Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար:

Ծնվել է 1967թ.դեկտեմբերի 27-ին։ Մասնագիտությամբ ռազմական դիվանագետ է: Ծառությունը սկսել է 1992թ.-ից` ՀՀ ՆԳՆ կազմակերպված հանցավորդության դեմ պայքարի գլխավոր վարչությունից: 1994-2017 տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ Պաշտպանության նախարարությունում` հասնելով մինչև ՊՆ նախարարի տեղակալի պաշտոնը։ 2017թ.-ին նշանակվել է ՀՀ ԱԻՆ նախարար։

2018թ.-ի մայիսից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է պաշտպանության նախարար։ 2020 թվականի նոյեմբերի 20-ին՝ արցախա-ադրբեջանական պատերազմի ավարտից տասն օր անց ազատվել է պաշտոնից։

Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել

 |armenpress.am|

Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել: Այս մասին հայտնել է Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը: Պաշտպանի տեղեկացմամբ՝ անձնական երաշխավորությամբ Տոնոյանին ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը, Քրիստինե Պողոսյանը և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահմանն առնչվող քրեական գործով: Տոնոյանը կալանավորվել է սեպտեմբերի 30-ին: Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը եւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը:
22:14 - 20 հունվարի, 2022
Դատավոր Մանվել Շահվերդյանը մերժեց Դավիթ Տոնոյանի և մյուսների ինքնաբացարկի միջնորդությունը |hetq.am|

Դատավոր Մանվել Շահվերդյանը մերժեց Դավիթ Տոնոյանի և մյուսների ինքնաբացարկի միջնորդությունը |hetq.am|

hetq.am: Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՊՆ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, ՊՆ-ին ռազմամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի, Ավետիք Մուրադյանի և մյուսների գործով դատավոր Մանվել Շահվերդյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել: Նշենք, որ երեկ տեղի ունեցած դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը փորձել է պարզել ՊՆ-ից առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու ենթադրյալ դեպքի առթիվ գործը դատավոր Մանվել Շահվերդյանին մակագրվելու հանգամանքները՝ կասկածի տակ դնելով դատարանի՝ օրենքի հիման վրա ստեղծված լինելը: Երեկ նիստը հետաձգվել էր, որ Երևանի ընդհանուր իրավասությունից տեղեկություն պահանջվի՝ գործը Շահվերդյանին օրենքով սահմանված կարգով մակագրվելու վերաբերյալ: Ավետիկ Մուրադյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ դատարանի նախագահը պարզապես գրություն է ուղարկել այն մասին, որ այն օրը, երբ գործը մակագրվել է Մանվել Շահվերդյանին, 18 գործ է մուտք եղել դատարան, որոնք ըստ դատավորների՝ ազգանունների այբբենական հաջորդականության մակագրվել են: Ասվածի վերաբերյալ փաստական տվյալներ չեն ներկայացվել, իսկ դրանք ստուգելու հնավորություն պաշտպանական կողմ այս պահին չունի: Հաշվի առնելով վերը նշվածը՝ պաշտպանները որոշել են Շահվերդյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել: «Պարզ է՝ դատարանի նախագահը տվյալներ չի տվել, որպեսզի չերևա, որ մակագրումը խախտումներով է կատարվել»,- ասաց Երեմ Սարգսյանը: Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը նշեց, որ իրենք դատարանին ներկայացրել են գործերի մակագրման հետ կապված խնդրի առնչությամբ դատավորների, Մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև իրավական ոլորտի այլ ներկայացուցիչների հայտնած մտահոգությունները:  Ինքնաբացարկի միջնորդություն հիմքում դրվել է նաև այն հանգամանքը, որ դատարանը միանձնյա՝ առանց պաշտպանական կողմի դիրքորոշումը լսելու դռնփակ նիստ անցկացնելու վերաբերյալ որոշում է կայացրել: Բացի այդ՝ դատարանը հայտնել է, որ գործն իրեն տրամադրվել է հունվարի 11-ին: Երեկ՝ հունվարի 19-ին, արդեն նիստ է նշանակվել: Պաշտպանական կողմն, ըստ էության, կասկածի տակ է դրել այն հանգամանքը, որ հնարավոր էր այս գործի 16 հատորներին 8 օրում ծանոթնաալ: Շարունակությունը՝ hetq.am-ում
16:08 - 20 հունվարի, 2022
Դավիթ Տոնոյանը պահանջելու է դռնբաց դատական նիստեր

Դավիթ Տոնոյանը պահանջելու է դռնբաց դատական նիստեր

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ հունվարին Տոնոյանն իր վերաբերյալ քրեական գործով դատաքննության փուլում պահանջելու է դռնբաց դատական նիստեր՝ քրեական գործի հրապարակային քննություն ապահովելու համար: «Մատակարարված հրթիռների քանակիը ձեռքբերման գինը, դրանց տեսակը, մատակարարման ժամանակահատվածը և գործի այլ հանգամանքները նախաքննական մարմնի և դատախազության հաղորդագրություններով, հրապարակումներով արդեն իսկ բացահայտված լինելու պայմաններում այլևս խոսք չի կարող լինել որևէ պետական անվտանգության, գաղտնիքի կամ դռնփակ դատական նիստ անցակցնելու մասին: Ուստի մեր համոզմամբ, դռնփակ նիստերի անցկացմամբ փորձ է արվելու չբացահայտել քրեական գործում ապացույցների բացակայությունը եւ մեղադրող կողմի հիմնավորումների սին լինելը»,- ասված է հայտարարության մեջ: Տոնոյանի փաստաբանական խումբը հավելում է, որ  ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը եւ տարբեր շրջանակներ հիշյալ քրեական գործը փորձել են արհեստականորեն կապել 44-օրյա պատերազմի հետ, ուստի Դավիթ Տոնոյանը անհրաժեշտ է համարում, որ քրեական գործի հրապարակային քննությամբ պարզվի եւ հերքվի նաեւ այդ հանգամանքը:
10:23 - 18 հունվարի, 2022
Ինձ եւ պաշտպանական համակարգը վարկաբեկելու մոլեռանդ ցանկություն կա․ Դավիթ Տոնոյան

Ինձ եւ պաշտպանական համակարգը վարկաբեկելու մոլեռանդ ցանկություն կա․ Դավիթ Տոնոյան

Հաշվի առնելով տարբեր լրատվամիջոցների, մասնավորապես՝ 168.am, 24news.am, Aravot.am, Armeniasputnik.am, Armdaily.am, Aysor.am, Azatutyun.am, Factor.am, Hetq.am, Mediamax.am, News.am, Pastinfo.am, քրեական գործի նախաքննության ընթացքում ներկայացված հարցադրումները, ինչպես նաեւ քրեական գործով նախաքննության ավարտվելը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հարկ է համարել անդրադառնալ դրանցից մի քանիսին: - Պարոն Տոնոյան, Ձեր փաստաբանական խմբի բոլոր հայտարարություններում նշվում է, որ Ձեր ձերբակալությունն ու կալանավորումը ապօրինի են: Մասնավորապես, 2021թ. հոկտեմբերի 11-ի հայտարարության մեջ ասված էր, որ «գործ ունենք բանսարկության դասական օրինակի հետ»: Ո՞վքեր են բանսարկուները եւ որոնք են նրանց շարժառիթները: - Բանսարկուները նրանք են, ում տրամադրած տեղեկությունների հիման վրա հարուցվել է քրեական գործ, առաջադրվել է մեղադրանք, կալանավորվել են նախկին եւ գործող պաշտոնյաները։ Բանսարկուները նրանք են, ում զեկույցների հիման վրա, ինչպես նշվեց ԱԺ ամբիոնից, «քաղաքական կամք է դրսեւորվել էդ կարգի գործերի բացահայտման համար»։ Ընդ որում, նախաքննության ավարտից հետո չհաստատվեցին նախկին եւ գործող պաշտոնյաների, ԱԺ նախկին եւ գործող պատգամավորների փաստարկները, որոնք ուղիղ շահագրգռվածություն են ունեցել անձնապես իմ դեմ վերոհիշյալ տեղեկությունների տրամադրման եւ զեկուցման հարցում։ Նրանց անունները արժանի չեն հիշատակման, բացի դրանից՝ հիշյալ անձանց հայտարարությունները եղել են հրապարակային: Անգամ եթե իմ դեմ անհիմն հարուցված քրեական գործը կարճվեր, ես, միեւնույնն է, պահանջելու էի բաց դատավարություն՝ հանրությանը նախաքննության անհիմն մեղադրանքները ներկայացնելու նպատակով։ Այժմ էլ նախաքննության ավարտից հետո, եթե մեղադրական եզրակացություն կկազմվի, եւ այն դատախազության կողմից հաստատվելով՝ գործը կուղարկվի դատարան, պահանջելու եմ դռնբաց, հրապարակային դատավարություն՝ իհարկե, հաշվի առնելով պետական ու ռազմական գաղտնիքի հետ կապված սահմանափակումները: - «ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո պարոն Տոնոյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության եւ միջպետական հարաբերությունների շահերը: Այսօր եւս պարոն Տոնոյանն այդ շահերը վեր է դասում սեփական շահերից եւ տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի՝ այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար»: Հոկտեմբերի 11-ի հայտարարության այս հատվածը շատ քննարկվեց եւ շահարկվեց: Մասնավորապես, ենթադրություններ հնչեցին, որ Դուք այդպիսով «ուղերձ» եք հղում իշխանություններին: Ի՞նչ կասեք այդ առիթով: - Մինչ այս պահը ես զսպվածություն եմ պահպանել քաղաքական գործընթացներում ներգրավվելու առումով եւ դրա մասին է եղել իմ փաստաբանների հայտարարությունը։ Դեռեւս առիթներ կլինեն հանրությանը ներկայացնելու իմ պարզաբանումները 44-օրյա պատերազմի վերաբերյալ՝ ստեղծվելիք քննիչ հանձնաժողովների միջոցով, իհարկե, եթե ապահովվի վերջինիս աշխատանքի օբյեկտիվությունն ու անկողմնակալությունը: - Ձեր փաստաբանները վստահություն են հայտնել, որ հատուկ մասնագիտական փորձաքննության արդյունքները փաստարկված եւ անաչառ պատասխաններ կտան ՀՀ զինված ուժերի համար «անորակ» եւ «տեխնիկական նորմերին չհամապատասխանող» զենք-զինամթերքի մասին պնդումներին: Դուք հավատո՞ւմ եք, որ հնարավոր կլինի անկախ փորձաքննություն կազմակերպել եւ, ըստ Ձեզ, ինչու՞ նախաքննական մարմնի նշանակած՝ հրթիռների որակը պարզելու նպատակով փորձաքննությունն անկատար թողնվեց: - Ես հիմք չունեի չընդունել կամ անտեսել ենթակա անձնակազմի՝ Գլխավոր Շտաբի մասնագիտական եւ ոլորտի պատասխանատու կառույցների զեկույցները զինամթերքի շահագործման համար պիտանի լինելու, պահպանման եւ ծառայության ժամկետների երկարացման հնարավորության վերաբերյալ։ Մանավանդ որ զինամթերքի արտադրող եւ բազմաթիվ այլ երկրներում երկարացումն այդ երկրներում գործող կարգերով կատարվել էր, եւ նույն տարեթվերի (1988-1991թթ) արտադրության հրթիռները գտնվում են շահագործման մեջ։ Անգամ ավարտված ոչ օբյեկտիվ նախաքննությամբ չհաստատվեց հրթիռների անորակ կամ անպիտան լինելը՝ նշանակված դատապայթյունատեխնիկական փորձաքննությունը անկատար թողնելու, հրթիռները չփորձարկելու պատճառով: Պարզ էր, որ փորձաքննությունն իրականացնելու պարագայում հաստատվելու էր հրթիռների կիրառելիությունը: Ավելի քան վստահ եմ, որ անգամ մեծ ցանկության դեպքում պարզապես անհնարին է լինելու հակադրվել անկախ մասնագիտական փորձաքննության արդյունքներին։ Ի դեպ, հրթիռների առգրավմամբ եւ նախաքննության ձգձգմամբ, ապա նաեւ դատաքննության երկարատեւ հեռանկարով պայմանավորված՝ խոչընդոտվելու է դրանց ժամկետների երկարացման հնարավորությունը, ինչն ավելի իրական վտանգ է ներկայացնում մեր բանակի համար, քան այն վնասը, որը փորձ է կատարվում մեղսագրել գործով անցնող անձանց: Միաժամանակ հարկ է հիշեցնել, որ առաջադրված մեղադրանքում տեղ գտած այնպիսի ձեւակերպումներ, ինչպիսիք են «պաշտոնի բերումով տեղեկացված լինելով հրթիռների ժամկետներն անցած լինելու մասին», «նախնական համաձայնության գալով ՀՀ ԶՈՒ պաշտոնատար եւ այլ անձանց հետ», «շուկայականից էականորեն թանկ գնով», «շահադիտական դրդումներով», «հաշվի չառնելով ՊՆ-ում նույնատիպ հրթիռների ձեռք բերման իրական պահանջարկը» եւ այլն, քրեական գործով որեւէ կերպ չեն հաստատվել: Ընդհակառակը, գործում առկա են դրանք հերքող բազմաթիվ ապացույցներ: - Ձեր փաստաբանները վերջին հայտարարության մեջ «հրավիրել էին քաղաքական ղեկավարության ուշադրությունը Դավիթ Տոնոյանի նկատմամբ իրականացվող ոչ օբյեկտիվ քննության վրա, որի վառ ապացույցներն են քրեական գործով սուբյեկտիվ եւ ոչ պրոֆեսիոնալ մեկնաբանությունները՝ հիմնված բացառապես ենթադրությունների վրա»: Ձեր պաշտոնավարման ընթացքում քաղաքական ղեկավարությունը, մասնավորապես, ՀՀ վարչապետը, երբեւէ Ձեզ մատնացույց արե՞լ է «անորակ» զենք-զինամթերքի հետ կապված խնդիրները: - Վարչապետից որեւէ նման դիտարկում չեմ հիշում։ Կարծում եմ, եթե ունենար, կհայտներ, քանի որ տեղեկատվության պակաս չի ունեցել, եւ իմ նշանակումից ի վեր ՊՆ գնումների ողջ գործընթացը եղել է ԱԱԾ-ի, դատախազության, քննչական կոմիտեի, ՊՎԾ-ի ամենօրյա հսկողության, ստուգման եւ քննման ներքո: Բազմիցս եղել է, որ գնման միեւնույն դրվագով քննություն են իրականացրել վերը նշված մի քանի գերատեսչություններ: Գնման որոշումը կայացվել է ՀՀ Զինված ուժերի կիրառման ապահովման համար, եւ խնդրո առարկա զինամթերքը կիրառվել է մարտական պատրաստության, անգամ ռազմական գործողությունների ընթացքում, եւ դա անհերքելի փաստ է։ Վարչապետը 2021թ. դեկտեմբերի 24-ի իր հարցազրույցում նշել է, որ ունի վստահելի մասնագետ, ում անհրաժեշտության դեպքում խնդրում է ուսումնասիրել եւ գնահատել դատավճիռները: Արդյո՞ք «անպիտան հրթիռների մատակարարման» գործը տրվել է ուսումնասիրման ՀՀ վարչապետի վստահելի մասնագետին, թե՞ ոչ: - Մամուլում կարելի է հանդիպել կարծիքների այն մասին, որ Ձեզ փորձում են «քավության նոխազ» դարձնել 2020 թվականին կրած պարտության համար: Ի՞նչ կասեք այդ առիթով: - «Քավության նոխազ» գտնելու տեսանելի ցանկությունն, այսպես ասած, սավառնում է քաղաքական դաշտում, բայց, կարծում եմ, այս առումով լինելու են անակնկալներ։ Մի բան հստակ է, որ գործ ունենք ինձ եւ պաշտպանական համակարգը վարկաբեկելու մոլեռանդ ցանկության հետ։ Դրա վառ ապացույցն է այն, որ գործում ունենալով տեղեկություններ, որ «անպիտան» որակված հրթիռները գտնվել են ժամկետի մեջ, անգամ 44-օրյա պատերազմի ընթացքում են կիրառվել եւ լուծել մարտական խնդիր, այդուհանդերձ վարույթն իրականացնող մարմինը հայտարարություն է տարածել, թե «ՀՀ ՊՆ-ին հատկացված միջոցների հաշվին ձեռք են բերվել տեխնիկական բնութագրին եւ ՀՀ սպառազինության պահանջմունքներին չհամապատասխանող, շուկայական արժեքից էականորեն թանկ, շահագործման համար պիտանելիության ժամկետները սպառված հրթիռներ, ինչի վկայությունն է նաեւ այն, որ մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել եւ դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ»: Վստահ եղեք, որ պատերազմի այլ արդյունքի պարագայում այսպիսի քրեական գործեր չէին հարուցվի։ Հակառակորդի գլխին թափվել է եւ նրան ոչնչացրել է շատ ավելի վաղ արտադրության զինամթերք։ Ինչպես ասել եմ դեռեւս 2020թ. նոյեմբերի 20-ի իմ ուղերձում, պատրաստ եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը: Բայց միայն իմ արածի եւ ոչ թե չարածի համար:
11:00 - 03 հունվարի, 2022
Դավիթ Տոնոյանի փաստաբանները բողոքարկել են նրան կալանքի տակ պահելու դատարանի որոշումը

Դավիթ Տոնոյանի փաստաբանները բողոքարկել են նրան կալանքի տակ պահելու դատարանի որոշումը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը բողոքարկել է Տոնոյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումը: Այս մասին տեղեկանում ենք փաստաբանական խմբի տարածած հաղորդագրությունից, որի մեջ, մասնավորապես, ասված է. «Ստացել ենք Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումը: Վերահաստատում ենք, որ այն ամբողջությամբ անհիմն է, չփաստարկված և չպատճառաբանված, որի կապակցությամբ մանրամասն մեր առարկությունները ներկայացնելով՝ այն բողոքարկել ենք վերաքննության կարգով: Վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Տիգրան Սիմոնյանին, և դատական նիստ է նշանակվել 2021 թվականի դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15:00-ին: Ինչպես արդեն նշել էինք, վարույթն իրականացնող մարմինը անկատար է թողել նշանակված դատանյութագիտական, պայթյունատեխնիական-ապրանքագիտական համալիր փորձաքննությունը և դրա փոխարեն նշանակել է դատատեխնիկական փորձաքննություն: Դրա հետ միասին մինչ օրս Դավիթ Տոնոյանի մեղադրանքի վերաբերյալ քրեական գործով որևէ ապացույց ձեռք չի բերվել, և հակառակը, սպառազինության պահպանման և շահագործման ցուցանիշների վերաբերյալ համապատասխան փորձաքննություն իրականացնելու մեր միջնորդությունը մերժվել է: Ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ փորձագետի եզրակացության մեջ և ամբողջ քրեական գործում շրջանառվում են սպառազինության շահագործման և պահպանության ժամկետների վերաբերյալ ՀՀ-ում չգործող, ՀՀ օրենսդրությամբ չվավերացված և չնախատեսված իրավական ակտեր և փաստաթղթեր, որոնք ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ որևէ կերպ չեն կարող դրվել որևէ մեկի, այդ թվում՝ Դավիթ Տոնոյանի մեղադրանքի կամ քրեական պատասխանատվության հիմքում: Դրանք ԽՍՀՄ և ՌԴ ներքին, ներպետական օգտագործման փաստաթղթեր են, որոնք երբեք չեն վավերացվել ՀՀ-ում և լավագույն դեպքում կարող են ունենալ զուտ խորհրդատվական նշանակություն: Դրան հակառակ, սպառազինության գնման գործարքից շատ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունում արձակվել է նախարարի համապատասխան հրաման, որով կարգավորվել են զինամթերքի պահպանության  կամ շահագործման ժամկետների հետ կապված հարցերը, ինչն էլ դրվել է 2018 թվականին կատարված գնման հիմքում: Սա գալիս է ևս մեկ անգամ փաստելու, որ գործ ունենք ոչ օբյեկտիվ քննության հետ, վարույթն իրականացնող մարմինը փաստերի յուրովի և երբեմն իրականությունից կտրված մեկնաբանություններով,  բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով փորձում է հիմնավորել Դավիթ Տոնոյանի առնչությունը մեղսագրվող արարքը և նրան պահել կալանքի տակ»:  
12:19 - 14 դեկտեմբերի, 2021
Դավիթ Տոնոյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ |azatutyun.am|

Դավիթ Տոնոյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։ Նա տեղեկացրեց, որ դատարանը նախկին բարձրաստիճան պաշտոնյայի կալանքի հարցը քննել է 3 օրում, որոշումը հրապարակվել է շաբաթ օրը։ 2018-ից 2020 թվականները պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջնորդությամբ կալանավորվել էր սեպտեմբերի 30-ին։ Նա մեղադրվում շուրջ 4.7 մլն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Նույն գործով մեղադրյալ է նաև բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն՝ «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը։ Օրերս դատարանը երկու ամսով նաև նրա կալանքի ժամկետն է երկարաձգել։ Տոնոյանն ու Գալստյանը չեն ընդունում առաջադրված մեղադրանքը։
11:33 - 29 նոյեմբերի, 2021
ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը կմնա կալանավորված |hetq.am|

ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը կմնա կալանավորված |hetq.am|

hetq.am: Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Սևակ Համբարձումյանի, երեկ մերժել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին կալանավորելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը: Այս մասին ասաց Գալստյանի պաշտպան Օնիկ Առաքելյանը: Հիշեցնենք, որ Գալստյանը  ձերբակալվել է ԶՈւ կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում։  Գործն, ըստ ԱԱԾ-ի, վերաբերում է ՊՆ-ի կողմից անպիտան հրթիռներ գնելուն: Նույն գործով այս պահին կալանավորված են նաև Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և «Պատրոն Դավո» անունով հայտնի Դավիթ Գալստյանը: Վերջինս  ՊՆ-ին ռազմամթերք մատակարարած ընկերության տնօրենն է: Վերաքննիչ քրեական դատարանը քննել և մերժել է նաև Դավիթ Գալստյանի և Դավիթ Տոնոյանի կալանավորման դեմ բողոքները: Ստեփան Գալստյանի պաշտպան Օնիկ Առաքելյանը նշեց, որ հրթիռները, որոնք, ըստ գործի անպիտան են, իրականում աշխատող հրթիռներ են: Ավելին՝ hetq.am-ում
16:17 - 26 հոկտեմբերի, 2021
Տոնոյանի փաստաբանները կպահանջեն մասնակից լինել ԶՈՒ-ի համար մատակարարված զենքի որակի փորձաքննությանը

Տոնոյանի փաստաբանները կպահանջեն մասնակից լինել ԶՈՒ-ի համար մատակարարված զենքի որակի փորձաքննությանը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը ցանկանում է մասնակից դառնալ ՀՀ զինված ուժերի համար մատակարարված զենք-զինամթերքի որակական հատկանիշների բուն փորձաքննության կատարմանը։ Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբն այս մասին հաղորդագրություն է տարածել. Հաղորդագրության մեջ նշվում է, որ փաստաբանական խումբը բոլորովին վերջերս է տեղեկացել, որ 2021թ. հուլիսին նշանակված փորձաքննությունն անկատար է թողնվել: «Փորձաքննության անկատար թողնելն էլ ավելի է խորացնում փաստաբանական խմբի մտահոգությունները առ այն, որ քննությունը կրում է խիստ սուբյեկտիվ բնույթ եւ ԱԱԾ-ն խուսափում է դրա իրականացումից, քանի որ արդեն գիտակցում է, որ հայտնվել է փակուղում»,- ասված է հաղորդագրության մեջ։ Տոնոյանի փաստաբանական խումբը պնդում է, որ անկատար փորձաքննության պայմաններում Դավիթ Տոնոյանին մեղադրանքների ներկայացումը եւ նրա կալանավորումը բացարձակապես հիմնազուրկ են: «Պաշտպանության կողմը իրավունք ունի ծանոթանալ նշանակված նոր փորձաքննության որոշմանը եւ դրա վերաբերյալ անել միջնորդություններ, որոնցից մեկով պահանջելու ենք մեզ մասնակից դարձնել բուն փորձաքննության կատարմանը: Ինչպես արդեն հայտարարել ենք, պարոն Տոնոյանը վստահ է, որ հատուկ մասնագիտական փորձաքննության արդյունքները փաստարկված եւ անաչառ պատասխաններ կտան ՀՀ զինված ուժերի համար «անորակ» եւ «տեխնիկական նորմերին չհամապատասխանող» զենք-զինամթերքի մասին պնդումներին»,- նշված է հաղորդագրության մեջ:    
13:07 - 19 հոկտեմբերի, 2021
Դավիթ Տոնոյանը պայքարելու է հանուն արդարության, իր անմեղության եւ բարի համբավի վերականգման համար․ փաստաբանական խումբ

Դավիթ Տոնոյանը պայքարելու է հանուն արդարության, իր անմեղության եւ բարի համբավի վերականգման համար․ փաստաբանական խումբ

Դավիթ Տոնոյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ որևէ պարագայում չի ընդունի, քանի որ իրեն մեղադրում են մի արարքի կատարման մեջ, որը նա չի կատարել: Այս մասին հայտարարություն է տարածել Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը: «ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո պարոն Տոնոյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության եւ միջպետական հարաբերությունների շահերը: Այսօր եւս պարոն Տոնոյանն այդ շահերը վեր է դասում սեփական շահերից եւ տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի՝ այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար: Պարոն Տոնոյանը վստահ է, որ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձանց կողմից կատարված փորձաքննության արդյունքները փաստարկված եւ անաչառ պատասխաններ կտան ՀՀ զինված ուժերի համար «անորակ» եւ «տեխնիկական նորմերին չհամապատասխանող» զենք-զինամթերքի մասին պնդումներին»,- նշված է հայտարարության մեջ: Փաստաբանական խումբը վստահեցնում է, որ Դավիթ Տոնոյանը պայքարելու է հանուն արդարության, իր անմեղության եւ բարի համբավի վերականգման համար:
11:25 - 11 հոկտեմբերի, 2021
Առաջադրված մեղադրանքում Դավիթ Տոնոյանը իրեն մեղավոր չի ճանաչել․ փաստաբան Սերգեյ Հովհաննիսյան

Առաջադրված մեղադրանքում Դավիթ Տոնոյանը իրեն մեղավոր չի ճանաչել․ փաստաբան Սերգեյ Հովհաննիսյան

Առաջադրված մեղադրանքում Դավիթ Տոնոյանը իրեն մեղավոր չի ճանաչել։ Այս մասին armlur.am-ին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ Տոնոյանին մեղսագրված արարքը հերքվում է քրեական գործով արդեն իսկ ձեռք բերված ապացույցներով, սակայն մանրամասներ չներկայացրեց։ Փաստաբանը նաև հայտնեց, որ այս պահին Դավիթ Տոնոյանը ցուցմունք չի տվել։ Հովհաննիսյանի խոսքով՝ կալանավորման միջնորդությունը ընդհանրապես հիմնավորված չէ, և Դավիթ Տոնոյանի արգելանքը այս պահին ապօրինի է։ Հարցին՝ Տոնոյանի դեմ կոնկրետ ցուցմունք կա, թե ոչ, նա պատասխանեց, որ չկա որևէ ցուցմունք։ Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020թթ․ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը: Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ, և միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: 
13:00 - 30 սեպտեմբերի, 2021
Դավիթ Տոնոյանին և Դավիթ Գալստյանին կալանավորելու միջնորդություններ են ներկայացվել դատարան․ ԱԱԾ

Դավիթ Տոնոյանին և Դավիթ Գալստյանին կալանավորելու միջնորդություններ են ներկայացվել դատարան․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի  նախաքննությունը, որի շրջանակներում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դ.Տ-ն (խմբ․ - Դավիթ Տոնոյան), ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դ.Գ-ն (խմբ․ - Դավիթ Գալստյան(Պատրոն Դավո)): Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ, և միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Բացի այդ, քրեական գործի շրջանակներում նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար քրեական հետապնդումներ են հարուցվել նաև ՀՀ զինված ուժերի նախկին և ներկա այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական  գործողություններ՝ պետության առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու հանցավոր մեխանիզմի ամբողջական պատկերի բացահայտման, դեպքի հետ առնչություն ունեցած այլ պաշտոնատար անձանց գործողություններն անհատականացնելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու ուղղությամբ: Հաշվի առնելով քրեական գործով հանրությանը թույլատրելի չափով իրազեկելու առաջնահերթությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ պարբերաբար իրազեկումների ձևով տեղեկատվություն կտրամադրվի հանրային հնչեղություն ունեցող սույն քրեական գործի նախաքննության ընթացքի և դրա արդյունքների վերաբերյալ: Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն անհանդուրժողական ու հետևողական պայքար է տանելու պետականության հիմքերը թուլացրած, ՀՀ զինված ուժերի համար անորակ և տեխնիկական նորմերին չհամապատասխանող զենք-զինամթերքի ձեռքբերման և այդ գործընթացներում թույլ տրված ապօրինությունների բացահայտման, մեղավոր բոլոր անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու և պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:19 - 30 սեպտեմբերի, 2021
ԳՇ պետը չէր կարող ներկայացնել որևէ զեկույց՝ առանց ինձ հետ համաձայնեցնելու. Դավիթ Տոնոյան |tert.am|

ԳՇ պետը չէր կարող ներկայացնել որևէ զեկույց՝ առանց ինձ հետ համաձայնեցնելու. Դավիթ Տոնոյան |tert.am|

tert.am: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը այսօր մասնակցում էր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի հոգեհանգստի արարողությանը։ Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը, որ պատերազմի 4-րդ օրն ինքը ԱԽ նիստում զեկուցել է պատերազմը դադարեցնելու անհրաժեշտության մասին։ «Գլխավոր շտաբի պետը չէր կարող ներկայացնել որևիցե մի զեկույց առանց ինձ հետ համաձայնեցնելու և այսքանով ես ավարտում եմ իմ խոսքը:Ազգային անվտանգության խորհրդի նիստերը պետական գաղտնիք են պարունակում և ես չեմ պատրաստվում պետական գաղտնիք բացահայտել, «Իսկանդեր» կիրառվել է, թե ոչ, դա նույնպես պետական գաղտնիք է»,- նշեց նա: Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը նոյեմբերի 17-ին հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ «պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»։ Այս հայտարարությունը հերքել էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Առավել մանրամասն՝ tert.am-ում։
21:00 - 02 ապրիլի, 2021