Ջո Բայդեն

ԱՄՆ 46-րդ նախագահը՝ Դեմոկրատական կուսակցությունից։

Ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում։ Ամերիկացի քաղաքական գործիչ է, 2009 թվականի հունվարի 20-ին դարձել է Միացյալ նահանգների փոխնախագահը։ Մինչ փոխնախագահ դառնալը՝ նա սենատոր է եղել Դելավեր նահանգից՝ 1973-2009 թվականներին։ Նա ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել է 2020 թվականի նախագահական ընտրություններում՝ ընդդեմ գործող նախագահ Դոնալդ Թրամփի եւ նոյեմբերի 7-ին` վերջնական արդյունքներով ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ։

Սովորել է Դելավերի համալսարանում՝ ստանալով իրավաբանի մասնագիտություն։ 1970 թվականին ընտրվել է Նյու Քասլի շրջանի խորհրդում եւ դարձել վեցերորդ ամենաերիտասարդ սենատորը ԱՄՆ-ի պատմության մեջ, երբ 1972 թվականի ԱՄՆ-ի սենատորների ընտրություններում հաղթեց Դելավերում։ Բայդենը երկար ժամանակ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է եղել, նաեւ հանձնաժողովի նախագահ։ Նա դեմ էր 1991 թվականի Իրաք-քուվեյթյան պատերազմին, սակայն կողմ էր ՆԱՏՕ-ի ընդարձակմանը՝ դեպի Արեւելյան Եվրոպա եւ նրա ներքաշմանը 1990-ականների Հարավսլավիայի պատերազմներին։ Նա կողմ էր 2002 թվականի Իրաքի պատերազմի բանաձեւին, բայց դեմ էր 2007 թվականին Իրաքի պատերազմում ԱՄՆ զորքերի ավելացմանը։ Բայդենը ղեկավարել է Սենատի դատական ​​հանձնաժողովը՝ 1987 թվականից մինչեւ 1995 թվականը, զբաղվել թմրանյութերի քաղաքականությամբ, հանցագործությունների կանխարգելմամբ եւ քաղաքացիական ազատությունների խնդիրներով։ 

Բայդենը վերընտրվել է Սենատում վեց անգամ եւ հրաժարվել Սենատորի պաշտոնից 2008 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համար՝ որպես Բարաք Օբամայի փոխնախագահ։ Օբաման եւ Բայդենը վերընտրվել են 2012 թվականին։ 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չհայտարարված այցով Կիևում է

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չհայտարարված այցով Կիևում է

Կիևում հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է Զելենսկին։ Ջո Բայդենը մեկնել է Կիև չհայտարարված այցով, այցը առաջինն է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր։ Այս մասին գրում է kyivindependent-ը։  Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան-Պիեռը հայտարարել էր, որ Բայդենը պետք է Լեհաստան մեկնի փետրվարի 20-22-ը՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման մեկամյակի կապակցությամբ: Մինչ այդ Զելենսկին հանդիպել է Բայդենի հետ դեկտեմբերի 21-ին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ, որը Զելենսկու առաջին արտասահմանյան այցն էր 2022 թվականի փետրվարից ի վեր: «Մենք պատրաստվում ենք Ուկրաինային տալ այն, ինչ անհրաժեշտ է մարտի դաշտում հաջողության հասնելու համար», - ասել է Բայդենը Զելենսկու դեկտեմբերյան այցի ժամանակ։  
14:01 - 20 փետրվարի, 2023
Բայդենը Էրդողանին ասել է, որ պատրաստ է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել՝ ավերիչ երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար |news.am|

Բայդենը Էրդողանին ասել է, որ պատրաստ է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել՝ ավերիչ երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար |news.am|

news.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել թուրք պաշտոնակցի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում ասել է, որ պատրաստ է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել հանրապետությունում ավերիչ երկրաշարժի հետեւանքները վերացնելու հարցում, տեղեկացրել է Սպիտակ տունը։ «Նախագահը հաստատել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է ցանկացած եւ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել ՆԱՏՕ-ի գծով դաշնակից Թուրքիային այս ողբերգությունից հետո։ Նախագահ Բայդենն ամերիկացի ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել նրանց, ովքեր տուժել կամ մերձավորներ են կորցրել իրար հաջորդող երկրաշարժերի պատճառով»,- նշվել է ԱՄՆ վարչակազմի՝ երկու ղեկավարների զրույցի հիման վրա տարածած հաղորդագրությունում։ Նշվել է նաեւ, որ Բայդենն անդրադարձել է ամերիկացի մասնագետների աշխատանքի հարցին, որոնք «օպերատիվ աջակցություն կցուցաբերեն Թուրքիային որոնողափրկարարական եւ այլ աշխատանքներում», ինչն արդիական է երկրաշարժից հետո։ Դա ներառում է նաեւ բուժօգնության ցուցաբերում եւ առաջին անհրաժեշտության առարկաների առաքում, նշել են Բայդենի վարչակազմում։ Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, փետրվարի 6-ի գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Գիշերվա ավերիչ երկրաշարժին Թուրքիայում հետևել են բազմաթիվ հետցնցումներ, որոնցից առավել ուժգիններից մեկը՝ 7,7 մագնիտուդով, մյուսը՝ 5,9։
10:41 - 07 փետրվարի, 2023
Բայդենը Նեթանյահուին օգնություն է առաջարկել Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ |1lurer.am|

Բայդենը Նեթանյահուին օգնություն է առաջարկել Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում առաջարկել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Արևելյան Երուսաղեմի սինագոգի մոտ տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Այս մասին ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։ «Նախագահը հստակ նշել է, որ դա հարձակում է քաղաքակիրթ աշխարհի վրա։ Նա առաջարկել է առաջիկա օրերին Իսրայելի կառավարությանն ու ժողովրդին աջակցության բոլոր անհրաժեշտ միջոցները։ Նախագահն ընդգծել է ԱՄՆ-ի անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգությանը և խոստացել, որ իր թիմը մշտական կապ կպահպանի իսրայելցի գործընկերների հետ»,- հայտնել են Սպիտակ տանը: Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դատապարտել է Երուսաղեմի սինագոգի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը: Իսրայելի ոստիկանությունը հայտարարել է, որ սինագոգում ահաբեկչություն կատարած անձը Արևելյան Երուսաղեմի բնակիչ է: Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի։
12:32 - 28 հունվարի, 2023
ԱՄՆ կոնգրեսականները Բայդենին կոչ են արել դիտարկել օդային ճանապարհով Արցախ հումանիտար օգնություն հասցնելու տարբերակը

ԱՄՆ կոնգրեսականները Բայդենին կոչ են արել դիտարկել օդային ճանապարհով Արցախ հումանիտար օգնություն հասցնելու տարբերակը

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները նախագահ Ջո Բայդենի ադմինիստրացիային կոչ են արել առավելագույն ճնշում գործադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա, որպեսզի վերջ դրվի Արցախի շրջափակմանը, քանի դեռ ներկա ճգնաժամն այնտեղ աղետալի չի դարձել: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: Ինչպես նշել են կոնգրեսականները, հարկավոր է, որպեսզի Բայդենի ադմինիստրացիան առավելագույն ճնշում գործադրի՝ դադարեցնի Ադրբեջանին ցանկացած տեսակի ռազմական աջակցություն, ադրբեջանական ղեկավարության դեմ պատժամիջոցներ կիրառի շարունակվող ռազմական հանցագործությունների համար, օդային ճանապարհով անհապաղ մարդասիրական օգնություն հասցնի Արցախի ժողովրդին: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանտա Փաուերին հասցեագրված նամակում ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Փրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դեվիդ Վալադաոն, ինչպես նաև կոնգրեսական Աննա Էշուն գրել են. «Լաչինի միջանցքը բացելու ներկա միջազգային ռազմավարությունը պարզապես չի աշխատում: Ալիևի ռեժիմը միտումնավոր քայլեր է ձեռնարկում Արցախից հայ բնակչությանը հեռացնելու և նրանց իրենց նախնինների հողում ազատ ապրելու հնարավորությունից զրկելու համար: Սա էթնիկ զտման ակնհայտ նշան է, որը չպետք է անտեսվի»:    Կոնգրեսականները նաև նշել են, որ ԱՄՆ-ն պետք է դիտարկի Արցախին մարդասիրական օգնություն հասցնելու բոլոր հասանելի տարբերակները, ներառյալ օդային ճանապարհով բեռներ հասցնելը:
10:55 - 19 հունվարի, 2023
ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում ևս 2 մլրդ դոլարի օգնություն, այդ թվում՝ Patriot-ներ |azatutyun.am|

ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում ևս 2 մլրդ դոլարի օգնություն, այդ թվում՝ Patriot-ներ |azatutyun.am|

azatutyun.am: Վաշինգտոնը Կիևին է տրամադրել օգնության նոր՝ 2 միլիարդանոց փաթեթը, այդ թվում՝ գերժամանակակից և գերհզոր Patriot համակարգեր, ինչի մասին հայտարարել է նախագահ Բայդենը Ուկրաինայի նախագահի հետ հանդիպմանը։ Սա Զելենսկու առաջին արտասահմանյան այցն է փետրվարի 24-ից ի վեր։ Մինչ այդ արտասահմանյան առաջնորդների հետ Ուկրաինայի նախագահը կա՛մ Կիևում էր հանդիպում, կա՛մ շփվում էր տեսակապի միջոցով: «Ուզում եմ, ոչ, ես համոզված եմ, որ մենք միասին հաղթելու ենք այս պատերազմում», - Վաշինգտոնում Միացյալ Նահանգների նախագահի հետ հանդիպմանը հետևած համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է Զելենսկին։ Բայդենը, իր հերթին, ընդգծել է․ որ Ուկրաինան արդեն 300 օր հաջողությամբ դիմադրում է Ռուսաստանի սարսափելի ագրեսիային՝ ուկրաինացիների խիզախության և Արևմուտքի աջակցության շնորհիվ: Միաժամանակ, ԱՄՆ նախագահը պնդել է, թե առաջիկայում Պուտինը զորքերը դուրս չի բերի Ուկրաինայի տարածքից, և պետք է օգնել Ուկրաինային, հավելելով՝ Կիևը պետք է որոշի, թե երբ պետք է նստել բանակցային սեղանի շուրջ։ Զելենսկու հետ հանդիպմանը Բայդենը մի քանի անգամ շեշտել է, որ Վաշինգտոնը կշարունակի ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի: «Մենք պատրաստվում ենք շարունակել ուժեղացնել Ուկրաինայի ինքնապաշտպանության՝ հատկապես հակաօդային պաշտպանության կարողությունները։ Եվ դա է պատճառը, որ մենք պատրաստվում ենք Ուկրաինային տրամադրել Patriot հրթիռային համակարգեր», - ասել է ԱՄՆ նախագահը: Միաժամանակ, Բայդենն ընդգծել է՝ Կիևին է տրամադրում ոչ թե հարձակողական, այլ՝ պաշտպանական զենք, հավելելով, որ Միացյալ Նահանգների դաշնակիցները Եվրոպայում ցանկանում են խուսափել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատումից, և դա էլ պետք է հաշվի առնել: Սպիտակ տանը կայացած բանակցություններում ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ Ամերիկայի երկու քաղաքական կուսակցությունները՝ դեմոկրատները և հանրապետականները, աջակցում են Կիևին և, Եվրոպայում, Ճապոնիայում և այլուր դաշնակիցների հետ միասին, ցանկանում են համոզվել, որ Ուկրաինան կստանա անհրաժեշտ ֆինանսական, հումանիտար և ռազմական աջակցությունը: Լուսանկարը՝ Reuters-ի 
10:17 - 22 դեկտեմբերի, 2022
Սպիտակ տունը հաստատել է դեկտեմբերի 21-ին Բայդենի և Զելենսկիի հանդիպումը |shantnews.am|

Սպիտակ տունը հաստատել է դեկտեմբերի 21-ին Բայդենի և Զելենսկիի հանդիպումը |shantnews.am|

shantnews.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոնում հանդիպելու է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ և ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում։ Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, դեկտեմբերի 21-ին հայտարարել են Սպիտակ տանը։ «Նախագահ Բայդենը նախագահ Զելենսկիին հրավիրել է այցելել Վաշինգտոն՝ ընդգծելու Միացյալ Նահանգների շարունակական նվիրվածությունը Ուկրաինային։ Բայդենն անհամբեր սպասում է դեկտեմբերի 21-ին Սպիտակ տանը հանդիպել Զելենսկու հետ, որից հետո նա ելույթ կունենա Կոնգրեսի համատեղ նիստում՝ ցույց տալով երկկուսակցական ուժեղ աջակցությունը Ուկրաինային»,- ասել է ԱՄՆ նախագահի խոսնակ Կարին Ժան Պիերը։ Նրա հաղորդագրությունում ասվում է նաև, որ Բայդենը կոչ է արել աշխարհին աջակցելու Ուկրաինայի ժողովրդին ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության գործում։ Սպասվում է, որ Զելենսկիի այցի ընթացքում ԱՄՆ նախագահը կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին։
11:03 - 21 դեկտեմբերի, 2022
Փալոնը միացել է իր գործընկերներին՝ Բայդենին կոչ անելով ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը
 |armenpress.am|Q

Փալոնը միացել է իր գործընկերներին՝ Բայդենին կոչ անելով ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը |armenpress.am|Q

armenpress.am: ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնն իր գործընկերների հետ դիմել է երկրի նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը: «Ես գործընկերներիս հետ միասին նամակ եմ հղել նախագահին՝ կոչ անելով  նրան գործողություններ ձեռնարկել՝ ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունն այն բանից հետո, երբ Ադրբեջանն արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ վտանգի տակ դնելով հազարավոր մարդկանց», - գրել է Փալոնն իր Twitter-ի էջում: Հիշեցնենք, որ ԱՄՆ կոնգրեսական Ադամի Շիֆի գլխավորությամբ շուրջ երեք տասնյակ կոնգրեսականներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Արցախի հայ բնակչության անվտանգությունը: Կոնգրեսականները նշել էին, որ եթե նման իրադրությունը շարունակվի, ապա անխուսափելի կդառնա մարդասիրական աղետը:
10:57 - 19 դեկտեմբերի, 2022
«Ֆրանսիան՝ ԱՄՆ-ի անսասան գործընկեր». Բայդենն ու Մակրոնը քննարկել են Ուկրաինայի պատերազմը 
 |amerikayidzayn.com|

«Ֆրանսիան՝ ԱՄՆ-ի անսասան գործընկեր». Բայդենն ու Մակրոնը քննարկել են Ուկրաինայի պատերազմը |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: v class="intro intro--bold"> Ֆրանսիայի նախագահին Բայդենի վարչակազմի օրոք առաջին անգամ ընդունել են Սպիտակ տանը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը պաշտոնական բանակցություններ է վարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Սա Ֆրանսիայի առաջնորդի առաջին պետական այցն է Սպիտակ տուն Բայդենի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո։ Երկրների ղեկավարները ոչ պաշտոնական ընթրիքի են մասնակցել իրենց կանանց հետ, իսկ հաջորդ օրը Սպիտակ տանը կայացել է Ֆրանսիայի նախագահի ընդունելության պաշտոնական արարողությունը: Բացման խոսքում Բայդենը նշել է Ֆրանսիան որպես «ԱՄՆ-ի վաղեմի դաշնակից և անսասան գործընկեր` ազատության գործում»: «Ֆրանսիան և Միացյալ Նահանգները դիմակայում են Վլադիմիր Պուտինի ագրեսիվ նկրտումներին և Ռուսաստանի դաժան պատերազմին Ուկրաինայի դեմ, որը ևս մեկ անգամ ոչնչացրեց խաղաղությունը եվրոպական մայրցամաքում», - ասել է նախագահը: Նա նաև նշել է. «Ֆրանսիան և Միացյալ Նահանգները ևս մեկ անգամ պաշտպանում են ժողովրդավարական արժեքները և մարդու համընդհանուր իրավունքները, որոնց վրա հիմնված են մեր երկու պետությունները»։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին ընդգծել է, որ երկու երկրները համակարծիք են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման շուրջ, և որ Ֆրանսիան և ԱՄՆ-ն ընդհանուր պատասխանատվություն ունեն՝ պաշտպանելու օվկիանոսի երկու կողմերում գտնվող ժողովրդավարությունները, որոնք կասկածի տակ են այսօր: «Սա մեր պաշտպանության նոր սահմանն է, և դրան արձագանքելը մեր ընդհանուր պատասխանատվությունն է», - ասել է Մակրոնը։ Հանդիպման ավարտին Բայդենը և Մակրոնը հայտարարություն են տարածել՝ նշելով, որ իրենք «խստորեն դատապարտում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի չհրահրված ագրեսիվ պատերազմը և ընդգծում, որ քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքների կանխամտածված թիրախավորումը ռազմական հանցագործություն է, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»։ Նրանք նաև դատապարտել են Ուկրաինայի ինքնիշխան տարածքը Ռուսաստանին բռնակցելու վերջինիս անօրինական փորձը՝ միջազգային իրավունքի ակնհայտ խախտումով։ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան դեմ են արտահայտվել Ռուսաստանի անպատասխանատու միջուկային հռետորաբանությանը և ապատեղեկատվությանը «ենթադրյալ քիմիական հարձակումների և կենսաբանական ու միջուկային զենքի ծրագրերի մասին»: Երկու երկրները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ պաշտպանելու Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ներառյալ անհրաժեշտության դեպքում Ուկրաինային քաղաքական, անվտանգության, հումանիտար և տնտեսական օգնության տրամադրումը։ Բայդենը և Մակրոնը խոստացել են ուժեղացնել Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի, երկրի էլեկտրացանցերի վերանորոգման համար անհրաժեշտ սարքավորումների մատակարարումը, ինչպես նաև զգալի ռեսուրսներ տրամադրել քաղաքացիական բնակչությանը ձմռանը դիմակայելու համար: Միացյալ Նահանգները և Ֆրանսիան վերահաստատել են իրենց վճռականությունը՝ պատասխանատվության ենթարկելու Ռուսաստանին վայրագությունների և ռազմական հանցագործությունների համար: Այդ հանցագործությունները կատարվում են ինչպես Ռուսաստանի Դաշնության կանոնավոր զինված ուժերի, այնպես էլ` վարձկանների կողմից: Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելը տեղի կունենա միջազգային կառույցների օգնությամբ, ասվում է փաստաթղթում։
12:03 - 02 դեկտեմբերի, 2022
Բայդենի խոսքով՝ քիչ հավանական է, որ Լեհաստան ընկած հրթիռը արձակված լինի ռուսական կողմից

Բայդենի խոսքով՝ քիչ հավանական է, որ Լեհաստան ընկած հրթիռը արձակված լինի ռուսական կողմից

Հրթիռը, որն ընկել է Լեհաստանի տարածք ու երկու անձի մահվան պատճառ դարձել, հավանաբար արձակված չի եղել Ռուսաստանից։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը՝ Արևմուտքի դաշնակիցների հետ բանակցություններից հետո։ Նշված բանակցությունները, ինչպես գրում է Reuters-ը, այն մասին էին, որ ուկրաինական կոնֆլիկտը կարող է տարածվել նաև հարևան երկրների վրա։  Հարցին, թե արդյո՞ք վաղ է պնդել, որ հրթիռը արձակվել է ՌԴ-ից, Բայդենն ասել է․ «Կան նախնական տեղեկություններ, որոնք վիճարկում են դա: Ես չեմ ուզում այդպես ասել, քանի դեռ մենք ամբողջությամբ չենք ուսումնասիրել, բայց, ըստ հետագծի (հրթիռի հետագծի- խմբ․), քիչ հավանական է, որ այն արձակվել է Ռուսաստանից, բայց մենք կտեսնենք»: ԱՄՆ նախագահը նաև հավելել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի երկրները ամբողջությամբ կհետաքնննեն դեպքը նախքան որևէ գործողության անցնելը։ Սպասվում է, որ ՆԱՏՕ-ի դեսպանների հանդիպումը տեղի կունենա այսօր։ Նշենք, որ Լեհաստանի գլխավոր դատախազը գիշերը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ սահմանին հրթիռ է ընկել։ Լեհական ԶԼՄ-ները գրել են, որ հրթիռները ռուսական են։ ՌԴ ՊՆ-ն հերքել է տեղեկությունը՝ նշելով․ «Լեհաստանի տարածքում ռուսական հրթիռների ենթադրյալ ընկնելու մասին լեհական ԶԼՄ-ների և պաշտոնատար անձանց հայտարարությունները կանխամտածված սադրանք են՝ էսկալացիայի նպատակով»։ Լեհաստանի ԱԳՆ-ն պնդել է, որ երկրի տարածք ընկած հրթիռները ռուսական արտադրության են, և ԱԳ նախարարը բացատրությու տալու համար ԱԳՆ է հրավիրել ՌԴ դեսպանին։ Լեհաստանի նախագահը մինչդեռ հայտարարել է, որ ՌԴ հրթիռային հարձակումները Ուկրաինայի դեմ շարունակվել են ողջ օրվա ընթացքում, բայց չունեն որևէ միանշանակ ապացույց, թե ով է արձակել այս հրթիռը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, թե ռուսական հրթիռերը հարվածել են Լեհաստանին կոնֆլիկտի «նշանակալի էսկալացիայի» ֆոնին։ Նա որևէ ապացույց չի բերել՝ հրթիռների ռուսական լինելու վերաբերյալ։ «Ամբողջ Եվրոպան և աշխարհը պետք է պաշտպանվի ահաբեկիչ Ռուսաստանից»,- գրել է Զելենսկին իր թվիթերյան միկրոբլոգում Լեհաստանի նախագահի հետ զրույցից հետո։ Լեհաստանի վարչապետը հայտարարել է, որ երկիրն ուժեղացնում է որոշակի ռազմական պատրաստվածությունը, իսկ Լեհաստանի քաղաքացիների հանգստության կոչ արել։ Լուսանկարը՝ Reuters
10:14 - 16 նոյեմբերի, 2022
Բայդենն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ մտահոգություն ներկայացնող հարցեր
 |factor.am|

Բայդենն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ մտահոգություն ներկայացնող հարցեր |factor.am|

factor.am: Սպիտակ տունը հաղորդագրություն է տարածել այսօր G20-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման վերաբերյալ։ «Նախագահ Բայդենն իր երախտագիտությունն է հայտնել նախագահ Էրդողանին՝ Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը վերականգնելու ջանքերի համար։ Երկուստեք համաձայնել են, որ այն ունի վճռորոշ նշանակություն Ռուսաստանի սանձազերծած պատերազմի պայմաններում համաշխարհային պարենային անվտանգության բարելավման համար, և որ նախաձեռնությունը պետք է շարունակվի: Երկու նախագահները նաև քննարկել են ՆԱՏՕ-ի դաշինքի հարցերի շուրջ շարունակվող սերտ համակարգումը և տարածաշրջանային ու գլոբալ մտահոգություն ներկայացնող այլ հարցեր»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Թուրքական կողմի հաղորդագրության համաձայն էլ՝ Ջո Բայդենը նշել է, որ Թուրքիան կարևոր դերակատար է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում։ Բացի այդ, ԱՄՆ նախագահը նաև վստահեցրել է Էրդողանին իր վարչակազմի անփոփոխ աջակցությունը՝ Թուրքիային F-16 կործանիչների մատակարարման հարցում։
17:02 - 15 նոյեմբերի, 2022
Բալիում Սի Ծինփին - Ջո Բայդեն առաջին դեմ առ դեմ հանդիպումը տևել է ավելի քան 3 ժամ |1lurer.am|

Բալիում Սի Ծինփին - Ջո Բայդեն առաջին դեմ առ դեմ հանդիպումը տևել է ավելի քան 3 ժամ |1lurer.am|

1lurer.am: Երկուշաբթի Բալիում G20-ի գագաթնաժողովի շրջանակում կայացած բանակցությունները Սի Ծինփինի և Բայդենի առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր Բայդենի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո: Այն տևել է 3 ժամ 12 րոպե: Վերջին անգամ նրանք հանդիպել են 2017 թվականին Դավոսում, երբ Բայդենը ԱՄՆ փոխնախագահ էր։ Չինաստանի նախագահը հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել ուկրաինական ճգնաժամի առնչությամբ և հայտարարել, որ Պեկինը մտադիր է շարունակել աջակցել խաղաղ բանակցություններին, ասվում է Չինաստանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։ Սին հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն և ԱՄՆ-ը համապարփակ երկխոսություն կունենան Մոսկվայի հետ: Սպիտակ տունն էլ հայտնում է, որ երկու նախագահները դեմ են արտահայտվել Ուկրաինայում միջուկային զենքի օգտագործմանը և դրա օգտագործման  սպառնալիքին: Ըստ չինական կողմի հաղորդագրության՝ նախագահ Սի Ծինփինը Բայդենի հետ հանդիպմանը շեշտել է, որ Պեկինը դեմ է տնտեսական կապերի քաղաքականացմանը, իսկ առևտրային պատերազմների սանձազերծումը խաթարում է միջազգային առևտրի կանոնները: Նա վստահեցրել է, որ Չինաստանը մտադիր չէ մարտահրավեր նետել ԱՄՆ-ին: Նախագահների հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Թայվանի հարցը: Սի Ծինփինն այն անվանել է կարմիր գիծ Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում, որը չի կարելի հատել՝ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ն։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ հանդիպումից հետո հայտարարել է, թե հավանական չի համարում, որ Չինաստանն առաջիկայում Թայվանն ուժով գրավելու փորձ կձեռնարկի: Նա նաև վստահություն է հայտնել, որ այսօր հիմքեր չկան խոսելու Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր սառը պատերազմի մասին։
19:54 - 14 նոյեմբերի, 2022
Բայդենը հայտարարել Է, որ Ուկրաինայի շուրջ իրադրությունը չի կարգավորվի, քանի դեռ ՌԴ-ի ուժերը չեն հեռանա նրա տարածքից |armenpress.am|

Բայդենը հայտարարել Է, որ Ուկրաինայի շուրջ իրադրությունը չի կարգավորվի, քանի դեռ ՌԴ-ի ուժերը չեն հեռանա նրա տարածքից |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պնդում Է, որ Ուկրաինայի շուրջ իրադրությունը չի կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ ՌԴ-ի ուժերը չեն հեռանա նրա տարածքից: «Ես չեմ կարծում, թե հակամարտությունը կլուծվի մինչեւ այնքան ժամանակ, քանի դեռ (ՌԴ-ի նախագահ Վլադիմիր) Պուտինը դուրս չբերի (ուժերն) Ուկրաինայից»,-  նոյեմբերի 10-ին ասել Է նա լրագրողներին արտասահմանյան շրջագայության մեկնելուց առաջ։ Բայդենի խոսքը մեջբերում Է Սպտակ տան մամուլի միավորումը: Բայդենը նոյեմբերի 10-ին մեկնել Է արտասահմանյան շրջագայության, որի շրջանակներում նա կայցելի Եգիպտոս, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության պարփակ կոնվենցիայի կողմերի 27-րդ խորհրդաժողովին (COP-27), ինչպես նաեւ Կամբոջա, որտեղ կկայանան ԱՄՆ - ԱՍԵԱՆ գագաթնաժողովը եւ Արեւելյան Ասիայի երկրների գագաթնաժողովը: Դրանից հետո ԱՄՆ-ի նախագահը կմեկնի Ինդոնեզիա՝ Քսանի խմբի (G20) գագաթնաժողովին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
11:29 - 11 նոյեմբերի, 2022
Բայդենը հայտարարել է, որ Իրանում բողոքի ցույցերը դեռ երկար կշարունակվեն
 |tert.am|

Բայդենը հայտարարել է, որ Իրանում բողոքի ցույցերը դեռ երկար կշարունակվեն |tert.am|

tert.am: Իրանում բողոքի ցույցերը դեռ երկար կշարունակվեն: Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ հավելելով, որ ԱՄՆ վարչակազմը դեմ է դրանց մասնակիցների նկատմամբ բռնության կիրառմանը։ Կալիֆոռնիա նահանգում իր ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահն ուշադրություն է դարձրել ներկաներից մեկի ձեռքի պաստառին, որի վրա եղել է «Ազատություն Իրանին» գրությունը։ «Մենք, իսկապես, աջակցում ենք Իրանի քաղաքացիներին և խիզախ կանանց»,- ասել է Բայդենը։ Ինչպես ընդգծել է ԱՄՆ նախագահը, և՛ կանայք, և՛ տղամարդիկ պետք է խոսքի ազատություն ու հավաքներ կազմակերպելու հնարավորություն ունենան։ Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում կանայք տարատեսակ հետապնդումների են ենթարկվում, մինչդեռ ոչ ոք չպետք է ասի նրանց, թե ինչ հագուստ կրեն։ Բայդենը կոչ է արել Իրանի իշխանություններին դադարեցնել բռնությունը սեփական քաղաքացիների նկատմամբ, որոնք պարզապես օգտվում են իրենց հիմնական իրավունքներից։Ավելին՝ tert.am-ում
11:06 - 15 հոկտեմբերի, 2022