Հայ դատի հանձնախումբ

Հայ դատը ՀՅԴ կուսակցության ԱՄՆ-ի մասնաճյուղի հասարակական աշխատանքների եւ կառավարական հարաբերությունների ազգային հանձնախումբն է։ Պաշտպանում է հայ ժողովրդի պահանջներն ու ազգային ձգտումները, ներկայացնում հայության հավաքական տեսակետը բոլոր մակարդակներով։ ԱՄՆ-ում ունի երկու հիմնական բաժանմունք՝ արեւելյան եւ արեւմտյան։ Հայ դատը գրասենյակներ ունի Վաշինգտոնում, Բոստոնում, Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Ֆրեզնոյում, հանձնախմբեր՝ ԱՄՆ-ի մյուս հայաշատ քաղաքներում։

ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Արցախին 50 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն ցուցաբերել |armenpress.am|

ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Արցախին 50 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն ցուցաբերել |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիս Սմիթը կոչ է արել 50 մլն ԱՄՆ դոլար տրամադրել Արցախի անվտանգային, բնակարանային, բուժօգնության, ենթակառուցվածքների և այլ կարիքների համար: Այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: Ներկայացուցիչների պալատի Հատկացումների ենթահանձնաժողովի ղեկավարներին ուղղված նամակում Սմիթը նշել է, որ 2020 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ուժերի կողմից սանձազերծված հարձակումների հետևանքով, որոնց լայնորեն աջակցում էր Թուրքիան, Լեռնային Ղարաբաղում հազարավոր մարդիկ մահացան և վիրավորվեցին, հազարավոր մարդիկ մնացին անօթևան, ոչնչացվեցին կենսական ենթակառուցվածքներ: Նա ընդգծել է, որ առնվազն 50 մլն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն է անհրաժեշտ տրամադրել Արցախին սննդի անվտանգության, բնակարանների, բուժօգնության ապահովման և ենթակառուցվածքների վերականգնման նպատակով: Նա դատապարտել է Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների Ադրբեջան տեղափոխելու և նրանց հայերի դեմ կռվում օգտագործելու փաստը՝ ընդգծելով, որ պետքարտուղարությունը համապատասխան գնահատական պետք է տա Արցախի դեմ թուրքական կողմի գործողություններին: Նա նաև հորդորել է վերականգնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը, որը սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ:
10:58 - 07 մայիսի, 2021
Հայ դատի հանձնախումբը հիասթափված է Ադրբեջանի դեմ պատժամիջոցները վերացնելու Բայդենի որոշմամբ |armenpress.am|

Հայ դատի հանձնախումբը հիասթափված է Ադրբեջանի դեմ պատժամիջոցները վերացնելու Բայդենի որոշմամբ |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմը երկարացրել է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կասեցումը, ինչը նշանակում է, որ թույլատրվելու է ԱՄՆ ուղիղ օգնությունն Ադրբեջանին։ Այս առնչությամբ իր դժգոհությունն է հայտնել Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: Հանձնախմբից, մասնավորապես, նշել են, որ Բայդենը, որը նախորդ նախագահին՝ Դոնալդ Թրամփին շարունակաբար կոչ էր անում Ադրբեջանի դեմ լիարժեքորեն կիրառել 907-րդ ուղղումը, հրաժարվել է Կոնգրեսի պատժամիջոցներից՝ ճանապարհ բացելով նավթով հարուստ Ադրբեջանին աջակցություն տրամադրելու հարցում: «Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ կողմից ենթադրում է նաև պատասխանատվություն, որը ենթադրում է նաև չզինել և չսատարել Ադրբեջանին՝ իր հանցանքն ավարտին հասցնելու ճանապարհին: Նախագահ Բայդենի կողմից ցանկացած գործողություն, որը կանաչ լույս կվառի Ալիևի ռեժիմին ԱՄՆ օգնություն տրամադրելու համար, կհակասի նրա հստակ դիրքորոշմանն ու Հայոց ցեղասպանության ճանաչման ոգուն»,- հայտարարել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի տնօրեն Արամ Համփարյանը: Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն այս առթիվ առցանց արշավ է սկսել՝ կոչ անելով Բայդենին և Կոնգրեսին պահպանել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը: «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը, որն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին, սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ: 2002թ․Կոնգրեսի կողմից 907-րդ բաժնում կատարած ուղղմամբ թույլատրվում է նախագահի կողմից ակտի կասեցումը և ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին, ինչն էլ ամեն տարի անում է ԱՄՆ նախագահը: Մինչև հիմա Սպիտակ տունը, օգտվելով այդ հնարավորությունից, շուրջ 120 մլն ԱՄՆ դոլարի ռազմական ու անվտանգային աջակցություն է տրամադրել Ադրբեջանին:
12:53 - 01 մայիսի, 2021
Հայ դատի Կենտրոնական Խորհուրդը դատապարտում է HDP-ի նկատմամբ թուրքական իշխանությունների հետապնդումները

Հայ դատի Կենտրոնական Խորհուրդը դատապարտում է HDP-ի նկատմամբ թուրքական իշխանությունների հետապնդումները

Հայ դատի Կենտրոնական Խորհուրդը հայտարարությամբ դատապարտել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) նկատմամբ թուրքական իշխանությունների հետապնդումները՝ նշելով, որ  Թուրքիան, չնայած միջազգային դատապարտումներին,  ընդդիմադիր օրենսդիրների նկատմամբ իրականացնում է քրեական հետապնդում: Այս մասին տեղեկացրին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից։ «Այսօր Թուրքիայում մեկնարկել է թվով 108 քաղաքական գործիչների դատավարություն: Նրանց մեղսագրվում են 29 տարբեր քրեական մեղադրանքներ, այդ թվում՝ սպանության փորձ, ահաբեկչության քարոզչություն տարածելը և թուրքական պետության դեմ բռնություն հրահրելը: Մեղադրող կողմը պահանջում է ընդհանուր առմամբ 19,680 տարվա բանտարկություն, մեղադրյալներից 38-ի համար՝ ցմահ ազատազրկում: Մենք անհանգստությամբ ենք հետևում Թուրքիայում ընթացող վերջին զարգացումներին, որոնք վերաբերում են ընտրված քաղաքական գործիչների նկատմամբ համակարգային բռնաճնշումներին և HDP-ի դեմ քաղաքական դրդապատճառներով գործերին: Թուրքիայի գլխավոր դատախազը կարգադրել է ձերբակալել 108 անձանց, այդ թվում` HDP-ի առաջատար ներկայացուցիչներին: 2014-ի հոկտեմբերին HDP-ն կոչ էր անում աջակցել Քոբանիի համար ժողովրդական օրինական բողոքներին: Հիմա, տարիներ անց, նրանք մեղադրվում են բողոքների ընթացքում բռնությունների համար, և, ելնելով դրանից՝ ահաբեկչության մեջ: Այդ ժամանակ մարդիկ ամենուր բողոքում էին ընդդեմ Քոբանի քաղաքի վրա «Իսլամական պետության» հարձակման և վերջինիս՝ թուրքական ռեժիմի կողմից շարունակական աջակցության: Տարիներ շարունակ HDP-ն կոչ է անում խորհրդարանական հետաքննություն անցկացնել` լույս սփռելու համար, թե ինչն է հանգեցրել բռնություններին, բայց նախագահ Էրդողանի իշխող կուսակցությունը մշտապես մերժում է այդ առաջարկը: Մենք վճռականորեն դեմ ենք օրենքի գերակայության հանդեպ այս բռնությանը: Ժողովրդավարական կարգերում անընդունելի չէ ընտրված պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկել այնպիսի իրադարձությունների համար, որոնց հետաքննությունն ակտիվորեն խոչընդոտվում է: Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում HDP-ին, քանի որ վերջինս դիմագրավում է համակարգված բռնաճնշման։ Ավելին, մենք պնդում ենք, որ ի աջակցություն Քոբանիի բողոքի ակցիաները չեն կարող քրեականացվել: Աշխարհում միլիոնավոր մարդիկ բարոյական հիմքերով դեմ են «Իսլամական պետությանը», իսկ մենք դեմ ենք Քոբանիի շուրջ բողոքը քրեականացնելու Էրդողանի քաղաքականությանը: Ինչպես հայտարարել է HDP-ի նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը. «Այն, ինչն իրականում կործանում է Էրդողանին, ոչ թե դաժանորեն սպանված մեր ժողովուրդն է, այլ «Իսլամական պետության» պարտությունը Քոբանիում»։ HDP-ն Թուրքիայի Խորհրդարանում միակ կուսակցությունն է, որը Հայոց ցեղասպանության ճանաչման կոչ է անում»,- ասվում է հայտարարության մեջ:
22:38 - 26 ապրիլի, 2021
ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը |armenpress.am|

ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների 37 սենատորներ միացել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի նամակին՝ կոչ անելով նախագահ Ջո Բայդենին հետևել Կոնգրեսին և ամբողջությամբ ու պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: Մենենդեսը նամակում Բայդենին հիշեցրել է, որ նախկինում, այդ թվում և 2020 թվականին նախընտրական քարոզարշավի շրջանակում նա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Մենք հորդորում ենք՝ նույնն անել արդեն նախագահի պաշտոնում՝ հստակեցնելով, որ ԱՄՆ կառավարությունը ճանաչում է այս սարսափելի ճշմարտությունը»,- ասվում է նամակում: Սենատորը հիշեցրել է, որ 2019 թվականի դեկտեմբերին ԱՄՆ Սենատը, իսկ 2020 թվականի ապրիլին նաև Ներկայացուցիչների պալատն ընդունել էին համապատասխան բանաձևեր, որով 1915 թվականի կատարվածը ճանաչում էին որպես Հայոց ցեղասպանություն: Նա ընդգծել է, որ ժամանակն է՝ գործադիր մարմինը ևս ճանաչի պատմական իրողությունը: «Դուք ճշմարիտ կերպով հայտարարել եք, որ ամերիկյան դիվանագիտության և արտաքին քաղաքականության հիմքում պետք է լինեն մեր արժեքները, այդ թվում և հարգանքն ունիվերսալ իրավունքների նկատմամբ: Այդ արժեքները պահանջում են, որ մենք ճանաչենք ճշմարտությունն ու անենք հնարավոր ամենը՝ կանխելու ապագա ցեղասպանություններն ու մարդկության դեմ մյուս հանցագործությունները: Ինչպես նշել էիք նախորդ ապրիլին Հայոց ցեղասպանության հիշատակի օրն արված ձեր հայտարարության մեջ՝ «հատկապես կարևոր է խոսել այս մասին ու ոգեկոչել այս պատմությունը այնպիսի մի պահի, երբ մենք ամեն օր ավելի ենք գիտակցում ճշմարտության ուժը և մեր հավաքական պատասխանատվությունը՝ կանգնելու ընդդեմ ատելության, քանի որ լռությունը հանցակցություն է»: Երկու կուսակցությունների վարչակարգերը լուռ են եղել Հայոց ցեղասպանության ճշմարտության հարցում: Մենք կոչ ենք անում Ձեզ կոտրել հանցակցության այս օրինաչափությունը և պաշտոնապես ճանաչել, որ Հայոց ցեղասպանությունը ցեղասպանություն էր»,- ասվում է նամակի եզրափակիչ հատվածում:
13:27 - 20 մարտի, 2021
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը հաջորդ շաբաթ բանաձև կներկայացնի՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ գերիներին |tert.am|

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը հաջորդ շաբաթ բանաձև կներկայացնի՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ գերիներին |tert.am|

tert.am: Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը ողջունում է նոր օրինագիծը, որը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի ղեկավարները ներկայացնելու են Ներկայացուցիչների պալատին և որով Ադրբեջանին կոչ է արվում անմիջապես ազատ արձակել ավելի քան 200 հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիներին, որոնք որպես պատանդ են պահվում նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի համաձայնագրից 100 օր անց:Հայկական հարցերով հանձնաժողովի առաջնորդները կոչ են արել իրենց գործընկերներին միանալ իրենց և հավանություն տալ օրինագծին, որը ներկայացվելու է հաջորդ շաբաթ:Բանաձևը մասնավորապես ասում է.«Հաշվի առնելով, որ չնայած Ժնևի կոնվենցիայով սահմանված Ադրբեջանի պարտավորվածություններին, նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրին, հակամարտության ավարտից ավելի քան 100 օր անց Ադրբեջանի կառավարությունը, շարունակում է պատանդառության մեջ պահել մոտ 200 հայ գերիների,Հաշվի առնելով, որ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը 2020 թվականի դեկտեմբերին պարզել է, որ Ադրբեջանի զինուժը «ֆիզիկական խոշտանգումների և նվաստացման է ենթարկել» հայ ռազմագերիներին,Հաշվի առնելով, որ չափազանց քիչ հավաստի տեղեկություն կա գերիների և ձերբակալված քաղաքացիների վիճակի և նրանց հանդեպ վերաբերմունքի մասին,Հաշվի առնելով, որ Հայաստանը կատարել է նոյեմբերի 9-ի համաձայնագրով ստանձնած իր պարտավորվածությունները և միջազգային օրենքը՝ վերադարձնելով ադրբեջանցի ռազմագերիներին,Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ միասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն են,Հետևաբար Ներկայացուցիչների պալատըԿոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդառված անձանց,Կոչ է անում Պետքարտուղարությանը բոլոր մակարդակներով կապ հաստատել Ադրբեջանի իշխանությունների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացով՝ հստակեցնելու համար նոյեմբերի 9-ի համաձայնագրով սահմանված իրենց պարտականությունները կատարելու կարևորությունը»:
20:55 - 06 մարտի, 2021
Ավստրալիայի կառավարությունն առաջկցություն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը՝ ընդգծելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կարևորությունը    |tert.am|

Ավստրալիայի կառավարությունն առաջկցություն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը՝ ընդգծելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կարևորությունը |tert.am|

tert.am: Ավստրալիայի ԱԳ նախարար Մերիս Փեյնը վերահաստատել է երկրի կառավարության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը՝ «ժողովրդի ինքնորոշման իրավունքը» շեշտելով որպես երեք հիմնարար սկզբունքներից մեկը, որոնք պետք է առաջնորդեն Լեռնային Ղարաբաղը դեպի հարատև խաղաղություն:Այս մասին հայտնում է Asbarez News-ը՝ հղում անելով Ավստրալիայի «Հայ դատի» գրասենյակին: Գրասենյակի և Ավստրալիայի հայ համայնքին ուղղված պատասխան նամակում նախարար Փեյնը ողջունել է Լեռնային Ղարաբաղում հաստատված հրադադարի ռեժիմը: Վերջինս միևնույն ժամանակ ընդգծել է երկու կողմերի՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի դիտարկման անհրաժեշտությունը, որը կոչ է անում հարգել «ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքները»:Ավստրալացի նախարարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել աջակցել ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար:
10:11 - 22 փետրվարի, 2021
ԱՄՆ Կոնգրեսի 100 անդամներ Բայդենի վարչակազմին կոչ են անում կանգնել Արցախի եւ Հայաստանի կողքին |armenpress.am|

ԱՄՆ Կոնգրեսի 100 անդամներ Բայդենի վարչակազմին կոչ են անում կանգնել Արցախի եւ Հայաստանի կողքին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Կոնգրեսի հարյուր անդամներ կոչ են անում Ջո Բայդենի վարչակազմին կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի գոյատևման և Հայաստանի անվտանգության համար։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ի հայ դատի հանձնախումբը։ ԱՄՆ պետքարտուղարին և Պաշտպանության նախարարին հասցեագրված նամակում ընդգծվում է ԼՂ շուրջ ստեղծված ճգնաժամի լրջությունը, որն առաջացել է անցած տարի աշնանը ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով։ Կոնգրեսականները առաջարկվում է շտապ գործողություններ ԱՄՆ-ի կողմից։ Նրանք կոչ են անում Բայդենի վարչակազմին օգնել Արցախի ժողովրդին՝ իր համայնքները վերականգնելու համար, մասնակցել Արցախի ինքնորոշման իրավունքի վրա հիմնված տարածաշրջանային կայուն կարգավորման որոնումներին, ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դերը, որպես այդ հակամարտության կարգավորման օրինական բանակցային կողմ, առանցքային դեր ունենալ հայ գերիների անհապաղ ազատ արձակումն ապահովելու գործում, աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը և ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված հայերին, ինչպես նաև Ջո Բայդենին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ 
10:43 - 20 փետրվարի, 2021
Սիրիայի Հայ դատի հանձնախումբը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Սիրիայի Հայ դատի հանձնախումբը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

10 Նոյեմբերին մեր ժողովուրդը կորսնցուց իր պատմական հայրենիքին մէկ մասը պարտութեան համաձայնագիրի մը ստորագրութեամբ։ ՀՀ վարչապետը ստորագրեց Արցախը հայաթափելու, անոր անկախ պետականութիւնը տապալելու եռակողմ համաձայնագիր մը, առանց նկատի առնելու երկրի սահմանադրական կարգն ու համահայկական կարեւորութիւն ներկայացնող այս հարցին շուրջ մեր ժողովուրդին կարծիքը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Սիրիայի Հայ դատի հանձնախումբ»-ը։  Արցախի մեր ժողովուրդը տեղահան դարձաւ, հազարաւոր հայ նահատակներու արիւնով շաղախուած Արցախի հողերը, մշակութային մեր հսկայ ժառանգութիւնը այսօր թշնամիին յանձնուած են։ Այս համաձայնագիրով վտանգուած է նաեւ ամբողջ Հայաստանը։ Մեր ժողովուրդի տարիներու պայքարը նսեմացնող, արցախահայութեան իրաւունքները արհամարհող, Հայաստանի ու Արցախի ապահովութիւնը հարցականի տակ դնող այս համաձայնագիրին ստորագրումը մեծ ընդվզում յառաջացուց համայն հայութեան մօտ։ Այս կացութեան մէջ բեկումնային վիճակ յառաջացնելու եւ մեր խլուած իրաւունքները աստիճանաբար ձեռքբերելու համար յառաջիկայ օրերուն անհրաժեշտ են բանակցային ու դիւանագիտական բարդ ու բազմակողմանի աշխատանքներ, որոնց իրականացման համար մեր ժողովուրդը կարիքը ունի երկրի ազգային-քաղաքական մարտահրաւէրները դիմագրաւելու ունակութեամբ օժտուած նոր բանակցողի։ Հայաստանի Հանրապետութեան մէջ ծայր առած բողոքի ցոյցերը այս արդար պահանջները լոսարձակի տակ կը բերեն՝ դուրս գալու այս ծանր կացութենէն, որուն գլխաւոր պատասխանատուն Հայաստանի գործող իշխանութիւններն են։ Անոնց քաղաքական վարքագիծին հետեւանքով էր նաեւ, որ պատերազմէն այս պարտութեան համաձայնագիրով դուրս եկանք, կորսնցնելով Արցախի մեր պատմական տարածքները։ Կը միանանք Հայաստանի մեր հազարաւոր քոյրերու եւ եղբայրներու կոչին, պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաժարումն ու իշխանութենէն անցնցում հեռացումը։ Կը պահանջենք նաեւ անյապաղ ազատ արձակել 11 եւ 12 Նոյեմբերին ապօրինաբար ձերբակալուած ընդդիմադիր կուսակցութիւններու ղեկավարներն ու ներկայացուցիչները եւ զերծ մնալ խօսքի ազատութիւնը կաշկանդող դրսեւորումներէ։ Կը հաւատանք, որ մեր ժողովուրդին միասնական ջանքերով կարելի պիտի ըլլայ յաղթահարել այս ծանր ճգնաժամը։
13:16 - 15 նոյեմբերի, 2020
ԱՄՆ-ի Էնգլվուդ-Քլիֆս քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը |armenpress.am|

ԱՄՆ-ի Էնգլվուդ-Քլիֆս քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Նյու Ջերսիի նահանգի Էնգլվուդ-Քլիֆսի քաղաքապետ Մարիո Կրանյակը նոյեմբերի 4-ին քաղաքապետարանի անունից բանաձև է ընդունել ՝ ճանաչելով Արցախի Հանրապետությունը և նրա ինքնորոշման անքակտելի իրավունքը, ինչպես նաև դատապարտելով ադրբեջանական և թուրքական հարձակումները Արցախի հայերի վրա: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը: «Իմ համեստ կարծիքն այն է, որ խաղաղության ճանապարհը միշտ կարելի է գտնել խելամիտ մարդկանց հետ, և մենք միշտ պետք է գտնենք այդ ճանապարհը, այլ ոչ թե հակամարտության փակուղին»,-ասել է Էնգլվուդ-Քլիֆսի քաղաքապետ Մարիո Կրանյակը: Նյու Ջերսին, որտեղ բնակվում է շուրջ 50 000 ամերիկահայ, նահանգի և քաղաքների մակարդակով աջակցել է Արցախին՝ ներառյալ Ֆորտ Լիի քաղաքապետ Մարկ Սոկոլիչի կողմից Արցախի ճանաչումը, Նյու Ջերսի նահանգի սենատոր Ջոզեֆ Լագանի կողմից S. R. 99 բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա, ինչպես նաև Կոնգրեսում Նյու Ջերսին ներկայացնող մի խումբ  անդամների աջակցությունը:
19:02 - 05 նոյեմբերի, 2020
Mercury Public Affairs լոբբիստական ընկերությունը խզել է Թուրքիայի հետ պայմանագիրը |armenpress.am|

Mercury Public Affairs լոբբիստական ընկերությունը խզել է Թուրքիայի հետ պայմանագիրը |armenpress.am|

armenpress.am:  Mercury Public Affairs լոբբիստական ընկերությունը խզել է Թուրքիայի հետ 1 միլիոն դոլարի պայմանագիրը: Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ-ի հայ դատի հանձնախմբի կայքը, Mercury-ն ծառայություններ է մատուցել թուրք-ամերիկյան խորհրդին, որը գլխավորում է  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մերձավոր Մեհմեդ Յալչինդագը։ «Մենք ողջունում ենք Mercury-ի որոշումը վերջ դնել Թուրքիայի կառավարության հետ կապերին եւ նրա ցեղասպանական քաղաքականությանը։ Հուսով ենք, որ այս որոշումը օրինակ կծառայի այլ կազմակերպությունների համար, որոնք աշխատում են ավտորիտար ռեժիմների համար կամ նրանց հետ»,- այս մասին ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արեւմտյան տարածաշրջանի տնօրենների խորհրդի նախագահ Նորա Հովսեփյանը։   Mercury Public Affairs լոբբիստական ընկերությունը ներկայացնում է  այպիսի հաճախորդներին, ինչպիսիք են Microsoft-ը, American Airlines-ը և Starbucks-ը։
09:58 - 24 հոկտեմբերի, 2020
ANCA-ն ԱՄՆ պետդեպին կոչ է արել մերժել Թուրքիային Bayraktar-ի համար անհրաժեշտ սարքավորում տրամադրելը |shantnews.am|

ANCA-ն ԱՄՆ պետդեպին կոչ է արել մերժել Թուրքիային Bayraktar-ի համար անհրաժեշտ սարքավորում տրամադրելը |shantnews.am|

shantnews.am: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ պետական դեպարտամենտին է դիմել, որպեսզի վերջինս մերժի Թուրքիայի ռազմական սարքավորումներ տրամադրելը՝ Bayraktar տեսակի անօդաչու թռչող սարքեր պատրաստելու համար, քանի դեռ վերջինս Արցախի ու Հայաստանի դեմ ագրեսիայում աջակցում է Ադրբեջանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է հանձնախմբի ֆեյսբուքյան էջում: «Թուրքիան, արձագանքելով հոկտեմբերի 5-ի Կանադայի որոշմանը, որով այդ երկիրը կասեցրեց Թուրքիային ռազմական սարքավորումներ տրամադրելը՝ Արցախի ու Հայաստանի դեմ ագրեսիայում Անկարայի՝ Ադրբեջանին օգնելու պահանջով, փորձում է շրջանցել այդ արգելքը և Bayraktar TB2-ների պատրաստման համար արագացված կարգով այդ սարքավորումները ստանալ ԱՄՆ-ից: Թուրքիայի դիմումները պետք է մերժվեն, քանի դեռ այդ երկիրը զինում է կամ այլ աջակցություն է ցույց տալիս Ադրբեջանի հարձակումներին»,- ասված է հայտարարությունում: Հանձնախումբը նաև նշում է, որ Պետական դեպարտամենտը պետք է հետևողականորեն հետաքննի ԱՄՆ-ի օրենսդրության խախտումները, որոնք կապված են երրորդ կողմին ամերիկյան արտադրության զինատեսակներ կամ ռազմական սարքավորումներ տրամադրելու հետ:
00:53 - 22 հոկտեմբերի, 2020