Սկիզբ Մեդիա կենտրոն» ՍՊ-ն (Առաջին լրատվական կայքեջ) եւ «Ֆրի Նյուզ» ՍՊԸ-ն՝ համանուն կայքով։ Այս երկու կայքերը դիմել են հանրապետության ողջ տարածքով հեռուստատեսային հաճախականություն ստանալու համար։Հանրապետական սփռման մրցույթի մասնակից ընկերություններից «Մելտեքս» ՍՊ-ն (Ա1+ հեռուստաընկերություն) դիմել է լիցենզիան վերականգնելու համար, որից նախկինում զրկվել է։ Տարիներ առաջ «Ա1+» հեռուստաընկերությունը փակվեց քաղաքական դրդապատճառներով։  Մյուս չորս մասնակիցները գործող հեռուստաընկերություններ են՝«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ«Հուսաբեր» ՓԲԸ«Շանթ» ՍՊԸ Այսօր հրապարակվել են նաեւ 4 հեռուստաընկերության հայտեր, որոնք մրցում են մայրաքաղաքային սփռման լիցենզովրման համար։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադառնալով հայտատուներից «Շանթ» ՍՊԸ-ին նկատեց․ «Յուրաքանչյուր հեռուստատեսային կազմակերպություն իրավունք ունի մասնակցել մեկ հանրապետական եւ մեկ մայրաքաղաքային սփռման մրցույթի, դրանով է պայմանավորված «Շանթ» ՍՊԸ-ն երկու ծրագիր է տվել մեկը հանրապետական ծածկույթի, մյուսը՝ մայրաքաղաքային»։ Նշենք, որ Շանթի մայրաքաղաքային սփռման համար դիմած ծրագիրը սպորտային է։ Ավելին՝ armtimes.com-ում
23:47 - 18 նոյեմբերի, 2020
ՀՀ-ն Ռուսաստանի հետ կկնքի պայմանագիր հեռուստահեռարձակման վերաբերյալ |armenpress.am|

ՀՀ-ն Ռուսաստանի հետ կկնքի պայմանագիր հեռուստահեռարձակման վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հայտարարել է ռուսական հեռուստաալիքների հեռարձակման վերաբերյալ ՌԴ-ի հետ պայմանագիր կնքելու մասին: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, Տիգրան Հակոբյանն ընդգծել է, որ ամենայն հավանականությամբ ՌԴ-ի հետ կկնքվի միջպետական պայմանագիր, և մեկ կամ երկու հանրային և մայրաքաղաքային  սլոթեր (հաճախականություններ) կհատկացվեն ռուսական հեռուստաընկերություններին: Հակոբյանը, դիտարկելով արտոնագիր ստանալ ցանկացող հեռուստաընկերությունների դիմումները, նշել է, որ մրցույթը հայտարարվել է 25 հաճախականության համար: «6 հանրապետական սլոթին հավակնում է 12 հեռուստաընկերություն, 9 մայրաքաղաքային սլոթին՝ 4 հեռուստաընկերություն, իսկ 10 տարածաշրջանայինին՝ 13 հեռուստաընկերություն»,-տեղեկացրել է նա: Տիգրան Հակոբյանը հավելել է, որ օտարերկրյա հեռարձակողները  սլոթերի օգտագործման արտոնագիր են ստանում ըստ միջպետական պայմանագրերի՝ առանց մրցույթի: Նրա խոսքով՝ մրցույթի արդյունքները կհայտարարվեն հունվարին:
14:23 - 17 նոյեմբերի, 2020
Տուրք չտալ հաճախ արդարացի հուզմունքներին, եթեր չտրամադրել սադրիչ կոչերով հանդես եկող անձերին. ՀՌՀ-ն դիմել է բոլոր հեռարձակողներին

Տուրք չտալ հաճախ արդարացի հուզմունքներին, եթեր չտրամադրել սադրիչ կոչերով հանդես եկող անձերին. ՀՌՀ-ն դիմել է բոլոր հեռարձակողներին

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) դիմել է բոլոր հեռարձակողներին․ «Երկրում ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ: Այս պայմաններում իշխանության երեք ճյուղերի գործողությունները, ցավոք, թերի են, անբովանդակ եւ չեն նպաստում ճգնաժամի հաղթահարմանը, իսկ մի շարք քաղաքական ուժերի եւ քաղաքացիական խմբերի գործունեությունը զուրկ է կառուցողական բնույթից, ինչը հաճախ նպաստում է իրավիճակի էլ ավելի ապակայունացմանը: Այս ամենը հղի է ամենածանր հետեւանքներով ժողովրդի եւ պետության համար:Փոխադարձ անվստահության, մեղադրանքների մթնոլորտում Հանձնաժողովը կարեւորում է լրատվամիջոցների՛ որպես ոչ ֆորմալ բայց չափազանց ազդեցիկ չորրորդ իշխանության դերը սրված իրավիճակը մեղմելու գործում:Ուստի, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անունից դիմում եմ մեր գործընկեր հեռուստա եւ ռադիոընկերությունների ղեկավարներին, խմբագրակազմին, ինչպես նաեւ հեռարձակողների հիմնադիրներին հետեւյալ խնդրանքով, հորդորով, պահանջով.Խմբագրական քաղաքականությունն իրականացնելիս առաջնորդվել միայն պետության եւ քաղաքացիների շահերով, տուրք չտալ ավելորդ հուզմունքներին, լինել սթափ, պահպանել զսպվածություն: Բացառել եթերում ատելության խոսքի, սպառմալիքների, ասեկոսեների տարածումից, զերց մնալ բամբասանքներից: Տուրք չտալ հաճախ արդարացի հուզմունքներին, եթեր չտրամադրել սադրիչ կոչերով հանդես եկող անձերին: Լրատվական հաղորդումներով, հարցազրույցներով նպաստել քաղաքացիական համերաշխության հաստատմանը, բացառել բռնության կոչերը իշխանական ինստիտուտների, քաղաքական ուժերի եւ գործիչների, քաղաքացիական տարբեր խմբերի, պարզապես այլ կարծիք ունեցող մարդկանց նկատմամբ: Ուզում եմ հավատալ, որ բոլոր հեռարձակողները խորությամբ գիտակցում են իրենց պատասխանատվությունը բազմահազարանոց լսարանի առջեւ եւ հատկապես այս օրերին գերակա չեն համարի կուսակցական, անձնային կամ այլ, պետության անվտանգությունը խաթարող շահերը:Եւ վերջում ցանկանում եմ հիշեցնել, որ Հանձնաժողովը շարունակում է կատարել Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված իր լիազորությունները: Քաղաքացիական բախումներ հրահրելու ցանկացած կոչ, մարդկանց խուճափի մատնելու ցանկացած գործողություն հեռարձակողների եթերում կանխվելու ՀՌՀ կողմից ընդհուպ մինչեւ հեռարձակողի գործունեության ժամանակավոր կասեցում, կամ լիցենզիայի գործողության դադարեցում: Անկախ նրանից, թե որ ճամբարի կողմից են կատարվում հակաօրինական գործողությունները: Տ.Հակոբյան,ՀՌՀ նախագահ»
18:13 - 16 նոյեմբերի, 2020
Ռազմական դրության ընթացքում կասեցվել է մեկ հեռուստածրագրի գործունեություն. ՀՌՀ նախագահ |1lurer.am|

Ռազմական դրության ընթացքում կասեցվել է մեկ հեռուստածրագրի գործունեություն. ՀՌՀ նախագահ |1lurer.am|

1lurer.am: ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ռազմական դրության ընթացքում հեռուստառադիոեթերի մշտադիտարկմանը:  «Այնպիսի սխալներ, որի համար մենք էլի կարող էինք վարույթ բացել, կասեցնել կամ նույնիսկ լիցենզիան հետ ստանալ, մենք կարծես չունենք: Եվ ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել, որ այս ֆեյքային, ապատեղեկատվության միջավայրում ամենկարգապահն այն ընկերություններն են, որոնք հանձնաժողովի կողմից ստացել են լիցենզիա և կարգավորվում են հենց հանձնաժողովի կողմից»,- նշեց Հակոբյանը ԱԺ մշտական հանձնաժողովներում 2021 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ: ՀՌՀ նախագահը տեղեկացրեց, որ այս ընթացքում մեկ ամսով կասեցվել է մեկ ծրագրի գործունեությունը, որ շտկվի դրա բովանդակությունը: Կասեցման ժամկետն ավարտվում է նոյեմբերի 10-ին: «Ամեն դեպքում, այդ հեռուստաընկերության եթերում այն այլևս չի լինի: Մենք փաստաթղթեր ստացանք, որ պայմանագիրը խզվել է, և այդ հաղորդումը էլ չենք ունենա»,- նշեց Հակոբյանը:
18:38 - 09 նոյեմբերի, 2020
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում հաջորդ տարի կավելացվեն նոր հաստիքներ |armenpress.am|

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում հաջորդ տարի կավելացվեն նոր հաստիքներ |armenpress.am|

armenpress.am: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին 2021-ի պետբյուջեից նախատեսվում է հատկացնել 313 մլն դրամ, հանձնաժողովում կավելացվի 4 նոր հաստիք: ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը: Նա նշեց, որ հայտով այլ գումար էին ներկայացրել: Հակոբյանը ներկայացրեց, թե ինչ է ընկած բյուջետային հայտի հիմքում: «Մենք ստիպված ենք եղել ավելացնել 2021-ի մեր նախատեսված ծախսերը՝ ելնելով երկու հանգամանքից: Առաջինը օգոստոսին ուժի մեջ մտած Տեսալսողական մեդիայի մասին օրենքն է, որը բավականին ավելացնում է մեր հանձնաժողովի գործառույթները: Երկրորդը մի քանի օրենքների դրույթներն են, որոնք ներկայիս գործառույթներին ավելացնում են նոր գործառույթներ. վերահսկողության տակ գտնվող մեդիածառայությունների նոր խմբեր, օրինակ՝ դիստրիբիուտորների խմբերը կամ ցանցային օպերատորների հեռուստածրագրերի մշտադիտարկումը և այլն»,-ասաց Հակոբյանը: Հանձնաժողովը բյուջեի հայտը ներկայացրել է դեռ այն ժամանակ, երբ պատերազմը չէր սկսվել, սակայն համավարակը հուշել է, որ մեծ սպասելիքներ չեն կարող ունենալ՝ հաշվի առնելով տնտեսական վիճակը: «Այնուամենայնիվ, քննարկումներից հետո եկանք այն եզրահանգման, որ 4 նոր հաստիքով կփորձենք բավարարվել: Եվ այս 4 հաստիքներից 2-ը վերլուծական բաժնի աշխատակիցներն են: Այս պատերազմը ցույց տվեց, որ նրանք անհրաժեշտ են մեր գործունեությունը ճիշտ կազմակերպելու համար»,-ասաց Հակոբյանն ու հավելեց, որ այլ ավելացումներ գրեթե չկան: Նա հիշեցրեց, որ ընդունված նոր օրենքով՝ մեդիաընկերությունների կողմից վճարվող պետական տուրքերի և հանձնաժողովի կողմից կիրառված տույժ ու տուգանքների 30 տոկոսը մնում է հանձնաժողովին: Հակոբյանի կարծիքով՝ դա մեծ գումար չէ, սակայն թույլ է տալիս լուծել կարևորագույն խնդիրը՝ բարձրացնել հանձնաժողովի ֆինանսական անկախությունը: Նրա խոսքով՝ ցանկացած փոքր գումարի համար ստիպված են դիմել կառավարություն: Հակոբյանն օրինակ բերեց. «Նախորդ տարի մենք եվրոպական անկախ կարգավորող մարմինների պլատֆորմին պետք է մուծեինք  180 եվրո: Եվ այդ 180 եվրոյի հայթայթումը տևեց 9 ամիս: Պետք է կառավարության որոշում ընդունվեր, որը մի քիչ ուշացավ: Հիմա ազատ գումարներ կունենանք, որով այդ հարցերը կլուծենք»:
17:11 - 09 նոյեմբերի, 2020
Դադարեցվել է «ՇԱՆԹ» ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի գործողությունը

Դադարեցվել է «ՇԱՆԹ» ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի գործողությունը

Այսօր` սեպտեմբերի 4-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ:  Օրակարգում ընդգրկված էր չորս հարց՝ «ԱԼՖԱ ՏԵԼԵԿՈՄ» ՍՊ ընկերության ՀՀ Կոտայքի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու, «ՇԱՆԹ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումների, «ՇԱՆԹ» և «ՄԵԴԻԱ ՆՅՈՒԶ» ՍՊ ընկերությունների հեղինակազորման հայտերի վերաբերյալ: Նիստի օրակարգի հաստատումից հետո Իրավաբանական և լիցենզավորման վարչության պետը Հանձնաժողովի անդամներին ներկայացնելով«ԱԼՖԱ ՏԵԼԵԿՈՄ» ՍՊ ընկերության ներկայացրած դիմումը և կից ներկայացված փատաթղթերը նշել է, որ ներկայացված փաստաթղթերն ամբողջական են, դրանցում չեն հայտնաբերվել ակնհայտ կեղծ տվյալներ, իսկ «ՇԱՆԹ» ընկերությունը հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումին կից Հանձնաժողով է ներկայացրել Ընկերության լիցենզիայի բնօրինակը (տրման ամսաթիվը՝ 29.12.2016թ., սփռման տարածքը՝ Հայաստանի Հանրապետություն): Հանձնաժողովը բավարարել է բոլոր դիմումների պահանջները:
15:37 - 04 սեպտեմբերի, 2020
ՀՌՀ-ում սկսվել է հեղինակազորման հայտերի ընդունման գործընթացը

ՀՌՀ-ում սկսվել է հեղինակազորման հայտերի ընդունման գործընթացը

Այսօր` օգոստոսի 21-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ: Օրակարգում ընդգրկված էր ինը հարց՝ «ԳԵՂԱՄԱ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ», «ՖՈՐՏՈՒՆԱ», «ՑԱՅԳ», «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ», «ԼՈՌԻ ԹԻ-ՎԻ», «ՇԱՐԿ», «ԿՈՏԱՅՔ ԹԻ ՎԻ» ՍՊ ընկերությունների հեղինակազորման հայտերի, «ՇԱՐԿ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումի և ««ՌԱԴԻՈ  ԱՎՐՈՐԱ»  ՍՊ  ընկերության  նկատմամբ  հարուցված  վարչական  վարույթը կարճելու  մասին»  հարցի  վերաբերյալ։ Օրակարգային հարցերի քննարկման ժամանակ հանձնաժողովի անդամները քննարկելով «ԳԵՂԱՄԱ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ», «ՖՈՐՏՈՒՆԱ», «ՑԱՅԳ», «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ», «ԼՈՌԻ ԹԻ-ՎԻ», «ՇԱՐԿ», «ԿՈՏԱՅՔ ԹԻ ՎԻ» ՍՊ ընկերությունների ներկայացված հեղինակազորման հայտերը և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 43-րդ հոդվածի դրույթներով, բավարարել են բոլոր հայտերի պահանջները և ընկերություններին հեղինակազորել՝ տալով տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կարգավիճակ: Հանձնաժողովի Իրավաբանական և լիցենզավորման վարչության պետը ներկայացնելով «ՇԱՐԿ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումը նշել է, որ Ընկերությունը դիմումին կից ներկայացրել է լիցենզիայի բնօրինակը (տրման ամսաթիվը՝ 05.11.2019թ., սփռման տարածքը՝ Հայաստանի Հանրապետություն), հետևաբար դիմումն  ենթակա է բավարարման: Իսկ ««ՌԱԴԻՈ  ԱՎՐՈՐԱ»  ՍՊ  ընկերության  նկատմամբ  հարուցված  վարչական  վարույթը կարճելու  մասին»  հարցը ներկայացնելիս նշել՝ արարքը, որի համար Ընկերության նկատմամբ բացվել է վարույթ, համապատասխանում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի  60-րդ հոդվածի 18-րդ մասի  հատկանիշներին, իսկ օգոստոսի 7-ին ուժի մեջ մտած «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքով վարույթի համար հիմք հանդիսացած արարքի վերաբերյալ կա այլ իրավական կարգավորում։ Հաշվի առնելով այս հանգամանքը Հանձնաժողովը որոշել է Ընկերության նկատմամբ  հարուցված վարչական վարույթը  կարճել:
10:10 - 22 օգոստոսի, 2020
Կայացել է հանդիպում տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների հետ

Կայացել է հանդիպում տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների հետ

Այսօր՝ օգոստոսի 10-ին, Հեռուստատեսութայն և ռադիոյի հանձնաժողովում կայացել է հանդիպում տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների հետ: Հանդիպման նպատակը, որին մասնակցել են ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, գլխավոր քարտուղար Սմբատ Խաչատրյանը, իրավաբանական և լիցենզավորման վարչության ներկայացուցիչները, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի մեկնաբանությունն էր՝ մասնավորապես այն դրույթները, որոնցով կարգավորվելու է դիստրիբյուտորների գործունեությունը: Տիգրան Հակոբյանն իր խոսքում նշել է, որ համաձայն օրերս ուժի մեջ մտած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի այսուհետ նրանց գործունեությունը կարգավորվելու է Հանձնաժողովի կողմից, որը նոր է երկու կողմի համար: Այնուհետ իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Դավիթ Մարգարյանը մանրամասնել է օրենքի դրույթները, պատասխանելով ներկաների հարցերին: Հիշեցնենք, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը ՀՀ նախագահի կողմից ստորագրվել է օգոստոսի 5-ին, ուժի մեջ մտել՝ 7-ին:
14:46 - 10 օգոստոսի, 2020
Մենք չէ, որ սև ու սպիտակ ենք անում մեդիայի հարցում, դուք եք խտրականություն դնում և չեք ընդունում մեդիայի հրավերները․ Անի Սամսոնյանը՝ «Իմ քայլին» |tert.am|

Մենք չէ, որ սև ու սպիտակ ենք անում մեդիայի հարցում, դուք եք խտրականություն դնում և չեք ընդունում մեդիայի հրավերները․ Անի Սամսոնյանը՝ «Իմ քայլին» |tert.am|

tert.am: Հանրային հեռուստաընկերությանը կրծքով ինձանից պաշտպանելու որևէ կարիք չկա, որովհետև ես որևէ մեղադրանք չեմ ներկայացնում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Լուսավար Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով ՀՌԱՀ-ի զեկույցին։«Հարգելի գրոծընկերներ, մենք չէ, որ սև ու սպիտակ ենք անում մեդիայի հարցում, չար ու բարի անում մեդիայի հարցում, դուք եք խտրականություն դնում և չեք ընդունում մեդիայի հրավերները։ Եթե դա ձեզ անհանգստացնում է, որ ընդդիմադիր ներկայացուցիչները կարող են հայտնվել այդ եթերներում, ապա դուք էլ քաջ եղեք, գնացեք և ձեր տեսակետը պաշտպանեք այդ եթերներում, կռիվ տվեք ձեր համոզմունքների համար։ Ես կարծում եմ, որ դա ձեր կողմից ավելի խելամիտ կլինի, քան թե այս Ազգային ժողովի ամբիոնից անընդհատ խտրական կոչեր հնչեցնելու Զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ»,-ասաց նա։Ինչ վերաբերում է իշխանական պատգամավորներից մեկի դիտարկմանը, թե երեկ Գագիկ Ծառուկյանը զրկվեց անձեռմխելիությունից, բայց հանրայինի եթերում հայտնվեց Էդմոն Մարուքյանը, ապա Անի Սամսոնյանը նշեց, որ իշխանության բոլոր ներկայացուցիչները մերժել են գնալ Հանրային հեռուստաընկերության եթեր։
16:38 - 17 հունիսի, 2020
Թունյանը ֆեյք նյուզի դեմ պայքարում անկյունքարային է համարում մեդիագրագիտության բարձրացումը |armenpress.am|

Թունյանը ֆեյք նյուզի դեմ պայքարում անկյունքարային է համարում մեդիագրագիտության բարձրացումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը կեղծ լուրերի խնդրի լուծման համար անկյունքարային է համարում հանրության մեդիագրագիտության բարձրացման հարցը: Թունյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ նիստում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդման քննարկմանը: «Հայաստանում այսօր ունենք լուրջ խնդիր՝ կապված ֆեյք նյուզի հետ, իհարկե այդ խնդիրը ոչ միայն Հայաստանում է առկա: Դա նոր չէ, բայց կարող ենք հստակ ասել, որ Հայաստանում վերջին շրջանում այդ խնդիրն առավել քան սրվել է և դարձել է ամենակարևոր մարտահրավերներից մեկը»,-ասաց Թունյանն ու նշեց՝ երբեմն «Ֆեյսբուք»-ում ֆեյք օգտատիրոջ կոնկրետ շահեր սպասարկող գրառումը կարող է հայտնվել լրատվամիջոցներում:  Նրա խոսքով՝ լինում է, որ լրատվամիջոցին ֆինանսավորում է քաղաքական թիմը: «Եվ լրատվությունը կառուցվում է՝ կախված նրանից, թե որ քաղաքական ուժն է ֆինանսավորում»,-կարծիք հայտնեց պատգամավորը: Նրա կարծիքով՝ այդ դեպքում ստացվում է, որ մարդիկ իրականում ոչ թե օգտվում են տեղեկացված լինելու իրենց իրավունքից, այլ հակառակը՝ ապատեղեկացվում են։ «Անկյունաքարային խնդիրը գրագիտության բարձրացումն է: Մարդը պետք է տարբերի, թե ինչն է իրեն պետք, ինչը պետք չէ և ինչ են իրեն փորձում համոզել»,-նշեց Թունյանը: Նա նաև մեջբերում արեց իր կարդացած գրքից, որում ասվում է, որ Ֆինանսավորման ամենաճիշտ տարբերակն այն է, երբ լրատվամիջոցը ոչ թե գովազդով է իր բյուջեի հիմնական մասը ձևավորում, այլ բաժանորդագրությամբ: 
16:17 - 17 հունիսի, 2020
ՀՌԱՀ-ը 2019-ին կրոնական խտրականության և բռնության տեսարանների համար պատժել է 2 հեռուստաընկերության |armenpress.am|

ՀՌԱՀ-ը 2019-ին կրոնական խտրականության և բռնության տեսարանների համար պատժել է 2 հեռուստաընկերության |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում անցյալ տարի երկու հեռուսատընկերություն պատժվել են կրոնական խտրականության և բռնության տեսարանների համար, նրանցից մեկը, սակայն, բողոքարկել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումը: Այս մասին ԱԺ-ում հայտնեց ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին: «Անցյալ տարի առաջին անգամ հանձնաժողովի պատմության ընթացքում երկու հեռուսատընկերություն պատժվել է կրոնական խտրականության և բռնության տեսարանների համար: Առաջին անգամ օրենսդրության մեջ եղած նորմը կիրառել ենք: Մեկը եղել է մարզային հեռուստաընկերություն, մյուսը՝ հանրապետական սփռման: Մի հեռուստաընկերությունն իր մեղքն ընդունեց, մյուսը՝ վարչական հայցով դիմեց դատարան և բողոքարկում է մեր որոշումը»,-ասաց Հակոբյանը: Նրա խոսքով՝ դա հիմնավորում է իր այն պնդումը, որ բռնության տեսարան չափորոշիչը հիմնավորելը և հեռուստաընկերություններին պատիժ ներկայացնելը շատ դժվար է: 
11:06 - 17 հունիսի, 2020
ԱԺ-ում քննարկվել է ՀՌՀ 2019 թ-ի բյուջեի կատարողականը

ԱԺ-ում քննարկվել է ՀՌՀ 2019 թ-ի բյուջեի կատարողականը

Հունիսի 12-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ներկայացրել է Հանձնաժողովի 2019 թ. բյուջեի կատարողականը, այնուհետ պատասխանել հարցերին: Տիգրան Հակոբյանը նշել է, որ Հանձնաժողովի բյուջեն մոտ 315 մլն դրամ է, որը կատարվել է 97%-ով, տնտեսվել է մոտ 6 մլն դրամ, որը արտերկիր  գործուղումների համար նախատեսված գումարներից է, միաժամանակ ավելացնելով, որ կառույցի բյուջեի 85%-ը կազմում է աշխատավարձի ֆոնդը: Նշելով, որ գործի ծավալը բավականին մեծ է՝ Հակոբյանը բելել է օրինակ. տարվա կտրվածքով պլանավորելով գործունեության 75 դիմումի քննարկում, 2019-ին ստացվել է 214 դիմում: Դրանք քաղաքացիների դիմումներ չեն, որպեսզի ծանոթանաս և պատասխանես: Ցանկացած դիմումի ուսումնասիրումը, որոնք կապված են օտարերկրյա հեռուստածրագրերի ուսումնասիրման, նրանց դիստիբյուտորների, հեռուստածրագրերի բովանդակության հետ, այսինքն՝ ամեն դիմումի հետևում մեծ ծավալի աշխատանք է կատարվում: Նախորդ տարի տրամադրվել է 12 լիցենզիա, որոնցից յուրաքանչյուրի տրամադրումը՝ իրավական և վարչարարական տեսակետով, բավականին մեծ գործընթաց է: Եվ ելնելով 2019-ի կանխատեսումներից և կատարված աշխատանքներից այս տարվա բյուջեում և ՄԺԾԾ-ում Հանձնաժողովը կկատարի փոփոխություններ: Հակոբյանը խոսել է նաև ֆինանսների սղության մասին, նշելով որ սուղ բյուջեն հնարավորություն չի տալիս թե՛ որակական թե՛ քանակական առումով պատշաճ որակով իրականացնել բազմաթիվ կարևոր խնդիրներ: Մանրամասները հղումով: (Տես սկսած 2:59:40-ից սկսած)
13:37 - 15 հունիսի, 2020
«Իմ քայլը» ակնկալում է, որ կարճ ժամանակում պատասխանատվության ենթարկվածներ կլինեն արտահոսքի համար |lragir.am|

«Իմ քայլը» ակնկալում է, որ կարճ ժամանակում պատասխանատվության ենթարկվածներ կլինեն արտահոսքի համար |lragir.am|

lragir.am: ««Իմ քայլը» խմբակցության համար անընդունելի է այն, ինչ տեղի է ունեցել: Եվ մենք ակնկալում ենք, որ կարճ ժամանակում այդ ամենն ունենալու է հետևանքներ»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով վարչապետի ուղիղ եթերից առաջ արված կադրերի արտահոսքին: Նա նշեց, որ տարբեր մեկնաբանություններ կարող են հնչել տեղի ունեցածի հետ կապված: «Կարող են հնչել մեկնաբանություններ ոչ պրոֆեսիանալիզմի, անփութության կամ նույնիսկ դիտավորության տեսանկյունից, մեզ համար սա առաջին հերթին տեղեկատվական անվտանգության խնդիր է: Եվ այն ընթացքում, երբ վարչապետը տեղյակ չէր, որ իրականում ուղիղ հեռարձակում է տեղի ունենում, աշխատակազմի կամ գործընկերների հետ շփվելիս կարող էր հնչել արտահայտություն կամ նախադասություն, և դա լիներ կարևորոգույն խնդիր զուտ անվտանգության տեսակետից: Հետևաբար, մենք առաջին հերթին հարցը դիտարկում ենք հենց այդ կտրվածքով և ակնկալում ենք, որ կարճ ժամանակահատվածում այդ ամենն ունենալու է հետևանքներ: Այն անձինք, ովքեր պատասխանատու են կատարվածի հետ կապված, նրանք նույնպես կկրեն պատասխանատվություն»,- ասաց Մակունցը: Նրա խոսքով՝ եթե կարճ ժամանակահատվածում դա տեղի չունենա, «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է ՀՌԱՀ-ի խորհրդին հրավիրել խմբակցություն և ոչ միայն պահանջել, հորդորել, որ նման դեպքերը բացառվեն հետայսու, այլ նաև զբաղվեն պատասխանատվության հարցով:
12:22 - 20 ապրիլի, 2020