ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

ՀՀ զինված ուժերում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ

ՀՀ զինված ուժերում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ

ՀՀ զինված ուժերում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ։ Գնդապետ Արթուր Երոյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: Գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Գեներալ-մայոր Թեմուր Շահնազարյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Գնդապետ Արսեն Մանգասարյանը նշանակվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ։ Գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը նշանակվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար։ Գնդապետ Դավիթ Ալեքսանյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչության պետ։ Գնդապետ Վիգեն Մկրտչյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ։ Գնդապետ Արմեն Սեյրանյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության պետ: Գնդապետ Համլետ Լևոնյանը նշանակվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար:
18:46 - 14 փետրվարի, 2024
«Քոչունցը տարիքային խնդիր ուներ». իշխանականները ԳՇ պետի տեղակալի պաշտոնանկությունը սահմանային միջադեպի հետ չեն կապում
 |azatutyun.am|

«Քոչունցը տարիքային խնդիր ուներ». իշխանականները ԳՇ պետի տեղակալի պաշտոնանկությունը սահմանային միջադեպի հետ չեն կապում |azatutyun.am|

azatutyun.am: Վարչապետ Փաշինյանի առաջարկությամբ պաշտոնից ազատվել է Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը։ Ընդ որում, Փաշինյանն այս որոշումը կայացրեց երեկ Ներքին Հանդում հայկական դիրքերի վրա ադրբեջանական զորքի հարձակման և 4 զոհերի ողբերգական իրադարձությունից հետո։ Պարզ չէ՝ արդյոք այս որոշումը կապի ունի՞ սահմանային լարվածության հետ, թե՞՝ ոչ, պաշտոնական մեկնաբանություն ռազմական գերատեսչությունից դեռ չի հնչել։ Ավելի քան 30 տարի զինված ուժերում տարբեր պաշտոններ զբաղեցրած 61-ամյա գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցին Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնում կփոխարինի 46-ամյա Արթուր Երոյանը։ Անցած երեք տարիներին Երոյանը ղեկավարել է Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիան՝ մինչ այդ զբաղեցնելով մի շարք հրամանատարական պաշտոններ։ «Ես շատ լավ եմ ճանաչում Քոչունցին, առաջին պատերազմից մենք իրար հետ ենք եղել։ Քոչունցը արդեն տարիքային խնդիր ուներ, հիմնականում տարիքային խնդիրը պիտի լինի որ իրեն ազատել են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Գագիկ Մելքոնյանը։ Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովում պնդում են՝ Քոչունցի պաշտոնանկությունը կապ չունի Ներքին Հանդում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետ։ Պաշտպանության հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանի պնդմամբ՝ կադրային այս փոփոխությունը բանակում տեղի ունեցող բարեփոխումների շրջանակում է։ «Չէ, ես չեմ կապում էս գործողությունների հետ, որովհետև, նորից եմ ասում, Գլխավոր շտաբում դեռ շատ փոփոխություններ կլինեն, և արդեն հասկանալի է, որ մենք գնում ենք նոր տեխնիկա, և փոխելու ենք մեր նախկին կառավարման ձևը։ Կառավարման ձևը փոխվելու է», - նշեց Մելքոնյանը։ Նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, ով նաև Երկրապահ կամավորական միության անդամ է, սպասում է Ռազմական ոստիկանության ծառայողական քննության արդյունքներին, որպեսզի հասկանա՝ ինչ է տեղի ունեցել փետրվարի 12-ին Ներքին Հանդի դիրքերում, եթե կամավորներն առաջինն են կրակել, ինչպես պնդում են ադրբեջանցիները, որն է եղել պատճառը։ Ավելի վաղ տարածած հաղորդագրության մեջ Հայաստանի ռազմական ոստիկանությունը տեղեկացրել էր, թե նախնական տեղեկություններով՝ կրակ բացելու իրավիճակ չի եղել։ «Չկա էտենց հասկացողություն՝ անիմաստ կրակել, էտենց բան չի կարող լինի, որ դու դնես ու քո համար կրակես։ Ինչի՞ ես կրակում՝ ուրեմն մի բան ինքը զգացել է, մի բան տեսել է, որ կրակել է, ինչ-որ մի առաջխաղացում, կամ ինչ-որ մի բան նկատում է դիրքապահը, որ կրակում է։ Բա էսքան ժամանակ, ամիսներով ինչի՞ կրակոց չի եղել», - ընդգծեց իշխանական պատգամավորը։
15:57 - 14 փետրվարի, 2024
Դավիթ Ալեքսանյանը նշանակվել է ԶՈՒ ԳՇ մարտական պատրաստության վարչության պետ, իսկ գնդապետ Արսեն Մանգասարյանը՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ

Դավիթ Ալեքսանյանը նշանակվել է ԶՈՒ ԳՇ մարտական պատրաստության վարչության պետ, իսկ գնդապետ Արսեն Մանգասարյանը՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ գնդապետ Դավիթ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչության պետ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Դավիթ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ նշանակել զինված ուժերի գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչության պետ»,- ասված է հրամանագրում: Վահագն Խաչատուրյանի մեկ այլ հրամանագրով գնդապետ Արսեն Մանգասարյանը նշանակվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արսեն ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԻՆ նշանակել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ՝ ազատելով Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում։
15:38 - 14 փետրվարի, 2024
Զինծառայողը հանկարծամահ է եղել ադրբեջանական հարձակման նախօրեին․ Գագիկ Մելքոնյանը կեղծ տեղեկություն է հայտնել
 |civilnet.am|

Զինծառայողը հանկարծամահ է եղել ադրբեջանական հարձակման նախօրեին․ Գագիկ Մելքոնյանը կեղծ տեղեկություն է հայտնել |civilnet.am|

civilnet.am: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը փետրվարի 13-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է, թե Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Սյունիքի Ներքին Հանդի դիրքերում զոհված չորս զինծառայողներից մեկն իբր մահացել է ինսուլտից։ «Ըստ պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ մենք ունենք 4 զոհ, որից մեկն ինսուլտ է ստացել, և ունենք վիրավորներ, մնացածը ճշտվում է», – ասել է Մելքոնյանը։ Տեղեկությունը տարածել են News.am, Armtimes.com, Hraparak.am, Asekose.am և այլ լրատվական կայքեր։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, ստուգել է այս տեղեկությունը և պարզել, որ այն կեղծ է։ Հանկարծամահ եղած զինծառայողը մահացել է ադրբեջանական ագրեսիայից մեկ օր առաջ Երկրապահ կամավորների միության փետրվարի 13-ի հաղորդագրությունում նշվում է, որ նախորդ օրը՝ փետրվարի 12-ին, նախնական տվյալներով հանկարծամահ է եղել երկրապահ կամավորական՝ 1984թ․ ծնված Գոռ Ասատրյանը, իսկ մահվան հանգամանքները դեռ պարզվում են։ Նույն հրապարակմամբ ԵԿՄ-ն հայտնել է, որ փետրվարի 13-ին Ներքին Հանդի դիրքերում կազմակերպության զոհված չորս անդամները զոհվել են Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով։ Փետրվարի 13-ին ադրբեջանական հարձակումից զոհված չորս զինծառայողների մասին ՊՆ-ն տեղեկացրել է պաշտոնական հաղորդագրությամբ, որտեղ Գոռ Ասատրյանի անունը չի նշվում։ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում հաստատեց, որ Գոռ Ասատրյանը հանկարծամահ է եղել փետրվարի 12-ին՝ ոչ մարտական պայմաններում, ոչ թե ադրբեջանական հարձակման արդյունքում։ Փաստացի, ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի պնդումը, թե զոհված չորս զինծառայողներից մեկը մահացել է ինսուլտից, կեղծ է։  
11:11 - 14 փետրվարի, 2024
Հակառակորդի կողմից արձակված կրակոցներից չորս անձի սպանության, ևս մեկի սպանության փորձի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Հակառակորդի կողմից արձակված կրակոցներից չորս անձի սպանության, ևս մեկի սպանության փորձի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

2024 թվականի փետրվարի 13-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ են արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող շփման գծի հարավ-արևելյան հատվածի մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։ «Դրա հետևանքով 4 անձ՝ Էդուարդ Հարությունյանը, Գագիկ Մանուկյանը, Արսեն Համբարձումյանը, Հրաչ Հովհաննիսյանը, ստացել են կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքներ։ Ես մեկ անձ՝ Ռուստամ Վարդանյանը, ստացել է աջ ձեռքի նախաբազկի շրջանի հրազենային վիրավորում: Վերջինիս վիճակը գնահատվում է միջին ծանրության: Հաշվի առնելով, որ առկա է քրեական վարույթ նախաձեռնելու հիմք և առիթ` ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ և 15-րդ կետերով (չորս դրվագ) և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին 8-րդ և 15-րդ կետերով: Կատարվում է նախաքննություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ»,- ասված է հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը ունի 4 զոհ և 1 վիրավոր:
16:11 - 13 փետրվարի, 2024
Հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր․ ՊՆ-ն հաստատում է

Հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր․ ՊՆ-ն հաստատում է

Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր (վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում):  Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ զոհվածների անվանացուցակը կհրապարակի ավելի ուշ: Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է, թե առավոտյան սահմանին «Հատուցում» գործողություն է իրականացրել՝ «ի պատասխան հայկական ԶՈՒ-ի երեկվա սադրանքի»։ Հիշեցնենք նաև, որ երեկ ՊՆ ՌՈ-ից հայտնել էին, որ ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությունը՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս․թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին, հետաքննվում է: Հենց այս դեպքն է ադրբեջանական կողմը «սադրանք» որակել։
12:28 - 13 փետրվարի, 2024
Հայկական կողմը 4 զոհ ունի. Անդրանիկ Քոչարյան |azatutyun.am|

Հայկական կողմը 4 զոհ ունի. Անդրանիկ Քոչարյան |azatutyun.am|

azatutyun.am: Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր, «Ազատության»-ը փոխանցեց Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Դիակների մի մասը հանված են, զորակոչիկներ չկան նրանց մեջ», - ասաց Քոչարյանը։ Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության՝ հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ: Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է, թե առավոտյան սահմանին «Հատուցում» գործողություն է իրականացրել՝ «ի պատասխան հայկական ԶՈՒ-ի երեկվա սադրանքի»։ Հիշեցնենք նաև, որ երեկ ՊՆ ՌՈ-ից հայտնել էին, որ ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությունը՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս․թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին, հետաքննվում է: Հենց այս դեպքն է ադրբեջանական կողմը «սադրանք» որակել։
12:17 - 13 փետրվարի, 2024
Ադրբեջանական ԶՈՒ կրակը 09:30-ի դրությամբ դադարել է. ՊՆ-ն հորդորում է չճշտված տեղեկություններ չհրապարակել

Ադրբեջանական ԶՈՒ կրակը 09:30-ի դրությամբ դադարել է. ՊՆ-ն հորդորում է չճշտված տեղեկություններ չհրապարակել

Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Պաշտպանության նախարարությունը ԶԼՄ գործընկերներին հորդորում է չճշտված տեղեկություններ չհրապարակել, առաջնագծի վերաբերյալ անբավարար և ոչ ստույգ տեղեկությունների տիրապետող անձանց հղումներ չանել, հետևել պաշտպանական գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին: Պաշտպանության նախարարությունը հայկական կողմի կորուստների և վիրավորների առողջական վիճակի վերաբերյալ հանրությանը պատշաճ կիրազեկի: Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը, նախնական տվյալներով,  ունի 2 զոհ և վիրավորներ:
10:20 - 13 փետրվարի, 2024
Ադրբեջանական կողմը հայտարարում է, որ առավոտյան «Հատուցում» գործողություն է իրականացրել Ներքին Հանդում

Ադրբեջանական կողմը հայտարարում է, որ առավոտյան «Հատուցում» գործողություն է իրականացրել Ներքին Հանդում

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարում է, որ առավոտյան սահմանին «Հատուցում» գործողություն է իրականացրել՝ «ի պատասխան հայկական ԶՈՒ-ի երեկվա սադրանքի»։ Այսօր առավոտյան ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ ժամը 05:30-ից սկսած Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից կրակ է բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, հայկական կողմն ունի 2 զոհ և վիրավորներ։ Ըստ ադրբեջանական կողմի՝ գործողության արդյունքում Ներքին Հանդում հայկական ԶՈՒ-ի «մարտական դիրք է ոչնչացվել»։ «Հայկական կողմի յուրաքանչյուր սադրանք, որն ուղղված է ադրբեջանա-հայկական պայմանական պետական ​​սահմանի օպերատիվ իրադրության սրմանը, այսուհետ կպատասխանվի ավելի լուրջ և վճռական միջոցներով։ Կատարվածի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասվում է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից հայտնել էին, որ ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությունը՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս․թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին, հետաքննվում է: Հենց այս դեպքն է ադրբեջանական կողմը «սադրանք» որակել։
10:08 - 13 փետրվարի, 2024