Շառլ Միշել

Շառլ Միշելը (Շառլ Իվ Ժան Գիզլեն Միշել) Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահն է։

Շառլ Միշելը ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 21-ին Նամյուր քաղաքում։ Կրթություն ստացել է  Բրյուսելի ազատ համալսարանում։ Շառլը Բելգիայի 69-րդ վարչապետն է։

Եվրոպական առաջնորդներն ընդգծել են ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների ներդրման կարևորությունը. Ելիսեյան պալատ |1lurer.am|

Եվրոպական առաջնորդներն ընդգծել են ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների ներդրման կարևորությունը. Ելիսեյան պալատ |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ բանակցություններ են անցկացրել հունիսի 1-ին Քիշնևում: Հանդիպման արդյունքներով Ելիսեյան պալատը հայտարարություն է տարածել, որում ասված է. «ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը վերահաստատել են 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում ձևակերպված իրենց պարտավորությունները՝ Ալմա Աթայի հռչակագրով որոշված սահմանների պահպանման վերաբերյալ: Նրանք վերահաստատել են Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ հարգումը: Եվրոպական առաջնորդները Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են արել պահպանել իրենց բոլոր պարտավորությունները, մասնավորապես՝ ռազմագերիների շուտափույթ ազատ արձակման վերաբերյալ: Նրանք նաև ընդգծել են Եվրամիության դիտորդական առաքելության կարևորությունը՝ ի նպաստ Հայաստանի։ Եվրոպական առաջնորդները նաև մատնանշել են ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների ներդրման կարևորությունը։ Ֆրանսիայի նախագահը հատուկ ընդգծել է ցանկացած թշնամական հռետորաբանությունից հրաժարվելու և ի նպաստ տարածաշրջանի ողջ բնակչության՝ խաղաղության վերականգնման ուղղությամբ ջանքերի շարունակման կարևորությունը»:
09:33 - 02 հունիսի, 2023
Քիշևնում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը
 |armenpress.am|

Քիշևնում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Քիշնևում ընթանում է հնգակողմ հանդիպումը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ: Հանդիպումն անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում: Ավելի վաղ գագաթնաժողովի բացման արարողությանը լրագրողների հետ ճեպազրույցում ԵԽ նախագահ Շառլ Միշելը հույս էր հայտնել,որ հնգակողմ հանդիպմանը Հայաստանն ու Ադրբեջանը կհաստատեն հարաբերությունները կարգավորելու ընդհանուր քաղաքական կամքը: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ վերջին հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ կայացել է Մոսկվայում, մայիսի 25-ին: Դրանից առաջ՝ մայիսի 14-ին Բրյուսելում էր տեղի ունեցել եռակողմ հանդիպում՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: Այդ հանդիպումից հետո ԵԽ նախագահը հանդես էր եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ  Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերահաստատել են իրենց հավատարմությունը 1991 թվականի Ամլաթիի հռչակագրին և Հայաստանի (29,800 քառակուսի կիլոմետր) և Ադրբեջանի (86,600 քառակուսի կիլոմետր) համապատասխան տարածքային ամբողջականությանը:
18:19 - 01 հունիսի, 2023
Մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել. Շառլ Միշելը՝ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին
 |news.am|

Մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել. Շառլ Միշելը՝ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին |news.am|

news.am: Այսօր շատ կարեւոր հանդիպում է տեղի ունենալու, ես հանդիպելու եմ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը: «Մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել, եւ ես հույս ունեմ, որ այս հանդիպմանը կհաստատենք ընդհանուր կամքը՝ կարգավորելու հարաբերությունները երկու երկրների միջեւ»,-ասաց նա: Նշենք, որ այս գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նխագահ Իլհամ Ալիեւի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հնգակողմ հանդիպումը: Այն տեղի կունենա Երեւանի ժամանակով 16։30-ին:
13:29 - 01 հունիսի, 2023
Խիստ հիասթափեցնող է, որ Շառլ Միշելը Արցախի ժողովրդին դիմում է «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով. Արցախի ՄԻՊ

Խիստ հիասթափեցնող է, որ Շառլ Միշելը Արցախի ժողովրդին դիմում է «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով. Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանե ֆեյսբուքյան ըր էջում գրել է. «Խիստ հիասթափեցնող է, որ Եվրոպական Միությունը՝ ի դեմս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդին դիմում է «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով՝ անտեսելով ինքնորոշման հիմնարար և անօտարելի իրավունքի իրացման վրա հիմնված Արցախի պետականության տասնամյակների գոյության փաստը։ Նման ձևակերպումները, որոնք դիտավորյալ են արվում աշխարհում մարդու իրավունքների արժեքները պաշտպանող Միության կողմից, ոչ միայն վիրավորում են արցախցիների զգացմունքները, այլև կործանարար ազդեցություն են ունենում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա՝ անտեսելով դրա հիմնական շահառուի՝ Արցախի ժողովրդի իրավունքները։ Արցախի ժողովրդի կամքն ու շահերն անտեսելը, Լեռնային Ղարաբաղ տերմինը օգտագործելուց դիտավորյալ խուսափելը միանշանակ չեն նպաստում ԵՄ-ի նախաձեռնությամբ ընթացող խաղաղ բանակցություններին, այլ ճանապարհ են հարթում ժողովրդավարության կայուն մակարդակ ունեցող Արցախի բռնի հպատակեցմանը հայատյաց ու ավտորիտար պետությանը՝ Ադրբեջանին»։
17:58 - 30 մայիսի, 2023
Անհամբեր սպասում ենք Հայաստանի ու Ադրբեջանի կարգավորման շուրջ քննարկումների շարունակությանը՝ Ալիևի ու Փաշինյանի հետ Քիշնևում․ Շառլ Միշել

Անհամբեր սպասում ենք Հայաստանի ու Ադրբեջանի կարգավորման շուրջ քննարկումների շարունակությանը՝ Ալիևի ու Փաշինյանի հետ Քիշնևում․ Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը «Թվիթեր»-ում գրել է՝ անհամբեր սպասում են Հայաստանի ու Ադրբեջանի կարգավորման շուրջ քննարկումների շարունակությանը՝ Իլհամ Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի հետ Քիշնևում։ «Դա կարևոր է միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը հաստատելու և սահմանների սահմանազատման ուղղությամբ առաջընթացի համար, ինչպես նաև սահմանամերձ տարածքներում ռիսկերը նվազեցնելու համար», - գրել է Միշելը: Մեկ այլ գրառմամբ Շառլ Միշելը գրել է․ «Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև երկխոսությունը նրանց իրավունքների և անվտանգության վերաբերյալ այժմ կարևոր է: Կարևոր է զերծ մնալ մաքսիմալիստական դիրքորոշումներից և նպատակ ունենալ երկխոսության։ Ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո վերքերի ապաքինումը ժամանակ է պահանջում: Համարձակ որոշումներ են պետք»։
15:18 - 30 մայիսի, 2023
Այս պահի դրությամբ մոլորված լինելու հետեւանքով ՀՀ-ում հայտնված ադրբեջանցիներ չկան․ Նիկոլ Փաշինյան

Այս պահի դրությամբ մոլորված լինելու հետեւանքով ՀՀ-ում հայտնված ադրբեջանցիներ չկան․ Նիկոլ Փաշինյան

«Շառլ Միշելը հայտարարել է, որ գերեվարված անձինք առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն, իսկ մոլորված քաղաքացիները ազատ կարձակվեն արագացված ընթացակարգով»,- հիշեցրեց լրագրողը՝ նշելով, որ հայտնի է՝ ոչ Երեւանում, ոչ Բաքվում մոլորված քաղաքացիներ չկան, այդ դեպքում ինչի՞ մասին է խոսքը, հնարավո՞ր է՝ Բաքուն առաջ տանի ապրիլին ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցիների արտահանձնման հարցը, որոնցից մեկը մեղադրվում է սպանության մեջ նաեւ։ «Ես հաստատում եմ, որ ընդհանրապես կա ըմբռնում, որ մոլորվելու հետեւանքով հակառակ կողմում հայտնված զինծառայողները, քաղաքացիները պետք է հեշտացված կարգով հետ վերադառնան, բայց նաեւ հաստատում եմ Ձեր ասածը, որ այս պահի դրությամբ մասնավորապես Հայաստանում մոլորված լինելու հետեւանքով ՀՀ-ում հայտնված ադրբեջանցիներ չկան։ Այսինքն՝ բոլոր ադրբեջանցիները, որոնք էս պահին Հայաստանում են, նրանք իրենց որոշմամբ որոշել եւ հատել են ՀՀ սահմանը։ Ես հաստատում եմ, որ մոլորված անձինք, ցանկացած ադրբեջանցի, որ մոլորված լինելու հետեւանքով կհայտնվի ՀՀ-ում, հեշտացված կարգով հնարավորինս արագ կվերադարձվի Ադրբեջանին, բայց էս պահին այդպիսի քաղաքացիներ մենք չունենք»,- ասաց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ հարաբերությունների կարգավորումը շատ կարեւոր եւ բարդ որոշումների կայացում է նախատեսում, բայց դա միակողմանի չի կարող լինել։ «Այո, մենք պատրաստ ենք քննարկել [ՀՀ սահմանը հատած ադրբեջանցիների արտահանձնման հարցը], իհարկե, իրավական ընթացակարգերն անցնելուց հետո, որովհետեւ մենք մյուս կողմից չենք կարող անտեսել, որ ՀՀ քաղաքացի է սպանվել, բայց որեւէ մեկի անմեղության կանխավարկածն էլ չենք խախտում։ Նախաքննության փուլում է, եթե չեմ սխալվում, հարցը, եւ համապատասխան եզրակացությունը կլինի, կուղարկվի դատարան, դատարանը որոշում կկայացնի, որից հետո իրավական ընթացակարգերը հնարավոր են համարում ամենատարբեր լուծումներ»,- ընդգծեց վարչապետը։ 
16:33 - 22 մայիսի, 2023
«Միշելի հայտարարությունն արցախահայերի իրավունքների և անվտանգության հարցերից շատ հեռու էր»․ Գուրգեն Ներսիսյան
 |hetq.am|

«Միշելի հայտարարությունն արցախահայերի իրավունքների և անվտանգության հարցերից շատ հեռու էր»․ Գուրգեն Ներսիսյան |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վաղուց ճանաչել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, որոնք այդ ամենի հետ մեկտեղ տասնամյակներ շարունակ բանակցություններ են վարել Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ ճանաչելով նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Փաշինյանի և Ալիևի բրյուսելյան բանակցությունների վերաբերյալ «Հետքի» հարցին այսպես է արձագանքել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։ Հիշեցնենք՝ այդ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր, թե Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը։ «Պետք է հասկանանք, որ Արցախի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ցանկացած հայտարարություն Արցախի ժողովրդի կողմից ընկալվում և գնահատվում է՝ մնացած բոլոր երկրների հայտարարությունների համեմատությամբ առավել զգացմունքային և առավել սուր։ Կարծում եմ դրա պատճառները պարզաբանելու կարիք չկա»,- ասում է Ներսիսյանը։ Արցախի պետնախարարի խոսքով՝ Շառլ Միշելի հայտարարությունն Արցախում ապրող հայերի իրավունքների և անվտանգության հարցերից ու քննարկման ենթակա թեմաներից շատ հեռու է, և կային առավել կարևոր հարցեր, որոնք պետք է ուղղվեին Ադրբեջանի նախագահին։  
12:55 - 16 մայիսի, 2023
Հայաստանի մոլորված զինծառայողներ Ադրբեջանում չկան. Սահակյանը՝ Միշելի հայտարարության մասին |armeniasputnik.am|

Հայաստանի մոլորված զինծառայողներ Ադրբեջանում չկան. Սահակյանը՝ Միշելի հայտարարության մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանից «մոլորված զինծառայողներ» (ինչպես Շառլ Միշելն է ձևակերպել) Ադրբեջանում չկան, և վերջերս ՀՀ սահմանը հատած ադրբեջանիներին ևս չի կարելի անվանել մոլորվածներ։ Հետևաբար հնարավոր է՝ այդ երկու ադրբեջանցի զինծառայողները փոխանակվեն Ադրբեջանում պահվող հայ մի քանի ռազմագերիների հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Միջազգային կառույցներում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։ Մայիսի 14-ին Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն ևս մի քանի ձերբակալվածներ։ Նա ընդգծել է, որ խոսքն այն զինվորների մասին է, որոնք պարզապես մոլորվել և անցել են մյուս կողմը։ «Կան պատերազմում գերեվարվածներ, նոյեմբերի 9-ի հայտարարությանը հաջորդող օրը առևանգվածներ, և, իհարկե, Ադրբեջանի կողմից մոլորեցման և այլ շրջափակման արդյունքում Խծաբերդում գերեվարվածներ։ Զինծառայող, որը մոլորվել է և հատել սահմանը՝ հայտնվելով Ադրբեջանի զինված ուժերի հսկողության ներքո, նման անձինք հայտնի 33 անձանց մեջ չկան»,- ասաց նա։ Սահակյանն ընդգծում է՝ ՀՀ սահմանը հատած 2 ադրբեջանցի զինծառայողներին էլ չի կարելի համարել մոլորված, քանի որ դա կլինի փաստերի խեղաթյուրում։ Ակնհայտ է, որ ադրբեջանցի զինծառայողները նպատակային են հատել սահմանը, և ավելին՝ մոլորյալները, որպես կանոն, չեն կատարում ծանր հանցագործություններ և սպանություն։ Սակայն քաղաքական պայմանավորվածության պարագայում փոխանակման գործարքի հավանականությունը շատ բարձր է գնահատում։ «Մենք ունենք նաև դրա արատավոր նախադեպը, երբ ադրբեջանցի երկու դիվերսանտ, որոնք դատապարտվել և պատիժը կրում էին Շուշիում, փոխանակվեցին հայ ռազմագերիների հետ։ Եվ կարծում եմ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունն էլ նպատակային լայն ձևակերպում էր տվել՝ գերիներ, պատանդներ, անազատության մեջ պահվող այլ անձինք, իսկ անազատության մեջ պահվող անձանց մեջ ներառվում են նաև պատժի կրման նպատակով անազատության մեջ գտնվողները։ Հիմա ես տեսնում եմ դրա նախադրյալները և քաղաքական պայմանավորվածությունների գոյության պարագայում, անպայման, նման գործարքներ կարող են լինել»,- ասում է նա։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
09:45 - 16 մայիսի, 2023
Արցախի ԱԳՆ-ն՝ Շառլ Միշելի հայտարարության մասին

Արցախի ԱԳՆ-ն՝ Շառլ Միշելի հայտարարության մասին

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով Եվրոպական խորհրդի նախագահի հնչեցրած արտահայտությունների կապակցությամբ: Դրանում ասված է. «Մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով, հանդես է եկել ԶԼՄ-ների համար հայտարարությամբ։ Ինչպես հայտարարության ընդհանուր բովանդակությունը, այնպես էլ դրա առանձին դրույթներ վկայում են այն մասին, որ Եվրամիության ղեկավարությունը շարունակում է անտեսել Արցախի ժողովրդի օրինական իրավունքներն ու շահերը և առաջնորդվում է միայն տարածաշրջանում ունեցած սեփական աշխարհաքաղաքական և կարճաժամկետ շահերով՝ ի վնաս Եվրամիության կողմից հռչակված ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների։ Այդ է վկայում մասնավորապես այն, որ տվյալ հայտարարությունում բացակայում է որևէ հիշատակում Լաչինի միջանցքի արդեն ավելի քան 5 ամիս շարունակվող արգելափակման, միջանցքի մուտքի մոտ ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրման և Արցախի 120 հազար բնակչության փաստացի պաշարման մասին՝ դրանից բխող բոլոր հումանիտար հետևանքներով։ Այս փաստը ցույց է տալիս, որ Եվրոպական խորհրդի նախագահը ոչ միայն չի խոչընդոտում, այլև փաստացի խրախուսում է Ադրբեջանին Արցախի ժողովրդի տառապանքներն օգտագործել որպես քաղաքական գործիք։ Սակայն, եթե Արցախում հումանիտար աղետ հրահրելու և էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի մտադրություններն ու տեսանելի գործողությունները չեն մտահոգում Եվրոպական խորհրդի նախագահին, ապա մենք իրավունք ունեինք ակնկալելու, որ նրա ներկայացրած կազմակերպությունն անմիջական շահագրգռվածություն կցուցաբերի Ադրբեջանի կողմից ժամանակակից միջազգային իրավակարգի հիմնասյուներից մեկը հանդիսացող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումների անշեղ իրականացման նկատմամբ։ Այս առումով տարակուսանք է առաջացնում, որ Եվրոպական խորհրդի նախագահը ցուցադրաբար անտեսում է Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի բարձրագույն դատական մարմնի իրավաբանորեն պարտադիր վճռի հետևողական չիրաանացումը, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի, մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքների համակարգված խախտումները։ Միայն միջազգային հանրության գործուն քայլերը՝ ուղղված Ադրբեջանի կողմից 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ․ փետրվարի 22-ի որոշման անհապաղ և լիարժեք իրականացման ապահովմանը, կարող են վկայել, որ միջնորդի դերում հանդես եկողներն անկեղծ շահագրգռված են տարածաշրջանում երկարատև խաղաղությամբ և կայունությամբ։ Համոզված ենք, որ այն միջազգային դերակատարները, որոնք իրենց գործողություններով կամ անգործությամբ խրախուսում են Բաքվին իր ագրեսիվ, ծավալապաշտական քաղաքականության և միջազգայնորեն հակաիրավական գործողությունների մեջ, ոչ միայն պատասխանատու են դրանց ծանր հետևանքների համար, այլև արդարացնում են նման քաղաքականության և խախտումների կրկնությունն աշխարհի այլ կետերում։ Կրկին հիշեցնում ենք, որ 1991 թ․ Արցախի ժողովուրդը, միջազգային իրավունքի նորմերին և այն ժամանակ գործող ներպետական օրենսդրությանը լիովին համապատասխան, իրացրել է ինքնորոշման իր անքակտելի իրավունքը և ստեղծել իր պետականությունը նույն հիմքերի վրա, ինչ Ադրբեջանը և Հայաստանը: Արցախի իշխանությունները հետևողականորեն պաշտպանել և շարունակելու են պաշտպանել իրենց ժողովրդի օրինական ընտրությունն ու ազատ կամարտահայտությունը։ Առանձին երկրների և միջազգային կազմակերպությունների որևէ ներկայացուցիչ իրավունք չունի տնօրինել Արցախի ժողովրդի ճակատագիրը։ Ավելին, ուժի ապօրինի կիրառման և շարունակվող տեռորի օրինականացման վրա հիմնված օրակարգն Արցախի ժողովրդին պարտադրելու ցանկացած փորձ հավասարազոր է մեղսակցության Արցախի էթնիկ զտմանն ու տարածաշրջանում լարվածության մշտական օջախի պահպանմանն ուղղված Ադրբեջանի հանցավոր ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև՝ վերջինիս տարածքային նկրտումների ու ագրեսիվ քաղաքականության խրախուսման։ Այս կապակցությամբ կրկին վերահաստատում ենք Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների վճռականությունը՝ շարունակել պայքարն իրենց անքակտելի իրավունքների համար՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան։ Համոզված ենք, որ միայն Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի ճանաչումը կարող է հիմք հանդիսանալ հակամարտության կայուն կարգավորման և տարածաշրջանում երկարաժամկետ ու արդար խաղաղության և կայունության հաստատման համար։ Միաժամանակ, հիշեցնում ենք, որ Արցախի Հանրապետության իշխանությունները մշտապես հանդես են եկել բանակցությունների միջոցով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման օգտին։ Արցախի Հանրապետությունը շարունակում է բաց մնալ հակամարտության բոլոր բաղադրիչների և խաղաղ կարգավորմանն ուղղված ողջամիտ առաջարկների քննարկման համար՝ համաձայնեցված և միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափով, կողմերի իրավահավասարության հիման վրա և նրանց ստանձնած պարտավորությունների իրականացման միջազգային ամուր երաշխիքների առկայության պայմաններում»։ Հիշեցնենք՝ մայիսի 14-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Հանդիպման վերաբերյալ ԵՄ խորհդրի նախագահ Շառլ Միշելը նաև հայտարարել է, որ կողմերը հաստատել են՝ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը՝ 29 800 քառ․ կմ, Ադրբեջանը՝ 86 600 քառ․ կմ (ներառյալ ԼՂԻՄ-ը և յոթ շրջանները)։ Ըստ Միշելի՝ քննարկվել է «նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության խնդիրը»։
21:34 - 15 մայիսի, 2023
ԼՂ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն. ԵՄ դեսպանը նշեց միջազգային մեխանիզմի մասին
 |armenpress.am|

ԼՂ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն. ԵՄ դեսպանը նշեց միջազգային մեխանիզմի մասին |armenpress.am|

armenpress.am: Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵԽ նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը բարձրացվել է նաև Արցախի հայերի իրավունքների և անվտանգության հարցը: Այս մասին ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով մայիսի 14-ին կայացած բանակցությունների վերաբերյալ հարցին: Դեսպանը նշեց, որ ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության հարցը բարձրացվել է: «Նախկինում մի քանի անգամ ընդգծվել է, որ դա Ստեփանակերտի և պաշտոնական Բաքվի միջև ուղիղ քննարկման առարկա է: Ոչ միայն այս հանդիպման ընթացքում, այլ նաև նախագահ Միշելի մամուլի հաղորդագրության մեջ նշվել է, որ ԼՂ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն»,-ասաց դեսպանը: Ըստ Վիկտորինի՝ դա նույնպես ենթադրում է առաջիկայում լրացուցիչ քայլեր: «Կա ընկալում, որ ինչ-որ միջազգային մեխանիզմ է պետք, բայց պետք է աշխատենք այն ձևավորելու ուղղությամբ և բոլոր կողմերի հետ համաձայնեցնենք»,-ասաց նա՝ հավելելով, որ աշխատանք կա անելու: 
14:04 - 15 մայիսի, 2023
Ես չեմ հիշում որևէ հիշատակում՝ փոխանակման առումով․ ԱԳ փոխնախարարը՝ Շառլ Միշելի հայտարարության մասին
 |tert.am|

Ես չեմ հիշում որևէ հիշատակում՝ փոխանակման առումով․ ԱԳ փոխնախարարը՝ Շառլ Միշելի հայտարարության մասին |tert.am|

tert.am: Բրյուսելում մայիսի 14-ին կայացած Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ բանակցություններում խոսակցությունն առավել առարկայական է եղել: Այս մասին այսօր Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք բանակցություններից հետո ԵԽ նախագահի հայտարարությունում արված դիտարկումը անազատության մեջ պահվող անձանց ազատ արձակման վերաբերյալ չի նշանակում, որ վերջերս ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինծառայողները փոխանակվելու են Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների հետ՝ փոխնախարարն ասաց. «Շատ պարզ ասվեց, որ հայ գերիների վերաբերյալ կային բազմաթիվ պայմանավորվածություններ, և պետք է այդ պայմանավորվածությունները կատարվեն: Դա ուղիղ ուղերձ էր, ես չեմ հիշում որևէ հիշատակում՝ փոխանակման առումով: Կոչը պարզապես նախկինում ձեռք բերված համաձայնությունների մասին էր»: Նա նաև շեշտեց, որ հանդիպումն առավելապես ուղղված էր կոնկրետ քայլերով առաջընթացի հասնելուն: «Այն հարցերը, որոնք հայտարարել էր ԵԽ նախագահը, վկայությունն էին, որ խոսակցությունն առավել առարկայական էր այս անգամ»,-ասաց Հովհաննիսյանը:
13:49 - 15 մայիսի, 2023
ՀՀ ԱԳ փոխնախարարը տեղյակ չէ՝ արդյո՞ք Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպմանը քննարկվել է անկլավների թեման |news.am|

ՀՀ ԱԳ փոխնախարարը տեղյակ չէ՝ արդյո՞ք Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպմանը քննարկվել է անկլավների թեման |news.am|

news.am: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի գնահատմամբ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հիմնական ուղերձն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը։ «Խոսքը գնում էր այն սահմանների մասին, որոնք գոյություն ունեին Սովետական Միության փլուզման պահին, ինչը համապատասխանում է Ալմաթիի հայտարարությանը։ Մյուս կողմից, իհարկե, ակնհայտ էր, որ հանդիպումն ուղղված էր կոնկրետ քայլերով առաջընթացի հասնելուն»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։ Փոխնախարարը տեղյակ չէ՝ արդյո՞ք Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպմանը քննարկվել է անկլավների թեման։ Նրա խոսքով նման քննարկումների մասին վերջին շրջանում, նաև նախկինում ինքը տեղեկություն չունի։ Ինչ վերաբերում է ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուսբերմանը, Հովհաննիսյանն ասաց, որ այդ գաղափարը քննարկվել է մի շարք գործընկերների կողմից, ոչ միայն ԵՄ-ի կողմից, ԱՄՆ-ի կողմից․ «Արդեն իսկ ճանաչումը այդ սահմանների, որի միասին խոսեցինք, իհարկե ենթադրում է նման դուրսբերում»։ Նշենք, որ ՀՀ գլխավոր շտաբի պետ Էդվարդ ասատրյանը ապրիլի 28-ին հայտնել էր, որ ներկա դրությամբ ադրբեջանական կողմը մոտ 139 քառակուսի կիլոմետր տարածքում գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում: Հիշեցնենք՝ երեկ Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Հանդիպման վերաբերյալ ԵՄ խորհդրի նախագահ Շառլ Միշելը նաև հայտարարել է, որ կողմերը հաստատել են՝ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը՝ 29 800 քառ․ կմ, Ադրբեջանը՝ 86 600 քառ․ կմ (ներառյալ ԼՂԻՄ-ը և յոթ շրջանները)։ Ըստ Միշելի՝ քննարկվել է «նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության խնդիրը»։
11:42 - 15 մայիսի, 2023
Եղել է ըմբռնում, որ պահվող անձինք ազատ կարձակվեն առաջիկա շաբաթների ընթացքում․ ԵՄ խորհրդի նախագահ

Եղել է ըմբռնում, որ պահվող անձինք ազատ կարձակվեն առաջիկա շաբաթների ընթացքում․ ԵՄ խորհրդի նախագահ

Եվրամիությունը չունի գաղտնի օրակարգ։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառ Միշելը՝ ամփոփելով այսօր՝ մայիսի 14-ին, Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը՝ իր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ «Մեր նպատակն է նպաստել կողմերի միջև համապարփակ խաղաղության ձեռքբերմանը»,- ասել է նա՝ հավելով, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել տարածաշրջանում համապարփակ և տևական խաղաղություն հաստատել։ Միշելը նշել է, որ գնահատում է այդ ջանքերը․ «Միասին մենք դիտարկեցինք մեր օրակարգի բոլոր հարցերը։ Խաղաղության պայմանագրի շուրջ ԱՄՆ-ում վերջերս անցկացված դրական բանակցություններից հետո անհրաժեշտ է պահպանել ձեռք բերված խթանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ վճռական քայլեր անելու ուղղությամբ»,- ընդգծել է նա։ Անդրադառնալով գերիների ազատ արձակման թեմային՝ Եվրոպական խորհդրի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներով նշել է, որ բանակցության մասնակիցների մոտ եղել է ըմբռնում, որ պահվող անձինք ազատ կարձակվեն առաջիկա շաբաթների ընթացքում։ «Զինծառայողները, որոնք պարզապես կորել են ու անցել մյուս երկրի կողմը, պետք է շարունակեն ազատ արձակվել արագացված ընթացակարգով»,- ասել է Միշելը։  Նույն ելույթի ժամանակ Միշելը նաև հայտարարել է, որ կողմերը հաստատել են՝ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը՝ 29 800 քառ․ կմ, Ադրբեջանը՝ 86 600 քառ․ կմ։ Ըստ Միշելի՝ քննարկվել է «նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության խնդիրը»։ ՀՀ վարչապետի աշխատակազմը ևս հաղորդագրություն է տարածել հանդիպման վերաբերյալ՝ նշելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները հունիսի 1-ին Քիշնևում։
21:57 - 14 մայիսի, 2023
Բրյուսելում, ի թիվս այլնի, քննարկվել են գերիների, անհետ կորածների խնդիրներին վերաբերող հարցեր

Բրյուսելում, ի թիվս այլնի, քննարկվել են գերիների, անհետ կորածների խնդիրներին վերաբերող հարցեր

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները հունիսի 1-ին Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում` ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ հնգակողմ և հուլիսին` Բրյուսելում ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի եռակողմ հանդիպումների շրջանակում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
21:29 - 14 մայիսի, 2023