Զարուհի Բաթոյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ 

Ծնվել է 1979թ. սեպտեմբերի 29-ին Երեւանում:

2008թ. ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրան:

2012թ.՝ «Mobility International USA» կազմակերպության «Կանանց առաջնորդության եւ հաշմանդամության ինստիտուտը (WILD)» (Օրեգոն, ԱՄՆ):

1999-2017թթ.՝ աշխատել է «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության «Արեւածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի գլխավոր խմբագիր եւ հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու: 2012-2018թթ.՝ «Զարտպրինտ»ՍՊԸ տնօրեն: Որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով փորձագետ՝ համագործակցել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, «Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության, «Առաքելություն Արեւելք» դանիական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի, «ՕՔՍՖԱՄ» բրիտանական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի եւ այլ կազմակերպությունների հետ: 2018-2019թթ. եղել է  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ:

2019-2020թթ.՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար:

2014-2018թթ. եղել է «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ: 2013-2017թթ.՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության նախագահ: 2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Հաշմանդամություն ունեցող անձանց թոշակները կշարունակեն վճարվել, եթե նույնիսկ լրացել է նրանց կարգի մեկ տարի ժամկետը
 |armtimes.com|

Հաշմանդամություն ունեցող անձանց թոշակները կշարունակեն վճարվել, եթե նույնիսկ լրացել է նրանց կարգի մեկ տարի ժամկետը |armtimes.com|

armtimes.com: Հաշմադամություն ունեցող անձինք անհանգստացած են, որ կարող են պետության կողմից տրվող թոշակից զրկվել: Քանի որ երկրում արտակարգ դրություն է հայտարարված եւ շուտով լրանում է շատերի հաշմանդամության կարգի ժամկետները, նրանք չգիտեն, թե ինչ կլինի, եթե չհանձնեն պարտադիր բժշկասոցիալական փորձաքննությունը:  Բանն այն է, որ հաշմանդամություն ունեցող անձինք պետք է յուրաքանչյուր տարի դիմեն ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի համապատասխան բաժին, որպեսզի անհրաժեշտ ախտորոշիչ միջոցառումների արդյունքում վերահաստատվի վերջիններիս հաշմանդամության կարգն ու շարունակեն թոշակ ստանալ: Այս խնդրով անհանգստացած որոշ մարդիկ դիմել էին նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Աննա Կոստանյանին, որն էլ ֆեյսբուքյան գրառմամբ բարձրաձայնել էր հարցը: «Տեղեկացված չեմ՝ արդյոք հանձնաժողովն այս օրերին գործում է, թէ ոչ, սակայն նույնիսկ գործելու դեպքում, առողջական խնդիրներով շահառու հանդիսացող քաղաքացիները գտնվում են ռիսկային խմբում եւ լավ կլիներ, որպեսզի արտակարգ դրությամբ պայմանավորված՝ նրանք շարունակեին վճարվել պետության կողմից՝ առանց տարածքային բժշկասոցիալական փորձաքննական բաժին այցելելու»,-ֆեյսբուքյան իր էջում գրել էր պատգամավորը: Կոստանյանն առաջարկել էր, որ մինչեւ կարանտինի ավարտը պետությունը քաղաքացիներին նախատեսված գումարից չզրկի, եթե նույնիսկ լրացել է նրանց կարգի ժամկետը: Պարզվում է՝ պետությունն այս հարցին մասին հոգացել էր ավելի վաղ, քան շահառուները կսկսեին անհանգսանալ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը արձագանքել էր պատգամավորի գրառմանն ու մեկնաբանություններում նշել, որ այդ հարցը դեռեւս մեկ ամիս առաջ է լուծվել եւ անհանգստանալու կարիք չկա: Նախարարը վստահեցրել էր, որ համանդամություն ունեցող անձինք շարունակելու են համապատասխան թոշակ ստանալ քանի դեռ կարանտինում են: Ըստ Բաթոյանի, եթե հրատապ փորձաքննության կարիք լինի, դա էլ է արվում: Ոչ մի աշխատանք կասեցված չէ:
19:05 - 16 ապրիլի, 2020
Կարևոր է, որ աջակցությունը րոպե առաջ հասնի մարդուն. Վարչապետը հանձնարարականներ տվեց |armenpress.am|

Կարևոր է, որ աջակցությունը րոպե առաջ հասնի մարդուն. Վարչապետը հանձնարարականներ տվեց |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ կարդացել է Ֆեյսբուքի միջոցով իրեն ուղղված նամակները և պարզել, որ կառավարության աջակցության ծրագրերից օգտվելու համար մարդիկ տեղեկատվության պակաս ունեն: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ հեռախոսով իրենց մասնագետներն աջակցում են քաղաքացիներին, թե այդ ծրագրերից օգտվելու համար որ դաշտում ինչ տվյալներ պետք է լրացնել օնլայն համակարգում: Նրա խոսքով՝ կան քաղաքացիներ, որ շատ պարզ տեղեկատվության կարիք ունեն, օրինակ, ինչ է ՀԾՀ-ն, սոցիալական քարտը և այլն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վրոդովվեց, որ ինքն էլ չգիտի՝ ինչ է ՀԾՀ-ն, ինչո՞ւ մատչելի չեն հրապարակում տեղեկատվությունը: «Դե տեսնում եք, դա նշանակում է, որ մեր լրատավական համակարգը չի աշխատում: Եթե այդ ՀԾՀ կոչվածը սկզբունքային նշանակություն ունի այն հարցում, որ մարդը կկարողանա ճիշտ լրացնել դիմումը, ինչո՞ւ չի բացատրվում: Հիմա, կներեք, բայց ես չգիտեմ՝ ՀԾՀ-ն ի՞նչ է, ասեք՝ ի՞նչ է, ներկաներից ո՞վ գիտի: Եթե միջոցառում ենք անում, որտեղ ՀԾՀ-ի բացվածքն իմանալը սկզբունքորեն կարևոր է, ուրմեն մենք պետք է ուրիշ բանով չզբաղվենք»,- նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր քաղաքացու պետք է պարզաբանել ՀԾՀ-ն ինչ է, ՀՎՀ-ն ինչ է:  Միջոցառումները կառավարությունն ընդունել է՝ նպատակ ունենալով օգնել քաղաքացիներին տարբեր հարցերով: Բայց այսօր խնդիր կա այդ օգնությունը ժամանակին և արդյունավետ տեղ հասցնելու գործում: «Հետևաբար, բոլոր ուժերը պետք է կենտրոնանան՝ տեղեկատվական համակարգը, սոցիալական ապահովության, տեխնոլոգիական համակարգերը: Կարևոր է, որ այդ աջակցությունը րոպե առաջ հասնի մարդուն:Եվ մենք հիմա արդեն ստիպված ենք հրապարակային սա քննարկել, աշխատանքային ռեժիմով արդեն 5-6 անգամ քննարկել ենք այս հարցը»,- ասաց նա: Վարչապետը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին  հանձնարարեց, որպեզի անձամբ նա երկու ժամը մեկ ստուգի, թե ինչպես է աշխատում համակարգը, ինչ է արվում այս հանձնարարականները կատարելու ուղղությամբ: «Այո օգնությունների ծրագրերը մենք չենք ընդունում,  որ ուղիղ եթերում հայտարարենք այդ մասին, որ՝ վայ, մարդկանց օգնեցինք: Դա նրա համար է, որ այդ օգնությունը գնա ու մարդկանց տեղ հասնի րոպե առաջ: Հետևաբար, ամբողջ պետական համակարգը պետք է ծառայի այդ մարդկանց, որ օգնությունը մարդուն տեղ հասնի րոպե առաջ»,- նշեց վարչապետը: 
16:08 - 16 ապրիլի, 2020
7-րդ աջակցման ծրագրի շահառու կլինեն նաև այն հղի կանայք, որոնց ամուսիններն ընդհանրապես չեն աշխատել մարտի 30-ի դրությամբ․ Զարուհի Բաթոյան

7-րդ աջակցման ծրագրի շահառու կլինեն նաև այն հղի կանայք, որոնց ամուսիններն ընդհանրապես չեն աշխատել մարտի 30-ի դրությամբ․ Զարուհի Բաթոյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ այս պահին սոցիալական աջակցության 4-րդ ծրագիրը, որը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցող և աշխատանքից ազատված անձանց, ընթացքի մեջ է։ Ծրագրի համար դիմելու անհրաժեշտություն չկա, պարզապես պետք է մուտք գործել ssa.am կայք, մուտքագրել տվյալները և տեսնել՝ ծրագրի շահառու հանդիսանո՞ւմ են, թե՞ ոչ։ Հանդիսանալու դեպքում վճարումներն իրականացվում են բանկում։  «6-րդ ծրագրի փոխանցումներն իրականացված են, շահառուները 6723-ն են։ 7-րդ ծրագիրի շրջանանկն ընդլայնել ենք։ Այս ծրագրի շահառու կհանդիսանան ոչ միայն այն կանայք, որոնք չեն աշխատում, և իրենց ամուսինն ազատված է մարտի 13-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում, այլ նաև այն հղի կանայք, որոնց ամուսիններն ընդհանրապես չեն աշխատել մարտի 30-ի դրությամբ։ Այս ծրագրի շահառու են այս պահին 5957 քաղաքացիներ, բայց ցանկը թարմացվում է»,- նշեց նա։ Նախարարի փոխանցմամբ՝ 8-րդ ծրագիրը, որը վերաբերում էր տուժած ոլորտների գրանցված  աշխատակիցներ, մեկնարկել է երեկ։ «Երեկ՝ մի քանի ժամվա ընթացքում, մենք ստացել ենք ավելի քան 45 հազար դիմում ֆիզիկական անձանցից, որոնցից 27 հազարը հաստատվել է, այս 27 հազար հոգին ընդհանուր 1,8 միլիարդ դրամի չափով աջակցություն կկարողանա ստանալ արդեն այսօր բանկերի կամ իրենց անձնական հաշիվների միջոցով»,- նշեց նա։   Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ 9-րդ ծրագիրի դիմումների ընդունումը ևս երեկ մեկնարկել է։ Այս ծրագրի շահառուների ցանկը դեռևս կազմվում է։ Նա նշեց, որ 8-րդ և 9-րդ ծրագրերի դեպքում նաև հրապարակվելու է շահառուների ցանկը, և միայն այս երկու ծրագրի դեպքում է, որ անհրաժեշտություն կա դիմում գրելու։  Նախարարն անդրադարձավ նաև սննդի փաթեթների, տեխնիկական, մաքրող միջոցների կարիքների մասին բնակիչներից ստացվող զանգերին։ Նա հայտնեց, որ այս կարիքներին համապատասխան աշխատում են մարզպետարանները ՀԿ-ների և կամավորական խմբերի հետ համատեղ։  «Մենք նաև աջակցում ենք սոցիալական տարբեր խմբերի թիրախավորելու, նրանց գտնելու, նրանց հասցեական օգնությունը հասցնելու ուղղությամբ։ Ավելի շատ համակարգում ենք և տեղեկություն ենք փոխանակում, բայց այս ամբողջ գործընթացն իրականացվում է քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների, միջազգային մեր գործընկերների միջոցով։ Պետք է հորդորեմ, որ այս աջակցության համար դիմեն համայնքներին, քաղաքապետարաններին, մարզպեարաններին։ Գործընթացը շատ կազմակերպված ձևով իրականացվում է»,- նշեց նա։ 
12:55 - 14 ապրիլի, 2020
Արտակարգ դրությամբ պայմանավորված` ԱԱՏՄ լիազորությունները կարող են ընդլայնվել. Զարուհի Բաթոյան |armenpress.am|

Արտակարգ դրությամբ պայմանավորված` ԱԱՏՄ լիազորությունները կարող են ընդլայնվել. Զարուհի Բաթոյան |armenpress.am|

armenpress.am: Արտակարգ դրության ժամանակահատվածում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ունենալու է լիազորություն՝ ստացված բողոքների հիման վրա աշխատանքային օրենսդրության խախտումների մասով վերահսկողություն իրականացնել։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշել է, որ հրատապ ռեժիմով նախաձեռնվել է «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխությունների նախագծի մշակում:-Տիկին Բաթոյան, երկրում ստեղծված ճգնաժամով պայմանավորված` հաճախ բարձրաձայնվում է աշխատանքային իրավունքների ոտնահարման հարցը։ Այս ամենի համատեքստում առաջ է քաշվում աշխատանքի տեսչություն ունենալու կամ գործող Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին հավելյալ լիազորություններ տալու անհրաժեշտությունը։ Այս ուղղությամբ նախարարությունում կային քննարկումներ, ասացեք խնդրեմ` ի՞նչ փուլում են:-Այո, ճիշտ եք: Անհրաժեշտությունը կա, և մենք բազմիցս բարձրաձայնել ենք այդ մասին: Կարող եմ ասել, որ 2019 թ․ Աշխատանքային օրենսգրքի համապատասխան փոփոխությունների արդյունքում ընդամենը 1 տարի հետո Հայաստանում կրկին կներդրվի աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողության համակարգ։-Հաշվի առնելով այն, որ այս պահին ո՛չ նախարարությունը, ո՛չ տեսչական մարմինը լիազորություններ չունեն միջամտելու աշխատանքային հարաբերություններին, հնարավոր է արագացված կարգով նախագիծ դրվի շրջանառության մեջ` գործող տեսչական մարմնի լիազորություններն ավելացնելու համար։-Այո, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրատապ ռեժիմով նախաձեռնել է Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագծի մշակում, որում, ի թիվս այլ կարգավորումների, նախատեսվում է նաև ամրագրել, որ արտակարգ դրության ժամանակահատվածում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ունենալու է լիազորություն՝ ստացված բողոքների հիման վրա աշխատանքային օրենսդրության խախտումների մասով վերահսկողություն իրականացնել:Ավելին՝ armenpress.am-ում
12:59 - 06 ապրիլի, 2020
Բաթոյանը ներկայացրել է այն հանգամանքները, որոնց առկայության դեպքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 14 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին օժանդակություն կտրամադրվի

Բաթոյանը ներկայացրել է այն հանգամանքները, որոնց առկայության դեպքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 14 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին օժանդակություն կտրամադրվի

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ մանրամասնելով այն հանգամանքները, որոնց առկայությունը պարտադիր է սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 14 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին օժանդակություն տրամադրելու համար։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Երեկ կառավարության որոշմամբ հաստատատվեց մի ծրագիր, որի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 14 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին:Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 14 տարեկան երեխա և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը՝1) երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում.2) ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսն աշխատանք չի ունեցել.3) ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհայտ կորած. 4) միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողներն ամուսնալուծված են) ազատվել է աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում:3. Աջակցությունը տրամադրվում է միանվագ նպաստի ձևով: 4. Աջակցությունը տրամադրվում է 100 000 դրամի չափով՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար:Սույն աջակցությունից չեն կարող օգտվել այն ընտանիքները, որոնց դեպքում`1) աշխատանքից ազատված ծնողի՝ աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների ընթացքում միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը.2) աշխատանքից ազատված ծնողն անցել է մեկ այլ աշխատանքի 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում:Ընթացակարգը կհաստատվի մինչև մարտի 31-ը»։
23:10 - 27 մարտի, 2020
Շուրջ 82 հազար ընտանիքին օգնելու տարբերակներ ենք հիմա քննարկում․ Զարուհի Բաթոյան
 |armtimes.com|

Շուրջ 82 հազար ընտանիքին օգնելու տարբերակներ ենք հիմա քննարկում․ Զարուհի Բաթոյան |armtimes.com|

armtimes.com: Այսօր կառավարությունը չունի տեղեկություն այն քաղաքացիների մասին, որոնք աջակցության կարիք ունեն։ Այս մասին այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Նա նշեց, որ այս ընթացքում ստանում են բազմաթիվ զանգեր, դիմումներ, որտեղ քաղաքացիները նշում են, որ աշխատում էին օրավարձով կամ որպես չգրանցված աշխատող եւ հիմա այս խնդրի առջեւ են կանգնած։ Պատասխանելով պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հարցին, թե բազավորվե՞լ է արդյոք այդ քաղաքացիների թիվը, նախարարը պատասխանեց, որ այս պահին ունեն երկու ցուցակ․«Մեկը 20 հազար ընտանիքի մասին է, որոնք դիմում են ներկայացրել ընտանեկան սոցիալական նպաստի համակարգում ընդգրկվելու համար, սակայն դեռ չեն ընդգրկվել, եւ երկրորդը՝ 62 հազար գործազուրկի կարգավիճակ ունեցող քաղաքացիների մասին է։» Նախարարը վստահեցրեց, որ այս քաղաքացիներին աջակցության ձեւերը, տարբերակները այսօր քննարկվում են, սակայն, ցավոք, այն քաղաքացիները, որոնք երբեւէ որեւէ աշխատանքի գրանցում չեն ունեցել, ընդգրկված չեն այս ցանկերում։
20:45 - 25 մարտի, 2020
Աշխատանքային իրավունքների խախտման դեպքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն առաջարկում է իր օգնությունը․ Զարուհի Բաթոյան

Աշխատանքային իրավունքների խախտման դեպքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն առաջարկում է իր օգնությունը․ Զարուհի Բաթոյան

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Համացանցում տեղեկություններ են հայտնվել, որ նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետությունում սահմանված արտակարգ դրության պայմաններում որոշ գործատուներ աշխատակիցներին ստիպում են իրենց հաշվին արձակուրդ վերցնելու դիմում գրել՝ այդպիսով խուսափելով հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար աշխատավարձ վճարելուց։ Թեև մենք մշակել ենք Աշխատանքային օրենսգրքի փոփոխության նախագիծ և օրնեքը այս պահին էլ կարգավորում է գործատու-աշխատող հարաբերությունները, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չունի որևէ լիազորություն դրանք վերահսկելու համար։ Նախարարությունը պատրաստ է պարզաբանումներ տալ օրենքի վերաբերյալ և համագործակցել շահագրգիռ մարմինների հետ՝ արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով։ Տեղեկացնում ենք, որ ստեղծված իրավիճակում աշխատանքային իրավունքների խախտման դեպքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն առաջարկում է իր օգնությունը։ Անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել հետևյալ կոնտարկտներով՝ Սոֆյա Պետրոսյան, 077-930-579 (նաև viber, signal), 📩 [email protected]»
17:29 - 21 մարտի, 2020
Խնդրում եմ բոլոր կամավորական նախաձեռնությունները և բնաիրային մթերքների հավաքագրումն իրականացնել պարետատան հետ համաձայնեցնելուց հետո․ ՀՀ պարետ Տիգրան Ավինյան

Խնդրում եմ բոլոր կամավորական նախաձեռնությունները և բնաիրային մթերքների հավաքագրումն իրականացնել պարետատան հետ համաձայնեցնելուց հետո․ ՀՀ պարետ Տիգրան Ավինյան

Արժևորելով յուրաքանչյուրի՝ օգտակար լինելու ցանկությունը, կամավորության պատրաստակամությունը և հանրային համերաշխությունը՝ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը խնդրում է բոլոր կամավորական նախաձեռնությունները և բնաիրային մթերքների հավաքագրումը իրականացնել պարետատան հետ դրանք համաձայնեցնելուց հետո: «Սրա նպատակը ոչ միայն տարբեր նախաձեռնությունների համատեղումն է, կամավորների առողջության և անվտանգության ապահովումը, այլև՝ աջակցությունն առավել հասցեական և թիրախային դարձնելու մղումը:Պարետատան հետ կապ կարող եք հաստատել՝ զանգահարելով +374 10 515 994 Զարուհի Մաթևոսյանին կամ ուղարկելով նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին: Յուրաքանչյուրի աջակցությունը շատ կարևոր է՝ անհատ կամավորներից մինչև բարեգործական նախաձեռնություններ»։
22:22 - 18 մարտի, 2020
«Հայփոստ» ՓԲԸ ընկերության աշխատակիցները կայցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով

«Հայփոստ» ՓԲԸ ընկերության աշխատակիցները կայցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա․ «Հայփոստ» ՓԲԸ ընկերության աշխատակիցներն անձամբ կայցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով: Սոցիալական ապահովության ծառայություններ այցելելու անհրաժեշտություն չկա․ կստեղծվեն իրավական հիմքեր այն դեպքերի համար, եթե կենսաթոշակի և նպաստների բնագավառում որոշակի գործողություններ կատարելու ժամկետները լրանում են 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին, ապա համապատասխան պարտականությունը կատարելու ժամկետը, իրավունքի ուժով երկարաձգվում է մինչև 2020 թվականի մայիսի 31-ը։ Հայաստանում գտվելու փաստը հաստատելու նպատակով բանկ ներկայանալու անհրաժեշտություն չկա․ իրավական հիմքեր են ստեղծվում որպեսզի երկարաձգվի կենսաթոշակի համար բանկ ներկայանալու ժամկետը, եթե այն լրանում է մինչև ս.թ. ապրիլի 30-ը և կենսաթոշակառուն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: Խնդրում եմ, ինքնամեկուսացեք տանը, դա որևէ կերպ չի խոչընդոտի վերը նշված ծառայույուններից և երաշխիքներից օգտվելու ձեր իրավունքի իրացմանը»։
17:13 - 18 մարտի, 2020
Կառավարության սխալ որոշում, չկայացած գործուղում և անձնական օգնականի օբյեկտիվ անհրաժեշտություն

Կառավարության սխալ որոշում, չկայացած գործուղում և անձնական օգնականի օբյեկտիվ անհրաժեշտություն

Լուսանկարը՝ Զարուհի Բաթոյանի քրոջ՝ Սյուզաննա Բաթոյանի ֆեյսբուքյան էջից «Իրականում» լրատվականն այսօր հրապարակել է նյութ, որտեղ նշված է, որ Կառավարության e-gov.am կայքում հրապարակված վարչապետի որոշման համաձայն՝ 2020 թվականի մարտի 8-15-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Նյու Յորք և Վաշինգտոն քաղաքներ է գործուղվելու կառավարական մի պատվիրակություն, որի կազմում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նրա ռեֆերենտ Անի Ավետիսյանը, Աշխատանքի եւ սոցալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը, եւ նախարար Բաթոյանի քույրը՝ Սյուզաննա Բաթոյանը: Ինչպես նշել է կայքը՝ վարչապետի որոշումից տեղեկանում ենք, որ Սյուզաննա Բաթոյանի ԱՄՆ գործուղման ծախսերը՝ օրապահիկ, գիշերակաց եւ ճանապարահածախս, հոգացել են ՀՀ պետական բյուջեի հաշվին: Պաշտոնյաներն ու Բաթոյանի քույրը, սակայն, գործուղման չեն մեկնել։ Նախարարը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Հայաստանի պատվիրակությունը ԱՄՆ չի մեկնել հայտնի վիրուսի պատճառով: ՀՀ վարչապետի համապատասխան որոշման մեջ նշված է, որ նախարար Զարուհի Բաթոյանի գործուղման ճանապարհածախսը հոգալու էր հրավիրող կողմը՝ ՄԱԿ-ի գրասենյակը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը մեր հարցին ի պատասխան հայտնեց, որ նախարարի եւ նրա անձնական օգնականի համար միեւնույն չվերթի համար տոմսերի ամրագրման գործընթացում ՄԱԿ-ի գրասենյակը պատրաստակամություն է հայտնել հոգալու նաեւ Սյուզաննա Բաթոյանի ճանապարհածախսը, իսկ պետական բյուջեի հաշվին նախատեսված էր միայն գիշերավարձը եւ օրապահիկը: Նա նշեց, որ Զարուհի Բաթոյանը ճամփորդելիս ունի անձնական օգնականի կարիք, հատկապես, եթե խոսքը գործուղումներին է վերաբերում․ «Նախարարին ուղեկցող անձանց ծախսերը, հիմնականում, հոգացել են միջազգային կազմակերպությունները կամ հրավիրող կողմը, թեեւ պետությունն ի վիճակի է հոգալ կառավարության անդադմների գործուղման ծախսերը եւ ապահովել անհրաժեշտ պայմաններ։ Ինչ վերաբերում է պնդմանը, թե նախարարի հետ կարող էին գործուղվել նրա օգնականները, ովքեր աշխատում են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում, ապա ակնյատ է, որ ի պաշտոնե օգնական համարվող անձը չի կարող հոգալ նախարարի անձնական կարիքները»,- նշեց Սոնա Մարտիրոսյանը: Սակայն վարչապետի որոշման մեջ Սյուզաննա Բաթոյանի անվան դիմաց նշված է եղել, որ նրա ծախսերն արվելու են ՀՀ պետական բյուջեով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։ Զարուհի Բաթոյանի դեպքում հստակեցված է եղել, որ ճանապարհածախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին, ինչը նշված չի եղել նրա քրոջ անվան դիմաց։  Ըստ այդմ, «Իրականում» կայքի հրապարակումը ճիշտ է՝ վարչապետի համապատասխան որոշումը եղել է, սակայն այցը չեղարկվել է, հետեւաբար որոշումը պետական բյուջեի հաշվին չի իրագործվել։ Infocom.am-ին կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ այցի չեղարկման վերաբերյալ որոշումը առաջիկայում կհրապարակվի կառավարության կայքում։ Բացի այս, Սոցապ նախարարության մամուլի խոսնակի պնդմամբ՝ վարչապետի որոշման մեջ տեխնիկական սխալ է եղել եւ «նախարարի անձնական օգնական» բառակապակցության փոխարեն Սյուզաննա Բաթոյանը ներկայացվել է որպես օգնական։ Սակայն Սյուզաննա Բաթոյանն ի պաշտոնե նախարարության աշխատակից եւ նախարարի օգնական չի հանդիսանում, իսկ Զարուհի Բաթոյանն, օբյեկտիվ հանգամանքներից ելնելով, առանց անձնական օգնականի չի կարող մեկնել արտերկիր․ նախարարությունում Բաթոյանի աշխատանքային օգնականը նրա կարքիները չի կարող հոգալ, նրա փոխարեն էլ մեկնում է աձնական օգնականը։ Կառավարության տեղեկավտվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից եւս նշեցին, որ վարչապետի որոշման մեջ տեխնիկական սխալ է եղել՝ անձնական «օգնական»-ի փոխարեն նշվել է օգնական։ Սակայն, վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանի պնդմամբ, այդտեղ ընթացակարգերի խախտում չկա։ Ի դեպ՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը սույն թվականի փետրվարի 25-ին շրջանառության մեջ է դրել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծ, որով սահմանվում է «անձնական օգնական» հասկացությունը․ «Անձնական օգնական՝ ֆիզիկական անձ, որը տվյալ պահին գտնվում է հաշմանդամություն ունեցող անձի հետ եւ անհատույց կամ դրամական վճարումների դիմաց իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձի խնամքը կամ աջակցում (օգնում է) հաշմանդամություն ունեցող անձին՝ հաղթահարելու միջավայրային արգելքները կամ տեղաշարժվելու (այդ թվում՝ փոխադրամիջոցը վարելու միջոցով) կամ հաղորդակցվելու»։  Քիչ առաջ թեմայի վերաբերյալ պարզաբանում տարածեց նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։   ՀայԱրփի Բաղդասարյան
16:56 - 11 մարտի, 2020