Սերգեյ Կոպիրկին

Սերգեյ Կոպիրկինը ծնվել է 1962 թվականի դեկտեմբերի 14-ին, ռուս դիվանագետ է։ 

Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1985): Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն եւ իսպաներեն լեզուներին։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1985 թվականից։
 
1985-1986 թվականներին՝ Կամերունում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից:
1986-1988 թվականներին՝ Նիգերում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից:
1990-1994 թվականներին՝ Ռուանդայում ԽՍՀՄ/Ռուսաստանի դեսպանատան աշխատակից:
2000-2005 թվականներին՝ Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակից։
2006-2011 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրենի տեղակալ:
2011-2018 թվականներին՝ Բրյուսելում (Բելգիա), ԵՄ-ում եւ Եվրոատոմում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ:
2018 թվականի ապրիլի 6-ից՝ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան։

Դիվանագիտական աստիճան
2-րդ դասի արտակարգ եւ լիազոր դեսպանորդ (2009 թվականի ապրիլի 13)
1-ին դասի արտակարգ եւ լիազոր դեսպանորդ (2017 թվականի փետրվարի 10)
Սերգեյ Կոպիրկինը՝ Սոթքի ուղղությամբ արձակված կրակոցների մասին
 |1lurer.am|

Սերգեյ Կոպիրկինը՝ Սոթքի ուղղությամբ արձակված կրակոցների մասին |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները պետք է խստորեն կատարվեն: Մայիսի 7-ին Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի արձակած կրակի վերաբերյալ «Լուրեր»-ի հարցին ի պատասխան, նշել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: «Անհրաժեշտ է, որ կողմերը զերծ մնան քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը և ստեղծել էսկալացիայի վտանգ: Մեր վերաբերմունքը բոլոր նմանատիպ դեպքերին որոշվում է այս մոտեցմամբ: Եվ, իհարկե, մենք հետաքրքրված ենք, որ հանքավայրը գործի բնականոն և առանց ընդհատումների: Դա Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր է նաև սոցիալական տեսանկյունից»,- ասել է Կոպիրկինը։ Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել հանքավայրի աշխատակիցներից մեկը:
14:27 - 09 մայիսի, 2022
Երևանի քաղաքապետը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող խորհրդանշական ծառատունկին

Երևանի քաղաքապետը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող խորհրդանշական ծառատունկին

«Հիշողության այգի» միջազգային նախաձեռնության շրջանակում, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի, Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկի, Թուրքմենստանի դեսպան Մուհամետնիյազ Մաշալովի և Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևի հետ, մասնակցել է խորհրդանշական ծառատունկին:     «Հաղթանակ» զբոսայգում կազմակերպված ծառատունկին մասնակցել են նաև «Ժառանգություն և առաջընթաց» ֆոնդի նախագահ Արմայիս Կամալովը, «Հիշողության այգի» կազմակերպության գլխավոր տնօրեն Օլգա Ստեպչենկոն, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ և ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի ծոռնուհին:   Երևանում ծառատունկը կազմակերպվել է քաղաքապետարանի աջակցությամբ: Ակցիայի շրջանակում զբոսայգում տնկվել է շուրջ 300 ծառ և թուփ:    
15:14 - 23 ապրիլի, 2022
Հայաստանը Ռուսաստանում ընկալվում է իբրև դաշնակից, եղբայրական երկիր. հարցազրույց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ |armenpress.am|

Հայաստանը Ռուսաստանում ընկալվում է իբրև դաշնակից, եղբայրական երկիր. հարցազրույց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ |armenpress.am|

armenpress.am: Վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ստացել են երկու անկախ, ինքնիշխան պետությունների հարաբերությունների բնույթ, բայց քանի որ դրանք հիմնված են շատ ամուր հիմքի, պատմական հարուստ շփումների վրա, հայ-ռուսական հարաբերությունները մնացել են եղբայրական և դաշնակցային՝ ամրապնդվելով և հարմարվելով նոր իրողություններին: Այդ մասին հարցազրույցում հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ խոսելով հայ-ռուսական հարաբերությունների անցյալի, ներկայի և ապագայի մասին: Դեսպանի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունները շատ խորը ավանդույթներ ունեն: Հայ և ռուս ժողովուրդները, ասում է դեսպան Կոպիրկինը, շատ մեծ ճանապարհ են անցել իրար հետ, և պատմական այդ ընդհանրությունը, համատեղ ձեռքբերումներն ու փորձությունները ստեղծել են երկու երկրների միջև փոխհարաբերությունների շատ նշանակալի և արժեքավոր ճարտարապետություն, որը վերաբերում է ե՛ւ քաղաքականությանը, ե՛ւ տնտեսությանը, ե՛ւ անվտանգության ոլորտին: Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը երկկողմ դիվանագիտական հարաբերություններ են Խորհրդային Միության փլուզումից և անկախացումից հետո՝ 1992 թ. ապրիլի 3-ին: Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձի օրը՝ 2022 թ. ապրիլի 3-ին, Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները փոխանակվեցին ուղերձներով: Ի դեպ, այս տարի նշվելու է նաև հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող մեկ այլ կարևոր տարեդարձ՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի կնքման 25-ամյակը: Հիմնարար այս փաստաթուղթը ստորագրվել է 1997 թ. օգոստոսի 29-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ՌԴ նախագահ Բորիս Ելցինի կողմից: Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են: Երկու պետությունների միջև առկա են սերտ դաշնակցային հարաբերություններ, որոնց բնորոշ է ամենաբարձր և բարձր մակարդակներով երկկողմ փոխայցերի և հանդիպումների ինտենսիվությունը: Կողմերի միջև կնքվել է ավելի քան 200 համաձայնագիր, այդ թվում՝ 1997-ի Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը: Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021 թ. Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2 մլրդ 841 մլն 153.568 հազար ԱՄՆ դոլար, ընդ որում՝ արտահանումը կազմում է ավելի քան 847 մլն 251 հազար դոլար, իսկ ներմուծումը (ըստ արտահանող երկրի)՝ 1 մլրդ 993 մլն 902 հազար դոլար:   - Պարոն Դեսպան, ինչպես գիտեք՝ այս տարի Հայաստանը և Ռուսաստանը տոնում են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Ս. թ. ապրիլի 3-ին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարները դիվանագիտական հարաբերությունների 30-րդ տարեդարձի առիթով փոխանակվել են ուղերձներով: Այս կապակցությամբ կուզեի հարցնել՝ շատ հաճախ երկու կողմն էլ ընդգծում են, որ Հայաստանն ու Ռուսաստանը առանձնահատուկ հարաբերություններ ունեն: Ասացեք, իսկ ի՞նչն է առանձնահատուկ դարձնում հայ-ռուսական հարաբերությունները, և ինչպե՞ս կգնահատեք 30-ամյա այն ճանապարհը, որ հաղթահարել են Հայաստանն ու Ռուսաստանը անկախության շրջանում՝ ԽՍՀՄ փլուզումից հետո: - Ես կարծում եմ, որ մեր հարաբերությունները առանձնահատուկ են դարձնում այն արժեքները, այն ավանդույթները, որոնք ձևավորվել են ռուս և հայ ժողովուրդների միջև հարյուրամյակների ընթացքում, և այն, ինչ արվել է վերջին 30 տարիներին, համոզված եմ, որ անքակտելիորեն կապված է պատմական այն ողջ ժամանակաշրջանի հետ, որի ընթացքում մեր ժողովուրդներն առնչվել և փոխգործակցել են: Եվ մեր պատմության այս ընդհանրությունը, համատեղ ձեռքբերումները, համատեղ փորձությունները ստեղծել են մեր երկու երկրների միջև փոխհարաբերությունների շատ նշանակալի և արժեքավոր ճարտարապետություն, որը վերաբերում է ոչ միայն քաղաքականությանը, տնտեսությանը, անվտանգության ոլորտին, այլ առաջին հերթին հոգևոր ընդհանրությանը, զգալի առումով՝ քաղաքակրթական, մտավոր ընդհանրությանը, և այն ժառանգությունը, որ այսօր ունեն մեր երկրները մշակույթի, պետականաշինության, հասարակական-քաղաքական, տնտեսական մշակույթի ոլորտներում, զգալի առումով մեր ժողովուրդների փոխգործակցության արդյունքն է: Եթե խոսում ենք հետխորհրդային շրջանի մասին, ապա վերջին 30 տարվա ընթացքում, իհարկե, մեր հարաբերությունները նոր բնույթ են ստացել՝ երկու անկախ, ինքնիշխան պետությունների հարաբերությունների բնույթ: Բայց քանի որ դրանք դրված են շատ ամուր հիմքի վրա, այդ հարաբերությունները մնացել են եղբայրական, դաշնակցային, և այն, ինչ միավորում է մեր ժողովուրդներին, ըստ իս՝ այս 30 տարվա ընթացքում ոչ միայն պահպանվել է, այլև ամրապնդվել է և հարմարվել է նոր իրողություններին: Իսկ խոսել հանրահայտ այն փաստերի մասին, թե ինչպես ենք մենք կախված միմյանցից տնտեսապես, անվտանգության, քաղաքական ոլորտներում, մեր բազմաթիվ մշակութային, միջանձնային կապերում, կարծում եմ՝ ավելորդ է. բոլորս էլ շատ լավ գիտենք դա: - Հետաքրքիր են ոչ միայն Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունները, այլ նախ և առաջ հայերի և ռուսների, հայ և ռուս ժողովուրդների հարաբերությունների հիմքը: Էթնիկ առումով մենք, իհարկե, տարբեր ենք, թեև հավատքը նույնն է: Ամեն դեպքում, մենք շատ լավ ենք իրար հետ լեզու գտնում և շատ լավ հասկանում ենք իրար: Ռուսաստանում հսկայական թվով հայեր են ապրում, շատ ռուսներ կան նաև Հայաստանում, մեծ թվով ռուսաստանցի զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան հատկապես վերջին տարիներին: Ո՞ր գործոնները, հոգևոր և մշակութային ո՞ր արժեքներն են, Ձեր կարծիքով, մերձեցնում հայ և ռուս ժողովուրդներին: - Հենց այն, ինչի մասին խոսում էի: Իսկապես, մեր հարաբերությունները շատ խորը ավանդույթներ ունեն, մենք իսկապես շատ մեծ ճանապարհ ենք անցել իրար հետ, և մեզ մերձեցնում են հոգևոր արժեքները և մշակույթը: Իսկապես, մեր ժողովուրդների մշակույթը զարգացել է շատ սերտ միահյուսման մեջ: Դրանք, կարծում եմ, ընդհանրության բազմաթիվ տարրերն են մեր գիտակցության մեջ: - Խոսքը հավանաբար հիմնականում խորհրդային կամ հետխորհրդային ժառանգությա՞ն մասին է: - Գիտեք, ես դա չէի տանի դեպի խորհրդային կամ հետխորհրդային երևույթներ: Մենք իսկապես ապրել և փոխգործակցել ենք միասին դարեր շարունակ՝ պատմական տարբեր շրջափուլերում և շատ մեծ ազդեցություն ենք գործել միմյանց վրա՝ մշակութային, մտավոր, հոգևոր, և այսօր այդ ամենը, բնականաբար, իր արտացոլումն է ունենում: - Իսկ ի՞նչ ընկալում ունի Հայաստանը Ռուսաստանում: - Հայաստանը Ռուսաստանում ընկալվում է իբրև դաշնակից, եղբայրական երկիր: Դուք քիչ առաջ հիշատակեցիք, որ շատ ռուսաստանցի զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան: Կարծում եմ՝ դա պատահական չէ: Բացի այն, որ մուտքի ռեժիմն է շատ պարզեցված, մեծ դեր է խաղում նաև այն, որ ռուսաստանցիները շատ լավ են զգում իրենց այստեղ՝ ճիշտ այնպես, ինչպես, ես համոզված եմ, շատ լավ են իրենց զգում հայերը Ռուսաստանում: Շարունակությունը՝ armenpress.am-ում
10:08 - 11 ապրիլի, 2022
Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի և Նիդերլանդների դեսպանների հետ

Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի և Նիդերլանդների դեսպանների հետ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմեսի հետ: Անդրադառնալով համագործակցության հեռանկարային ուղղություններին ու երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ կողմերը կարևորել են նաև հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակումը: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են գործակցության ընթացիկ ծրագրերին ու նախանշել առաջիկա անելիքները: «Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Երևանի և ռուսաստանյան խոշոր քաղաքների միջև հաստատված ջերմ ու բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ՝ ապահովելով նոր արդյունքներ: Շնորհակալություն հայտնելով գործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ դեսպան Կոպիրկինն իր հերթին նկատել է, որ փոխգործակցության նոր ուղղություններ ընդգրկելու համար կա լայն դաշտ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
21:57 - 06 ապրիլի, 2022
ՌԴ-ն աշխատում է ԼՂ-ում իրավիճակի կարգավորման ուղղությամբ. Սերգեյ Կոպիրկին
 |1lurer.am|

ՌԴ-ն աշխատում է ԼՂ-ում իրավիճակի կարգավորման ուղղությամբ. Սերգեյ Կոպիրկին |1lurer.am|

1lurer.am: Անհրաժեշտ է անել ամեն ինչ, որ թույլ չտանք էսկալացիա, որ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները անվերապահորեն կատարվեն՝ հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վերջին ագրեսիվ գործողություններից: Անդրադառնալով Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը՝ դեսպանը նշել է՝ Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանը և Ադրբեջանն իրավիճակի կարգավորմանն ուղղված պայմանավորվածություններ ձեռք բերեն: «Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության, Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչները բազմիցս խոսել են: Այն ինչ ասվել է, կարծում եմ բավական համոզիչ ցույց է տալիս, թե ինչ դիրքորոշում ունի ՌԴ-ն: Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիև հանդիպմանը, Ռուսաստանի դիրքորոշումը պարզ է, մենք շահագրգռված ենք, որ պայմանավորվածություններ ձեռք բերվեն, իրավիճակը կարգավորվի: Ռուսաստանի Դաշնությունը ևս այդ հարցում շարունակական ու մեծ ներդրում ունի, մենք համառորեն աշխատում ենք այդ ուղղությամբ»,- նշեց Սերգեյ Կոպիրկինը։  
17:13 - 06 ապրիլի, 2022
Արևմուտքի կողմից Ռուսաստանին հայտարարված տնտեսական պատերազմը նաև նոր հնարավորություններ է ստեղծում. ՌԴ դեսպան Կոպիրկին

 |armenpress.am|

Արևմուտքի կողմից Ռուսաստանին հայտարարված տնտեսական պատերազմը նաև նոր հնարավորություններ է ստեղծում. ՌԴ դեսպան Կոպիրկին |armenpress.am|

armenpress.am: Հավաքական Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական պատերազմի սանձազերծման հետևանքով ստեղծված իրավիճակը, իր բոլոր դժվարություններով հանդերձ, նաև նոր հնարավորություններ է ստեղծում եվրասիական ինտեգրման մասնակից պետությունների համար, այդ մասին «ԵԱՏՄ հնարավորությունները և հեռանկարները հավաքական Արևմուտքի կողմից Ռուսաստանին տնտեսական պատերազմ հայտարարելուց հետո» թեմայով կլոր սեղան-քննարկման շրջանակում հայտնեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանը միշտ դեմ է հանդես եկել և այժմ էլ դեմ է աշխարհում որևէ պետության կամ դաշինքի հեգեմոնիային՝ գերիշխանությանը, սակայն արևմտյան գործընկերները, ի հեճուկս Մոսկվայի բռնած դիրքի, այդպիսի քաղաքական գիծ են այսօր որդեգրել, և արդյունքում ձևավորվել է ներկա իրավիճակը: «Ոչ միայն տնտեսական, այլև ընդհանուր քաղաքական պատերազմը, որը սանձազերծել է հավաքական Արևմուտքը Ռուսաստանի դեմ, աշխարհում վաղուց հասունացած և գլոբալիզացիայի ու դոլարի գերիշխանության ամերիկյան մոդելին հակընդդեմ գնացող այն փոփոխությունների կատալիզատորն է, որոնք ստեղծում են վաղուց հասունացած նախադրյալներ շատ լուրջ փոփոխությունների համար աշխարհի քաղաքական և տնտեսական ճարտարապետության մեջ: Եվ այս առնչությամբ կուզեի ասել, որ այս ամենը, Ռուսաստանի և մեր գործընկերների համար առաջացած շատ մեծ դժվարություններով հանդերձ, նաև ստեղծում է նոր հնարավորություններ», - նշեց Ռուսաստանի դեսպանը: Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ իր դեմ սահմանված պատժամիջոցները լուրջ հարված են հասցնելու նաև եվրասիական տարածության դաշնակից պետություններին, և Ռուսաստանի մեկուսացման քաղաքականությունը իրականացվելու է նաև Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների նկատմամբ: Բայց Ռուսաստանը հույս ունի, որ եվրասիական գործընկերների շահերի ընդհանրությունը, նրանց տնտեսական փոխկապակցվածությունը կթելադրեն այն ըմբռնումը, որ անհրաժեշտ է միասին մնալ և միասին զարգանալ: «Մենք ելնում ենք այն համոզմունքից, որ կկարողանանք համատեղ ջանքերով հաղթահարել ներկայիս դժվարությունները և նույնիսկ ավելի ուժեղանալ», - ընդգծեց դեսպանը: Կոպիրկինը այս համատեքստում շատ խորհրդանշական է համարում այն փաստը, որ Եվրասիական տնտեսական միության հիմնադրումը և գործարկումը, ըստ էության, համընկել է Ռուսաստանի դեմ արևմտյան առաջին պատժամիջոցների կիրառման հետ 2014 թվականին: Ավելի ուշ սկսվեց կորոնավիրուսի համավարակը իր բոլոր տնտեսական և այլ բնույթի բացասական ազդեցություններով, բայց չնայած բոլոր այն դժվարություններին, որոնց առերեսվեց ամբողջ աշխարհը, ասում է դեսպան Կոպիրկինը, ԵԱՏՄ-ն շարունակել է զարգանալ և ցույց է տվել միության արդյունավետությունը, նրա պահանջված լինելը և ցույց է տվել տնտեսական աճի ցուցանիշներ: «Ներկայիս պատժամիջոցներն, իհարկե, իրենց ծավալներով աննախադեպ են, բայց դա միաժամանակ նաև լավ խթան է առաջ շարժվելու, այդ թվում՝ սեփական արտադրանքը ավելացնելու համար: Ես նաև կարծում եմ, որ ներկա իրավիճակը պետք է խթանի մեզ արագացնելու Եվրասիական տնտեսական միության սերտաճումը Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ եվրասիական մեծ գործընկերության ոգով, ինչի մասին խոսել է նախագահ Վլադիմիր Պուտինը», - ասում է Ռուսաստանի դեսպանը: Ըստ ռուս դիվանագետի՝ այդ երկու խոշոր նախագծերի միջև ինտեգրացիոն փոխգործակցության կարևոր ուղղություններից պետք է լինեն անդամ պետությունների ազգային արժույթների գործածման ընդլայնումը, ներմուծվող ապրանքների փոխարինումը տեղական արտադրանքով, այդ թվում այն մասնաճյուղերում, որտեղ նկատվում է գիտատեխնիկական առաջընթաց: «Այդ առումով հատուկ արդիականություն է ստանում արդյունաբերական փոխգործակցությունը մեր պետությունների միջև: Ինչպես փորձագետներն են կարծում՝ այս հարցում անհրաժեշտ է մակրոտնտեսական կարգավորումների կիրառումը կառավարությունների կողմից, ինչը թույլ կտա օպերատիվորեն արձագանքել ի հայտ եկող մարտահրավերներին և սպառնալիքներին», - հավելեց Սերգեյ Կոպիրկինը: «ԵԱՏՄ հնարավորությունները և հեռանկարները հավաքական Արևմուտքի կողմից Ռուսաստանին տնտեսական պատերազմ հայտարարելուց հետո» թեմայով կլոր սեղանը կազմակերպել էին «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը և Եվրասիական փորձագիտական ակումբը: Քննարկմանը մասնակցում էին եվրասիական այլ գործընկեր պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, ԵԱՏՄ կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, հայաստանցի և ռուսաստանցի հեղինակավոր փորձագետներ:
16:42 - 06 ապրիլի, 2022
Հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են նաև մշակույթի և արվեստի ուղղություններով. Ալեն Սիմոնյան

Հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են նաև մշակույթի և արվեստի ուղղություններով. Ալեն Սիմոնյան

Ապրիլի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի կազմակերպած  հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառման շրջանակում խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ Ալեն Սիմոնյանը մասնավորապես ասել է, որ մեր երկրները, պահպանելով դրանց դարավոր ավանդական բարեկամական բնույթը, այսօր էլ զարգանում են ոչ միայն քաղաքական և տնտեսական ուղղություններով, այլև մշակույթի ու արվեստի ոլորտներում: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն էլ նշել է, որ վերջին 30 տարիների ընթացքում բարեկամական  հարաբերությունների բոլոր ոլորտներում մեծ և կարևոր դրական փոփոխություններ կան: Միջոցառմանը հնչել են հայ և ռուս հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ, ցուցադրվել են արխիվային բացառիկ փաստաթղթեր, հոդվածներ և հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների պատմությանն առնչվող տարբեր հիշարժան լուսանկարներ Հայաստանի ազգային արխիվի, հայկական «Արմենպրես» և ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունների արխիվից:
13:12 - 06 ապրիլի, 2022
Ռուսաստանը չի թաքցնում իր դիրքորոշումը. դեսպան Կոպիրկինը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

 |armenpress.am|

Ռուսաստանը չի թաքցնում իր դիրքորոշումը. դեսպան Կոպիրկինը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածաշրջանային իրավիճակի կարգավորմանն ուղղված պայմանավորվածությունների ձեռքբերմամբ․ հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառումից հետո լրագրողներին հայտնեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ խոսելով Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման մասին: Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանը չի թաքցնում իր դիրքորոշումը: «Մենք շահագրգռված ենք, որ պայմանավորվածություններ ձեռք բերվեն, որպեսզի իրավիճակը կարգավորվի: Ռուսաստանի Դաշնությունը դրանում շարունակական ու ոչ քիչ ներդրում ունի, մենք համառորեն աշխատում ենք այդ ուղղությամբ: Սպասենք ու տեսնենք, թե ինչ կլինի վաղը», - մեկնաբանեց դեսպան Կոպիրկինը: Ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում համատեղ հանդիպում է անցկացնելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ակնկալում է Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ համաձայնեցնել խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված հարցերը:
23:03 - 05 ապրիլի, 2022
«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՌԴ դեսպանի հետ

«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՌԴ դեսպանի հետ

Այսօր՝ ապրիլի 4-ին, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Արմեն Գեւորգյանը, Վահե Հակոբյանը, Արմեն Ռուստամյանը եւ Ագնեսա Խամոյանը ՌԴ դեսպանատանը հանդիպել են Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Զրուցակիցները կարեւորել են երկու երկրների դաշնակցային հարաբերությունները, մտքեր փոխանակել ԼՂ-ում վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների եւ, այդ համատեքստում, ռուսական խաղաղապահ զորակազմի գործողությունների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից վերջերս հրապարակված եւ հայկական կողմին փոխանցված հայտնի 5 կետերին։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հայտնել են գործընթացի վերաբերյալ իրենց մտահոգությունը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումները եւ քննարկումները։
21:31 - 04 ապրիլի, 2022
ՌԴ-ի համար կարևոր է, որ ՀՀ-ն իրեն անվտանգ զգա. Կոպիրկինի հարցազրույցն Ուկրաինայում գործողությունների շուրջ |armenpress.am|

ՌԴ-ի համար կարևոր է, որ ՀՀ-ն իրեն անվտանգ զգա. Կոպիրկինի հարցազրույցն Ուկրաինայում գործողությունների շուրջ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը չի պատրաստվում օկուպացնել Ուկրաինան: Ռուսական կողմը շահագրգռված է ունենալ անկախ՝ այդ թվում և արտաքին կառավարումից անկախ, բարեկեցիկ հարևան պետություն, որը կներկայացնի ուկրաինական հասարակության բոլոր հատվածների շահերը: Այս մասին ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Անդրադառնալով մտավախությանն այն մասին, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից հետո Ադրբեջանը կարող է օգտվել առիթից և լարել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին՝ դեսպանը հիշեցրեց, որ Ռուսաստանի համար թանկ են Հայաստանի հետ հարաբերությունները: Նրա խոսքով՝ կարևոր է, որ հայ ժողովուրդն իրեն անվտանգ զգա, իսկ դրա երաշխավորը հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն են: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.  - Պարոն դեսպան, խնդրում եմ ներկայացրեք մեր ընթերցողներին՝ ի՞նչ է այժմ տեղի ունենում Ուկրաինայում: - Լիարժեքորեն հասկանալու համար, թե ինչ է այնտեղ տեղի ունենում, անհրաժեշտ է գոնե ընդհանուր գծերով պատկերացնել հարցի նախապատմությունը: Նախ և առաջ, պետք է գիտակցել, թե որոնք են Կիևի ներկայիս վարչակազմի ակունքները: Իսկ դրանք 2014 թվականին տեղի ունեցած արյունալի պետական հեղաշրջման մեջ են, որի շարժիչ ուժը ազգայնական և նեոնացիստական տարրերն էին: Դրա մանրամասներն ու հանգամանքները դեռ խորը և օբյեկտիվ հետաքննության կարիք ունեն, այդ թվում և արտաքին ուժերի կողմից այս գործում ունեցած մասնակցության մասով: Հեղաշրջումից հետո, արտաքին կոշտ կառավարման ներքո,  վերջնականապես որոշվեց ընտրել Ուկրաինայից «հակա-Ռուսաստան» ձևավորելու ուղղությունը՝  հենվելով ակնհայտ նեոնացիստական ուժերի վրա, որոնք էլ իշխանություններին թելադրում էին վարքի կանոնները: Դրա հետ մեկտեղ Ուկրաինայում ավելի ակնհայտ սկսեց դրսևորվել «Արևմուտքի ընդհանուր գիծը», իսկ ավելի հստակ՝ ԱՄՆ-ի գիծը՝  մեր սահմանների երկայնքով ստեղծելով հակառուսական «կորդոն»՝ օգտագործելով հասարակական կազմակերպությունների ու ԶԼՄ-ների կողմից վերահսկվող ֆինանսական հոսքերը, ներքաղաքական գործընթացներին բացահայտ միջամտությունները, պարտադրելով սեփական արժեհամակարգերն ու պետականաշինության պատկերացումները: Այդ ընթացքում կանգ չառնելով «խնամարկյալ» երկրներին ու դրա ժողովուրդներին պատմական, հոգևոր, մշակութային ավանդույթները պարտադրելու առաջ: «Հետմայդանային» Ուկրաինայի կյանքում գրեթե անմիջապես սկսեցին ի հայտ գալ նաև ավելի անհանգստացնող երևույթներ. նեոնացիզմի ու շովինիզմի ի հայտ գալը, այլախոհների հետապնդումները, ովքեր խոսում էին ոչ այն լեզվով և դավանում էին ոչ այնպես, ինչպես «իսկական ուկրաինացու» համար «ճիշտ» էին համարում Կիևի իշխանությունները: «Արտաքին սպառնալիքի» պատրվակով տեղի էր ունենում ժողովրդավարության բոլոր նորմերի ու մարդու իրավունքների ցինիկ խախտում: Գլխավոր հարվածը ստացան ազգային փոքրամասնությունները: Հիմնական թիրախ ընտրվեցին ռուսներն ու ռուսալեզու քաղաքացիները (ինչի մասին է այսպես կոչված օրենքը բնիկ ժողովուրդների մասին): Այս ֆոնին խոսուն է Արևմուտքի և նրանց կողմից վերահսկող միջազգային կառույցների լռությունը: Ըստ էության, արևմտյան գործընկերներն արդեն չէին էլ թաքցնում, որ Ռուսաստանի ու ռուսների նկատմամբ համամարդկային արժեքները դուրս են մղվել աշխարհաքաղաքական մոտեցումներից ելնելով: Քաջ հայտնի է, որ «հետմայդանային» Ուկրաինայում ռուսական ամեն բան ճնշելու այս գիծն էլ Ղրիմի բնակիչների՝ հօգուտ Ռուսաստանի արված սուվերեն ընտրության և Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցած զարգացումների հիմնական պատճառը դարձավ: Հատկանշական է, որ Կիևի իշխանությունների այս նողկալի առանձնահատկություններն ուկրաինացի ընտրողն ինքն էլ չէր ընդունում: Հիշեցնեմ, որ գործող նախագահն ընտրություններում հաղթեց հենց խաղաղության ու «նորմալ իրավիճակին վերադառնալու» խոտումների շնորհիվ:  Այս կարգախոսներն այնքան գրավիչ թվացին, որ քաղաքականության մեջ նորեկ Վ. Ա. Զելենսկին երկրորդ փուլում հավաքեց ավելի քան 73 տոկոս: Այդուհանդերձ, պետության գլուխը դառնալով՝ նա ակնհայտորեն չգտավ ոչ ուժ, ոչ քաղաքական կամք՝ կյանքի կոչելու իր խոստումներն ու ժամանակի հետ ավելի շատ վերածվեց, ինչպես շատերն են կարծում, «Պորոշենկոյի ավելի վատ պատճենի»: Ձևականորեն փոխելով իշխանությունը՝ ուկրաինացիներն ըստ էության չկարողացան ոչինչ փոխել, չստացան այն, ինչն ակնհայտորեն ուզում էին և հանուն ինչի ճնշող մեծամասնությունը քվեարկեց ընտրություններում: Ինչպես երևի թե գիտեք, Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության (ցավոք տեղի չունեցած) կարգավորման գործում կարևորագույն քայլ պետք է դառնային 2015 թվականի Մինսկի համաձայնությունները կամ Մինսկ-2-ը: Դրա բովանադակությունն իրենից ներկայացնում էր փոխզիջումային պայմանավորվածություն հակամարտող կողմերի միջև (Ուկրաինայի և այն ժամանակ չճանաչված Դոնբասի հանրապետությունների միջև): Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի ու Ուկրաինայի առաջնորդներն իրենց հռչակագրերով աջակցություն հայտնեցին դրան, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 2015 թվականի փետրվարի 17-ին 2202 բանաձևի հաստատումը Մինսկ-2-ը վերածեցին միջազգային իրավունքի փաստաթղթի: Կողմերը պարտավորվում էին ջոկատները դուրս բերել շփման գծից և հակամարտության գոտում չտեղակայել ծանր զինատեսակներ: Այս սահմանափակումների պահպանման վերահսկողությունը պետք է իրականացնեին ԵԱՀԿ դիտորդները: Ուկրաինան պարտավորվում էր ընդունել օրենք Լուգանսկի և Դոնեցկի շրջանների հատուկ կարգավիճակի մասին, ընտրություններ անցկացնել այնտեղ ու անգամ համաներում հայտարարել բախումների մասնակիցների նկատմամբ, ինչպես նաև երկրի սահմանադրության մեջ ամրագրել ապակենտրոնացման սկզբունքը՝ հաշվի առնելով մարզերի օրինական իրավունքները: Ընտրություններից հետո ուկրաինական իշխանությունները վերահսկողություն կստանային արևելյան սահմանի նկատմամբ, այսինքն, հակամարտությունը վերջնականապես կարգավորված կլիներ: Տեքստը շատ հստակ է և միանշանակ: Սակայն Կիևի իշխանությունները գործնականում անմիջապես սկսեցին հետ կանգնել սեփական պարտավորություններից: Բացահայտորեն բարձրաձայնվում էին Դոնբասի հանրապետությունների դեմ բլիցկրիգի ծրագրերը: Ութ տարի խաղաղ բնակչությունը ստիպված էր ապրել ուկրաինական զինված ուժերի նշանառության ու կրակի տակ: Հանրապետություններում ակտիվորեն գործում էին ուկրաինական դիվերսիոն խմբերը: Ռուսաստանն արել է հնարավոր ամեն բան՝ պահպանելու հարևան երկրի տարածքային ամբողջականությունը: Երկար տարիներ Մոսկվան համառորեն պայքարում էր Մինսկի համաձայնությունների կյանքի կոչման օգտին՝ հաղթահարելով թե՛ Կիևի ռեժիմի, թե նրա արևմտյան հովանավորների դիմադրությունը: Մենք նախազգուշացնում էինք, մենք ասում էինք բոլոր հարթակներից, որ Մինսկ-2-ը միակ ուղին է Ուկրաինայի համար՝ մնալու գոյություն ունեցող սահմաններով: Սակայն ամեն բան ապարդյուն: - Ի՞նչը թույլ չտվեց Մինսկի համաձայնություններին դառնալ ստեղծված իրավիճակի ելքը: Չէ՞ որ խոսքի մակարդակում բոլորը երդվեցին հավատարիմ մնալ դրա դրույթներին:  - Նախ և առաջ, թույլ տվեք նկատել՝ դուք ճիշտ ձևակերպեցիք՝ «խոսքի մակարդակում»: Գործնականում Մինսկ-2-ի դրույթներին հետևում էին հիմնականում դոնբասցիները: Ինչ վերաբերում է Կիևի ռեժիմին, ապա դրա ներկայացուցիչները չէին էլ թաքցնում, որ չեն պատրաստվում կյանքի կոչել Մինսկի համաձայնությունները: Նրանք մերժում էինք սեփական պարտավորությունները, առաջարկում վերաշարադրել համաձայնության տեքստը (այսինքն, կրկին այնտեղից հանել ամեն բան, որը պետք է կատարեր ուկրաինական կողմը), Արևմուտքից խնդրում էին օգնություն և մեր դեմ նոր պատժամիջոցներ, իսկ Ռուսաստանից՝ զիջումներ: Եվ սա այն դեպքում, երբ մեր երկիրն անգամ Մինսկի համաձայնությունների կողմ չէ (ինչում շատ հանգիստ կարող է համոզվել ցանկացած ոք, ով կկարդա դրա տեքստը, այն հասանելի է): Միևնույն ժամանակ, Գերմանիան և Ֆրանսիան, որոնք Մինսկի երաշխավորներն են, առհասարակ հավաքական Արևմուտքը, ըստ էության, պաշտպանում էին Կիևին՝ նախընտրելով չնկատել այն ակնհայտ ցեղասպանությունը, որն իրականացվում էր Կիևին չենթարկվող Դոնբասի բնակչության նկատմամբ. խոսքը գրեթե չորս միլիոն մարդու մասին է: Ցանկացած քննադատություն և պահանջ մշտապես հասցեագրվում էր դոնբասցիներին և Ռուսաստանին:  Հանրապետության բնակիչների արյան վրա այս աբսուրդի թատրոնը չէր կարող հավերժ շարունակվել: Եվ երբ ուկրաինական իշխանություններն ակնհայտորեն ի ցույց դրեցին խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մտադրությունը, Ռուսաստանը ստիպված եղավ միջամտել: Մեզ այլ ելք չթողեցին: Չթողեցին նաև այն պատճառով, որ Արևմուտքի և նեոնացիստների ձեռքերով ձևավորված «հակա-Ռուսաստանը» բառացիորեն դարձավ Ռուսաստանի «քունքին ուղղված լիցքավորված ատրճանակ»: Նախագահ Վ. Վ. Պուտինի խոսքով՝ «հատեցին կարմիր գիծը», մեր պետության համար գոյաբանական սպառնալիք առաջացավ՝ կապված դեպի մեր սահմաններ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների առաջխաղացմամբ, դաշինքի կողմից ուկրաինական տարածքի ռազմական յուրացմամբ, Կիևին մահացու սպառազինության տրամադրմամբ: Եվ այս ամենն Արևմուտքի կողմից անվտանգության ոլորտում մեր մտահոգությունների և առաջարկների նկատմամբ բացահայտ ցինիկ արհամարհանքի ֆոնին: Ի վերջո, Կիևի կողմից բարձրաձայնված մտադրությամբ՝ ձեռք բերելու միջուկային զենք: Ոչ ոք չի պատրաստվում օկուպացնել Ուկրաինան: Ռազմական գործողությունների նպատակը, և այդ մասին հստակ հայտարարել է Ռուսաստանի նախագահը, Դոնբասի ժողովրդին փրկել ցեղասպանությունից և ապահովել Ուկրաինայի դեմիլիտարիզացիան ու դենացիֆիկացիան: Մենք շահագրգռված ենք ունենալու անկախ՝ այդ թվում և արտաքին կառավարումից, բարեկեցիկ հարևան պետություն՝ ներկայանալի ու պատասխանատու իշխանությամբ: Իշխանություն, որը կներկայացնի ուկրաինական հասարակության բոլոր հատվածների շահերը, որը գործնականում գնահատում է երկրի ինքնիշխանությունը: Սեփական, այլ ոչ թե դրսից պարտադրված հետաքրքրություններով, արժեքներով ու քաղաքականությամբ: Վստահ եմ՝ նման Ուկրաինայի, ինչպես և նմանօրինակ այլ երկրների հետ Ռուսաստանը կունենա բարեկամական ու կառուցողական հարաբերություններ՝ ի բարօրություն երկու երկրների ու դրանց ժողովուրդների: Ի դեպ, Ռուսաստանի իրական վերաբերմունքը մեզ համար եղբայրական Ուկրաինայի հանդեպ հստակորեն ի ցույց դրվեց ռուսական ղեկավարության ընտրած գործողության անցկացման մարտավարությամբ, որը ենթադրում է զգուշավոր վերաբերմունք քաղաքացիական բնակչության նկատմամբ և հարգանքի ցուցաբերում զենքը ցած դրած ուկրաինացի զինվորականների հանդեպ: - Ուկրաինայի շուրջ իրադարձությունների ֆոնին կա մտավախություն, որ Ադրբեջանը, օգտվելով իրադրությունից, կարող է լարել իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին: Ռուսաստանն արդյոք դիտարկում է Բաքվի կողմից նման քայլի հնարավորությունը և ինչպիսի՞ քայլեր եք ձեռնարկում՝ թույլ չտալու Հարավային Կովկասում լարվածության նոր օջախի ի հայտ գալը: - Դուք լավ գիտեք, որ մեզ համար թանկ են երկու երկրների հետ մեզ կապող հարաբերությունները և դրանք դիտարկում ենք որպես կարևոր գործոն՝ տարածաշրջանում պահպանելու անվտանգությունն ու խաղաղությունը: Հատկապես այն պատճառով, որ դա թույլ է տալիս Ռուսաստանին միջնորդի դեր խաղալ արդեն առկա ու ի հայտ եկող խնդիրների կարգավորման գործում: Մենք այս գործոնն օգտագործում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված մեր ակտիվ ջանքերում, այդ թվում և սահմանային հարցերի կարգավորումը, տարածաշրջանի խաղաղ ու անվտանգ զարգացման համար պայմանների ստեղծումը: Բնականաբար, շատ կարևոր է, որ այս ջանքերը ամրապնդվեն երկու կողմերի քաղաքական կամքով, նրանց պատրաստակամությամբ՝ փոխընդունելի լուծումներ և պայմանավորվածություններ որոնելու հարցում: Երևանի ու Բաքվի հետ ակտիվորեն աշխատում ենք դրա շուրջ: Եվ իհարկե, մեզ համար կարևոր է, որ Հայաստանը, հայ ժողովուրդն իրենց անվտանգ զգան: Դրա երաշխավորը մեր դաշնակցային հարաբերություններն են, մեր երկրների՝ դրանք խորացնելու ու ամրապնդելու ուղղվածությունը: Ավելին՝ armenpress.am-ում
17:31 - 26 փետրվարի, 2022