Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող Կառավարությանը ենթակա մարմին է, որն օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման բնագավառներում` հանդես գալով ՀՀ անունից:

Տեսչական մարմնի նպատակն օրենքով սահմանված դեպքերում և կարգով քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման ոլորտներում անվտանգության և օրենդրության պահանջների պահպանման ապահովումն է:

Տեսչական մարմնի ղեկավարն է Գեղամ Շախբազյանը։ Տեղակալներն են Արտյուշ Գրիգորյանը և Աշոտ Շահբազյանը։

Կասեցվել է Կենտրոն վարչական շրջանում կառուցվող շենքի շինարարական աշխատանքը

Կասեցվել է Կենտրոն վարչական շրջանում կառուցվող շենքի շինարարական աշխատանքը

Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի քաղաքաշինական գործունեության վերահսկողության բաժնի  մասնագետները հոկտեմբերի 7-ին ստուգումներ են իրականացրել Երևանի Բաղրամյան պողոտա 30, Լեռ Կամսար փողոց 30/4 և 30/6 հասցեներում՝ բազմաբնակարան բնակելի համալիրի՝ քաղաքաշինության բնագավառում իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ։ Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, մանրամասնելով, որ ստուգման արդյունքում հայտնաբերել են, որ շինարարական աշխատանքներն իրականացվել են հաստատված նախագծի շեղումներով, շինարարության ընդունման նորմերի, արտադրության և ստանդարտների խախտումներով։ Նշվում է, որ  կառույցի կոշտության դիաֆրագմաներում և երկաթբետոնե պատերում տեղադրված են նախկինում օգտագործված պողպատյա ամրաններ, երկաթբետոնե տարրերի ելուստների քայլը չի համապատասխանում նախագծին, բետոնի տոփանումն (հարթեցում) իրականացվել է թերի, բետոնի պաշտպանիչ շերտը տեղ-տեղ բացակայել է, կրող տարրերի զուգավորման հանգույցներում անուրները (хамут) չեն համապատասխանել գործող նորմերին և նախագծին։ Արդյունքում, նշված խախտումները կարող են ազդել շենքի ամրության, կայունության վրա, ինչպես նաև վտանգավոր են մարդկանց համար և չեն կարող վերացվել` առանց դադարեցնելու տվյալ տեղամասում շինարարական աշխատանքները։ Շինարարական աշխատանքների ընթացքում խախտվել է նաև տեխնիկական հսկողության իրականացման կարգը։ Ելնելով վերոգրյալ հանգամանքներից և ղեկավարվելով «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի և 121-րդ հոդվածի հատկանիշներով՝ Տեսչական մարմնի կողմից կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ վերջիններիս նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր։ Կապալառու և տեխնիկական հսկող իրականացնող կազմակերպությունների գործունեության լիցենզիաների կասեցման հարցով Տեսչական մարմինը դիմել է նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտե։ Նշված հասցեներում շինարարության կասեցումից  և ընկերություններին վարչական պատասխանատվության ենթարկելուց բացի, ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի անմիջական վերահսկողությամբ ապամոնտաժվել են բազմաբնակարան բնակելի համալիրի՝ խախտումներով կառուցված հատվածները։
17:32 - 11 նոյեմբերի, 2021
Խախտումներ Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջանների տրանսպորտում. 2 մեքենա տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք

Խախտումներ Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջանների տրանսպորտում. 2 մեքենա տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (ՔՏՀԱ) այսօր ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ դիտարկել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը Երևանի Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջանների հասարակական տրանսպորտում: Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:  ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները  դիտարկել են կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 45 տրանսպորտային միջոց։ Արդյունքում արձանագրվել է դիմակ չկրելու վերաբերյալ 2 խախտման դեպք։ Դրանց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։ 2 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ՀՀ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ վարորդների կողմից  վարորդական իրավունքի վկայական չունենալու հիմքով։ Հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողական աշխատանքները կշարունակվեն։
19:01 - 06 նոյեմբերի, 2021
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Կոտայքի մարզի 4 համայնքներում հայտնաբերված խախտումների հիմքով դիմել է Գլխավոր դատախազություն

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Կոտայքի մարզի 4 համայնքներում հայտնաբերված խախտումների հիմքով դիմել է Գլխավոր դատախազություն

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողoգտագործման վերահսկողության վարչության մասնագետները 2021 թվականի սեպտեմբերի 14-22-ը ըստ անհրաժեշտության ստուգումներ են անցկացրել ՀՀ Կոտայքի  մարզի Ծաղկաձոր, Արզնի,Պտղնի և Քասախ  համայնքներում։Ծաղկաձոր համայնքում բացահայտվել է ինքնակամ շինարարության  3 դեպք։ 1 դրվագով  համայնքային սեփականություն համարվող բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության,  հողամասը 2014թ. մարտի 17-ին վարձակալության իրավունքով 10 տարի ժամկետով տրամադրվել է «Արմենիան Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ին։ Վարձակալած հողամասի վրա  ինքնակամ բջջային կապի աշտարակ է կառուցվել։Մեկ դրվագով էլ համայնքային սեփականություն համարվող հատուկ պահպանվող նպատակային նշանակության՝ հանգստի գոտի համարվող գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ խաղատան կայանատեղի է կառուցվել։Կառուցապատվել է նաև «Կեչառիս» համալիրի մուտքին հարակից տարածքը։ Ինքնակամ կառուցապատումը կանխելու ուղղությամբ համայնքի ղեկավար  ի կողմից համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել։Հողային օրենսդրության խախտումներ են հայտնաբերվել աճուրդների, մրցույթների անցկացման գործընթացում, որից միայն 18-ը Ծաղկաձորում։Մասնաորապես՝ Ծաղկաձոր համայնքի  ղեկավարներ Գ․Միրզոյանի, Ա․Հարությունյանի  կողմից 2005-2021 թվականներին կայացվել են աճուրդում հաղթող ճանաչելու, կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու, ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելու, կառուցապատման տրամադրման վերաբերյալ մի շարք որոշումներ՝ շրջանցելով Հողային օրենսգրքի, մի շարք օրենքների և ենթաօրենսդրական ակտերի պահանջներ («Հողերի օգտագործման եւ պահպանման նկատմամբ վերահսկողության մասին», Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրք, ՀՀ կառավարության 12․04․2001թ․ «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողմաասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին N286 որոշում)։Ծաղկաձոր համայնքի ղեկավարը համայնքային սեփականություն համարվող հողամասը, որի մի մասը բնակավայրերի նպատակային նշանակության՝ այլ գործառնական նշանակության հողամաս է, աճուրդով օտարել է։ Հողամասը վաճառվել է՝ առանց հաշվի առնելու համայնքի գլխավոր հատակագիծը։ Համայնքի գլխավոր հատակագծով նման գործառնական նշանակության հողամաս գոյություն չունի։Համայնքում պետական, համայնքային նշանակության հողամասերը կառուցապատման նպատակով օտարվել են՝ անտեսելով նախագծերին համապատասխան օտարում կատարելու պահանջը։ Համայնքի ղեկավար Ա․Հարությունյանի որոշմամբ՝ ընդլայնման նպատակով Խ․Մուրադյան փողոցից այնպիսի հողամաս է ուղղակի վաճառքի ձևով օտարվել, որն իր տեղադիրքով պայմանավորված՝ պետք է դառնար հրապարակային սակարկությունների առարկա և օտարվեր աճուրդով։ Մեկ այլ որոշմամբ՝ կառուցապատման իրավունքով տրամադրվել է այնպիսի հողամաս, որը մինչ տրամադրելն արդեն ծանրաբեռնված է եղել ինքնակամ կառույցներով։ Ինքնակամ կառուցապատման դեպքեր են հայտնաբերվել նաև Քասախ, Արզնի, Պտղնի համայնքներում:Մասնավորապես Քասախ համայնքում հայտնաբերվել է ինքնակամ շինարարության 18 դեպք։ 13 դրվագներով ինքնակամ կառուցապատվել են քաղաքացիների սեփականություն համարվող գյուղատնտեսական նպատակային նշանակության, 3 դրվագներով՝ բնակավայրերի նպատակային նշանակության հողամասեր: Դրանցից մեկը գործում է որպես քարի արտադրամաս։ 1 դեպքով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով տրամադրվել է «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ին․ կառուցվել է բջջային կապի աշտարակ։ Ինքնակամ կառուցապատվել է նաև համայնքի սեփականություն համարվող ընդհանուր օգտագործման կանաչ տարածքի 1 հողամաս:Քասախում աճուրդների, մրցույթների ձևական անցկացման 8 դեպք է հայտնաբերվել:Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը,  լինելով 2007թ. ապրիլին կայացած աճուրդի կազակերպիչ, ընդամենը 1 քայլով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության համայնքային պատկանելության հողամասի աճուրդի հաղթող է ճանաչել համայնքի աշխատակազմի քարտուղար Նարեկ Մկրտչյանին: Հողամասը մինչ ստուգման պահը ծանրաբեռնված է ինքնակամ շինությունով:2015թ. հողամասի աճուրդի հաղթող է ճանաչվել համայնքապետարանի մեկ այլ աշխատակից՝ գլխավոր մասնագետ Աշխեն Հովհաննսիսյանը: Հենց համայնքապետարանի գլխավոր մասնագետ լինելու հանգամանքն էլ կասկած առաջացրել, որ աճուրդը ձևականորեն է կազմակերպված, և նախապես նպատակ է եղել հողամասը Ա.Հովհաննիսյանին տրամադրել:Համայնքի ղեկավարը 2017թ. ուղղակի վաճառքով հողամաս է օտարել իր որդուն Հայկ Մկրտչյանին՝ դրա համար հիմք ընդունելով աճուրդային հանձնաժողովի արձանագրություններն այն մասին, որ մինչ այդ՝ 2015թ. աճուրդները չեն կայացել՝ հայտ չներկայացնելու հիմքով: Այդպիսով՝ վարկած է առաջանում, որ նախկին աճուրդները ձևականորեն չեն կայացվել, և անհայտ չափորոշիչով գնման նախապատվությունը ձեռք է բերել Հ.Մկրտչյանը:Համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող պատկանող  հողամասն օտարել է Վ. Ալավերդյանին, որից հետո այդտեղ ակտիվ ինքնակամ շինարարություն է կատարվել, և դրա կանխման համար քայլեր չեն ձեռնարկվել, կառույցն էլ մինչ այժմ պետական գրանցում չի ստացել:Տեսչական մարմնի մասնագետները բացահայտել են նաև, որ Քասախ համայնքում իրականացված աճուրդների փաթեթերում բացակայում են ճարտարապետահատակագծային առաջադրանքների նախագծերը և հողամասերն  օտարվել են առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի (ՃՏԱ) նախագծեր տրամադրելու։ Փաստական մի քանի հանգամանքների առկայությամբ վարկած է առաջ եկել՝ առ այն, որ որոշ աճուրդներ ձևականորեն են անցկացվել՝ նախապես նպատակ ունենալով, որ հաղթող ճանաչվեն կոնկրետ անձինք։Կոտայքի մարզի Արզնի համայնքում Տեսչական մարմինը հայտնաբերել է ինքնակամ շինարարության 5  դեպք։Այսպես՝ համայնքում ճարտարապետահատակագծային առաջադրանքով գյուղմթերքների սառնարան և օժանդակ շինություն կառուցելու փոխարեն տեղում  ինքնակամ այլ շինություններ են կառուցվել։ Գյուղատնտեսական նշանակության մի հողամասում էլ առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղների առկայության ինքնակամ ջերմոց է կառուցվել։ Մի քանի հողամասերում ինքնակամ բենզակցակայան, այլ շինություններ են կառուցվել, մեկ այլ դեպքով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ վարելահող գործառնական նշանակության հողամասում առանց գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության ինքնակամ այգի է տնկվել։Համայնքի Երևան-Սևան մայրուղու 6/1 հասցեում ինքնակամ կառուցապատման առիթով հարուցվել է վարչական  վարույթ, ձեռնարկվել են  միջոցներ, սակայն ինքնակամ կառուցապատումը չի կանխվել, դրա հետևանքերն էլ չեն վերացվել:Պտղնի համայնքում տարբեր (բնակելի կառուցապատման, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնեսական  հողամասերում՝ առանց հողամասերի նպատակային նշանակության փոփոխության օրինական փաստաթղթերի առկայության կառուցվել են ջերմոցներ, ձկնաբուծական լճեր, հասարակական նշանակության շինություններ: Հավելենք, որ այդ հողամասերի  սեփականատերերն են համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված անձինք։Պտղնի համայնքում ևս ՔՏՀԱ տեսչական մարմինը աճուրդների, մրցույթների ձևական անցկացման 9 դեպք է հայտնաբերվել։ Պտղնի համայնքի ղեկավար Առաքել Վիրաբյանը ձևականորեն կազմակերպել է 4 հրապարակային սակարկություններ՝ դրանցում ներգրավելով իր որդուն՝ Հակոբ Վիրաբյանին և նրան ճանաչել մրցույթի հաղթող։ Մեկ այլ մրցույթում էլ հրապարակային սակարկության արդյունքում հաղթող է ճանաչվել մյուս որդին՝ Աշոտ Վիրաբյանը, 3-րդում որդու կինը՝ Դիանա Հովհաննիսյանը։Երկու այլ դեպքերով էլ  հրապարակային սակարկության հաղթող են ճանաչվել իր խորհրդական Անահիտ Գևորգյանը  և տեղակալ Երջանիկ Մինասյանը։Այսպիսով՝ վերը նկարագրված դեպքերում խախտվել են ՀՀ Հողային օրենսգրքի պահանջները, որոնց համաձայն՝ համայնքի ղեկավարը վերահսկողություն է իրականացնում հողամասերն ըստ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու նկատմամբ, համայնքի ղեկավարը կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։Ելնելով վերոնշյալ հանգամանքներից՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը բացահայտված  խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։
18:20 - 26 հոկտեմբերի, 2021
ՔՏՀԱ տեսչական մարմինը մշտադիտարկել է Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրային տրանսպորտը, արձանագրվել է 26 խախտում

ՔՏՀԱ տեսչական մարմինը մշտադիտարկել է Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրային տրանսպորտը, արձանագրվել է 26 խախտում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը խստացված գրաֆիկով վերահսկողական աշխատանքները հոկտեմբերի 21-ին ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ իրականացրել է Երևանի Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը: Հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով, առավոտյան ժամերին կատարված վերահսկողության արդյունքում մշտադիտարկվել է ուղևորափոխադրում կատարող 297 տրանսպորտային միջոց և հայտնաբերվել է խախտման 26 դեպք։Դրանց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։ Հասարակական տրանսպորտում ուժեղացված վերահսկողությունը շարունակվում է և կշարունակվի նաև առաջիկա օրերին։
13:33 - 21 հոկտեմբերի, 2021
Դիտարկվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հանրային տրանսպորտը․ հայտնաբերվել է 14 խախտում

Դիտարկվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հանրային տրանսպորտը․ հայտնաբերվել է 14 խախտում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ հանգստյան օրերին համատեղ դիտարկել են Երևանի Շենգավիթ վարչական շրջանով ուղևորափոխադրում կատարողների աշխատանքը: Ինչպես տեղեկացնում են գերատեսչությունից, ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետները Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակը վերահսկելու նպատակով մշտադիտարկել են 107 տրանսպորտային միջոց: Հայտնաբերվել է 14 խախտում, որոնց համար կազմվել են վարչական արձանագրություններ: Հանրային տրանսպորտի 2 մեքենա տեղափոխվել է ՀՀ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ վարորդական վկայականի բացակայության հիմքով: Հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը առաջիկա օրերին ևս կշարունակվի:
15:46 - 16 հոկտեմբերի, 2021
ՔՏՀԱ տեսչական մարմնում քննարկվել են տեխնիկական անվտանգության բնագավառի խնդիրները

ՔՏՀԱ տեսչական մարմնում քննարկվել են տեխնիկական անվտանգության բնագավառի խնդիրները

 ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտնագության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառի խնդիրների, դրանց լուծման արդյունավետ եղանակների կիրառման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՔՏՀԱ տեսչական մարմնից։ «Հանդիպմանը մասնակցում էին Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանը, ՏՄ տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության պետ Ռուբեն քաղաքաԽաչունցը, ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ․Գևորգյանը, «Տեխնիկական անվտանգության ազգային ինստիտուտ» ՍՊԸ տնօրեն Վ․Հովսեփյանը, Տեխնիկական փորձաքննությունների անվտանգության կենտրոն» ՍՊԸ տնօրեն Լ․ Բեգլարյանը, ««Դամի» տեխնիկական անվտանգության ծառայություն» ՍՊԸ տնօրեն Գ․Գալստյանը, Պրոմէքսպերտ գրուպ» ՍՊԸ տնօրեն Կ․ Բոյաջյանը և «ԱԱ ԱԱՊ «Արմէքսպերտիզա» ՍՊԸ փոխտնօրեն Վ․ Գասպարյանը։   ՀՀ ՔՏՀԱ տեսական մարմնի ղեկավար Գ․Շախբազյանը խոսեց «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու, իրավական նոր կարգավորումներ սահմանելու անհրաժեշտության մասին։ Նա ներկայացրեց խնդրի վերաբերյալ իր դիրքորոշումը, ինչպես նաև ՏՄ-ի կողմից  ստուգումների արդյունքում արձանագրված իրավիճակի  ընդհանուր պատերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը քննարկվել են տեխնիկական անվտանգության բնագավառը կարգավորող օրենսդրական դաշտի,  առկա խնդիրների և դրանց լուծմանն ուղղված մեխանիզմների մշակման և դրանց արդյունավետ կիրառման մասին հարցեր։ «Ելնելով տեխնիկական անվտանգության փորձաքննության ոլորտում արձանագրված խախտումների վերլուծության պատկերից՝ ՏՄ ղեկավար Գեղամ Շախբազյանը հստակ արձանագրեց, որ մինչ այժմ ՏՄ-ն իրականացրել է և այսուհետ ևս կիրականացնի ստուգմամբ արձանագրված  խնդիրների կարգավորմանն ուղղված իր վերահսկողական գործառույթները՝ կիրառելով էլ ավելի խիստ վարչարարություն և պատասխանատվության միջոցներ։ Այդ համատեքստում նա հանդիպմանը ներկա ընկերությունների ղեկավարներին հիշեցրեց, որ պետք է կանխարգելիչ քայլեր կատարելու և անել հնարավորը՝ տեխնիկական անվտանգության ոլորոտում խախտումներ թույլ չտալու  համար»,- հայտնում են տեսչական մարմնից։ «Տեխնիկական անվտանգության մասնագետների միության» ՀԿ նախագահ Վլադիրմիր Հովսեփյանն իր հերթին նշել է, որ անհրաժեշտ է նախ՝ ստացված արդյունքներից ելնելով կատարել առկա ռիսկերի գնահատում ու վերլուծություն,  որից հետո շահագրգիռ կառույցների, ՀԿ-երի հետ կազմակերպել ակտիվ քննարկումներ՝ օրենսդրական փոփոխությունների ու լրացումների առաջարկներ ներկայացնելու և հետագայում դրանք ավելի արդյունավետ կիրառելու համար։ Հանդիպման վերջում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ առաջիկայում ևս տեսչական մարմնի նախաձեռնությամբ նմանատիպ ոլորտային քննարկումներ կազմակերպելու  վերաբերյալ։
20:22 - 15 հոկտեմբերի, 2021
Քանաքեռ-Զեյթունում հայտնաբերվել է տրանսպորտում հակահամաճարակային կանոնների 7 խախտում

Քանաքեռ-Զեյթունում հայտնաբերվել է տրանսպորտում հակահամաճարակային կանոնների 7 խախտում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների և ՀՀ պարեկային ծառայողների հետ հոկտեմբերի 7-ին վերահսկողական հերթական համատեղ միջոցառումն են կատարել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի  հանրային տրանսպորտում։   Կառույցի մասնագետներն ուսումնասիրել են հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակը Քանաքեռ-Զեյթունում կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրման աշխատանքում։  «Մշտադիտարկվել է 42 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել՝ հակահամաճարակային կանոնների 7 խախտում։ Ախտահանիչ հեղուկի բացակայության 1 և դիմակ չկրելու 6 դեպքերի համար կազմվել են վարչական արձանագրություններ»,- նշվում է հաղորդագրության մեջ։   Տեսչական մարմինից հայտնում են, որ հանրային տրանսպորտի նկատմամբ տեսչական վերահսկողությունը կշարունակվի նաև հոկտեմբերի 8-ին։ 
19:23 - 07 հոկտեմբերի, 2021
ՔՏՀԱ տեսչական մարմինը Կենտրոնի հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների 5 խախտում է հայտնաբերել

ՔՏՀԱ տեսչական մարմինը Կենտրոնի հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների 5 խախտում է հայտնաբերել

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ  տրանսպորտային անվտանգության մասնագետները հոկտեմբերի 1-ին առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների հետ հակահամաճարակային կանոնների պահպանման համատեքստում համատեղ դիտարկել են Կենտրոն վարչական շրջանի հասարակական տրանսպորտի աշխատանքը։  Տեսչական մարմնի մասնագետները Խանջյան-Տիգրան Մեծ խաչմերուկի և դրան հարակից կանգառներում ուսումնասիրել են կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում կատարող 35 տրանսպորտային միջոց։  Վերահսկողական դիտարկման արդյունքում ՔՏՀԱ տեսչական մարմինը Covid-19-ի հակահամաճարակային կանոնների 5 խախտում է հայտնաբերել։ Դրանց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։  Տեսչական մարմնի փոխանցմամբ՝ վերահսկողության  հետ միաժամանակ տեսչական մարմնի մասնագետները շարունակել են կանխարգելիչ, բացատրական և իրազեկման աշխատանքներ իրականացնել, որի նպատակը հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանումն է։   Առաջիկա հանգստյան օրերին ևս հասարակական տրանսպորտը կլինի տեսչական վերահսկողության ներքո։
17:46 - 01 հոկտեմբերի, 2021
Դիմակ չկրելու խախտումների հիմքով վարչական արձանագրություններ են կազմվել

Դիմակ չկրելու խախտումների հիմքով վարչական արձանագրություններ են կազմվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (ՔՏՀԱ) տրանսպորտային անվտանգության մասնագետները ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների և ՀՀ պարեկային ծառայողների հետ սեպտեմբերի 30-ին համատեղ դիտարկել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանի հասարակական տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակը։ Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը: Մասնագետներն ուսումնասիրել են վերոնշյալ վարչական շրջանում կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում կատարող 38 տրանսպորտային միջոց։ Վերահսկողական միջոցառման արդյունքում ՔՏՀԱ տեսչական մարմինը Covid-19-ի հակահամաճարակային կանոնների 6 խախտում է հայտնաբերել։ Դիմակ չկրելու խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։
18:45 - 30 սեպտեմբերի, 2021
Տեսչական մարմինը հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների խախտման 8 դեպք է հայտնաբերել

Տեսչական մարմինը հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների խախտման 8 դեպք է հայտնաբերել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ պարեկային ծառայողների և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների հետ օգոստոսի 19-ից վերսկսված տրանսպորտային վերահսկողության շրջանակում սեպտեմբերի  25-ին մշտադիտարկել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի հանրային տրանսպորտը։ Տեսչական մարմնի  Երևանի Տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները Բաղրամյան պողոտայում,   կանգառներում ու շրջիկ կարգախմբերով ուսումնասիրել են ուղևորափոխադրում կատարող 40 տրանսպորտային միջոց: Մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 8 դեպք։ Դրանց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։ Հասարակական տրանսպորտում տեսչական ուժեղացված վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա օրերին։
17:45 - 25 սեպտեմբերի, 2021
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Մալաթիա-Սեբաստիայի հանրային տրանսպորտում 16 խախտում է հայտնաբերել

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Մալաթիա-Սեբաստիայի հանրային տրանսպորտում 16 խախտում է հայտնաբերել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը սեպտեմբերի 23-ին իրականացրել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետները, ՀՀ պարեկային ծառայողներն ու առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) տեսուչները համատեղ մշտադիտարկել են Մալաթիա-Սեբաստիայում ուղևորափոխադրում իրականացնող 80 տրանսպորտային միջոց։ Արդյունքում հայտնաբերված հակահամաճարակային կանոնների 16 խախտումները վերաբերել են վարորդների կողմից դիմակ չկրելուն, գերբեռնված երթևեկությանը։ Դրանց հիմքով վարչական արձանագրություններ են կազմվել։ Հանրային տրանսպորտի՝ օգոստոսի 19-ից վերսկսված տեսչական վերահսկողությունը կրում է պարբերական բնույթ։  
18:12 - 23 սեպտեմբերի, 2021
ՔՏՀԱ տեսչական մարմինը մշտադիտարկել է Կենտրոն վարչական շրջանի հասարակական տրանսպորտը, հայտնաբերվել են խախտումներ

ՔՏՀԱ տեսչական մարմինը մշտադիտարկել է Կենտրոն վարչական շրջանի հասարակական տրանսպորտը, հայտնաբերվել են խախտումներ

2021 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ գործակցությամբ մշտադիտարկել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի հասարակական տրանսպորտը: Այս մասին հայտնում է ՔՏՀԱ տեսչական մարմինը: ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետներն ուսումնասիրել են Կենտրոնում ուղևորափոխադրում կատարող 35 տրանսպորտային միջոց և հայտնաբերել, որ  3 վարորդ դիմակ չեն կրել: Դրանց հիմքով վարչական արձանագրություններ են կազմվել։ ՔՏՀԱՏՄ տրանսպորտային մասնագետները, հաշվի առնելով վերջին օրերին COVID-19-ից մահվան դեպքերի աճը, վերահսկողությանը զուգահեռ՝ հանրային տրանսպորտի ուղևորներին և ուղևորափոխադրողներին կրկին իրազեկել են հակահամաճարակային կանոնները պահպանելու խիստ անհրաժեշտության մասին: Հիշեցնենք, որ ուղևորներն ու վարորդները պետք է պարտադիր դիմակ կրեն, մեքենաներում ապահովվի պատշաճ սանիտարական տեսքի ախտահանիչ հեղուկների առկայությունը, առհասարակ բացառվի գերբեռնված երթևեկությունը։ Տեսչական մարմինների վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա օրերին։
17:59 - 22 սեպտեմբերի, 2021
Տրանսպորտում հակահամաճարակային կանոնները չեն պահպանվում. ՔՏՀԱՏՄ տեսուչները կազմել են 15 նախազգուշական արձանագրություն |1lurer.am|

Տրանսպորտում հակահամաճարակային կանոնները չեն պահպանվում. ՔՏՀԱՏՄ տեսուչները կազմել են 15 նախազգուշական արձանագրություն |1lurer.am|

1lurer.am: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը պարեկների հետ շարունակում է հասարակական տրանսպորտում ստուգել հակահամաճարակային կանոնների պահպանումը: Տեսչականն արձանագրում է՝ մայրաքաղաքում երթևեկությունը գերբեռնված է, ուղևորներից շատերն էլ շարունակում են առանց դիմակի երթևեկել: Կենտրոն վարչական շրջանում այսօր 15 նախազգուշական արձանագրություն են կազմել: Արթուր Արաբաչյան (ՔՏՀԱՏՄ Երևանի տրանսպորտային անվտանգության բաժնի պետ) - Արդեն 30-րդ օրն է՝ մենք իրականացնում ենք համապատասխան մշտադիտարկումները, վերահսկողական գործառույթները: 1900 տրանսպորտային միջոց ենք մշտադիտարկել միայն Երևան քաղաքի ներհամայնքային երթուղիներում, 190 արձանագրություն է կազմվել: Ժամանակն արդեն եկել է խիստ պատասխանատվության միջոցներ կիրառենք:  Վարդգես Ռուբենյան (ԱԱՏՄ Երևանի տարածքային բաժնի մասնագետ) - Այժմ նաև իրականացնում ենք ստուգայցեր երեկոյան ժամերի, արդեն աշխատանքից տուն գնալու ժամերին՝ հասկանալու համար՝ ի՛նչ է կատարվում: Իրավիճակը, կարող եմ ասել, այնքան էլ լավ չէ, փոքր-ինչ մտահոգիչ է. քաղաքացիների շրջանում դիմակ կրելու խնդիր ունենք, վարորդներն արդեն զգոն են դարձել: 
17:37 - 18 սեպտեմբերի, 2021
ՔՏՀԱ տեսչական մարմինն այսօր դիտարկել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի հասարակական տրանսպորտը, հայտնաբերվել է 3 խախտում

ՔՏՀԱ տեսչական մարմինն այսօր դիտարկել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի հասարակական տրանսպորտը, հայտնաբերվել է 3 խախտում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի  հետ սեպտեմբերի 13-ին հասարակական տրանսպորտի համատեղ դիտարկում է իրականացրել Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Այս մասին տեղեկացնում է ՔՏՀԱ տեսչական մարմինը: Տրանսպորտային անվտանգության մասնագետների դիտակետում է եղել ուղևորափոխադրող 27 տրանսպորտային միջոց։ Վերահսկողական միջոցառման արդյունքում ՔՏՀԱ տեսչական մարմինը Covid-19-ի հակահամաճարակային  կանոնների 3 խախտում է հայտնաբերել։ Դրանք վերաբերել են վարորդների կողմից դիմակ չկրելուն։ Խախտումների վերաբերյալ վարչական արձանագրություններ են կազմվել։ «Հանրային տրանսպորտում տեսչական վերահսկողությունը ուժեղացված կերպով կշարունակվի նաև առաջիկա օրերին։ Պատասխանատվության կենթարկվեն բոլոր նրանք, ովքեր չեն կատարում հակահամաճարակային կանոնները պահպանելու պարտադիր կանոնները»,- հայտնում է Տեսչական մարմինը։
17:59 - 13 սեպտեմբերի, 2021