Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի Հանրապետության նախագահն է։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնվել է 1954 թվականին փետրվարի 26-ին։ 1965 թվականին Էրդողանը ավարտել է Կասըմփաշայ թաղամասի Փիալե տարրական դպրոցը, իսկ 1973 թվականին իմամ հաթիբների կրոնական լիցեյը Ստամբուլում։ 1976 թվականին նա դառնում է Ստամբուլի Բեյօղլու շրջանի «Ազգային փրկություն» կուսակցության երիտասարդական սկզբնական կազմակերպությոան նախագահը։ Նույն թվականին նա դառնում է նաև Ստամբուլյան մասնաճյուղի նախագահը։

1980 թվականին Էրդողանը աշխատում էր Ստամբուլի տրանսպորտային ընկերություններում։ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին երկրում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում և բոլոր քաղաքական կուսակցությունները արգելվում են։ Ռազմական հեղաշրջումից հետո Էրդողանը աշխատում է մասնավոր սեկտորում։ 1981 թվականին նա ավարտում է Մարմարայի համալսարանի էկոնոմիկայի և առևտրային գիտությունների բաժինը։ 1984 թվականին Էրդողանը դառնում է «Բարoրություն» կուսակցություն Բեյօղլուի մասնաճյուղի նախագահ, իսկ 1985 թվականին արդեն դառնում է Ստամբուլի մասնաճյուղի նախագահ, ինչպես նաև կուսակցությունը ղեկավարող գերագույն խորհրդի անդամ։ Իր քաղաքական հայացքների վրա մեծ ազդեցություն է ունենում «քաղաքական իսլամի» հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանը: Քաղաքական գործունեություն 1994 թվականին նա ընտրվում է Ստամբուլի քաղաքապետ։

1996 թվականին «Բարօրություն» կուսակցությունը մասնակցում է ղեկավարող իսլամական կոալիցիային, սակայն 1997 թվականի ռազմական հեղաշրջումից հետո կուսակցությունը արգելվում է, իսկ Էրդողանը 4 ամսով ազատազրկվում է։ 2001 թվականի հուլիսին Էրդողանը հիմնում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը 2002 թվականի նոյեմբերին հաղթում է պառլամենտական ընտրություններում։ Դատվածությունը խանգարում է Էրդողանին վարչապետ դառնալ, սակայն Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո, թուրքական էլիտան, որ ուղղված էր ԱՄՆ-ի կողմը, համաձայնություն է տալիս օրենքենրի փոփոխությանը և թույլ է տալիս Էրդողանին ղեկավարել կաավարությունը։ Թուրքիան որոշում է ընդունում զորքեր մտցնել Իրաքի հյուսիս, որտեղ ապրում էին քրդերը: Էրդողանը կողմնակից էր Թուրքիայի Եվրամիությանը միանալուն։ 2014 թվականից Թուրքիայի նախագահն է: 

Էրդողանը չի բացառել, որ Թուրքիայի և ԵՄ-ի ճանապարհները կարող են բաժանվել
 |armenpress.am|

Էրդողանը չի բացառել, որ Թուրքիայի և ԵՄ-ի ճանապարհները կարող են բաժանվել |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ու Եվրոպական Միությունը կարող են տարբեր ճանապարհներով գնալ՝ պայմանավորված Եվրախորհրդարանի վերջին զեկույցի հրապարակմամբ, որը վերաբերում է եվրաինտեգրման գործընթացների հետ կապված իրավիճակին: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Թուրքիայի նախագահն այս մասին հայտարարել է Ստամբուլում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։ «Եվրամիությունը ձգտում է խզել հարաբերությունները Թուրքիայի հետ: Եթե ԵՄ-ն համապատասխան քայլեր ձեռնարկի, մենք մեր գնահատականը կտանք այդ իրադարձություններին, և դրանից հետո մենք կարող ենք ԵՄ-ի հետ գնալ տարբեր ճանապարհներով, եթե անհրաժեշտ լինի»,- ասել է Էրդողանը։ Սեպտեմբերի 14-ին Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Եվրախորհրդարանի հրապարակած զեկույցը, ըստ որի՝ Անկարան և Բրյուսելը պետք է համագործակցության այլ ուղիներ գտնեն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար, քանի որ դա ներկայումս հնարավոր չէ։ Եվրախորհրդարանի պատգամավորները նշել են, որ Թուրքիան դեռևս ԵՄ անդամակցության թեկնածու է, սակայն գործընթացը չի կարող վերսկսվել, քանի դեռ թուրքական կառավարությունը չի փոխել ուղղությունը։
17:06 - 16 սեպտեմբերի, 2023
Պուտինն ու Էրդողանը հացահատիկի գործարքը վերսկսելու պայմանավորվածություն ձեռք չեն բերել |azatutyun.am|

Պուտինն ու Էրդողանը հացահատիկի գործարքը վերսկսելու պայմանավորվածություն ձեռք չեն բերել |azatutyun.am|

azatutyun.am: v>Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների մոտ մեկուկես ժամ տևած առանձնազրույցն ավարտվել է, հանդիպման արդյունքում կողմերի միջև փաստաթուղթ չի ստորագրվել։ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի միջև հացահատիկի գործարքը վերսկսելու պայմանավորվածություն ձեռք չի բերվել։   Կրեմլի ղեկավարը կրկնել է Արևմուտքի հասցեին իր մեղադրանքը, թե Ռուսաստանին «խաբել» են սևծովյան նախաձեռնության հարցում և «ուղղակի դրդել» Մոսկվային դուրս գալ գործարքից։ Այդուհանդերձ, ըստ Պուտինի, Ռուսաստանը պատրաստ է «վերակենդանացնել» համաձայնագիրը, եթե գործընկերները կատարեն Ռուսաստանի առաջ քաշած պայմանները՝ վերադարձ SWIFT համակարգին, գյուղատնտեսական տեխնիկայի ներկրվող պահեստամասերի մատակարարումների վերսկսում, տրանսպորտային լոգիստիկայի և ապահովագրության ապաշրջափակում, Տոլյատի-Օդեսա ամոնիակային խողովակաշարի շահագործման վերականգնում, պատժամիջոցների տակ հայտնված ռուսական ընկերությունների ակտիվների «ապասառեցում»։   Ռեջեփ Էրդողանն, իր հերթին, հայտարարել է, որ Անկարան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Ուկրաինայի հետ բանակցություններում։ Նա նաև հայտնել է Ռուսաստանի հետ Սինոպում ևս մեկ ատոմակայանի համատեղ կառուցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածության մասին, հավելել, որ հացահատիկի գործարքի շուրջ բանակցությունները կշարունակվեն։
18:47 - 04 սեպտեմբերի, 2023
Թուրքիայի խորհրդարանը աշնանային նստաշրջանի ժամանակ կքննարկի սահմանադրության նոր նախագիծը
 |hetq.am|

Թուրքիայի խորհրդարանը աշնանային նստաշրջանի ժամանակ կքննարկի սահմանադրության նոր նախագիծը |hetq.am|

hetq.am: Թուրքիայի խորհրդարանի առաջիկա նստաշրջանի հիմնական խնդիրներից մեկը կլինի 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո երկրում գործող սահմանադրության փոխարեն նոր սահմանադրության ընդունումը։ Սահմանադրության նոր նախագիծը խորհրդարանի քննարկմանը կդրվի աշնանային նստաշրջանի ժամանակ, որը մեկնարկում է այս տարվա հոկտեմբերին: Այդ մասին Անկարայում արդարադատության մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Մենք 2011 թվականից ի վեր երազանք ունենք՝ ազատագրել Թուրքիան «հեղաշրջումների սահմանադրությունից», ընդունել նոր հիմնական օրենք, որը հարիր կլինի «Թուրքիայի դարաշրջանին», պաշտպանել մեր 85 միլիոն քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները։ Խորհրդարանի աշխատանքի մեկնարկից հետո` աշնանային նստաշրջանին, կրկին կմտցնենք նոր սահմանադրության մեր նախագիծը։ Քաղաքական բոլոր կուսակցություններին, դատական ատյաններին, համալսարաններին, պետական մարմիններին և բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում իրենց ներդրումն ունենալ այս գործընթացի մեջ»,- հայտարարել է Էրդողանը։ Թուրքիայի նախագահն ավելի վաղ երկու անգամ համաժողովրդական հանրաքվեի էր ներկայացրել սահմանադրական փոփոխությունների նախագծերը։ 2017 թվականի հանրաքվեից հետո Թուրքիայում կառավարման խորհրդարանական ձևը փոխարինվեց նախագահականով, սակայն նոր սահմանադրություն այդ փոփոխությունների լույսի ներքո չընդունվեց: Մայիսին` նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո, Էրդողանը հայտարարեց, որ նոր սահմանադրության ընդունումը իր վարչակազմի հիմնական խնդիրներից մեկն է լինելու:
17:00 - 02 սեպտեմբերի, 2023
«Սիրիայում ահաբեկչությունը ստեղծվել է Թուրքիայում և մինչև այսօր ֆինանսավորվում է Թուրքիայից»․ Բաշար ալ-Ասադ
 |azatutyun.am|

«Սիրիայում ահաբեկչությունը ստեղծվել է Թուրքիայում և մինչև այսօր ֆինանսավորվում է Թուրքիայից»․ Բաշար ալ-Ասադ |azatutyun.am|

azatutyun.am: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին Սիրիայում շարունակվող բռնությունների համար, հայտարարելով, որ Սիրիայի տարածքում գործող ահաբեկչական խմբավորումները ստեղծվել են Թուրքիայում։ Ասադի մեղադրանքները հնչում են Սիրիայի ու Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու վերջին ամիսների բանակցությունների ֆոնին, որտեղ ներգրավված են Ռուսաստանը, Իրանը, Սիրիան և Թուրքիան։ Բաշար ալ-Ասադը, վերջին ամիսների ընթացքում առաջին անգամ հարցազրույց տալով արտասահմանյան լրատվամիջոցի, հակադարձել է Էրդողանին, ով ավելի վաղ ասել էր, թե պատրաստ է հանդիպել Ասադին, բայց՝ առանց նախապայմանների։ «Հանդիպում առանց նախապայմանների արտահայտությունը նշանակում է՝ չկա աշխատանքային օրակարգ։ Աշխատանքային օրակարգի բացակայությունը, նշանակում է՝ նախապատրաստություն չկա։ Առանց նախապատրաստվելու, նշանակում է՝ արդյունք չկա», - ասել է Էրդողանը։ «Ինչո՞ւ պետք է ես ու Էրդողանը հանիպենք, զովացուցիչ ըմպելիքներ խմելո՞ւ։ Մենք ուզում ենք հասնել հստակ նպատակի, մեր նպատակն է, որ դուրս գան սիրիական հողերից, իսկ իմ հետ հանդիպելու Էրդողանի նպատակը՝ Սիրիայում Թուրքիայի օկուպացիան օրինականացնելն է։ Ահա այդ պատաճառով մենք չենք կարող հանդիպել Էրդողանի կանոններով»,- ասել է Բաշար ալ՝ Ասադը Sky News Arabia-ին տված հարացարույցում։ Էրդողանը պնդել էր, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիան պայքարում է ահաբեկիչների դեմ, ապահովում է Թուրքիայի անվտանգությունը և այդ պատաճառաբանությամբ դուրս չեն գա Թուքիային սահմանակից այդ շրջաններից։ Պատասխանելով նրան՝ Ասադը ահաբկչության համար մեղադրել է Թուրքիային։ «Ճշմարտությունն այն է, որ Սիրիայում ահաբեկչությունն արտադրվում է Թուրքիայում։ Jabhat al-Nusra, Hayat Tahrir al-Sham դրանք բոլորը նույն ճակատի տարբեր անուններ են։ Այդ ամենը ստեղծվել է Թուրքիայում ու մինչև այսօր ֆինանսավորվում է Թուրքիայից։ Ի՞նչ ահաբեկչության մասին է նա խոսում»,- ասել է Ասադը՝ պատախանելով Էրդողանի պնդումներին։
10:44 - 10 օգոստոսի, 2023
Էրդողանը հանել է 81 նահանգապետներից 57-ին, այդ թվում՝ ծովափնյա Անթալիայի |armeniasputnik.am|

Էրդողանը հանել է 81 նահանգապետներից 57-ին, այդ թվում՝ ծովափնյա Անթալիայի |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փոխել է թուրքական նահանգների մեծ մասի նահանգապետերին, այդ թվում՝ ծովափնյա Անթալիայի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Resmi Gazete կառավարական պաշտոնական տեղեկագրին։ Փոխվել են 57 նահանգների նահանգապետերը։ Ընդհանուր առմամբ, Թուրքիան ունի 81 նահանգ։ Նման որոշման պատճառները չեն նշվում։ Նշվում է, որ Ստամբուլի նահանգապետը փոխվել էր դեռ հունիսին` ընտրություններից հետո՝ կապված նախկին նահանգապետ Ալի Երլիկայի՝ ՆԳՆ ղեկավարի պաշտոնում նշանակվելու հետ: Մի շարք դեպքերում խոսքը մի նահանգից մյուս նահանգ վերանշանակման մասին է։ Ինչպես հետևում է թերթում հրապարակված հրամանագրից՝ Անթալիայի նոր նահանգապետ է դարձել Հուլուսի Շահինը, որն ավելի վաղ գլխավորում էր հարավ-արևելքում գտնվող Մալաթիայի նահանգը: Հանգստավայրի նախկին նահանգապետ Էրսին Յազըջին համապատասխանաբար ուղարկվել է Մալաթիա։ Երկրի արևմուտքում գտնվող Իզմիր նահանգը գլխավորելու է Սուլեյման Էլբանը, Ադանայի նախկին նահանգապետը: Ադանայի նահանգապետ է դարձել Յավուզ Սելիմ Քեշգերը, որը ղեկավարում էր Այդըն նահանգը։ Միևնույն ժամանակ, օրինակ, Սև ծովի Ռիզե նահանգը գլխավորել է սպորտի փոխնախարար Իհսան Բայդաշը։ Անցած շաբաթ Էրդողանի հրամանով փոխել էին 81 նահանգներից 52-ի ոստիկանապետերին։
09:59 - 10 օգոստոսի, 2023
«Ադրբեջանի հետ մեր համագործակցության շնորհիվ Ղարաբաղն ազատագրվեց»․ Էրդողան |armtimes.com|

«Ադրբեջանի հետ մեր համագործակցության շնորհիվ Ղարաբաղն ազատագրվեց»․ Էրդողան |armtimes.com|

armtimes.com: «Ադրբեջանի հետ մեր համագործակցության շնորհիվ Ղարաբաղն ազատագրվեց»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ այդպիսով հաստատելով Անկարայի մասնակցությունը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի պատերազմում: Էրդողանը կարծում է, որ թուրք-ադրբեջանական ագրեսիայից հետո Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության պահպանման հնարավորություն կա։ Էրդողանը նաև հայտարարել  է, որ Թուրքիան էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում։ «Թուրքիան մեր ժամանակներում դարձել է մի երկիր, որի մասնակցությունը շատ կարևոր հարցերում դարձել է անհրաժեշտություն։ Մեր նպատակն է երկխոսության և դիվանագիտության միջոցով մեր երկրի շուրջ ստեղծել խաղաղության, կայունության և բարգավաճման գոտի»,- ասել է Էրդողանը:
09:55 - 09 օգոստոսի, 2023