Սուրեն Պապիկյան

Սոււրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարարն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։ 

Ծնվել է 1986 թվականի ապրիլի 26-ին։ 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր: 2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում: Մագիստրատուրան ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 2009-2012 թվականներին գլխավորել  է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը: Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի: Ուսմանը զուգահեռ՝ 2010-2016 թվականներին, որպես պատմության ուսուցիչ՝ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թվականից՝ «Քվանտ» վարժարանում: 2012-2016 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2016թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։

2018թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է։

2018թ. մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում և ընտրվել ԱԺ պատգամավոր։

2019թ. հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2019թ. հունվարի 18-ին վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։

2021 թ. օգոստոսի 2-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ 2021-ի նոյեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

Ո'չ, Պապիկյանը պաշտոնանկ չպետք է արվի, միանգամից սենսացիոն պաշտոնանկություններ եք ուզում․ Անդրանիկ Քոչարյան
 |tert.am|

Ո'չ, Պապիկյանը պաշտոնանկ չպետք է արվի, միանգամից սենսացիոն պաշտոնանկություններ եք ուզում․ Անդրանիկ Քոչարյան |tert.am|

tert.am: ԱԺ բակում լրագրողները հարց են ուղղել Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին այն մասին, թե վերջին օրերին երկու զինծառայողի մահվան դեպքից հետո արդյոք պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չպետք է հրաժարական ներկայացնի։ Քոչարյանը պատասխանել է, որ՝ ոչ։ «Նախաքննության ավարտից հետ պարզ կդառնա ովքեր են տեղի ունեցածի պատասխանատուները, նախ պետք է հասկանալ ինչու է եղել ինքնասպանություն, եթե դա ինքնասպանություն  է, և ինչու է տեղի ունեցել սպանություն, եթե դա սպանություն է։ Դա պետք է քննվի և քննելուց հետո նոր պարզ կդառնա մեղավորների շրջանակը, դուք միանգամից սենսացիոն պաշտոնանկություններ եք ուզում»,- ասաց Քոչարյանը։  Հիշեցնենք, որ ՊՆ-ն երեկ երկու զինծառայողների մահվան մասին է հաղորդել։ Ըստ ՊՆ հաղորդագրության՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով, իսկ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով:
13:33 - 10 հունվարի, 2024
Վարչապետին զեկուցվել է պաշտպանության նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետին զեկուցվել է պաշտպանության նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։  Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները, առաջնահերթություններն ու գերակայությունները՝ անդրադառնալով նաև գերատեսչության կողմից իրականացված բարեփոխումներին և ձեռնարկված քայլերին։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ինժեներական և ամրաշինական կառույցների կահավորման, զորանոցաշինության, նորագույն սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման, զորքերի մարտունակության և կարգապահության ամրապնդման, զինանձնակազմի մարտական պատրաստության որակի բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։ Ներկայացվել են կառավարության որոշմամբ ներդրված ծրագրերի իրականացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։ Այս համատեքստում, հանգամանալից անդրադարձ է կատարվել տարեսկզբին մեկնարկած զինծառայողների ատեստավորման գործընթացին, «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների վիճակագրական տվյալներին, 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային ծառայության շրջանակում կատարված աշխատանքներին, հատուկ նշանակության նոր ստորաբաժանումների կազմավորման և համալրման գործընթացին, հաշվետու ժամանակահատվածում իրականացված սոցիալական, ռազմակրթական, միջազգային ռազմական համագործակցության ծրագրերին, առաջիկա անելիքներին և պաշտպանական բնագավառին առնչվող մի շարք այլ թեմաների: Անդրադարձ է կատարվել Զինված ուժերում առկա խնդիրներին, ոչ կանոնադրական հարաբերությունների կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Այս համատեքստում վարչապետը պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ և ընդգծել կարգապահության բարձրացմանն ուղղված միջոցառումների շարունակական ու հետևողական իրականացման անհրաժեշտությունը:  
12:31 - 10 հունվարի, 2024
Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

Հունվարի 8-ին, ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի և բարձրաստիճան այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ «Շրջելով հավաքակայանի տարածքում և հետևելով գործընթացի իրականացմանը՝ պաշտպանության նախարարը տեղում ծանոթացել է զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին, զրուցել զորակոչիկների հետ, մաղթել բարի և անվտանգ ծառայություն: Նախարար Պապիկյանը զորակոչիկներին ներկայացրել է ԶՈՒ-ում գործող ծրագրերը, որոնց մասնակից կարող է դառնալ զորակոչիկներից յուրաքանչյուրը և օգտվել դրանց ընձեռած հնարավորություններից:  2024 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում գործարկվել է մասնագիտական ընտրության ավտոմատացված էլեկտրոնային նոր համակարգը, որը հնարավորություն է ընձեռում հարցաշարերի միջոցով ստուգել զինակոչիկների տեխնիկական և հումանիտար գիտելիքները: Ըստ այդմ՝ որոշվում է տվյալ զորակոչիկին առավել համապատասխան մասնագիտացված ուսումնական կենտրոնը, որտեղ նա ծառայության է անցնելու և վերապատրաստվելու է՝ նախքան հիմնական ծառայության վայր մեկնելը։  Շրջայցի ավարտին Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին՝ գործընթացը պատշաճ անցկացնելու համար»,-նշված է հաղորդագրությունում։
18:32 - 08 հունվարի, 2024
Սուրեն Պապիկյանն իր համակուրսեցուն պաշտոնի է նշանակել |factor.am|

Սուրեն Պապիկյանն իր համակուրսեցուն պաշտոնի է նշանակել |factor.am|

factor.am: «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան»-ի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Սուրեն Պապիկյանի համակուրսեցի Ալեքսանդր Մանուչարյանը։ Factor.am-ին հայտնի դարձած այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև Մանուչարյանը։ Պապիկյանն ու Մանուչարյանը սովորել են Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ Որքանո՞վ է համակուրսեցի լինելու հանգամանքը եղել որոշիչ, որ Պապիկյանն այդ պաշտոնում նշանակի Ալեքսանդր Մանուչարյանին։ «Կարծում եմ՝ դա ընդհանրապես կապ չուներ, խոսքը կոմպետենտության մասին է»,- մեզ հետ զրույցում հավաստիացրեց Մանուչարյանը, որը մինչ այս աշխատել է Չարենցավանի Մ. Մաշտոցի անվան ավագ դպրոցում որպես պատմության ուսուցիչ։ Factor.am-ին հայտնի դարձավ որ տնօրենի պաշտոնակատարի համար քննարկվում էր նաև վարժարանի տնօրենի տեղակալ Աշոտ Պետրոսյանի թեկնածությունը, սակայն Սուրեն Պապիկյանը նախապատվությունը տվել է կուրսընկերոջը։
12:37 - 08 հունվարի, 2024
Սուրեն Պապիկյանն այցելել է արևելյան սահմանագոտի, եղել մոդուլային տիպի զորամասերից մեկում

Սուրեն Պապիկյանն այցելել է արևելյան սահմանագոտի, եղել մոդուլային տիպի զորամասերից մեկում

Այսօր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Հանրապետության արևելյան սահմանագոտի։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ Նախարարը եղել է արդեն շահագործման հանձնված մոդուլային տիպի զորամասերից մեկում, շրջել և տեղում ծանոթացել  մոդուլային կացարանների ընձեռած հնարավորություններին ու կենցաղային պայմաններին, ճաշել զինծառայողների հետ։ Սուրեն Պապիկյանը շրջել է նաև առաջնագծի բարձրադիր հենակետերով, հանդիպել մարտական հերթապահությունում Ամանորի գիշերը դիմավորել պատրաստվող ժամկետային զինվորներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զինծառայողներին շնորհավորել է գալիք տոների կապակցությամբ, հետաքրքրվել նրանց ծառայությամբ, տրամադրությամբ և մաղթել զգոն ու անփորձանք ծառայություն։ Շնորհակալություն հայտնելով բարեխիղճ և պատասխանատու ծառայության համար՝ նախարարը մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին խրախուսել է  նվերներով։  Սուրեն Պապիկյանը հանդիպել է նաև այդ օրը ժամկետային երկամյա ծառայությունն ավարտած զինվորներին, շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության համար՝ անձամբ նրանց հանձնելով զինվորական գրքույկները։
19:39 - 30 դեկտեմբերի, 2023
Առաջիկայում կձեռնարկվեն քայլեր, որոնք էապես նպաստելու են զորքերի մարտական պատրաստականության վիճակի, ԶՈՒ մարտունակության բարձրացմանը. Սուրեն Պապիկյան

Առաջիկայում կձեռնարկվեն քայլեր, որոնք էապես նպաստելու են զորքերի մարտական պատրաստականության վիճակի, ԶՈՒ մարտունակության բարձրացմանը. Սուրեն Պապիկյան

Դեկտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ «2023 թվականի ուսումնական տարում ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստականության, պատրաստության, զորքերի ղեկավարման բարոյահոգեբանական ապահովման վիճակն ու 2024 թվականի ուսումնական տարվա գերակա խնդիրները» օրակարգով։ Նիստի ընթացքում զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ Մատնանշվել են խնդիրները, հիմնական միջոցառումներն ու ձեռքբերումները։ Ամփոփելով նիստը և 2024 թվականի ուսումնական տարվա գերակա խնդիրների առնչությամբ մի շարք հանձնարարականներ տալով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վստահեցրել է, որ արդեն ընթացքի մեջ են մի շարք աշխատանքներ, ծրագրեր, և առաջիկայում ևս կձեռնարկվեն քայլեր, որոնք էապես նպաստելու են զորքերի մարտական պատրաստականության վիճակի, ԶՈՒ մարտունակության, ղեկավարման ունակությունների բարձրացմանը, ինչպես նաև զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը։ Նիստի ավարտին 2023 թվականի ուսումնական տարվա պատրաստության արդյունքներով լավագույն ցուցանիշներ արձանագրած զորամասերի հրամանատարներին հանձնվել են փոխանցիկ դրոշները, իսկ բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով։
15:15 - 27 դեկտեմբերի, 2023
Պապիկյանը մասնակցել է հնգամսյա ուսումնական ծրագիրն անցած հերթական հոսքի ավարտական արարողությանը

Պապիկյանը մասնակցել է հնգամսյա ուսումնական ծրագիրն անցած հերթական հոսքի ավարտական արարողությանը

Դեկտեմբերի 25-ին ՊՆ ուսումնական կենտրոններից մեկում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է հնգամսյա ուսումնական ծրագիրն անցած հերթական հոսքի ավարտական արարողությանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից: Ուսումնական փուլի ավարտի կապակցությամբ շնորհավորելով զորամասի հրամկազմին ու կուրսանտներին` պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել կենտրոնի դերը՝ բանակի համար բանիմաց կրտսեր հրամանատարներ պատրաստելու գործում, և համոզմունք հայտնել, որ կրտսեր հրամանատարների շարքերը համալրող զինվորները պատշաճ կկիրառեն ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքները։ Դեկտեմբերի 25-ին ՊՆ ուսումնական կենտրոններից մեկում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է հնգամսյա ուսումնական ծրագիրն անցած հերթական հոսքի ավարտական արարողությանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից: Ուսումնական փուլի ավարտի կապակցությամբ շնորհավորելով զորամասի հրամկազմին ու կուրսանտներին` պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել կենտրոնի դերը՝ բանակի համար բանիմաց կրտսեր հրամանատարներ պատրաստելու գործում, և համոզմունք հայտնել, որ կրտսեր հրամանատարների շարքերը համալրող զինվորները պատշաճ կկիրառեն ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքները։ Պաշտպանության նախարարը եղել է նաև ուսումնական կենտրոնի կրակադաշտում, որտեղ գործնականում ներկայացվել են նորակառույց ուսումնական վարժադաշտի հնարավորությունները։  
20:41 - 25 դեկտեմբերի, 2023
Սուրեն Պապիկյանը Հունաստանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է հայ-հունական պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր

Սուրեն Պապիկյանը Հունաստանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է հայ-հունական պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Հունաստանի Հանրապետություն դեկտեմբերի 14-ին մեկնարկել է երկրի խորհրդարանի առջև տեղադրված Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակի տեղադրման արարողությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։  Այնուհետև Հունաստանի ազգային պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ: Արարողությունից հետո մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր։Երկուստեք արձանագրվել է համագործակցության զարգացման մեծ ներուժը, և պայմանավորվածություն է ձեռք բերվել այն զարգացնել նոր թափով՝ ներառելով ռազմատեխնիկական, փորձի փոխանակման, կրթական, ուսումնավարժական, մարտավարական պատրաստության և այլ ուղղություններ։ Հանդիպման ավարտին Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը։ Պաշտպանության նախարարները հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ։
17:56 - 14 դեկտեմբերի, 2023
Սուրեն Պապիկյանը Կիպրոսի իր գործընկերոջը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Սուրեն Պապիկյանը Կիպրոսի իր գործընկերոջը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Դեկտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Կիպրոսի Հանրապետություն մեկնարկել է դիմավորման հանդիսավոր արարողությամբ՝ Կիպրոսի ազգային գվարդիայի պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության պետական օրհներգերը: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: «Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Միխալիս Յորղալասի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-կիպրական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Կողմերն ամփոփել են համագործակցության ներկայիս ընթացքն ու նախանշել դրա զարգացման նոր հնարավորությունները` պատրաստակամություն հայտնելով գործակցել ավելի ընդգրկուն օրակարգով՝ ուսումնավարժական ծրագրեր, փորձի փոխանակում տարբեր ոլորտներում, ռազմատեխնիկական համագործակցություն և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Սուրեն Պապիկյանն իր գործընկերոջը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Հանդիպման ավարտին երկու երկրների պաշտպանության նախարարները հանդես են եկել լրատվամիջոցների համար համատեղ հայտարարությամբ, որի ընթացքում վերահաստատել են հագեցած օրակարգով համագործակցելու պատրաստակամությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
14:06 - 12 դեկտեմբերի, 2023