ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

Բայդենն ու Էրդողանը քննարկել են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը |shantnews.am|

Բայդենն ու Էրդողանը քննարկել են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը |shantnews.am|

shantnews.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում քննարկել է ՆԱՏՕ-ի ամրապնդման հարցը՝ մատնանշելով Շվեդիան դաշինքում արագ ընդգրկելու անհրաժեշտությունը, հայտնել են Սպիտակ տանը։ «Նրանք քննարկել են ՆԱՏՕ-ի դաշինքի ամրապնդման կարևորությունը, ներառյալ Շվեդիային որպես դաշնակից որքան հնարավոր է շուտ ընդունելու կարևորությունը, ինչպես նաև Թուրքիայի փոխհամատեղելիության հետագա ամրապնդումը», - ասվում է հաղորդագրության մեջ: Բայդենը և Էրդողանը նաև պայմանավորվել են սերտ կապի մեջ մնալ 2024 թվականի հուլիսին Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ: Բացի դրանից, Բայդենը Էրդողանին աջակցություն է հայտնել Հունաստանի և Թուրքիայի հարաբերություններում վերջին կառուցողական քայլերի համար։ Հինգշաբթի օրը թուրքական T24 հրատարակությունը հայտնել է, որ թուրքական խորհրդարանի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրության վավերացման հետ կապված իրավիճակը բարդացել է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հակամարտություն սկսելուց հետո, և կա Անկարայի և Վաշինգտոնի միջև վստահության բացակայություն: Շվեդիան՝ որպես Եվրամիության անդամ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններում համաձայնել է, որ դիմումը վավերացնելու դիմաց, նպաստի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի ակտիվացմանը։ Միաժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու և Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցերը «կապված չեն միմյանց հետ»։ Օգոստոսին նա ասաց, որ լավատես է, որ Շվեդիան կմիանա դաշինքին այս աշնանը:
10:06 - 15 դեկտեմբերի, 2023
ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ հայտարարությունը

 |factor.am|

ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ հայտարարությունը |factor.am|

factor.am: ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։ «Ես ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որով հայտարարվում է ձերբակալվածների փոխադարձ ազատ արձակման, վստահության ամրապնդման այլ միջոցների և երկար սպասված խաղաղության համաձայնագրի հասնելու հստակ պարտավորության մասին։ ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է այդ ջանքերին ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- գրել է Կոլոմինան։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն՝ ադրբեջանական կողմը ազատ է արձակելու 32 հայ զինծառայողների, հայկական կողմը իր հերթին ազատ կարձակի 2 ադրբեջանցի զինծառայողի։ 
14:21 - 08 դեկտեմբերի, 2023
Միրզոյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի հետ քննարկել է Հարավային Կովկասում անվտանգությանը վերաբերող հարցեր

Միրզոյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի հետ քննարկել է Հարավային Կովկասում անվտանգությանը վերաբերող հարցեր

Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանը վերաբերող հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ ՀՀ-ն, վերահաստատելով տարածաշրջանում կայունության հաստատման հարցում իր ամուր հանձնառությունը և չնայած առկա մարտահրավերներին, որոնք բխում են նաև ԼՂ-ում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումից, շարունակում է ակտիվ ներգրավածությունն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագրի նախագծի համաձայնեցման հարցում։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է Ադրբեջանի հստակ, հանրային դիրքորոշումը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի և ԽՍՀՄ ամենաթարմ, լեգիտիմ քարտեզների հիման վրա սահմանազատման հետագա գործընթացի ապահովման հարցում։ Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին՝ նախարար Միրզոյանը շեշտել է երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո տարածաշրջանային բոլոր կապուղիների ապաշրջափակման հարցում ՀՀ միանշանակ և միջազգային գործընկերների համար ընկալելի դիրքորոշումը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ գործընկերության զարգացման շուրջ, ադ թվում՝ Անհատապես հարմարեցված գործընկերության ծրագրի շրջանակներում։
16:08 - 30 նոյեմբերի, 2023
Ստոլտենբերգ. կարևոր է, որ «Համաս»-ի և Իսրայելի միջև հակամարտությունը չվերաճի ավելի մեծ՝ տարածաշրջանային հակամարտության |azatutyun.am|

Ստոլտենբերգ. կարևոր է, որ «Համաս»-ի և Իսրայելի միջև հակամարտությունը չվերաճի ավելի մեծ՝ տարածաշրջանային հակամարտության |azatutyun.am|

azatutyun.am: Կարևոր է, որ «Համաս»-ի և Իսրայելի միջև հակամարտությունը չվերաճի ավելի մեծ՝ տարածաշրջանային հակամարտության, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նոյեմբերի 28-ին դաշինքի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում: Ողջունելով «Համաս»-ի և Իսրայելի միջև հրադադարը և գերիների փոխանակումը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ դաշինքը ակտիվ դեր չի խաղում այս պատերազմում: «Բայց ՆԱՏՕ-ն որպես կազմակերպություն անմիջականորեն ներգրավված չէ: Մենք ներկա ենք ավելի լայն Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Մենք սերտ գործընկերություն ունենք Պարսից ծոցի, Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի արաբական շատ պետությունների հետ, ներառյալ շատ սերտ գործընկերություն Հորդանանի հետ, որտեղ մենք իրականացնում ենք պաշտպանական կարողությունների զարգացման որոշ գործողություններ: Հորդանանի թագավորը հենց նոր այցելեց ՆԱՏՕ. Եվ ես նաև, ըստ էության, մոտ ապագայում կայցելեմ նաև Ծոցի տարածաշրջան՝ այնտեղ հանդիպելու ՆԱՏՕ-ի գործընկերների հետ»։ Յենս Ստոլտոնբերգն անդրադարձել նաև Իրանին՝ նշելով՝ «նրանք չպետք է օգտագործեն հակամարտությունը, և պետք է սանձեն «Համաս»-ին և «Հեզբոլլահ»-ին»: «Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ճանաչվել է ահաբեկչական կառույց:
10:44 - 29 նոյեմբերի, 2023
Թուրքիան առաջիկայում չի վավերացնի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին. Reuters
 |tert.am|

Թուրքիան առաջիկայում չի վավերացնի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին. Reuters |tert.am|

tert.am: Թուրքիայի իշխանությունները ՆԱՏՕ-ին տեղեկացրել են, որ չեն կարողանա վավերացնել անդամակցության Շվեդիայի դիմումը մինչ Բրյուսելում նոյեմբերի 28-29-ը դաշինքի երկրների արտգործնախարարների կայանալիք հանդիպումը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։Գործակալության աղբյուրները նշում են, որ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կարող է վերսկսել վավերացման քննարկումները նոյեմբերի 28-ին կամ 29-ին։ ՆԱՏՕ-ի որոշ ներկայացուցիչներ ակնկալում էին, որ արտգործնախարարների հանդիպման արդյունքում Շվեդիան արդեն կկարողանա դառնալ դաշինքի անդամ, և կկազմակերպվի համապատասխան արարողություն, նշում է Reuters-ը։Օրինագիծը նախ պետք է վավերացվի Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովի կողմից, այնուհետև կքվեարկի ամբողջ խորհրդարանը. այս քվեարկությունը կարող է տեղի ունենալ հանձնաժողովի որոշումից մի քանի օր կամ շաբաթ անց: Սրանից հետո փաստաթուղթը պետք է ստորագրի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու մասին արձանագրությունը մինչ այժմ վավերացրել է դաշինքի 31 երկիր, միայն Հունգարիան և Թուրքիան չեն հաստատել այն։ Անկարայի կողմից այս փաստաթղթի շուտափույթ վավերացման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերվեց ՆԱՏՕ-ի, Թուրքիայի և Շվեդիայի միջև հուլիսին Վիլնյուսում դաշինքի գագաթնաժողովից առաջ։ Այդուհանդերձ, թուրքական կողմն այնուհետև մի քանի պայմաններ է առաջադրել հայտի հաստատման համար, այդ թվում՝ համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում և Եվրամիության հետ տնտեսական և վիզային ինտեգրման արագացումը։
13:18 - 23 նոյեմբերի, 2023
Թուրքիայի խորհրդարանական հանձնաժողովը հետաձգել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցման բանաձևի քննարկումը
 |azatutyun.am|

Թուրքիայի խորհրդարանական հանձնաժողովը հետաձգել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցման բանաձևի քննարկումը |azatutyun.am|

azatutyun.am: style="font-weight: 400;">Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հետաձգել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը հաստատող օրինագծի քննարկումը, հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը։ Թեև ընդգծվել է, որ Շվեդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին «եվրաատլանտյան տարածաշրջանը կդարձնի ավելի անվտանգ», ինչպես նաև կնպաստի Անկարայի և Ստոկհոլմի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարը միևնույն ժամանակ նշել է, որ Շվեդիան ահաբեկչությանը հակազդելու «ճանապարհային քարտեզ» պետք է ներկայացնի։ Anadolu գործակալությունը փոխանցում է, որ արդյունքում հանձնաժողովը հետաձգել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումը՝ «քննարկվող թեմայի վերաբերյալ հստակության և ոչ այնքան հասուն բանակցությունների պատճառաբանությամբ»: Եթե հանձնաժողովը հաստատեր օրինագիծն, այն կուղարկվեր խորհրդարան՝ հաստատման, որից հետո պետք է վավերացվեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ: Շվեդիան և Ֆինլանդիան անդամակցության հայտ են ներկայացրել 2022 թվականին՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո։ Թուրքիան և Հունգարիան նախապայմաններ են ներկայացրել․ Անկարան Ստոկհոլմից պահանջել է ապաստան չտալ Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալներին, ԱՄՆ-ում բնակվող կրոնական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի հետևորդներին և արտահանձնել Անկարայի կողմից ահաբեկչության համար մեղադրվող անձանց:
11:07 - 17 նոյեմբերի, 2023
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական գործընկերությունը ազդանշան է ՆԱՏՕ-ին․ դեսպան
 |civilnet.am|

Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական գործընկերությունը ազդանշան է ՆԱՏՕ-ին․ դեսպան |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանական ոլորտում գործընկերությունը տաբու է կոտրում և ազդանշան է ՆԱՏՕ-ին․ նոյեմբերի 2-ին ՍիվիլՆեթին տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ «Հայաստանի ներկա իրավիճակում եզրահանգումներ ենք արել, և մեր կարծիքով՝ շատ անհրաժեշտ ոլորտում աջակցություն ցուցաբերելու միջոց գտել։ Պաշտպանական համագործակցությունը միայն ռազմատեխնիկան չէ։ Ես նույնիսկ հակված եմ մտածելու, որ պաշտպանական դոկտրինը, Զինված ուժերի վերապատրաստումը, մարտի դաշտին մոտեցման ձևերը, Զինված ուժերի արդիականացումը միջնաժամկետ հեռանկարում, հավանաբար, ավելի կարևոր են, քան զուտ տեխնիկան»,- հայտարարեց դեսպանը՝ հավելելով, որ Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում այս համագործակցությունը Ֆրանսիայի առաջնահերթությունների ցանկի և իր՝ որպես դեսպանի համար առաջնահերթ է։ «Կարծում եմ՝ պաշտպանության նախարար պարոն Պապիկյանը միակ նախարարն է, որի հետ ամենաշատ հանդիպումներն եմ ունեցել այստեղ իմ պաշտոնը ստանձնելուց ի վեր։ Պաշտպանական համագործակցությունը ինքնիշխան որոշում է։ Այսպիսով, մենք այդ որոշմանը եկանք ինքնիշխան կերպով, ինչպես որ Հայաստանը, ընտրելով մեզ հետ համագործակցությունը, իրացրեց իր ինքնիշխան իրավունքը: Սա հետաքրքիր է նաև այն տեսանկյունից, որ կոտրում է տաբուն․ մենք ՆԱՏՕ-ի առաջին երկիրն ենք, որը Հայաստանի հետ բաց և հաստատակամ համագործակցություն ունի պաշտպանության ոլորտում։ Եվ դա ազդանշան է տարածաշրջանին, իհարկե, դա ազդանշան է նաև ՆԱՏՕ-ի մեր գործընկերներին: Եվ մենք հպարտանում ենք դրանով»,- նշեց Օլիվիե Դըկոտինյին։ Հարցին, թե որքանով է այս համագործակցությունը երկարաժամկետ, դեսպանը պատասխանեց, որ Ֆրանսիան ներդրումներ չէր անի վերապատրաստման, ռազմական ակադեմիաների միջև համագործակցության մեջ, եթե չունենար երկարաժամկետ հեռանկար։ «Մյուս կողմից, Հայաստանի պաշտպանական գործընկերությունը չի կարող հենվել միայն Ֆրանսիայի վրա։ Մենք գործընկեր ենք: Կարծում եմ՝ վստահելի գործընկեր ենք։ ՆԱՏՕ-ի երկրների թվում Հայաստանի համար առաջին գործընկերն ենք, բայց պաշտպանության ոլորտում կան նաև այլ գործընկերներ, և Հայաստանի կառավարությունն ակտիվորեն հետամուտ է այդ գործընկերության բազմազանեցմանը։ Մենք սատարում ենք դրան»,- նշեց դեսպանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի ներկայիս ռազմավարական դրությունը հաշվի առնելով՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և բազմաթիվ այլ երկրների կողմից կա մտահոգություն և աջակցություն Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։ Դեսպանը մեկնաբանեց նաև հարցը, թե ինչու է առանձնահատուկ կարևորություն տրվում Սյունիքին․ «Դե, նայեք քարտեզին։ Սյունիքն ու Վայոց ձորը Հայաստանի տարածքի ամենանեղ հատվածն են։ Եվ որքան ավելի նեղ՝ այնքան ամենախոցելին։ Իսկ Բաքվից հնչած որոշ հայտարարություններ, տեսակետներ մտահոգություն են առաջացրել մի շարք մայրաքաղաքներում և, մասնավորապես, Փարիզում»,- ասաց դիվանագետն ու հավելեց, որ Փարիզը մտահոգություններ ունի Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հետ կապված և շատ զգոն է, երբ խոսքը վերաբերում է դրան։
17:38 - 02 նոյեմբերի, 2023
Թուրքիայի խորհրդարանը շուտով կարող է սկսել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրության քննարկումը |hetq.am|

Թուրքիայի խորհրդարանը շուտով կարող է սկսել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրության քննարկումը |hetq.am|

hetq.am: Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը կարող է մոտ ժամանակներս քննարկվել Թուրքիայի խորհրդարանի կողմից: Այդ մասին Anadolu գործակալության փոխանցմամբ հայտարարել է թուրքական խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշը։ «Պրահայից վերադառնալուց հետո այն կուղարկեմ արտաքին գործերի հանձնաժողովին։ Հույս ունեմ, որ հանձնաժողովը որքան հնարավոր է շուտ կմտնի խորհրդարանի օրակարգ, և պատգամավորները կկայացնեն իրենց որոշումը»,- Քուրթուլմուշի խոսքերը մեջբերում է Anadolu պետական գործակալությունը։ Երեքշաբթի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտարարել էր, որ Շվեդիան կատարել է Թուրքիայի հանդեպ իր բոլոր պարտավորությունները և այժմ պատրաստ է դառնալ դաշինքի անդամ: Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանի քննարկմանն էր ներկայացրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը: Ֆինլանդիան և Շվեդիան դեռ 2022 թվականի մայիսին Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հայտ էին ներկայացրել։  Ավելի մանրամասն` hetq.am-ում։ 
11:34 - 25 հոկտեմբերի, 2023
Ըստ եկող տեղեկությունների՝ Վաշինգտոնն ու Բրյուսելը Հայաստանի ղեկավարությանը համոզում են դուրս գալ ՀԱՊԿ-ից․ Զախարովա

Ըստ եկող տեղեկությունների՝ Վաշինգտոնն ու Բրյուսելը Հայաստանի ղեկավարությանը համոզում են դուրս գալ ՀԱՊԿ-ից․ Զախարովա

Ըստ եկող տեղեկությունների՝ Վաշինգտոնն ու Բրյուսելը Հայաստանի ղեկավարությանը համոզում են դուրս գալ ՀԱՊԿ-ից, արագացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, վերակողմնորոշել ռազմատեխնիկական համագործակցությունը և խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ՝ հաշվի չառնելով Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան տեսնում է, «թե ինչ ապակառուցողական ֆանատիզմով են ամերիկացիներվերաբերվում Երևանին»։ «Հանրապետություն է ժամանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Փաուերը, որը հայտնի է իր ռուսատյացությամբ։ Պետքարտուղարի տեղակալ Քիմը, որը վերջին լսումների ժամանակ խոստովանել է, որ իրենք զբաղվում են Ռուսաստանի հետ դանշակից կամ համագործակցող երկրներին վերակողմնորոշելով»,- ասել է Զախարովան։
16:19 - 27 սեպտեմբերի, 2023
Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Շվեդիան չի կատարել իր խոստումները |armenpress.am|

Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Շվեդիան չի կատարել իր խոստումները |armenpress.am|

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացում Շվեդիայի կողմից Անկարային տված խոստումները դեռ չեն կատարվել։ Այժմ Շվեդիայի հայտի հաստատման որոշումը պետք է կայացնի Թուրքիայի խորհրդարանը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Արևմուտքն անընդհատ ասում է Շվեդիա, իսկ մենք ասում ենք՝ քանի դեռ մեր խորհրդարանը որոշում չի կայացրել, չենք կարող ասել՝ այո կամ ոչ։ Նախ՝ Շվեդիան պետք է կատարի իր պարտավորությունները։ Մեզ ասում են, որ իրենք օրենք են ընդունել, բայց օրենք ընդունելը քիչ է, պետք է կիրառել։ Ստոկհոլմի փողոցներում ահաբեկչական գործողությունները շարունակվում են։ Փաստորեն մեզ տված խոստումները չեն կատարվել։ Ի՞նչ դիրքորոշում կընդունի իմ խորհրդարանը, թող հետևեն։ Եթե ուզում են, որ մենք հարցը մտցնենք խորհրդարան, մենք դա կանենք, բայց որոշումը կկայացնի խորհրդարանը»,- ասել է Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնելուց առաջ: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
21:42 - 17 սեպտեմբերի, 2023
«Արծիվ գործընկերը» կենսական հնարավորություն է ԱՄՆ և ՀՀ զինվորների համար. գնդապետ Մարտին Օ՛Դոնել
 |1lurer.am|

«Արծիվ գործընկերը» կենսական հնարավորություն է ԱՄՆ և ՀՀ զինվորների համար. գնդապետ Մարտին Օ՛Դոնել |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ բանակի Եվրոպայի և Աֆրիկայի հրամանատարությունն անդրադարձել է ՀՀ-ում նախատեսված հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը: «Մոտ 85 ամերիկացի և 175 հայ զինվորներ սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում կմասնակցեն «Արծիվ գործընկեր» խաղաղապահ զորավարժություններին: Ամերիկյան 1-ին բրիգադի, 101-րդ օդադեսանտային դիվիզիայի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողներն ու Հայաստանի 12-րդ խաղաղապահ բրիգադի զինվորներն ուսումնավարժությունները կանցկացնեն Երևանի մերձակայքում գտնվող Զառ և Արմավիր ուսումնական տարածքներում»,- նշված է հրամանատարության հաղորդագրությունում։ ««Արծիվ գործընկերը» կենսական հնարավորություն է մեր երկու երկրի զինվորների համար մարտավարական մակարդակում նոր հարաբերություններ կառուցելու և խաղաղապահ գործողությունների փոխգործունակությունը մեծացնելու համար: Այն նաև հիմնված է Հայաստանի հետ Կանզասի ազգային գվարդիայի 20-ամյա հարաբերությունների վրա»,- ասել է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի գնդապետ Մարտին Օ՛Դոնելը: Պաշտպանության նախարարության Պետական գործընկերության ծրագրի շրջանակում Հայաստանի հետ Կանզասի ազգային գվարդիայի պետական գործընկերությունը սկիզբ է առել 2003 թվականից: Զորավարժությունները ծրագրում են հայկական 12-րդ խաղաղապահ բրիգադին նախապատրաստել ՆԱՏՕ-ի գործառնական հնարավորությունների հայեցակարգի (OCC) գնահատմանը՝ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում՝ այս տարվա վերջին:
15:42 - 08 սեպտեմբերի, 2023
Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ գործընկերությունը առաջին տարին չէ, որ սկսվել է. պատրաստ ենք շարունակել այն. ԱԳ փոխնախարար
 |news.am|

Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ գործընկերությունը առաջին տարին չէ, որ սկսվել է. պատրաստ ենք շարունակել այն. ԱԳ փոխնախարար |news.am|

news.am: Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ գործընկերությունը առաջին տարին չէ, որ սկսվել է, մենք տարբեր ձեւաչափերով համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ եւ ունենք պատրաստակամություն շարունակել այդ գործընթացը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը: Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե կարող է մի օր արթնանաք ու տեսնենք, որ Ռուսաստանն այլեւս այստեղ չէ, ԱԳ փոխնախարարն ասաց. «Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին եւ այն խնդիրներին, որոնք մենք տեսնում ենք այս հարաբերություններում, դրանց մասին բարձրաձայնվել է բազմիցս, մասնավորապես, 2022-ի սեպտեմբերին, երբ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակում եղավ Ադրբեջանի կողմից, մենք այլ, ավելի ադեկվատ  արձագանք էինք սպասում, թե ՌԴ-ից, թե ՀԱՊԿ-ից»: Հարցին, թե արդյոք ռուսական կոմի հետ հանդիպումների ժամանակ ուղիղ հարց չի տրվում, թե արդյոք իրենք ուզում են դուրս գալ տարածաշրջանից, Վահան Կոստանյանը պատասխանեց. «Մենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ ունենում ենք շատ պարզ, բաց քննարկումներ, արտահայտում ենք այն դժգոհությունները, որ ունենք՝ կապված քայլերի բացակայության հետ, որը նկատում ենք ռուսական կողմից»:
15:43 - 04 սեպտեմբերի, 2023