ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է սննդամթերքի անվտանգության եւ համապատասխանության գնահատման, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառների պետական կարգավորումը, օրենքով, իսկ առանձին դեպքերում դեպքերում իրականացնում է նաեւ վերահսկողական գործառույթներ եւ կիրառում պատասխանատվության միջոցներ այդ բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։ Այս կառույցը հիմնադրվել է 2018թ.-ին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ հիմքի վրա։ Տեսչական Մարմնի ղեկավարը Գեորգի Ավետիսյանն է։

Արմավիրում կասեցվել է մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը

Արմավիրում կասեցվել է մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի  մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի «Արմավիր գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այն չի համապատասխանում իրավական ակտերով սահմանված նորմերին։ Այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ - սննդի կառույցի հատակը հարթ չի եղել և պատրաստված չի եղել անջրանցիկ, չներծծվող, լվացվող նյութերից, - սննդի կառույցն ապահովված չի եղել արհեստական օդափոխության համակարգով, անձնակազմի համար հանդերձարանով, ձեռքերի համար նախատեսված չորացման հիգիենիկ սարքերով, - բոլոր սարքավորումները, գործիքները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել սննդամթերքի հետ, չեն պահվել նորոգ վիճակում, - սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների։ Մանկապարտեզի խոհանոցի (հանրային սննդի օբյեկտ) գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
11:33 - 12 ապրիլի, 2023
Սննդամթերք տեղափոխող ավտոմեքենան չի ունեցել սանիտարական անձնագիր. Արարատում կասեցվել է արտադրական կոոպերատիվի գործունեությունը

Սննդամթերք տեղափոխող ավտոմեքենան չի ունեցել սանիտարական անձնագիր. Արարատում կասեցվել է արտադրական կոոպերատիվի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Լավաշ-Ժորա» արտադրական կոոպերատիվում և պարզել, որ այն չի համապատասխանում իրավական ակտերով սահմանված նորմերին (ՀՀ Արարատի մարզ, գ․ Արարատ): Մասնավորապես՝ արտադրական տարածքում չի ապահովվել մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ իրականացնելու հնարավորությունը, կեղտի կուտակումներից, բորբոսի առաջացումից պաշտպանությունը, պատերի մակերևույթները, հատակը պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, պատերի ծեփը եղել է թափված, սարքավորումները և գործիքները չեն պահվել նորոգ վիճակում, սննդամթերք տեղափոխող ավտոմեքենան չի ունեցել սանիտարական անձնագիր։ Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
12:43 - 11 ապրիլի, 2023
Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը Սյունիքում. շինության կառուցվածքը չի բացառել կրծողների նեթափանցումը

Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը Սյունիքում. շինության կառուցվածքը չի բացառել կրծողների նեթափանցումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Լենո Հարությունյանին պատկանող հացի (լավաշի) արտադրամասում և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ (Սյունիքի մարզ, գ. Շինուհայր): Այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ - արտադրական շինության նախագծումը, դրա կառուցվածքը, դասավորվածությունը չեն բացառել կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների ներթափանցումը, կեղտի կուտակումը և բորբոսի առաջացումը, - հատակի և պատերի մակերևույթը պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, - արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրում, լվացում, ախտահանում չի իրականացվել, - սննդամթերքի պատրաստման ընթացքում օգտագործվող պարենային հումքը և բաղադրիչները չեն պահվել թույլատրելի պայմաններում, - սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, սակայն արտադրական տարածքում պահվել է անձնական և արտադրական հագուստ, չեն եղել լվացարաններ, - անձնակազմը չի ենթարկվել պարտադիր  պարբերական բժշկական զննությունների: Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
13:23 - 10 ապրիլի, 2023
Կասեցվել է Գորիս քաղաքում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը

Կասեցվել է Գորիս քաղաքում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Գոհար Գասպարյան Ա/Ձ-ին պատկանող հրուշակեղենի արտադրամասում և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ (Սյունիքի մարզ, ք. Գորիս): Մասնավորապես՝ - արտադրական շինության նախագծումը, դրա կառուցվածքը, դասավորվածությունը արվել է առանց հաշվի առնելու հոսքայնությունը՝ չբացառելով պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական խաչաձև աղտոտումը, կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների ներթափանցումը, կեղտի կուտակումները և բորբոսի առաջացումը, - արտադրական շինությունը ապահովված չի եղել սանհանգույցով, լվացարաններով, - հատակի և պատերի մակերևույթը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, - բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր, - սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, - արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրում, լվացում, ախտահանում, միջատազերծում և կրծողների ոչնչացում չի իրականացվել, - չեն օգտագործվել սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող համապատասխան տեխնոլոգիական սարքավորումներ և գույք։Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
12:57 - 07 ապրիլի, 2023
ՍԱՏՄ-ն թթվասերում խախտումներ չի հայտնաբերել, կաթնաշոռում հայտնաբերված խախտումները 4 ընկերությունները վերացրել են

ՍԱՏՄ-ն թթվասերում խախտումներ չի հայտնաբերել, կաթնաշոռում հայտնաբերված խախտումները 4 ընկերությունները վերացրել են

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության միջոցառումներ է իրականացրել կաթնամթերք արտադրող մի շարք կազմակերպություններում՝ հիմք ընդունելով «Հետք» լրատվական կայքի երկու հրապարակումները կաթնաշոռի և թթվասերի շուկայում իրականացված ուսումնասիրության վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում են ՍԱՏՄ-ից, ըստ այդմ, Տեսչական մարմնի կողմից լաբորատոր փորձաքննության են հանձնվել հետևյալ ընկերությունների 9 «կաթնաշոռ»՝ «Չանախ» (0,6%), «Հայր և որդի Երեմյաններ» (12 %), «Բոնիլատ» (9 %), «Բիոկաթ» (12 %), «Դուստր Մարիաննա» («Մարիաննա» ապրանքանիշ) (9 %), «Արզնի կաթնամթերք» («Արզնի կաթ» ապրանքանիշ) (9 %), «Արբան» («Աշտարակ կաթ» ապրանքանիշ) (7%), «Մարիլա» (9%), և 4 թթվասեր` Չանախ (18%), «Բոնիլատ» (17%), «Արզնի կաթնամթերք» (20%), «Բիոկաթ» (18%), արտադրատեսակները: Համաձայն լաբորատոր փորձարկման արձանագրությունների՝ 4 ընկերությունների կաթնաշոռները կաթնաթթվային մանրէներ և խմորասնկեր ցուցանիշով չեն համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ այն ընկերություններում, որտեղ արձանագրվել են խախտումները, արտադրական առանձին գործառույթը՝ կաթնաշոռ արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է: Ընկերությունները սահմանված ժամկետներում վերացրել են խախտումները և, Տեսչական մարմնի կողմից իրականացված վերստուգման արդյունքում, կասեցումները վերացվել են: Ինչ վերաբերում է «Թամարա և Անի» (Անի) ՍՊԸ-ի կաթնաշոռ արտադրատեսակի մակնշմանը, ապա այն համապատասխանում է իրավական ակտերով սահմանված պահանջներին:  Թվասերի որևէ տեսակում խախտումներ չեն հայտնաբերվել:
17:02 - 04 ապրիլի, 2023
 Ի պատասխան Ռոսսելխոզնադզորի հրապարակման՝ ՍԱՏՄ-ն հայտնում է, որ առաջացած խնդիրը քննարկվում է ռուսական կողմի հետ

Ի պատասխան Ռոսսելխոզնադզորի հրապարակման՝ ՍԱՏՄ-ն հայտնում է, որ առաջացած խնդիրը քննարկվում է ռուսական կողմի հետ

ՍԱՏՄ-ն ի պատասխան Ռոսսելխոզնադզորի հրապարակման հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Սննդամթերքի անվտանգության՝ մարդու կյանքին և առողջությանը սպառնացող որևէ խնդիր չի հայտնաբերվել․  «Հայաստանից ՌԴ կաթնամթերքի արտահանման հետ կապված ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) հայտարարության կապակցությամբ տեղեկացնում ենք, որ սննդամթերքի անվտանգության՝ մարդու կյանքին և առողջությանը սպառնացող որևէ խնդիր չի հայտնաբերվել։ Կաթնամթերքի արտադրությունները, ինչպես նաև սննդամթերքի արտադրության ողջ շղթան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից պատշաճորեն վերահսկվում է՝ համապատասխան իրավական ակտերով վերապահված գործառույթների։ Հրապարակման մեջ նշված մտահոգությունը վերաբերում է բացառապես Իրանի Իսլամական Հանրապետությունից հումքի ներմուծման, Հայաստանի Հանրապետությունում կաթնամթերքի արտադրության մեջ դրա օգտագործման և Ռուսաստանի Դաշնություն արտահանման շղթային։ Նշենք, որ Հայաստանից կաթնամթերքի ռուսական շուկա մատակարարումների ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են։ Առաջացած խնդիրը քննարկվում է ռուսական կողմի հետ, արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»։
18:00 - 29 մարտի, 2023
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է վտանգավոր սննդամթերքի արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է վտանգավոր սննդամթերքի արտադրությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Շիրակի մարզ, գ. Ամասիա), որի ընթացքում առկա արտադրատեսակներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Ինչպես տեղեկացնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, փորձարկման արդյունքներով պարզվել է, որ «Կարագ սերուցքային» և «Պանիր Լոռի» արտադրատեսակները «ԱՑԽՄ» ցուցանիշով և կաթնային յուղի ճարպաթթվային կազմով չեն համապատասխանում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։ «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթները կասեցվել են մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ արտադրատեսակները իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար:
13:11 - 29 մարտի, 2023
 «Ռոսսելխոզնադզորը» կուսումնասիրի Հայաստանից ՌԴ կաթնամթերքի մատակարարումների սահմանափակումը
 |news.am|

«Ռոսսելխոզնադզորը» կուսումնասիրի Հայաստանից ՌԴ կաթնամթերքի մատակարարումների սահմանափակումը |news.am|

news.am: «Ռոսսելխոզնադզորը» կուսումնասիրի Հայաստանից ՌԴ կաթնամթերքի մատակարարումների սահմանափակումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով գերատեսչության հաղորդագրությանը։ Նշվում է, որ հայկական կողմից ստացված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի կաթնամթերքի վերամշակման ձեռնարկությունները Իրանում արտադրած հումք են օգտագործում, որի նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ է կիրառել։ ««Ռոսսելխոզնադզորը» ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին առաջարկել է մինչեւ մարտի 31-ը քննարկել Հայաստանից Ռուսաստան այլ արտադրողների կաթնային արտադրանքի հետագա մատակարարման հնարավորությունը։ Խորհրդակցությունների արդյունքում կուսումնասիրվի ՀՀ-ի՝ կաթնամթերք վերամշակող բոլոր ձեռնարկություններից կաթնամթերքի մատակարարումների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու հարցը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունը հայտնում է, որ 2023 թվականի մարտի 20-24-ն ընկած ժամանակահատվածում «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների կողմից իրականացրած տեսչական ստուգումների ընթացքում հաստատվել է հայկական արտադրողների կողմից իրանական ձեռնարկությունների (որոնք ՌԴ մատակարարելու իրավունք չունեն) հումքն օգտագործելու փաստը։ «Բացահայտված խախտումները վկայում են նաեւ կաթնամթերքի վերամշակման գործունեության նկատմամբ պետական անասնաբուժական ծառայության կողմից պատշաճ վերահսկողության բացակայության մասին, ինչի հետ կապված ՌԴ անորակ եւ վտանգավոր արտադրանք ներմուծելու վտանգ է առաջանում»,-նշում է «Ռոսսելխոզնադզորը»։ Գերատեսչությունը դիմել է ՀՀ անասնաբուժական ծառայություն` խնդրելով կասեցնել Ռուսաստան կաթնամթերքի մատակարարման թույլտվությունը տեսչական ստուգումներ անցած երկու ձեռնարկություններից, ինչպես նաեւ տեղեկացրել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին ԵԱՏՄ-ում գործող անասնաբուժական օրենսդրությունը խախտելու անթույլատրելիության մասին։ Գերատեսչությունում հավելել են, որ «Ռոսսելխոզնադզորին» մտահոգում են առանց ռուսական կողմի հետ համաձայնեցնելու կամ ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու ծառայություններին ուղղված պաշտոնական մերժմանը հակառակ Մաքսային միության ռեեստրներում երրորդ երկրների ձեռնարկությունների ներառման դեպքերը։
12:50 - 29 մարտի, 2023
Կաթնաշոռ արտադրող ընկերություններում կիրականացվեն վերահսկողական միջոցառումներ. ՀՀ ՍԱՏՄ

Կաթնաշոռ արտադրող ընկերություններում կիրականացվեն վերահսկողական միջոցառումներ. ՀՀ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը որպես ահազանգ է գրանցել «Հետք» կայքում հրապարակված «Աղիքային ցուպիկ, խմորասնկեր և բորբոսասնկեր. կաթնաշոռի 10 նմուշից միայն 2-ում խախտում չկա» հոդվածում ներկայացված տեղեկատվությունը: Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։ «Նշված ընկերություններում կիրականացվեն վերահսկողական միջոցառումներ, արդյունքները կհրապարակվեն: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Տեսչական մարմինն իր գործունեությունն իրականացնում է իրավական ակտերով սահմանված նորմերի հիման վրա: Ըստ այդմ՝ ստուգումներ կարող են անցկացվել միայն Տեսչական մարմնի խորհրդի կողմից հաստատված Ստուգումների ծրագրի և քաղաքացիներից, պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական կազմակերպություններից ստացված բողոքների հիման վրա: Բացի «Թեժ գծի» զանգերից, ՍԱՏՄ-ն որպես ահազանգ գրանցում և ընթացք է տալիս նաև սննդամթերքի անվտանգության նորմերի խախտման մասին ԶԼՄ-ների միջոցով, սոցիալական ցանցերով, էլեկտրոնային նամակներով ստացվող տեղեկատվությունը»,- ասված է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ:
18:28 - 17 մարտի, 2023
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարին

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակազմին է ներկայացրել մարմնի նորանշանակ ղեկավար Արմեն Հայրապետյանին: Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել տեսչական մարմնի նախկին ղեկավար Գեորգի Ավետիսյանին կատարած աշխատանքի համար և նշել. «Պարոն Ավետիսյան, ուզում եմ շնորհակալություն հայտնել այս տարիներին կատարած աշխատանքի համար: Կարծում եմ, որ այս ընթացքում տեսչական մարմինն իրականացրել է մի շարք բարեփոխումներ և սահմանել կարգեր, որոնք օգնել են մեզ տարբեր իրավիճակներում»: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը շնորհավորել է Արմեն Հայրապետյանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ տեսչական մարմնի հետագա գործունեության ընթացքում: Հանդիպմանը քննարկվել են նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի առջև դրված խնդիրներին և դրանց արդյունավետ իրականացմանը վերաբերող հարցեր:
17:51 - 08 փետրվարի, 2023
Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի արտադրությունը. ՍԱՏՄ

Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի արտադրությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Թամարա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան), որի ընթացքում առկա արտադրատեսակներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Փորձարկման արդյունքներով պարզվել է, որ «Թթվասեր» արտադրատեսակի նմուշը խմորասնկեր ցուցանիշով չի համապատասխանում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։ «Թամարա» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթը կասեցվել է, մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ արտադրատեսակը իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար: Տրվել է տվյալ արտադրատեսակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր։
14:04 - 06 փետրվարի, 2023
«Որոշումն իմն է և ավելացնելու բան չունեմ». ՍԱՏՄ պետ Գեորգի Ավետիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետին

«Որոշումն իմն է և ավելացնելու բան չունեմ». ՍԱՏՄ պետ Գեորգի Ավետիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետին

ՍԱՏՄ պետ Գեորգի Ավետիսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։  Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել պաշտոնից ազատման դիմում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն վարչապետին ինձ նման պատասխանատու պաշտոնը վստահելու, և աջակցելու համար, ուզում եմ շնորհակալություն հայտնել Էդուարդ Աղաջանյանին, Արսեն Թորոսյանին և Արայիկ Հարությունյանին համագործակցության համար, շնորհակալություն եմ հայտնում, բոլոր տնտեսվարողներին ում մոտ ստուգումների արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել, բոլոր հասարակական կազմակերպություններին, որոնք քննադատել են մեզ և մեր աշխատանքը և նպաստել խնդիրների լուծմանը, շնորհակալ եմ բոլոր միջազգային կառույցներին, որոնք աջակցել, աջակցում ու աջակցելու են ոլորտի կայացման համար, շնորհակալություն լրագրողներին, որոնք սուր հարցեր են բարձրացրել և մեր ուշադրությունը սևեռել խնդիրների վրա, շնորհակալ եմ ոլորտի կրթական և գիտական կառույցներին, շնորհակալ եմ բոլոր պետական կառույցներին ում հետ համագործակցել եմ, շնորհակալ եմ պահանջատեր սպառողներին։ Ինչ եմ արել ոլորտի համար թող գնահատականը տան մասնագետներն ու հանրություն, ինչ չեմ հասցրել անել, կարծում եմ ինձանից հետո եկողները կանեն։ Որոշումն իմն է և ավելացնելու բան չունեմ։ Ինչով եմ զբաղվելու, ժամանակը ցույց կտա»։
15:02 - 24 հունվարի, 2023
Կաշառք ստանալու և տալու մեջ մեղադրվող ՀՀ ՍԱՏՄ պաշտոնյաների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կաշառք ստանալու և տալու մեջ մեղադրվող ՀՀ ՍԱՏՄ պաշտոնյաների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՍՊԸ ընկերության տնօրեն Ռ. Հ.-ն, իր օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ ժամկետանց հավի ձուն ոչնչացնելու գործընթացը ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգի խախտմամբ կազմակերպելու համար, 2022 թվականի նոյեմբերի 24-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի ղեկավար Ա. Մ.-ին տվել է 250.000 ՀՀ դրամ կաշառք: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված ՍՊ ընկերության կողմից ՌԴ արտահանման ենթակա մեկ բեռնատար հավի ձվի խմբաքանակի տեղափոխման հետ կապված խնդիրների պատճառով ձվի պիտանելիության ժամկետն անցել է, և այն հետ է վերադարձվել ՀՀ՝ ոչնչացման նպատակով: Սակայն ՍՊ ընկերության տնօրեն Ռ. Հ.-ն հիշյալ ժամկետանց ձվի խմբաքանակը չի ոչնչացրել, այլ փոխարենը պիտանելիության ժամկետն անցած՝ ավելի հին ձվի չնչին խմբաքանակ է ոչնչացրել: Դրանից հետո՝ 2022 թվականի նոյեմբերի 22-ին,  ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչ Գ. Պ.-ն կազմել է արձանագրություն այն մասին, թե իբր պիտանելիության ժամկետը լրացած 302.000 հատ ձվի ամբողջ խմբաքանակը ոչնչացվել է, ինչն այնուհետև հաստատել է իր ստորագրությամբ, որի դիմաց տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի ղեկավարի դրդմամբ ՍՊ ընկերության տնօրեն Ռ. Հ.-ից որպես կաշառք ստացել է մեկ արկղ ձու: Այնուհետև Ա. Մ.-ն կեղծ տեղեկություններ պարունակող՝ վտանգավոր արտադրանքի ոչնչացման վերը նշված ակտը դրել է պաշտոնական շրջանառության մեջ և ուղարկել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին: Ոչնչացման գործընթացը սահմանված կարգի խախտմամբ կազմակերպելու հետևանքով ժամկետանց ձվի որոշ մասն ըստ էության իրացվել է ՀՀ շուկայում: 26.12.2022թ.-ին ՀՀ ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի ղեկավար Ա. Մ.-ն, ՍԱՏՄ երկու պաշտոնատար անձինք և ՍՊ ընկերության տնօրեն Ռ. Հ.-ն ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: Վերը նկարագրված հանցավոր արարքների կատարման համար Ա. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435‑րդ հոդվածի 2‑րդ մասի 3‑րդ կետով, 46‑436‑րդ հոդվածի 2‑րդ մասի 3‑րդ կետով և 445‑րդ հոդվածի 1‑ին մասով, Գ. Պ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435‑րդ հոդվածի 2‑րդ մասի 3‑րդ կետով և 445‑րդ հոդվածի 1‑ին մասով և Ռ. Հ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435‑րդ հոդվածի 2‑րդ մասի 3‑րդ կետով /երկու դրվագ/ և 46-445‑րդ հոդվածի 1‑ին մասով: Ռ. Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ Գ. Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ համակցված կիրառվել են ՀՀ-ից բացակայելն արգելելը և պաշտոնավարումը կասեցնելը: Հիշյալ երեք մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին, ում կողմից այն հաստատվել է, և նյութերն ուղարկվել են դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:13 - 17 հունվարի, 2023