Գիտությունների ազգային ակադեմիա

Բարձրագույն պետական ինքնակառավարվող ոչ առեւտրային հաստատություն է, որի նախագահությունը գտնվում է Երեւանում։ Ակադեմիան նաեւ մասնաճյուղեր ունի Գյումրիում, Սեւանում, Գորիսում, Վանաձորում եւ Կապանում։

Այն կազմակերպում եւ իրականացնում է հիմնարար  եւ կիրառական  գիտական հետազոտություններ,  եւ համակարգում է հանրապետությունում կատարվող հիմնարար հետազոտությունները։ ԳԱԱ-ն նաեւ ծառայում է որպես ՀՀ իշխանության բարձրագույն մարմինների պաշտոնական գիտական խորհրդական։

ՀՀ ԳԱԱ-ն 1943 թվականին հիմնադրված Հայաստանի գիտությունների ակադեմիայի իրավահաջորդն է դարձել 1993 թվականից։

2005 թ. ակադեմիան վերանվանվել է «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիա» պետական ոչ առեւտրային կազմակերպություն։

Զերծ մնալ փորձառու հրամանատարներին ասպարեզից հեռացնելու, պատերազմում կրած անհաջողությունը նրանց վրա բարդելու քայլերից․ ԳԱԱ հայտարարություն

Զերծ մնալ փորձառու հրամանատարներին ասպարեզից հեռացնելու, պատերազմում կրած անհաջողությունը նրանց վրա բարդելու քայլերից․ ԳԱԱ հայտարարություն

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության հայտարարությունը «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը, պայմանավորված երկրում ամիսներ շարունակվող քաղաքական ճգնաժամի օրեցօր խորացմամբ, անհրաժեշտ է համարում հանդես գալ նոր հայտարարությամբ։ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանի իշխանությունները ոչ միայն լուրջ քայլեր չեն ձեռնարկել ստեղծված աշխարհաքաղաքական ծանր իրավիճակից երկիրը դուրս բերելու ուղղությամբ, այլև անհեռատես նոր քայլերով խորացրել են ընդհանուր ճգնաժամը։ Ի պատասխան  հրաժարական ներկայացնելու վերաբերյալ՝ ՀՀ Գլխավոր շտաբի պետի և բազմաթիվ բարձրաստիճան այլ զինվորականների սույն թվականի փետրվարի 25-ի պահանջի,    վարչապետը, հանդես գալով ՀՀ ԳՇ պետին աշխատանքից ազատելու մասին միջնորդությամբ, փաստորեն վտանգում է տարածաշրջանում ստեղծված փխրուն խաղաղությունը, Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, այն դեպքում, երբ այսօր էլ որպես հայրենաբնակ հայության անվտանգության գլխավոր երաշխավոր շարունակում է մնալ Հայոց բանակը։ Խորապես գիտակցելով պահի լրջությունը՝ իշխանություններից պահանջում ենք զերծ մնալ մեր ժողովրդի ու զինվորականության վստահությունը վայելող փորձառու հրամանատարներին ասպարեզից հեռացնելու, պատերազմում կրած անհաջողությունը նրանց վրա բարդելու քայլերից»։ 
14:47 - 01 մարտի, 2021
ԳԱԱ-ն առաջարկել է օրենքով գիտության ֆինանսավորման հստակ ցուցանիշ ամրագրել

ԳԱԱ-ն առաջարկել է օրենքով գիտության ֆինանսավորման հստակ ցուցանիշ ամրագրել

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում փետրվարի 15-ին տեղի է ունեցել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի վերաբերյալ  քննարկում ՀՀ ԳԱԱ  նախագահության անդամների և  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանի, ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի և նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանի մասնակցությամբ: Այս մասին հայտնեցին Գիտությունների ազգային ակադեմիայից: ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն իր ելույթում նշել է. «Գիտության մասին այդպիսի օրենքի անհրաժեշտություն այսօր չկա, որովհետև կա արդեն գործող երկու օրենք՝ «Գիտական և գիտատեխնիկական քաղաքականության մասին» ՀՀ օրենք,  մյուսը՝ «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենք: Եթե այդ երկու օրենքներում կան խնդիրներ, որոնք չեն նպաստում գիտության զարգացմանը, կարելի է առաջին հերթին այդ օրենքներում փոփոխություններ մտցնել»:     Նա նշել է, որ եթե հնարավոր լիներ գիտության ֆինանսավորումն ավելացնել, դա ավելի կնպաստեր գիտության զարգացմանը, քան օրենք մշակելը: «1991թ-ից մինչև հիմա Հայաստանում գիտության ֆինանսավորում չի եղել: Չնչին ֆինանսական միջոցներով  հնարավոր է եղել պահպանել գիտական կազմակերպությունները»,- ասել է Ռադիկ Մարտիրոսյանը: Չնայած սուղ ֆինանասավորմանը՝  ՀՀ ԳԱԱ 12 կազմակերպություն ընդգրկված է գիտական ամսագրերի, գրքերի և գիտաժողովների աշխատանքներին հղում կատարող տվյալների ամենամեծ  շտեմարան Scopus-ի՝ ըստ գիտական նվաճումների դասակարգած աշխարհի 8800  գիտական կազմակերպությունների ցանկում:    Ռադիկ Մարտիրոսյանը նշել է, որ, ըստ օրինագծի հիմնավորման, ակադեմիական ինստիտուտներն ինքնուրույն չեն, ազատ չեն իրենց կառավարման համակարգում:  «ԳԱԱ ինստիտուտների կոլեկտիվներում անցկացվեցին քննարկումներ և փակ գաղտնի քվեարկություն: Արդյունքում մասնակիցների 90 տոկոսը դեմ եղան ակադեմիայի համակարգից դուրս գալուն: Վատ է, որ այդ օրենքը գրելուց ակադեմիայի համակարգից մարդ չի մասնակցել»,- հավելել է Ռադիկ Մարտիրոսյանը:  «Գիտությունը զարգանում է ի շնորհիվ գիտական արդյունքների քննարկման, ծրագրերի կազմման, ընդհանուր գաղափարախոսության զարգացման ձևով: Ակադեմիայի բրենդը նրանում է, որ նա նպաստում է գիտության զարգացմանը իր կառուցվածքով, իր ինստիտուտներով: ԳԱԱ բաժանմունքները ցանց են, որոնց շրջանակում  քննարկվում են գիտական հարցերը»,- ասել է ՀՀ ԳԱԱ նախագահը: Նա նկատել է, որ օրինագծում բացակայում է «ակադեմիա» հասկացությունը: Նա, մասնավորապես, առաջարկել է օրինագծի 26-րդ հոդվածը ձևակերպել հետևյալ կերպ. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան պետության կողմից հիմնադրած ոչ առևտրային գիտական կազմակերպություն է, որն ունի պետության կողմից սահմանված կարգով խորհրդատվություն տրամադրելու և հանրապետության հիմնարար հետազոտությունները համակարգելու իրավասություն»: Ի պատասխան ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասել է. «Այստեղ սկզբունքային շեշտ կա: Սա սկզբունքային միտք էր: Սա փլում է օրինագծի ամբողջ տրամաբանությունը»: ԳԱԱ-ի մյուս առաջարկն է 26-րդ հոդվածում ավելացնել 3-րդ կետ, որ ակադեմիան կարող է ստեղծել գիտական համագործակցային ցանցեր գիտատեխնիկական կամ նորարարական խնդիրների համատեղ լուծմանն աջակցելու նպատակով՝ իրականացնելով այդ կազմակերպությունների գիտամեթոդական ղեկավարում: «Եթե կազմակերպության ֆինանսական, վարչական կառավարումն իրականացվելու է լիազոր մարմնի՝ նախարարության կողմից, ապա գիտամեթոդականը, գիտական հիմնարար ծրագրերը, նրանց արդյունքների, հաշվետվությունների գիտական քննարկումներն իրականացվեն ակադեմիական համակարգում»,- ասել է Ռադիկ Մարտիրոսյանը:     Մյուս առաջարկն է հրաժարվել մեկ գիտական աստիճանի անցնելու դրույթից, պահպանել ասպիրանտուրայի ինստիտուտը գիտական կազմակերպություններում, որպես հիմնական օղակ, երիտասարդությանը գիտության մեջ ներգրավելու համար: Մյուսը Բարձրագույն որակավորման հանձնաժողովի՝ ԲՈՀ-ի հարցն էր: «Մենք համաձայն չենք, որ ԲՈՀ-ն է վերացվում: Մեր գիտության համար մենք առաջնահերթ պետք  ունենանք պետական լիազորված կառույց, որը վերահսկի այդ գործընթացը»,- ասել է Ռադիկ Մարտիրոսյանը: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասել է. «Պետք է իրատես լինենք և հասկանանք, որ մենք այսօր գտնվում ենք տնտեսական և հասարակական բոլորովին այլ իրավիճակում: Խորհրդային Միությունն իր անսահման ֆինանսական ռեսուրսներով վաղուց այլևս չկա: Ես գտնում եմ, որ բարձրագույն կրթությունն ու գիտությունը միմյանցից անջատելը նպատակահարմար չէ: Այս երկու համակարգերը պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն, և պետք է կարգավորումը տալ միասնական օրենքով: Ես համամիտ եմ, որ օրենքի նախագծում պետք է ամրագրել ֆինանսավորման կոնկրետ ծավալ` հաշվի առնելով գիտության շահը և պետության հնարավորությունները»: Ելույթներով ու հարցադրումներով հանդես են եկել ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Էդուարդ Ղազարյանը, Լենսեր Աղալովյանը, Աշոտ Սաղյանը, Յուրի Սուվարյանը, Գևորգ Պողոսյանը, Լևոն Թավադյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ Ռուբեն Հարությունյանը, Արսեն Հախումյանը, ՀՀ ԳԱԱ Սփյուռքի բաժնի պետ, ֆ.մ.գ. դոկտոր, պրոֆեսոր Վանյա Բարսեղյանը:  ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ ներկայացված որոշ առաջարկներ, մասնավորապես, ակադեմիային գիտական կազմակերպությունների գիտամեթոդական ղեկավարում իրականացնելու գործառույթ վերապահելու և այդպիսով հիմնարար հետազոտությունների համակարգում իրականացնելու, ինչպես նաև օրինագծում ֆինանսավորման հստակ ցուցանիշներ (առաջարկ է եղել ՀՆԱ-ի 4 տոկոսը) ամրագրելու առաջարկները կքննարկվեն «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ:
14:18 - 16 փետրվարի, 2021
Գիտական կազմակերպություններին կտրվի գործունեության ազատություն. ԿԳՄՍ նախարարը՝ ԳԱԱ նախագահության անդամներին

Գիտական կազմակերպություններին կտրվի գործունեության ազատություն. ԿԳՄՍ նախարարը՝ ԳԱԱ նախագահության անդամներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամների հետ այսօր քննարկել է Ազգային ժողովում նախորդ շաբաթ առաջին ընթերցմամբ ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը:   Հանդիպման ընթացքում ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ու նախագահության մյուս անդամները ներկայացրել են նախագծով առաջարկվող նոր կարգավորումներին առնչվող իրենց հիմնական մտահոգություններն ու հանդես եկել առաջարկներով:   ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նշել է, որ 2019 թվականի սեպտեմբերին՝ նախագծի աշխատանքային տարբերակին ծանոթանալուց հետո, քննարկումներ են եղել ԳԱԱ կազմում գործող ինստիտուտների, ակադեմիայի թղթակից անդամների և նախագահության հետ, կազմակերպվել են հանդիպումներ նախարարության պատասխանատուների մասնակցությամբ, և ակադեմիայի կողմից բարձրացված մի շարք խնդիրներ այժմ Ազգային ժողովում գտնվող նախագծում լուծում են ստացել:   Վիճահարույց մի շարք հարցեր, սակայն, դեռևս լուծված չեն: Մասնավորապես, ակադեմիայի ներկայացուցիչների համար առաջնային է ԳԱԱ կարգավիճակի հարցը. նրանք համարում են, որ օրինագծով պետք է հստակ ամրագրվեն ակադեմիայի՝ որպես գիտական կառույցի դերակատարումն ու գործառույթները:   Ըստ ԳԱԱ նախագահի՝ ընդունելի չէ նոր օրինագծում գիտության և բարձրագույն կրթության ոլորտները կարգավորող` «Բարձրագույն և հետբուհական կրթության», «Գիտության և գիտատեխնիկական գործունեության», «ԳԱԱ մասին» օրենքների միավորումը մեկ իրավական ակտի մեջ:   «Օրենքների միավորումը ո՛չ բարձրագույն կրթության, ո՛չ էլ գիտության զարգացմանը չի նպաստելու, որովհետև այս երկու բնագավառները, ունենալով ընդհանրություններ, զարգանում են տարբեր տրամաբանությամբ»,- նշել է Ռադիկ Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ ԳԱԱ ակադեմիայի կազմում գործող 12 ինստիտուտներ հիշատակվում են միջազգային հեղինակավոր սանդղակներում՝ skopius-ի ցանկում:    Ակադեմիայի նախագահության ներկայացուցիչները բարձրացրել են ակադեմիական ինստիտուտների հետագա գործունեության, կառավարման և գիտության ֆինանսավորման հարցերը:   ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, պարզաբանելով բարձրաձայնված խնդիրները, համոզմունք է հայտնել, որ և՛ ակադեմիական հանրության, և՛ պետության նպատակներն ընդհանուր են, այն է՝ ունենալ մրցունակ և զարգացած գիտություն: Տարբերությունը մոտեցումների մեջ է: Ակադեմիկոսների կողմից հաճախ հիշատակվող խորհրդային ժամանակների գործունեության մոդելը, երբ ակադեմիան ստանում էր խոշոր ֆինանսավորում, ըստ նախարարի, այսօր չի կարող գոյություն ունենալ կամ վերականգնվել:   «Պետք է իրատես լինենք և հասկանանք, որ մենք այսօր գտնվում ենք տնտեսական և հասարակական բոլորովին այլ իրավիճակում: Խորհրդային Միությունն իր անսահման ֆինանսական ռեսուրսներով վաղուց այլևս չկա: Ես գտնում եմ, որ բարձրագույն կրթությունն ու գիտությունը միմյանցից անջատելը նպատակահարմար չէ: Այս երկու համակարգերը պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն, և պետք է կարգավորումը տալ միասնական օրենքով: Ես համամիտ եմ, որ օրենքի նախագծում պետք է ամրագրել ֆինանսավորման կոնկրետ ծավալ` հաշվի առնելով գիտության շահը և պետության հնարավորությունները»,- նշել է նախարարը` ավելացնելով, որ նախագծի առնչությամբ հանրային հարթակներում հնչող՝ «ակադեմիան քանդելու, գիտությունը ոչնչացնելու» մասին որակումները կառուցողական չեն ու խաթարում են շահագրգիռ քննարկում ծավալելու և արդյունավետ լուծումներ գտնելու տրամաբանությունը:   Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ ներկայացված որոշ առաջարկներ, մասնավորապես ակադեմիային գիտական կազմակերպությունների գիտամեթոդական ղեկավարում իրականացնելու գործառույթ վերապահելու և այդպիսով հիմնարար հետազոտությունների համակարգում իրականացնելու, ինչպես նաև օրինագծում ֆինանսավորման հստակ ցուցանիշներ (առաջարկ է եղել ՀՆԱ-ի 4 տոկոսը) ամրագրելու առաջարկները կքննարկվեն «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ:   Ինչ վերաբերում է ակադեմիական ինստիտուտների հետագա գործունեությանը, ապա, նախարարի խոսքով, ըստ նախագծի, դրանք կգործեն որպես առանձին գիտական կազմակերպություններ, որոնց կառավարման գլխավոր մարմինը 8 անդամից բաղկացած խորհուրդը կլինի. 5 անդամը` գիտական համայնքի, 3-ը՝ լիազոր մարմնի կողմից առաջադրված: Ըստ օրինագծի` ինստիտուտներին տրվում է գործունեության ազատության` ներառյալ կոնսորցիումներում ընդգրկվելու, բուհերի և տարբեր գիտական կազմակերպությունների հետ միավորվելով՝ ցանցեր ստեղծելու հնարավորություն:   «Այսինքն` պետությունն ուզում է ոչ թե սահմանափակումներ մտցնել, այլ գիտական կազմակերպություններին տալ գործունեության ազատություն: Դա ամենևին չի նշանակում, թե ԳԱԱ ենթակայությամբ գործող գիտական ինստիտուտները դժգոհ են, կամ նրանց վրա մինչ այժմ ճնշումներ են գործադրվել: Չկա նման բան, տրվում է գործունեության ազատություն: Սա պետության քաղաքական մոտեցումն է` գիտական կազմակերպությունը պետք է գործունեության ազատություն ունենա, ինքնուրույն կառավարվի և ստանա ֆինանսավորում: Առաջարկում եմ մինչ այժմ եղած իրավիճակին մոտենալ քննադատաբար և ընդունել, որ գիտությունը տիտղոսներով չի զարգանում: Ընդունելով ֆինանսական բաղադրիչի խնդիրը՝ պետք է նաև ընդունենք, որ զարգացում լինում է այն ժամանակ, երբ գիտնականը զբաղվում է գիտական գործունեությամբ»,- նշել է Վ. Դումանյանը՝ հավելելով, որ ԳԱԱ համակարգում գործող ավելի քան 30 ինստիտուտների ֆինանսավորման և գործունեության արդյունավետության հարցը պետք է, ի վերջո, դիտարկվի, և վաղուց կուտակված խնդիրների լուծմանը պետք է մի օր գնալ, որքան էլ այդ լուծումները ծանր լինեն:   Հանդիպման ընթացքում ելույթներ են ունեցել ԳԱԱ ակադեմիայի փոխնախագահ Յ. Շուքուրյանը, նախագահության անդամներ Է. Ղազարյանը, Յ. Սուվարյանը, Ա. Հախումյանը, Վ. Բաղդասարյանը, Գ. Պողոսյանը, Ռ. Հարությունյանը, ԿԳՄՍՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հայոցյանը:
19:14 - 15 փետրվարի, 2021
Երկրաշարժերը կապված են 2 տարբեր սեյսմոակտիվ խզվածքների հետ. ԳԱԱ ԵԳԻ-ն մանրամասներ է ներկայացնում

Երկրաշարժերը կապված են 2 տարբեր սեյսմոակտիվ խզվածքների հետ. ԳԱԱ ԵԳԻ-ն մանրամասներ է ներկայացնում

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի երբրաբանական գիտությունների ինստիտուտը Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժերի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել:  ՀՀ ԳԱԱ երբրաբանական գիտությունների ինստիտուտի տարածած հաղորդագրությունը՝ ստորև. «Վերջին օրերին բնությունը հիշեցնում է, որ մենք ապրում ենք սեյսմիկ առումով վտանգավոր տարածաշրջանում: Վերջին մի քանի օրում Հայաստանի տարածքում երկու միջին ուժգնության երկրաշարժեր գրանցվեցին, առաջինը Սևանի լեռնաշղթայի սահմաններում՝  Շորժայում,  (փետրվարի 5-ին, ըստ ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տվյալների М=4.7), մյուսը փետրվարի 13-ին, Մասիս քաղաքի մոտ (ըստ ՀՀ ԱԻՆ ՍՊՏԾ նախնական տվյալների М=4.7): Վերջին երկրաշարժը, որի էպիկենտրոնը ավելի մոտ էր Երևանին, հարուցեց զգալի ցնցումներ և անհանգստություն պատճառեց բնակչությանը: Այս երկրաշարժերը կապված են տարբեր տեկտոնական կառույցների 2 տարբեր սեյսմոակտիվ խզվածքների հետ:  Փետրվարի 5-ի երկրաշարժը կապված էր Հայաստանի ամենաերկար՝ Փամբակ-Սևան-Սյունիքի ակտիվ խզվածքի հետ, իսկ փետրվարի 13-ի երկրաշարժը՝ Երևանյան խորքային խզվածքի հետ:  Նշված երկու սեյսմոակտիվ կառույցները ներառված են Հայաստանի տարածքի սեյսմոտեկտոնական մոդելում, որը մշակվել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում, Հայաստանի տարածքի ակտիվ խզվածքների բազմամյա հետազոտությունների տվյալների հիման վրա: Այս Սեյսմատեկտոնական մոդելն ընկած է Հայաստանի սեյսմիկ վտանգի հավանակային գնահատականի քարտեզի հիմքում, որն իր հերթին մշակվել է միջազգային համագործակցության շրջանակներում և 2018թ. հաստատվել ՀՀ Կառավարության կողմից: Այս տվյալների հիման վրա մշակվել և կազմվել է Հայաստանի տարածքի սեյսմիկ շրջանցման քարտեզը, որը պաշտոնապես հաստատվել է 2020թ: Ըստ սեյսմոտեկտոնական մոդելի, երկրաշարժերի առավելագույն մագնիտուդը Երևանյան խզվածքի գոտում կարող է հասնել 6.0-ի: Փամբակ-Սևան-Սյունիք ակտիվ խզվածքի սեյսմիկ վտանգը շատ ավելի մեծ է: Այդ խզվածքը կարող է հարուցել շատ ավելի ուժեղ, մինչև М=7.5, երկրաշարժ: Համեմատության համար նշենք, որ Սպիտակի երկրաշարժի մագնիտուդը՝ М=6.9: Կարևոր է նաև նշել, որ ամբողջ աշխարհում ամեն տարի տեղի են ունենում, М=7-7,9 ուժգնության 9-25 երկրաշարժ, М=6-6,9 ուժգնության 120-180 երկրաշարժ, 1200-1700 երկրաշարժ, որոնց М=5-5,9 իսկ М=4-4,9  երկրաշարժերի քանակը տարեկան գերազանցում է տասնյակ հազարը։ Հայաստանի տարածքում տարեկան տեղի է ունենում ավելի քան 300 երկրաշարժ, որոնց մեծ մասի մագնիտուդը չի անցնում 2-ից: Նման ցնցումները բնակչության կողմից  չեն էլ զգացվում: Կարևոր է նաև նշել, որ Շորժայի երկրաշարժի հիմնական ցնցումից հետո գրանցվել են բազմաթիվ ավելի թույլ ուժգնության հետցնցումներ: Նման պատկեր նկատվեց նաև 2021թ․ փետրվարի 13-ի Երևանյան երկրաշարժից հետո, ինչր  այսպիսի ուժգնության երկրաշարժից հետո նրա մարման բնականոն ընթացք է. այսպես տեղի է ունենում օջախային գոտու լիցքաթափում: Դեռ պատմական ժամանակներից Երևան քաղաքի շուրջ տեղի են ունեցել երկրաշարժեր, որոնք ոչ միայն զգացվել են Երևանում, այլ նաև որոշակի ազդեցություն են թողել նրա շենքերի, շինությունների վրա: Այս օջախային գոտին հայտնի է իր ակտիվությամբ: Փարաքարի (Երևանյան) առաջին գրանցված երկրաշարժը տեղի է ունեցել 1910թ. հունվարի 25-ին M=4.5 մագնիտուդով: Երևանում այն զգացվել է 6-7 բալ ուժգնությամբ: Այս գոտում առավել  հայտնի ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 1937 թվականի հունվարի 25-ին` M=4.8, I=7.0 բալ, որն ուղեկցվել է Փարաքար և Արգավանդ գյուղերում շենքերի մասնակի ավերվածությամբ: Այս օջախային գոտում գրանցվել են զգալի երկրաշարժեր՝ 1973թ. հունիսի 16-ին (M=4.0, I=5-6 բալ), 1978թ. փետրվարի 25-ին (M=4.0, I=5-6 բալ), 1984թ. օգոստոսի 2-ին (M=4.0, I=5-6 բալ), 1994թ. օգոստոսի 9-ին (M=3.0, I=4-5 բալ), 1997թ. մարտի 1-ին (M=3.7, I=5-6 բալ), 2005թ. հուլիսի 29-ին (M=3,0, I=4-5 բալ), 2007թ. ապրիլի 11-ին (M=3.0, I=4-5 բալ) և 2008թ. նոյեմբերի 4-ին (M=3.2, I=4-5 բալ): Երևանյան խզվածքի պոտենցիալը համեմատաբար փոքր է: Այս խզվածքին բնորոշ են թույլ և միջին ուժգնության երկրաշարժերը, որոնք տեղի են ունենում բավականին մեծ հաճախականությամբ: Գործիքային ժամանակահատվածում տեղի ունեցած երկրաշարժերի վիճակագրական տվյալների համաձայն, այս օջախային գոտում M>3.0 երկրաշարժերի տեղի ունենալու հաճախականությունը մոտ 4-5 տարի է: ՀՀ ԳԱԱ ԵԳԻ սեյսմիկ դիտարկումների գիտական ցանցը գրանցել է վերը նշված երկրաշարժերը և մոտ ժամանակում կիրականացվեն տեղի ունեցած նշանակալի ցնցումների և հետցնցումների ավելի մանրակրկիտ գիտական ուսումնասիրություններ և ստացված տվյալները կհրապարակվեն գիտական ամսագրերում։ Նմանատիպ հետազոտություն նվիրված 2019թ սեպտեմբերի 10-ի Բավրայի М=4.8 երկրաշարժին,  հրատարակվել է ՀՀ ԳԱԱ Գիտություններ Երկրի մասին տեղեկագրի 2020 թ․ 3րդ համարում»։   
16:55 - 15 փետրվարի, 2021
ԳԱԱ-ն Մինսկի խմբին խնդրում է աջակցել UNESCO-ին ԼՂ-ում մշակութային ժառանգության վիճակը գնահատելու մշտադիտարկման հարցում

ԳԱԱ-ն Մինսկի խմբին խնդրում է աջակցել UNESCO-ին ԼՂ-ում մշակութային ժառանգության վիճակը գնահատելու մշտադիտարկման հարցում

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան հայտարարություն է տարածել Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքների մշակութային ժառանգության պահպանման և մշտադիտարկման կազմակերպման մասին:  «Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռա­կողմ հայտարարությանը հաջորդող այս ամիսներին Ադրբեջանի բարձրագույն ղեկա­վարության գործելաոճը, սոցցանցերում և միջազգային հարթակներում տիրաժավոր­վող կեղծիքն ու ռազմատենչ հռետորաբանությունը  կասկած չեն թողնում, որ Ադրբեջանի ներ­կայիս ղեկավարությունն ամեն ինչ անելու է տարածաշրջանում խաղաղություն հաստա­տե­լու ջանքերը վիժեցնելու և Արցախը հայաթափելու համար։ Տարիներ շարունակ հայերին և հայկականությունը մերժող ատելության խոսքի շնորհիվ այսօր արդեն հայատացությունն ադրբեջանական հանրության ինքնության կարևոր բաղադրիչի է վերածվել։ Վերջին հարյուրամյակում տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ուծացման, էթնիկ զտումների, պարբերաբար կրկնվող զանգվածային կոտորածների պրակտիկաներում «հաջողություններ գրանցած» Ադրբեջանի ղեկավարությունը տարածաշրջանի պատմության կեղծման, հայոց մշակու­թային ժառանգության ոչնչացման կամ «ալբանականացման» քաղաքականութ­յունն այս օրերին դարձրել է ազգային նպատակ: Իլհամ Ալիևի մասնակ­ցութ­յամբ Շուշին ամբողջ թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք հռչա­կելու հիմնազուրկ առաջարկի քննարկումները, Արցախի հայկական եկեղեցիները ոչնչացնելու մա­սին Ադրբեջանի ճարտարապետ­ների ասոցիացիայի նախագահի հայտարարությունը, Դադիվանքում ուդի Ռաֆիկ Դանաքարիին սպասավոր նշանակելու և թատերա­կանացված «ծիսական» արարողություն­ների ցուցադրութ­յունը, Արցախում 300 «աղվանական» եկեղեցիների մասին լրատվամիջոցներով սադրիչ հայտա­րարությունն այդ քաղաքականության կենսա­գործման ակնհայտ վկայություններն են: Հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, օտարման քաղաքականությունը միջազգային հանրությանը ներկայացվում է, որպես  աղվանական ժողովրդի կրոնական իրավունքի վերականգնման քայլ՝ այդ նպատակի համար օգտագործելով Ադրբեջանում քաղաքական պատանդի կարգավիճակով գոյատևող ուդի ժողովրդի ներկայա­ցու­ցիչ­ներին:  Ներկայումս ամեն գնով փորձ է արվում կյանքի կոչել նորահնար «Ուդիա­կան» եկե­ղեցու նախագիծը: Այն դարձել է հայամերժ ազգային նպատակի, պատմության կեղծման կարևոր գործիք: Ադրբեջանական իշխանություններն առիթը բաց չեն թողնում հայտարա­րելու, որ իբրև «Աղվանից» եկեղեցու իրավահաջորդ «Ուդիական» եկեղեցին իրավունք ու­նի տնօրինելու Արցախում, պատմական Ուտիքում, անգամ ներկայիս Թուրքիայի տա­րած­­քում գտնվող և ադրբեջանական աճպարար պատմաբան­ների կողմից աղվանա­կան հռչակված եկեղեցիները: Գիտական առումով որևէ քննադատության չդիմացող և քաղաքական առումով բարոյականության հետ նվազագույն աղերս չունեցող նման գործելակերպի ողջ զազրելիութ­յունն ավելի հստակ է դառնում, երբ ետադարձ հայացք ենք նետում Աղվանից եկեղեցու պատմությանը և ուդի ժողովրդի անցած պատմական ուղուն: Պատմական փաստերը վկայում են, որ Աղվանից եկեղեցին պատմության ողջ ընթացքում սերտորեն կապված է եղել Հայոց եկեղեցուն, առաքելական քարոզության շրջանից հետո վերահաստատվել է Գրիգոր Լուսավորչի թոռան՝ Գրիգորիսի կողմից 330-332 թթ. և հետագա պատմության ողջ ընթացում «ի հոգևորս»  մաս է կազմել Հայոց եկեղեցու նվիրապետական համակարգի։ Աղվանից եկեղեցու առաջնորդները ձեռնադրվել են Հայոց եկեղեցու կաթողիկոսների կողմից, կամ, երբեմն՝ նրանց համաձայնությամբ: Զարգացած միջնադարում Աղվանից եկեղեցին ամբողջապես հայկականանում է, երբ 15-րդ դարի սկզբից Գանձասար է փոխադրվում կաթողիկոսական աթոռը, «Աղվանից կաթողիկոս» կապակցությունը մնում է որպես անցյալից ավանդված պատվո անուն: Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության օբյեկտների ոչնչացման և վանդալիզմի դեպքերը կոծկելու համար Ադրբեջանի առաջին դեմքի մակարդակով հայտարարություններ են տարածվում, որ հայերն իբրև թե ոչնչացրել են Արցախի տարածքում գտնվող թվով 67 մզկիթներից 64-ը: Այս հայտարարությունն ակնհայտ սուտ է և քաղաքական ենթատեքստ ունի: Բավական է նշել, որ Ադրբեջանի կառավարության 1988թ հաստատված և պետական պահպանության տակ առնված պատմության և մշակույթի հուշարձանների ցանկի համաձայն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքում և հարևան շրջաններում արձանագրված է 27 մզկիթ: Այս ցանկում արձանագրված է, որ Լեռնային Ղարաբաղում իբրև թե 282 հուշարձան կա: Այսօր Լեռնային Ղարաբաղի սահմաններում հաշվառված և գրանցված շուրջ 3900 հուշարձան կա, այդ թվում՝ 241 վանք ու եկեղեցի: Դաշտային հետազոտական աշխատանքների շնորհիվ հիմնովին թարմացվել է նաև Քարվաճառի ու Քաշաթաղի  հուշարձանների ցանկը: Վկայագրվել և գրանցվել  է շուրջ 750 հուշարձան, այդ թվում 53 վանք ու եկեղեցի: Այս տվյալներն ինքնին ցույց են տալիս, որ փաստերի կեղծումը Ադրբեջանի պետական քաղաքականության կարևոր մասն են կազմել տասնյակ տարիներ: Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողություններից հետո այս հուշարձանների զգալի մասն Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել և վաղ թե ուշ Նախ­իջևա­նի տարածքի հայկական մշակութային ժառանգության ճակատագրին են արժա­նանալու՝ ավերվելու են, կամ, լավագույն դեպքում, անվանափոխվելու և «աղվանա­կա­նացվելու են»: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան գտնում է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանությունը և անխաթարության ապահովումը տարածաշրջանում կայուն խաղա­ղու­թ­յուն հաստատելու, հումանիտար ճգնաժամը հաղթահարելու առանցքային պայ­մաններից մեկն է և անհետաձգելի լուծում է պահանջում: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան առանձնապես գնահատում է Դադիվանքի պահպանության ռուսական խաղաղապահների հանձնառությունը և գտնում, որ այդ հանձնառության շրջանակները պետք է ընդլայնվեն՝ պատմամշակութային հուշարձաններում վանդալիզմի և ավերումների դեպքերը հնարավորինս բացառելու համար: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան բարձր է գնահատում Եվրոպական խորհրդարանի այս տարվա հունվարի 20-ին ընդունված «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) զեկույց-բանաձևում  Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության անվտանգության ապահովման, հայկական մշակութային ժառանգության պահպանման, իրենց նախկին բնակության վայրեր տեղահանված անձանց և փախստականների անվտանգ վերադարձի, ռազմագերիների և զոհվածների մարմինների՝ առանց հապաղելու փոխանակման անհրաժեշտության վերաբերյալ դրույթների ամրագրումը և հույս հայտնում, որ կմշակվեն գործուն մեխանիզմներ դրանց լուծման համար: Առանձնակի կարևորելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2017 թ. մարտի 24-ի նստաշրջանում ընդունված թիվ 2347 բանաձևում ամրագրված դրույթներն առ այն, որ «մշակութային ժառանգության ապօրինի ոչնչացումը, թալանը և մշակութային արժեքների մաքսանենգությունը զինված բախումների, այդ թվում՝ ահաբեկչական խմբավորում­ների կողմից, և, այս համատեքստում, պատմական արմատների ու մշակութային բազմազանութ­յան ժխտման փորձերը կարող են թեժացնել և սրել հակամարտությունները, խոչընդոտել հետհակամարտական ազգային հաշտեցումը, այս կերպ խաթարելով տուժած երկրների անվտանգությունը, կայունությունը, սոցիալական, տնտեսական և մշակութային զարգացումը», ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան դիմում է Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին՝ խնդրելով օժանդակել  Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությանը (UNESCO)՝ ռազմական գործողությունների տարածքում մշակութային ժառանգության վիճակը գնահատելու մշտադիտարկում իրականացնելու համար: Միաժամանակ կոչ ենք անում մշակութային արժեքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային կառույց­ներին՝ Թանգարանների միջազգային խորհրդին (ICOM), Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդին (ICOMOS), Հակա­մար­տության գոտի­ներում ժառանգության պաշտպանության հարցերով միջազգային ալյանսին գործուն քայլերով օժանդակել և խրախուսել UNESCO-ին այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար»:
13:15 - 03 փետրվարի, 2021
ԳԱԱ լուծարման մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում. Ռադիկ Մարտիրոսյան |1lurer.am|

ԳԱԱ լուծարման մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում. Ռադիկ Մարտիրոսյան |1lurer.am|

1lurer.am: Գիտնականներն իրենց կարծիքն ասել են և իրենց գործին են, հո ամեն օր դրանով չե՞նք զբաղվում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, ասաց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:  «Հրաժարականի պահանջը փողոցում գտնվող մարդկանցով միայն չափելի չէ, կարծում եմ՝ տանը նստած շատ մարդիկ ունեն նույն կարծիքը: Եթե ընտրություն լինի, մարդիկ իրենց կարծիքը կհայտնեն ավելի օրինական ձևով»,- ընդգծեց նա: Խոսելով ԳԱԱ լուծարման լուրերի մասին՝ Ռ.Մարտիրոսյանը հայտարարեց, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: «Խոսքը ԳԱԱ համակարգում գտնվող ինստիտուտների կարգավիճակի մասին է: Օրենքում ճշտված չէ՝ ով է այդ ինստիտուտների վերադասը, մեր պահանջն այդ խնդիրը կանոնակարգելն է: Ես կարծում եմ՝ անհրաժեշտ չէ այսօր ունենալ «Գիտության մասին» նոր օրենք, երբ գործում են երկու օրենքներ՝ «Գիտության և գիտատեխնիկական գործունեության մասին» և «Հայաստանի Հանրապետության Գիտությունների  ազգային ակադեմիայի մասին»: Եթե խնդիրներ կան, կարող ենք այդ օրենքներում փոփոխություններ կատարել, մենք պատրաստ ենք»,- ասաց ԳԱԱ նախագահը:   Նրա խոսքով՝ այսօր մեր երկիրն ունի իր տեղն աշխարհում, կարող է գրավել պատվավոր բարձր մակարդակ, որին արժանի են մեր ժողովուրդը, պատմությունը, անցյալը: 
15:27 - 01 փետրվարի, 2021
ԳԱԱ նախագահը գիտության զարգացման համար մատնանշեց լուծում պահանջող խնդիրները |armenpress.am|

ԳԱԱ նախագահը գիտության զարգացման համար մատնանշեց լուծում պահանջող խնդիրները |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը գիտության զարգացման համար կարևորեց մի շարք խնդիրներին լուծում տալը՝ այդ թվում անհրաժեշտ ֆինանսավորման, համապատասխան կադրային ներուժի ապահովման և այլն: Նա նման տեսակետ հայտնեց «Գիտությունը՝ որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն»  թեմայով խորհրդարանական լսումներում: Նա նշեց, որ հաշվի առնելով 2020-ին տեղի ունեցած աղետալի երևույթները,  պետք է փոխել կյանքի ընթացքը: «Ապրել նորովի, չկրկնել նախկինում թույլ տված սխալները: Դա հնարավոր է միայն գիտության զարգացման միջոցով: Ապագա գլոբալ մարտահրավերներին դիմակայելու պայմանը զարգացած գիտություն ունենալն է: 2020-ի 44-օրյա պատերազմը շատ մեկնաբանններ անվանում են 5-րդ սերնդի պատերազմ: Այս պատերազմում մեր զոհերի, կորուստների թվի 90 տոկոսը պայմանավորված էր թշնամու տեխնոլոգիական առավելությամբ»,- ասաց Մարտիրոսյանը: Նա լսել է, որ Թուրքիայում «Բայրաքթարներ» ստեղծելու համար ծախսել են մոտ 270 մլն դոլար: «Այդ 270 միլիոն-ը մեր գիտությանը 10 տարվա ընթացքում հատկացված միջոցներն են»,-նշեց ԳԱԱ նախագահը: Մարտիրոսյանն առանձնացրեց այն խնդիրները, որոնց լուծումը, ըստ իրեն, կբերեն գիտության զարգացմանը, տեխնոլոգիաների զարգացմանը, ինչը հնարավորություն կտա ունենալ զարգացած տնտեսություն, պաշտպանության ավելի բարձր մակարդակ: «Զարգացած գիտություն ունենալը պահանջում է հետևյալ կարևոր խնդիրների լուծումը. անհրաժեշտ ֆինանսավորում, համապատասխան կադրային ներուժ, բարձր մակարդակի միջազգային համագործակցություն և, վերջապես, գիտական բարձր մակարդակին համապատասխանող պետական պատվեր»,-ասաց նա: Մարտիրոսյանի խոսքով՝ երկար տարիներ գիտությանը հատկացվող միջոցները կազմում են ՀՆԱ-ի 0.25 տոկոսը: Ըստ նրա՝ այս միջոցներով ոչ թե ֆինանասվորվել է գիտությունը, այլ այդ միջոցները տրամադրվել են՝ ընդամենը պահպանելու այն գիտական կազմակերպությունները, որոնք խորհրդային շրջանում զբաղվում էին գիտությամբ:  
13:59 - 01 փետրվարի, 2021
Բյուրականի աստղադիտարանը կմնա Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի կազմում |hetq.am|

Բյուրականի աստղադիտարանը կմնա Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի կազմում |hetq.am|

hetq.am: Գլխավոր լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի/«Հետք» Հունվարի 21-ին, տեղի է ունեցել ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) կոլեկտիվի ընդհանուր ժողով, որի օրակարգում դրված է եղել աստղադիտարանի՝ ՀՀ ԳԱԱ կազմում մնալու հարցը։ Ժողովին առցանց ներկա են եղել նաև ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնակատար Արսեն Հախումյանը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի հանրային կապերի բաժինը: «Նման օրակարգի պատճառը Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի նամակն էր ԿԳՄՍ նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանին, որում նա առաջարկում է աստղադիտարանը հանել ՀՀ ԳԱԱ կազմից՝ տալով նրան հիմնադրամի կարգավիճակ։ Պայմանավորված այդ նամակով՝ ԳԱԱ նախագահությունը դիմել էր ԲԱ աշխատակիցներին վերջիններիս կարծիքն իմանալու համար։ Հիշեցնենք, որ նույնանման նամակով Հ․ Հովհաննիսյանն ավելի վաղ դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և աստղադիտարանի կոլեկտիվն իր հստակ դիրքորոշումն էր հայտնել մնալ ՀՀ ԳԱԱ կազմում։ Ժողովի ժամանակ ներկայացվեց վերոնշյալ նամակը, ինչից հետո ԲԱ տնօրեն Ա․ Միքայելյանը անդրադարձ կատարեց ԲԱ գործունեությանը, արդյունավետությանը, նվաճումներին և խնդիրներին։ Այնուհետև ելույթ ունեցան ԲԱ 10-ից ավելի գիտաշխատողներ, ովքեր իրենց մտահոգությունը հայտնեցին ստեղծված իրավիճակի մասին՝ համոզմունք հայտնելով, որ նման անհիմն նամակներն ուղղված են գիտության քայքայմանն ու արժեզրկմանը, Ազգային արժեքի կարգավիճակ ունեցող ԲԱ թուլացմանը։ Ժողովի ընթացքում հնչեցին տարբեր առաջարկներ, ԲԱ գիտաշխատողները և մյուս աշխատակիցները հույս հայտնեցին, որ այս հարցը չի դառնա շահարկումների առարկա և կարժանանա համապատասխան գնահատականի։ Ժողովի վերջում անցկացվեց քվեարկություն, որի արդյունքում պարզ դարձավ, որ բոլորը միաձայն նպատակահարմար են համարում Բյուրականի աստղադիտարանի՝ ՀՀ ԳԱԱ կազմում մնալը։ Բյուրականի աստղադիտարանն անկախ ներկա իրավիճակից շարունակելու է աշխատել իր բնականոն հունով՝ հանուն գիտության և ի շահ Հայաստանի»,- ասված է Բյուրականի աստղադիտարանի մամուլի հաղորդագրության մեջ։
13:16 - 22 հունվարի, 2021
Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի աշխատակիցները միացել են ԳԱԱ նախագահության՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարությանը

Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի աշխատակիցները միացել են ԳԱԱ նախագահության՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարությանը

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի 26 աշխատակից միացել է ԳԱԱ նախագահության՝ Փաշինյանի կառավարության հրաժարականի պահանջով հայտարարությանը։ Մենք՝ «Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի ներքոստորագրյալ աշխատակիցներս, միանում ենք Արցախի և Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՀ ԳԱԱ նախագահության՝ 2020 թ. նոյեմբերի 25-ի հետևյալ հայտարարությանը. «2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ստեղծված ծանրագույն իրավիճակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը հայտարարում է. 1. Նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված հայտարարությունը գնահատում ենք որպես հայ ժողովրդի համար նվաստացուցիչ փաստաթուղթ, ըստ որի Արցախի Հանրապետությունը կրում է խոշոր տարածքային կորուստներ, ունենում է ինքնիշխանության լրջագույն սահմանափակումներ, հայկական զույգ պետություններում և Սփյուռքում ստեղծվում է բարոյահոգեբանական բարդ ու ծանր մթնոլորտ։ 2. Ստեղծված իրավիճակում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներին համարում ենք Արցախի հայության նկատմամբ թուրք-ադրբեջանական ցեղասպան և հայրենազրկման քաղաքականությունից փրկության և տարածաշրջանում կայունության հաստատման բացառիկ երաշխավոր։ 3. Բարձր ենք գնահատում հայկական զինուժի վճռական դերն Արցախի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքի պահպանման գործում: Կոչ ենք անում ամեն կերպ բացառել բանակի բարոյալքումը, նպաստել բանակի համալրմանը, ամրապնդմանը և արդիականացմանը։ 4. Խստագույնս դատապարտում ենք տարիներ շարունակ գիտության նկատմամբ հանրապետության իշխանությունների կրավորական վերաբերմունքը, որի արդյունքում անհնարին դարձավ երկրի պաշտպանական համակարգում ժամանակակից գիտատեխնիկական նվաճումների կիրառումը։ 5. Անթույլատրելի ենք համարում հասարակության մեջ թշնամության, վրեժխնդրության, անվստահության, ատելության սերմանումը և կոչ ենք անում վճռական ջանքեր գործադրել համերաշխության և միասնության մթնոլորտ ստեղծելու համար: 6. Ստեղծված իրավիճակում անարդյունավետ ենք համարում ՀՀ կառավարության հետագա պաշտոնավարումը և պահանջում կառավարության հրաժարականը հանրապետության վարչապետի գլխավորությամբ»։ Ըստ ստորագրությունների հերթականության ` 1. Ռոբերտ Թաթոյան, ավագ գիտաշխատող, պ.գ.թ. 2. Միհրան Մինասյան, բաժնի վարիչ 3. Սերինե Մուրադյան, ֆոնդապահ 4. Նարինե Հակոբյան, գիտաշխատող 5. Արփինե Դուրինյան, ֆոնդապահ 6. Արևիկ Սմբատյան, ֆոնդապահ 7. Հասմիկ Մայիլյան, գրադարանի վարիչ 8. Սուսաննա Մովսիսյան, բաժնի վարիչ 9. Հասմիկ Ղուբասարյան, ավագ օպերատոր 10. Քրիստինե Վարդանյան, ձևավորող 11. Արևիկ Ավետիսյան, բաժնի վարիչ 12. Թամար Օհանյան, խմբագիր 13. Աիդա Խաչատրյան, հաշվապահ 14. Քրիստինե Նաջարյան, բաժնի վարիչ 15. Սաթենիկ Ղարագյուլյան, գլխավոր հաշվապահ 16. Դիաննա Ալեքսանյան, գանձապահ–հաշվապահ 17. Քնարիկ Նաջարյան, ավագ գործավար 18. Սուրեն Մանուկյան, բաժնի վարիչ, պ.գ.թ. 19. Գոհար Խանումյան, գլխավոր ֆոնդապահ 20. Նարինե Մարգարյան, գիտքարտուղար, պ.գ.թ. 21. Լուսինե Աբրահամյան, թանգարանային հարցերով փոխտնօրեն 22. Լուսինե Թունյան, էքսկուրսավար 23. Արփինե Ալեքսանյան, էքսկուրսավար 24. Նարեկ Պողոսյան, գիտաշխատող, պ.գ.թ. 25. Սեդա Պարսամյան, բաժնի վարիչ 26. Էլինա Միրզոյան, գիտաշխատող, բ.գ.թ.։
12:09 - 30 դեկտեմբերի, 2020
Արմեն Սարգսյանը հանդիպել է գիտության, կրթության, մշակույթի ոլորտները ներկայացնող մի խումբ մտավորականների հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է գիտության, կրթության, մշակույթի ոլորտները ներկայացնող մի խումբ մտավորականների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 15-ի երեկոյան հանդիպել է գիտության, կրթության, մշակույթի ոլորտները ներկայացնող մի խումբ մտավորականների՝ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի, ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանի, ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանի, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի, «Հայկական հանրագիտարան» հրատարակչություն ՊՈԱԿ-ի տնօրեն և գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանի, Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի, «Հովեր» պետական կամերային երգչախմբի հիմնադիր և ղեկավար Սոնա Հովհաննիսյանի, Գ․ Գյուրջիևի անվան ժողովրդական նվագարանների անսամբլի ղեկավար Լևոն Էսկենյանի, պատմաբան, արխիվագետ Ամատունի Վիրաբյանի հետ: Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց կարծիքներն ու տեսակետները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, անդրադարձել այն հանգուցալուծելու ուղիներին: Խոսելով պատերազմի ընթացքում կրած ցավալի կորուստների, վստահության պակասի և առկա ճգնաժամային իրավիճակի մասին՝ մտավորականները նշել են, որ, որպես ժողովուրդ ու պետություն, այլ ընտրություն չունենք, քան իրավիճակից միասնական ուժերով դուրս գալը: Առաջ շարժվելու համար նախ անհրաժեշտ է սթափ ու ճշգրիտ վերլուծել ու գնահատել իրավիճակը, գույքագրել մարտահրավերները, ընդունել առկա իրողություններն ու մտածել իրավիճակից դուրս գալու արդյունավետ ճանապարհների մասին: Նախագահ Սարգսյանն առանձնահատուկ ընդգծել է համակարգային լուծումների կարևորությունը՝ մասնավորապես նշելով. «Մենք պետք է հրաժարվենք ցանկալին որպես իրականություն մատուցելուց, հրաժարվենք ստից ու կեղծիքից, նայենք ճշմարտությանը, դասեր քաղենք այսօրվա սխալներից ու արդյունավետ քայլերով շարժվենք առաջ»: Նախագահը նշել է, որ պետք է ունենանք զարգացման տեսլական, ռազմավարություն, ծրագիր բոլոր ոլորտների համար. «Մենք երկար ճանապարհ ունենք անցնելու և պետք է ամենօրյա հետևողական աշխատանքով, կարգապահությամբ կառուցենք մեր պետական ինստիտուտներն, ամրացնենք մեր պետականությունը»: Հանդիպման մասնակիցները նշել են, որ ստեղծված իրավիճակի հաղթահարման գործում կարևոր և վճռական է նախագահական ինստիտուտի և Հանրապետության նախագահի դերը:
11:51 - 16 դեկտեմբերի, 2020
Փաշինյանն իր կամքով հրաժարական չի տալու, բայց դա չի նշանակում, որ պետք է դադարեցնել հանրային ճնշումը. Նաիրա Զոհրաբյան |tert.am|

Փաշինյանն իր կամքով հրաժարական չի տալու, բայց դա չի նշանակում, որ պետք է դադարեցնել հանրային ճնշումը. Նաիրա Զոհրաբյան |tert.am|

tert.am: Նիկոլ Փաշինյանը չունի որևէ տարբերակ մնալու ՀՀ վարչապետի պաշտոնում, նա ասում էր՝ իմ հեռանալու հանրային պահանջ չկա, հիմա բացի մեր հարյուր հազարավոր հայրենակիցներից նրան հրաժարականի հորդորով դիմել են հոգևոր հայրերը, նրա հրաժարականի պահանջին են միացել ՀՀ 200 և ավելի համայնքներ և խոշոր քաղաքներ, որոնց թիվն ամեն օր ավելանալու է, միցել է ԳԱԱ-ն, ԵՊՀ-ն, բազմաթիվ մտավորականներ: Այս մասին դեպի ԱԺ գնալու երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Հիմա ես ուզում եմ հարց հղել վարչապետի աթոռը բռնազավթածին՝ ո՞րն է հանրային պահանջը: Այսօր լկտիաբար նրա խբակցության պատգամավորներից մեկն ասել է՝  կաթողիկոսները ժողովուրդ չեն, բա ո՞րն է ժողովուրդը, էն որ երեկ բերել էիք հրապարակ, որը Ջեբրայիլն ու Քարվաճառն իրարից չէր տարբերում, հա՞»,- ասաց Զոհրաբյանը: Դիտարկմանը, թե կաթողիկոսների պահանջն աննախադեպ է, Զոհրաբյանն ասաց. «Այո, աննախադեպ է, որ կաթողիկոսները հանդես են եկել նման պահանջով, բայց դա ստիպում է երկրի շահը, այն իրավիճակը, որում հայտնվել է երկիրը, և դա մտահոգություն է  երկրի համար: Աննախադեպ է  նաև Նիկոլ Փաշինյանի ցինիզմը, աննախադեպ է ամեն գնով աթոռին կառչելու Փաշինյանի՝ ինձ համար անհասկանալի հոգեվիճակը: Ես իր ողբերգությունը հասկանում եմ: Ես հասկանում եմ, որ ինքը վստահաբար ամեն շանս և հնարավորություն ուներ պատմության մեջ մնալու իբրև իսկապես ժողովրդական առաջնորդ, իսկ այսօր հեռանում է որպես դավաճան, ես հասկանում եմ, որ ծանր է դա արձանագրելը, բայց դա փաստ է, որից Փաշինյանը չի կարող խուսանավել, դա այլևս պատմական փաստ է և ինչքան ինքը համառի, այնքան ժաանակը աշխատելու է իր և իր կողքը մնացած փոքր թիմի դեմ»: Դիտարկմանը, թե Փաշինյանն ասում է՝ իրեն իշխանության են բերել հարյուր հազարավոր քաղաքացիներ, իսկ այսօր տասնյակ հազարներն են հրաժարական ուզում, ուստի հանրային պահանջ չկա, Զոհրաբյանը պատասխանեց. «Ես ձեզ ասում եմ որպես Նիկոլ Փաշինյանին ճանաչող մարդ, եթե այսօր այստեղ նույնիսկ 3 մլն մարդ լինի, Նիկոլ Փաշինյանն իր կամքով հրաժարական չի տալու, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է դադարեցնենք հանրային ճնշումը, ամեն օր լինելու է հանրային ճնշում, ամեն օր Նիկոլ Փաշինյանը պետք է տեսնի ու հասկանա, որ ՀՀ-ում օտար է և չունի իշխնություն»: Շարունակությունը՝ tert.am-ում
17:35 - 09 դեկտեմբերի, 2020
Ներկայացված օրենքի նախագծով կազմաքանդվում է ՀՀ գիտությունների ակադեմիական համակարգը. ԳԱԱ

Ներկայացված օրենքի նախագծով կազմաքանդվում է ՀՀ գիտությունների ակադեմիական համակարգը. ԳԱԱ

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Գիտությունների ազգային ակադեմիայի հայտարարությունը ՀՀ կառավարությունն իր 03․12․2020թ․ նիստի օրակարգում անհիմն, առանց օրենսդրորեն նախատեսված քննարկումների, որպես անհետաձգելի և չզեկուցվող հարց ընդգրկեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը և հավանություն տվեց՝ այն ուղարկելով ՀՀ Ազգային ժողով հրատապության կարգով քննարկելու և ընդունելու առաջարկությամբ: Որոշումն ընդունվեց, երբ երկրում հրատապ լուծում պահանջող մի շարք կարևորագույն՝ հումանիտար, տնտեսական, սոցիալական, պաշտպանական և բազմաթիվ այլ խնդիրներ կան: «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը լայնորեն քննարկվել է ԳԱԱ գիտական կազմակերպությունների կոլեկտիվների ժողովներում, ԳԱԱ տնօրենների խորհրդում, ԳԱԱ անդամների ժողովում: Բազմաթիվ սկզբունքային առաջարկություններ և դիտողություններ պարբերաբար ներկայացվել են ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարություն, որոնք հիմնականում չեն ընդունվել, նույնիսկ ներկայացված ամփոփագրերում զարմանալիորեն արտացոլված չեն: Ներկայացված օրենքի նախագծով կազմաքանդվում է ՀՀ գիտությունների ակադեմիական համակարգը, և վտանգի տակ է դրվում հիմնարար գիտությունների զարգացումը:Վերացվում են ՀՀ Սահմանադրությամբ և տարբեր օրենքներով նախատեսված ԲՈՒՀ-ական և գիտական ինքնավարությունը, ակադեմիական ազատությունները, խախտվում են կրթության, գիտության հիմնական շահառուների իրավունքներն ու օրինական շահերը: Անընդունելի է երկրում ռազմական դրության, հետպատերազմական և համավարակի այս ծանր ժամանակաշրջանում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նման նախագծի՝ առանց վերջնական հանրային քննարկումների և հավանության արժանանալու հրատապ կերպով օրակարգ բերելը:Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ ԳԱԱ-ն պահանջում է. անհապաղ հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովից շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կազմակերպել քննարկումներ բարձրագույն կրթության և գիտության զարգացումն ապահովող հայեցակարգային դրույթների և օրենքների նախագծերի մշակման համար:
16:55 - 07 դեկտեմբերի, 2020
ՀՀ-ում տրվել է դպրոցական աստղագիտական դասախոսությունների 2020թ. ծրագրի մեկնարկը

ՀՀ-ում տրվել է դպրոցական աստղագիտական դասախոսությունների 2020թ. ծրագրի մեկնարկը

Դեկտեմբերի 1-ին, մեկնարկել է Հայկական աստղագիտական ընկերության դպրոցական աստղագիտական դասախոսությունների ծրագիրը։ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Ա․ Միքայելյանն այցելել է Արագածոտնի մարզի թիվ 3 դպրոց և հանդիպել դպրոցի աշակերտներին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը:   «Դասախոսությունների շարքը, որը սովորաբար տևում է մոտ մեկ ամիս, իրականացվում է հայ աստղագետների կողմից, որոնք  ՀՀ մարզերի դպրոցներում հանդես կգան հետաքրքիր և բովանդակալից ելույթներով: Այս տարի ելնելով համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակից՝ որոշ դպրոցների հետ հանդիպումները կանցկացվեն առցանց տարբերակով։ Նշենք, որ դպրոցական աստղագիտական դասախոսությունների ծրագիրն իրականացվում է 2012թ-ից ի վեր։ Դրա նպատակներից մեկը դպրոցներում օժտված և աստղագիտությամբ հետաքրքրքվող աշակերտներին հայտնաբերելն ու նրանց հետ հետագա կապ պահպանելը և նրանց հետագա մասնագիտական աճին օժանդակելն է: Այցելությունների ժամանակ աշակերտներին և դպրոցների գրադարաններին տրամադրվում են աստղագիտական հանրամատչելի նյութեր` գրքեր, բրոշյուրներ և այլն: Ծրագիրը ֆինանսավորում է Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ)»,-ասված է մամուլի հաղորդագրությունում։
23:56 - 01 դեկտեմբերի, 2020
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը պահանջում է ՀՀ կառավարության հրաժարականը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը պահանջում է ՀՀ կառավարության հրաժարականը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունն Արցախի և Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարությունն ընդունվեց ՀՀ ԳԱԱ նախագահության նոյեմբերի 24-ի նիստում:Հայտարարության մեջ նշված է.«2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ստեղծված ծանրագույն իրավիճակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը  հայտարարում է.1. Նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված հայտարարությունը գնահատում ենք որպես հայ ժողովրդի համար նվաստացուցիչ փաստաթուղթ, ըստ որի Արցախի Հանրապետությունը կրում է խոշոր տարածքային կորուստներ, ունենում է ինքնիշխանության լրջագույն սահմանափակումներ, հայկական զույգ պետություններում և Սփյուռքում ստեղծվում է բարոյահոգեբանական բարդ ու ծանր մթնոլորտ։2. Ստեղծված իրավիճակում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներին համարում ենք Արցախի հայության նկատմամբ թուրք-ադրբեջանական ցեղասպան և հայրենազրկման քաղաքականությունից փրկության և տարածաշրջանում կայունության հաստատման բացառիկ երաշխավոր։3. Բարձր ենք գնահատում հայկական զինուժի վճռական դերն Արցախի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքի պահպանման գործում: Կոչ ենք անում ամեն կերպ բացառել բանակի բարոյալքումը, նպաստել բանակի համալրմանը, ամրապնդմանը և արդիականացմանը։   4. Խստագույնս դատապարտում ենք տարիներ շարունակ գիտության նկատմամբ հանրապետության իշխանությունների կրավորական վերաբերմունքը, որի արդյունքում անհնարին դարձավ երկրի պաշտպանական համակարգում ժամանակակից գիտատեխնիկական նվաճումների կիրառումը։5. Անթույլատրելի ենք համարում հասարակության մեջ թշնամության, վրեժխնդրության, անվստահության, ատելության սերմանումը և կոչ ենք անում վճռական ջանքեր գործադրել համերաշխության և միասնության մթնոլորտ ստեղծելու համար:6. Ստեղծված իրավիճակում անարդյունավետ ենք համարում ՀՀ կառավարության հետագա պաշտոնավարումը և պահանջում կառավարության հրաժարականը հանրապետության վարչապետի գլխավորությամբ»։ 
13:13 - 25 նոյեմբերի, 2020
ՀՀ ԳԱԱ-ն և նրա արտասահմանյան անդամները խստագույնս դատապարտում են Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Լեռնային  Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ

ՀՀ ԳԱԱ-ն և նրա արտասահմանյան անդամները խստագույնս դատապարտում են Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից տեղեկացնում են, որ. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) խստագույնս դատապարտում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) և Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Ակադեմիան կոչ է արել միջազգային գիտական կազմակերպություններին, գիտական կենտրոններին, տարբեր երկրների գիտությունների ակադեմիաներին և ԲՈՒՀ-երին, ողջ գիտական հանրությանը անտարբեր չմնալ և դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմը, որի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր: Այս ամենի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: ՀՀ ԳԱԱ-ի կոչին առաջինն արձագանքեցին ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ՝  Բրիտանական գիտության ասոցիացիայի նախագահ, Դենհամի պրոֆեսոր, լորդ Արա Դարզին, Հահնեման համալսարանի պրոֆեսոր Սիմոն Սիմոնյանը, Գերմանիայի Ռոստոկի համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Պետեր Լանգերը և պրոֆեսոր Ռալֆ Լյուդվիգը, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Մեխանիկայի ինստիտուտի պրոֆեսոր Ալեքսանդր Սեյրանյանը, Սան Անտոնիոյում Տեխասի համալսարանի Էներգետիկայի ֆակուլտետի պատվավոր պրոֆեսոր Սոս Աղայանը: Արձագանքելով ՀՀ ԳԱԱ-ի կոչին՝ Դենհամի պրոֆեսոր, լորդ Արա Դարզին գրել է. «Ինձ նման էթնիկ հայի համար անհնար է ականատես լինել մարտերի բռնկմանը հայկական տարածքի մաս հանդիսացող Լեռնային Ղարաբաղում և առանց սարսուռի հիշել ցեղասպանության մասին, որի հետևանքով տառապել են իմ նախնիներն ավելի քան մեկ դար առաջ: (“Erdogan sends mercenaries to tinderbox conflict in Caucasus”  (Էրդողանն ուղարկում է վարձկաններ, որպեսզի բորբոքի հակամարտությունը Կովկասում), առաջնորդող հոդված, սեպտեմբեր 29-ը, “The Times” պարբերական): Ավելի քան մեկ միլիոն հայեր ցեղասպանության զոհ են դարձել 1915 թվականին, ներառյալ իմ մեծ պապը և իր ընտանիքը բռնության ալիքի պատճառով, որն ուղեկցվում էր Օսմանյան կայսրության անկմամբ: Այն այժմ համարվում է և ճանաչվել է որպես ցեղասպանություն մի շարք երկրների կողմից՝ այդ թվում՝ ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա: Այսօր Թուրքիան Էրդողանի գլխավորությամբ կրկին բորբոքել է հակամարտությունը՝ ուղարկելով զորքեր և ծանր հրետանի, աջակցելու իր դաշնակից Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի հարցում, մտնելով Հայաստանի հետ առավել ծանր բախման մեջ: Տարածաշրջանում բռնության վերջին տարիների ամենալուրջ սրացումը ռիսկ է առաջացնում հարևան երկրների, այդ թվում Ռուսաստանի համար՝ վտանգի տակ դնելով տասնյակ հազարավոր քաղաքացիների կյանքը: ՆԱՏՕ-ն պետք է շտապ գործի, զսպելու իր դաշնակցին՝  Թուրքիային, նախքան մենք կտեսնենք այդ մութ պատմության արյունոտ կրկնությունը»: Դենհամի պրոֆեսոր, լորդ Արա Դարզիի այս գրությունը տպագրված է Լոնդոնի “The  Times” պարբերականում:
17:52 - 05 հոկտեմբերի, 2020
Լեռնակերտում իրականացված պեղումներով պարզվել է՝  տարածքի թվագրությունը սկսվում է վաղ բրոնզե դարից |armenpress.am|

Լեռնակերտում իրականացված պեղումներով պարզվել է՝ տարածքի թվագրությունը սկսվում է վաղ բրոնզե դարից |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի արշավախմբը Լեռնակերտում ավարտեց այս տարվա համար ծրագրած պեղումները: Այս պահին գտածոների ուսումնասիրման և մշակման փուլն է:  Դեռ անցած տարի մեկնարկած պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոները որոշակի պատկերացում են տալիս տվյալ ժամանակաշրջանի կենցաղի, ավանդույթների մասին։ Երկու տարիների ընթացքում, ինչ Լեռնակերտում պեղումներ են կատարում, հնագետները հասցրել են պարզել, որ Լեռնակերտի տարածքը բնակատեղի է եղել սկսած վաղ բրոնզե դարից։   Հնագիտական մի քանի շերտեր են բացվել, որոնք վկայում են՝ Լեռնակերտի տարածքը բնակեցված է եղել շատ հին ժամանակներից։ «Այս մասին կարող ենք խոսել ըստ նախորդ տարվա պեղումների տվյալների, քանի որ այս տարվա տվյալները դեռևս մշակման փուլում են»,-պատմում է արշավախմբի ղեկավար Բենիկ Վարդանյանը: Արշավախմբի ուշադրության կենտրոնում Վերի Բերդն է իր շրջակայքով։ Ամրոցում նախորդ տարի բացվեց Ք.ա. 5-3-րդ դարերի կառույց, որն ամբողջացվեց այս տարվա պեղումներով։ Սենյակի կենտրոնում, ժայռի մեջ արված էր բաժակաձև փորվածք, որի մեջ մանրացրել և վերամշակել են հացահատիկ։ Փաստագրված այս կառույցը վերաբերում է ամրոցի բնակեցման վերջին փուլին։ Վերի Բերդը, սակայն, կառուցվել է ուշ բրոնզի դարում՝ Ք.ա. 14-13-րդ դարերում։ «Այդ մասին են վկայում ամրոցի հյուսիս­արևմտյան լանջի երկրորդ հարթակում և միջնաբերդում փաստագրված խեցեղենը և միջնաբերդի անմիջական հարևանությամբ գտնվող դամբարանադաշտի ընձեռած տվյալները։ Տվյալները համաժամանակյա են, ինչը բացառիկ իրողություն է»,- պատմում է արշավախմբի ղեկավարը՝ նշելով, որ ամրոցներից հայտնաբերված հիմնական նյութը խեցեղեն առարկաներն են, օբսիդիանից և քարից պատրաստված գործիքները։ Հաջորդ ամրոցը՝ Վարի Բերդը, ըստ փոքրածավալ պեղումների, ունի բնակեցման երկու փուլ։ Առաջին, վաղ փուլը վերաբերում է կուրարաքսյան մշակույթին՝ Ք.ա. 3-րդ հազարամյակ, իսկ երկրորդը՝ երկաթի դարի վաղ շրջափուլին։ Սակայն հետաքրքիրն այն է, որ տարածքում պեղված ուշբրոնզեդարյան դամբարանն իջած էր վաղբրոնզեդարյան բնակավայրի մեջ։ Լեռնակերտում, մինչ  2019  թվականը  պարբերաբար պեղումներ չեն իրականացվել։ Այս կամ այն գիտական հարցի պարզաբանման նպատակով այստեղ փոքրածավալ հետախուզական հորատումներ են իրականացվել: 2019 թվականին արշավախումբը կազմված էր Գերմանիայի ԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրի Մաքս Պլանկ սոցիալ-մարդա­բա­նա­կան հետազոտությունների ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներից։ 2020 թվականին հուշարձանի հետազոտություններն իրականացվել են անհատական հետա­զոտական փոքրիկ դրամաշնորհի, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ և ՇՀՀԿ միջոցներով։ Արշավախումբը հուսով է, որ հաջորդ տարի պեղումները կշարունակվեն:
12:30 - 24 օգոստոսի, 2020