Ռուբեն Ռուբինյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ։

Ծնվել է 1990թ. մարտի 8-ին Երեւանում:

2012-2014թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2010թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2011թ.՝ Լոնդոնի համալսարանական քոլեջը (UCL): «Քաղաքականություն եւ անվտանգություն» մասնագիտացման մագիստրոս է: 2012թ.՝ Լեհաստանի Յագելոնյան համալսարանը: Եվրոպագիտության մագիստրոս:

2017-2018թթ. զբաղվել է գիտական գործունեությամբ: 2018թ. մայիս-2019թ. հունվար եղել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2015-2017թթ.՝ վարչության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 3-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

Իրավիճակի հանգուցալուծումը ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից Լաչինի միջանցքում լիակատար վերահսկողության վերականգնումն է՝ ցանկացած կերպ․ Ռուբինյան

Իրավիճակի հանգուցալուծումը ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից Լաչինի միջանցքում լիակատար վերահսկողության վերականգնումն է՝ ցանկացած կերպ․ Ռուբինյան

Ազգային ժողովի փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․    «Նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում հստակ նշված է, որ.   Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։ Այսինքն միջանցքում զորախումբը ոչ թե կանգնած է Ադրբեջանի բանակի ու ԼՂ Պաշտպանության բանակի միջև՝ բախումներ թույլ չտալու համար, այլ իրականացնում է 5 կմ լայնությամբ տարածքի ուղիղ վերահսկողություն՝ ԼՂ և Հայաստանի միջև անխափան կապ ապահովելու նպատակով։   Համաձայն հայտարարության՝ Ոչ ԼՂ-ն, ոչ ՀՀ-ն Լաչինի միջանցքում որևէ գործառույթ չունեն, որովհետև այն չի գտնվում վերջիններիս վերահսկողության ներքո։   Ադրբեջանը նույնպես նույն պատճառով միջանցքում որևէ գործառույթ չունի, բայց ունի 1 պարտավորություն՝ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»:   Այսինքն Ադրբեջանը պարտավորվել է որևէ կերպ վտանգի չենթարկել ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո գտնվող տարածքով ազատ տեղաշարժը։ (Օրինակ՝ չռմբակոծել ճանապարհը կամ ֆեյք բնապահպաններ այնտեղ չուղարկել այն արգելափակելու համար):   Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումով Ադրբեջանն իր այս պարտավորությունն ակնհայտորեն խախտել է։   Արդյունքում խախտվել է նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի՝ միջանցքում վերահսկողություն իրականացնելու պարտավորությունը։   Իրավիճակի հանգուցալուծումը նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի համաձայն ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից Լաչինի միջանցքում իր լիակատար վերահսկողության վերականգնումն է՝ ցանկացած կերպ։   Հ.Գ. Փարիզում եմ ԵԽԽՎ քաղաքական և մոնիտորինգի կոմիտեների նիստերին մասնակցելու համար։ Ստեղծված իրավիճակը քննարկման թեմա եմ դարձնելու նաև այստեղ»,- նշված է գրառման մեջ։    Լուսանկարը՝ Ազգային ժողովի
15:28 - 13 դեկտեմբերի, 2022
Հայաստանն ու Թուրքիան շուտով կարող են օդային ուղիղ բեռնափոխադրումներ սկսել. Ռուբինյան |azatutyun.am|

Հայաստանն ու Թուրքիան շուտով կարող են օդային ուղիղ բեռնափոխադրումներ սկսել. Ռուբինյան |azatutyun.am|

azatutyun.am: Մեծ է հավանականությունը, որ Հայաստանն ու Թուրքիան շուտով սկսեն օդային ուղիղ բեռնափոխադրումներ։ Այս մասին հայտնեց Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։ «Վերջերս՝ նոյեմբերի սկզբին տեղի ունեցած տեխնիկական հանդիպման ժամանակ քննարկվել է այդ թվում՝ այս պայմանավորվածության իրագործումը, և այո, հավանականությունը մեծ է, որ շատ շուտով այն կիրագործվի: Զերծ կմնամ կոնկրետ ժամկետներ նշելուց, բայց հավանականությունը շատ մեծ է, որ շուտով դա տեղի կունենա», - ասաց Ռուբինյանը: Երեկ թուրքական Hurriyet Daily News-ը, վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրները, գրել էր, որ մեկնարկել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման երկրորդ փուլը, և հնարավոր է, որ անգամ Ամանորից առաջ արդեն սկսվեն փոխադարձ ավիափոխադրումներ, ինչպես նաև բացվի Արմավիրի մարզի սահմանին գտնվող Մարգարա-Ալիջանի սահմանային անցակետը երրորդ երկրների քաղաքացիների համար։ «Խոսքը հետևյալի մասին է. այս պահի դրությամբ ուղիղ ավիաբեռնափոխադրումներ Թուրքիայի և Հայաստանի միջև երկու ուղղություններով էլ հնարավոր չէ, խոսքը նրա մասին է, որ դա դառնա հնարավոր», - ընդգծեց Ռուբեն Ռուբինյանը: Ռուբինյանը ժամկետներ չի նշում, բայց հիշեցնում է, որ ուղիղ բեռանփոխադրումների արգելքի վերացման, ինչպես նաև անցակետի մասնակի բացման մասին քաղաքական պայմանավորվածությունները ձեռք էին բերվել դեռ ամռանը՝ բանագնացների վերջին հանդիպման ընթացքում, իսկ գործնական քայլերը սկսվել են նոյեմբերին սկզբին կողմերի տեխնիկական խմբերի՝ հայ-թուրքական սահմանին հանդիպումից հետո։ «Գիտեք, որ մեր երկրորդ պայմանավորվածությունը, կրկին հուլիսին ձեռք բերված, երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը բացելու մասին էր, և դրա վերաբերյալ ինչը, որ պետք է արվի հիմա, դա Մարգարայի կամրջի վիճակի ստուգումն է, որը մոտ ժամանակներս պետք է տեղի ունենա, և այդպես կշարժվի», - հավելեց նա:
14:05 - 10 դեկտեմբերի, 2022
Սարգիս Ավետիսյանի պնդումը, թե վերջերս լուրեր են շրջանառվել, որ Կարսում պետք է հանդիպեն Էրդողանն ու Փաշինյանը, իրականությանը չի համապատասխանում

Սարգիս Ավետիսյանի պնդումը, թե վերջերս լուրեր են շրջանառվել, որ Կարսում պետք է հանդիպեն Էրդողանն ու Փաշինյանը, իրականությանը չի համապատասխանում

Նախօրեին 5-րդ ալիքի «Հարցազրույց» հաղորդման տաղավարում «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների, Փաշինյան-Էրդողան, Փաշինյան-Ալիեւ բանակցությունների մասին, ասել է․ [20:26] «Վերջերս լուրեր գնաց, որ Կարս քաղաքում պետք ա տեղի ունենա հանդիպում Նիկոլ Փաշինյանի եւ Էրդողանի [միջեւ]։ Հիմա տրամաբանական հարց․ էս ստացվում ա, որ դուք կատարել եք Թայիփ Էրդողանի ասածները, եւ նա ձեզ ընդունում ա, ընդ որում՝ Կարս քաղաքում, եւ էդ Կարս քաղաքում պատրաստվում ա մի փաստաթուղթ ստորագրվել՝ հաշտության պայմանագիր, որով իբր Հայաստանը ոչ մի պահանջ չունի Թուրքիայի հանդեպ»։ Ավետիսյանի պնդումները, սակայն, իրականությանն այնքան էլ չեն համապատասխանում։ Բանն այն է, որ լուրեր չեն շրջանառվել, թե Փաշինյանն ու Էրդողանը հանդիպելու են Կարսում։ Թեեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում Կարս քաղաքի մասին հիշատակում իրականում եղել է․ մասնավորապես, հայաստանյան լրատվամիջոցները, հղում անելով թուրքական լրատվամիջոցներին, այս տարվա օգոստոսի 11-ին հաղորդել էին [1, 2], որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հերթական՝ հինգերորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին, Կարս քաղաքում։  Սակայն ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը նույն օրը «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանել էր, որ այդ պահի դրությամբ հանդիպման վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն չկա, եւ որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների մասին իրենք հանրությանը պատշաճ ժամկետներում, նախօրոք տեղեկացնում են։  Այդ մեկնաբանությունից հետո Կարսում հանդիպում անցկացնելու հավանականության մասին այլ լուրեր չեն տարածվել, համենայն դեպս հայկական մեդիատիրույթում։ Իսկ Փաշինյան-Էրդողան՝ Կարսում կայանալիք հանդիպման մասին ընդհանրապես խոսք չի եղել։ Քննարկումները եղել են այն կոնտեքստում, որ հանդիպումները կարող են անցկացվել կամ Հայաստանում, կամ Թուրքիայում։ Թեեւ այս առնչությամբ էլ հարկ է նշել, որ այս տարվա հոկտեմբերի 25-ին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հերքել է թուրքական «Սաբահ» պարբերականի տեղեկությունը, թե բանագնացների առաջիկա հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում կողմերի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը մինչ այժմ չորս հանդիպում են ունեցել՝ առաջինը Մոսկվայում, մյուսները` Վիեննայում․ վերջին հանդիպումը եղել է հուլիսի սկզբին։ Այդ հանդիպման ժամանակ Հայաստանը եւ Թուրքիան պայմանավորվել են բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում, թեեւ մինչեւ հիմա ո՛չ Երեւանը, ո՛չ Անկարան չեն նշել, թե երբ կսկսեն իրագործել այդ պայմանավորվածությունը: Իսկ Փաշինյանն ու Էրդողանը հանդիպել են միայն մեկ անգամ՝ Չեխիայում, որտեղ էին՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովին։ Հանդիպման ժամանակ կողմերը շեշտել են երկու երկրների հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը, մասնավորապես, խոսքը վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացմանը, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացմանը: Այսպիսով, Կարսում հայ ու թուրք պաշտոնյաների հանդիպման հավանականության մասին լուրերը շրջանառվել են ոչ թե վերջերս, այլ ամիսներ առաջ՝ օգոստոսին։ Դրանց մասին սկզբում գրել են թուրքական աղբյուրները, լուրերը հրապարակվել են նաեւ հայկական աղբյուրներում, սակայն պաշտոնական գերատեսչությունների ներկայացուցիչները՝ մասնավորապես ՀՀ ԱԳՆ խոսնակն ու ՀՀ ԱԺ փոխնախագահը՝ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը, առնվազն պաշտոնապես չեն հաաստատել այդ տեղեկությունները։ Բացի դրանից՝ որեւէ տեղեկություն չի շրջանառվել այն մասին, թե Կարսում հանդիպելու են Էրդողանն ու Փաշինյանը, դրա վերաբերյալ այժմ էլ չկա նախնական պայմանավորվածություն։ Ինչ վերաբերում է հնարավոր ստորագրվելիք փաստաթղթին, ապա որեւէ կոնկրետ փաստաթղթի եւ դրա բովանդակության մասին պաշտոնական տեղեկություններ չկան։ Այսպիսով, «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանի պնդումը, թե վերջերս լուրեր են շրջանառվել, որ Կարսում պետք է հանդիպեն Էրդողանն ու Ալիեւը, իրականությանը չի համապատասխանում։ Հայարփի Բաղդասարյան
21:43 - 10 նոյեմբերի, 2022
Սոչիի հայտարարությունում շատ կարևոր արձանագրում կա. Ռուբեն Ռուբինյան |azatutyun.am|

Սոչիի հայտարարությունում շատ կարևոր արձանագրում կա. Ռուբեն Ռուբինյան |azatutyun.am|

azatutyun.am: Մեկ շաբաթ առաջ Սոչիում Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունում վերահաստատվեց Պրահայի քառակողմ հայտարարության այն հատվածը, ըստ որի՝ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի պայմանագրի և պրոտոկոլների հիման վրա, ինչը կարևոր փաստ է։ «Ազատությանը» տված հարցազրույցում այս մասին հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ «Սա շատ կարևոր է հայկական կողմի համար, որովհետև նաև ֆիքսում է, որ դելիմիտացիան երկու երկրների միջև պետք է տեղի ունենա այս հիմքով», - ընդգծեց Ռուբինյանը՝ հավելելով. - «Հիշում եք, որ Ադրբեջանից մինչ այս հնչում էին որոշակի ապակառուցողական հայտարարություններ ինչ-որ պատմական քարտեզներով, կամ ինչ-որ անհայտ քարտեզներով դելիմիատիացիա անելու մասին, և այս երկու հայտարարություններով՝ Պրահայի և Սոչիի, ֆիքսվում է, որ կա սահման Հայաստանի և Ադրբեջանի միջև, և դա նախկին խորհրդային հանրապետությունների միջև սահմանն է, և այդ հիմքով պետք է տեղի ունենա դելիմիտացիան»։ Ազգային ժողովի նախագահը հիշեցրեց նաև, որ Սոչիի հանդիպմանը «նախորդեցին ներքաղաքական դաշտում քննարկումներ, հարցադրումներ, թե իբր Հայաստանը չի համաձայնում կամ չի ընդունում ռուսական բարենպաստ առաջարկները, բայց ամբողջովին ցրվեցին այս կասկածները, երբ Հայաստանի Հանրապետությունը, այդ թվում՝ հանրապետության վարչապետը, բաց, ուղիղ, հստակ հայտարարեցին, որ մենք կողմ ենք ռուսական առաջարկներին և կողմ ենք նաև ռուս խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման ժամկետի ավելացմանը՝ 10, 20 կամ ցանկացած այլ տարիներով ժամկետով, և այս համատեքստում տեղի ունեցավ հանդիպումը»։ Շարունակությունը՝ azatutyun.am- ում  
10:41 - 07 նոյեմբերի, 2022
ՔՊ-ն որդեգրում է ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման նոր տեսլական. հաստատվեց կուսակցության նոր ծրագիրը

 |armenpress.am|

ՔՊ-ն որդեգրում է ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման նոր տեսլական. հաստատվեց կուսակցության նոր ծրագիրը |armenpress.am|

armenpress.am:  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առնչությամբ որդեգրում է նոր տեսլական. եթե նախկինում առաջնահերթություն էր դիտարկվում ԼՂ կարգավիճակը, որը պետք է դառնա արցախահայության իրավունքների և անվտանգության երաշխիքը, այժմ առաջնահերթություն են դիտվում արցախահայության անվտանգություն ու իրավունքները, և դրանց երաշխիքների համակարգից է բխում անհրաժեշտ կարգավիճակը: Այս մասին ՔՊ կուսակցության 6-րդ համաժողովում ասաց  կուսակցության վարչության անդամ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: «Պատերազմը և դրա հետևանքներն ավելի սրեցին Հայաստանի արտաքին անվտանգության խոցելիությունը: ԼՂ հիմնախնդրի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների չկարգավորված լինելը  մշտական սպառնալիքի աղբյուր են Հայաստանի անվտանգության համար: Եվ այս սպառնալիքները պետք է կառավարել և վերացնել: Համոզված ենք, որ ՀՀ-ի և ԼՂ-ի անվտանգության ապահովման միջոցը համակեցության, այսինքն՝ միմյանց գոյության չբացառման բանաձևի մշակումն է տարածաշրջանի բոլոր երկրների, առաջին հերթին՝ մեր անմիջական հարևանների՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, Վրաստանի հետ: Հայաստանը չպետք է սպառնալիքի աղբյուր դիտարկվի հարևանների համար, իսկ հարևանները չպետք է սպառնալիքի աղբյուր լինեն Հայաստանի համար»,-ասաց Ռուբինյանը՝ վստահեցնելով, որ այս նպատակին հասնելը կուսակցության արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է: Նա հավելեց՝ երկրի պաշտպանունակության բարձրացումը որևէ կերպ չի հակասում այդ տեսլականին, ավելին՝ այն դրա անբաժանելի մասն է: «Անդրադառնալով ԼՂ-ի հիմնախնդրին՝ կուսակցությունը որդեգրում է դրա կարգավորման նոր տեսլական: Ըստ այդմ՝ եթե նախկինում առաջնահերթություն էր դիտարկվում ԼՂ կարգավիճակը, որը պետք է դառնա արցախահայության իրավունքների և անվտանգության երաշխիքը, այժմ առաջնահերթություն են դիտվում արցախահայության անվտանգություն ու իրավունքները և դրանց երաշխիքների համակարգից է բխում անհրաժեշտ կարգավիճակը: Այդ համակարգը պետք է երաշխավորի, որ ԼՂ-ի հայերն ապրեն իրենց հայրենիքում, իրենց համարեն հայ, ղարաբաղցի, արցախցի: Հարցի կարգավորման որևէ ծրագրի իրագործում անհնար է պատկերացնել առանց ԼՂ-ի համապատասխան ներգրավվածության»,- կրկին շեշտեց Ռուբինյանը: Ապա Ռուբինյանը ներկայացրեց կուսակցության նոր ծրագրի նախագիծն ու նպատակները: Ելնելով այդ նպատակներից՝ ծրագրով կուսակցությունը 2021-2026 թթ համար որդեգրում է 3 առաջնահերթություն՝ համապարփակ և տևական խաղաղության հաստատումը, բարձրորակ և հասանելի կրթական համակարգի ձևավորումը և պրոֆեսիոնալ մարտունակ բանակի կառուցումը: «Խաղաղությունը, արդիական կրթությունը, մարտունակ պրոֆեսիոնալ բանակը Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության, տարածքային ամբողջականության պաշտպանության առանցքային գործոններն են»,-ասաց Ռուբինյանը՝ վստահեցնելով, որ կուսակցությունը շարունակելու է աշխատանքը քաղաքական ուժեղ, ինստիտուցիոնալ կառույց դառնալու ուղղությամբ: Համաժողովում հաստատվեց ինչպես կուսակցության նոր ծրագիրը, այնպես էլ նոր կանոնադրությունը:
15:04 - 29 հոկտեմբերի, 2022
Ռուբեն Ռուբինյանը հերքում է, թե բանագնացների առաջիկա հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում
 |azatutyun.am|

Ռուբեն Ռուբինյանը հերքում է, թե բանագնացների առաջիկա հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում |azatutyun.am|

azatutyun.am: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը «Ազատության» հետ զրույցում հերքեց թուրքական «Սաբահ» պարբերականի տեղեկությունը, թե բանագնացների առաջիկա հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում։ «Չկա այդպիսի բան։ Դեռևս պայմանավորվածություն չկա հանդիպման և դրա վայրի հետ կապված»,-ասաց Ռուբինյանը։ «Սաբահ» պարբերականը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը դրական է ընթանում, իսկ սահմանի բացման համար անհրաժեշտ է Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատումը։ «Եթե ստորագրվի խաղաղության պայմանագիրը, այն կազդի ողջ տարածաշրջանի վրա։ Մինչ սահմանի փակվելը՝ 1993 թվականին այնտեղով 40 հազար տոննա ապրանք և 140 հազար մարդ էր անցնում, իսկ այսօր սահմանը բացելու դեպքում այդ թիվը կտասնապատկվի։ Կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչն ու Ռուբեն Ռուբինյանը շուտով կրկին կհանդիպեն։ Ակնկալվում է, որ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում»,- ասել է աղբյուրը։ ԱԳՆ-ի հետ կապ հաստատել չհաջողվեց, Ռուբեն Ռուբինյանի փոխանցմամբ, առաջիկայում Հայաստանի Արտգործնախարարությունը ևս հերքում կտարածի։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում կողմերի նշանակած հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը մինչ հիմա չորս հանդիպում են ունեցել՝ առաջինը Մոսկվայում, մյուսները` Վիեննայում։ Թեև իրենց վերջին հանդիպմանը կողմերը համաձայնել էին հայ-թուրքական սահմանը մասնակի բացել երրորդ երկրների քաղաքացիների համար ու սկսել ուղիղ օդային բեռնափոխադրումները, սակայն ո՛չ Երևանը, ո՛չ Անկարան չեն հայտնում, թե երբ կսկսեն իրագործել այդ պայմանավորվածությունները:
17:38 - 25 հոկտեմբերի, 2022
Թուրք նախագահողի պահվածքի վերաբերյալ նամակ եմ գրելու ԵԽԽՎ նախագահությանը. Հայկ Մամիջանյան

Թուրք նախագահողի պահվածքի վերաբերյալ նամակ եմ գրելու ԵԽԽՎ նախագահությանը. Հայկ Մամիջանյան

ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի նիստը նախագահում էր թուրքական ազգային պատվիրակության ներկայացուցիչը, որը, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայ պատգամավորի ելույթի ընթացքում ընդհատել է նրան ու ձայնի իրավունք տվել ադրբեջանցի պատգամավորին, որը փորձեց ասել, թե Մամիջանյանն իրավունք չունի խոսել հակամարտության մասին:  Ադրբեջանցի պատգամավորի վարման կարգով ելույթից հետո խոսելու իրավունք տրվեց նաև ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին, որն ընդգծեց, որ յուրաքանչյուր անդամ կարող է խոսել ցանկացած թեմայով՝ անկախ նրանից՝ դրանք քննարկվում են, թե ոչ։ Վարդանյանը նաև ասաց, որ նիստը նախագահողը իրավունք չունի ընդհատելու ելույթը, ու վարման կարգով ելույթները պետք է լինեն ելույթների միջև ընկած ժամանակահատվածում։ Պատգամավորի խոսքին արձագանքեց նախագահողը՝ նշելով, որ ինքը չի ընդհատել ելույթը, և որ անհրաժեշտ է, որ մյուս պատվիրակություններն էլ կարծիք հայտնեն թեմայի վերաբերյալ։ Նա կոչ արեց Մամիջանյանին շարունակելու ելույթը, ինչին արձագանքեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով, որ, ըստ կանոնադրության, նախագահողն իրավունք չունի ընդհատելու ելույթը, և Մամիջանյանը ոչ թե պետք է շարունակի, այլ պետք է նոր ելույթ սկսի ու շարունակի այն այնքան, որքան կցանկանա․ «Ես հասկանում եմ, որ Դուք Թուրքիայից եք, բայց Դուք Թուրքիայից չեք այս կոնտեքստում։ Դուք նախագահում եք այս նստաշրջանը, նախագահեք այն՝ պահպանելով չեզոքություն»։ Մամիջանյանը հայտնում է, որ թուրք նախագահողի պահվածքի վերաբերյալ նամակ է գրելու ԵԽԽՎ նախագահությանը: «Այն նույն ժամանակ, երբ Երևանում Ալեն Սիմոնյանը ասում է, թե Արցախի հարցը ՀՀ-Ադրբեջան պայմանագրի շրջանակում պետք չէ ներառել՝ Ստրասբուրգում խոսել եմ այն մասին, որ եթե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դուրս մնա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների շրջանակից, ապա ԵԽԽՎ ամբիոնից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերաբերյալ իմ հաջորդ ելույթները լինելու են անցյալ ժամանակով: Ստորև ներկայացնում եմ ելույթի հայերեն տարբերակը.«Տիկնայք և պարոնայք,Այս նստաշրջանի առաջին օրը մենք քննարկում ունեցանք Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին: Մի ասացվածք կա. «Ճշմարտության համար շնորհակալություն չեն հայտնում», բայց ես այնուամենայնիվ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ճշմարտությունը բարձրաձայնելու խիզախության համար: Ես, անշուշտ, նկատի ունեմ այն մարդկանց, ովքեր ունեցան ճշմարտությունը բարձրաձայնելու խիզախություն այս եւ այլ ամբիոններից։ Բոլոր նրանց, ովքեր խուլ չմնացին իմ ժողովրդի ձայնի նկատմամբ։ Խիզախության նմանատիպ դրսևորումները մեր օրերում հազվադեպ են դարձել:Այնուամենայնիվ, այդ քննարկման ժամանակ չխոսվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրների մասին: Մենք չենք խոսել այն մարդկանց մասին, ովքեր հավատում էին, որ համաշխարհային առաջնորդների ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում արված հինգ հայտարարություններն արժեք ունեին Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման համատեքստում: Մարդիկ, ովքեր խաղաղ ապրում էին իրենց հայրենիքում ու հույս ունեին, որ «ուժի չկիրառում» բառերը ազդեցություն ունեն: Նրանք դաժանորեն խաբվեցին։ՀՀ ներկայիս կառավարության վարած անմիտ դիվանագիտության հետևանքով իրականություն է դառնում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարանջատման գաղափարը: Աշխարհը պատրաստվում է թողնել փոքր Արցախին Ադրբեջանի դեմ մեն մենակ: Ցավոք, այդ պատմությունը չի կարող ավարտվել Դավթի և Գողիաթի պատմության նման։ Եվ պատճառը բնավ Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքի ապագային տեր կանգնելու կամքի պակասը չէ: Պատճառն այն է, որ միջազգային հարաբերությունների պատմության մեջ ազգերի ինքնորոշմանն առնչվող կոնֆլիկտները երբեք չեն կարգավորվել մետրոպոլիայի և փոքրամասնության միջև բանակցությունների արդյունքում: Այդ պատմությունը կավարտվի Արցախի համար նույն կերպ, ինչպես հայ զինվորական կնոջ պատմությունը, ով խոշտանգվել և սպանվել էր ադրբեջանցի զինվորականների կողմից: Ես բնավ չեմ անտեսում այս դահլիճում քննարկված որևէ հարցի կարևորությունը, սակայն խորապես համոզված եմ, որ կնոջ խոշտանգումը, որն ուղեկցվել էր կենդանի մաշկազերծումով, կրծքին և որովայնին գրություն թողնելով, ակնակապիճի մեջ քար, բերանում կտրված մատ թողնելով, առնվազն նույն կարևորությունն է ներկայացնում, ինչ սպորտի աշխարհում կանանց հանդեպ խտրականության դրսևորումները, որոնք երեկ քննարկում էինք: Արցախի պատմությունը կունենա նույն ավարտը, ինչ ադրբեջանական զորքերի կողմից գերեվարված և սպանված հայ ռազմագերիների պատմությունը, որոնք սպանվեցին «հաճույքի» համար՝ պարզապես որովհետև հայեր էին: Գիտեմ, որ ձեզանից ոմանք հոգնել են այս խնդրի մասին մեր ելույթները լսելուց, մյուսները՝ սարսափած են ելույթումս ներկայացված դեպքերից: Սակայն, եթե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դուրս մնա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների շրջանակից, վստահ եղեք, որ ԵԽԽՎ ամբիոնից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերաբերյալ իմ հաջորդ ելույթները լինելու են առավել սարսափազդու, գուցե նաև գրված լինեն անցյալ ժամանակով:Տիկնայք և պարոնայք, եթե շարունակեք անտեսել այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում՝ ինձ համար շատ դժվար կլինի մաքրել նախագահողի երեսից այն ժպիտը, որով նա փորձում էր խանգարել ինձ ելույթ ունենալ:Շնորհակալություն»,- իր էջում գրել է Մամիջանյանը։
10:32 - 15 հոկտեմբերի, 2022
Անհնար է խոսել խաղաղության մասին, մինչ կրակում են քեզ վրա, մինչ օկուպացնում են քո տարածքը. Ռուբեն Ռուբինյանի ելույթը եԽԽՎ-ում
 |1lurer.am|

Անհնար է խոսել խաղաղության մասին, մինչ կրակում են քեզ վրա, մինչ օկուպացնում են քո տարածքը. Ռուբեն Ռուբինյանի ելույթը եԽԽՎ-ում |1lurer.am|

1lurer.am: ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ կայքից։  «Շնորհակալ եմ, տիկի՛ն նախագահող: Թույլ տվեք սկզբում շնորհակալություն հայտնել բոլոր նախորդ բանախոսներին, հատկապես՝ պարոն Գավանին, ճշմարտությունը ներկայացնելու և փաստերը հաստատելու համար: Իսկապես, իմ երկիրը, իմ ժողովրդավար երկիրը վերջերս հարձակման է ենթարկվել իր ավտորիտար հարևանի կողմից: Հարձակումը եղել է բոլորովին անհիմն և չարդարացված: Խաղաղ բնակիչներ են զոհվել: Վնասվել են բնակավայրեր, քաղաքացիական ենթակառուցվածքներ: Պարոն Գավանն այդ ամենը ներկայացրեց: Ինչո՞ւ նման բան տեղի ունեցավ: Տեղի ունեցավ, քանի որ ագրեսորը նախկինում չդատապարտվեց: Վերջին նիստի ժամանակ այստեղ ես խոսում էի Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական հերթական ներխուժման մասին, որը տեղի էր ունեցել 2021 թ.: Ես խոսում էի հայ ռազմագերիների մասին, որոնք դեռ պահվում են Ադրբեջանում: Նրանք մինչ օրս պահվում են այնտեղ: Հիմա՝ մի քանի ամիս անց, ունենք նոր ագրեսիա, նոր օկուպացիա, նոր ռազմագերիներ, նրանցից ոմանք սպանվել են, և կան կադրեր, որտեղ երևում է, որ նրանք գերեվարվելուց անմիջապես հետո մահապատժի են ենթարկվում ադրբեջանցիների կողմից: Այս ամենը տեղի ունեցավ, քանի որ ադրբեջանցիները նախկինում չեն դատապարտվել: Հարգելի՛ գործընկերներ, ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը պատրաստվում է ելույթ ունենալ ինձնից հետո: Ամենայն հավանականությամբ, նա պատրաստվում է դիմել ադրբեջանական հին բարի ժխտողական ավանդույթին՝ ասելով, որ ադրբեջանական ագրեսիա պարզապես չի եղել: Նա պատրաստվում է ասել, որ պարոն Գավանը, տիկին Աբերգը և մյուս բանախոսները սխալվում են, հայկական տարածք ներխուժում չկա, բայց Հայաստանն արժանի էր դրան: Ինչո՞ւ: Որովհետև դա իր գործն է: Պարոն Սամադ Սեիդովի գործն է այստեղ արդարացնել իր ավտորիտար կառավարության գործողությունները, անօրինական հանցագործությունները: Այս կազմակերպությունում խաղաղության մասին խոսելու անհրաժեշտությունից ելնելով՝ ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ, որ ԵԽԽՎ նախագահ պարոն Քոքսն ինձ և պարոն Սեիդովին հրավիրել էր հանդիպել Փարիզում՝ Մշտադիտարկման հանձնաժողովի նիստի շրջանակում: Այդ հանդիպումը նախատեսված էր սեպտեմբերի 15-ին: Ինչո՞ւ այն տեղի չունեցավ: Շատ պարզ պատճառով. հանդիպումից երկու օր առաջ իմ երկիրը հարձակման ենթարկվեց Ադրբեջանի կողմից, ու ես չգնացի Փարիզ: Հարգելի՛ գործընկերներ, խաղաղության մասին խոսել հնարավոր է, երբ քո գործընկերները ցանկանում են խոսել խաղաղության մասին: Անհնար է խոսել խաղաղության մասին, մինչ նրանք կրակում են քեզ վրա, մինչ նրանք օկուպացնում են քո տարածքը: Անհնար է: Հասկանում եմ, որ մեր ընկերներից շատերը չեն ցանկանում այս կամ այն կողմը բռնել, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Բարդ է: Հասկանում եմ: Բայց սա այլ է: Սա այն դեպքն է, որ ավտորիտար իշխանությունը հարձակվում է իր դեմոկրատ հարևանի վրա և օկուպացնում է նրա տարածքը. դա պետք է դատապարտվի: Ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ հեռանան հայկական տարածքից, իսկ հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն»,- ասել է Ռուբեն Ռուբինյանը:
11:27 - 13 հոկտեմբերի, 2022
Փաշինյան-Էրդողան հանդիպում կարող է տեղի ունենալ, օրակարգը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն է. Ռուբինյան
 |azatutyun.am|

Փաշինյան-Էրդողան հանդիպում կարող է տեղի ունենալ, օրակարգը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն է. Ռուբինյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպում առաջիկայում կարող է տեղի ունենալ, այս մասին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով՝ «օրակարգը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն է»: Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.  - Պարոն Ռուբինյան, ի՞նչ ակնկալիքներ կան մի քանի օրից Պրահայում էրդողան-Փաշինյան հնարավոր հանդիպումից կամ այն ի՞նչ օրակարգով է լինելու: - Նման հանդիպում իրոք կարող է տեղի ունենալ, օրակարգը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն է: Մեր դիրքորոշումները այս առումով չեն փոխվել:  - Փակուղի չի՞ մտել, վերջին անգամ Քըլըչի հետ երբ եք հանդիպել, կարծես ամիսներ են անցել:  - Մենք հանդիպել ենք հուլիսին, երբ որ ձեռք բերվեց այն հայտնի պայմանավորվածությունը երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանների բացման և ուղիղ ավիաբեռնափոխադրումների հնարավորության ստեղծման: Իրականում սեպտեմբերի 14-ին՝ սահմանին պետք է տեղի ունենար հանդիպում երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների միջև, որպեսզի քննարկվեր իմպլեմենտացիան այդ երկու քաղաքական պայմանավորվածությունների, բայց սեպտեմբերի 14-ին, ես հիշեցնեմ՝ դա ադրբեջանական հարձակման օրերին էին, թուրքական կողմի ցանկությամբ այդ հանդիպումը հետաձգվել է: - Մինչև ե՞րբ: - Չկա ժամկետ:  - Անժամկետ, այսինքն՝ այն, ինչ պայմանավորվել եք, դեռ թղթի վրա է: - Եվ դա պետք է իրագործվի, որովհետև ի վերջո կա քաղաքական պայմանավորվածություն և քաղաքական պատասխանատվություն այդ պայմանավորվածությունն իրագործելու: - Պարոն Ռուբինյան, մյուս կողմից Անկարան անթաքույց փորձում է ցույց տալ, որ պատրաստ է միջնորդի դեր ստանձնել, գործադրել այդ ջանքերը: Երևանը այդ ձևաչափն ընդունելի կհամարի՞, եթե Էրդողանը նման բան առաջարկի:  - Ընդհանրապես միջնորդներ կարող են լինել այն կողմերը, որոնք չեզոք են: Ես կարծում եմ ոչ ոք չի կարող հիմա Թուրքիան չեզոք անվանել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և Ադրբեջանի՝ Հայաստանի տարածք ներխուժման համատեքստում: - Վարչապետն ասաց, որ դաշնակից երկրները զենք չեն մատակարարում, ո՞ւմ նկատի ունի:  - Ես կարծում եմ՝ բոլորին հայտնի է՝ որոնք են մեր դաշնակից պետությունները, և դա ընդամենը փաստի արձանագրում է: - Ես տամ այդ անունը՝ Ռուսաստան, Դուք չեք ասում: Պարոն Ռուբինյան, եթե չեն օգնում, Հայաստանը դիմում է դաշնակցային պայմանագրով, ՀԱՊԿ-ին է դիմում, չեն օգնում, էլ ի՞նչ դաշնակից: - Փաստ է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժում է տեղի ունեցել և ՀԱՊԿ-ը համապատասխան արձագանք չի տվել, համապատասխան արձանագրումներ չի արել, համապատասխան գործողություններ չի իրականացրել: Փաստը նա է, որ կա Հայաստան-Ռուսաստան 1997 թվականի պայմանագիր և նույնպես փաստ է, որ չի գործարկվել դա, ըստ էության, վերջին իրադարձությունների արդյունքում: Դա ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, մենք պետք է ի՞նչ անենք՝ արձանագրենք այս փաստերը, պետք է գնահատենք իրավիճակը և կայացնենք համապատասխան որոշումներ:  - Օրինակ՝ լքել այդ դաշինքը: - Ես ասում եմ՝ պետք է արձանագրենք այդ փաստը, որովհետև սա փաստ է, անհնար է ուղղակի չնկատել դա, և պետք է մենք ի վերջո գնահատենք մեր անվտանգային ճարտարապետությունը, որ մենք ունեցել ենք 30 տարի: Նկատի ունեմ անվտանգային միջազգային ճարտարապետությունը իրեն արդարացնո՞ւմ է, թե՞ ոչ, արդարացնելու շանս ունի՞, թե՞ ոչ, եթե՝ ոչ, արդյո՞ք մենք ունենք այս-այս ճանապարհները, թե՞ ոչ, և այս համատեքստում է պետք է հասկանալ՝ ինչպես շարժվել առաջ:  - Պարոն Ռուբինյան, որքանո՞վ են գետնի վրա Ամերիկայից զենք գնելու մասին խոսակցությունները, առայժմ միայն Հայ դատի հանձնախումբն է ասել:  - Ես ընդհանրապես չեմ կարծում, որ զենք գնելու թեման պետք է դառնա հանրային քննարկման առարկա:  - Իսկ անվտանգության հովանոց փնտրել Արևմուտքում, սա Դուք այսօրվա աշխարհում իրատեսական համարո՞ւմ եք: - Նայած ինչ նկատի ունեք անվտանգության հովանոց ասելով: Մենք, օրինակ, շնորհակալ ենք մեր այն գործընկերներին, այդ թվում՝ արևմտյան, որոնք հստակ ֆիքսել են ադրբեջանական ագրեսիան ու ներխուժումը Հայաստանի տարածք, որոնք քաղաքական և դիվանագիտական ճնշում են գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինիս ծավալապաշտական նկրտումները զսպվեն:  - Ես նկատի ունեմ ավելին՝ արևմտյան զինուժի խաղաղապահներ գան, կանգնեն: - Պետք է գնահատել իրավիճակը և ըստ դրա հասկանալ՝ ինչպես շարժվել առաջ:
16:37 - 29 սեպտեմբերի, 2022